suren.grigor
Logo

ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ

Article image ԿՐԱԿԱՄԱՅՐ

Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ…

մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած

ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել

ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած:



Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին

ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից….

իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին

արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին:



Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում

ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու

ծովյան ձիերն հրաչվի ծաղկատեսիլ հրայրքում

երազներ են հավաքում` պատառոտված ու մաքուր:


Կրակամայր ծովեղեն` երկնակեցիկ կաթնաթույր…

օ, կրակի քավարան թեր ու կիսատ սրտերի,

ողնախորշից դուրս ելնող կրակներն են թերթ-թերթում

խավարը, որ մեզ սնում … ու ծեփված է պատերին:


Մեհենական բագիններ` օջախների ստնտու

կրակատան պատերից տաք ոսկին են լուռ քերում
ու ժառանգները տենդոտ դեգերում են, կարոտում

դարերի մեջ սփռված ու անամոք վերքերում:


Կենաց ծառի շնորհած պտուղներում են պահվել

սերմերը, որ փնտրեցին հրդեհի մեջ ապաստան

նրանք մահվան ափի մեջ հանդարտ, անձայն են զոհվել

ու ծաղկելով լույս տվել խորշերի մեջ հոգու տան:


Մայր հրեղեն, ծաղկած քուրմ` արևահեղ թագուհի

քո ճիչը դեռ ամպամած ժամանակի բուրգերին

կայծակներ է հավաքում զանգերի մեջ ու գահի

ու ցանում է հավերժի հին, անցողիկ փառքերին:

«ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐ» ՖԻԼՄԻ ԽՈՍՔԱՇԱՐ

ՆԱԽԱԲԱՆ

1996 թ. Վանի անհաջող կռիվները ալեկոծել էր հայերի սրտերը և ամեն կողմից հավաքվում էին Սալմաստում, Թադևոս Առաքյալի վանքում,Խոյում` մարտական խմբեր կազմում` Էրգիր գնալու համար:Նախ պետք էր սատարել Վանի ժողովրդին և հենարան դառնալ ռազմական անհավասար դիմակայումի կորուստներից վերակազմակերպելու կյանքը և երկրորդ խնդիրն էր պատժել քուրդ աշիրեթներին ու վրեժ առնել Ավետիսյանի, Պետոյի ,Մարտիկի ՊԱՐՍԿԱՍՏԱՆ վերադարձող խմբերին դավադրելու համար:

Նիկոլ Դումանի հետևողական պնդումով որոշում առնվեց զինվորները պարբերաբար ուղարկել Էրգիր և սկսել խումբ ձևավորել դավադիր քրդերին պատժելու համար:

Առաջին խումբը Պետրոս Սերեմջյանի գլխավորությամբ բարեհաջող լեռնանց կատարեց , նրան հաջորդեց 35 հոգիանոց խումբը և Սահակյանի 7 հոգիանոց խումբը, որ Թադևոս Առաքյալի վանքից Աբաղայով ՎԱՆ հասավ:

Հաջորդ խումբը Կարոյի առաջնորդությամբ 80 հոգի պիտի անցնեին Վան ու միանային Վարդանին:Սակայն հեռագիր ստացվեց, որ Վարդանի խումբը նկատվել է թուրքական կառավարության կողմից և ստիպված եղավ թողնել քաղաքը ու կռիվ տալով Կեմի մոտ ապաստանեց Սալմաստում:

Ֆիդայական ուխտի մեջ առնելու համար հին ուխտյալները ժողովի են նստում ընտրություն կատարելու համար:Ընտրյալները հրավիրվում են երդումի և ստանում են պատան, որ թույլ է տալիս նրան ընդգրկվելու որևէ խմբի մեջ:


Մատաղի ժողով

Ժողովը տեղի է ունենում գյուղական կահավորություն ունեցող տանը, հատակը հողե, թախտ,վառարան,2 վառվող լամպ, վառարանի վրա թեյարան, փայտե սեղանի վրա հնաոճ շաքարաման, պատերի վրա կարպետ, տեղ տեղ և աթոռներին մրթիներ,առաստաղը` գերանակապ:

Ընդհանուր վիճակը աշխույժ, մտահոգ, սևեռուն:Ժողովականներից մեկը ընթացքում լցնում է թեյի բաժակները, վառարանի վրա կա կարտոֆիլ և սոխ:

Ժողովականների թիվը` 7-10 հոգի:

-Մատաղաց խումբ պիտի հավաքենք շտապով քրդերուն պատժական զորախումբ ում պատան շնորհվեց ան պիտի որոշե թե որ խումբին մեջ առնվի:

Սահակյան- Ջրկիր Խնկոն 30 տարեկանին մոտ, ջղուտ, կարճրահասակ:

Ան օրը 30կոպեկ կվաստակի և տունը չոր հացի դրամ կհանե. տուրքի համար 2 մանեթ տվեց:Անոր արժանի կհամարիմ պատանին:

-Կերկրորդիմ;-Կերկրորդիմ…

Բոլորը լռությամբ համաձայնություն են տալիս:

Սահակյան- Բաղդասարով առանց ուզելու տված է 1000 մանեթ:

Սևքարեցի Սաքոն- Ադ առևտրական ցմփորին պատան չի հասնիր, բայց գովելի է, որ իր վաստակը միշտ կուզե գործին ծառա ընել:

Ճիշտ է անոր առաջարկ ընել ևս 1000 մանեթ ավելցնել, թե չուզեցավ ադ 1000 մանեթը վերադարձնիլ:

Ինչ կըսեք՞…

-Աղվոր կըլլա, աղվոր…

Սահակյան-Վարժապետ Համոն ուսյալ է, վարժված,ռուսերեն սորված է և ինտելիգենտիկ չէ:700 մանեթ տուրք տված է:

Անոր արժանի կնկատիմ պատանին. բայց մեկ մատ տղա է:

Կառաջարկիմ պատանը հետաձգել, դրամը վերադարձնել:

Իշխան- Դուն ինչ կըսես, որոշումդ կթվա, թե բարեմիտ է, բայց ճիշտ չեմ նկատիր:

Ադ տղան ռուսերեն պոկված մեր ժամն է ընկած և իր ունեցած-չունեցածը մեկ մոմ ու մեկ կերոն դարձուցած կուզե վառել մեր սուրբերուն ու նահատակներուն համար:

Դուն ինչու Համոյի մոմերի ետևեն ընկած կուզես մարիլ և տուրքն ալ արհամարհիլ:

Ան ինչ երեսով պիտի վարժապետություն ընե:

Կառաջարկիմ պատանքով խրախուսիլ, տուրքը վերադարձնիլ և արգիլիլ խումբերուն մեջ առնիլ , քանի արժանի վարժապետ չենք գտած փոխարինելու:



Երեկ Դերբենդեն մի 19-20տարեկան գիմնազիստ տղա են ճամփել իմ հասցեին, մեկ տարվան կրթաթոշակը հավաքել` տուրք է բերել, այնպես հավատով մահվան խորհուրդը կբացատրեր, այնպես կձգտեր երթալ Էրգիր` նահատակության ճամփով, որ բերանս բաց մնաց:Աս մեր սերունդը ,,նահատակության հիվանդությամբ,, վարակվեցավ, /դառնալով / բժիշկ Կարո, ասոնց համար մի դարման ունիս՞:

Բժիշկ Կարո- անոնց դարմանը «մարդասիրական» զենք տալն է, Վանում ադանկ ուսյալ տղոց ալ պետք ունին:

-Իմ կարծիքս է, որ ժամանակ կուզի, ան վարժանքի կկարոտի, քիթը վառոդի ծուխ պիտի առնե և անգջին տակով ֆսսացող փամփուշտին լեզուն պիտի հասկնա. աս խումբին չհասավ ` Դումանին բաժին թող ըլլա :Վճռվեցավ՞:

-Վճռվեցավ…

Սահակյան- Ջանփոլադովի մանչն ալ խնդիր ըրավ, 1600 մանեթ տուրք տված է:

Ան կըսե` ես նահատակ չեմ ուզեր ըլլալ, իմ նպատակս կյանքը խանգարողներուն զարնելն է ու կյանքը սիրելը: Ան կռվել կուզե և ապահովության պահանջ ունի մեզմե :

Իշխան Արղության- ան բուրժույի ճուտ Է: Անոր փող ուրիշի քրտինք է, անոր մոմ շինված է խոզի և շան ճարպեն: Ադ մոմը մեր ժամի մեջ առնելը սրբապղծություն է: Ադ լույսին ճենճերը մեր հոգուն վրա կնստի: Չխառնենք ադ պիղծ դրամները ջրկիր խնկոներու սրբահոտ կոպեկներուն: Ան դժվար պահուն խուճապի կմատնվի և կրնա գործը ձախողիլ: Կառաջարկիմ մերժիլ պատանը, վերադարձնիլ դրամը:

Սահակյան-- Աբդալ Քյարամ Սամսունեն եկած է, իսլամ հայու ընտանիքեն, հայերեն քիչ կխոսի, 150 մանեթ տուրք տված է, թուրքական զենք ալ ունի : Անոր հեր, անոր պապ մեղք գործած են կրոնքի դեմ, մահեն խուսափելուն համար: Անիգա ճամփա կտրեցավ մեզի հետ նահատակության ճամփա երթալու: Անիկա հայ է, հայ զինավոր:

Սևքարեցի Սաքո- անոր հայու անուն տալ ` Գևորգ, տուրքը ընդունելի է, պատանին`արժանի:Քրիստոնյա ավազանում մկրտվիլը, իր որոշելիքը թող ըլլա :

Լուռ համաձայնություն…

Սահակյան- Ալյոշան Ախալցխայեն է Բաթումի ապրած: Ան միշտ կժպտա, բարկության և ցասումի ժամանակ իսկ կժպտա:Ռուսախոս է,մայրը վրացախոս, հայրը չերքեզախոս :Ան կըսե, որ հայ ազգայնականը արտաքնապես ընկերվարական պիտի ըլլա, որ միջազգային համակրություն ալ կրնանք շահիլ:

Ան կըսե հայուն մոտ զերոն կմնա զերո:Ռուսին և թուրքին մոտ զերոն կտասնապատկի անոնց:Հայուն ուժը ժամանակի մեջ է. ան հարյուր տարիեն ավել պիտի մտածի և ամեն հայ իր անելիքը պիտի գիտնա:Ան տուրք վաստակելու համար բեռնակրություն կընե:

- Արժանավոր է.. - արժանավոր է…

Ժողովից հետո հրավիրվում են երդումի նրանք, որոնց պատան է շնորհվել:

Մոմերով լուսավորված սենյակում Քրիստոսի նկարի տակ

Սեղանի վրա դրված է դրոշը` վրան ասեղնագործած ,, Վրեժ,Վրեժ,Վրեժ,,,ավետարան և զենք:

Պատան ստացողը մոտենում է երդումի սեղանին , որ զոհասեղանի կնմանի և ամեն մեկ կերդվի .

Ֆիդայու երդումը



Ես կհրաժարիմ իմ սեփականութենեն:Իմ կինը իմ զենքը պիտի ըլլա:Իմ ծառան ու իմ ընկերներուս ծառան պիտի ըլլամ:Իմ թերություններս շտկելով ինքզինքս պիտի հաղթեմ, որ արժանի ըլլամ հայ մարդ կոչվելու:Իմ կյանքն ու գործը գաղտնիք պիտի ըլլան,քանի նպատակիս չեմ հասած:Պիտի ըլլամ համարձակ ու պատասխանատու:Իմ սրբազան ուխտի ստրուկն ու թագավորը պիտի ըլլամ:Կյանքս և մահս վրեժի պիտի ծառայի:

Սամսունցի Գևորգը, որ ընդունել է հայերեն անունը, ստանում է պատանը և մոտենում է երդումի:

Նա համբուրում է դրոշի վրա դրված Ավետարանը, մի կողմ է դնում, ծոցից հանում է Ղուրանը դնում է դրոշի վրա ու ամբողջը առնում ձեռքի տակ` պատրաստ կրկնելու երդումի խոսքերը.

-Ես հայերեն կուզեմ երդվիլ / իհարկե, համշենի բարբառով/:

Վարդապետն ու ‎ֆ‎‎իդային

-

Եկեղեցու բակում պատանակիր____________ խոսում է վարդապետի հետ;

-Դու երջանիկ մարդ ես ,վարդապետ,դուն անոնցմե չես, որ ի ցույց կամ ի խաբեություն, քու ներքին հավատն է, որ կթելադրե աղոթիլ չորս պատերուն և գմբեթին:

Վարդապետը սևեռուն նայեց զրուցակցին և տխուր ասաց.

-Եթե քու հավատի մի տասներորդը ես ունենայի, իրոք, ես երջանիկ կլինեի:

Երջանիկը դուն ես, որ թեև կրոնքին չես հավատար, բայց հավատ ունիս ազգության համար, որին պատրաստ ես քու կյանքդ տալու Թադևոս առաքյալի նման, որ իմ աղոթքի եկեղեցին է դարձեր:

-Չէ , վարդապետ, թե ըսածդ ճիշտ է, ինչու ես եկեր և այս բանտը ընկեր:Ավելը ձեռքիդ փոշիներ կմաքրիս, փորդ անոթի` թանջուր կխմիս, մարդ չկա `սատանաներու հետ կխոսիս, նահատակներ կընդունիս, նահատակվելու կճամփիս….

-Դուն չգիտես թե ինչ կնշանակե անոթի հոգին:Ես գիտեմ եպիսկոպոս լինելու ճամփան, բայց իմ հոգին անոթի է:Անոթի հոգին միշտ ծառա է և պահապան շուն:Նահատակության պատրաստ նոր առաքյալներ, ահա այս վայրեն, կուգան ու կերթան…Ես եմ զանոնք ընդունողը, ես եմ ճամփողը, բայց կզգամ, կնախանձիմ անոնց, որովհետև անոնց հոգին լեցուն է, իսկ իմս դատարկ կմնա : Փամփուշտները, զենքերը մեկիկ մեկիկ կհաշվիմ և ամեն մեկուն համար կխորհիմ……….

Վարդապետի հայացքը մխրճվելով քարերի ծառերի մեջ դանդաղ բարձրանում է մինչև ձյունաշերտ հորիզոն ու հասնում իր ուղարկած խմբերի հետևից:

Ճանապարհից առաջ

Խումբը հավաքվում է եկեղեցում և Թադևոս առաքյալի նկարի տակ օրհնություն է ստանում Վարդապետից:

Եկեղեցու բակում եռուզեռ է .ձիերին են խնամում, պատրաստում են թամբերը , ստուգում են պայտերը, վառոդի և պայթուցիկի տակառներ, ջրի տիկեր, խուրջիններ փամփուշտներ են հանում եվեղեցու երկրորդ դռնից, զենքեր են կապում ձիերին;

-Տղաք, ալ աճապարեցեք, առտու կանուխ դեռ լույսը չբացված ճանփի պիտի ելլենք :

Ջահերի լույսի տակ լսվում են մոտեցող ձիերի հոգնած ֆռթոցներն և խավարից դուրս են գալիս երեք ձիավոր ու դանդաղ մոտենում են եկեղեցու դռան. Ծարդապետը դուրս է գալիս և դիմավորում է իր ճամփած եկվորներին:

Առաջին ձիավորը իջնում է ու համբուրում Վարդապետի աջը և ոտքի կանգնում.

-Տեր հայր, Դերիկի մոտ քյուրդերու հետ կռվի բռնվեցանք . մեր խումբը երկու մասի բաժնվեցավ :Մեր խումբը նահանջեցավ և թշնամին պոչկապ ըրած հասցուցինք սահման:Մյուս խումբը Ախոռիկ ուղղությամ շրջանցի գնաց և կարծեմ պիտի հաջողի. երբ կրնանք լուր առնիլ.

Վարդապետ –Մեր բարեկամ քուրդերը երկու օրեն լուր կուտան,դուն տղոցը ներս առ հանգստի…

-Տեր հայր …/ մոտենում է ձիերից արդեն վար իջեցվող նահատակներին/ Սև Կարոն և Տեր Հարություն զարնվեցան… Պետրոս Սերեմճյանի խումբեն խումբեն հետո Տիգրանի խումբ գացեր էր նույն ճամփով, անոր խումբեն Մեսրոպ, որ նահատակված կկարծեիք, վիրավոր էր Դերիկ հողափորի մեջ ապաստանած էր , մեզի հետ առինք , լուր ուղարկեք անոր մոր… ես ալ հանգիստ առնիմ և աս խումբին հետ անվտանգության ուղեկից պիտի ըլլամ Կարատեր-Ախոռիկ- Արճակ ճամփով….. և խումբն ադ չպիտի գիտնա խմբապետեն զատ.:


Ֆիդայական երդում և երջանկություն

Սոնան ուսուցիչ է գյուղում: Նա սիրում է ֆիդայական երդում առած Սև Կարոյին և Կարոն նույնպես սիրում է Սոնային: Կամ սիրած աղջիկ կամ զենք , կամ սիրած տղան կամ ինքնազոհության ուխտի հարգանք:

Սոնան երգում է իր մտքի մեջ ու փորձում է ծանր մտքերը ցրել.

Բավական է որքան թուրքեր

հայի արյուն ոթեցին

հայի ջանք ու աշխատանքով

սև պետություն հաստատեցին

պատրաստել եմ քո զենքերը

և ասպարը ուսերիդ

սուրբ դրոշն եմ զարդակարել

վրեժի մեջ մկրտելու…


Մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք,

ազգին կորուստը զենքով ետ խլենք

Ամոթ այն հային և բյուր նախատինք,

որ ազգի սիրույն չի գործում բարիք….

Իմ սիրելիս ես ինքզինքս մեղավոր կնկատիմ քու սրբազան ուխտի ճանապարհին;Դուն երդվյալ ես և պատան ունիս. օրեօր խումբե խումբ կձգիս. իմ սերս խանգարից կըլլա;Քու կինդ քու զենքդ է և դուն հայրենքի զոհասեղանին կպատկանիս;Իմ մահս քու վրեժի բորբոքում պիտի ըլլա ; Իմ սիրտ ու քու սիրտը քու զենքիդ մեջ պիտի ըլլա..-ես քու զենքդ պիտի ըլլամ…

Սոնան, երբ դպրոցին է մոտենում արդեն ուշացած է և աշակերտները դրսում կսպասեն և միասին ներս են մտնում.

Դասին կկարդան ,,Արծիվ վասպուրականի,, Խրիմյան Հայրիկի ամսագիրն:

Սոնան լսում է դասը և նամակն է գրում… վերջացնելուց հետո ծալում է ձեռքի մեջ և թունավոր սրվակից մի կում է անում:

Դպրոցի զանգը երկար են զարկում և տագնապալից… Սաները գրկած ուսուցչուհուն դուրս են բերում բակ.

Լուրը հասնում է Սև Կարոյին.

Սև Կարոն ընկերների հետ հեծնում են ձիերը և սլանում դեպի դպրանոց;;

Մոտենում են…. Սև Կարոն ցատկում է ձիուց և մոտենում դպրանոցի բակում ծաղիկների մեջ դրված Սոնային.Ձեռքի մեջ նկատում է սեղմված թուղթը; Բացում է ձեռքը և վերցնում նամակը. Անձայն կարդում է և ոտքի կանգնում ` զուսպ և անլաց.:Ընկերները մոտենում են …Սոնայի դին դնում են ձիու վրա և մենակ թողնելով Կարոյին սաների հետ հեռանում են…

Թաղում

Վարդապետը պատանել է Սև Կարոյի և Տեր Հարությունի դին և խաչով քանդում է նրանց փոսը և երկուսին էլ դնում է կողքկողքի;

-Վարդապետ, եթե բախտ վիճակվե, որ ինձ իմ պատանով թաղեք բարի կհիշեք իմ Սոնային, ան ինքզինք չսպաննեց, ան ալ նահատակ է…….մտքի մեջ անընդհատ կրկնում է Սև Կարոյի վերջին թախանձանքը:

և կրկնում է Տեր Հարությունի խոսքը

Վարդապետ ես ալ պիտի այս խումբին հետ երթամ, հոգ չէ թե ես ալ նահատակվիմ կուզիմ հոգիս լեցուն ըլլա:

Երբ թաղումն կավարտի Վարդապետը առնում է տղային իր շալակը և հավաքելով թուղթ ու նկար ու ճանապարհվում.

Սալմաստ երթանք… հոն տեղեն քեզ Երևան պիտի ճամփեմ…….

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1682
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:29
ՀԱՆՈՒՆ ԵՎ ԸՆԴԴԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ...
Article image Սովետական Միության պերեսրոյկան հայերս ավելի շուտ էինք սկսել և շատ շուտ էլ անցանք ժողովրդավարության: Մեր գործարաններում եղած փողերը միամտաբար քամուն տալուց հետո, ամերիկացիների և ոչ ամերիկացիների տված փողերն ու ժողովրդավարությունը իրար խառնելով այն արմատավորեցինք սկսած անկախ պետական իշխանության առաջին պատասխանատուներից մինչև վերջին մասնավորեցված մանկապարտեզի տնօրենը:Հիմա ամերիկացիներն էլ պիտի զարմանան, որ Հայաստանում համատարած ժողովրդավարություն է` Ակադեմիայից սկսած մինչև գյուղա...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott