suren.grigor
Logo

ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ

Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն

Այն բաղկացած է հետևյալ բաժիններից

Ա. հիմնական աղոթքներ

բ. Եկեղեցու ծիսակարգ

գ. Տոնացույց

դ. Հայկական տոմարներ

ե.Պետական խորհրդանիշեր

զ. Պետական տոներ

Է. Հայ թագավորներ

ը. Կաթողիկոսներ

թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ

ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր

ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ

ժբ.Ընտանեկան երգարան

ժգ.ընտանեկան բժշկարան,

-արևոր դեղատոմսեր

-նտանեկան սննդակարգ

-ռողջարար սնունդ, ճաշատեսակներ

ժդ. Զարմանարան

Ա Ղ Ո Թ Ք Ն Ե Ր



Տեր Աստված մեր,զինիր մեզ արդարության զենքով,

որպեսզի հզոր ու հաղթող լինենք սատանայի դեմ մղվող

մարտերում և նրա բոլոր հրեղեն նետերը ոչնչացնելով`

ապահով լինենք ամեն տեսակ խավարային ընթացքից և

դիվային գայթակղություններից:Եվ ցերեկվա վայելուչ փայլից

զգուշանալով`մնանք առաքինի հանուն մեր փրկության,ի

փառս Սուրբ Երրորդության,այժմ և միշտ և հավիտյանս

հավիտենից.ամեն:



Բժշկության Աղոթք

Տեր Աստված մեր,փարատիր ցավերը և բժշկիր հիվանդությունները

քո ժողովրդի և կատարյալ առողջություն շնորհիր բոլորին Քո ամենահաղթ խաչի նշանով,որով վերցրեցիր մարդկային ցեղի տկարությունները և դատապարտեցիր մեր կյանքի ու փրկության թշնամուն:Դու ես մեր կյանքն ու փրկությունը,բարերար ու բազումողորմ Աստված,միայն Դու կարող ես թողություն տալ մեր մեղքերին և հեռացնել մեզնից ախտերն ու հիվանդությունները.միայն Քեզ են հայտնի մեր կարիքները:Բարիքներ պարգևող,Քո առատ ողորմությունը պարգևիր արարածներիդ,յուրաքանչյուրին ըստ պատշաճի,որոնցից շարունակ փառաբանվում է ամենասուրբ Երրորդությունդ այժմ և միշտ հավիտյանս հավիտենից.ամեն:



Պահպանիչ Աղոթք

Պահպանիչ և հույս հավատացյալների,Քրիստոս Աստված մեր,պահիր Քո ծառային խաղաղությամբ Քո սուրբ Խաչի հովանու ներքո և փրկիր երևացող և աներեվույթ թշնամիներից:Արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ,Հորը և Սուրբ Հոգուն.այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.ամեն:



Աղոթք Չար Աչքի և Չար Լեզվի դեմ



Մեր Աստված մարդասեր, մարդասեր Հոր Որդի, Դու ես պահապան և օգնական Քո ողորմածությանը հուսացողներիս, և անփոխադարձ պահիր չարից և անսայթաք երևացող և աներևույթ թշնամիների որոգայթներից. ժահիր չար աչքից և չար լեզվից, սրից և երևացող ու աներևույթ բոլոր հարվածներից պահպանիր Քո ծառաներին. ամեն:



Աղոթք Տիրամորը (Նարեկացի)



Արցունքով օգնիր ինձ` վտանգվածիս, գովեալդ կանանց մէջ,

Ծնրադիր խնդրիր հաշտութեան համար, ծնողդ Աստծոց,

Հոգածու եղիր թշուառիս հանդէպ, խորան Բարձրեալիս,

Ձեռք տուր ընկածիս, երկնային տաճար.

Փառավորիր քո Որդուն քեզանով`

Աստուածօրէն ինձ հրաշագործել,

Տալով քավություն և ողորմություն,

Ո~վ դու, Աստծոյ աղախին ու մայր.

Թող քո պատիվը բարձրանայ ինձնով,

Եվ փրկությունս ցույց տրվի ինձնով:



Աղոթք ճաշի



Ճաշակելուց առաջ

(Նախ տերունական աղոթք, ապա` սեղան օրհնողն ասում է.)

Խաղաղությամբ ճաշակենք այս կերակուրը, որ մեզ համար պատրաստված է Տիրոջ կողմից, օրհնյալ է Տերն իր պարգեվներով: Ամեն:

Ճաշակելուց հետո

Փառք Քեզ, Տե’ր, Փա’ռք Քեզ, փառաց Թագավոր, որ տվեցիր մեզ ուրախության կերակուր, և Քո ամենաբավ ողորմության լիությամբ լցրեց մեր սրտերը: Այժմ լցրու’ մեզ նաև Քո Սուրբ Հոգով, որպեսզի ընդունելի լինենք Քո առջև և ոչ ամոթահար, քանզի Դու հատուցում ես յուրաքանչյուրին ըստ իր գործերի: Ամեն:



Հիվանդի աղոթք (Նարեկացի)

Ահա կարկառում եմ կարկամեալ բազուկները հոգուս`

Քո անունը տալով. ով Հզոր:

Առողջացրու’ այն ինչպէս նախկինում էի,

Երբ դրախտի փափկութեան մէջ կենաց պտուղն էի վայելում:

Գօսացած կնոջ պէս թշուառ հոգիս մեղքերիդ կքուած

Եվ սատանայական բուռն կրքերով կաշկանդուած գետին է նայում,

Որպէսզի Երկնայինդ ողջույնը չընդունի:











Հայոց եկեղեցու խորհուրդներն ու ծեսերը







Քրիստոսի գործը չավարտվեց Իր խաչելությամբ,հարությամբ և համբարձմամբ;այլ շարունակվում է ի հաստատումն Աստծո թագավորության:

Քրիստոսն այս աշխարհի վրա ունեցավ իր հետևորդները, իր ուսուցումներն արտահայտվեց համայնական կենցաղի մեջ, առաքյալները քարոզիչներ, Աստծո խոսքի տարածողներ լինելով,նաև եկեղեցական համայնքի անդամներ էին,այլ խոսքով` պատկանում էին Քրիստոսի եկեղեցուն:

Եկեղեցի բառը ծագել է հունարեն էքլիսիա`հավաքույթ, ժողով բառից:

-Եկեղեցին` որպես հավատացյալների միություն;

-Եկեղեցին` որպես հավատացյալների միություն,ժողով ամբողջ աշխարհի մեջ:

-Եկեղեցի բառը գործածվում է նաև նյութեղեն այն կառույցի համար, որում համախմբվում են հավատացյալները`Աստծուն պաշտելու Աստծու հետ կապը պահելու/:

-Եկեղեցին նաև հոգեղեն այն կառույցն է,որ իբրև հոգեկան ներքին իրականություն,արտահայտվում է հավաքականության կյանքի մեջ, և որի կենդանության աղբյուրը Սուրբ Հոգին է:

Հայաստանյաց Եկեղեցի ասելով հասկանում ենք հոգևոր այն կառույցը,հավաքականության /դավանանք,վարդապետություն,ծես,նվիրապետություն,վարչություն/ ներքին իրականությունը,որ անխորտակելի է ու անհաղթահարելի:

Եկեղեցին աստվածամարդկային նկարագիր ունի: Եկեղեցիու հիմնադիրը մարդ-Աստվածն է` Յիսուս Քրիստոսը,որ երկնքից իջավ երկիր, մարդկային կերպար առավ ու գործեց երկրի վրա իբրև կատարյալ մարդ և Աստված:

Ընտրեց օգնականների խումբ,նրանց տվեց Իր գործը շարունակելու իշխանություն,նրանց փոխանցեց Իր աստվածային սերը և առաքեց քարոզելու,մկրտելու,ուսուցանելու և հրավիրելու մարդիկ,որ երկնքի արքայության որդեգիրներ լինեն,լույսի զավակներ և երկնքի ժառանգորդներ դառնան. «Գնացէ’ք, այսուհետև աշակերտեցե’ք զամենայն հեթանոսս,մկրտեցէ’ք զնոսա յանուն Հօր եւ Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ: Ուսուցէ’ք նույա պահել զամենայն,որ ինչ պատուիրեցի ձեզ. եւ ահաւասիկ Ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս,մինչև ի կատարած աշխարհի» /Մատթ. ԻԸ 19-20/:

Եկեղեցու չորս նշանները կամ ստորոգելիներն են` Մի,Սուրբ,Կաթողիկէ/Ընդհանրական/ և Առաքելական:

1.Միություն,Մի: Եկեղեցին`մի:

Եկեղեցին մի է,որովհետև մեկ է իր հիմնադիրը`Հիսուս Քրիստոս:

«Մի մարմին և մի յոյս կոչման ձերոյ. մի’ է Տէր, մի’ հաւատք, մի’ մկրտութիւն…» /Եփես.Դ 4-5/:

Քրիստոսի Եկեղեցին մի է նաև,որովհետև ինքն է միակ ավանդապահը ճշմարտության,որ մի է:

2.Սրբություն,Սուրբ:

Եկեղեցին սուրբ է նախ իր գլխով`Քրիստոսով,որ Սուրբ Սրբոց է և «ակն ու աղբյուր սրբութեան»:

Սուրբ է իր բնույթով որպես աստվածակառույց հաստատություն`իր նպատակով,առաքելությամբ և կոչումով: Եկեղեցու անդամները կոչված են սրբության:

Եկեղեցին Սուրբ է իր վարդապետությամբ և մյուս խորհուրդներով սրբացնում է իր անդամներին,առաջնորդում է նրանց իրական սրբություն:

3.Ընդհանրականություն, Կաթողիկէ:

Եկեղեցին ընդհանրական է,որովհետև Քրիստոսն իր մեջ ունի համայն մարդկությունը: Եկեղեցին ընդհանրական է իր բնույթով,իր մեջ չկա խտրություն ո’չ ազգային,ո’չ աշխարհագրական,ո’չ դասակարգային:

4.Առաքելականություն:

Եկեղեցին առաքելական է գլխավոր 2 իմաստներով. ա.առաքյալներից հաստատված, բ.առաքյալների հավատքի և վարդապետության: Քրիստոսը առաքելական գործի շարունակությունը ավանդեց առաքյալներին:

Եկեղեցին իր մեջ կրկնակի առաքելություն ունի` նախ`Քրիստոսով և ապա` ուղղակի առաքյալների կողմից հաստատված իրողությամբ:

Եկեղեցին առաքելական է,երբ իր հավատքը և ծիսական ավանդությունը պահում է Քրիստոսի և առաքյալների ուսուցումների վրա,դրա համար էլ ասում են` Եկեղեցին հիմնված է «ի վերայ առոքելոց»:

Հայաստանյայց Եկեղեցին ունի յոթ խորհուրդներ.

1.Մկրտություն

2.Դրոշմ

3.Ապաշխարություն

4.Հաղորդություն

5.Պսակ կամ Ամուսնություն

6.Ձեռնադրություն

7.Կարգ Հիվանդաց

Առաջին չորս խորհուրդները անհրաժեշտ պարտականություններ են յուրաքանչյուր քրիստոնյայի համար,իսկ Պսակն ու ձեռնադրությունը կամավոր են:

-Քրիստոնեության սկիզբը և գլուխը Մկրտությունն է,որ նաև կնունք է ասվում:

Մկրտությամբ մարդը մաքրվում է իր նախնական,ադամական մեղքից և ծնունդով կրկին դառնում Սուրբ Հոգու պարգևաբաշխ շնորհների տաճար:

Մկրտությունը կատարվում է ջրի մեջ երիցա ըմկղմամբ հանուն Սուրբ Երրորդության:

Երեխան ջրի մեջ մտցնելը նշան է Քրիստոսի մահվան, ընկղմումը`թաղման,հանելը`հարության,որով հին մարդը մեռնում է և նորը Հարություն առնում: Մկրտության նախապայմանը Հավատքն է:

-Դ րոշմի խորհուրդը Սուրբ Հոգու որդեգրության կնիքն է և յուրաքանչյուր հավատացյալի հոգեգալուստը: Դրոշմով Սուրբ Հոգու շնորհը,պարգևները բաշխվում են ենթակային:

Դրոշմի խորհուրդը կատարում է Քահանան`օծելով մարմնի 13 մասերը,յուրաքանչյուրին հայցելով հատուկ շնորհ.

Ճակատին կնիքը երկնավոր անապական պարգևների համար է,աչքերը օրհնվում են լուսավորության համար,որպեսզի մահ չտեսնեն; ականջները`աստվածային պատվիրաններ լսելու; հոտոտելիքը`կյանքում անուշահոտություն հոտոտելու;բերանը`շրթունքների պահպանության մեջ ամուր մնալու;ձեռքերը`առաքինի ու բարի գործ կատարելու;սիրտը`սուրբ սիրտ և ճշմարիտ հոգի իր մեջ նորոգելու; կռնակը`ամրության վահան լինելու,որպեսզի դիմադրի բոլոր նետերին;ոտքերը`հավիտենական կյանքի ճամփով անսասան քայլելու համար :

-Ապաշխարությունն այն խորհուրդն է,որով մեղավորը ճշմարիտ ու գիտակից զղջումով և անկեղծ խոստովանությամբ թողության է արժանանուն Եկեղեցու պաշտոյայի միջոցով: Խոստովանությամբ մեղավորը ստանում է մեղքերի թողություն:

-Հաղորդությունը սրբազան այն խորհուրդն է,որով հավատացյալը ոչ միայն հաղորդակցվում է Քրիստոսի հետ,այլ,ճաշակելով նրա մարմինը և ըմպելով նրա Արյունը,դառնում է երկնքի արքայության ժառանգորդ:

Ս.Հաղորդության խորհրդի կատարումը իրագործվում է ս.Պատարագով:

Հայոց Պատարագը գլխավոր 4 մասեր ունի.

1-Պատրաստություն

2-Երախայից Պատարագ

3-Բուն Պատարագ

4-Արձակում

-Պատրաստությունը տեղի է ունենում ավանդատան մեջ հատուկ աղոթքներով,ապա`խորանի առջև լվացումով և մեղքերի թողությամբ ու Խորան բարձրացումով,այս մասը վերջանում է թափորով:

-Երախայից Պատարագը սկսվում է թափորից հետո քահանայի Խորան բարձրանալով և «Օրհնեալ թագաւորութիւնն Հօր և Որդւոյ և Հոգւոյ Սրբոյ» աղոթքով: Այս բաժինը կոչվում է նաև Ճաշու Պատարագ: Երախայից է անվանվում,քանի որ նրան կարող են ներկա լինել նաև երախաները,այսինքն`չմկրտվածները,որոնք,սակայն պատրաստության շրջանի մեջ են` ընդունելու Քրիստոսին,իբրև իրենց Տերը Մկրտության և Դրոշմի ընդունումով:

-Բուն Պատարագը կոչվում է նաև Հավատացյալների Պատարագ: Սկսվում է Ողջույնով, ընծաների Վերաբերմունքով: Բուն Պատարագի ընթացքում տեղի է ունենում հացի և գինու սրբագործում,որոնք Սուրբ Հոգու վերակոչումով ու աղոթքներով վերակերպվում են Քրիստոսի ճշմարիտ Մարմնի և Արյան:

-Արձակումը վերջին օրհնությունից և գոհաբանությունից հետո ժողովրդի արձակումն է. եկեղեցուց դուրս գալու ժամանակ հավատացյալներին տրվում է մաս`օրհնված հաց:

Առաքելական Սահմանումների Ը գրքում եղած արարողոիթիւնը տեղադրուած է եպիսկոպոսի ձեռնարկութեան համակարգի մէջ,ուստի եւ այնտեղ կարող են լինել որոշ բացթողումներ,յատկապէս`սկզբի աղօթքների մէջ: Կարելի է նկատել,որ արարողութիւնը բացարձակապէս նոյնն է,ինչ Յուստինոս Վկայի մօտ,թէեւ աւելի ամբողջական է,անշուշտ: Այն հետեւեալն է.

Երախայից Պատարագ

1.Ընթերցումներ /Օրէնք,Մարգարէներ,Աւետարան,Գործք,Թղթեր/

2.Ողջոյն եւ Պատասխան

3.Քարոզ

4.Սարկաւագի քարոզ երեխայից համար: Իւրաքանչիւր կոչից յետոյ ժողովուրդը պատասխանում է`Տէ’ր,ողորմեա’

5.Եպիսկոպոսը ընդհանրացնում է

6.Սարկաւագն արձակում է երախաներին

7.Նման քարոզներ եւ աղօթքներ են յաջորդում նաեւ անմաքուրների թերահաւատների եւ ապաշխարողների համար,եւ նրանք էլ իրենց հերթին արձակւում են.

Հաւատացելոց Պատարագ

1.Գոհութեան քարոզ կամ սարկաւագի հրաւիրող աղօթքը

2.Աղօթք հաւատացելոց`եպիսկոպոսի կողմից

3.Ողջոյն`եպիսկոպոսի կողմից,եւ Պատասխան`ժողովրդի կողմից

4.Խաղաղութեան համբոյր

5.Լուացում,որին հետեւում է յայտարարութիւնների մի շարք`սարկավագի կողմից

6. Վերաբերում

Անաֆորա

7.Սրտերի պատրաստութիւն

8.Գոհաբանական աղօթք

9.Երգ Սերովբէական

10.Հաստատութիւն

11.Անամնեսիս

12.Սուրբ Հոգու վերակոչում

13.Բարեխօսութիւն,որը վերջանում է փառաբանութեամբ եւ Ամէնով

14.Ողջոյն`եպիսկոպոսի կողմից. եւ պատասխան`ժողովրդի կողմից/Օրհնութիւն/

15.Յայտարարութիւն`սարկաւագի կողմից եւ կարճ քարոզ /Խոնարհում/

16.Աղոթք /Խոնարհութեան/`եպիսկոպոսի կողմից

17.Բարրձրացում,Սրբութիւն Սրբոց եւ Պատասխան

18.Հաղորդութիւն /Հաղորդութեան ընթացքում երգւում էմի հատուած ԼԴ սաղմոսից/

19.Սարկաւագը ժողովրդին հրաւիրում է աղօթքի

20.Գոհութիւն`եպիսկոպոսի կողմից

21.Օրհնութիւն`եպիսկոպոսի կողմից

22.Արձակում «Երթայք ի խաղաղութիւն»



Տերունական Աղոթք

Հայր մեր,որ երկնքում ես,սուրբ թող լինի քո անունը,քո թագավորությունը թող գա,քո կամքը թող լինի երկրի վրա,ինչպես որ երկնքում է, մեր հանապազօրյա հացը մեզ տուր այսօր, և թող մեր պարտքերը,ինչպես որ մենք ենք թողնում մեր պարտապաններին. և մի տանիր մեզ փորձության,այլ փրկիր մեզ չարից,որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը ևր փառքը հավիտյանս. ամեն:



Ոսկե Օրենքը

«Այն ամենը,ինչ կկամենաք մարդիկ ձեզ համար համար անեն,նույն բաները նախ դուք արեք նրանց համար»:

























Եկեղեցական տոներ



1. Սուրբ Ծնունդ և Հայտնություն – հունվարի 6

Ճրագալույց – հունվարի 5 երեկոյան

Անվանակոչություն – հունվարի 13

Սբ. Հովհաննես Կարապետ – հունվարի 15

Բարեկ. Առաջավորաց

Սբ. Սարգիս

Տեարընդառաջ

Սբ. Վարդանանց

Բուն Բարեկենդան

Միջինք

Սբ. Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ

Ծաղկազարդ

Ավետում

2. Սուրբ Զատիկ - գարն. գիշերահավաս. հաջ I կիրակի (մարտի 21-ապրիլի 26)

Սբ. Խաչի երևում

Համբարձում

Հոգեգալուստ

Սբ. Հռիփսիմեի

Սբ. Գայանեի

Գր. Լուսավորչի ելքը վիրապից

Սբ. Էջմիածնի տոն

Բարեկ. Լուսավորչի

Գյուտ Սբ. Լուսավորչի նշխարների

Սբ. Սահակ, Մեսրոպ (Թարգմանաց)

Բարեկ. Վարդավառի

3. Վարդավառ – Սբ. Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը (հունվարի 28-ից օգոստոսի 1-ի միջև)

Բար. Սբ. Աստվածածնի

4. Վերափոխումն Սբ. Աստվածածնի – օգոստոսի 15-ին մոտ կիրակի

Սբ. Հովակիմ և Աննա

Բարեկ. Սբ. Խաչի

Ծնունդ Սբ. Կույսի

5. Խաչվերաց – Սեպտեմբերի 14-ին մոտ կիրակի

Բար. Վերագա Սբ. Խաչի

Սբ. Գևորգ

Վարագա Սբ. Խաչ

Թարգմանչաց Սրբերի

Գյուտ Խաչի

Սբ. Հրեշտակապետների

Սբ. Աստվածածնի ընծայում

Բարեկ. Յիսնականց

Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս

Հղիություն Աննայի` Աստվածածնի մոր

Տոն Սբ. Հակոբ առաքյալ և Դավիդ մարգարե

Տոն Սբ. Ստեփանոսի

Տոն Սբ. Պետրոս և Պողոս առաէյալ

Սբ. Որոտման որդիների տոն

Ծննդյան պահք

Մեծ Պահք- բուն Բարեկենդանի երկուշաբթիից մինչև ավագ Ուրբաթ, տևում է 47 օր: 48-րդ ճրը - ճրագալույց

Խբ. Զատիկի նավակատինքն է:

Մեծ Պահքի շրջանում փակվում է եկեղեցու խորանի վարագույրը և պսակ չի կատարվում:



Յուրաքանչյուր տաղավար տոներից հետո մեռելոց հիշատակի օր է:









Հայոց Կաթողիկոսներ



- ս.Գրիգոր Ա. Լուսավորիչ /Պարթև/ - 302-325

- ս.Արիստակես Ա. Պարթև - 325-333

- ս.Վրթանես Ա. Պարթև - 333-341

- ս.Հուսիկ Ա. Պարթև - 341-347

- Փառեն Ա. Աշտիշակցի – 348-352

- ս.Ներսես Ա. Մեծ /Պարթև/ - 353-373

- Շահակ Ա. Մանազկերտցի - 373-377

- Զավեն Ա. Մանազկերտցի – 377-381

- Ասպուրակես Ա. Մանազկերտցի – 381-386

- ս.Սահակ Ա. Պարթև - 387-439

- ս.Հովսեփ Ա. Հողոցմեցի – 440-452

- Մելիտե Ա. Մանազկերտցի – 452-456

- Մովսես Ա. Մանազկերտցի – 456-461

- ս.Գյուտ Ա. Արահեզացի – 461-478

- ս.Հովհաննես Ա. Մանդակունի – 478-490

- Բաբկեն Ա. Ոթմսեցի – 490-516

- Սամվել Ա. Արծկեցի – 516-526

- Մուշե Ա. Այլաբերցի – 526-534

- Սահակ Բ. Ուղկեցի – 534-539

- Քրիստափոր Ա. Տիրառիջցի – 539-545

- Ղևոնդ Ա. Եռաստեցի – 545-548

- Ներսես Բ. Բագրեվանդցի – 548-557

- Հովհաննես Բ. Գաբեղենցի /Գաբեղյան/ - 557-574

- Մովսես Բ. Եղիվարդեցի – 574-604

- Աբրահամ Ա. Աղբաթանեցի – 607-613

- Կոմիտաս Ա. Աղցեցի – 613-628

- Քրիստափոր Բ. Ապահունի /Ապահունեցի/ - 628-630

- Եզր Ա. Փառաժնակերտցի – 630-641

- Ներսես Գ. Տայեցի/Իշխանցի,Շինող/ - 641-661

- Անաստաս Ա. Ակոռեցի – 661-667

- Իսրայել Ա. Ոթմսեցի – 667-677

- Սահակ Գ. Ձորոփորեցի – 677-703

- Եղիա Ա. Արճիչեցի – 703-717

- ս.Հովհաննես Գ. Օձնեցի – 717-728

- Դավիթ Ա. Արամոնեցի – 728-741

- Տրդատ Ա. Ոթմսեցի – 741-764

- Տրդատ Բ. Դասնավորեցի – 764-767

- Սիոն Ա. Բավոնեցի – 767-775

- Եսայի Ա. Եղիպատրուշեցի – 775-788

- Ստեփանոս Ա. Դվնեցի – 788-790

- Հակոբ Ա. Դվնեցի – 790-791

- Սողոմոն Ա. Գառնեցի – 791-792

- Գևորգ Ա. Բյուրականցի – 792-795

- Հովսեփ Բ. Փարպեցի – 795-806

- Դավիթ Բ. Կակաղեցի – 806-833

- Հովհաննես Դ. Ըվայեցի – 833-855

- Զաքարիա Ա. Ձագեցի – 855-876

- Գևորգ Բ. Գառնեցի – 877-897

- Մաշտոց Ա. Եղիվարդեցի – 897-898

- Հովհաննես Ե. Դրասխանակերտցի – 898-929

- Ստեփանոս Բ. Ռշտունի/Ռշտունեցի/ - 929-930

- Թեոդորոս Ա.Ռշտունի /Ռշտունեցի/-930-941

-Եղիշե Ա Ռշտունի /Ռշտունեցի/ -941-946

-Անանիա Ա Մոկացի-946-968

-Վահան Ա Սյունեցի /Սյունի/-968-969

-Ստեփանոս Գ Սեւանցի-969-972

-Խաչիկ Ա Արշարունի /Արշարունեցի/-973-992

-Սարգիս Ա Սեւանցի-992-1019

-Պետրոս Ա Գետադարձ-1019-58

-Խաիկ Բ Անեցի-1058-65

-Գրիգոր Բ Վկայասեր-1066-1105

-Բարսեղ Ա Անեցի-1105-1113

-Գրիգոր Գ Պահլավունի-1113-66

-ս.Ներսես Դ Կլայեցի /Շնորհալի/-1166-73

-Գրիգոր Դ Տղա-1173-93

-Գրիգոր Ե Քարավեժ-1193-94

-Գրիգոր Զ Ապիրատ-1194-1203

-Հոհաննես Զ Սսեցի-1203-21

-Կոստանդին Ա Բարձրբերձի-1221-67

-Հակոբ Ա Կլայեցի-1268-86

-Կոստանդին Բ Կատուկեցի-1286-89

-Ստեփանոս Դ Հռոմկլայեցի-1290-93

-Գրիգոր Է Անավարզեցի-1293-1307

-Կոնստանդին Գ Կեսարացի-1307-1322

-Կոնստանդին Դ Լամբրոնացի-1323-26

-Հակոբ Բ Անավարզեցի/Կլայեցի/-1327-41 և 1355-1359

-Մխիթար Ա Գռնեցի-1341-55

-Մեսրոպ Ա Արտազեցի-1359-72

-Կոնստանդին Ե Սսեցի-1372-74

-Պողոս Ա Սսեցի-1374-82

-Թեոդորոս Բ Կիլիկեցի-1382-92

-Կարապետ Ա Կեղեցի-1392-1404

-Հակոբ Գ Սսեցի-1404-11

-Գրիգոր Ը Խանձողատ-1411-18

-Պողոս Բ Գառնեցի-1418-30

-Կոնստանդին Զ Վահկացի-1430-39

-Գրիգոր Թ Մուսաբեկյանց-1439-41

-Կիրակոս Ա Վիրապեցի-1441-43

-Գրիգոր Ժ Ջալալբեկյանց-1443-65

-Արիստակես Բ Աթոռակալ-1465-69

-Սարգիս Բ Աջատար-1469-74

-Հովհաննես Է Աջակիր-1474-84

-Սարգիս Գ Մյուսայլ-1484-1515

- Զաքարիա Բ Վաղարշապատցի-1515-20

-Սարգիս Դ Վրաստանցի-1520-36

-Գրիգոր ԺԱ Բյուզանդացի-1536-45

-Ստեփանոս Ե Սալմաստեցի-1545-67

-Միքայել Ա Սեբաստացի-1567-76

-Գրիգոր ԺԲ Վաղարշապատցի-1576-90

-Դավիթ Դ Վաղարշապատցի-1560-1629

-Մովսես Գ Տաթևացի-1629-32

-Փիլիպոս Ա Աղբակեցի-1632-55

-Հակոբ Դ Ջուղայեցի-1655-80

-Եղիազար Ա Այնթապցի-1681-91

-Նահապետ Ա Եդեսացի-1691-1705

-Աղեքսանդր Ա Ջուղայեցի-1706-14

-Աստվածատուր Ա Համադացի-1715-25

-Կարապետ Բ Ուլնեցի-1726-1729

-Աբրահամ Բ Խոշաբեցի-1730-34

-Աբրահամ Գ Կրետացի-1734-37

-Ղազար Ա Ջահկեցի-1737-51

-Մինաս Ա Ակնեցի-1751-53

-Աղեքսանդր Բ Բյուզանդեցի-1753-55

-Հակոբ Ե Շամախեցի-1759-63

-Սիմեոն Ա Երևանցի-1763-80

-Ղուկաս Ա Կարնեցի-1780-99

-Դավիթ Ե Էնեգեթցի-1801-07

-Դանիել Ա Սուրմառեցի-1807-08

-Եփրեմ Ա Ձորագեղցի-1809-30

-Հովհաննես Ը Կարբեցի-1831-42

-Ներսես Ե Աշտարակեցի-1843-57

-Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի-1858-65

-Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի-1866-82

-Մակար Ա Թեղուտցի-1885-91

-Մկրտիչ Ա Վանեցի-1908-10

-Գևորգ Ե Սուրենյանց-1911-30

-Խորեն Ա Մուրադբեկյան-1932-38

-Գևորգ Զ Չորեքչյան-1945-54

-Վազգեն Ա Պալճյան-1955-94

-Գարեգին Ա Սարգիսյան-1995-99

-Գարեգին Բ Ներսիսյան-1999-ից

















ՂՊՏԻՆԵՐԻ ԴԱՎԱՆԱՆՔԻՑ



_Պարտականությունն առանց սիրո`մարդուն դարձնում է դյուրագրգիռ:

_Պատասխանատվությունն առանց սիրո`մարդուն դարձնում է անհարգալից:

_Արդարությունն առանց սիրո`մարդուն դարձնում է անողոք:

_Ճշմարտությունն առանց սիրո`մարդուն դարձնում է քննամոլ:

_Բարեկրթությունն առանց սիրո`մարդուն դարձնում է խորամանկ:

_Սիրալիրությունն առանց սիրո`մարդուն դարձնում է կեղծավոր:

_Կարգապահությունն առանց սիրո`մարդուն դարձնում է մանրախնդիր:

_Իրավասությունն առանց սիրո`մարդուն դարձնում է անհողդողդ:

_Իշխանությունն առանց սիրո`մարդուն դարձնում է բռնակալ:

_Պատիվն առանց սիրո`մարդուն դարձնում է ամբարտավան:

_Հարստությունն առանց սիրո`մարդուն դարձնում է ագահ:

_Հավատն առանց սիրո`մարդուն դարձնում է մոլեռանդ:













































ՀԱՅՈՑ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ



Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով,որոնք համապատասխանորեն նշանակում են`միավորներ,հարյուրավորներ և հազարավորներ:

ա-1
բ-2
գ-3
դ-4
ե-5
զ-6
է-7
ը-8
թ-9
ժ-10
ի-20
լ-30
խ-40
ծ-50
կ-60
հ-70
ձ-80
ղ-90
ճ-100
մ-200
յ - 300
ն-400
շ-500
չ-700
պ-800
ջ-900
ռ-1000
ս-2000
վ-3000
տ-4000
ր-5000
ց-6000
ու-7000
փ-8000
ք-9000

Այս 36 տառերի զուգորդմամբ կարելի է գրել 1-9999 բոլոր ամբողջ թվերը:Օր. ծա-51,ռջղ-1990,քջղթ-9999

Օ տառը նշ.է 10000:

10000-ը անվ.է բյուր և նշանակել` ,որը դրվելով տառ-թվանշանի վրա,այն մեծացրել է 10000 անգամ:

ա-10000
բ-20000
ժ-100000
ք-90000000

Հին հայկական ամսանունները

Անուններ են ունեցել նաև հայկական ամսվա 30 օրերը և Ավելյաց ամսվա 5 օրը:

1.Արեգ 11.Երեզկան

2.Հրանդ 12.Անի

3.Արամ 13.Պարխար

4.Մարգար 14.Վանատուր

5.Ահրանք 15.Արամազդ

6.Մազդեղ 16.Մանի

7. Աստղիկ 17.Ասակ

8.Միհր 18.Մասիս

9.Ձոպաբեր 19.Անահիտ

10.Մուրց 20.Արագած



21.Գրգուռ Ավելյաց ամսվա օրանունները

22.Կորդուխք

23.Ծմակ 1.Փայլածու

24.Լուսնակ 2.Արուսյակ

25.Ցրոն 3.Հրատ

26.Նպար 4.Լուսնթագ

27.Վահագն 5.Երևակ

28.Սիմ

29.Վարագ

30.Գիշերավոր

Նոր Տարի





Հայերն ունեցել են 3 Նոր Տարի

-Մարտի 21-գարնանային գիշերահավասարի օրը:Հայ քրմերը նկատում էին,որ բնությունը հարություն է առնում գարնան սկզբին:

-Նավասարդի 1 /օգոստոսի 11/-ըստ ավանդության,Հայկ Աղեղնավորը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին և ազատություն պարգևել իր տոհմին:Միջնադարի նշանավոր տոմարագետ Հովհաննես

Սարկավագը հաստատում է,որ հայկական տոմարի հիմնադիրը Հայկն է:

Օգոստոսյան տոնը կոչել են Նավասարդ,որ նշանակում է նոր տարի:

Նավասարդի ամենամեծ հանդիսությունը տեղի էր ունենում Արածանի գետի ափերին,Նպատ լեռան փեշերին:Ներկա էին լինում թագավորն ու թագուհին,զորապետեր,հայկական բանակը:

Նոր տարվա սեղանին մեր նախնիները դրել են միայն Հայաստանում աճող կլորահատիկ ցորենից պատրաստված հաց և նգածաղիկ,որպեսզի հայոց հեթանոս աստվածները բարեբեր դարձնեն Նոր տարին:

-18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հունվարի 1-ը ընդունվեց Նոր տարվա սկիզբ:



Հայոց հայտնի արքաներ



1.Արամ

2.Արամե

Սարդուրյան գահատոհմ

3.Սարդուրի Ա

4.Իշպունի

5.Մինուա

6.Ինուշպուա

7.Արգիշտի

8.Սարդուրի Բ

9.Ռուսա Ա

10.Արգիշտի Բ

11.Ռուսա Բ

12.Սարդուրի Գ

13.Սարդուրի Դ

14.Արգիշտի Գ

15.Էրիմենա

16.Ռուսա Գ

17.Ռուսա Դ

Ասքանազյան գահատոհմ

18.Պարույր Սկայորդի

19.Հրաչյա

Երվանդունիների գահատոհմ

20.Երվանդ Ա Սակավակյաց

21.Տիգրան Երվանդյան

22.Հյուդարնես Ա Երվանդունի

23.Հյուդարնես Բ Երվանդունի

24.Հյուդարնես Գ Երվանդունի

25.Արտաշիր Երվանդունի

26.Երվանդ Բ Երվանդունի

27.Վահե Երվանդունի

28.Երվանդ Գ Երվանդունի

29.Վանանես Երվանդունի

30.Երվանդ Դ վերջին Երվանդունի

Ծոփք-Կոմմագենեի Երվանդունիների գահատոհմ

31.Սամոս Երվանդունի

32.Արշամ Երվանդունի

33.Քսերքսես Երվանդունի

34.Զարեհ Երվանդունի

35.Արկաթիաս Երվանդունի

36.Մեհրուժան Երվանդունի

37.Արտանես Երվանդունի

Կոմմագենեի Երվանդունիների գահատոհմ

38.Պտղոմեոս Երվանդունի

39.Սամոս Բ Երվանդունի

40.Միհրդատ Կալինիկոս

41.Անտիոքոս առաջին Երվանդունի

42.Անտիոքոս Դ Երվանդունի

Արտաշեսյաններ`Երվանդունիներից վերընձյուղված գահատոհմ

43.Արտաշես Ա Բարի

44.Արտավազդ Ա Արտաշեսյան

45.Տիգրան Ա

46.Տիգրան Բ Մեծ

47.Տիգրան Կրտսեր

48.Արտավազդ Բ

49.Արտաշես Բ

50.Տիգրան Գ

51.Տիգրան Դ

52.Արտավազդ Գ

53.Էրատո

54.Վաղարշակ

Օտար թագավորներ

55.Արտավազդ Դ

56.Տիգրան Ե

57.Զենոն-Արտաշես

58.Արշակ Ա

59.Միհրդատ Իբերացի

60.Կոտիս

61.Հռադամիզդ

Արշակունիների գահատոհմ

62.Տրդատ Ա Արշակունի

63.Տիգրան Զ

64.Սանատրուկ

65.Աշխադար

66.Պարթամասիր

67.Վաղարշ Ա

68.Սոհեմոս

69.Բակուր

70.Վաղարշ Բ

71.Խոսրով Ա Մեծ

72.Արտավազդ Ե

73.Որմիզդ-Արտաշիր

74.Ներսեհ Սասանյան

75.Տրդատ Գ Մեծ

76.Խոսրով Բ Կոտակ

77.Տիրան

78.Արշակ Բ Արշակունի

79.Փառանձեմ

80.Պապ

81.Վարազդատ

82.Արշակ Գ

83.Վաղարշակ Արշակունի

84.Խոսրով Գ

85.Վռամշապուհ

86.Շապուհ Պարսիկ

87.Արտաշես Գ

Օսրոյենեի թագավորության հայկական Աբգարյան գահատոհմ

88.Աբգար Է

89.Աբգար Ը

90.Աբգար Թ

91.Վաչե

92.Վաչագան Գ Բարեպաշտ

93.Համամ Արեվելցի

Բագրատունիների գահատոհմ

94.Աշոտ Ա Մեծ Բագրատունի

95.Սմբատ Ա Բագրատունի

96.Աշոտ Բ Երկաթ Բագրատունի

97.Աբաս Բագրատունի

98.Աշոտ Գ Ողորմած

99.Սմբատ Բ Տիեզերակալ Բագրատունի

100.Գագիկ Ա Բագրատունի

101.Հովհաննես Սմբատ Բագրատունի

102.Աշոտ Դ Բագրատունի

103.Գագիկ Բ Բագրատունի

Վասպուրականի Արծրունի թագավորների գահատոհմ

104.Գագիկ Արծրունի

105.Դերենիկ Արծրունի

106.Աբուսահլ-Համազասպ Արծրունի

107.Աշոտ-Սահակ

108.Գուրգեն-Խաչիկ Արծրունի

109.Սենեքերիմ-Հովհաննես

Կարսի և Վանանդի թագավորության գահատոհմ

110.Մուշեղ Ա

111.Աբաս Բագրատունի

112.Գագիկ Աբասյան

Կյուրիկյան գահատոհմ

113.Գուրգեն

114.Դավիթ Անհողին

115.Կյուրիկե Ա Բագրատունի

116.Աբաս Ա

117.Դավիթ

Փառիսոսի թագավորություն

118.Սենեքերիմ

Սյունիքի թագավորություն,Կապանի կամ Բաղաց թագավորություն

119.Սմբատ Ա Սահակյան

120.Վասակ Ա

121.Սմբատ Բ Աշոտյան

122.Գրիգոր Ա Աշոտյան

123.Սենեքերիմ Սեվադյան

124.Գրիգոր Բ

125.Հասան Գեռաքարեցի

Կիլիկյան Հայաստանի գահատոհմ,Ռուբինյան գահատոմս,Հեթումյան գահատոհմ,Ռուբինյան-Հեթումյան գահատոհմ

126.Լևոն Բ Մեծագործ

127.Զաբել

128.Ֆիլիպ

129.Հեթում Ա

130.Լևոն Գ

131.Հեթում Բ

132.Թորոս Ա

133.Սմբատ

134.Կոստանդին Բ

135.Լևոն Դ

136.Օշին Ա

137.Լևոն Ե

138.Գվիդոն

139.Կոստանդին Դ

140.Կոստանդին Ե

141.Լևոն Զ Լուսինյան













Հայոց Հայտնի թագուհիներ



1.Սոսեմ

2.Եգիպե

3.Արքանա

4.Արարանսա

5.Նաիրա

6.Թարիրա

7.Թիլամա

8.Բագենա

9.Սուսարատու

10.Ռուսաինա

11.Հասիս

12.Կոթոն

13.Օրաշ

14.ՈՒրանիա

15.Պատար

16.Ծիրանե

17.Հուծան

18.Կապուտան

19.Ասարհադոնիա

20.Ծամծամ

21.Վանուհի

22.Զարուհի

23.Տիգրանուհի

24.Միհրանա

25.Սիփանե

26.Ասատերա

27.Հռոդոգունե

28.Ծովինար

29.Նանե

30.Արեգ

31.Երվանդուհի

32.Սամոսիա

33.Հիերաքսիա

34.Անտիոքիա

35.Աստղիկ

36.Լուսատիկին

37.Հուտոմիա

38.Մորճ

39.Ասպանույշ

40.Արտասա

41.Արշանույշ

42.Ոսկեմայր

43.Հայամա

44.Սաթենիկ

45.Դշխո

46.Անահիտ

47.Հուտոմիա

48.Կլեոպատրա

49.Համասփյուռ

50.Սոսեմ-Զոսիմա

51.Զահանիրա

52.Արաքսա

53.Սասա

54.Ջանամա

55.Օգտավա

56.Էրատո

57.Հարմոնիա

58.Արշակադուխտ

59.Անույշ

60.Էլեկտրա

61.Բագրատուհի

62.Շահասպդուխտ

63.Զենոբիա

64.Մայա

65.Զենոբիա

66.Բակուրադուխտ

67.Ճերմակուհի

68.Կապիտոլա

69.Սանդուխտ

70.Սիրունիկ

71.Նազենիկ

72.Վաղարշուհի

73.Սիլվա

74.Մազետա

75.Արշամուհի

76.Խոսրովանույշ

77.Նուշիկ

78.Սասանդուխտ

79.Ներսեհանույշ

80.Աշխեն

81.Ճախրուհի

82.Բամբիշ

83.Փառանձեմ

84.Օլիմպիա

85.Զարմանդուխտ

86.Ռոմելա

87.Վարդանդուխտ

88.Սմբատուհի

89.Զրվանդուխտ

90.Գեղանույշ

91.Շապուհդուխտ

92.Քնքուշ

93.Հայրանույշ

94.Հովադուխտ

95.Սոփիա

96.Հուրամա

97.Շուշանիկ

98.Գրիգորանույշ

99.Կատրանիդե

100.Աշոտդուխտ

101.Սահականույշ

102.Մարիամ

103.Խոսրովանույշ

104.Կատրանիդե

105.Կատրանիդե

106.Շուշան

107.Ֆլորա

108.Թագուհի

109.Գրիգորադուխտ

110.Մլքե

111.Գուրգենդուխտ

112.Կատա

113.Դերենիկուհի

114.Գայանե

115.Խուշուշ

116.Փառիսուհի

117.Գորանդուխտ

118.Գորանդուխտ

119.Արուսյակ

120.Զորակրյել

121.Հռիփսիմե

122.Մամքան

123.Ռուզուքան

124.Սեդա

125.Շահանդուխտ

126.Քուպղիդուխտ

127.Սոփի

128.Շահանդուխտ

129.Հրանուշ

130.Մարիամ

131.Կատա

132.Մամա

133.Զաբլուն

134.Սիպիլ

135.Զաբել

136.Կեռան

137..Մարգարիտա

138.Մարգարիտա

139.Զաբել

140.Խաթուն

141.Բեատրիչե

142.Ագնես

143.Զաբլուն

144.Հովհաննա

145.Ալիս

146.Կոստանդիա

147.Կանդակուզենիա

148.Մարիուն

149.Օշինդուխտ

150.Մարգարիտա















Հայկական անձնանուններ /արական/



Աբգար Բարունակ Լորիկ

Ազատ Գալուստ Խաժակ

Ազնավուր Գառնիկ Խաչատուր

Անանիա Գարեգին Խաչիկ

Անդրանիկ Գիսակ Խնկիկ

Անուշավան Գյուտ Ծառուկ

Աշոտ Գնել Ծատուր

Ապրես Գնունի Ծերուն

Առաքել Գոռ Ծովակ

Ասատուր Գուժ Կայծակ

Ասպետ Դերենիկ Կարապետ

Աստվածատուր Զարմայր Կորյուն

Ավագ Զգոն Կտրիճ

Ավետ Զորայր Հազարապետ

Ավետիս Զորապետ Հայկ

Արա Զորիկ Հայկասար

Արագած Ընձակ Հայկարամ

Արամ Թագվոր Հայրապետ

Արամայիս Թաթիկ Հայրիկ

Արարատ Թաթուլ Հարություն

Արծրունի Թոռնիկ Հրայր

Արմեն Ժիրայր Հրաչ

Արմենակ Լեռնիկ Հուսիկ

Ձոնիկ Պարույր Մամիկոն

Պերճ Մայիս Ռազմիկ

Մանուկ Սասուն Մասիս

Սարիկ Մարգար Սեվակ

Մարտիկ Սեվան Մեխակ

Սիրակ Մեսրոպ Սոս

Մխիթար Վահագն Մնացական

Վարագ Մուշեղ Վարազդատ

Նաիրի Վարդգես Նահապետ

Վիրապ Նահատակ Վրեժ

Նարեկ Վրույր Նշան

Տարոն Նորայր Տիրազդ

Նորիկ Տիրան Շանթ

Ցոլակ Շերամ Փայլակ

Ոսկան Քաջիկ Ոստանիկ

Օհան Պատվական Պարգև



/իգական/

Ազատուհի Ազգանուշ Ազնիվ

Ալվարդ Աղավնի Այծեմնիկ

Անգին Անթառամ Աննման

Աստղիկ Արաքսի Արեգնազան

Արևիկ Արևհատ Արծվիկ

Արմենուհի Արմինե Արշականուշ

Արուսյակ Արփենիկ Արփինե

Բավական Բերկրուհի Բյուրակն

Բուրաստան Գեղանուշ Շնորհիկ

Գեղեցիկ Ծովիկ Շողակաթ

Գեղուհի Ծովինար Շողեր

Գոհար Համազասպուհի Շողիկ

Դեղձանիկ Համեստ Շուշան

Դիցուհի Հայաստան Ոսկեհատ

Դշխուհի Հայկանդուխտ Չնաշխարհիկ

Դստրիկ Հայկուհի Պայծառ

Երազիկ Հասմիկ Պարզանուշ

Երանուհի Հեղնար Պերճանուշ

Երջանիկ Հնազանդ Սաթենիկ

Զարդար Հրածին Սահականուշ

Զարիկ Հրաչուհի Սերիկ

Զեփյուռ Մանուշակ Սիրանուշ

Զվարթ Մաքրուհի Սիրվարդ

Թագոսկի Մետաքսե Սիրուն

Թագուհի Միհրանուշ Սրբուհի

Թուխծամ Նազան Վահանդուխտ

Իսկուհի Նազելի Վանուհի

Լեռնուհի Նազիկ Վարդիթեր

Լորիկ Նախշուն Վարդուհի

Լուսաբեր Նանե Վարսենիկ

Լուսինե Շաղիկ Վեհանուշ

Լուսնթագ Շամամ Տաթևիկ

Խաչանուշ Շարմաղ Տիգրանուհի


Իմաստախոսություններ ընտանիքի մասին



-Ընտանեկան կյանքը կարող է մեծ երջանկություն տալ,եթե այն կապված է փոխադարձ սիրով:

_Լավ կնոջ հետ ամուսնությունը մի նավահանգիստ է կյանքի ալեկոծության մեջ.իսկ վատի հետ`ալեկոծություն նավահանգստում:

_Սիրո մեջ հավատարմությունը լինում է երկու տեսակ.մենք հավատարիմ ենք կամ այն պատճառով.որ սիրած մարդու մեջ շարունակ գտնում ենք սիրո արժանի նոր հատկություններ,կամ էլ այն պատճառով,որ հավատարմությունը համարում ենք Պատվո պարտականություն:

_Հաջող ամուսնությունը մի կառույց է,որը պետք է ամեն օր վերակառուցել:

_Ով որդուն փափկակեցությամբ է մեծացնում,կաթի փոխարեն թույն է խմեցնում,որովհետև մանկական փափկակեցությունը տարիքի աճելու հետ թույնից էլ ավելի է վնասում:Անգութ է մայրը,եթե իր զավակին չի սնուցում,բայց առավել անգութ է,եթե փափկակեցություն է սնուցում:

_Եթե ծնողներն իրենց զավակների հանդեպ խիստ գթառատ լինեն,զավակները նրանց հանդեպ բոլորովին անգութ կլինեն:Հայրական սերը թշնամություն է դառնում,եթե զավակների հանցանքները ներելով`նորից մեղանչելու պատճառ է տալիս:

_Մանուկներն առավել սովորում են մայրերից,քան հայրերից,որովհետև մայրական դաստիարակությամբ են մինչև չափահասություն մեծանում: Ուրեմն մայրերը պիտի լավ կրթեն իրենց մանուկներին, որպեսզի հետո լաց չլինեն կենդանի զավակի վրա առավել, քան մեռածի:

_Ծնողները նախատինքի ու պատիժների են արժանի, եթե իրենց որդիներին թողնում են անգործ թափառել:

_Եթե հարուստների զավակներն անդաստիարակ են, վերջում աղքատ են դառնում: Եթե աղքատների զավակները դաստիարակված են, վերջում հարուստ են դառնում:


Հայ մարդ դաստիարակելու մասին

գրել


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

Հայաստանի Հանրապետության տոնեի և հիշատակի օրերի մասին

ՀՈԴՎԱԾ 1. Ծննդյան տոներ և Ամանոր` նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը, ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և հայտնություն):

ՀՈԴՎԱԾ 2. Բանակի օր` նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր: (2-րդ հոդվածը փոփ. 20.11.02 ՀՕ-466-Ն օրենք)

ՀՈԴՎԱԾ 2.1. Մայրենի լեզվի օր` նշվում է փետրվարի 21-ին: (2.1-րդ հոդվածը լրաց. 11.04.05 ՀՕ-08-Ն օրենք)

ՀՈԴՎԱԾ 2.2. Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագախթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր` նշվում է փետրվարի 28-ին: (2.2-րդ հոդվածը լրաց 25.05.05 ՀՕ-105-Ն օրենք)

ՀՈԴՎԱԾ 3. Կանանց տոն` նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

ՀՈԴՎԱԾ 4. Մայրության և գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին: (4-րդ հովածը խմբ. 07.05.02 ՀՕ-335 օրենք)

ՀՈԴՎԱԾ 5. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր` նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

ՀՈԴՎԱԾ 6. Աշխատանքի օր` նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

ՀՈԴՎԱԾ 7.Երկրապահի օր`նշվում է մայիսի 8-ին:

ՀՈԴՎԱԾ 8.Հախթանակի եւ խաղաղության տոն` նշվում է մայիսի 9-ին,ոչ աշխատանքային օր:

ՀՈԴՎԱԾ 9.Հանրապետության տոն`նշվում է մայիսի 28-ին,ոչ աշխատանքային օր:

ՀՈԴՎԱԾ 10.Երեխաների իրավունքների պաշտպանության օր`նշվում է հունիսի 1-ին:

ՀՈԴՎԱԾ 10.1.«Բռնադատվածների» հիշատակի օր`նշվում է հունիսի 14-ին: (10.1-րդ հոդվածը լրաց. 31.05.06 ՀՕ-100-Ն)

ՀՈԴՎԱԾ 11. Սահմանադրության օր` նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր:

ՀՈԴՎԱԾ 12. Գիտելիքի և դպրության օր` նշվում է սեպտեմբերի 1-ին: (12-րդ հոդվածը փոփ. 11.04.05 ՀՕ-80-Ն օրենք)

ՀՈԴՎԱԾ 13. Անկախության տոն` նշվում էսեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:

ՀՈԴՎԱԾ 14. Թարգմանչաց տոն` նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

ՀՈԴՎԱԾ 15. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր` նշվում է դեկտեմբերի 7-ին:

ՀՈԴՎԱԾ 16. Սուրբ Վարդանանց տոն` բարի գործի և ազգային տուրքի օր` նշվում է Սուրբ Զատիկից ութ շաբաթ առաջ` հինգշաբթի օրը:

ՀՈԴՎԱԾ 17. Սուրբ Շջմիածնի տոն` նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո` կիրակի օրը:

(17-րդ հոդ. լրաց. 29.09.01 ՀՕ-228 օրենք)

ՀՈԴՎԱԾ 18. Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, իսկ կառավարության որոշմամբ` մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:

(18-րդ հոդ. (նախկին 17-րդ հոդված) փոփ. 29.09.01 ՀՕ-228 օրենք)

ՀՈԴՎԱԾ 19. Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված` կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

(19-րդ հոդ. (նախկին 18-րդ հոդված) փոփ. 29.09.01 ՀՕ-228 օրենք)

ՀՈԴՎԱԾ 20. Ազգային փոքրամասնություններն պատկանող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

( 20-րդ հոդ. (նախկին 19-րդ հոդված) փոփ. 29.09.01 ՀՕ-228 օրենք)

ՀՈԴՎԱԾ 21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մարտի 16-ի` «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

(21-րդ հոդ. (նախկին 20-րդ հոդված) փոփ. 29.09.01 ՀՕ-228 օրենք)

ՀՈԴՎԱԾ 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

(22-րդ հոդ. (նախկին 21-րդ հոդված) փոփ. 29.09.01 ՀՕ-228 օրենք)

6 օգոստոսի 2001 թ.

ՀՕ-200

Պետական խորհրդանիշ
Հայաստանի Հանրապետության օրենքը

Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին

Հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի 1-ին հոդվածի վրա` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եռագույնն է` կարմիր, կապույտ, նարնջագույն (երեք հավասար շերտերով): Դրոշի լայնության և երկարության հարաբերությունն է 1:2
Հայաստանի Հանրապետության սահմանադրության (հիմնական օրենքի) և օրենսդրության մեջ կատարել սույն օրենքից բխող համապատասխան փոփոխություններ:
Սույն օրենքը կիրառել ընդունման պահից:

Հայոց դրոշ (գունավոր նկ.)

Հայոց գերբ (նկար և բացատրություն)


ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ

Պետական Օրհներգ (հիմն. տեսք)

Խոսք`

Երաժշտ.`



Մեր հայրենիք, ազատ, անկախ,

Որ ապրել ես դարեդար,

Յուր որդիքը արդ կանչում են

Ազատ, անկախ Հայաստան:



Ահա’, եղբա’յր, քեզ մի դրոշ,

Որ իմ ձեռքով գործեցի,

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի:



Նայիր նրան` երեք գույնով,

Նվիրական մեր նշան

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան:



Ամենայն տեղ մահը մեկ է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Ազգային Օրհներգ



Ամեն հայի սրտից բխած`

Լսի’ր այս ձայնն, ո~վ Աստված

Երկար կյա’նք տուր Հայրապետին,

Երկար օրեր` Հայոց Հոր:

Տե’ր, անսասա’ն պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած մայր Աթոռ:

Երևան-Էրեբունի


Երևան դարձած իմ Էրեբունի,

Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,

Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,

Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:



Երևան դարձած իմ Էրեբունի

Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:

Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,

Մեծանաս դարով, Երևան:



Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,

Անկատար տենչեր ունենք դեռ շատ:

Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի,

Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի:


Տալվորիկցի կտրիճ


Տալվորիկցի կտրիճ եմ խորթ,

Քաղցու պես չեմ թուլամորթ,

Սարի զավակ, քարի որդի,

Հին քաջ հայոց եմ մնացորդ:



Տալվորիկցի զավակ եմ քաջ,

Չեմ խոնարհիր թուրքի առաջ,

Քարուտ լեռանց ես ազատ լաճ,

Չեմ տեսներ ո’չ ստոր, ո’չ մաճ:



Եղբոր բացի աչքս այս աշխարհ,

Ազատ տեսա մեր սար ու քար,

Մինչև փակեմ աչքս ի խավար,

Պիտ չկոխե հոս ոտք օտար:


Իմ մամ ծնավ զիս պալու ծոց,

Ինձ ընկուզ կոճ մը եղղավ օրրոց,

Տկլոզ ծնած, մեծցած տկլոց,

Դեմ արևի սաստիկ հողմոց:



Ոտքս բոբիկ, սիրտս միշտ բաց,

Ինչ փույթ, թե քույրս ալ մերկ մնաց,

Ինձ մոտ մեկ է արև, բուք, ցուրտ,

Բավ` չի իշխեր վրաս թուրք, քուրդ:


Անդրանիկին


Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,

Թնդացնում ես երկինք-գետինք տենչավառ,

Խուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,

Հսկա լեռներ քեզ, ապաստան, Անդրանիկ:

Քյուրդ ու տաճիկ երբ լսեն քո անունը,

Օձերի պես պիտի սողան իրանց բունը,

Երակներիդ ազնիվ քաջի արյունը

Չի ցամաքի մինչ հավիտյան, Անդրանիկ:



Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,

Քնքույշ ձեռքով քո ճակատը պսակեն,

Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն,

Կեցցես հավետ դու անսասան, Անդրանիկ:


Հայաստանի սոխակները քեզ համար

Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար,

Անհաղթ մնաս դու, դու քաջ կռվի սիրահար,

Հայրենիքի տեր ու պաշտպան, Անդրանիկ…


Հայդուկի երգ

Ձայնը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,

Թունդ-թունդ ելան հայոց սրտեր զենքի շաչյունեն:

Հայ գյուղացին դարուց ի վեր սուր, զենք չէր տեսած,

Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղ առած:

Հայ ծերուկը ցուպն ի ձեռին լալով խնդում է:

Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել:

Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ,

Պատերազմի դաշտին վրա վերք տալ` ստանալ:

Քնքուշ կյանքը ծանր թվում հայ օրիորդին,

Զեն ի ձեռին սիրտ է տալիս հայոց քաջերին:

Երիտասարդք թոթով լեզվով նամակ ցրվել են,

Արարատա դաշտին վրա զինվոր խմբել են:

ՆԱՐԵԿԱՑԻՆ ԲԺՇԿԱՐԱՆ

Ա. Յանկարծակի եղեալ նեղութեան - Գ անգամ կարդա - կատարեալն է Թ անգամ:

Բ. Մեկ բան, որ գործես - Ա անգամ, կարդա կատարեալն` Է:

Գ. ԱԾ ապաւինելով ամենակերպ ցաւի – ԺԱ անգամ:

Դ. Դրսէ դուրս վէրքի շատ լաւ է, Է անգամ կարդա ԺԲ անգամ կատարեալն է:

Ե. Նոր փեսայն որ կատարեալ է - Թ անգամ կամ ԺԳ անգամ:

Զ. Մեղաց փրկութեան եւ դեղնութեան - Ե անգամ կարդա կամ ԺԴ անգամ:

Է. Կարդալու համար միտքդ աւելանալոյ – ԺԵ անգամ:

Ը. Վասն ոսկրացաւի - Զ անգամ կարդա:

Թ. Հաւատքին հաստատութիւն – խօսի ի սրտէ, ԺԷ անգամ կարդա:

Ժ. Դիւական ցաւոց - Է անգամ կարդա:

ԺԱ. Ա գլխի պես, Է անգամ կարդա, կատարեալն է ԺԸ անգամ:

ԺԲ. Դիւական փախչին, նստացաւի, - Ի անգամ կարդա:

ԺԳ. Վս. թշնամեաց որոգայթի համար, - կարդա Թ անգամ:

ԺԴ. Վս. դիւականից - Է անգամ կարդա:

ԺԵ. Սրտնեղութիւնն փարատելու համար – կարդա Ա անգամ:

ԺԶ. Ի բանտեն ելնելոյ - Է-ԻԴ անգամ:

ԺԷ. Վս. գլխացաւի - Գ-ԻԵ անգամ:

ԺԸ. Վս. ծանրագույն դիւահարի - Է օր ԻԶ անգամ կարդա:

ԺԹ. Վս. ոսկրացաւի - Գ-ԻԷ:

Ի. յԱստծ. խնդիրք խնդրելոյ – ԺԸ օր ԻԸ անգամ կարդա:

ԻԱ. Խրտով վախեցածի – ԻԹ անգամ կարդա:

ԻԲ. Թպղին - Գ օր Լ անգամ կարդա:

ԻԳ. Վս. Դիւականի – ԼԱ անգամ կարդա:

ԻԴ. Վս. բորի եւ կեչիի ու յուզի – ԼԲ անգամ:

ԻԵ. Գլխացավի և ի ծեծուած է անկանել է - ամեն ժամ կարդա:

ԻԶ. Վս. Խօստուկի - Գ կամ Է անգամ կարդա:

ԻԷ. Վս. ամեն կերպ մեղաց թողութեան, - ամեն օր կարդա:

ԻԸ. Վս. դիւահարի եւ ջերմի, - Է անգամ:

ԻԹ. Վս. կարգի հասնելոյ եւ մեծութեան, - Խ անգամ, եւ ինչ-որ խնդրես` այն առնուս:

Լ. Կապեալ մարդն արձակի եւ ի բանտեն ազատելոյ, - Է օր Խ անգամ կարդա, փրկուի:

ԼԱ. Վս. զաւակ չունեցողի եւ ի սրտէ խնդրելոյ մահու մեղաց, - ԺԲ օր ԺԲ անգամ կարդա:

ԼԲ. Վս. սըզիի եւ ոսկրացաւի, - Է անգամ:

ԼԳ. Վս. սրտի ուրախութեան - Գ անգամ:

ԼԴ. Թե որ մէկ զմէկէ զատուերէ, թե կամիս մարդուն հետ միանալ - Է օր ԺԲ անգամ:

ԼԵ. Նախ երեսդ արևմուտք դարձուր ի թշնամոյ անտի - Է անգամ:

ԼԶ. Նույնը…

ԼԷ. Վս. երկնից ցուցանքներ տեսնելոյ. բաց տեղ մի’ նիստ, Է օր Է գիշեր ԺԲ անգամ կարդայ ու պազի ալ անգամ նայէ որ թիթեվ հրաշքներ կը տեսնես:

ԼԸ. Վս. աստուածային մեծութեամբ եւ ողորմութեամբ հարստանալոյ - Գ անգամ:

ԼԹ. Վս. խրտացաւի եւ դիւականի:

Խ. Այս գլուխն Է անգամ կարդա (Ամենակալ աստուած բարերար…):

ԽԱ. Թե որ դժոխոց տանջանքն մտքեդ հաներ ես, սատանայական որոգայթէն հառանալ կուզիս - ամէն առաւ օր Ա անգամ:

ԽԲ. Վս. գանձի որ խորեալ է, ապրանքի որ ումուտ ունիս - Է անգամ:

ԽԳ. Վս. թէթեւատեսիլ հիւանդի - անգամ:

ԽԴ. Վ. տարերքն խարսելոյ եւ իստիրաճի, - Թ օր ԻԱ անգամ:

ԽԵ. Վս. միտք բացուելոյ - ամեն օր Գ անգամ:

ԽԶ. Վս. միտք բացուելոյ - ամեն օր Գ անգամ:

ԽԷ. Զինչ որ միտքդ կը դնիս առնելու - Գ գիշեր ԺԳ անգամ:

ԽԸ. Զինչ որ խնդրես` կարդայ, անպատճառ կատարի կամօքն Աստծոյ:

ԽԹ. Վս. Աստծո, հետ հաշտ լինել եւարքայութեան արժանի ըլնալոյ:

Ծ. Վս. սրտի նեղութեան, յուսա Որդին Աստծոյ կարդա:

ԾԱ. Վս. Վիրավորեալ մարդկանց ու դիւահարներու - ամեն օր Գ անգամ:

ԾԲ. Վս. կամլալիի կարդա - Է օր Խ ական անգամ:

ԾԳ. Վս. ամեն ցաւի – մէկ կանգնելոյն Է անգամ կարդա:

ԾԴ. Վս. Աստծոյ պարգեւին երկրպագություն ընել է միշտ:

ԾԵ. Վս. լեզուն կապեալի, - պարապար մէկ կանգնելոյն Է օր Թ ական անգամ:

ԾԶ. Վս. լեզուն կապեալի եւ կապահաթլի, որ կարգէ նկած է, - Է օր Թ ական անգամ:

ԾԷ. Վս. անյայտ ցաւերու որ ամենք ձեռք քաշեր են, - շատ կարդա:

ԾԸ. Վս. հիքրիզ ցաւերու, ատաթէն ցաւերու - Է անգամ:

ԾԹ. Մեկ մարդեմ բան մը ուզիլ կամիս` - Է գիշեր Թ-ական անգամ:

Կ. … Մեկ գիշեր Գ անգամ:

ԿԱ. Վս. լեզուն կապուածի լաւ է:

ԿԲ. Վս. բախտ բացուելու եւ սիրտ ուրախանալու – Ի ամգամ:

ԿԳ. Վս. հիւանդութեան, - ամեն օր Ա անգամ:

ԿԴ. Վս. դիւական ցաւերոյ - Գ անգամ երգէ:

ԿԶ. Եթե մարդուն բան եւ գործ չի յաջողիր - Է գիշեր Գ-ական անգամ:

ԿԷ. Աղքատութիւն չքաշելու, բազում հարստանալոյ, - ամեն օր Թ-ական անգամ:

ԿԸ. Վս. Աստուած մէ փրկութիւն խնդրելու եւ մեղապարտութիւնէնէ ազատի…

ԿԹ. Վս. լուի կորենչելոյ - Գ անգամ կարդայ:

Հ. Կերպ-կերպ նեղութիւն անկախիս – Թ անգամ կարդա:

ՀԱ. Վս. իստիրաճ բացուելոյ - Գ անգամ:

ՀԲ. Վս. մեծամեծ խօսից տէր լինելոյ, Է գիշեր Թ-ական անգամ, ամեն օր:

ՀԳ. Վս. Թաոփլմիշ եղող մարդու, - մէկ կանգնելուց Է անգամ կարդայ:

ՀԴ. Վս. անյայտ հիւանդութեան, - Է օր Գ-ական անգամ:

ՀԵ. Հաւատոյ սկիզբն յայտնէ:

ՀԶ. Վս. ամեն կերպ ցաւոց կարդա:

ՀԷ. Վս. խեւ խելագարի ի էվալելի մարդու կարդա - Է օր Է անգամ կարդա:

ՀԸ. Վս. բազում սարսափելի դիվահարի – շատ կարդա:

ՀԹ. Վս. հումմայի – կարդա` մէկէն մէկ օգուտ կանէ:

Ձ. Վս. անհայտ ցաւերոյ – շատ կարդա:

ՁԱ. Վս. անյայտ դիւականներու – շատ կարդա:

ՁԲ. Վս. դրսվէի լաւ է…

ՁԳ. Վս. կապեալ մարդոյ եւ ի բանտի եղեալ:

ՁԴ. Վս. անունդ լաւ լինելու կարդա:

ՁԵ. Վս. ի ծովու ֆորթունայի անկանելոյ կարդայ եւ մէկ բան մնալ որ բռնել` նախ կարդա:

ՁԶ. Վս. հանդարտ կենալոյ եւ մէջքի պնդութեան, Գ անգամ կարդա:

ՁԷ. Վս. խոստուկի եւ ուժի - Ա անգամ:

ՁԸ. Եթե մէկ բան, որ գրծածեր ես` վերջին կարդայ, բարի դառնայ:

ՁԹ. Վս. ամեն հիւանդի – Խ անգամ կարդայ, սէվտայ թաղթմիշ ընելու -Է անգամ կարդայ:

Ղ. Վս. կերպ-կերպ իլեթներու, ինչ կըլլայ թող ըլնայ. – շաբաթ առաւօտ Է անգամ:

ՂԱ. Դիւականէ վիրաւորուածի - Գ անգամ:

ՂԲ. Վս. ամէն … ԺԲ անգամ:

ՂԳ. Վս. դիւական եւ գէշ թազիլեթի, - Գ անգամ կարդա:

ՂԴ. Վս. դեղնութեան, օրն շաբաթի - Գ անգամ:

ՂԵ. Վս. ամէն յաջողութեան, - Գ անգամ կարդա:

Հոգևոր ասպարեզի բարձրակարգ մեկնաբանություն ըստ Թորգոմ Եպիսկոպոսի: Կիրառական իմաստով նախընտրելի է նաև Թորգոմ Եպիսկոպոսի ցանկը` «Յատկաւորութիւն գլուխներու» վերնագրով, որը հոգևոր ասպարեզի բարձրակարգ մեկնաբանութիւն է:

Աղօթք, առաւօտեան. Բան Խ, ՁԴ, ՁԵ, ՂԲ.

Աղօթք, գիշերուան. ԺԲ, ԽԱ, ՂԱ, ՂԳ.

Աղօթք, զղջումի. Է, Ը, ԻԲ, ԻԶ, ԻԷ, ՀԱ.

Աղօթք, շնորհք եւ թողութիւն խնդրելու. Դ, ԺԵ, Ի, ԻԴ, Լ, ԼԲ, Խ, ԽԷ, ԽԹ, ԿԵ, ՁԸ.

Աղօթք, պատարագէ կամ հաղորդուելէ առաջ. Դ, Ե, ԻԴ, ԼԳ, ԽԷ, ԾԲ, ԾԴ.

Աղօթք, պատարագէ կամ հաղորդուելէ ետք. Ա, Ե, ԻԴ, ԿԷ, ՂԱ.

Աղօթք, Քրիստոսի չարչարանքներուն հանդէպ. ԻԸ, ԼԶ, ԼԷ, ԽԴ, ԾԲ, ԾԸ, ԿԶ, ԿԷ, ԿԷ, ՀԷ, ՀԸ, Ղ.

Աղօթք, առ Ս. Աստուածամայրն. ԻԶ, Ձ.

Աղօթք, սուրբերու բարեխօսութեամբ. ԼԱ, Հ, ՀԱ, ՁԲ, ՁԶ, ՁԷ, ՂԱ.

Աղօթք, հրեշտակներուն եւ պահապան հրեշտակի միջոցաւ. ՁԱ

Աղօթք, բարի մահուան համար. Բ, ԿԶ, ՀԳ, Ձ, ՁԵ.

Աղօթք, բժշկութեան համար. Գ, ԺԴ, ԺԷ, ԺԸ, ԻԷ, ԼԵ, ԽԲ, ԽԳ, ԽԸ, ԿԳ, ԿԴ, ՀԶ.

Աղօթք, հոգեվարքներուն համար, մահուան, գերեզմանի, յարութեան եւ դատաստանի մտածումովը. Ա, Բ, Է, Ը, Ի, ԻԳ, ԼԲ, ԼԷ, ԼԹ, Խ, ԿԵ, ԿԶ, ԿԷ, ՀԳ, ՀԴ» ՀԹ, Ձ, ՁԱ, ՁԸ, ՂԱ.

Աղօթք, ննջեցեալներուն համար. ՁԶ.

Աղօթք, ժամհարին առթիւ. ՂԴ.

Աղօթք, միւռոնի առթիւ. ՂԵ:


Ընտանիքի տոհմածառ

7 էջ

Ընտանիքի հարազատների ծննդյան և հիշարժան օրեր

_ 7 էջ

Ընտանիքի սիրած կերակրատեսակներ, սննդակարգ

_ 7էջ

Ընտանիքի սիրած երգեր
_7 էջ

Ընտանիքի զվարճալի դեպքեր, մտքեր
_17 Էջ

Զարմանարան
Ընտանիքի զարմանալի դեպքերի երևույթների արձանագրման համար
7էջ

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 9368
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:29
ՀԱՆՈՒՆ ԵՎ ԸՆԴԴԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ...
Article image Սովետական Միության պերեսրոյկան հայերս ավելի շուտ էինք սկսել և շատ շուտ էլ անցանք ժողովրդավարության: Մեր գործարաններում եղած փողերը միամտաբար քամուն տալուց հետո, ամերիկացիների և ոչ ամերիկացիների տված փողերն ու ժողովրդավարությունը իրար խառնելով այն արմատավորեցինք սկսած անկախ պետական իշխանության առաջին պատասխանատուներից մինչև վերջին մասնավորեցված մանկապարտեզի տնօրենը:Հիմա ամերիկացիներն էլ պիտի զարմանան, որ Հայաստանում համատարած ժողովրդավարություն է` Ակադեմիայից սկսած մինչև գյուղա...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott