suren.grigor
Logo
2012
26
Դեկտ
»16:05
ՀԱՄԱՆՎԱԳ ՌԱԶՄԻ
Article image 1992թ. Մարտակերտ Պատերազմի ցնցոտիներն հավաքեցի ամեն տան մեջ հույս վառելով: Հողմացրիվ գաղթականներն ինձ մերժեցին ու տրվեցին անզեն ու կույր ճամփաներին: Շառագունեց ձիթաճրագն առավոտի, երբ դուրս եկանք խավար ու կույր հորձանքներից. այս խաբուսիկ անհողմության մեջ – ավետիս՝ ընդդեմ բոլոր տարտարոսյան փորձանքների: Բ Ցնցելով մահվան հիշողություններ եկած ու անցած, մամուռների տակ թաքցրած արև, սերմ ու թալիսման. ծխնիների մեջ լերդացող հույսի մրրիկներն անսանձ առաջնորդեցին խավարը մինչև խորանը կիզման: Փլա...
Կարդալ
2012
26
Դեկտ
»16:03
ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱՆՎԱԳ
Article image Ք նքուշ սիրտս փաթաթվել է դաժան ու բիրտ քամիների արնաշաղախ պատանի մեջ... Աշուն։ Անձրևային հայելիներ... որ երազում ճաքճքել են՝ հայտնվելով խուլ, անթափանց խավարի մեջ: Ես չեմ կարող ամեն վայրկյան հալվելու չափ ապրել քնքուշ արցունքներով սիրահարի, երբ որ սիրտս փաթաթված է դաժան ու բիրտ քամիների արնաշաղախ սլացքի մեջ... Անփույթ խաղ է, անշուշտ, մահն իմ: Երբ մարգարեն մոտենում է հանդիսավոր իմ արնածոր երազներին, կույր հավատի հիշողությամբ թափանցելով խավարի մեջ. լույսի քողն եմ բարձրացնում անդ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»16:02
ՀԱՄԱՆՎԱԳ ՀՈՒՅՍԻ
Article image Իմ ձեռքերը այրվել են պատերազմի հրդեհներում… Զինակիցներ, հողակիցներ կոշտ ու կոպիտ, զորությունից զրկված արդարությամբ, լեռնական ըմբոստության և կամքի ջոկատներ կազմելով, իրար գլխի հավաքելով զենք պատրաստող առաքյալներին, պիտի անվերջ նոր տուն սկսենք սարքել կարոտի հողերի վրա և սերը հավաքենք մի տանիքի տակ… Ցաք ու ցրիվ հույսերով ապրելը հիվանդություն է մոլեռանդ։ Երեխաները խաչը ցնցեցին դատարկ մանկության վազքուղում: Կյանքը տրորեց հասունացած արցունքները նրանց, որ վառոդի պես դարձան շոշափելի… ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»16:01
ՀԱՄԱՆՎԱԳ ՎԵՐԱԴԱՐՁԻ
Article image Ապագա գյուղի 10 եղբայր զինվորներին Իրիկնամարտը ավարտվեց ծովի փլատակներին: Միջերկրականի գահավեժ ափը հղկված է, ինչպես պարիսպ ամրոցի, բայց ծանր է ինչպես գերեզմանաքար Ադանայում.... Եփրատ, Եփրատ, ջրերիդ սարսափները արյունոտ հոսում են ծվատող ու սառցակուլ ԻՄ ափերով: Այրվող մահերի մոմալույսի տակ ծնվող օրերի եկեղեցու մեջ սերունդների նոր սահմանը կարդաց ավետարանը բախտից հողմածեծ: ԵՎ նոր օրենքներ տրվեցին մարտի... Բ Մղձավանջների թունոտ երախում դեռ հալածվում է ու ողջակիզվում խաղաղությունը հի...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:58
ՏՐԱԿՏԱՏ
Article image Իմաստության լուսամուտներն են դանդաղ բացվում դեպի կյանքի մութ օրերը: Իմ բարձրացրած արդարության դրոշը իմ արյան զորությունն ունի: Իմ ոգին պետության ծնունդ տվեց: Այս աշխարհից մահվան պտուղներ հավաքեցի ու մոտեցա ինձ… և ինչպես ամոքեմ որբացած վերքերս: Աներևույթ հրդեհներում են մոխրանում Երեխաների ժառանգությունը: Խաղաղ օվկիանոսը պատվանդան դարձրեցի զոհված ընկերոջս փոթորկուն սրտի համար: Փառավոր մահերը գարնանային անձրևի պես մկրտում են հոգիները անմեռ Ես իմ ծաղիկն եմ ընտրում պատերազմի ամառանոցում...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:58
ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ
Article image Արևի շողերը դեռ ներս են մտնում, թանձր մենության պատը ճեղքելով ամեն մեկին ժամանակ է տրված իր սառը խոհերի օտարությունը հաղթահարելու, իր բիրտ լռության ստրկությունը հաղթահարելու… Արդարությունը ուզում է ցույց տալ ճերմակությունը, բայց նա դիմակ է դիահերձողի դեմքը պաշտպանող: Ոչ ոք, ոչ ոք ոչինչ չի ճանաչում և ամեն մեկը ի՞նչ էր փնտրում և ով պետք է հիմա փնտրի… Պատուհանին մակարդվել է արևը, Պատուհանին մակարդվել է փողոցի աղմուկը… Լռությունը հպարտ է և բարձր է ժամանակից ու նրա բոլոր աղմուկներից… Գիշ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:57
ԿԻՆՈԽՐՈՆԻԿԱ
Article image Տունը փլվում է,Տեր իմ, երեխաներ կան այնտեղ դեռ քնած… Աղբյուրի շուրջը գառներն են հավաք: Խոյն է զարդարված և մոտենում է զոհասեղանին և աջ կողմում ճանապարհի նախիրն է անցնում և ձախ կողմով ճանապարհի ոհմակն է անցնում: Նոյը խաղող է քամում իր այգում խոյի արյունն հասնում հնձանին… Վառվող մոմերն են փախչում եկեղեցուց Ու խոյի շուրջն են հավաքվում և խոյի արյունն է բռնկվում և բռնկվում է հնձանը Նոյի… Ցրված գառներին Քրիստոսն է հավաքում ցրված գառներին Դավիթն է հավաքում… Արյունարբուներն են լողանում սու...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:56
ԵՐԴՄԱՆ ՀԱՆԳԱՆԱԿ
Article image Ես պիտի փայփայեմ զորանոցները և ամրացնեմ եղբորս, որ խոնարհությամբ իր սիրտը միացնում է իմ սրտին: Հավատի տունը իմ մեջ պիտի կառուցեմ ու կամքիս թիրախը պիտի հստակորեն սևեռեմ երազներիս քարտեզի վրա և ոսկե շղթայումի օղակները մեկ առ մեկ նվեր պիտի տամ ամեն զավակիս: Օղակ առ օղակ ամրակապվելով՝ իմ ճամփան պիտի հարթեմ՝ աստվածատուր համառությամբ և պիտի կործանեմ թշնամուս իր չարության զենքերով: Առավոտյան և երեկոյան աղոթքիս շաղախով կամուրջներ պիտի կառուցեմ սրտից սիրտ և աշխարհը իմ ափի մեջ պիտի լինի: ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:55
ՀՐՈՎԱՐՏԱԿ
Article image Հավատարմագիրն իմ երազների հանձնում եմ արդեն երեխաներին, որ զինվորական հագուստ են սիրում: Այս կյանքը թաքուն մի կրակոց է. Որ կարող է և թիկունքից լսվել: Այս գոյության մեջ հուսահատները դեռ պաշտպանվում են հին հագուստներով: Եվ սերունդների խուճապի մեջ էլ հիշողությունը ճամփա է բացում: Իսկ Ժամանակը միշտ էլ սիրել է այն տիրակալին, ով թեթևությամբ հաղթում է մահին: Երազը ոգով թե չի ամրանում, հողն է ոտքի տակ դանդաղ ամլանում: Այրեք փլուզվող ճակատագրերը և տաքացրեք զենքերը սառած: Երջանկությունը տ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:55
ԵՐԲ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ ԴԱՆԴԱՂ ԲՈՐԲՈՍԸ ԿԵՐԱՎ
Article image Երբ փամփուշտների հետքերը դանդաղ բորբոսը կերավ՝ մարդիկ վախեցած հիշողությունը տարան թաղեցին… Երբ ոչ ոք արդեն չուզեց ամոքել հետքերը մահվան կուրացածների թիվը շատացավ… Երբ ոչ ոք չասաց,ոչինչ չասացին՝ վերքերի մասին համրերի թիվը նույնպես շատացավ… Երբ ճշմարտության դռները բացվեց արնոտ ձեռքերով՝ տաճարը այրվեց… ու մոխիրներում առավոտն է իր մարմինը օծում: Երբ ճշմարտության բռունցքը արդար դաժան կեցվածքով կանգնեց հարթակին՝ թիրախ է հենց այն ամբոխի համար, որ սովաբորբոք մոլեռանդությամբ պաշտում է նրան, ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:54
ԻՄ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Article image Խաչիդ շնորհը պսակիր օրերից քամած մաքուր լույսով: Կյանքը,— ասում եմ ես,— հիվանդ եզան պես մի օր կարող է քեզ դավաճանել: Նվիրական անուրջներդ կարող են սպանվել խեցուց դուրս մարդկանց անփույթ նետերից. ցույց տուր հղկված արցունքդ միայն և թռչող զատիկը մայիսիդ: Բ Քեզ պիտի խաբեն դեռ գույները՝ խենթացնող գինու մոլեխնդությամբ, հայացքները՝ ժպիտների մեջ թաքնված. ու պիտի առաջնորդի մահադարձ լույսը քանի անգամ կյանք որոնելու: Պատերազմները պիտի ծեծեն կուրծքդ և հաղթանակների լույսի տակ պիտի նկարվես: Տա...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:53
ԵՍ ԵՐԲԵՎԷ ԿՏԵՍՆԵՄ ՔԵԶ ՍԻՐԵԼԻՍ
Article image Ես երբևէ կտեսնե՞մ քեզ,սիրելիս, խոհանոցում՝ ալրոտված, այգու ճանապարհին՝ մրգերով խանդավառ, անորսալի թեթևությամբ. կլսե՞մ քո ծիծաղը ներխուժող, քո միամիտ հանդգնության հրավառությունը.... ու չեմ կարող նախանձով չնայել առավոտյան, ցանցապարկերով և դատարկ շշերի զնգզնգոցով կաթնատուն վազող կանանց, չեմ կարող սանձել փոթորիկները, որոնք խրվեցին մանուշակների փխրուն աչքերում և իմ փլուզված կարոտների մեջ մնացին քնքուշ առագաստները... Բ Պատշգամբում, որտեղ մի օր կանգնած էիր, մի անորոշ զգացում է հիմա...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:52
ԵՐԲ ԺՊԻՏԸ ԱՆՀԵՏԱՑԱՎ
Article image Երբ սերը հեռացավ, ժպիտը անհետացավ քաղաքից, ես մնացի սաստկացող անձրևի տակ. մարգարեի նման ամպե շորերով հայտնվեցի գիշերվա ջահերում, թափառեցի սիրահար հայացքների տխրության մեջ… Անտուն օրերի հոգու մերանը ջուր դարձավ հույսի մթագար հոսքում ու մաղվեց անշունչ ավազուտներին: Բ Նույն հասցեն ունեն մեր երազները, և ինչու՞ անվերջ ես ապացուցեմ իմ սերը հիմա: Ես նավարկեցի մահից էլ ազատ տարածության մեջ, աշխարհազտման ցավից ճչացի, և ասպատակող իմ մատաղացու երջանկությունով ողջագուրվեցի միայնակ ու խեղճ այ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:50
ԱՀԱ ԺԱՄԱՆԱԿԸ ՈՐ ՈՏՔԵՐԻՍ ՏԱԿԻՑ ՓԱԽՑՆՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ
Article image Ահա ժամանակը, որ ոտքերիս տակից փախցնում է ճանապարհը, ահա իմ ձեռքերը, որ հունցում են, հունցում խմորն օրերի, մուրը գիշերվա կպչում է դեմքերին և իմ հայացքը արմատ է նետում տարագիր թռչունների մեջ և ես փնտրում եմ, փնտրում եմ այն, ինչ հարազատ է ու չի փոխվում, ինչը չի թողնում մեռնել, առանց որի ապրելն անիմաստ է: Ժ Օրն անկորուստ հավաքում է կրակները ցաք ու ցրիվ խարույկի մեջ ներշնչանքի, որպես սնունդ ոգին պահող արմատների… Եվ ուր են հեռանում կարմիր բաշերով ձիերը ցեխոտ ճանապարհների կապույտ հեքիաթներ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:49
ՕՐԵՐՍ ԶԻՆՎՈՐՆԵՐ ԵՆ՝
Article image Կանգնած Մեծ Լեռան առջև… Տապանի խրոխտ հայացքի տակ։ Ճակատները մարտի կնքեցի հաղթանակի հավատով և Դեր Զորից վերադարձի ճամփաները հատիկ հատիկ սովորեցի բոլոր մահերը հատիկ հատիկ վերապրեցի արյունամած փառքը՝ ճեղքելով թշնամու հարվածներից ընդարմացած ճակատագրի կնճռոտ կեղևը։ Մշո գլխապտույտ անծայրածիր դաշտում, Արածանիի հովիտն ի վեր, Տավրոսի հայրական օրորոցում ընկածների զենքն եմ ես, դու, նա... Բ Ով ապրում է, նա պատգամակիրն է ընկածների։ Ով ապրում է,նա ամեն օր կանգնած է ոգու և զենքի դատի առջև։ Ժամ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:48
ԹՌԻՉՔՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԸ
Article image Ախր, հայրս ասում էր. Երբ ժողովուրդը ուզում է խաբվել, երկրի գահը վիշապ է ծնում, գահը արդարության պատիժ է դառնում… Անկամ լռության այս սարդոստայնում աղջիկս ասում է, եթե չեք ուզում հուսահատվել, արդարություն մի փնտրեք ջրհեղեղի մեջ… Բ Ես դուրս եմ գալիս քաղաքից, ես փախչում եմ դեպի անտառ, մտնում եմ կաղնու ծառի մեջ, փաթաթվում եմ մասրի թփերով, նետվում եմ Բասուտայի ջրերի մեջ՝ մաքրվելու տհաճ երազներից. խելահեղ ու մաքուր խորքերում ջրերի խեցու մեջ եմ թողնում իմ սերը երկրային ու տերևը թզի իմ կղ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:46
ԵՍ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԵՄ ԽՈՍՈՒՄ
Article image Ես բարձրաձայն եմ խոսում արդեն խաբվածների ու խաբողների դեմ, որ այնքան հեշտ են հավատն ուրանում, այնպես խեղճորեն մուրում ներելը: Բ Տեսնում եմ նահատակներին, որ մերան–մաքրությամբ ու ապաքինող լռությամբ են նայում ամենօրյա որբացումին… Ես որքան եմ ուզում խրամատներում լինել ու նամակներ գրել ընկերներիս, ես որքան եմ ուզում աչքերս ամոքել գիշերային կրակահերթի լույսով, և չնախանձել մութին, որ թանձր է ու համատարած… Ես որքան եմ ուզում խաղաղորեն քնել բլինդաժում, բայց աչքերս թափառում են եկեղեցու ճա...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:45
ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ԿԱՄ ՄԻ ԱՅԼ ԵՐԿԻՐ
Article image Արմատով եմ տեսնում բոլոր դժբախտությունները՝ հաղթանակներից և պարտություններից հետո։ Հաղթանակներս թշնամիների թուլությունն է լոկ, պարտություններս՝ խաբված լինելու իմ պատմությունը: Իմ արդարության ընդվզումները հոծ շքերթներում դառնում են տոներ, երբ ամրանում են արմատների մեջ ամեն զինվորի: Իմ արդարության լուսամուտները կրակակետի դիրքեր են բերդի հենց պատերի մեջ: Իմ արդարության տաճարների մեջ հոգու սահմանը ճառագում է բյուր մոմերի լույսով, հավատարմության ճերմակ դրոշով զենքերս եմ պահել ու տաք բար...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:44
ՊԱՏԱՐԱԳ Է ԴԵՌ ՄՈՒԹ ՏԱՃԱՐԻ ՄԵՋ
Article image Իմ աղոթքը այս անձրևի տեսքով եթե ընդունես, Տեր, իմ երկրային ճամփաներում պղտորվելով՝ պիտի նորից երկրի վրա իմ մեղքերով հենց մաքրվեմ... Զույգ ձեռքերիս ծործորներով աղոթքներս պիտի հոսեն, սիրտս ճեղքեն բաղեղների համառությամբ… Պապանձվել եմ անձրևների մաքրությունը կյանքի կոչող օրենքների զորության դեմ։ Մեղքի լույսով բարձրանում եմ՝ արարչության հենց սկզբից ... ես թաղվում եմ մահից այն կողմ, ես ձգվում եմ թռիչքից վեր՝ զարկերակս մատուցելով օրհասական ճամփաներին։ Բ Բազմության համար բազմության առ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:39
ՕՐԵՐԸ ԽԵԼԱԿՈՐՈՒՅՍ ՈՒ ԴԱՎԱՃԱՆ
Article image Օրերը խելակորույս ու դավաճան, ճմռթում են ու պատառոտում հոգու թուղթը ճերմակ… Թռչունները իմ բառերն են ու այս երամը ՝ աղոթք… Ես նորից եմ ծնվում ու ամեն օրվա հետ երեխա եմ, Իմ քույրերը անձրևից են ծնվում, իմ եղբայրները՝ արևից, Իմ քույրերը լցվում են ծիածանով, իմ եղբայրները կյանքի ջրհեղեղով, և ո՞վ է արդարություն փնտրում, երբ ինքն անարդար է իր դեմ, և ո՞վ է կորցնում իր տունը ու ապրում ՝ տնվորի սնանկությամբ, և ո՞վ է որոգայթների շղթայով պարուրված, և ո՞վ մնաց այս երկրում, որ տեր է, երբ երկինքը փախ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:35
ԼԵՌ ՆՈՒՅՆԱՑԵԼ ԵՆ ՄԵՐ ԵՐԱԶՆԵՐԸ
Article image Մոմի լռությամբ քայլեցի հույսի ճանապարհներով, որ լուսավորեմ սրտիս երկինքը … Ահա երկինքը. այրվող սրտեր մակընթացության հայտնի բանալին՝ ոսկե լուսինը… Երբ տխրությունը բառեր է փնտրում երգերի համար, ես թաքցնում եմ աչքերս երկնքում, ու ծոցիս մեջ եմ հավաքում ընկած բազեի վառ փետուրները, որ երազի մեջ թևավորեն ինձ։ Իսկ երկինքն ինչքան անձրևներ զոհեց, և ինչքան բառեր զոհվեցին հոգում, ինչքան փողփողուն ծվեններ այրվեց քնքուշ ամպերի, արյունս թուղթ է, որտեղ գրված է մանկության հաղթած մարտերի մասին… Ախր ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:33
ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՔ ԱԶՆԻՎ ՍՏՈՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ
Article image Խավարասերներ լույս աշխարհ եկան տաճարների մեջ, մկնակենցաղներն կանգնել են բեմում, և ընդունակ են դանդաղ կրծելով հասցնել բոլոր հաղթանակները փլուզման եզրին։ Կողք կողքի ապրող պարտազանցները ավելի շատ են իրար վնասում, քան խրամատի հակառակ կողմում կանգնած թշնամին… Հուսահատներ են ծնվում ամեն օր ու բազմանում են ՝ բռունցքների մեջ սեղմելով սիրտը։ Սրիկայության սնկախտը արդեն աննկատորեն սեղանի շուրջ է լուռ տեղավորվել։ Եվ դիմակների շքերթն ավելի տոնական դարձավ ու բազմադրոշ, և դիմակները կերան ամբոխին, ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:31
…ԵՎ ԾՈՒԽ ԾԽԱՆԻ
Article image Թփուտներում գինարբուկի ջահեր վառած՝ մոտենում եմ գարնան շեմին, ու բացվում են կամուրջները՝ երազների ափեր կապող, ու ձեզ հիմա ես թևեր եմ բաժանելու, որ տարածվի վաղնջական ձեր կարոտը Հիմալայից Միջերկրական. այն ձեր սիրտը չի ցավեցնի, բայց կմաքրի, կընդարձակի սահմանն հոգու, ու փարոսները իրար կապելով կհասնի ափը, որտեղից բարի լույսն է ծագում… Եվ օրերից ելնող ճամփաները բարի թաթախվում են սրտի խորանների լույսով ու աղոթքների ապառաժներն են թիկունքը հղկում, և երկինքը, որ լցված է հացով, ու առուները, ո...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:29
ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Article image Աշխարհի բոլոր ճանապարհներին վխտում են նրանք՝ հալածված հույսից… Օ, հայահոտ, հայահամ, օ, հայաշունչ ջրեր… կորուսյալ հոգու ավերումներով… ու երբ կարոտն է սպանում նրանց ու կամուրջներն են խորտակվում անլաց որբացած կյանքի ծանր ոտքերի անողոքությամբ իրար դեմ ելնում ու մարտնչում են ամեն մեկը իր կորուստի համար. ՈՒ ներողությամբ հիշելով նրանց, ես վերադարձի լույսերը հոգու միշտ վառ եմ պահում. նրանք հեռացան այն սրտամորմոք ճանապարհներով, որ ջրհեղեղի ակոսներ են դեռ պահում հոգու մեջ։ Արյուն եմ քամում ան...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:27
ՈՒ ԵՐԲ ՄԻ ՕՐ ԷԼ ԻՄ ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁԵՄ ՀԱՍԿԱՆԱԼ
Article image Երկու սիրտ արդեն վառվում են իմ մեջ և կյանքս արդեն տվել եմ նրանց՝ հիսուն առ հիսուն ու իմ դիակը վաղուց նետել եմ քարանձավի մեջ, որտեղից ինքը կգտնի ճամփան։ Բ Երբ տառապանքի քարքարուտներում հատիկ առ հատիկ երկինք կառուցում ու հավաքում եմ լույսը նրա տակ, խաղաղություն եմ ցանում ամեն օր հավատարմության խրամատներում ու զորակոչված մայրերն են արդեն երդումն ընդունում զինապարտության և ամեն քայլը մոտեցնում է ինձ նոր առավոտի այն կապույտ լույսին, որ շեղբի պես է արյունը մաքրում, որ ցավի պես է կոչում ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:25
ԱՊՐԵԼՈՒ ԱՅՍ ԿԵՂԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԴԵՄ
Article image Իրիկնադեմ է, քամին սահում է՝ ամպերի գանգուր ծլարաններին քսելով այրվող շուրթերի մեղրը. փախչող ջրերին խավարը կերավ, միայն լուսինը վեր կացավ՝ հացով հերկելու նրանց մարմինը քաղցած… ու՞մ դուռը գնամ, երբ մահվան պահին ինձ խնայեցի կյանքի հեղեղատ վերադառնալու, և այն բոցը, որ մարմինս տարավ, փայլփլում է դեռ երկնքի դեմքին, ապրելու այս կեղծ օրենքների դեմ ես ու՞մ բողոքեմ, երբ տիեզերքի գիրքը դրված է իմ աչքի առջև, ու ես չեմ կարող մատուցել մարդկանց… Մեր ճանապարհը անցնում է Երկրի լեռնագագաթով, Ու ե...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:22
ԾԻՐԱՆԻ ԾՈՎ
Article image Անձրևը հիմա դեպի երկինք է բարձրացնում սիրտս ծաղիկների խենթ կարկաչի միջով ու դաշտից բերած ցեխոտ ձեռքերով փաթաթվում է ինձ. մոտենում եմ,Տեր, և հավաքում եմ ծաղկատներից ծրարներ հատ–հատ ու պահում պարարտ հիշողության մեջ, ուր սերմի նման կարող են ծլել այն երազները, որ միշտ փրկել են Ժամանակները կույր բնազդներից… Երբ որ էությամբ հիմնավորվեցի լուսապսակի տաք օրորոցում, ես թռիչքների, ինքնարարության ճանապարհներով ցնծում եմ լույսի բարձունքներն ի վեր, կամուրջների զուսպ լռության խորքում և ամենօրյա դ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:19
ԱՇՆԱՆԱԶԱՐԴ
Article image Աշնանազարդ է … և աստվածահաճ արմատների թունդ ամբրոսը զարվառ բաժակների մեջ կենացներով է լցնում սրտերը, սեղանի վրա հացն է հոգևոր–հանապազօրյա, արքայությունն է երկնքի լույսով իջնում սրբազան ծիսասեղանին ու համատարած Տիրոջ կամքով ենք մենք միավորված ու մեր սրտերում մաքրել հղկել ենք ճանապարհները Հայկ Նահապետի ու կառուցում ենք այն երկիրը, ուր փառավորվում է հոգին անցյալից մինչև ապագա, արդարությունն է ցնծում տոնական ծեսի հարթակին։ Բ Խիտ սաղարթների խորքում թաքնվել, նոր հասունացած բալն է կրակում...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:16
ՋՐԲԱԺԱՆ
Article image Գիշերվա խավար սիրտն եմ նորոգում անթիվ մոմերով և եկեղեցու ծածուկ գործերի վարագույրներն եմ քարշ տալիս այնտեղ, որտեղ թաղում են այրելու համար վարակատարած դիակերպներին։ Հին ոսկորները կրկին թաղելու ժամանակներում խիղճը աննկատ կարող է կորչել հենց եկեղեցում. ում չեն հավատում ՝ նա մահանում է… և հայտնվում են արհեստանոցներ, որտեղ առանց ցավ, առանց վճարի կարող են հանել և ատամ, և խիղճ։ Երբ զանգակատան աղավնիները երգեցիկ պարով իջան խաչքարի ծաղկուն ուսերին, օրորոցները ներս էին մտնում Մայրավանքի ջերմ ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:14
ՑԱՄԱՔԱԾ ԲՈՒՌՈՎ ՋՈՒՐ ԵՄ ՀԱՎԱՔՈՒՄ
Article image Ցամաքած բուռով ջուր եմ հավաքում, պրկված մատներս այնպես են պահում ամեն մի կաթիլ, ասես հենց դա է արդարությունը՝ փրկության ելքը… Ես ապրում եմ, Տեր, ջրհեղեղի մեջ և ծարավ սրտով ես աղոթում եմ հենց նրանց համար, ով մտածում է, թե ջրհեղեղը ավարտվել, մարել կամ դադարել է։ Ես Քրիստոսի ձեռքը բռնելով աննկատ անցա եկեղեցու բաց դռների մոտով, Քանանի խորունկ քարանձավ մտա, անխռով տեսա ողորկ քարերի խաղաղությունը և մզկիթներին դեռ չմոտեցած՝ նամազի ձայնը զենքի զորությամբ պատերն էր ցնցում… Ես քայլեցի լուռ, հե...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:12
ՕՐԵՐԻՑ ՔԱՂՎԱԾ ԾԱՂԿԵՓՆՋԵՐԸ ՊԱՅԾԱՌԱՆՈՒՄ ԵՆ
Article image Անկառույց սրտերն ի՞ նչ հենքի վրա տուն կկառուցեն և ինչպե՞ ս, Տեր իմ, ի՞ նչ հնարքներով կյանքի կկոչես ինքնամաքրման անխաբությունը, ամեն մարդու մեջ ես ինչպես պահեմ աներկնչելի հայտնագործումը տիեզերական անսահմանության, որտեղ բաբախող ուրախությունը միացնում է շնչավորների սկիզբն ու վերջը արևի ոսկե պատարագի մեջ. այս կրակներում օրենքներն այնքան արթուն են վառվում, որ լույսը նրանց պարուրում է դեռ հարազատ ու տաք ալիքների մեջ… Օրերից քաղված ծաղկեփնջերը պայծառանում են և տեսնում եմ հաղթանակը մայրերի ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:11
ԶԻՆԱԿԻՑՆԵՐ
Article image Զինակիցներ, զինադադար է և դուք շարքերում մնացիք ու զինվորական հագուստները ձեր սրտում եք պահել… Թեև աննկատ, բայց բզկտվում են հագուստները դեռ խաղաղ օրերի մարտադաշտերում ու ծործորներն եք թաքցնում հիմա թշնամիներից, ու բարեզտված բարեկամներց ։ Բ Զինակիցներ, որ լուռ նայում եք երեխաներին ու սեղան եք նստում հին ընկերներով… լուռ ու անմռունչ ինչպես մարտական թաղումներին։ Բայց, ախր, ձկան բորբոսնած գլուխը ծածկելու խաբեությունը… Կրծում է փողոցները, տները,զինվորի կոշիկները, երկրի սահմանները ու հ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:07
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԻՐՈՋ ՄԱՐՄԻՆՆ Է
Article image Լռիր,— ասում եմ հաճախ ինքս ինձ,— Ճշմարտությունը միշտ խոցելի է՝ մի դիր սեղանին . Ճշմարտությունը Տիրոջ մարմինն է, մի դիր սեղանին. այն ամեն մեկը ուզում է թաքուն իր սրտում պահել. այն դադարել է ամոքել արդեն և թիրախի է վերածում մարդկանց, իսկ ես, ես այնքան համառ եմ իմ դեմ, որ պինդ կկառչեմ Նոյի տապանից՝ ու կխուսափեմ հին սխալներից ու մտածում եմ գուցե իմ հոգին միայն կփրկվի ու կսավառնի մշուշի նման աշխարհի բոլոր ջրերի վրա… ջրից դուրս գալիս մեղքերը բնավ, չեն կառչի սրտից, փեշերից, մտքից… Տեր իմ,— ա...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:06
ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆ
Article image Լքված աստղերի ավերակներից, տնանկ ու անտեր հույսի որբերից իմ սիրտը այնքան լույս է հավաքել, որ մոմի ճամփով բացվեց խորանում… ու նավասարդյան գիշերվա ճերմակ երկինքն է լցվում դեպի վեր պարզված բազում ձեռքերի վայրի շառաչով ու երազների հրդեհների մեջ իմ սերը հանդարտ հալվեց, թանձրացավ տաք մշուշներում՝ ոտաբոբիկ… ջրերի վրա… Բ Աչքերս հիմա նավահանգիստ են Սև ծովի ափին ու կամուրջներ են տանում աշխարհի բոլոր կողմերը… Նավաստիներ եմ հավաքում բեկված ճակատագրի խորխորատներից Ու հնձվորներ եմ հավաքում աշնան ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:04
ԱՅՍ ԵՐԿՐԻ ՎՐԱ
Article image Այս երկրի վրա անապատների, ջրհեղեղների, Կարկտահարման, համաճարակի, փոթորիկների երթն է պսակում մեղավորների ավերումները… երբ մեղվանոցի կենսագրությամբ ապրեցի օրը և այն օրերը, որ պիտի ապրեմ, կորստի մասին ձեզ չեմ ասելու և մեծարանքի խոսքեր չեք լսի։ Բ Եվ ով զլացավ բռնելու ձեռքը այն հանցավորի, որ դատավորի աթոռին նստեց ու արդարության կշեռք ստացավ պատգամավորի կնիքը գնեց ընտրության դաժան ու նենգ շուկայից ու մխրճվում է ծածուկ գործերի դավադրության գարշելի ճահճում, և հենց պետության անունից գործող մե...
Կարդալ
2012
26
Դեկտ
»15:02
ՀԱՅՐ ՄԵՐ
Article image Հայր մեր, երկնքի անհուն փեթակում հավաքում ես մեր ջերմ աղոթքները, խորխորատներն ես չափում մեր հոգու, որ երկրի վրա արդարադատի շնորհներ թողնես…. Մեր արդարության ժամանակները արթնացրու երկրում Ուժ հավաքելու ճանապարհները զորացրու այնքան, Որ սրտերի մեջ ծննդյան օրից ծիլեր արձակի կորովն ու ոգին՝ Ինքնափորձության արհավիրքներին դիմակայելու … Բ Այս ժամանակը խնդրեցի Աստծուց ծնվելու համար և այստեղ եմ ես՝ հին օրենքների թագաժառանգը, և իմ դեմ գործած իմ հանցանքների ինքնապատժումով մաքրակարգողը… Իսկ արծ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»14:59
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԽՏԱՑՈՒՄԻՑ ԵՐԲ ԱՐՅՈՒՆՆ Է ԲՈՑԱՎԱՌՎՈՒՄ
Article image Հիշողության խտացումից իմ արյունը այնպես արագ բոցավառվեց, որ դարերի խորքում պահված աղեղնավոր նախնիներիս սաղավարտը կայծկլտում է երկնքի տակ ու պաշտպանում հոգու ամեն մի բռնկում։ Իմ կամքից ծնված հույսի օրերը կապրեն ինչպես աստղերը՝ պահված սրտերի նախախորշերում… Վերջը ապրում է հենց սկիզբի մեջ…. Տերը թշնամուդ արժանիքներ է տվել բազմակի, որ ճանաչես քո առաքելության բոլոր զենքերը։ Կրակի փառքն է սկսվում այնժամ, երբ որ հասուն են լույսի սերմերը արյան հնոցում։ Այսօր հրդեհ է արևի վրա. կամ մեկը անփույթ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»14:55
ԻՄ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԸ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑԻ ԸՍՏ ՔՐԻՍՏՈՍԻ ՆՈՐ ՄԱՐ...
Article image Իմ ամբողջ կյանքը ներդաշնակեցի ըստ Քրիստոսի նոր մարտակոչի, վերընձյուղեցին այն ճյուղերը, որ չորացել էին անարյուն սիրուց, ծիլեր տվեցին այն սերմերը, որ արգելված էին հոգեհերկերում։ Արևահյուսակն այնպես է փայլում, որ ողջ մարմինս լցվում է Տիրոջ ծնծղաներով, լույսի շքերթը անցնում է հոգուս հրապարակով զարկերակներիս ու երակներիս ճանապարհներով մտնում է ամեն մի բնակարան և ամեն մի շունչ գինի ու հացով դիմավորում է ցնծության պայծառ ընծաբերներին։ Բ Երբ անձրևի տաք կաթիլներն անցնեն մեր ճանապարհը… Սիրե...
Կարդալ
2012
26
Դեկտ
»14:48
ԻՄ ՍՒՐՏԸ ՝ ԾԻՐ ԿԱԹԻՆ
Article image Դառնամ ու խորան հյուսեմ աստղերից ու երկնքի մեջ երկինքը հյուսեմ՝ սրտի թափանցիկ այն թաղանթներով, ուր թռչունները երազ են դառնում ու մարմինները նրանց լցվում են արևից պոկված ոսկու սերմերով։ Բյուր աղոթքներից դռները սիրո բացվում են դեպի դրախտի այգի, ծաղիկ հավաքող զտարյունների կյանքը հոտավետ տանում են սարից իջնող ջրերը ու համբույրներով լցնում սրտերը ծարավածների։ Իմ համբույրները կմնան դաջված ու սեպագրված այս խուլ քաղաքի մերկ փողոցների ու տանիքների տաք ստեղներին, իմ ձեռքերը տաք կմնան ընդմիշտ ...
Կարդալ
2012
26
Դեկտ
»14:38
ՀԻՄԱ ԱՊՐՈՒՄ ԵՄ ՄԵՂՎԻ ՓԵԹԱԿՈՒՄ
Article image Հիմա ապրում եմ մեղվի փեթակում և և մեղրամոմե մարմինս է լցվում ծաղկաբույլերով. սիրտս ծփում է երիցուկների ու կակաչների իշխանության տակ և երակներս տանում են բերում այս լեռների մեջ հայտնի ու անհայտ կյանքերից քաղված անաղարտություն, ում ժառանգորդ եմ դառնում ակամա, ծորենիները կանչում են ինձ գյուղ, իսկ տերեփուկներն ու եղեսպակները այնպես արագ են պաշարում բոլոր ճանապարհները, որ հավատարիմ, խոնարհ գերության հանձնվելն արդեն դառնում է հրճվանք։ Գյուղ առաջնորդող ճամփան է ճեղքել Շիրիշի քարը ու բա...
Կարդալ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՌՈԶԱԼԻԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ ԿԱՐԴԱՆԻ Կինոռեժիսոր, սցենարիստ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott