suren.grigor
Logo

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ

Article image ՔՎԻՏՈՒԹՅՈՒՆ

Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին.

-Այ Բուլուշ, պա էթքան պեներ վեր ըրալ ըս, խե քեզ հերոսի կոչում չըն տամ.

-Օզում չըմ տամ չըն…

-Էդ տու օզում չըս…կլոխ ըք ընգա, լավ , պա էս իշխանությունը խե օզում չի:

- Իշխանությունն օզում ա է ինձ հերոսի կոչում տա , բայց վեր թորքերի թիկունքի պայթեցրած մոստերն ու շենքերը ազատագրելուց հետո սկսալ ա հաշվիլը, ծախսը էնքան շատ ա տուս եկա , վեր սաղ տեռալ ա քվիտ: Ես մհենգ պետության նհետ քվիտ ըմ:

Վերին և ներքին Ջուբուրլուները խիստ կարևոր դիրք էին գրավում Գորիս -Ղափան ճանապարհի վրա և դրանից օգտվելով մի քանի ավազակային հարձակումներ էին գործել ,,խաղաղասեր,, մեքենաների վրա:Զգուշացումները,բնականաբար, արդյունք չտվեցին:Շտաբում որոշում կայավցվեց ,,Հարվածել,,:

Խումբը հրահանագավորվեց, զինամթերքն ու պայթուցիկները ստացավ ու գնաց…

Երեկոյան խմբապետը զեկուցեց հրամանի կատարման մասին.

,,Պագրիշկեքը ամունալավ թոլ ըք տուվա, գյուղեն մեջին տըրըքցըրա.

մի քսան զոհ կա , մի հիսուն վիրավոր, մի հարուրը անհայտ կորած ըն,մնացածը խոսքըն տըված էքուցվանից քոչին,,:


ՈՎ ԳՈՐԾ ԱՆԻ ՈՎ ԳՆԱ ՍԱՆԱՏՈՐՅԱ

Սովետ Միության քայքայման խառը ժամանակներում, երբ թուրք ազերիները ռուսական հովանավորությամբ չհայտարարված պատերազմ էին սկսել հայության դեմ, լուր ստացվեց, որ Մոսկվա -Բաքու գնացքով ազերիները զենք են տեղափոխում:

Այն խափանելու հանձնարարությունը բարձր մակարդակով կազմակերպեցին ու խնդիրը չեզոքացրեցին Բուլուշը, Պաբեդիկը, Սևանը,Աշոտը, Վովան ու համեստորեն մնացին խիստ գաղտնիության մեջ:

Հանձնարության փայլուն կատարման մասին կցկտուր լուրերը այնքան էր ոգևորել Ջահանին, որ պատմում ու ներկայացնում է ամենուր, թե ինքն ինչպես մենակ և ինչ հնարամտություններ է դրսևորել Մախաչկալայում հանձնարարությունը կատարելիս:

Երբ այդ մանրամասները Բուլուշին պատմեցին,Բուլուշը զարմացավ.

-Էդ հանձնարարությունը էնքան հիշտ ըք կատարա, վեր մհենգ հիշում ալ չընք , թա հունց ըք ըրա, բայց էդ հեքիաթները, վեր պատում ըն, թա հունց ա լա, ես , ասիմ , վեր էդ տժերութուններով ես կրելու չըմ լա անիմ:


ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԽՈՉԸՆԴՈՏ

1991 թվականին ՀՀՇ-ն Վազգեն Սարգսյանին հանձնարարել էր ստեղծել մարտական տղաների մի խումբ` կարևոր նշանակության հանձնարարություններ կատարելու համար:Վազգենը ուսումնասիրելուց և անհատ - անհատ զրուցելուց հետո, ստիպված զեկուցեց Խորհրդին.

« Խումբ չեմ կարա հավաքեմ, քանի որ մարտական լավ տղաները Դաշնակցության մեջ են»:


ՉՏՐՎԱԾ ՀՐԱՄԱՆ

Ղուբաթլուի շրջանի /Հաբանդ գավառ/ ռազմավարական կարևոր բարձունք հանդիսացող Ակնի գյուղի մոտ գտնվող հանգստյան տունը դարձել էր հեռահար հրանոթային հարվածի կետ:Հրամանատարությունը ինքը որևէ միջոց չէր ձեռնարկում և արգելում էր նախաձեռնությունները:Բայց քանի որ ավելի հաճելի է պատժվել յուրայինների կողմից , քան հակառակորդի, ուստի Դավիթբեկ գյուղի համար պատուհաս դարձած կրակետը ինքն էր հրամայում լռեցնել:

Բուլուշը այդ հրամանի կատարման պատասխանատվությունը ակամայից վերցրեց իր վրա.

-Պիտի հանց վախտ մուտանանք , վեր կատուները քոն լած նին ու բիդի հանց մուտանանք , վեր վընըռներս կատվեն թաթերան փափուկ նի:

Բուլուշը պայթուցիկները տեղադրելով պատերի տակ , բիկֆորդյան վառոդալարերը կպցրեց ու մի փոքր ետ քաշվելով հրահանգեց հեռանալ և միաժամանակ կեղծ հարձակման տպավորություն ստեղծելու համար տարբեր տեղերից կրակ բացել:

Թուրք ազերիները կրակոցներից արթնացան այն պահին , երբ մեկը մյուսի հետևից հնչեցին ականների պայթյունները և հանգստյան տունը դարձավ հանգիստարան:Արդեն անտառում Բուլուշը զեկուցեց հրամանատարությանը.

Ակնի կրակակետը ոչնչացնելու մասին Ձեր չտրված հրամանը կատարված է:


ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԾԻԾԵՌՆԱԿՈԻ ՊՈՒՆԵՐ

Կապան - Գորիս նախկին շրջանների սահմանի վրա, Քաշուն գետի ափին գտնվող անասնագոմերից կրակոցները ավտոճանապարհով անցնող մեքենաների վրա 1990 թվականին , ավելի սաստկացան:

Հանձնարարությունը կարող էին կատարել վարպետացած Բուլուշն ու Պաբեդիտը:

Ուսումնասիրելով իրավիճակը , հաջողությամբ ներթափանցեցին անասնագոմի տարածքը

Ականապատումը ավարտելուց հետո Պաբեդիտը ներս մտավ գոմ ու այլայլված դուրս եկավ.

Բուլուշ, կյումը պայթեցնում չըք, շտաբում ասելի պատճառներ մտածե:

Պաբեդիկ, կըժվալը՞ս հինչ ա՞ պըտահա, խե՞ չես օզում պայթացնենք

Բուլուշ, միլերեն տակեն տասը հատան իվիլ ծիծեռնակի պուներ կան:

Կապանին ուղղված ազերիական հարձակումները այնքան էր ,,դիվանագիտորեն,, անպատասխան թողել պաշտպանության հրամանատարությունը, որ պաշտպանությունը մնացել էր անպաշտպան:

,,Մենք սուս անենք, որ կարող ա իրանք էլ սուս անեն ,, քաղաքականությունը խեղճություն բերեց:Կապանի քաղպաշտպանության շտաբի պետ Արտուրը, որ տեղեկացել էր օդային հարձակման մասին վազեց քաղաքապետի մոտ անհապաղ զեկուցելու և բոլոր ժամանակների անփոխարինելի գործավար Զարուհին կասեցրեց.

-Ժողով ա, Ռադիկը շատ զբաղված ա :

-Զարուհի , պա օզում ըմ պեն ասիմ,- ասաց Արտուրը ու ձեռքերը սեղմեց, որ դողը չերևա:

- Հինչ ա՞ , ալլա . օդային հարձակում ա՞….:

-Չէ, - երևի խուճապից վախենալով գաղտնիքը պահեց քաղ պաշտպանության պատասխանատուն:

Հենց այդ պահին օդում լսվեցին թշնամական ինքնաթիռների հռնդյունը և քաղաքապետի դուռը ներսից խուճապով բացվեց ու Արտուրը ներս վազեց զեկուցելու.

- Ընկեր Սարուխանյան , թուրքերը օդային հարձակում են նախապատրասում….հենց այդ պահին լսվեցին ընկնող ռումբերի խուլ և խլացնող պայթյունները:

ԱՍՐԻ ՊԱՊՈՒ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

-Ասրի պապի,խե տուվա՞լ չըս քյունում Ամերիկա:

-Արա,հի՞նչ Ամերիկա, տա վեչ մինի պետությունը չի, կյող ավազակու ստեղծած պատվաստ պետություն ա, վեր գյանքը էսօր -էքուց ա:Հացը հու՞վ ա ստեղծում,..ես:Ասրի պապուն հետե Ամերիկա հու՞վա խնեցու թան պիրում,հու՞վա տրեխ քիրում, հու՞ վա ածեգ, խաշիլ սարքում… Ամերիկա՞ն ինձ բիդի հաց տա,սոտ ա.էդ հի՞նչ օգնություն վեր տամ ա`հաց չի,զահրումար ա,լղե. կյող մարդու ըրած լավություն:Ես կըթնըմածնու, թոթու, տանձու արաղու սըվերած վեսկեռ ըմ … տաղաս տուս եկող չըմ,սերտըս տեղ չանել վեչ մի տեղ,քու էդ Ամերիկա պետությունը ազգություն չոնե,հունց վեր ավազակը,հունց վեր մարդասպանը:

-ՈՒա , Ասրի դայի Հարավսլավիա կա, Աֆղանստան կա, Իրաք կա… պա տու սկի Ամերիկային անա վախում չու՞ս:

-Չէ ,բալա, ես չորս կնեգ ըմ օզած, սկի իմ տուս ըրած կընանուցըս անա չըմ վախում:

ածեգ -մութի մեջ ծլեցրած ցորենից պատրաստված ուտեստ – հայկական մանանա


ԱՄԵՆԱԿԱՐՃ ԵՐԹՈՒՂԻՆ

1992թ.տրանսպորտային կապը լրիվ կտրվել էր Գորիսի հետ,իսկ ավտոբուսային պարկը կրակագծի մեջ էր:

Մեկը զանգեց պաշտպանության համակարգման արտակարգ շտաբ.

-Էքուց օզում եմ քյամ Կյորես, հունց քյինամ:

-Կապան -Գորիս ճանապարհը փակ ա, բայց վայեննի գիծը ըշխադում ա . քյունում ըս տուրբազա… Պուշկինը քեզ ,,Ալազանավ,, ղարկում ա Ղուբաթլու,ընդաղան ալ թորքերը ,,Գրադավ,, կըղարկին Գորիս,- բացատրեց հերթապահը:

ԱՄԵՆԱՀՈՒՄԱՆԻՍՏ ԶԻՆՎՈՐԸ

Կապանի մարտական գործողության ավարտից հետո զինվորները վերադարձան զորանոց:Նկարիչ Աշոտ Ավագյանը կատաղությունից ինքնաձիգը շպրտեց զինապահի վրա.

-Էս ի՞նչ ավտոմատ ես տվել, արա, ամբողջ կռվի ընթացքում ոչ մի փամփուշտ չկարացա կրակեմ,էս փչացած զենքի կոթով պըտի ճակատիդ ,, կրակեմ,,:

-Աշոտ ջան ,ես անսարք զենք չեմ ունեցել, զենքդ պիտի կարգին ըլնի, բեր նայեմ:

Զինապահը վեր կացավ վերցրեց զենքը, նայեց համարին, աջ, ձախ և անդրադարձավ.

-Աշոտ ջան,սրանից հետո,որ ուզենաս ավտոմատը կրակի ստվոլով կամ քու ասած կոթով,հիշի, առնվազն պրեդախրանիտելը պիտի քաշես:


ԶԱՐԳԱՑԱԾ ԳՐԵՆԻԿԸ

Նոր Առաջաձորցի Գրենիկը վերադարձավ բանակից: Վայեննի պլպլան կոճակները ցույց տալով,աջ ու ձախ բարևելով մոտեցավ իրենց ցանկապատին և դուռը բացեց, թե չէ`իրենց աքլորը հավերի վրայով թռիչք գործեց ու կտուցով խփեց ճակատին:

Խեղճը, իսկի բանակում էդպիսի բան չէր տեսել. ահաբեկված ետ փախավ ու ճչաց.

-Այ մեր,այ մեր,շտո զա պտիցա,ուբերի էտու պտիցու:

-Վույ,քոռանամ ես, վույ քու վըննատակեդ վեղեն ճուր տեռնամ, հա. ,բալաս կծիմ,պտիցա չի է ,մեր վերցակն ա , վերցակը,քեզ ճընանչալ չի, հալա տարըկըսական ա ,- ոչ էն ա ահաբեկված, ոչ էն ա ուրախությունից հավ ու աքլորին ցրիվ տալով առաջ վազեց մայրը:

ՄԵՐԿԱՑՆՈՂ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ

Ափոյի կտրատած վառելափայտը գողացան:

-Այ մարդ, էս աշխարում վիճակը հինչքան ա վատացած, վեր անտառը փադավ լիգին գյուղում փադ ըն կյըղանում,-խոսեց ինքն իրեն և տհաճության կպչուն զգացումից խուսափելու համար ուզեց այդ հանգամանքը շուտ մոռանալ:

Մի շաբաթ հետո դեպքը կրկնվեց:Մտածեց, որ տղերքը կատակ են անում և էլի չարձագանքեց:Երրորդ դեպքից հետո լրջացավ և որոշեց կազմակերպել բացահայտման դաստիարակչական օպերացիան :

Կտրտած վառելափայտի մեջ շաղափով անցքեր արվեցին ու տեղադրվեցին ,,շնուրով կապսուլներ,,: Երեք օրից փայտածուղակն էլ տարան:

ՄԻ շաբաթ երեկոյան, երբ գյուղը ձյունառատ գիշերվա խաղաղ նինջի մեջ էր` Ափոյենց տնից հաշված չորրորդ տանը, որի տանտիրոջ անունը դաստիարակչական նպատակներով, որպես առևտրական գաղտնիք չի հրապարակվում, գողությունը մերկացնող պայթյուններ լսվեցին…Ափոն , իհարկե աղմուկ չհանեց, բայց սպասում էր պատասխանի:Երեք օր հետո հարևան Պավլուշը մի Կամազ կտրտած փայտ բերեց ու թափեց Ափոյենց դռանը.

-Ափո, շոփերը ծանոթ մարդ ա… մի մաշին ինձ հետե ըմ փադ ըրա մինն ա քյըզ հետե… լավութունը մարդու հետե յա, մուք հարևան մարդ ըք, բիդի ուրուր պադդեռժկա անիք:

Փադ - փայտ

ՍԻԳԱՐԵԹՆ ՈՒ ՊԱՊՐՈԶԸ

Բանակից գալու հաջորդ օրը դեռ մաքրած-հարթուկած շոր -շութով

Նոր Առաջաձորցի Գրենիկը մտավ գյուղի խանութ.

-Իսակ ամի,սիգարեթ օնի՞ս:

-Այ շան տղա,տու վեր տի ,,ռուսիռուսի,, փոխվածըս,

գյուդումըս,թա մեր պապրոզը տեռածա սիգարե՞թ:

Բալաս կծիմ սիգարեթ չօնիմ. օզում ըս, օզումչըս պապրոզ ա:

Գյիդալ – իմանալ, օզիլ – ուզել

ԼԵՑԱՆ ԼԵՑ

Կայարանի սեփական տներից Արշալուս տատիկը մի օր լաց լինելով եկավ պաշտպանության շտաբ.

-Այ մայրիկ , ընչի ՞ էս լացում:

-Թոռներս սոված են, հարսըս հիվանդ ա դեղ չկա, նոթ չօնիք թա լամբը վառիք, տղամարդ չօնիք թա փադ կոտրե…

--Լավ , հանգստացի Տատի ջան ,. էս քեզ 10 օրվա թոռների պայոկ, էս քեզ տաքության, ցավերի դեղեր մինա վիտամիններ, էս ալ քեզ մի շաբաթվա նոթ, վեր պըրծընե ալլա կկյաս, տղերքն ա պոստան վեր կյան կկայն փադըթ կոտրին:

Տատիկը ավելի սրտալի սկսեց լաց լինել.

Այ տատի բա մհենգ խե լեց ըս նում…

Բալա , ծեզ մատաղ, ինձ սըվիրես ըք ըրա, մհենգ ա ուրախութունաս ըմ լեց նում:

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

1991-ի խառը ժամանակներում Երևանից Վանոն զանգեց Կապանի Ղարաբաղ կոմիտեի շտաբ: Երևանում որոշել ենք որ միլիցիայի բոլոր բաժիններից զենքերը բռնագրավենք:Ձեր մոտ ո՞նց ա վիճակը;

-Մեզ մոտ վիճակը սահմանային ա, էդ ամեն ինչը շատ խաղաղ ճանապարհով ա կատարվել. միլիցիայի բոլոր զենքերը կամավոր կերպով գտնվում են շտաբում,- պատասխանեց հերթապահը:

- Դա անօրինականություն ա, էդպես հեղափոխություն չեն անում. զենքերը տարեք հանձնեք իրենց հետո բռնագրավեցեք…:


ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ԹՇՆԱՄԻՆ

Ղափանի շրջկոմի բյուրոյի հերթական նիստերից մեկում կոմկուսի նոր անդամներ ընդունելու հարց կար:Քննարկվեց Գեղիի սովխոզի հովիվ Ռուստամ Վալիևի հարցը:

Հրապարակվեց կենսագրությունը, որտեղ նշված էր, որ թեկնածուն փոքրուց աշխատանքային բուռն գործունեություն է ծավալել և նույնիս ժամանակ էլ չի ունեցել տարրական գրագիտություն ստանալ, իսկ դիմումն էլ գրել է ութերորդ դասարանցի աղջիկը և ծանոթացրել կուսակցության ծրագրին ու կանոնադրությանը:

-Եթե այլ հարցեր ունեք,- խնդրեմ, եզրափակեց քարտուղարը

-Լենինի, Մարքսի մասին լսել ես՞,- հարցրեց Իվան Պապիիչը

-Բալամ սարերան դոն չըմ եկաձ:

-Լավ գոնե գիտես, թե մեր թշնամին ով ա՞,- համառեց Իվան Պապիիչը

-Էդ կլոխ չըմ ընգա

-Բիզըմ դուշմանըն քիմ դը ,- թուրքերենով փորձեց օգնել թուրք հրահանգիչը:

-Էրմանլարըն,- միանշանակ պատասխանեց կոմկուսի անգրագետ նոր թեկնածուն:


ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԲԱՐԵԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ

1992 թ. գնդակոծությունների ժամանակ Ղափանի Եղվարդ գյուղի նախագահը շտապ ռադիոկապով միացավ պաշտպանյության շտաբ.,,Ադրբեջանցիները Եղվարդ գյուղի վրա արդեն կրակում են ,,ալազանով,, ու ,,գաուբիցով,, բայց բարեբախտաբար արկերն ընկնում են Ուժանիսի վրա,,:

ՍԱՄՍՈՆԻ ԿԱՐՈՏԱԽՏԸ

Ներքին Հանդեցի Սիմոնը պատերազմից վերադարձավ վիրավոր:Գյուղ հասավ և կարոտակեզ սկսեց համբուրել քարերը,ծառերը:Հավաքված գյուղացիները սպասում էին,որ Սիմոնը մոտենա իրենց, որ կարոտն առնեն, պատերազմում մնացած հարազատների կարոտն առնեն:Գյուղացիներից մեկը,թե`

-Սիմոն ջան,յանի էնքան կարոտել ես,որ քարերն ու ծառերն ես համբուրու՞մ:

-Ի՞նչ կարոտել,այ ցավդ տանեմ,էդ անտեր Ռուսաստանում մի քար չես ճարի,թե ետևում թաքնվես:Մեր սարերը ափսոս չե՞ն. Էն անտեր անծայրածիր դաշտերում նեմեցի ծուռ կրակած գնդակն էլ գալիս ա, քեզ ա ճարում:

ՊՈՒՇԿԻՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ

.Մարտական գործողությունների ժամանակ ,,Պուշկինի,, կրակած

արկերից շատերն ընկել էին կայարանի շենքերի վրա:Մի օր կապի մեջ էր գեներալ Սարգսյանը:

-Ընկեր գեներալ,թույլ տվեք`կրակեմ:

-Թույլ եմ տալիս,կրակեք:

-Ո՞ր ուղղությամբ, ընկեր գեներալ:

ԼԱՎ ԵՐԱԶ

-Արա,Գևորգ,քիշերը քու մասիդ լավ արազ ըմ տեսա,մին արաղ առ`պատմիմ:

-Հաշվի`առած:

-Քըշերը տեսնամ`տու,Արշակը,Ղևոնդը գերի ըք ընգնում թորքերեն:

Առաջ Արշակեն ըն տանում,եղունգնեն հանըմ,ետ պիրում,հետո`Ղևոնդին տանումըն ծերքը կտրում պուրում:Հերթը հըսնում ա քեզ`տեղաս յեր եմ թըռնում…:

ՉԻԿԱԳՈ

.Շիկահող գյուղի սարում խփվեց ամերիկյան լրտես ինքնաթիռ և օդաչուները իջան հովիվների մոտ.

-Ուեր ուի ար…,-հարցրին նրանք հովիվներին:

-Շի-կա-հող,-պարզաբանեցին հովիվները:

-Օ,Չի-կա-գո,Չի-կա-գո, իթ իզ ուերրի ուելլլ..:


ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԸ

ՍՍՀՄ գլխավոր դատախազության աշխատակիցները 1989թ. ժամանեցին Կապան և անակնկալորեն ձերբակալեցին Կապանի ,,Ղարաբաղ,, կոմիտեի անդամներին:Մեղադրանքը խիստ էր` ազգամիջյան թշնամանքի հրահրում:Խըտընեցե Իտունց Սուրիկին էլ կանչեցին, շատ նեղեցին և պահանջեցին թվարկել ազգամիջյան թշնամանք հրահրող խմբի անդամներին:Սուրիկը չդիմացավ և ի վերջո մի ցուցակ տվեց,որտեղ նշել էր.Անդրանիկ Օզանյան,Մուրադ Սեբաստացի,Հրայր Դժոխք,Գարեգին Տեր-Հարությունյան,Արամ Մանուկյան:

Քննիչն իսկույն Սուրիկի ձեռքից խլեց թուղթը դուրս թռավ միջանցք.

-ծՈփՈսՖվՌՍ ՎՌսՌՓՌՌ ՍՏ Վվպ.

Պետի տեղակալ մայոր Հրանտը խուճապահար միջանցք դուրս եկավ և հայերեն հասկացավ հետևյալ հրամանը.

-Որպեսզի մեկ ժամվա ընթացքում այս ցուցակի մարդիկ բերման ենթարկվեն իմ աշխատասենյակ:


ԱՆՏԱՂԱՆԴ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ծանոթանալով Կապանի իրադրությանը գեներալ Մուրազ Սարգսյանը հրամայեց.

Ինձ պետք ա երեք վերտալյոտ, ութ տանկ, տասներկու գաուբից…բըստրո կա մնե օրուժեյնիկա:

Անդոյին ասացին գեներալը կանչում ա, եկավ ներկայացավ.

-Ինչ ունես՞

- Ընկեր գեներալ, 18 որսորդական հրացան , 7 հատ դպրոցական ավտոմատ, 5 հատ Շմայսեր, 3 հատ կարաբին, ամենզ ենքին ալ 50 պատռոն:

-Պուստինյա… տուտ նիկակ տալանտա նե պռայավիշ,-զայրացավ գեներալն ու հեռացավ ռազմադիրքից:


100 ՏՈԿՈՍ

Կապանի արտակարգ իրավիճակների շտաբի զեկուցագրից.

1992թ. ապրիլի 24-ից ակտիվացած ադրբեջանական կրակակետը լռեցնելու համար Սիսիանից մասնակցեցին 70 հոգի,Գորիսից`3,Մեղրիից1 հոգի և Կապանի երկրապահը:Թշնամու կրակակետը լռեցվեց:Հայկական կողմը տվեց 3 զոհ` հիմնականում գորիսեցիներ:

ՏՐԱԿՏՈՐԻ ՄԱՍ ԱԿԱՆՆԵՐԻՑ

Դավիթ Բեկ գյուղի սահմանում սակրավորները հանեցին ականները և,երբ մթնեց,հավաքեցին իրար գլխի,որ հաջորդ օրը շարունակեն ու միանգամից տեղափոխեն:

Առավոտյան,երբ տեղ հասան,որ շարունակեն գործը,նկատեցին,որ ականները չկան…գյուղացիները տարել են իրենց տները:Նախագահն էլ , թե մութ վախտ ա եղել , ով գիտի, կարող ա իմացել են թե տրակտորի պահեստամասեր ա:

-Հարգելի ժողովուրդ, արտի սահմանի վրա սակրավորների հավաքածները վտանգավոր ռումբեր են և հնարավոր չի օգտագործել որպես տրակտորի մաս, խնդրում ենք շտապ հավաքել կոլխոզի հին գոմի քանդած պատի մոտ,- նշված էր հայտարարության մեջ:

Երեկոյին հաշվեցին` ոչ միայն ականները չէին պակասել, այլ երեկվա հաշվածից հինգ հատ ավելացել էր :


ՕԴ ԿՐԱԿԵՔ

Այսպես պատմեց Վոլոդյա Աբրահամյանը

Ներքին Հանդ գյուղում 500 մետր հեռավորության վրա գտնվող Ռազդարա գյուղի հետ բախումները սկսեցին 1992 թ. մարտին:Երբ փոխադարձ կրակոցները դադարեցին Ռազդարայի կողմից ծանոթ ադրբեջանցու ձայն լսվեց.

-Վալոդ,Վալոդ, քեզ ճընանչալըմ, տրա հետե արխային խոսում ըմ .ստեղ վիճակը վատ ա. Բաքվա եկածները մեզ ստիպումն վեր կրակինք, բայց մունք օդ ընք կըրակում, օդ, տուք ա օդ կրակեք:

ՎԱՌԱՐԱՆԻ ՊԱՅԹՈՒՑԻԿ ԿՊՉԱՆ

Ներքին Հանդ գյուղի մոտ մինի վրա պայթած տանկը երկար մնաց, որովհետև խոր թիկունք էր:Ասյան գտել էր իր գործը:Վնասված արկերը դեմոնտաժ էր անում և մակառոնների նման վառոդը որպես կպչան հավաքում էր նկուղում:Մի օր Ասյային տեսա ձեռքը կապած:

-Ասյա էդ ինչ ա՞ պատահել , ձեռքդ կապել ես:

-Վալոդ, էդ անտեր պորոխի մեջ մի հատ ալ սև շնուր լա, վառեցի, որ վառարանը կպցնեմ. սկսեց ֆսֆսսալ, կըրճացավ կըրճացավ ու ծերքիս մեջ տրաքեց:

-Վայ ,Ասյա տու գելի սիրտ ես կերել , հիմա էլ վառարանդ կապսուլով ես վառում՞:


ՕԳՏԱԿԱՐ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ

.Նոր Առաջաձոր գյուղի անասունները գողացել էին 1990 թվականի գարնանը:Ինքնապաշտպանության շտաբում մշակեցին տարբերակներ և առաջին կասկածավորը Զանգիլանի Ակնի գյուղն էր, որը ամենամոտիկն էր:Երբ հետախուզական խումբը վրեժխնդրության համար մոտեցել էր Ակնի սահմանին հեռվից լսվեց թուրքերեն բարձրախոսի ձայնը.

Մենք ձեզ սպասում էինք, դրա համար արթուն ենք, մեր հետախուզները տեսան, թե Շուռնուխի ձեր մորուքավորները ոնց են տարել գյուղի անասունները, եթե հիմա գնաք հետևից`կհասնեք, եթե ուշանաք արդեն մեքենաներով տարած են լինելու, հա, եթե դատի տաք մեզ վկա չկանչեք, մենք չենք կարա գանք, մենք անկախ Ադրբեջանի քաղաքացի ենք արդեն:


ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ԹՇՆԱՄԻՆ

Ղափանի շրջկոմի բյուրոյի հերթական նիստերից մեկուն կոմկուսի նոր անդամներ ընդունելու հարց կար:Քննարկվեց Գեղիի սովխոզի հովիվ Ռուստամ Վալիևի հարցը:

Հրապարակվեց կենսագրությունը, որտեղ նշված էր, որ թեկնածուն փոքրուց աշխատանքային բուռն գործունեություն է ծավալել և նույնիս ժամանակ էլ չի ունեցել տարրական գրագիտություն ստանալ, իսկ դիմումն էլ գրել ութերորդ դասարանցի աղջիկը:

-Եթե այլ հարցեր ունեք,- խնդրեմ, եզրափակեց քարտուղարը

-Լենինի , Մարքսի մասին լսել ես՞,- հարցրեց Իվան Պապիիչը

-Բալամ սարերան դոն չըմ եկաձ, վեչ ռադիո ըմ լըսաձ վեչ ալ տելեվիզօռ

-Լավ, գոնե գիտես , որ դու պիտի դառնաս կոմունիստ և գոնե պիտի իմանաս թե մեր թշնամին ով ա՞,- համառեց Իվան Պապիիչը

-Էդ կլոխ չըմ ընգա

-Բիզըմ դուշմանըն քիմ դը կապիտալիստլար յա իմպերիալիստլար,- թուրքերենով փորձեց օգնել թուրք հրահանգիչը:

-Էրմանլարըն,- միանշանակ պատասխանեց կոմկուսի անգրագետ նոր թեկնածուն:


ԲԱՑԻ ԴԻԱԿՆԵՐԻՑ

Լաչինի 1992 թվականի սեպտեմբերյան ետհարձակումը կանխելու և մերոնց նահանջը կասեցնելու համար հրամանատարությունը մի հրաման հրապարակեց.

,,Ոչ մի քայլ ետ,,

-Պարոն գեներալ , այսինքն, էս Ձեր հրամանը ի՞նչ ա նշանակում, -հարցրեցին Մուրազ Սարուխանիչին:

-Զինվոր, էդ հրամանը նշանակում ա, որ ոչ ոքի չի թուլատրվում դուրս գալ տարածքից , բացի դիակներից:


ՄԱՐՏԸ ՁԵՌՔԵՐԻ ՎՐԱ

Առաջին մարտական գործողությունից հետո տղաներից մեծ մասը վիրավորվել էին ոտքերից: Գնացինք տեսության ու նաև հանդիպեցինք բժշկին.

Բժիշկ Աղախանյան, ո՞նց են վիրավորները, հո, վտանգավոր բան չկա՞:

Չէ, վտանգավոր բան չկա, վերքերը ապաքինվող են , բայց ես մի հարց ունեմ

-Էդ ի՞նչ դիրք ա եղել,… կարող ա՞ տղաները ձեռքերի վրա են կռվել:


ՉԱՅԶԸՄԵՑԵ ՍՏԱԼԻՆԸ

Նոր Առաջաձոր կոլխոզի նախագահ կյաժ Աշոտը պատերազմի ժամանակ հավաքում է կոլտնտեսականներին :Զինվորական կեցվածքով ոտքի է կանգնում և հայտնում,որ արտակարգ իրավիճակ է և րոպե առ րոպե Մոսկվայից սպասում է հրահանգի:Նույն պահին խնդրեց հաշվապահին,որ միացնի Մոսկվա.

-Ալլո,Շուռնուխի,Շուռնուխի, կապ տուր Մոսկվա, շտապ… ու լսափողը փոխանցեց նախագահին:

Կոլխոզի նախագահը վերցրեց լսափողը ու զգաստ տեսք ընդունեց.

-Բարև,ընկեր Ստալին ջան,ո՞նց եք. մենք , Նոր Առաջաձորի կոլխոզնիկներս կանգնած ենք ձեր մեջքին, որ ֆաշիստ սրիկաներին դուրս շպրտենք մեր անծայրածիր հայրենիքից:Մեզ մոտ, ի՞նչ ասեմ,վիճակը լարված ա,բայց կանտրոլի տակ ա,մի չորս հոգի ուղարկել եմ Սիբիր,երեքը բանտում են,մնացածը աշխատում են:Չաշխատող շունչը վեց հոգի ա,էն էլ օրորոցային են:Հա,ընկեր Ստալին,Սիբիրի պլանն էլ ենք կատարել, բանտինն էլ, ցորենինն էլի, կարտոշկինն էլ,բայց էլի պարտավորվում ենք ավելացնել, եթե դուք հրամայեք:Դե,ձեզ հաջողություն եմ ցանկանում,կբարևեք ընկ Վորոշիլովին, ընկ Բուդյոննուն ընկեր Կալինինին, ընկ Կագանովիչին և ընկ. Կուտուզովին:

Ժողովականների սարսափահար սառը հայացքների տակ նախագահը տեղավորեց լսափողը և անխոս , առանց հրաժեշտ տալու դուրս եկավ և իր հայրենասիրական իշխանությունից գոհ ուղղվեց դեպի տուն:Մի փոքր հեռացել էր,երբ ծիծաղի պայթյուն լսվեց կանցիլարից:Մղդսունց Միսակը բացել էր գաղտնիքը.

ԾՊՏՅԱԼ ՀԱԿԱՍՈՎԵՏՌԱԿԱՆ ՏԱՐՐԸ

Այսպես պատմեց Նապոլոն Մկրտչյանը

37 թվականին Եղվարդ գյուղում օրն ու գիշերը սևացել էին:Լուր տարածվեց, որ գյուղում հայտնաբերել են ընդհատակյա հակասովետական - տրոցկիստական -զինովևական- իմպերիալիստական -դաշնակցական ,, Փոհրա,, գաղտնի կազմակերպություն, որի անդամները շուտով կբացահայտվեն: Երեկոյան կուսկոմիտեի քարտուղարը հրահանգեց կոմունիստներին շտապ հավաքվել գաղտնի նամակ քնննարկելու:

-Հարգելի ընկերներ, հայրենիքը մեզ ա դիմել , որ օգնենք բացահայտել մեր գյուղում բույն դրած հակասովետական մի որջ:Մեզ ուղարկված այս գաղտնի նամակը դրա ապացույցն ա:Քանի որ գիշեր ա և մեզ լսող չկա, ես կկարդամ լսելի ձայնով:Նամակը գրել ա մեր գյուղացի Ասծատուրը իր մորը., նամակը հայտնաբերել ա Էնկեվեդեն.

Սիրելի մայրիկ , մեկ անգամ ևս համբուրում եմ ձեռքերդ և միաժամանակ խնդրում եմ իմ բարևներն մեկ –մեկ հաղորդես փոհրայի իմ ընկերներին և հայտնես նաև , որ մեր գործն արդար ա մենք կհաղթանակենք, միայն համբերություն ա պետք,,:Ահա թե ինչու այդ ծպտյալ հակասովետական տարրին ձերբակալեցին երեկ գիշեհո:Գնացեք և դուք էլ մտածեք, ես վերջացրեցի , բարի գիշեր, բոլորին:


ՊԱՅԾԱՌԱՏԵՍ ԳՆԴԱՊԵՏԸ

Գնդապետ Աղավելյանը Կապանում հանկարծ հայտնվեց հարսանքատանը.

-Ժողովուրդ ինչ անելու եք արագացված արեք էսօր ժամը 4-ին թուրքերը սկսելու են կրակել…:

ՂԱՐԱԲԱՂՑԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՏՂԱՆ

Թշնամու թիկունքում կազմալուծող հերթական հանձնարարություը կատարելուց հետո Բուլուշի խումբը տեղ հասավ, զեկուցեց և գնաց հանգստանալու:

-Ղարաբաղցի ամենալավ տղան հու վա ,-խմբին դիմավորեց հերթապահը… և ինքն էլ պատասխանեց;

- Ղարաբաղցի ամենալավ տղան …Կապանում ապրող Կյորեսեցի Բուլուշն ա, նույն ինքը` 1989 թվից Զանգիլանի ,,Ղարաբաղ ,, կոմիտեի անդամ Ֆազիլ Ահմեդով և Կապանի ,,Ղարաբաղ,, կոմիտեի անդամ` Սլավիկ Բաղդասարյան:

ՊԱՊԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Կյաժ Ֆրունզը վիրավորվելուց հետո բուժվում էր հոսպիտալում , երբ տատը մահացավ:Հոսպիտալից հենց դուրս եկավ, առաջինը այցի գնաց պապիկին, որ թեև 87 տարեկան էր, բայց ժիր և առույգ էր:

-Պապ, ոնց ես՞

-Է, բալաս ոնց ըլնեմ, մոլորվել եմ ու սիրտս անհանգիստ ա , չգիտեմ, իմ ապագան ո՞նց ա դասավորվելու:

-Այ պապ, ինչքան մտածում եմ, քեզ պիտի պսակենք,- խնդիրը հասկանալով առաջ անցավ Ֆրունզը:

- Այ բալա , լավ, լավ հլա շուտա դրա մասին խոսելը, դու էդ վերքերդ շուտ արա լավացրու հետո կտեսնենք…:


ՄԱՌԱԽՈՒՂ ՈՒ ՄՇՈՒՇ

Հետախուզության հետ կապի ազդանշանը որոշվել էր ,, Մշուշ,,:

-Մշուշ , պատասխանիր, մշուշ, պատասխանիր,- անհամբեր սպասում էր Գեներալ Մուրազ Սարգսյանը:Մի որոշ դադարից հետո գեներալը նյարդայնացավ.

- Թյու, չյորտ վազմի….անունը ինչ էր… ,,Մառախուղ,, պաչեմու նե օտվեչաեշ…

ՌԱԳԱԹԿՈՒ ՔԱՐԵՐ

Լևոնի հրաժարականը լսելուց հետո Դավիթբեկցի Հարությունը չհամբերեց ու դուրս եկավ գեղամեջ.

-Այ ժողովուրդ, ես ասել եմ լևոնի ընտրության ժամանակ, ես ասում եմ հիմա. արդարությունը հիվանդանում ա, բայց չի մեռնում :Մեր 40-50 տարվա վաստակը մեր աչքի առաջ քոռուփուչ անող քոռ Լևոնն ու Քաչալ Վանոն ռագաթկի քարի նման թըռռալ ըն;Մնամ ա տրանց հետե արժանի իջևանատեղ ճարիք:

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԾԱՆՐ ՃԱԿԱՏԸ

-Էգուց պիտի բոյ տանք տղերք, ի՞նչ եք մտածում, ի՞նչ ա պետք ,- զսպված, ստուգողական հայացք նետելով կամավորների վրա,- ասաց հրամանատարը:

Առաջինը արձագանքեց Երրորդ մասի Հակոբը.

-Հրամանատար, մեզ փղեր ա պետք, մի 40 լիտր արաղ ենք խմացնում ու բաց թողնում թուրքերի վրա:

Հոգնած Համոն ավելի հզոր էր.

-Վարժեցրած շներ ա պետք, հրամանատար,ականները կկապենք դրանց վրա, բաց կթողնենք թուրքերի խրամատներն ու կտրաքացնենք:

Մի սևառոժ արարատցի գերազանցեց մյուսներին.

-Մեզ ժանտախտով վարակված մկներ ու կապիկներ են պետք…:

Հրամանատարը լրջացավ ու ոտքի ելավ.

- Ոտքի,- հրամայեց նա,- մեզ մարդ ա պետք, հինգ րոպեից պատրաստ լինեք հաջորդ հրամանին:

Հինգ րոպե հետո թիկնապահը բերեց երկրորդ հրամանը.

-Բոլորդ դեպի բեռնատարի թափքը և հայդե դեպի Երևանի խրամատները…:


ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԶԵՆՔԸ

Կապանում Սու-ն գնդակոծեց այնքան անկնկալ , որ ով փողոցում էր` գլխապատառ թաքստոց էր ման գալիս:Ղալումյան Վարդանը դես -դեն էր վազում և մի կերպ իրեն գցեց մոտիկ շենքի թաքստոցը;

Երբ տագնապը անցավ, բոլորը նկատեցին, որ Վարդանի ձեռքին մի ցախավել կա:

-Այ Վարդան, էդ ին՞չ ա, զե՞նք ա, ցախավե՞լ ա , էդ ու՞մն ա, որտեղի՞ց ա, այ տղա, բա որ քեզ տվել են մեզ՞ խի չեն տվել,- նկատեց Գևորգը:

Վարդանը նույնպես զարմացավ իր ձեռքի ցախավելի վրա.

-Գևորգ հոպար, չեմ հիշում ումն ա, բայց առաջին տրաքոցը, որ լսեցի փողոցը մաքրողի մոտով էի անցնում…:

ՀԻՆ ԶԻՆՎՈՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

-Ավագ դայի հինչ անինք, էս թորքերը Ղարաբաղան շոռ ըն տված Ղափանեն յրա, մուք ա մին երկու բերդանկա օնիք, Նժդեհեն վխտանց թաղած բերդանկեքան, մինա մի քանե վերսի լուլա:

-Լավ կլոխ ըմ ընգա, ես ասիմ տուք ըրեք.

Մի 70 տարեկան կաղնի դուզ ծառ ըք ճարում, ճըղները ցակատավ նախշուտ վեր ըք տամ, մեջը տուս ըք տամ , սարքում դիփ լուլա. քամակը բարութ ըք տրամբովկա անում առաջը քար ըք նի ածում, մըշալլան ալ տակեն պատրաստ պահում ըք, վեր ասիմ նի կըցըրեք, նի ըք կըցընում…

մուշալլա - ջահ

ՇԻԿԱՀՈՂԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

1989 թվին Աղասի Արշակյանը մի խմբով եկավ Կապան , թե մի ծանր տեղ ուղարկեք մեզ:Տարանք Շիկահողի սահմանային այգին և մոտիկ շինությունը հարմարեցրեցինք ջոկատի տեղակայման համար; Մեր հեռանալուց հետո, խումբը մի երկու ժամ տարածքն ուսումնասիրեց ու երեկոյան տեղափոխվեց գյուղ և քանի որ պարապ էին` մշակույթի պալատում ինքնապաշտպանական համերգ տվեցին, տներում տաք-տաք քնեցին ու առավոտյան Երևանի ճանապարհը բռնեցին, առանց շտաբին տեղյակ պահելու:Մի ամսից հետո Ա, Արշակյանի դեպուտատության թեկնածուական թերթիկի վրա կարդացինք .,, Մասնակցել և ղեկավարել է Կապանի շրջանի Շիկահող գյուղի ինքնապաշտպանական ճակատամարտը,,:


ՆԱՄԱԿ ԸՆԿԵՐ ՍՏԱԼԻՆԻՆ

.Հայրենական պատերազմից հետո Ասրյան Մուշեղը նամակ գրեց Ստալինին.,,Ընկեր Ստալին,ես արդեն ուժ չունեմ պայքարեմ երկոտանի գայլերի դեմ:Ձեզ խնդրում եմ,մի ֆրոնտ բացեք,ես կնոջս հետ գնամ,կռվեմ,թե կռվելու տեղ չկա, տուն տվեք ապրեմ,,:

Հինգ օր հետո շրջկոմից խուճապահար կանչեցին և տուն տվեցին.:Պատասխան նամակի մեջ գրված էր.,,24 ժամվա ընթացքում, մշտական զինվոր Ասրյան Մուշեղին բավարարել բնակարանով,,


ՏԵՂ - ԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղ գյուղի աղբյուրի մոտ մեր մեքենան կանգնեց,որ մի քիչ թարմանանք ու մի կտոր հաց ուտենք:Գյուղի տղաներից մեկը մոտեցավ ու կարծելով երևանցի ենք,մեզ պատմեց,թե ինչպես է ծագել Տեղ գյուղի անունը.

-Մի օր Անդրանիկը,Գարեգին Նժդեհը,Մխիթար Սպարապետը և Վարդան Մամիկոնյանը հանդիպեցին,էս աղբյուրի մոտ հաց կերան,թթի արաղ խմեցին:Վարդան Մամիկոնյանի քեֆը լավացավ ու հրճվանքը չկարողանալով զսպել ձենը գցելա գլուխը.

-Արա,տղերք,էս հինչ լավ քեֆի տեղ ա:

Էդ օրվանից մեր գյուղի անունը կրճատ կոչվումա Տեղ:

ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

1989թ ռուսները զենք փոխադրելու մեղադրանքով Կապանի ճանապարհին ձերբակալեցին Ղամբարյան Արշակին ու բանտարկեցին Գորիսի բերդում:Մեկ ամիս հետո, երբ ամեն ինչ կարգավորվել էր, հստակեցվել և Արշակը պիտի ազատվեր. մտանք բանտապետի մոտ հրաժեշտ տալու.

-Տարեք, այ մարդ տարեք, մի ամիս ա բանտարկյալները գյուդում չեն իրան ենթարկվեն թա ինձ , տարեք, տարեք ես ալ անց կենամ իմ պաշտոնին,-բողոքելու նման հրաժեշտի ելավ բանտապետը:

ԷԽ ԱՇԽԱՐՀ ԱՇԽԱՐՀ

.Մոսկվայում երկու գորիսեցի շատ ման եկան միասին,և մեկը մյուսի հետ տպավորություններ էր կիսում:

-Ա,Արտաշ,էդ սաղ տեղերը վեր կյիրած ա ,,միրու միր,, էդ հինչ ա կոչվում:

-Ա,կընծեր,փիլիսոփայություն չըս անց կըցած,հայերեն կոչվում ա. էյ,

աշխարհ,աշխարհ:

ՎԵՉԵՐ ԿՐԱԿԻ ՏԱԿ

. Այսպես պատմեց Փոքրիկը` Հրաչը Սիսիանից

Գորիսի գնդակոծությունների ժամանակ բարձրահարկի բնակիչները իջնում էին ներքնահարկ:Երեխաների լաց,աղմուկ:Մեկի մոտ մի մոմ գտնվեց և,ի վերջո,կարծես ամեն ինչ խաղաղվեց ,և ամեն մեկն իր տեղն էր ամրացնում:Էդ պահին ներս է մտնում հարբած Մարտինը.

-Այ ձեր տունը շինվի,էս հինչ եք անում,տռանը կրակ ա թափում,տուք ըստեղ վեչեր ե՞ք անում:


ՊԱՐԾԵՆԿՈՏ ՎԱՐԴԱՆԸ

Բանակից նոր եկած Հովունց Վարդանը թաղի երեխաներին հավաքել էր գլխին և զարմացնում էր իր շորերով ու նշաններով.;

-Այ Վարդան, պա հրացանան ,պիստալետան պիրալ չըս

-Չէ հրացան, պան…. պիրալ չեմ ,բայց գրանատ եմ պիրալ, հեսա պիրեմ նհաշ տամ.

Բերեց ու սկեց բացատրել. Էս կորպուսն ա ,էս զապալն ա, վեր տունում ենք կորպուսի մեջ, սհենց շոռ տալավ.ենդան ես կալցոն վեր կախ ա ընգած քաշում էս … չորս վայրկյան ենդը տրաքում ա

Ա, Վարդան, տեն քցի ծերքեդ տրիքիլու վա :

- Ահ… , տրաքում ա տրաքի, տանը ալլա օնեմ, -պարծեցավ Վարդանը

ԹՀԵՆՑ ՊԱՆԸ

.Ականանետի նետած ականը մեծ փոս էր առաջացրել:Գևորգը ահաբեկված նկատեց.

-Ա կնծըհեր,տեսնում ես անկասկա նստած եմ, թհենց պանը մարդու ենդա յրա կանեն:

ԿՅՈՒՐՈՒՍԵՑԻ ՌԱԶՎԵԴՉԻԿՆԻՆ

.Այսպես պատմում էր Շալունց Արտոն

Մուխանն ա Կոլին պոստի են.

Մուխանը մոտենում է Կոլյուն`թա.

-Կոլի,էս հինչ պենի ընք,քյա լու վենք տոն,մեր խոխորցը հինչ ենք պըտմիլու:

-Պա հինչ անինք,Մուխան,սալդաթ մարդ ընք,հինչ ասում են`անում ենք:

-Չէ,Կոլի,յես ասում եմ`յեր կենանք,քյինանք լուզվան-պանան փռնենք պիրենք,մեդալան-պանան ստանանք:Պա մեր խոխորցը հինչ ենք պըտմիլու:

-Արա,Մուխան,պոստի ընք , արա պոստը հուր թողենք,քյընանք:

-Կոլի,էդ ալ եմ մտածա,հրացանըս քեզ կտամ,տու կյեշես,ես կքյնամ-կյամ,հետո տու կքյընաս,ես կյեշեմ:

-Համաձայն եմ,Մուխի:

Մուխանը պոստի հրացանը տամ ա Կոլյուն,ինքը հայդե…ծմակավն ա տամ:

Կոլին սպասեց,սպասեց,տեսավ Մուխանը ուշանում ա,պըրցացավ մի պեցուր ծառ.

-Մուխի,հեյ…Մուխի…

-Կոլի,լուսում եմ,լուսում:

-Արա,լուզու ես ճարա:

-Հա,Կոլի:

-Պա խե՞ չես պիրում:

-Կյամ չի:

-Պա տու խե՞ չես կյամ:

-Պաց չի թողում:

ԿՈՉ ՊՐՈՊՈԳԱՆԴԻՍՏՆԵՐԻՆ

.Կոռնիձորի կոլխոզի գոմի մոտ Երևանից եկած հյուրերին մոտեցավ անասնապահներից մեկը.

-Տեսնում եմ պրոպոգանդիստ մարդիք եք, մըն երկու պան օնեմ ըսիլի.

առաջին. կքյինաք, կմտնեք էդ քոռ Լևոնեն նստելի տեղը ու կասիք , վեր Կոռնիծորցե Համբարցին ասալ ա.,, Համոթ քեզ, Լևոն,… էս հի՞նչ սեփականաշնորհում ա,վեր տու վես ըրալ, տասը կով ես տուվալ, մինա մեր տանան մի կիլոմետր հեռու գյուղեն ճոնդեն կյուման 100 քառ մետր տարածք:Առավոտը եկալ ենք տեսալ թորքերը պահակեն ա, կըվերն ա տարած ըն,,:

Յորգրորդ.Վիկտոր Համբարձումյանին կասիք, վեր համութ չի . Հայաստանի գիտությունների պրեզիդենտը քյունում ա Մասկվա հացադուլի:Ա, փոխարեն մի զենք ստեղծե, վեր ես ստեղ գիդամ հինչ ըմ անիմ, քյեցած ա սով ա պահում

Յորրորդ… Էդ հի՞նչ ջոկատներ ըք ղարկում, էդ հու՞ վա ղարկում. տրանց կասիք , վեր ստեղ վախ չափելի տեղ չի:Էն օրը քշերը պոստի ըն քեցա:Առավոտը քեցալըմ տեսա մարդ չկա, փախածըն քեցած, ամեն մինին կաղնած տեղան ա երկու սեթկա, շատ կներիք, քքավետ գիլզերըմ հըվաքա:

ԶԻՆԱԳՈՐԾ ԱՐՍԵՆ

Զինագործական արտադրության առաջին ռահվիրաներից վաչագանցի Արսենն ու առաջաձորցի Արսենը փորձարկեցին փայտածուխից վառոդ ստանալու հին արվեստը և ոգևորված շտաբ մտան:

-Տղերք ձեզ համար վառոդային ոտանավոր ենք գրել

Կաղնու մահակ ես կկտրեմ

Դուրս կքշեմ էս շներին…

Եվրոպայի աշկում թքեմ

Հա, պաշտպանի թող թուրքերին:

Վառոդ ու զենք ես սարքեցի

Ու հատուցման ժամն է հասնում,

Իմ զենքերով իմ այրուձին

Պիտի մաքրի Վան ու Սասուն:

Դե հուպ դե հուպ դե հուպ տվեք,

Մաքրենք հողը մեր սրբազան…

Կաղնու մահակ ես կկտրեմ

և ամեն պիղծ մարդու գլխին`

իմ ցեղակից կամ թշնամի

Աստծո պատժի պես կկոտրեմ

Կանաչ լաթդ, քոչվոր ջադու

Պիտի խեղդվի քո արյան մեջ

Ու սուրբ հողում աստվածատուր

Պիտի շողա հայ սիրտն անվերջ:

Բոլորը զարմացած էին և վարպետ Արսենը թուղթը ամրացրեց հրամանների տախտակի վրա:

Այսպես պատմեց Տեր Սահակը

Շիակող գյուղը բոլշևիկներից մաքրելուց հետո , Նժդեհը հավաքեց խմբապետներին իրավիճակը քննարկելու համար:Գյուղի խմբապետը բոլշևիկների ներխուժման փաստը վերլուծելիս նշեց, որ գյուղի պաշտպանական դիրքերը կազմալուծվեցին, քանի որ քայքայումը ներսից կատարվեց և դեր խաղացին շիկահողցի բոլշևիկները, մասնավորապես Բագրատը, որը իր սև գործը կատարելուց հետո փախավ Ադրբեջանի ուղղությամբ:

-Կոնկրետ որտեղ է Բագրատը,եթե նա կրկին Ադրբեջան փախավ, ապա ռուս – ադրբեջանական բադաների հետ կրկին հայտնվելու է այստեղ- զայրացավ Նժդեհը:

-Գուցե կանչենք մորը` նա ինչ որ բան կիմանա,- իրենից հեռացրեց խմբպետը:

-Ինչ կարող է ասել մայրը իր որդու դեմ , թեկուզ նա դավաճան լինի,- վրդովվեց Սպարապետը:

-Պետք է փորձել , Սպարապետ,ուրիշ աղբյուր չունենք:

-Լավ, հրավիրեք մորը,- հարմարվեց Սպարապետը:

Բագրատի մայրը ներս մտավ ու շվարեց:

-Մայրիկ , ձեր տղան կապ է պահել մեր թշնամու հետ և թուրք –բոլշևիկյան հարձակման վտանգի տակ է դրել Շիկահողը, Լեռնահայաստանը, Հայաստանը:Անվտանգության համար շատ կարևոր է իմանալ թե որտեղ է նա:Եթե մեզ ասես թե որտեղ է նա, մենք կհասկանանք , թե թշնամու հարվածը որտեղից սպասենք,- բացատրեց Սպարապետը:

-Ախեր , այ բալա, ես հինչ գիդամ, թա Բագրատը շտեղ ա քեցալ:Ախեր, Բագրատը չի նի տու նիս, ինձ ասե` տեսնամ քու մար գյուդում ա, թա տու շտեղ ըս, վեր ես գիդամ թա իմ տղաս շտեղ ա,- ազատվելու ձևը գտավ Բագրատի մայրը:

ՔԱՄՈՒՆ ԸՌԽՈՒՄԸ

Մուղդուսունց Մադուն ՆԿՎԴ-եից ձերբակալել են` տանում են Ղափան: Ճանպարհին հանդիպում են գյուղի հանդապահներին.

-Մադի դայի , շտեղ ըս քյունում:

-Շտեղ ըմ քյունում…ա ծեր սև օրը տեսնամ վեչ… քամու ռեխն ընգաց քամուն անա փախչում ըմ:

ՀԵՅ ՋԱՆ ԲԱԴՐԻՋԱՆ

Սրաշենցիք բադրիջանը դաշտից տուն տանելիս մի քանի հատ գցում-կորցնում են ճանապարհին:Նույն ժամանակ շիշկերտեցի Գրիշան ու Գևորգը պատահականորեն գնում էին դեպի իրենց գյուղը:Տեսան գետնի վրա դրված սև , երկար կանաչ պոչով ինչ որ անհայտ առարակներ;Սկզբում մտածեցին, թե կենդանի ա , որ էս կողմերում նոր ա հայտնվել, բայց հեռվից փայտով բզբզեցին ու տեսան , որ ոտքեր չունի:Հետո մտածեցին ,թե անհայտ սողուն ա :Բայց անհայտ սողունը կենդանության նշաններ ցույց չտվեց , նույնիսկ , երբ ջուր ու քար շպրտեցին վրան:Մի անգամ փայտով կպան ու ետ փախան:Միտքները , ոչ մի պայծառ բան չմտավ ` չլուսավորեց ու դրա պատճառով սկսեցին վատը մտածել ;Եթե անհայտ բան ա , չի քայլում , չի սողում , ուրեմն` պայթուցիկ ա : Եթե պայթուցիկ ա, ուրեմն , թուրքերի ձեռքի գործ ա: Սկզբում որոշեցին օպերատիվ նախաձեռնություն ցուցաբերել և անմիջապես սկսել այդ վտանգավոր օբյեկտի շուրջը խրամատ փորել:Բայց հետո մտածեցին , որ ժամանակ կպահանջի մինչև գնան գյուղ, քլունք ու բահ բերեն:Հետո միտք եկավ ,թե սահմանը էդքան հեռու, ոնց են եկել հասել Սրաշեն,;Մի քիչ հետո դրա պատասխանն էլ գտան :Նրանց հետախույզները, հո մեռած չեն. Գիշերը եկել են ` թողել ճանապարհի վրա ու հետ գնացել:Խելամիտ ճամփորդները ողջախոհության թելադրանքով, ի վերջո,շրջանցեցին վտանգավոր օբյեկտն ու մտան Սրաշենի գյուղսովետի գրասենյակ.

-Խնդրում ենք , շտապ միացնել ոստիկանություն:

.Քարտուղարը միացրեց.

-Հա , հայտարարություն գրանցեք, որ Սրաշեն Շիշկերտ ճանապարհն ականապատված ա անհայտ տիպի ականներով և ռումբերով` սև փայլուն գույնի, ժողովուրդը հավաքված ա չի իմանում ինչ անի:Հրահանգը եղավ տեղում տարածքը ցանկապատել , թույլ չտալ ոչ մի շարժում և սպասել մինչև սակրավորների փրկարար ջոկատը ժամանի:Փրկարար ջոկատը ժամանեց և կիրառելով ձայնաարձագանքային ստուգիչ նորագույն գործիքները, որ օգնություն էին ստացվել ՆԱՏՕ-ից, շատ արագ վնասազերծեց վտանգավոր առարկաները:Սև գույնի վտանգավոր տեսակի ռումբերը հանձնվեց Սրաշենի գյուղապետին , որպես անասնակեր ու նաև խստորեն հանձնարարեցին , որ Շիշկերտ գյուղում դասախոսություններ կարդան բանջարանոցային կուլտուրաների , մանավանդ բադրիջանի օգտակարության և վնասակարության մասին:

Գրիշան ու Գևորգը նույնպես շատ բան սովորեցին և ուրախացան . չէ որ իրենք պատճառ են դառնում, որ Շիշկերտում կուլտուրայի տուն կառուցվի:

ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ԱՐԱՐԱՏԸ

Զանգելանի դիրքերում մարտերը կատաղի բնույթ ստացան,մանավանդ , որ մոջահեդների ջոկատը մարտի մեջ էր մտել և ականանետերի աշխատանքը մարտական բարձր վարպետության նշան էր:Դիրքերում գտնվող ջոկատը մոջահեդների գրագետ դիպուկահարությամբ բաժանվել էր թիկունքից:Իրավիճակը խուճապային էր:Մանուչարյան Արարատը, որ այդ պահին թիկունքում էր, ի վերջո , կապվեց ճակատի հետ.

-Դուք նահանջի հնարավորություն չունեք,մոջահեդները փակել են թիկունքը և դեպի իրենց են հրավիրում, մտածեք առաջ գնալու մասին, ես ինձ վրա եմ վերցնում զինամթերքի հարցը;

Երկրորդ գծից Արարատը դուրս եկավ` ամեն ձեռքին մի-մի արկղ զինամթերք, ամեն արկղը 90 կգ-ից ավելի: Թումբը իջնելիս կորցրեց մի պահ հավասարակշռությունը, չոքեց , ոտքի կանգնեց, ավելի հարմարացրեց արկղերի շրջագալար պարանը ու առաջ նետվեց;Ականներից երկուսը մոտ տարածքում պայթեցին ու նրան ետ շպրտեցին:Բոլորս շունչներս պահած մտքի զորությամբ ետ մղեցինք նրանից բոլոր արկաբեկորները և ինչքան մտքի ուժ ունեինք նրան ոտքի կանգնեցրեցինք… նա պահպանեց հավասարակշռությունը… առաջ գնաց , գտավ արկղերը ու զարմանալի թեթև ությամբ բարձրացնելով , կարծես մեկ շնչով հասցրեց ճակատային խրամատի մոտ ու փռվեց գետնին; Խրամատից դուրս եկան չորս հոգի և վերցնելով ճակատագրական արկղերի շուրջգալար պարանը փորձեցին բարձրացնել` չկարողացան …ու դժվարին ծանրությամբ քարշ տվեցին խրամատ:

Երբ հաղթահարվեց հակառակորդի հարձակումը և արդեն հարվածային դիրքերը գրավված էին, ջրի երես դուրս եկավ Արարատի արաքը և և սկսեցին մրցել թե ով կկարողանա հասնել Արարատի ցուցանիշին:Զորամասից ոչ ոք չկարողացավ մենակ բարձրացնել ու տանել գոնե մեկ արկղը:Այն չհաջողվեց, նույնիսկ ,Արարատին:


ՄԵԿՄԻԼԻՄԵՏՐԱՆՈՑ ԱՐՏՈՒՐԸ

Քոչարյան Արտուրը բախտից չէր դժգոհել, բայց մեկ միլիմետրի չափով նեղացել էր Աստծուց:Իրենց դիրքերի վրա գրոհող ուղղաթիռը , ասես իր բաժինը լիներ և ականանետից արձակած իր արկը իր նշանառության ուղեծիրով հասավ ուղղաթիռին … ու քսվելով կողին… անցավ:ՈՒղղաթիռը ետ շրջվեց:Արտուրը , որ ոգևորությունից ոտքի էր կանգել , հանդարտորեն նստեց ու չկորցրեց իրեն.

-Շանը ավելի լավ է փայտ ցույց տաս, քան թե խփես:

ԱՐՄԵՆԵՐԵՆ

Կապանի հերոսական տղաներից ամեն տեղ թափանցող Միկրոբ Արմենը շատ լավ գիտեր թուրքերեն և ականապատման գործ:Մոտենում էր թուրքական խրամատին ու հեռվից ձեն տալիս.

-Ադա , բուրդա էրմանի վար…

-Յոխ, յոխ,- լսվում էր խրամատից ու տեղորոշվում էր նրանց գտնվելու կետը:

-Հա , սաղ օլսուն,-պատասխանում էր Արմենը ու մի փունջ գրանատ նետում ձայնի ուղղությամբ:

Ադա բուրդա էրմանի վար – Տղա , էս կողմերում հայ կա,յոխ-ոչ,սաղ օլսուն-ողջ լինեք


ԽՈՏԱՏԵՂ

Ներքին Հանդից Վալոդյա Աբրահամյանի հետ բարձրացանք Վարդանասար ճշտելու համար Նախիջևանից Զանգիլան թռչող ուղղաթիռների փաստը:Մթնաձորի գլխին, Վարդանասարի դիմաց փռվել էր 50 հեկտարից ավելի խոտածածկ դաշտը և հիացած Վալոդյան մոռացավ բոլոր հոգսերը.

-Ա, բա էս կռեվը պրծած չնի Մարդ կյար ստեղ մի տասը տասնհինգ օրավ. Օտեր` խմեր , խոտ հարեր…

Ստեղ-այստեղ, հարել-հնձել


ԵՐԴՈՒՄ

Հրայրը մի օր հարցրեց հորը.

-Պապ, հիմա, որ դաշնակցական էս` երդում տվել էս:

-Հա , իհարկե, -հետաքրքրված պատասխանում է հայրը:

-Որ կոմունիստ էիր, էն վախտ էլ էս երդում կերե՞լ:

-Հա , բալես:

-Պապ ,չնեղենաս, էդ երդումը կարտոշկա յա, վեր մհետ իփած օտիս, մը հետ` խրաված:


ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Բորիկը պատերազմից հետո Երևան էր տեղափոխվել ու մեկ-մեկ գալիս էր Մարտակերտ մորը տեսության:Առավոտյան տեսավ հարևան Էմիկին.

-Պարյոր, Էմիկ, հունցուս հունցչուս…

-Բորիկ, ինդի կարել չըմ ասիմ, բայց շտեղ յեշում ըմ` ասեղ ըն քչիվում:

-Հա,Էմիկ, դուզ ըս ասում , բայց էս զրուցը օրիշ տեղ ա տանելու, ավելի լավ ա , ասի տեսնամ տու հունցուս, գործերդ հունց ա :

-Ա, հինչ գործ, գործ չկա :

-Պա հինչավ ըս զբաղվում:

-Պարապ նաչալնիկ ըմ, բանակում գործ չկա, ես ալ ցիրեկը սարերավն ըմ տամ , սաղ քշերն ալ մտածում , թա հուր անա պարտք յոր օնիմ:


ՄՏՔԻ ՈՒԺԸ

Պավլիկը լեգենդար զինվոր էր, բայց զինադադարից հետո Արցախում աշխատելիս իմացան, որ աբարանցի ա և մի հավաքի ժամանակ Ագոն հարցրեց.

-Պավլիկ, տու աբարանցի ըս…

-Հա հրամանատար, աբարանցի եմ , բայց ամբողջ միտքս Ղարաբաղի վրա յա:


ԳՈՐԾԻ ՄԱՐԴ

Պավլիկը գործի մարդ ա, եթե գործ կա Պավիլկը տեր ա ու միշտ, որ հարցնում են, թե.

-Պավլիկ, ինչի չես հարցնում թե ինչ գործ ա… դժվար ա հեշտ ա, կարճ ա երկար ա: Պավլիկը պատասխանում ա.

-Եթե գործ կա , ուրեմն պիտի կատարվի, բայց թե, ոնց պիտի կատարվի, երբ պիտի կատարվի երկրորդական գործ ա, որովհետև եթե մարդ հասկացավ, որ գործը պիտի կատարվի, աշխարհը շուռ տալով կկատարի:

ԲԱ ՈՎ Ա ԿՌՎԵԼՈՒ

Ճարտար գյուղում հրամանատարի հետ այցելում ենք անասնագոմերի տարածք, որտեղ աշխատում են ազերի գերիները:Գերիների կազմը բավարար էր փոխանակումների համար, մանավանդ կային նաև 60 տարեկանի վրայով անցած նախկին մասիսաբնակ ազերի թուրքեր:Բայց նրանց մեջ երիտասարդ տղայի նկատմամաբ մեր ուշադրությունը զգալով, առանց հարցնելու մեզ պատասխանելու պես նկատեց հրամանատարը.

-Էս ջահիլն ալ դեզերտիր ա. Դեզերտիրը պոտենցիալ գերի ա . ուրեմն գերիների հետ ալ բիդի ըշխադի:

Զրուցելով մոտեցանք ցանկապատին, որի հակառակ կողմում նախկին մասիսաբնակ ազերի թուրքի հետ նստած հանգստանում ու զրուցում էր Դեզերտիրը.

Տարեց թուրք ազերի - Դու գիտես, որ սրանք եկել են քեզ են նայում, մեզ

չեն նայում, մենք էսօր ստեղ ենք վաղը մյուս օրը

փոխանակելու են `գնալու ենք:

Հայ դեզերտիր - Ինձ ընչի են նայում:

Տարեց թուրք ազերի - Նայում են տեսնեն ամոթ ունես թե չէ:

Հայ դեզերտիր - Ես ընչից պիտի ամաչեմ, կարող ա վատ եմ

աշխատում, ես աշխատող եմ , ես կռվող չեմ…

Տարեց թուրք ազերի - Պահո… տղա ջան դու ջահել էս, մեծերը քեզ

վրա են հույս դնում. Դու որ չկռվես , բա ով ա կռվելու….


ԳԵՐԻՆ ՊԻՏԻ ԿՈՒՇՏ ԼԻՆԻ

Ճարտար գյուղում գերիներին այցելեցինք ու գեղամիջի ճամփով գնում ենք դեպի շտաբ:Աչքի զարնեց հեռվից եկող տարեց կինը, ում ձեռքին կապոց կար:Հրամանատարը չթողեց հարցնել ու անդրադարձավ.

-Էդ կինը իմ իրեք զինվորի տատն ա, վեչ մինս կարում չընք թա ազդինք. ամեն օր տանը հաց ըն կապում , ինքը յոր ա օնում պուրում տամ գերիներին:Ասում ըմ ,,Արուս տատի, հաց օնիս տոր խոխերքդ օտին, հինչըս քեզ կըտորում, հուր հետե յըս քեզ կըտորում,,:Արուս տատին մեզ մոտեցավ արդեն կռահելով մեր զրույցի բովանդակությունը ու ընդհատվեց հրամանատարի խոսքը,

-Ընկեր, հրամանատար, հինչ օզում ըս խոսե, ես իրեք հըրթնատեր ըմ,. Ուրաք բիդի ամեն օր հաց սարքին , ես ալ էդ հացը բիդի պիրիմ տամ իմ գերիներիս:Իմ գերիներս բիդի սոված չինին…

ՌԵԿԼԱՄԱՑՎԱԾ ԿԻՆՈ

- Այա հունցուս , հինչավըս զբաղվում

- Բալա լավըմ քեզ մատաղ նիմ, հինչավ զբաղվիմ էդ էրգնոկ կինոներան ըմ յեշում վեր օրս անց կենա:

- Այա հինչի մասին ա

-Բալա , էդ անդար ռեկլամնեն էնքան էրգան ըն տամ վեր մուռանում ըմ թա կինոն հինչի մասին ա:Բայց վեր ռեկլամներան հըրցընիս սաղ հիշում ըմ

ԿԱՄԱՑ ԿՐԱԿՈՑ

Զորակոչվող զինվորներից մեկը թախանձեց հրամանատարին.

-Ընկեր կամանդիր մին ամես ա մնացա վեր քյինիմ տոն:Ես էրկու տարի ա էս պուշկեն յըրա ըմ ծառայում, բայց վեչ մի հետ կրակած չըմ, թույլ տոր գոնե մը հետ կրակիմ, քշեր վախտ ա հու վա գյիդալու…

-Լավ ,- համոզվեց հրամանաատարը,-թույլ եմ տալիս մի հատ կրակի, բայց շաաատ կամաց:


ՊԱՏԻԺ

Ջոկատում աշնակցիների դեմ ներքին լարվածություն կար.

Շտաբ եկավ վերակարգի պատասխանատուն:

-Տղերք,չորրորդ պոստում փոխարինող ա պետք,բայց հանկարծ Աշնակից մարդ չտաք,էս պոստը խիստ պատասխանատու կետ ա:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Իրար հանդիպում են հին մարտական ընկերները և զրույցը գալիս հասնում է պետական գործերին:

-Արա,բա սա պետություն ա,բա սա մարդկություն ստեղծող պետություն ա,թացը-չորեն նհետ վառում ըն,դուզը-սոտեն նհետ դատում.

-Լավ,Արշակ էտ սաղ հասկացանք,որ հինչի նի կյաս անմարդկային ա,տու ասե տեսնանք հինչ անինք,հունց անինք,վերջը էտ թերությունների պատճառը ալլա մուք ըք:

-Ներակ ըմ տված թորքերը հարձակվին մի 100 ռումբ տրաքէ,վեչ մինին քեթը ըռնի վեչ,բայց էրկու օր հետո կգիդանք հու վա դավաճան,հու վա փոխած.հու վեր մնացած նի էն ալ պետություն կտեռնա:

ԷՍԷՌ ՍԻՍԵՌԸ

1937թ. ձերբակալեցին Առաջաձորցի Սարգիսին:Քանի որ ոչ մի բան չգտան մեղադրելու,բացի նրանից,որ կոլխոզի անասուններին չէր թողել,որ գետից բոլ ջուր խմեն ու ծեծելով քշել բերել էր գոմը:Լավ , երկար մտածելուց հետո քննիչը ասաց.

-Լավ, քաղաքացի Սարքիս, գրի,որ դու էսէռ էս…

-Էդ ինչ ա,ընգեր կապիտան:

-Ինչ ա,հինչ ա` չոռը քու պինչ ա,օտիլի պան ա,հունց ասում ըմ,կյիրի:

Սարգիսը մտքի մեջ քմծիծաղեց , մի քիչ ուղղեց կապիտանին ու գրեց.

-Ես սիսեռ եմ…

ՄԱՐԱԼ ՏԱՏԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Մարալ տատին պատերազմի տարիներին տատի չէր, բրիգադիր էր… տղամարդկանց բրիգադիր, ամեն կոլխոզնիկի, ամեն գործի մասին մտածած, ամեն դժվարության դուռը բացող ;Ամեն հանդում Մարալ տատի ձիու սմբակի ձայնը լսում էին մի քանի ժամ առաջ ու իրա գալուց գործը մերած պրծած էր:Մարալ տատը էնքան կարգապահ էր իր պարտականության մեջ, որ ոչ մեկը չէր կարողանում խոսեր իրավունքից, քանի դեռ ինքը դա չէր տալիս:Ու բերքը բաժանում էր այնպես, որ իրեն բաժին չէր մնում:Իրա բաժինը Աստծու տվածն էր ու Աստծու տվածով էլ միշտ սեղանը լիքն էր միշտ պահուստը տեղը` տունը մտնողը կշտանում էր, տնից դուրս եկողը լիասիրտ օրհնում

-Այ Մարալ բաջի, պա սաղես պժենալ ըս, քեզ իսկի պեն չըս թողա

- Թողալ ըմ թողալ… ամենաշատը ինձ ըմ թողա…ծեր օրհնությունը ինձ բոլ ա. հինչքան շատ ըմ տամ էնքան իմը շըտանում ա,- հարցումներից ուրախանում էր Մարալ տատը:

ՄԱՐԱՏԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՄԱՀԸ

Մարատը յոթերորդ անգամ մահացավ ականի պայթյունից:Բժիշկը մահասենյակում պատահական ստուգայցի ժամանակ ուշադրություն դարձրեց աղիքները թափած մի դիակի վրա, որ մարդկային գույն ուներ դեռ ու հրահանգեց.

-Բերեք սրան էլ կարկատենք տեսնենք ինչ դուրս կգա:

Մի շաբաթ հետո բժիշկը ծանր հիվանդացել պառկել էր տանը…Դուռը ծեծեցին …Կինը բացեց և մեկին ուղեկցեց հիվանդասենյակ…Հիվանդ բժիշկը հազիվ բացեց աչքերը, հետո ինքնաբերաբար աչքերը լայն բացվեցին, ականջների խշշոցը կտրվեց, ջերմությունը իջավ ոտքերը ու ամոթի ուժով ոտքի կանգնեց Մարատի առաջ.

-Բժիշկ եկել եմ տեսնեմ ինչով կարամ օգնեմ, -խոսեց Մարատը, որ յոթերորդ անգամ մահացել էր մեկ շաբաթ առաջ:

Քանի որ Մարատի համար դա սովորական բան էր ժողովուրդը սկսել էր ասքեր հյուսել նրա մասին:Դրանցից մի քանի կտոր մեզ է հասել բերնեբերան ու մի մասը գրի է առնվել ընկերների կողմից..

ԱՍՔ ՄԱՐԱՏԻ ՄԱՍԻՆ

/ ոչ սկիզբ, ոչ` վերջ/

Թե կարոտես, մի վհատիր,

հենց մոտենաս ապարատին`

զանգ Մարատին:

Սիրտդ նրա մաքուր սրտին

դեղ կգտնես ամեն դարդին`

զանգ Մարատին:

Նա փրկիչն է` քո արատի

և որպես տուրք այդ հավատի `

զանգ Մարատին:

Խորքում լինես անապատի,

կամ թե մրսես ձմռան ցրտին`

զանգ Մարատին:

Հարազատ գայլ հենց քեզ ուտի,

Գործը մի թող հասնի դատի

զանգ Մարատին:

Ինչպես ուռին ու խեղճ բարդին`

կուլ չգնաս դու տմարդին`

զանգ Մարատին:


Բռնիր կոթը ավտոմատի,

հենց ճար անես գրանատի`

զանգ Մարատին:

Ով հաբրգի շրջապատից

կամ պետական ապարատից`

զանգ Մարատին:

Այդպես հպարտ, ձեռքդ սրտին ,

Նկարը դիր ձեր տան պատին

հայացքդ ջինջ Արարատին `

զանգ Մարատին:


Այդ խառատին,

Այդ պռատին

խառնամատին

այդ ծառ ատին

բառարմատին

վերք արածին

արևածին

հուր բերածին

հուր տարածին

ջուր ջրածին

ու քարածիլ…

խենթ ու խրթին

մեր Մարատին:

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՃՐԻ ՍԻՍՏԵՄ

Մարտակերտում մեր մարտախմբի անդամներից մեկը խիստ հիվանդացավ և քանի որ հոսպիտալը դեռ չկար հիշեցինք Մարալ տատի եղբոր կնոջը` Մարուս մորքուրին ու …գտանք տունը:

-Վայ ծեր ջիգյարը օտիմ ,- ուրախացավ հրաշափառ Մարուս մորքուրը,- յեկեք, յեկեք …ես ալ ըմ նոր նի մտնում տոն, հեսա ճուրն ալ կյալու վա. մի հանց չայ սարքիմ, վեր հիվանդը տաղան թռնե:

-Մարուս մաքուր էս չոր յերգրում ճուրը հիբն տամ հինչավ ըն տամ, քանէ ժամ ըն տամ:

-Քե մատաղ, ստեղ բոթուլավ ա… բանգավ ըն տամ ճուրը… ասվածը կատակ հասկացանք ու մոռացանք ;

Մի տասը րոպեից հետո դուռը ծեծեցին …բացեցինք ու մի պառավ կին մի շիշ մեկնեց` դրեցինք սեղանին, մի քիչ հետո էլի ծեծեցին դուռը և էլի մի երեք լիտրանոց կավե կուժիկ մեկնեցին ու անհայտացան… մի կես ժամում սեղանի վրա ամաններով շշերով լցված այնքան ջուր կար, որ Մարուս մորքուրը առաջարկեց նույնիսկ հիվանդին լողացնել :

-Վույ Մարուս մաքուր փաստորեն Մարտակերտում ճուրը բոթուլավ ըն տամ…

-Հա քե մատաղ,դուզ ա ճուր չկա , բայց իսկի նեղություն չընք քաշում ճրի հետա:

ԼԱՉԻՆԻՑ ՉԻՆԱՍՏԱՆ

Շուշին գրավելուց հետո Եվրոդեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը անընդհատ կապի մեջ էր…

-Հիմա ու՞ր հասաձ եք:

-Լաչին, Լաչին :

-Լյա Չի՞ն ,- զարմացել էր Հայաստանի ներկայացուցիչը ու այդ մասին զեկուցել էր Եվրոխորհրդին :

Արձանագրության մեջ նշվեց. ,,Ղարաբաղի բանակը մայիսի 21-ին գրավեց Չինաստանը,,, որը դարձավ որոշում . ,,Պահանջել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից զորքերը դուրս բերել Չինաստանի տարածքից: :


ԽՆԴՐԱՆՔԻ ՀՐԱՄԱՆԸ

Գեներալ Մուրադ Սարգսյանը Արցախում շտաբ հրավիրեց ,,Սիսական,, ջոկատից Աշոտին ու Փոքրիկին և ցույց տվեց քարտեզում նշված կետերը:Մարտական առաջադրանք.

պիտի գնաք նշված հատվածի ճանապարհները ականապատեք ու առավոտյան վերադառնաք:

-Ընկեր գեներալ,դա անհնար բան եք ասում,մինչև ձեր նշած տարածքը 35կմ ա,գումարած վերադարձը`էլի առնվազն 35կմ.,ութ ժամում կայծակի մոտոռ էլ ունենանք չենք հասցնի, անհնար ա…

-Տավարիշչ սալդաթ, դա պրիկազ ա,իսկ պրիկազը չենք քննարկում,- չոր ինքնավստահությամբ կտրեց գեներալը:

Խոսքին միջամտեց գեներալ Ավետիսյանը.

-Տղերք,ձեզ մատաղ,իմ հույսը ձեզ վրա ա,և ես գիտեմ,որ դուք դա կկարողանաք պատվով կատարել, խնդրում եմ ողջ վերադառնաք:

Առավոտյան 8-ին տղաները զեկուցեցին Ավետիսյանին.

-Սիրելի գեներալ,ձեր հրամանը կատարված է:

ԱՂ ՈՒ ՀԱՑ

Աշոտ Ղուլյանի հայրը` Համայակը շատ էր նեղվում, որ Աշոտը միշտ ընկերներով էր տուն գալիս ու անհարմար վիճակի մեջ գցում:Մեկ անգամ էլ համարձակվեց արտահայտվել, երբ հարևանը տանն էր.

-Տնաշեն, պակաս վախտ ա , տոն հաց չըս պուրում, բայց տղորցը պուրում ըս, թա հաց տոր…Աշոտ, տանը օտելի պեն չկա…

-Այ հեր, աղ կա՞ տանը:

-Ա՞ղ, կա:

-Դե նհետն ա հաց պեր, բոլ ա, ես տղորցը կանչիմ:

Աշոտը դուրս եկավ ու տղերքի հետ խորհրդավոր ձայնով խոսեց.

-Տղերք, գյուղի ժողովուրդից հարևանս մեր տանն ա, վեր ուրաց դուխ տանք, էսօր մինակ հացը թաթախելուվընք աղավ` օտինք,տուս կյանք պոստի, դե տոն մտեք…


ՀԱՄԱՁԱՅՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՈՒՍՏԱՎԻ

.-Տղերք,հունցո՞ւք, -հարցրեց հրամանատարը:

-Հունց ասիս,-համաձայն ուստավի պատասխանեցին զինվորները:


ՏԱՆԿԵՐԸ ՀԵՉ ԸՆ


Բեկոր Աշոտը ռացիայով հայտնում է շտաբին.

-Էրկու ղոլան տանկերը կյամ ըն ինձ յըրա:

-Էդ տանկերը հեչ, -լսվում է շտաբից,- տու ասե տեսնամ աջ դիրքեն գաուբիցը ըշխադում ա՞ , թա չէ:

-Հունց թա՞, տանկերը հեչ,էդ հեռախոսեն քըշտեն տաք-տաք նըստածըս, քեզ հետե հեչ ա՞, ինձ հետե յալ կապի… վերջ ա….

ՏԺԸՐՈԹՈՒՆ

Բեկոր Աշոտը երկրորդ մասիվի պատանի տեխնիկների կայանի զինագործական գաղտնի սենյակում զբաղված էր կարաբին սարքելով: Ամեն ինչ հերիքում էր, բացի պապիրոսից:Ով սենյակ էր մտնում հանդիպում էր Աշոտին.,, Մի քաշիլիք տո,,:Մի օր Աշոտը հանգիստ աշխատում էր ու պապիրոսը պապիրոսի հետևից վայելում:

-Աշոտ , իմ պապիրոսը պրծավ , դու ի՞նչ ես քաշում:

-Տժրոթուն, Սուրեն , տժրոթուն,սվերե, սվերե, տժեր օրեր ըն կյալու:

ՁՄԵՌԱՅԻՆ ԲԱՂՆԻՔ

Զինագործական սենյակում սառնամանիք էր, բայց աշխատանքային եռուզեռը չէր դադարում:Հանակարծ ներս մտավ գյուտարար Գենան` նույն ինքը կենտրոնի տնօրեն Սուրեն Ղազարյանը.

-Շուտ հվաքվեք քյունում ենք լղանանք :

Բեկոր Աշետը , Մորուք Սուրիկը, Գուրգեն Անտոնյանը, Ավիկը, Չորաթան Սուրոն դուրս վազեցին ու կանգնեցին միջաքնցքում` Գենայի մոտ.

-Տղերք հենց ստեղ պիտի հանվենք ու վազելով գնանք բաղնիք:

Առանց մտածելու սկսեցինք հանվել, և մինչև մենք մեր շորերն էինք կարգավորում Գենան դուրս եկավ : Իրար հետևից դուրս եկանք գիշերային սառնամանիքի դեմ առ դեմ… բակում ձյունը հասնում էր կես մարդաբոյի… ու Գյուտարար Գենա լողանում էր` թավալվելով ձյուների մեջ` ոտքերը , փեռքերը դեմքը արագ-արագ շփելով ու հաճույքից գոռալով:Տեսարանը սարսռող էր և ոգևորող և բոլորս նետվեցինք սառը ձյան ալիքների մեջ… Ներքնաշապիկով սրբվելուց հետո, հագնվեցինք ու նետվեցինք աշխատանքային սենյակ:Գյուտարար Գենան դիմավորեց.

-Այ ծեր բաղնիքն անուշ նի անուշ….

ԱՆՀԱՆՑԱԳՈՐԾ ԴԱՏԱՎՈՐԸ

–Ոնց են գործերդ , ընկեր Մարտիրոսյան…

Մարտակերտի դատավոր Խորեն Մարտիրոսյանը իր աննախանձելի վիճակի համար վրդովմունքը չկարողացավ պահել.

-Ինչ գործ, այ ախպեր, գործ չկա:Էս ի՞նչ քաղաք ա, էս ի՞նչ կյանք ա, մի կարգին հանցագործ էլ չկա, ոչ գողանալու բան կա , ոչ էլ` գող. մանր-մունր խուլիգանություններով հասարակություն կլինի՞;Քաղաքի ամենածանր դեպքերը ականի պայթյուններն են. էդ հանցագործություններով էլ բանակն ա զբաղվում:

ՆԵՐՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

-Տիկին Արփենիկ,- ձայնը մեղմացրեց դատավոր Խորենը,- հանցանքդ ծանր ա. հարևանիդ ծեծել ես, ծանր մարմնական վնասվածք ես հասցրել, քեզ չորս տարի առնվազն բանտ ա հասնում, բայց դատարանը հաշվի առնելով ընտանիքիդ վիճակը, քո կոլխոզային վաստակը, հաշտության առաջարկ ա անում. գնում ես գյուղ, ներողություն ես խնդրում հարևանից, մի հոգի ճարում ես, որ ձեզ հաշտեցնի, մի շաբաթ հետո գալիս ես կամ բանտի շորերը կըռնատակիդ կամ գործը փակում եմ:

Մի շաբաթ հետո տիկին Արփիկը եկավ.

-Ընկեր դատավոր, ինձ սպանիս, թա ես տրան անա ներողություն խնդրիմ:

-Տիկին Արփենիկ, հասկացանք, բա էդ կռնատակիդ ինչ՞ ա:

- Բանդի շորերս ա , ամեն հինչ հըվաքածըմ պերած, արխային դատե…


ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՑԸ

.-Ընկեր Մարտիրոսյան, հունց ուս, էդ դատավորի գործը գործ չի, մի կարգեն գործ ճարե:

-Հա լահա դուզըս ասում , դատավորի օզածը հինչ ա … մի կտոր չոր հաց, էն էլ հանցագործից ա կախված. կռվի վախտ էլ ոչ հաց կա, ոչ հանցագործ:

ԱՊԱՐԱՆՑՈՒ ԶԱՐՄԱՆՔԸ

Այսպես պատմեց Գագիկ Մկրտչյանը

.Ամերիկյան գաղտնի ծառայությունները, առավոտյան խուճապի մատնվեցին, երբ ինտեռնետում հայտնաբերեցին, որ Ապարանի կողմից պատերազմ է հայտարարվել Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Հետախուզության համապատասխան բաժինը պարզեց, որ պատերազմ հայտարարողը ոչ թե պետություն է ,այլ Հայաստանի մարտաշունչ Ապարան քաղաքը, որ նաև Ղարաբաղցիների հետ հորեղբոր տղաներ են և նույն բնավորությունն ունեն:Իսկույն զեկուցեցին Նախագահ Բուշին և նրա հրահանգով կապվեցին Հայաստանում ամերիկյան դեսպանի հետ.

-Որպեսզի չվախենաս Անգլիայի դեսպանի հետ միասին շտապ գնացեք Ապարան և պարզեք պատերազմ հայտարարելու հանգամանքները և Ղարաբաղի հետ առնչությունը;Իմացեք, որ Իրաքից հետո մեզ համար երկրորդ ճակատ բացելը կործանարար ա:

Ամերիկայի և Անգլիայի դեսպանները հասնում են Ապարան և մոտենում են ավտոբուսի կանգառում նստած ծերունուն.

Հայրիկ ջան, կարող ա տեղյակ եք, թե Էս Ապարանը ինչու է հարձակվել Ամերիկայի վրա :

Էդ սատանի երկիրը, էդ անհավատության երկիրը պիտի ավերենք ջնջենք երկրի երեսից Սևրի պայմանագիրը չկատարեցին, Վիետնամի ոտերը կերան, Սովետական Միությունը քայքայեցին, Հարավսլավիան ավերեցին, Աֆղանստանը, Իրաքը ավերեցին, հիմա մոտեցել են Իրանին. Էդ անաստված երկիրը ավերելով ու՞ր ա գնում, ոչ Ղարաբաղի անկախությունն ա ճանաչում, ոչ Սևրի պայմանագիրն ա կատարում:Մենք դրանց առաջը որ չառնենք , ոչ ոք չի կարալու առնի:

Յա՞, հայրիկ ջան , ինչքան ժողովուրդ ունեք:

60 հազարից ավելի ապարանցի ու կրկնակի էլ պահեստային Ղարաբաղցի:

Իսկ դու գիտես՞, որ Ամերիկայի բանակը երկու միլիոն ա, Անգլիայինն էլ հետը` 3 միլիոն:

Վայ ,տնաշեն, էդ ինչ ես ասում, Ճշմարիտ՞;

Հա, բա ոնց՞, հայրիկի ջան:

Վայ ձեր մեռելը վայ տամ, էդքան դիակ ես ո՞րտեղ եմ թաղելու…վայ թե Ղարաբաղին օգնության կանչեմ…

էդ ամերիկացիներդ, որ գաք, ձեզ հետ 50 հարկանի շենքերից էլ հետներդ կբերեք, որ ձեր մեռելներին ըստ պագոնների տարբեր հարկերում թաղեմ:


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀՈՂԸ

Ղարաբաղցի Ագոն ,հանրապետական Մերուժը , ռուսաստանցի Մեդվեդևն ու ամերիկացի Օբաման գնում են լուսին` մի կտոր հաց կտրեն: Իջնում են տիեզերանավից և շրջում են տեսարժան վայրերում: Տարածքը դուր է գալիս Մեդվեդևին և նա գրպանից հանում է ռուսական դրոշն ու մոտակա բարձունքի վրա մխրճում հողի մեջ.

-Այս տարածքը հայտարարում եմ Ռուսական տարածք:

Օբաման ապշահար էր և մի փոքր ուշքի գալուց հետո ընդվզեց.

-Սա ազնիվ չէ, պարոն Նախագահ, քանի որ մենք այստեղ ենք եկել ամերիկյան տիեզերանավով և դուք համարյա հյուրի կարգավիճակում էք;Այդ վեճի պահին հանկարծ ետևում կրակոց լսվեց , երկու նախագահները շուռ եկան և տեսան գետնին ընկած վիրավոր Մերուժին , ում վերքի արյունը լճանում էր լուսնային ասֆալտի վրա…

-Սա արցախյան հող ա , որովհետև էստեղ հայի արյուն ա թափվել,- հայտարարեց Ագոն:

ՃԱԿԱՏԱՅԻՆ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

1992 թվականին Աղդամի դիմաց Ասկերանի 4-րդ պոստի խրամատի քարին նստած , հին կարաբինը ձեռքերով ծնոտի տակ հավաքած , իր առջև փռված թշնամական քաղաքին նայում ու մտածում էր Երևանցի կամավորական Աշոտը.

-Ամեն մարդու ծնունդով սկսվում է աստվածային նոր դարաշրջան…

-Մենք գիտակցում ենք, թե չենք գիտակցում, Արարիչի առջև պարտականության մեջ ենք…

-Ամեն մարդ իր կյանքի չարչարանքով վաստակում է իրեն….

-Անփորձ տառապանքի մարդիկ, որ ճշմարտությունը ստորադասում էք ձեր սխալների փորձառությանը:

-Մենք հաղթանակ չենք տոնի, մենք այն դաժանությամբ կվաստակենք և կհպարտանանք մեր ծանր ու հզոր օրերով…

Իմաստասիրական փառատոնը կասեցրեց հանկարծ հակառակորդի մի խելոք գնդակ ու Աշոտը վիրավորված գլորվեց խրամատի մեջ.Մեքենա կանչեցինք ռացիայով և նրան ճանապարհեցինք հոսպիտալ: Նրա ետևից

Ամերիկացի Անի Մինասյանը նկատեց.

-Դեռ ոչ մ ի խելոք իմաստասեր չէ կրցած կյանքի մասին խրախուսելի խելոք բան մը ըսել , բացի խելոք հարցերեն,մանավանդ , եթե անգործությամբ հակառակորդին դեմ հանդիման է:

ԱՆՄԱՀ ԳՈՐԾԸ

Մի օր Ստեփանակերտի սադում ճգնաժամի հետևանքները քննարկող ավագներից մեկը նկատեց.

-Հինչ օզում եք ասեք, Լենինը սոցիալիստ ա… Լենինը թեև մեռալ ա , բայց նրա գործը անմահ ա, հեսա Ամերկան ալ ա սոցիալիզմի ճանապարավ քյունուլու:

Նրա պատասխանը չուշացավ.

-Տեռնալ չէր, վեր ինքը լավ մարդ էր` մնար, ուրան անտեր թողած գործերը մեռներ, մեզ չտանջեր:

ՄԵՐ ՏՆԻՑ ՄԵՐ ՏՈՒՆ

Մարտակերտի Առաջաձոր գյուղում մեր ջոկատը հասավ գիշերը և պատահական դուռ ծեծեցինք:Մինչև տանտիրուհին թեյ կտաքացներ, ջոկատի անդամները քնեցին հատակին:Առավոտյան տանտիրուհին թեյի սեղանի շուրջ սկսեց հարցուփորձ անել…

-Ղափանից ենք , մայրիկ ջան,Առաջաձոր գյուղից:

-Վույ , բալա, ումենցից եք:

-Մղդսոնց ցեղից:

-Մղդսոնց ումոնցից ես:

-Գրիգորի թոռ, Միսակի տղա Սուրենը,- զարմացած մանրամասնեցի ես:Բալա, դե հացըռնեդ կերեք, ես քյինիմ ծեր ցեղան մարդ կանչիմ `մեր խնամիք են:

ՄԻ քիչ հետո ներս մտավ իմ Հակոբ հորեղբոր տղա Մովսեսը և ներկայացավ Գուրգեն, իմ Սարգիս հողբոր աղջիկ Անահիտը ու ներկայացավ Արևհատ, հետո եկավ իմ կարմրամազ Համլետ եղբայրն ու ներկայացավ Հրանտիկ:Մյուսները նմանություն էին տալիս քույրերիս , հորեղբայրներիս երեխաներին:Երբ մոտեցանք `ողջագուրվեցինք ու զարմացած իրար էինք նայում` Անահիտ –Արևհատը ինձ բաց չթողեց, տու տոշնի մեր Յուրան ես` Ստեփանակերտ դադախազությունում ա ըշխադում:Պա տու շտաղան ըս եկա, շտեղ ըս քյունում:

-Է այ քուր, հաստատ, յերգինքան չըմ վեր յեկա ստացվեց , որ մեր տնից եմ եկել, եկել եմ մեր տուն, էս կռիվն էլ պրծնենք .որտեղ էլ մնամ մեր տունն ա:



ԻՄ ՑԵՂԱԿԻՑ ՄՂԴՍՈՆՑ ՅՈՒՐԱՆ



Ստափանակերտում կենտրոնական հյուրանոցից առավոտյան դուրս եկա ու հետաքրքրված նայում եմ ճանապարհի անցուդարձին:

Մեկը մեքենայով մոտեցավ .

-Յուրա , շուտ նստի կամանդույուշչին սպասում ա :Մտածեցի մարտական ընկերներից ա ,որ միայն անունս շփոթել ա ու նստեցի … ինչպես հետո պարզվեց դատախազության մեքենան:ՈՒ ամեն ինչ այնպես արագ կատարվեց, որ միանգամից հայտնվեցի Ս.Բաբայանի գրասենյակում.

-Դու քանի գլխանի էս, որ քննությունը էդքան ձգձգում էս, քեզ էրկու օր ժամանակ եմ տալիս, գնում էս ու գործը կարճում էս, վերջ,- ասաց ու այլևս առարկություն չսպասելով` հնարավորություն տվեց դուրս գալ գրասենյակից ինչպես շրջափակումից:

Ինչպես ներս մտնելուց չհասցրեցի մի խոսք ասել, այնպես էլ դուրս գալուց չհասցրեցի…բայց հասկացա, որ ես դատախազության քննիչ եմ, իմ անունն էլ Յուրա, ինձ հետ եկողն էլ դատախազի տեղակալն է :

Երբ դուրս եկանք ու մեքենա նստեցինք, ես , ի վերջո , կարևոր համարեցի խոսելը.

-Կներեք, հարգելիս, ես Սուրենն եմ Յուրան չեմ, Յուրան ով ա: Տեղակալը ետ նայեց, ուշադրությունից աչքերը լայնացան, բայց ներքին մի նուժ թույլ չտվեց մշուշվեն… Ու բերանը բաց ու խուփ արեց…

-Կլոխ չըմ ընգում ` համ Յուրան էս, համ Յուրան չես… կարևորը կամանդույուշչին ճոկալ չի, թա չէ…. Ասելու լա դատախազությունը դվայնիկավ դվայնոյ խաղ ա խաղ անում…Նույն պահին միացավ կողքից կախած ռացիան.

-Ընկեր Կարապետյան, Յուրան տանն ա քառասուն աստիճան տաքության մեջ ա, կրելու չի կյա , տու մինակ քյինի , կամանդույուշչուն տես:

-Հունց թա, կրելու չի կյա , ես նոր Յուրեն նհետ մտալ ըմ կամանդույուշչուն կողքը ու հինչ վեր պետք ա պայմանավորվալ ընք:

-Ընկեր Կարապետյան, ես Յուրեն կողքան ըմ կապվում մհենգ:

-Դե լավ, հես ա ես Յուրեն նհետ կյամ ընք Յուրեն տեսնանք… ու դիմեց ինձ… Սուրեն….էէէ…Յուրա ջան բիդի քյինինք Մղդսոնց Յուրեն տեսնանք , վերջ..;


ՎՏԱՆԳԻ ՓՈՐՁ

Նոր ժամանած կամավորներին լեգենդար զինվոր Հարմիկը ձեռնառումբերի հետ վարվելու վարժանքներ էր անում:.

-Է հարցեր ունիք, հասկցաք ըսածնիս… է եթե հասկցաք .ուրեմն պիտի քննություն տաք…Ասաց ու ձեռնառումբի օղակը քաշեց… ձեռնառումբը նետեց սեղանի վրա:

Թեև բլորն էլ հասցրեցին պառկել գետնին , բայց չկարողացան խուսափել ականներից:Բոլոըը վիրակապված պառկած են հոսպիտալում:Հարմիկը վստահությամբ նայեց իր սաներին.

-Հիմա ես ձեզ հետ կարող եմ գնալ հետախուզության քանի որ դուք արդեն գիտեք

վտանգը և վտանգից խուսափելու փորձ ունեք:


ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱՀԱՆՋ

Մարտիկը Մուկուչին սադրիչ զրույցի մեջ ներքաշեց

- Արա Մուկուչ, Էս Ղարաբաղը որ անկախացավ ու անկախ պետություն տառավ ու մի օր ալ խելքին փչեց ու հարձակվեց Հայաստանի վիրա հինչ պիտի անենք:

- Հինչ պիտի անենք Մարտիկ , մեր բանակը մարդասիրական նպատակներով Ախալքալաքով կնահանջի մինչև Բաթումի

- Խե մինչև Բաթումի

- Սևանի սիգան մինչև շտեղ որ ծախում են հայ զինվորը իրան իրա տանը պիտի զգա :

-Լավ ա հիշացրեցիր, բա մեր Ջավախքի հարցը հունց ենք լուծելու:

-Լավ հրցրեցիր, թա չե մոռանալու վի, ասեմ.Ղարաբաղը Հայստանի վրա հարձակվելուց , որ նահանջով հասնենք Բաթումի, էդ արանքում էլ Ջավախքը անկախություն կհռչակի մեզ էլ քաղաքական ապաստան կտա:


ԽՆԴՐԱՆՔԻ ՀՐԱՄԱՆԸ


Գեներալ Մուրազ Սարուխանիչը Արցախում շտաբ հրավիրեց Աշոտին ու Փոքրիկին և ցույց տվեց քարտեզում նշված կետերը:Լսեք մարտական առաջադրանքը.

պիտի գնաք նշված հատվածի ճանապարհները ականապատեք ու առավոտյան վերադառնաք:

-Ընկեր գեներալ,դա անհնար բան եք ասում,մինչև ձեր նշած տարածքը 35կմ ա,գումարած վերադարձը`էլի առնվազն 35կմ.,ութ ժամում կայծակի մոտոռ էլ ունենանք չենք հասցնի, անհնար ա…

-Տավարիշչ սալդաթ դա պրիկազ ա,իսկ պրիկազը չենք քննարկում,- չոր ինքնավստահությամբ կտրեց գեներալը:

Խոսքին միջամտեց գեներալ Ավետիսյանը.

-Տղերք,ձեզ մատաղ,իմ հույսը ձեզ վրա ա,և ես գիտեմ,որ դուք դա կկարողանաք պատվով կատարել, խնդրում եմ ողջ վերադառնաք:

Առավոտյան 8-ին տղաները զեկուցեցին Ավետիսյանին.

-Սիրելի գեներալ,ձեր հրամանը կատարված է:

ՌՈՒՍԵՐԵՆԻ ՀԱՅԵՐԵՆՆ ՈՒ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՅԵՐԵՆԸ

Ղարաբաղյան ռազաճակատներից մեկում, որտեղ պաշտպանական գիծ էին պահում Սիսական ջոկատի մարտիկները, ստուգայցով ներկայացավ գեներալ Դալիբալթայանը: Երկար զննելով թշնամու դիրքերը նա դիմեց բլինդաժի մարտիկներին.

ԿՑՍցՊՈ րՑՐպսÿպՑ ՌւվՌռ ՎՌվՈՎպՑ ?

Թափի դալվիցընա զարկըմ,- պատասխանում է շաղաթեցի Գագոն:

Tօ տՏ ՈՐՎÿվրՍՌռ ՎՏՋպՔՖ չՏՉՏՐՌՑՖ ? ,- զայրանում է գեներալը

Հեր տու հայերեն խասկընըմ ես,- շփոթված հարցնում է Գագոն:

ԱՐԴԱՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ծերանում ենք , բայց գաղափարներն ու զգացմունքները մնում են երիտասարդ,-փիլիսոփայում է Արտուշը ու շարունակում,-պատերազմը , խրամատների տագնապը, վախը, ցուրտը, հացը հիմա թեթև խաչի նման են, որ նույնիսկ կարոտ են արթնացնում:Այդ կարոտի մեջ վայրիություն կա, դաժանություն կա, սեփական անձին փորձության ենթարկելու ու հաղթելու հաճույք կա: Խաղաղությունը զրկում է այդ հաճույքից:Ես խաղաղության զինվոր չեմ, ես դժվար օրերի զինվոր եմ, ինձ ավելի բարձր բան տվեք , որ ես չմեռնեմ , թե չէ ես տեսնում եմ, որ օղին օգտագործում եմ ինձնից խուսափելու համար, ինձ լռեցնելու համար, հետո դառնում է անհրաժեշտություն, հետո կուռք , հետո նպատակ, հետո ոչնչություն:Ես չեմ ուզում , որ խաղաղությունը ինձ ոչնչացնի ինձ պատերազմից ավելի հզոր արդար պարտականություն տվեք:

ԱՍՏՎԱԾԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

-Աստված, խի մի անգամ դուրս չի գալիս, որ տեսնենք, համ էլ իմանանք տեսնենք որտեղ ա,- զրուցում են զինվորները:

-Ես գիտեմ թե Աստված որտեղ ա,- հայտարարեց մեկը,-Աստված կանգնած ա Արևի հետևին, որ երկար նայես` կտեսնես:

Քանի որ հավատացին, բոլորն էլ սկսեցին նայել Արևին…Մեկը չդիմացավ ու աչքը կտրեց արևից … աչքը որ արևից կտրեց, աշխարքը խավար էրևաց ու խեղճը խուճապի մատնվեց.

-Տղերք , աչքերս քոռացավ, աչքերս…

-Պահո, էդ չեղավ,-խոսեց զինվորը ում հավատացել էին,-հլա Աստծու ստեղծածին էս նայում , որ աչքերդ քոռանում ա, բա որ Աստծուն հասնես` կմոխրանաս , տղա ջան …

ՊԱՅՄԱՆԱԲԱՌԸ

Ոչխարը թուրք զինվորի ծածկանունն էր:Հերթապահը կապվում է բոլոր պահակակետերին.

-Առաջին պահակակետ, էդ կողմերում ոչխար ա էրևում:

-Մերոնցից, թե նրանցից,- գիտակորեն հարցնում է նորաթուխ զինվոր-հերթապահը:

ԿԱՐՃ ՀԵՔԻԱԹ ԵՐԿԱՐ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայր Ալիևը մի օր կանչեց Իլհամին.

-Իլհամ, օղուլ, ես արդեն Ամերիկայի Եվրոպայի պետությունների հետ պայմանավորվել եմ. Դու իմ հաջորդն էս լինելու, բայց Ղարաբաղից պիտի ծերք քաշես:Աստված տա տրանց անա մի քանեսը ընգնեն Երևան, էն վախտը փափաղթ փալ կտինիս. տրանց հալը հալ չի նուլու:


ԹԱԼԱՆԸ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Գորիսի երկրապահում տագնապ էր, բայց շատ քիչ մարդ հավաքվեց: Հրամանատարը ներկայացրեց իրավիճակը և հայտնեց , որ առավոտյան մտնում են Ղուբաթլու.

- Տեղեկացրեք բոլորին, որ թաքուն թալանը արգելում եմ, հու համաձայն ա` կռվիլի կյա առավոտը, յոթին վեշմեշոկով ինի շտաբում, հու օզում ա թալանի

քինա, պիտի մեզ անա շյուտ` մեզ անա առաջ քինա:

ՎԵՉԵՐ ԿՐԱԿԻ ՏԱԿ

Գորիսի գնդակոծությունների ժամանակ բարձրահարկի բնակիչները իջնում էին ներքնահարկ: Երեխաների լաց, աղմուկ… Մեկի մոտ մի մոմ գտնվեց, և, ի վերջո,կարծես ամեն ինչ խաղաղվեց, և ամեն մեկն իր տեղն էր ամրացնում: Էդ պահին ներս է մտնում հարբած Մարտինը.

- Այ ծեր տոնը շինվի, էս հինչ ե՞ք անում, տռանը կրակ ա թափում, տյուք ըստեղ ռոմանտիկ վեչեր ե՞ք անում

ՏՀԵՆՑ ԿՅՈՒՐՈՒՍԵՑԻ էԼ ՄՆԱ

Այսպես պատմեց Փոքրիկը` Հրաչը Սիսիանից.

Սիսիանի ջոկատը մի քանի անգամ Գորիսով Լաչինի, Ղափանի դիրքերը գնաց: Մի անգամ էլ վերադառնալիս դադար ունեցավ Գորիսում, ու ժողովուրդը վրա տվեց.

- Էդ հունց ա՞, վեր տյուք տհենց լավ կռվող տղերք եք, բայց մեր կյուրուսի տղերքը կարում չեն:

- Գաղտնիքը ասեմ, մայրիկ ջան, պիտի սիսիանցի տյառնան, վեր կարան կռվեն,-պատասխանեց ջոկատի հրամանատարը:

- Պա հու՞նց տյառնան սիսիանցի, բալա:

- Մայրիկ ջան, քանի՞ տղա ունես:

- Էրկու:

- Տղորցըտ ղարկում ես Սըդըղին գյոլը` լըղընալի: Հու վեր կարաց լըղընալավ ափից ափ անց կենա, ուրեմն կռվող տղա կտյառնա:

Մայրիկը հաջորդ օրը տղաներին տանում ա Սըդըղին գյոլը ու պահանջում անցնել ափից ափ: Փոքր տղան ճարպկորեն ափից ափ անցավ և կանչեց` ես սիսիանցի եմ: Մեծ տղան ուժասպառ եղավ մինչև ափ հասնելը և օգնություն խնդրեց: Փոքրը զայրացավ ու մի փայտ շպրտելով եղբոր վրա` հեգնեց.

- Քինա, քինա թհենց կյուրուսեցի էլ մնա:

քյինա-գնա


ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

1989թ. Կապանի պաշտպանական դիրքերի համար զենք փոխադրելու մեղադրանքով Կապան-Գորիս ճանապարհին ռուսական ,, պահապան,, զինվորական ուժերը ձերբակալեցին ազատամարտիկ Ղամբարյան Արշակին ու բանտարկեցին Գորիսի բերդում: Մեկ ամիս հետո, երբ ամեն ինչ կարգավորվել էր ռուսական բանակի հետ, հստակեցվեցին նոր պայմաններում հանցագործությունների որակման մոտեցումները, և Արշակը պիտի ազատվեր, մտանք բանտապետի մոտ հրաժեշտ տալու.

- Տարե՛ք, ա՛յ մարդ, տարե՛ք, մի ամիս ա բանտարկյալները գյուդում չեն ուրան ենթարկվեն թա ինձ, տարեք, տարեք, ես էլ անց կենամ իմ պաշտոնին,-բողոքելու նման հրաժեշտի ելավ ուրախացած բանտապետը:

գյուդում չեն – չեն իմանում, ուրան – իրեն

ԿՅՈՐԵՍ ԵՔ ՀԸՍԱԼ

Լաչինը ազատագրելուց հետո թալանչիների խումբը գյուղեգյուղ անցնելով` հասավ Խձորեսկ ու մտավ առաջին պատահած տունը: Լայն պատշգամբում տատիկը թախտին նստած գուլպա էր գործում: Առանց տատին ուշադրություն դարձնելու նրանցից մեկը մոտեցավ ու պատից պոկեց գորգը: Տատը վեր թռավ տեղից.

-Ա՛ սըվիրեսներ, տյուք տորմուզ չոնե՞ք. Կյորես եք էէէէհէէհէէյ հըսալ, Կյորես…


ՇԱԼՈՒՆՑ ԱՐՏՈՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

- Շալուն Արտո, քեզ աժում ա, վեր պրավա սըրքիլի համար քինաս նստես:

- Ա~, հինչ նստիլ. էրկու տարին հինչ ա՞, կըգիդամ, թա մին տղա ունեմ, քյում եմ տեղը ծառայեմ. մին տարի աջ կողքիս վիրա կըպրանեմ, մին տարի` ծյախ:

- Շալուն Արտո ,խե, քանի տղա օնես:

- Ա խոխա ես տյու, խելքդ ծռվի վեչ, էրկու ասլան ախճիկ ունեմ:

աժում-արժանի, կըգյիդամ-կիմանամ, քյում եմ – գնում եմ

ԹՀԵՆՑ ՊԱՆԸ

Ականանետի նետած ականը մեծ փոս էր առաջացրել: Գևորգը ահաբեկված նկատեց.

- Ա~, քընծահեր, տեսնում ես անկասկա նստած եմ, թհենց պյանը մարդու յենդա յիրա կանե՞ն…

անկասկա - առանց պաշտպանիչ գլխարկի, թհենց - այդպիսի, յենդա-ետևից

յիրա կանեն - կնետեն


ԿՅՈՒՐՈՒՍԵՑԻ ՌԱԶՎԵԴՉԻԿՆԻՆ

/նմանություն Պուտինին/

Այսպես պատմում էր Շալունց Արտոն, որ ժամանակին լսել էր Վլադիմիր Պուտինից.

Մուխանն ա Կոլին պոստի են.

Մուխանը մուտանում ա Կոլուն`թա.

- Կոլի, էս հի՞նչ պանի ենք…ծառայությունը պըրծընիլու վա, քյալու վենք տոն, մեր խոխորցը հի՞նչ ենք պըտմիլու:

- Պա հի՞նչ անենք, Մուխան, սալդաթ մարդ ենք, հինչ ասում են` անում ենք:

- Չէ, Կոլի, յես ասում եմ`յեր կենանք, քյինանք լյուզվան-պյանան փռնենք պիրենք, մեդալան - պյանան ստանանք: Պա մեր խոխորցը հի՞նչ ենք պըտմիլու:

- Արա, Մուխան, պոստի ենք, արա պոստը հյու՞ր թողանք քյինանք:

- Կոլի, էդ էլ եմ մտածալ, հրացանըս քեզ կտամ, տյու կյեշես, ես կքյինամ-կյամ, հետո տյու կքյինաս՝ ես կյեշեմ:

-Համաձայն եմ, Մուխի:

Մուխանը պոստի հրացանը տամ ա Կոլուն, ինքը հայդե…ծմակավն ա տամ:

Կոլին սպասում ա, սպասում, տեսնում ա Մուխանը ուշանում ա, պըրցրանում ա մի պարցուր ծառ.

-Մուխի, հե~յ…Մուխի…

-Կոլի, լսում եմ, լսում:

-Արա, լյուզու ե՞ս ճարալ:

-Հա, Կոլի, նեմեցկի ռազվեդչիկնի են:

-Պա խե՞ չես պիրում:

-Կյամ չեն:

-Պա տյու խե՞ չես կյամ:

-Պյաց չեն թողում:

քյալու- գնալու, խոխորցը- երեխաներին, կյեշեմ – կնայեմ, պըրցրանում-բարձրանում, ճարել- գտնել, պիրում - բերում,

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՐԱԿԸ

Պատերազմի զոհերի հիշատակին նոր հուշարձան են կառուցել և մտածում են հավերժական կրակի մասին`բնական գազի բացակայության պայմաններում:

Տղերքը մտահոգված են:

-Արա, հինչ ե՞ք դարդ անում, քինանք նախագահին մաղալը յեր օնենք, պիրենք տինենք էս քարին ըռաչին,-կատակում է Արտոն:

ԱՐՏՈՅԻ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԵՆՔԸ

Հարևանի երեխան կոկորդում կերակուրի մնացորդից շնչահեղձ էր լինում. տանում են ադրբեջանական Գայանլու գյուղը` ,,բուկը փչելու,,:

Քաղաքից դուրս չեկած` հանդիպում են Արտոյին:

- Արտո, տյու էլ եկ մեզ նհետ, ղաչաղ ըշխադած մարթ ես, տրանց լեզուն հըսկանում ես, մեզ կօգնես,-խնդրում են ծնողները:

- Սպասեք, քինամ թյազա կյաստումս կենամ, կյամ. տրանք կյաստումա վախում են,-առաջարկում է Արտոն:


ԱՐԺԱՆԻ ԹՇՆԱՄԻ

Հարությունի տանը քե‎ֆ էր. երեխայի ծննդյան քեֆ:

Կերան, խմեցին, խոսեցին կարգապահությունից, պետությունից և մեկն էլ վեր կացավ, թե`

- Այ, դիսցիպլինա եմ ասել, հա, այ ժողովուրդ եմ ասել, հա…նեմեցը ամեն ինչ տեղը տեղին ա անում, ես խումում եմ Հիտլերի կենացը…

Հաջորդ օրը եկան Հարությունին տարան: Նա, իհարկե, իմացավ, թե ով էր մատնիչը, և հարցաքննության համար պատրաստվեց:

- Այ Հարություն, ասում են, որ Հիտլերի կենացն ես խմել, առողջություն ես ցանկացել…էտ ի՞նչ խաբար ա:

- Այ ընկեր կապիտան , քեֆի վախտը մեր պարտկոմը առաջարկեց խմել մեր արժանի թշնամու կենացը , ախր, ես հուվ ե՞մ, վեր պարտկոմի առաջարկած կենացը չխմեմ:

Հարցը տեղափոխեցին ռայկոմ. Հարությունին բաց թողեցին որպես պարտիայի խոսքին հետևող, իսկ պարտկոմին պարտիայից հեռացրին…

ԲԱԽՇԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՅՏ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Գյուղսովետի նախագահ Բախշիին կանչեցին ՆԿՎԴ.

Ըատ աքսորի պետական պլանի ձեր գյուղից պիտի տաս տասերկու հոգու անուն և այդ ցուցակը պետք է վաղը առավոտյան լինի իմ սեղանի վրա:

Բախշին լեզուն չորացած, ոտքը դրեց ձիու ասպանդակին ու ասպանդակից հանեց տան մոտ: Առանց մեկի հետ խոսք փոխանակելու` մտավ իր սենյակը ու ողջ գիշեր լամպը վառ մնաց: Առավոտյան մազերը ճերմակել էին:Մինչև լուսաբաց գլուխը դրել էր սպիտակ թղթի վրա ինչպես գլխատման կոճղին: Հետո վճռականորեն ոտքի կանգնեց ու սկսեց լրացնել պաշտոնական թուղթը: Երբ տասերկուերորդ տողը լրացրեց նույն անուն ազգանունով` Բախշի Հարությունյան. լուծումը գտնված համարեց ու դուրս եկավ տնից…

Երեկոյան վերադարձավ գյուղ, դանդաղ անցավ տնից տուն, գյուղացիներից շատերը ճանաչեցին նախագահի ձին, բայց հեծյալին բարևեցին օտարոտի: Երբ տուն հասավ. ներքևից կանչեց կնոջը.

-Իսկուհի, թեյը դիր կրակին և ջուր դիր լողանալու…


ՍՈՎԱԾ ԺՈՐԱՆ

Սիսական ջոկատից Դիլանյան Ժորան երեք օր գրազով սոված մնաց:Արդեն պիտի ջոկատը հեռանար տեղակայման վայրից,երբ նկատեցին,որ շրջապատում համատարած անմասուր մասրենիներ էին,անալոճ ալոճենի,անընկույզ ընկուզենիներ…

-Հրամանատար, էս մեր շրջապատում ինչ ա կատարվել,-մտահոգվեց զինվորներից մեկը:

-Ինչ ա եղել, բան էլ չի եղել, մի տախտակ վերցրու` վրան գրի ,,Այստեղով անցել է սոված Ժորան… երեք տարի բերք չի լինելու անտառում,,… ու մեխով ամրացրու ճամփին մոտիկ կաղնուն:


ՀԱՑԻ ՎԱԽՏ ԻՆՉ ՏՐԵՎՈԳ

Տագնապը հնչեց այն պահին, երբ ջոկատը նստել էր ճաշի:

Բոլորը,բնականաբար ոտքի թռան և նետվեցին դեպի զենքերը:

Դուրս եկողները վերջին պահին նկատեցին, որ Դիլանյան Ժորան դեռ ուտում ա անվրդով :

-Ժորա,տրեվոգը չլսեցի՞ր:

-Հացի վախտ ի՞նչ տրեվոգ, հի՞նչ բոյ, հլա սեղանին ուտելու բան կա, դուք գնացեք, ես կգամ ձեզանից անց կկենամ:

ՍՈՎԱԾՍ ՈՐՆ Ա

-Դիլանյան Ժորա, ո՞նց ես ,- հարցրեց ընկերը:

-Ա,ոնց կլինեմ, անհաց նստած:

-Խի՞, սովա՞ծ ես:

-Ա,սովածս որն ա, հաց տվող չկա:

ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆԱՏ

Փիլիսոփա, լրագրող, պատմաբան, թարգմանող, դերասան և այլաշնորհ Աշոտ Պետրոսյանը ,,Չկրակված փամփուշտներ,, ֆիլմի նկարահանման ժամանակ, արիական –միհրական վարդապետի դեր էր կատարում.մարտական նկարահանումներից ոգևորված ցանկություն հայտնեց վտանգավոր իրադրություններում դեր ստանձնել:

-Աշոտ ջան, ինչ դեր ես ուզում, ախր,-փորձեց հասկանալ ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:

-Ուզում եմ մի գրանատ էլ իմ կողքին պայթեցնեք, ինչ մնաց, նկարեք- քաջությունը չհասկացվելուց նեղացավ Աշոտը:


ԱՍՊԵՏ ԱՍՊԵՏԸ

Այսպես պատմեց Հրաչ Կարապետյանը:

1990 թ-ի ամռանը Սիսական ջոկատի հատուկ հետախուզական խումբը հրամանատար Աշոտ Մինասյանի գլխավորությամբ անցնում է հարավային ռազմաճակատի գիծը` ազերի գերիներ հայթայթելու համար, որոնք պետք է փոխանակվեին հայ ռազմագերիների հետ: Արդեն Նախիջևանի տարածքում դարանակալ խմբի մարտիկները ոչ հեռվում նկատում են մի քանի կոլտնտեսուհիների.

- Թույլ տուր քինամ մինին պիրեմ զբաղվենք ,- հրամանատարին է դիմում Աղալոն` Մանվել Գասպարյանը, ջոկատի առնասիրտ մարտիկներից մեկը:

- Ոչ մի դեպքում Մանվել, հայ զինվորը պետք է ասպետ լինի,- բնավորությանը անդավաճան պատասխանում է հրամանատարը:

- Ա Ասպետի հերն էլ… մերն էլ.. սաղ օրը նստած …էն բուդկըմը, տելեվիզըր ա սարքըմ,- զայրանում է Աղալոն, ակամայից նկատի ունենալով սիսիանցի հեռուստացույցներ նորոգող Ասպետ Մխիթարյանին:

ԴԵՐԱՍԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԴԵՂԸ

,,Չկրակված փամփուշտներ,, ֆիլմի միակ մասնագետ դերասան Դերենիկը հիվանդացավ: Գնացինք տեսության.

-Դերենիկ, քեզ ինչ տանք , ախր, որ շուտ լավանաս, երկու օրից նկարահանումների ենք Սիսիանում

-Բան չեմ ուզում , տղեք, ծափ տվեք, ծափ…, որ լավ ծափ տաք, հիմա էլ կլավանամ:

ՁԱԽՈՂՈՒՄ ԲԱՐՁՐ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՄԲ

,,Չկրակված փամփուշտներ,, ֆիլմի գիշերային մարտական գործողությունների նկարահանման համար մեկ ամսվա չարչարանքի արդյունքում թույլտվություն ստացանք կրակել չորս հազար լուսատու փամփուշտ, որ երկնքում պիտի մարտական հոգեհարսանիք դառնար :

Գիշերային խավարի մեջ նկարահանաման դաշտի եռուզեռը վարակիչ էր: Մատոռ…. Երկինքն ասեղնագործող լուսատու փամփուշտների ճարճատուն ներդաշնակությունը կախարդել էր բոլորին,ոգևորությունը դարձել բռունցքի մեջ շոշափվող:

…Ստոպ մատոռ… նետվեցինք նայելու նկարահանված հատվածը և

……….ֆիլմի օպերատոր, գեղարվեստա թատերական գիտությունների թեկնածու, օպերատորության գլխավոր դասախոս Վրեժ Պետրոսյանը մասնագիտական փայլուն վարպետությամբ պարզապես չէր սեղմել տեսախցիկի գործարկման կոճակը….Այդ դրվագը վառ մնաց միայն ներկա գտնվողների հիշողության մեջ:

ՍԱՔՈՅԻ ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ

Սիսիանի ջոկատը հայտնվել էր կրակագծում:Տղաները ետ քաշվեցին:

Կրակը մի պահ հանդարտվեց: Սաքոն իջավ դիրքից,բլինդաժից վերցրեց ականանետը ու գործիմաց վճռականությամբ դուրս թռավ դեպի իր դիրքը: Ականանետը անվարժ դրեց ուսին` դժբախտաբար փողը դեպի ետ:

-Դե, տղերք, հետ քաշվեք, տեսեք դրանց մերը ոնց եմ լացացնում: Ասաց, փնտրեց ձգանի տեղը ու քաշեց այն: Արկը զարմացած կորագիծ արեց ու պայթեց հենց մեր բլինդաժի գլխին…


ՕՊԵՐԱՏՈՐ ԿԱՌԱՎԱԹԻ ՎՐԱ

,,Չկրակված փամփուշտներ,, ֆիլմի մարտական տեսարաններից մեկը արդեն բեմականացված և պատրաստ էր նկարահանման:

Ռեժիսոր Սամվել Թադևոսյանը առանց նայելու օպերատորին հնչեցրեց.

-Մատոռռռ....:

Բուռն կրակոցներով հրաձիգները մտան նկարահանման դաշտ: Կրակոցների պահին օպերատոր Վրեժ Պետրոսյանը անակնկալ տապալվեց գետնին:

-Ստոպ մատոռռ,- հնչեց Սամվելի հրահանգը , և բոլորը վազեցին` մտածելով , որ կրակոցներից օպերատորը վիրավորվել է

-Վրեժ ին՞չ եղավ

-Հեչ, ամեն ինչ նորմալ ա, երազով էի անցել, կառավաթից ընկա,-իրեն հավաքեց Վրեժը:

- Բոլորը տեղերում… կրկնում ենք… նույնը …. միայն այնպես կրակեք, որ օպերատորը կառավաթից չընկնի:


ԹՈՒՐՔԻ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ


,,.Չկրակված փամփուշտներ,, ֆիլմի նկարահանումների ժամանակ ստեղծագործական խումբը հանգստանում էր:

Փոքր Հրաչը դիմեց Աղալոյին.

-Աղալո, մենք նաև թուրքերի նահանջի դրվագ ունենք.թուրքերեն խոսող ա պետք,եթե դու խոսել գիտես, քեզ էլ հաշվի առնենք:

-Հա, ոնց չէ, Հրաչ ջան, ջրի նման գիտեմ:

-Ջրին ի՞նչ կասեն,- սու,- հացի՞ն`, - չորագ:

- Լավ, իրականություն` ոնց կասես:

-Էդ ինչ էս ասում, այ հոգիդ լուսավորվի, էդ սկի հայերեն չգիտեմ ինչ ա :


ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ

,,Չկրակված փամփուշտներ ,, ֆիլմի նկարահանումների ընթացքում գերի թուրքերի դրվագի համար տղաների հետ մի երգ հորինվեց


Բիզիմ չաղըրլար

վայ դադա գեդարամ

գեդարամ բիլմիրամ

նիյա գեդարամ

Բիզիմ ափարդլար

Ղարաբաղ յանդը

Ղարաբաղ չաթմամըշ

Աղդամդա դայանդըղ


Աղդամդան սորա

ափարլար Բարդա

Բարդադան բիլմիրամ ,

բիլմիրամ հարդա:


Թուրք գերու դերում

Երգի կատարող չգտնելու պատճառով դրվագը դուրս մնաց նկարահանումից


ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ

Հոկտիկն ու Գրիշան Մինքենդի տարածքի հետախուզությունն ավարտելուց հետո ընտրեցին վերադարձի տարբեր ուղղություններ:

Պատմում է լորեցի Հոկտիկը.

Ծյորն անց կըցա ու մտածեցի, վեր թուրքերը էլ չեն հսնի, մի քարի տակ պպզեցի, վեր շունչ քաշեմ, մին էլ Սիսիանի ուղղությունից, որ չէի սպասըմ, կրակ թափվեց քարի վիրա, հասցրեցի քարի տակ պառկեմ. մի քիչ աջ եմ թեքվըմ աջից ա կրակ թափվըմ, ձախ եմ թեքվըմ` ձախից ա կրակ թափվըմ. տեսամ ճար չկա, ետ տեռամ բիդի Մինքենդ, դոշը անց կացամ հետո կրուգ տվամ բիդի Սիսիան:

Պատմում է անգեղակոթցի Գրիշը.

Մինքենդից Հոկտիկի խետ տարբեր ճանապարով տուս եկանք: Ես խասամ անտառին ու մէ ծառի տակ ասի դայաղ տամ, մեկ էլ տըսնամ դիմացի քարի կողքից մէ փափաղ ա իրար կյալի: Մտածամ, որ թուրքերը հետապնդըմ են. ավտոմատավ մի օչերեդ տվամ` անցավ քարի ծախ կողմը, մէ օչերեդ ծախ տվամ անցավ աջ , տրամ օդինօչնի ու կամաց կամաց մոտիկացամ քարին, գրանատս խանամ ու շպրտամ քարի տակը, հետո կնացիմ շուռ էկամ չորս թարափը` մարդ չճարամ. Շան տղան էնենց էր վախեցի, որ փախեր էր դեպի Մինքենդ: Բախտս չպերավ , վոր բախտ պերեր, գերի կպերիմ…:


ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ

Սիսիանի շտաբում արտակարգ իրավիճակ էր, հերթապահը չկարողացավ գտնել Լծենցի Սարոյին և այդ մասին զեկուցեց հրամանատարին;

-Վալերիկ, էլ ուրիշ ճար չկա, գնա մի երկու շիշ խորոված վերցրու դիր շտաբի մոտ ու վրան գրի թե ուր ենք գնում,խորովածի հոտի վրա ինքը կգա , կուշտ կուտի մեր հետևից էլ կհասնի,- ելքը գտավ հրամանատարը:


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Սիսական ջոկատից ատամնաբուժ Սամվելը ստիպված էր լինում պատերազմի դաշտում վիրահատություններ անել: Մի օր ուսից վիրավորված Հրաչին կարկատեց, կարգի բերեց, վիրակապեց ու սովորության համաձայն մի թաս մոտեցրեց Հրաչին.

-Թքի ամանում ու հայդե….

ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԴԵԲՅՈՒՏ

,,Չկրակված փամփուշտներ,, ֆիլմի ամենափոքր դերակատար Ալֆրեդը պիտի պատասխանատու նկահանման գար Շաքիի ջրվեժ: Առավոտյան վեր կացավ , թե ես այլևս չեմ նկարահանվի.Օպերատորը, որ նաև հայրն էր` եկավ խնդրելու, ռեժիսորը եկավ խնդրելու. անարդյունք; Ի վերջո եկավ ,, Հրամանատարը,,:

-Ալֆրեդ ի՞նչ ա պատահել, ինչի չես ուզում նկարհանվես:

-Աշոտ հոպար, դու էլ ես զարմանալի, էդքան նկարահանվել եմ , ուրեմն, ես իրավունք չունեմ հիմա դերասանություն անեմ:


ՇԱՀԱՆՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ


Ո՞վ հեռվից չի ճանաչում Շահանին .բեխերը մինչև ականջները սըրած, միշտ հին ու նոր պետությունների մեդալները դոշին ու կարմիր թաշկինակի ծայրը դոշի գրպանում,սապոգները փայլեցրած, շորերը հարթուկած, բայց երեսը անլվա: ՈՒ ոչ մեկը հրամատարներից չէր կարում հախից գար.

-Ես կարևոր չեմ ,- ասում է Շահանը,- կարևորը զինվորի կեցվածքն ա:

ՇԱՀԱՆՅԱՆ ՊԱՏԻԺ


Շահանը վերադարձավ հետախուզությունից ու զեկուցեց վիճակը հրամանատարությանը.

-Շահան, ախր, դու՞ ինչ վիճակում ես` երեսդ ավելի մաքուր ա, քան թե կոշիկներդ: ՈՒրեմն առաջադրանքը կատարելու համար հայտնում եմ շնորհակալություն, իսկ զինվորին ոչ վայել կեղտոտ կեցվածքով կատարելու համար սահմանում եմ պատիժ.

յոթ օր զենքի տակ երեսդ լվանում ես առավոտյան և երեկոյան… ազատ…

-Հրամանատար, բան չեմ ասում, բայց ես կյանքում նախաձել եմ միայն ձկներին, որ առավոտյան վեր են կենում արդեն լվացված:


ԳՆԴԱՊԵՏՅԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գնդապետ Պողոսյան Մելիքսեթի մոտ ընդունելության օր էր: Արշակ պապին եկել էր ընդունելության , որ թոռան համար արձակուրդ խնդրի:Քանի որ գնդապետի սենյակի ներսից դեռ խոսակցություն էր լսվում Արշակ պապին սպասում էր:Սպասումը քանի որ երկար տևեց, հերթապահը միջամտեց.

-Հայրիկ ինչի էս սպասում

-Ուզում եմ թոռանս համար գնդապետի մոտ մտնեմ

-Բա ինչի չես մտնում

-Մարդը զրուցում ա , անհարմար ա խանգարեմ

-Այ հայրիկ, ներսում մարդ չկա, էդ կամանդիրի սովորությունն ա, թերթերը բարձրաձայն ա կարդում, որ մեջը նստվածք տա:


ԱՍԿՈԼԿԱ ԲՌՆՈՂՆԵՐԸ


1992 թվականի հուլիսի 15-ին բժիշկ Մարությանը Ասկոլկա Աշոտի վերքերը կարգավորելուց հետո, դիմեց բուժքրոջը.

-Հաջորդ հիվանդը ով ա

- Ասկոլկա Մանվելը Սիսիանից

-Կտրող գործիքներից շատ եռացրու, էսօրվա մեր գործը ասկոլկա բռնողների հետ ա պիտի հա ասկոլկա հանենք :

ՀՈԳՒ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ

Աղալո Մանվելը զինադադարից հետո մինչև տուն մտնելը գնաց մաուզերիստ պապի գերեզմանը.

-Վեր կաց , Անդրանիկի զինվոր, վեր կաց քեզ ասեմ , որ քու վրեժդ էլ եմ լուծել ,իմ ընկերոջ վրեժն էլ եմ լուծել , վեր կաց ճակատս պաչի ու հանգիստ խղճով քնի:


ՋՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՂԸ

ՈՒմուդլուում Ասկոլկա Մանվելը վիրավորվում է: Հրաչ Փոքրիկն ու Արմենը հանում են կրակագծից:Ասկոլկան ու շքի եկավ և քանի որ արյուն շատ էր կորցրել բնականաբար ջուր խնդրեց Փոքրիկից.

- Մանվել ջան, քեզ ջուր չի կարելի,- պատասխանում է Փոքրիկը ու սկսում է երգել մի մարտական երգ, որ Ասկոլկան չուշաթափվի

- Ես ըստե մեռնըմ եմ, դու երգըմ էս ,- նեղացկոտությամբ արտաբերում է Ասկոլկա Մանվելը:


ԱՂՈՒՆ ՏԱՏԻ ԳՈՎԱՍԱՆՔԸ

Աղուն տատիկը իր էրեխեքին երես տվող կին չէր ու քանի սաղ էր բռի մեջ հավաքած էր պահում: Երբ տղայի սպայական կազմի ընկերները հավաքվում էին տանը, սիրում էր ներկայացնել որդուն.

- Իմ գնդապետ ,Ռուբիկ տղան, որ մանկապարտեզ գնաց` ատամ չէր հանել, որ առաջին դասարան գնաց` հլա չէր խոսում, որ դպրոցը պրծավ հլա տառաճանաչ չէր:

ՆԱՎՈԴՉԻԿ ՄՈՒԿՈՒՉԸ

Մուկուչը առաջապահ դիրքում նավոդչիկ էր.

Արա Մարտիկ մի քիչ ձախ ձախ փռնի, տենց լավ ա, դավայ, խփի………Արա… էդ հունց տրաքեց… պահո… մերուցը անա մի քանի հոգի յեր են տառա…. Մարտիկ, սկորի ղարկե, շուտ, սկորի ղարկե:

ԳԱՂՈՒԹԱՅԻՆ

Պետիկ Կիրակոսյանին հարցրեցին մի օր.

-Գորիսի մշտական գաղութներից են Բաքուն, Աշխաբադը, Նիգերիան, բա Սիսիանի գաղութը որն ա եղել:

-Սիսիանցիք միշտ էլ համեստ են եղել մեր միակ գաղութը Գորիսն ա եղել ու մնացել ա, Ձեզ նման եղածը չենք կորցրել:


ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Տատս շատ պինդ ձեռք ուներ ու պինդ բերան,բայց սիրում էր եղածի – լսածի վրա պատմություններ հորինել:Այնպես էր հորինում , որ հետո շփոթում էր թե, որն է իրականը, որը իր հորինածը:Պապիս մասին պատմում էր ու հետաքրքիրն այն էր, որ միշտ նոր բան էր պատմում;Մի օր հավաքված էինք և խնդրեցինք ,որ պապի պատմությունը թարմացնի ու տատս սկսեց.

-Երկրորդ ճակատը, որ ամերիկացիները բացեցին պապիկի վիճակը ռազմաճակատում թեթևացավ:Առաջ, որ ժամանակ չէր ճարում նամակ գրեր, շաբաթը մի հատ սկսեց գրել,բայց որ մերոնք մտան Գերմանիա` էլ նամակ չէր գրում:Էդ Գերմանիան էնքան էր զբաղեցրել պապիկին, որ նամակի փոխարեն էրկու օրը մեկ պասիլկա էր ուղարկում;Երեխաները միանգամից հետաքրքրվեցին ու միաժամանակ վրա տվեցին.

-Տատ, բա ինչ կար էդ պասիլկաներում…

-Հեչ, տարտակ պաներ.մի էրկու տետրակ, մըն էրկու գերմանական կըրքեր:


ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ

Հանձնարարված ուղղությամբ տարածքը թուրքերից մաքրելուց հետո Սիսական ջոկատի համար առաջնային խնդիր դարձավ Հրաչ Փոքրիկին լողացնելը: Գետի ջուրը տաքացրեցին, Հրաչին դրեցին մեջը, որ կակղի, ներքնաշորերը վրայից քերեցին, ադյալով չորացրեցին, բայց ներքնաշորեր չգտան: Ի վերջո , Դրմբոն գյուղի մի տուն մտան միակ չօգտագործված շորը տատիկի թումբանն էր, որ արժանիորեն բաժին հասավ Հրաչին. համ ազատ էր , համ էլ տաք էր պահում:


ԱՐՏԱԿԱՐԳ

Բժիշկ Գագիկը մի քանի օր էր, որ վիրավորներ էր ընդունում և չէր կարողացել քնել:Հրաչ Փոքրիկը ներս մտավ ու տեսավ հոգնած բժշկին.

-Հրաչ ջան, լավ ա եկար, կարող ա արաղ ունենաս

-Չէ ինչի համար

-Որ քեզ հյուրասիրեմ քեզ հետ էլ մի բաժակ ես խմեմ, որ կարանամ աչքերս շուտ փակեմ` շուտ արթնանամ:

ՏՈՒ ԼԱՎ ԷՍ ԽՈՍՈՒՄ

Սիսական ջոկատի հարվածային մարտիկներից Աղալոն միշտ հափշտակված էր լսում Հրաչի սեղանաճառերը;Մի օր հարձակումից առաջ մոտեցավ Հրաչին.

-Հրաչ, խնդրում եմ, իմ թաղմանը տու կխոսես, տու լավ էս խոսում:


ՍՐԱՆՔ ՄԱՐԴ ԷԼ ԿՍՊԱՆԵՆ


Դրմբոնի ուղղությամբ, թուրքերի դիմադրությունը կատաղի էր:Էլ պուլեմյոտ, էլ գրանատամյոտ` կարկուտի նման կրակ են թափում մեր գլխին…Մեկ էլ լսվում է Աղալոյի անհանգիստ ձայնը.

Արա, էս ինչ վիճակ ա, սրանց սասը վեր չկտրցնենք` մարդ էլ կսպանեն:


ԶԼՈՅ ՍՈԿՈԼ


Ռուս Կոլյան էլ էր խարույկի մոտ, երբ ռացիան սկսեց խոսել.

-Արծիվ,արծիվ ես բազեն եմ, իմ դիրքերում ոչխարները շատանում են:Կոլյան , յա տոժե վայույու, յա դոլժեն զնատ շտո տակոե արծիվ,

-Արծիվ, էտո սոկոլ,- պատասխանեցին նրան:

-Ա շտո տակոյե բազե:

-Բազե, էտո տոտ ժե արծիվ, նո զլոյ,- շարունակեց պատասխանը


ՄԱՐԱՏԵՐԵՆ


Մարատը նոր լեզվային ժանր էր հայտնագործել և անունն էլ դրել էր միևնույնաբանություն.

Վերջ ի վերջո, վերջի վերջը վերջը չի,

Չուշացողը չի ուշանա,

Ես մեղավոր չեմ , որ ես մեղավոր չեմ,

Երբ խելքի գանք ` խելքի կգանք,

Եթե մինչև մեռնելը բախտը չի բերել, ուրեմն բախտը բերել ա , որ մեռել ա:

Ամենալուրջ բանը, որ մենք կարող ենք անել այս կյանքում` ամենալուրջ բաների վրա ծիծաղելն ա:


ՀՐԱՀԱՆԳ` ԽՈՍՏՈՒՄՈՎ

Սիսական ջոկատի հերթապահության օրերից մի օր Աղալոն հրահանգ ստացավ.

-Դիրքում ուշադիր եղեք, որ կրակը ճիշտ ժամանակին դադրեցնեք…

-Հրամանատար, լսում եմ , բայց մի խնդրանք ունեմ, մի պան խոսք տոր , վեր հանձնարարությունը չմոռանամ:

ՊԱՏԵՐԱԶՄԸ


1994 թվականի զինադադարից հետո Հրաչ Փոքրիկը, իրեն թույլ տվեղց զբաղվել անձնական հարցերով և անմիջապես երկրորդ օրը գնաց հարսնախոսության: Հարսնացուի հայրը դժգոհ էր:

-Երիտասարդ , մեր երկիրը պատերազմի մեջ ա, դու ոնց էս ուզում ամուսնանաս:

- Պարոն Վահանյան, ախր ինչ տարբերություն, ամուսնությունը նույնպես պատերազմ ա,- շարունակեց դիրքեր վերցնել Հրաչը:

ԲԱԽՏ ՆԱՅՈՂ ԲԺԻՇԿԸ

Սասունը ծառայությունը ավարտելուց հետո մի օր տեսության գնաց հոսպիտալի իրեն վիրահատող բժշկին.

-Բարև , բժիշկ, եկել եմ տեսնեմ ոնց էս… նաև եկել եմ ասեմ, որ ես լավ եմ ու շատ շնորհակալ եմ:

-Չեղավ, մինչև վերքդ չտեսնեմ, չեմ իմանա դու ով էս:

-Սասունը բարձրացրեց շորերը մինչև կրծքավանդակը…

-Լավ , պարզ ա,-սպին զննելով խոսեց բժիշկը,- դու Հարությունյան Սասունն էս Կապանի գումարտակից, յոթ օր էս պառկել ինձ մոտ, բարդություններ չես ունեցել, ապրես, որ քեզ լավ էս պահել,- բախտ նայելը ավարտեց բժիշկը:


ՍԱՍՈՒՆԻ ՊՈՐՏԸ

Սասունը , ստամոքսի վիրահատությունից հետո նկատեց, որ պորտի շրջանում կարծրություն ա նկատվում. վազեց բժիշկ Հովսեփյանի մոտ գանգատի: Բժիշկը լսեց ու միանգամից որոշեց.

-Սասուն տղա յեկ, պրանի, պորտդ հանց տեղը տնիմ, վեր հոսպիտալի ճանապարհը մոռանաս…

Լուսնակ տատին ասալ ա…

Հու խելք օնե լըսալ ա .

Ես խոսում ըմ Կապանա,

Խոսքս` տռներ կպենա:


ԽՈՒԶԱՑԱՎ


23.Նախագահը հինչ ա օզում,

Կաշիս հանած` հարկ ըմ տըվա,

կացնավ ալ ըն՞ կլոխ խոզում.

հանց ա թորք նի յըրա տըված:


Փոխադրություն


Նախագահը ինչ է ուզո՞ւմ…

կաշիս հանած հարկ եմ տվել ,

կացնով էլ են՞ գլուխ խուզում…

ոնց որ թուրք ա վրա տվել;


ԽԱԲԵԼԱՑԱՎ


24.Արա… հինչըս օզում փոխիս

խափիլը` հաց ,,, մարթը` քեն ա..

լա օզում ըս մի քար կոխիս`

թռնում ա թա պըկաթ կենա:

Փոխադրություն

Երկրում էլ ի՞նչ պիտի փոխենք,

երբ խաբելը դարձել է հաց

խիղճ չմնաց. ինչ քար կոխենք`

վեր ենք թռչում մենք սարսափած;


ՃԱՌԱՑԱՎ

25.Հու եկալ ա սոտ ա խոսա ,

հետո , թա ինձ վստահեցեք…

Համ առուտուր ա սկըսա…

Համ… ժողովուրդ… ինձ պըհեցեք…

Փոխադրություն

Եկան սուտ ու սին ճառեցին.

վստահեք մեզ որպես մրցորդ,

բայց… ձայները վաճառեցին

ճառողներն էլ դարձան գնորդ;


ԸՆՏՐԱՑԱՎ


26. Էս հինչ դարդա ընդրությունը…

լալերը հա շըտանում ըն .

հու վեր պարտվեց նախանձ շոն ա,

հու ընտրվեց`շընանում ա:

Փոխադրություն

Ընտրությունը չարիք դարձավ,

խուլ-համրերը շատացան

չընտրվածը լուռ չարացավ,

ընտրվածին՝ հազար հատ ցավ;

ԺՈՂՈՎՐԴԱՑԱՎ

Ռոբերտ սև կյա իրեսեդ,

կյարմուր օրավ պար կյալիս

պա գյուդում չըս օրենքը

վեր մաննս ալ վեր կծիս

սաղ ջանես ա ցավ տալիս:


ՀՐԵՇՏԱԿԱՅԻՆ ՃՊԱՏԸ


Լավ, ես կանիմ ծեր դատը

խափողեն աշկերն օնե.

հրեշտակ չի ճպատը,

բայց դուզ խոսքը տուս կօնե:


ԲԺՇԿԱՑԱՎ

97.Հիվանդները էնքան շատ են

ու բոլորն էլ տուժել են

դժվարացել է արդեն

բժիշկներին բուժելը:


ԿԼԽԱՑԱՎ


98.Հա , կռվալ ըմ` հինչ ըմ տեսա.

վեչ հավ օնիմ, վեչ ալ վերցակ,

մի չոր կլոխ - իմը էս ա,

մին ալ` պարտքի էրգան ցուցակ:

ԸՆՏՐԱԽՏ

27.Հինչ ընտրություն… սոտա , սոտ ա…

հու վա ըռխեդ յեշում, Մարտին,

կատուն Տիրոջ թախտին մոտ ա ՞…

ինքն օզում ա նրան ընտրին :

Փոխադրություն

Ընտրության ես չեմ հավատում.

թեկնածությունն ում դրեցին,

թեկուզ լինի ,,Տիրոջ,, …կատուն,

սուս փուս եկան ու ընտրեցին;


ՃԱՀՃԱԽՏ

28.Էս խմորը ճուր շատ կոտե,

հինչքան ալ շատ հունցին կոխ տան..

երգինքը … հա ըրըրոտեց...

ծին կըտրալ ա ուրան լոխտան:

Փոխադրություն

Այս ճահիճը շատ է խոր,

խորանում է ամեն օր,

ու դառնում է ամեն ժամ

համատարած ճգնաժամ;

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆ

29.Չըլած պենը հու՞նց ըն չափում…

Լավ, ասիք թա, քեզ խափալ ըն,

պա տու՞… տու քեզ հունց ըս խափում՞…

տես է յըրադ հին՞նչ ա….- Փալան…

Փոխադրություն

Հիշե’ք ,ձայնն իր ով վաճառեց

արդարության դեմ է նա.

ինքն իր համար կրակ վառեց ,

այդ կրակում…կմոխրանա;


ԴԵՂԱՏՆԱԽՏ

30.Վեղը կլխես… ես հինչ անի՞մ,

էս ծորումը կոմբայն չկա,

լավ ասինք թա ցորեն ցանիմ.

մկներ են ը՞մ ըշկըլուս տամ;

Մոտավոր Փոխադրություն

Դաշտում… ոչ մի շարքացան…

Հողերն անբերք ու անտեր…

դեղատներ շատացան

ու էլիտար փակ տներ;

ԽԱՌՆԱԽՏ

31.Արդեն պեն չըմ կլոխ ընգում

վեչ կյանքն ա կյանք, վեչ մարթն ա մարթ

ամեն հինչը հանց ա թընգում…

դուզ խոսքն ալա քըզ հետե դարդ:

Փոխադրություն

Ժամանակներն են խառը,

խառն է վիճակն ամեն տան.

այսօր ասված քո բառը

վաղը քո դեմ շուռ կտան;


ՆՈՐ ԲԱՐՔԵՐ

32.Այ մարդ, հու վա քեզ թողում.

փորցե մի լավ պեն ըրա.

շըները պեց ըն թողում`

համ ալ `քըս տամ քեզ յըրա:

Փոխադրություն

Ով թույլ կտա հիմա քեզ,

որ դու բարի գործ անես.

նախ քեզ պատիժ սահմանիր,

հետո… ուզածդ բանիր;


ԿԱՇԱՌԱԽՏԻՑ ԿՈՌՈՒՄՊԱԽՏ

33.Սաղ մի դարդա, սաղ մի օրա,

շտեղ մտնում ըս `կաշառակեր…

դատախազ ա, դատավոր ա

սաղ հըվաքեք մի մեծ փոր ա:

===

Ալ ասում չըն մաղարիչ կ՞ա…

-Ախպեր, էսքան պիտի փող տաս:

Ալ ասում չըն, վեր գործ չկա..

Վնասաս տամ՞, թա՞ օգուտաս:

Մոտավոր փոխադրություն

Կաշառքների դեմն առա;’’’ն.

հիմա արդեն չե’’’ն խոսում,

կոռումպացված այս գառան

նոր հեքիաթներն ենք լսում;

ԹԱՂՈՒՄ

100.Դիմանայիր մի քիչ էլ,

էյ Գարբաչով գարբաչով

մուրճ ու մանգաղը իջել

ու թաղվել է քո խաչով


ԿԱԴԱՍՏՐՈՖԱ

34.Հու գործ օնե կադաստրում

նա իմ դարդը կհասկանա

փողեն նհետ ծերք ըն կըտրում

ու թողում չըն

անդար կտրածն ալ… լավանա:


ՊՈՉԱՀԱՐՈՒՄ

Նախագահի մի կոչով

Ջայլամները շատացան.

Ողջունում են մեզ պոչով,

Թե ճգնաժամը անցավ;

Սա գաղտնիք է, բայց էլ ինձ հետ ուր տանեմ

Մեկ է` ավել չեն էլ շահի ինձնից բացի.

Գողացողի հետ գողություն ես կանեմ

Ու Տանտիրոջ հետ կնստեմ սուտ լացի

Նոռլեն Քեռու աղոթքը

Էյ տեր Աստված մի բան արա

Մի քիչ ապրեմ մարդավարի

Հիմա ունեմ էնքան արաղ

Կհերիքի հարյուր տարի


ՄԱՔՐԱՑԱՎ

35.Գործ չդնես էլ արդեն,

մանավանդ`Երևանում.

հիշիր ՝ դուռդ կջարդեն.

………………………….

ծակ գրպան են լվանում:


ԴԱԺԱՆԱՑԱՎ

36.Սոված , տկլազ ` հըվաքված…

Ժողովուրդ, պա մեղք չըք տուք,

Ստուքեր` փորը տրաքված`

մոկուն կերած սև կատու:

Փոխադրություն


Ցուցարարները հոգնած.

խիղճը ինֆարկտ է տանում.,

իշխանությունը քնած՝

վախտին ռոճիկ է ստանում;

ՀԻՄԱՐԱՑԱՎ


37.Ա , հու կարե “ ինձ խափե~…

ես ճոթ կանիմ կլոխը

մեղքն ուրանավ թող չափե

բուդետ խուժե չեմ պլոխո:

Փոխադրություն

Ով չուզեցավ որ խաբվի,

նա հանցագործ է հիմա.

ախր ում հետ ոնց չափվի,

երբ ժամանակն է հիմար;


ՄԵՌԵԼԱՀԱՐԿ


38.Էյ,սըտընեն անջուկը փակ.

հինչեր, հինչեր աշկս տեսավ.

տես հինչքան ըն արթեն լեփա

մեր մեռալան հարկ չըն օզա :

Փոխադրություն

Պետությունն էլ լավ սովորեց

էլ մեր հալը չի հարցնում.

մեր կյանքն էնպես դասավորեց՝

մեռնողից հարկ չի վերցնում:


ՉԵՂԱԾԱՑԱՎ

39.Լավ, ծոռ նստիք դուզը խոսիք.

սենց ավարա հունց կտեռնա`

կյուման տուս ըրած ամեն մոզի

խոտեն փայն ա արդեն պեռնած:

Մոտավոր փոխադրում

Հիմա ինչ է մնում անենք ….

կորցրածով ուրախանանք,

մեր չեղածով հպարտանանք

մենակ լացի դուռ չբանանք;


ՏՈՒԳԱՆՔԱՑԱՎ

40.- Ոստիկաններն ի՞նչ են անում,

որ հանցանքներն են շատանում…

Շնամեղվի բունն են բզում,

էդ ,,խեղճերից,, տուգանք ուզում;

ՃԵՂՔԱՑԱՎ

41.Այ սև կյա ծեր ըշկերեն

մհենգ գործ կա, վեր անիմ:

Ներակ քյոհնա վըխտերեն…

Սաղ ճաքերը ծեր կօնիմ:


Տուգանքներով են սվաղում

մեր բյուջեի ճեղքերը

ու հարկերի տակ են թաղում

գործած բոլոր մեղքերը;


Օ ՅԱՆՈՒՍ

42.Արցախ, բախտդ պերալ չի,

Կլխեդ կարկուտ ըն մաղում.

Հունց ա ռեխը էրալ չի

Էս աննամուս քյոփօղլուն

Փոխադրություն

Արցախ, բախտդ չբերեց

ինչ խաղ գլխիդ խաղացին

պարզվեց ջուր են լցնում հենց

քո թշնամու ջաղացի

ՎԱԽ

43.Առաջարկեմ՝ դուք մերժեք..

եկեք դժգոհ չխոսենք,

ախր մենք էլ ափսոս ենք

գործերից ետ կվարժվենք;

ՆՈՐԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ

44.Առնող-ծախող ըն տեռած

ալ ըշխադող մարդ չկա,

բիդի մարդու սերտ հեռա.

սա պետություն չի `պեշկա :

Աշխատանքով մի զարմանա՝

նոր գաղցտնիք կա դոլլարի,

ասեմ՝ միտքդ թարմանա.

ով ալլարի…. կդալլարի;

ՇՓՈԹ

62.Մեր մեծ Ապան եկալ ա՝

ղըզղանը կլեկալ ա;

Այան՝ կեցեն մի հալավ

Ապուն ծերքան իք կալավ;

Աշկը նոթեն ճրաքեն

տրեց թունրի կրակեն.

ալեր ածեց՝ շիրեփավ

խառնեց կյարու կոշտ թեփավ

յեղեր-մեղեր տուս կալավ.

այ լավ շփոթ՝ մեղրան լավ ;


Հին բյուրոկրատի

խորհուրդները պետական նոր ծառայողին


Մարդկանց մեջ են մարդուն փորձում

Քո կողքինն է ճիշտ մտածում

Լավությունը կանես տեղին,

Որ չասեն թե չի մտածում;

Եղիր գիտակ, բայց անտարբեր

Ձգտիր պահել ամուր կապեր,

Ով քեզ գործում պետք է գալու;

Ինչ որ պոկես՝ այն են տալու;

Մի գաղտնիք էլ բացեմ սիրով՝

Շատ մի տարվիր սուտ գործերով;

Եղիր զգոն ու սառնարյուն,

Կատարելու մեջ էլ՝ կայուն;


Բարությունը մեղք դարձրու

Խիղճը գործից հեռացրու

Մարդկայնորեն ժլատություն

Եկամուտի առատություն;

ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ


Ինչ էլ հիմա ձեզ ասեմ`

Չի ընկալվի չափերը.

Գաղափարի տակ վսեմ

Հեշտ է մարդկանց խաբելը:


ԶԵԿՈՒՑԱԳԻՐ

45.Ցուցարարներն փողոցով

դաժանորեն քայլեցին,

ոստիկաններն ,,սղոցով,,

նրանց ճամփան կտրեցին

ուսադիրներ՞ըն են հացով -

թե չէ ինչո՞ւ կռվեցին;


ՓԱՌՔԱՑԱՎ


46. Պտեությունն ա մհենգ խափում,

Թա չէ օրիշ հու ռիսկ կանե.

մեր կըլխեն ա կրակ թափում

համ ալ կաշին վեր հիշտ հանե:


Մասսայական կողոպուտի

զենքը օրենքն է հիմա…

Փառք տա’’’նք արդեն կեղծ ու սուտին.

ոտքի կանգնած ու դեմ դիմաց;


ՀԱՆԳԱՑԱՎ

47.Հիմա անցա ես հանգի.

գուցե մի բան վաճառեմ

ու չեմ գնա ես թանկի,

որ Ձեզ վնաս պատճառեմ;


ԹՂԹԱՑԱՎ

48.Էնքան թղթեր հավաքեցի…

էլի ասին . բեր, ուր ա;

Թղթի սարեր ես սարքեցի

ու ձորերի մեջ կորա


ԽՈԽԱՑԱՎ


49.Մինն ասում չի՝ ա խոխա,

յեր կաց, թող ըրա քյինի տոն,

հանց քաքալս քեզ ղողա.

յեր կաց, թող ըրա քյինի տոն;

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

50.Նախշուտ կնեգ հու վու՞ս տու.

սերտդ ծով ա , տու՝ քամե…

քանե-քանե շոն-կատու

խաբված կինին քու համեդ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

51.Այ մեր հինչ կա… ցավերդ

տոր ԷՆ կրիշան տարածեն

տու հանց ըրա … հավերդ

օրիշ պունում ծու չածեն;

ԲՈՒԺՈՒՄ


52.Այնքան մեծ-մեծ էր խոսում,

որ փոքրացավ չարաղետ…

հիմա իրեն չեն լսում

ու ետաճն այդ դանդաղեց;

ՊԱՀԱՆՋԱՏԵՐ

53. Ախր, ասեք, հի՞նչ անիմ…

ըշխադումըմ… ինձ տանջում,

մեր կնեգն ալ՝ սա- տա--նիկ.

շատան շատ ա պահանջում:

ՆՈՐ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ

54.Խղճի ձայնից արթնացած

շատ շատերն են խլանում.

լույսից արագ, Տեր Աստված

հենց խավարն է սլանում;


ԿԵՐԱԿՈՒՐ

55.Ոչ ոք հիմա չի ներում.

Ճշմարտությունն ու՞ր կորավ

Քաղաքական բեմերում

տեսա՞ք… նրան ո՞վ կերավ;


ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ

56.Ոչ մեկին չեմ վստահում

ու հեռու եմ ինձ պահում

Այ մարդ…լավն ես ու ,,բարի,,՝

մեզնից հեռու ման արի;

ԷԽ ԱՇԽԱՐՔ

57.Տիգրան ախպուրուս Հիտլերն ա կերա,

Արդաշ ախպուրուս՝ գազան Ստալինը…

Աստուծ… էս հինչ ըս իմ կլխես պերա

կլոխ չըմ ընգա

վեչ քու տվածադ, վեչ իմ տալիքը;

ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

58.Նըղանու՞մ ըս, Ասատոր,

վեր քեզ շան տեղ չըն տըրա…

մհենգ տու քեզ պատիվ տոր

տու քեզ գովե, ես …տըրանց…


ԸՐԱԾ - ՉԸՐԱԾԸ

59.Արցախն , ասեք, հու՞նց անե,

վեր կիժվի վեչ ծեր ծերքեն

Ծեր չըրածը հունց տանե

ծեր ըրածան հի՞նչ սարքե;


ՆԱՄԱՐԴՈՒԹՅՈՒՆ

60.Մհենգ նամարդ մարդ շատ կա

օզում ըն քեզ պլոկին.

ուրան յեշի…այ սատկած…

յեշե քըթեդ ծըլլոկեն;

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ


61.Ալ կընգանս … հինչ ասիմ.

հինչ ասիմ… հի՞նչ հըսկանամ.

վեր թարգմանիչ սպասիմ,

սհենց կռված ալ կմնամ;


Այսպես գրեց իմ քեռի Ռուբեն Հակոբյանը


63.Ոչխարն էշից հա բամբասեց,

էշից ոչինչ չպակասեց

էշը ճգնեց,զըռռաց, գոռռաց…

վկա բերեց մի ողջ աշխարհ.

ոչխարն էլի մնաց ոչխար;

64.Հավը հենց որ մի ձու ածեց.

կչկչոցը իր տարածեց.

աքլորն հավին մոտ է կանչում.

այ կչկչան չես ամաչու՞մ,

գիտես, թե քեզ չեմ ճանաչու՞մ…

ՊՈԵՏՆ Ի ԾՆԵ

65.Ինքն իրեն այնպես խաբեց,

որ պոետ է իբր ի ծնե,

կյանքում շատ բան գրեց-թափեց…

պարզվեց ինքն է իրեն քծնել:


ՇՓՈԹԱՊՈԵԶԻԱ

Ա.Հ.-ին

66.Անգլերենը մորթեց- փետեց.

պոետների ոճը սերտեց…

գրու՞մ է նա, թե՞ թարգմանում`

շփոթ է , բան չես հասկանում:


ՉԱՐԵՆՑԱՆՄԱՆ

67.Չարենցին կուռք էր դարձրել

ու գրում էր նրա նման.

Լավ, Չարենցին չե՞ս հարցրել.

ինչու՞ գրեց Չարենցնամեն:


ՀԻՆ ՕՐԵՐԻ ՆՈՐ ԿՈՄՍՈՄՈԼԸ

Է.Մ.-ին

68.Կոմսոմոլ էր խաղում տղան,

պաշտոնյա է հիմա դարձել,

պոետական կեղծ ծնծղան

արժանացել է ու ստացել

մրցանակի փափուկ բարձեր:


ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

69.Հանուն, ի սեր հայրենիքիս,

մի հատ էլ ջիպ ինքս առա

ու լսելով կանչը պարտքիս`

հարկայինում տեսուչ դառա:

ԿԱՄՈՒԿԱՄ

70.Հուր յեշում ըմ՝ շիլ ըն ընգած,

մարդ գյուդում չի ,թա հինչ անե

թընթորալ ըմ ես մեր կընգան,

Վեր դբրոցան խոխեն հանե:

Մոտավոր փոխադրություն


Կամ մաքսավոր պիտի դառնաս

կամ էլ տեսուչ-հարկ հավաքող,

ի նչ գիտություն կամ ինչ Պառնաս…

Պիտի ինքդ քեզ սպառնաս,

որ չդառնաս հասարակ գող:


ՀԻՇԵՑՈՒՄ ԽԱՂԱՄՈԼԻՆ

71.Խաղամոլի խոսք է հայտնի.

հենց որ խաղի մեջ ես մտնում,

հիշիր, ոչ ոք քեզ չի մատնի

եթե ինքդ քեզ չես մատնում:


ԽՈՐՀՈՒՐԴ

72.ՄԻ խորհուրդ տամ հակառակ.

էլ ինչու՞ ես միտինգ ցրում

ոստիկաններն ինչքան կարաս`

ժողովրդից շատացրու:

ՆՈՐ ԴԵՂԱՏՈՄՍ

73.Դժգոհության դեմ պայքարի

նոր դեղատոմս են գտել.

թաքնվել են արջավարի

ու ապահով քուն են մտել:

2001 ԹՎԻ ՄԵԾ ՓՈՔՐՈՒԹՅՈՒՆ

74.Գրողների մեր կաճառում

բոստանչիներ հավաքեցին.

նախագահի մեծ աթոռում

խրտվիլակի բույն սարքեցին:


ՉԱՐԵՆՑԻ ԲՈՂՈՔԸ ԳՐՈՂՆԵՐԻՑ


75.Իմացեք, որ Չարենցն եկավ

թքելու է ձեր երեսին.

գրողն էնքան՞ լինի տկար,

հանցանքի դեմ մի խոսք չասի՞:


ԴՈԿՏՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ

76.Չինովնիկի միտքը կրտել`

երկու բան են թողել խելքին.

ժամանակին ճաշը ուտել

ու հետևել իր վերելքին;


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ

77.Չինովնիկին ես ինչ ասեմ.

նույնն Է տիպը անամոթի.

կամ կաշառքով պիտի խոսեմ,

կամ էլ ոտքով` խոզ մռութին:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5706
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:29
ՀԱՆՈՒՆ ԵՎ ԸՆԴԴԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ...
Article image Սովետական Միության պերեսրոյկան հայերս ավելի շուտ էինք սկսել և շատ շուտ էլ անցանք ժողովրդավարության: Մեր գործարաններում եղած փողերը միամտաբար քամուն տալուց հետո, ամերիկացիների և ոչ ամերիկացիների տված փողերն ու ժողովրդավարությունը իրար խառնելով այն արմատավորեցինք սկսած անկախ պետական իշխանության առաջին պատասխանատուներից մինչև վերջին մասնավորեցված մանկապարտեզի տնօրենը:Հիմա ամերիկացիներն էլ պիտի զարմանան, որ Հայաստանում համատարած ժողովրդավարություն է` Ակադեմիայից սկսած մինչև գյուղա...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott