suren.grigor
Logo

…ԵՎ ԾՈՒԽ ԾԽԱՆԻ

Article image







Թփուտներում գինարբուկի ջահեր վառած՝
մոտենում եմ գարնան շեմին,
ու բացվում են կամուրջները՝ երազների ափեր կապող,
ու ձեզ հիմա ես թևեր եմ բաժանելու,
որ տարածվի վաղնջական ձեր կարոտը
Հիմալայից Միջերկրական.
այն ձեր սիրտը չի ցավեցնի,
բայց կմաքրի, կընդարձակի սահմանն հոգու,
ու փարոսները իրար կապելով կհասնի ափը,
որտեղից բարի լույսն է ծագում…
Եվ օրերից ելնող ճամփաները բարի
թաթախվում են սրտի խորանների լույսով
ու աղոթքների ապառաժներն են թիկունքը հղկում,
և երկինքը, որ լցված է հացով,
ու առուները, որ Տիրոջ խոսքի սերմերն են տանում
ցամաք դաշտերին,
ու կարոտով են մերվում ծառերն ու ծաղիկները բյուր։

Բ

Իմ սրտի պատմությունը սկսվում է արմատներից,
Իմ սրտի պատմությունը սկսվում է քարաշեն քաղաքներից
ու անսասան պարիսպներից:
Ես արևի որդի եմ և
Իմ ցավի պատմությունը
սկսվում է արյունարբու լուսնի պաշարումից։
Իմ արարչական զենքը գտնելու համար
ժամանակը նետեցի խնոցու մեջ,
և Արարչի օրենքն էր սահմանը հույսի…
և երկիրն իմ տարածություն չունի և պետությունը՝ սահման,
և սահմանը թափառում էր միամիտ արդարության
առաքյալների հավատարմության մեջ,
և գահավեժ դաշտերի ողկույզների մեջ հասուն
վառվում է իմ ապրած փորձությունների ներշնչանքը՝ Արևի ձին….

Գ

Այս դաշտերի մեջ իմ սիրտն է ծաղկում
և ժամանակի պայծառությունը դառնում է անվերջ անճանաչելի:
իմ հոգու մեջ խավար հետքերը մինչջրհեղեղյան օրերն են
թողել:
Իմ երազները ամոքում են դեռ արթուն վերքերը առաքյալների
և հույսը՝ կամքին ծառայելով է վաստակում հացը…
Երբ քամին արդեն տերն է տառապած հպատակների,
նա քանի մերժված մահ է ժառանգել
և քանի կյանք է ստվերում պահել,
քանի սահման է փշրել իր ճամփին
և քանի սյուն է ճամփին խորտակել.
Ամեն բանի մեջ փոշի կա վհատ.
նրանց դիվային անտեսանելի պարը վխտում է
տաճարների մեջ …

Դ

Ներիր ինձ, Տեր իմ,
որ ամեն ինչից ուշանալու վախն
ուշացնում է ինձ հենց ամեն ինչից,
իսկ ժամանակը բնավ չի ներում
ուշացած, օտարացած երազները.
և սկսվում է կռիվը սեփական Խաչի հետ,
որ թեև ապրեցնում է,
բայց թշնամիները մոտենում են,մոտենում են գարշապարին…
Եվ հավատը հավաքում է ըմբոստներին՝
հոգեխռիվ ցանքսերի մեջ խելակորույս օրենքների,
պատմությունս փոշեկոտոր հողմերի մեջ չի խառնվում
ավազներին,
անհսկելի ուղեծիրում առաջնորդող Կուրությունն է պահում
ջահը երթի՝
օրհասական ճամփաներն են դառնում հույսի ժառանգություն…

Ե

Կուրությունը առաջնորդ է որբապատիր վայելքների,
ու տկարությունը սեփական սիրտն է կոխկրտում հոգու
աղտեղության մեջ….

Զ

Իմ անձն եմ պեղում ապառաժների կարծր կողերից,
ճանապարհների քարասալերից,խրամատներից,
արդարության հիվանդանոցներից
երեխաների պայծառ հաղթանակներից,
տունդարձի արթուն ուրախությունից։
Իմ սրտի կրակը վառ է դեռ
հին աստվածների նահատակված բագիններում
և մոմերի հալոցքի մեջ առավոտի
ծոր է տալիս սիրտն իմ բարձունքներից…
Ու հայրենական ջրերը արդեն ոչ ակունք ունեն, ոչ կարոտ, ոչ սեր.
տխուր ձեռքերի աղոթքների մեջ
արձաններ դարձած արտասուքներ են հավիտյան լռում.
նրանք այնքան են դարձել թափանցիկ,
որ ամեն վայրկյան աներևույթ են ու նաև ներկա….

Է

Եվ ինչ առավոտ … ինչ երեկո է …
Փայփայիր, փայփայիր ձեռքերս, սիրելիս.
լույսի փախուստ է ամենուր
և ցամաքում են ճակատագրի ջրերը.
գիշերները փակ, գաղտնի վերքեր են,
որ քարանում են մեր շուրջ։

Ը

Աղավնիները երկինքն են հերկում ու այն դարձնում եթերային։
Տաք տերևները դեռ հավաքվում են ջրափոսերում
ու սիրտը նրանց ջրերի միջով հավաքվում է հին արմատների մեջ։
Ծառ, մեռնում է, տես, երգը թռչունի,
ու քամին է, տես, փախցնում բոլոր փետուրներն անցած
երազանքների,
իսկ ու՞ ր է, Տեր իմ, այն աղավնին կենաց նավի
և ու՞ մ համար դարձավ զոհամատույց
և ու՞ մ համար դարձավ դրոշ՝
և ինչո՞ւ, Տեր, ձեռնադրված Պայծառափայլ դատավորին՝
ժամանակին
մեղքի շապիկ դարձրեցին,
ով ավելի շատ վճարեց՝ հենց նրան էլ հագցնում են,
ու տեր կարգում արդարության ախոռի մեջ …
Հանապազօրյա արդարությունը մեղքի մեջ է, Տեր,
ազատիր նրան,
ապաշխարության ճանապարհ ցույց տուր,
չկա մաքրության ոչ մի ավազան,
մատուցիր նրան քավության մի ելք…
Անտեր շնիկ է նա հիմա դարձել ու վտարել են նրան տներից ու
փողոցներից, փլատակներից ու նկուղներից և հիմա, խեղճ իմ,
Դու իմ անցյալի զորավար, հիմա ՝ մատաղացու,
ապրում ես կրակագծի խրամատի մեջ՝ մի խուլ անկյունում,
ուր կարող ես և զոհ դառնալ քաղցի
կամ էլ թշնամու խարդավանքի մեջ գերի հայտնվել…
Գերի, գերություն… իր հայրենիքում և… ոչ ոք չկա,
և ոչ մի ատյան, որին հանձնվի,
և ոչ ոք չկա, որ նրան դատի,
և ինչպես պիտի նա դատապարտվի
դանդաղ խմորվող հեղաշրջումի ծածուկ կենցաղով ապրելու
համար
և ով, և ինչպես պիտի խափանի անգործությունը,
ախր, ամենքս անտեսանելի մի մարմին ենք հենց, մի
ամբողջություն…
Եվ ես կորցնում եմ ինձ երեխաների առջև կանգնած
և դրանից ավելի եմ հեռանում ինձանից…
Որտե՞ ղ են, որտե՞ ղ են իմ ընկերները տոկուն,
որ նետվեցին ինձ հետ խարդավանքի հորձանուտի մեջ՝
ճանապարհներ փնտրելու ու դավաճանեցին…
պարարտության մեջ խրվեցին
ու պարտվեցին.
նրանց վերադարձ չկա…
Ինձ հետ շարքում են հավատարմորեն
ովքեր զոհվեցին թշնամու դեմ առ դեմ
ու զենքը՝ սրտի մեջ…
Ամեն օր ես անցնում եմ իմ երդմնակից ընկերոջ դատավոր
գերեզմանի մոտով ու կանգնում եմ արդարության պատի տակ՝
իմ պարտքի մեջ թերացած
ու լսում եմ նրանց դիպուկ սանիտարական կրակոցները։
Ես ողջ գիշեր նորոգում եմ, նորոգում եմ նավը աշնան,
բայց օրերը հորդանում են, հորդանում են խելակորույս
տարերքները,
ու ջրահեղձ օրենքները ծանրանում են,
ամեն անկյուն թանձրանում է մելամաղձոտ սպասումով…

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 690
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott