suren.grigor
Logo

ՍԻՍԻԱՆԱԿԱՆ

Article image ԲԱԽՇԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գյուղսովետի նախագահ Բախշիին կանչեցին ՆԿՎԴ.

-Ըատ աքսորի պետական պլանի ձեր գյուղից պիտի տաս տասերկու հոգու անուն և այդ ցուցակը պետք է վաղը առավոտյան լինի սեղանի վրա:

Բախշին լեզուն չորացած, ոտքը դրեց ձիու ասպանդակին ու ասպանդակից հանեց տան մոտ:Առանց մեկի հետ խոսք փոխանակելու մտավ իր սենյակը ու ողջ գիշեր լամպը վառ մնաց:Առավոտյան մազերը ճերմակել էր:Մինչև լուսաբաց գլուխը դրել էր սպիտակ թղթի վրա ինչպես գլխատման կոճղին:Հետո վճռականորեն ոտքի կանգնեց ու սկսեց լրացնել պաշտոնական թուղթը:Երբ տասերկուերորդ տողը լրացրեց նույն անուն ազգանունով` Բախշի Հարությունյան. լուծումը գտնված համարեց ու աննկատ դուրս եկավ տնից…

Երեկոյան վերադարձավ գյուղ, դանդաղ անցավ փողոցից փողոց և,ասես առաջին անգամ լինի, սկսեց տնից տուն մանրամասնորեն տնտղել, գյուղացիներից շատերը ճանաչեցին նախագահի ձին, բայց հեծյալին բարևեցին կասկածանքով և օտարոտի:Երբ տուն հասավ. ներքևից կանչեց կնոջը.

-Իսկուհի, թեյը դիր կրակին և ջուր դիր լողանալու…Իսկուհին ընդառաջ եկավ ամուսնուն ու շվարած մնաց դռան առաջ…

* * * *

ՄԱՍՆԱԳԵՏԸ ԿՃՈԿԻ

.Այսպես պատմեց Հրաչ Փոքրիկը Սիսիանից

Սիսիանում բացվեց վերածննդի դարաշրջանի նկարիչների ցուցահանդես: Ներկայացված էին Միքելանջելոյի, Ռաֆայելի, Լեոնարդո դա Վինչիի և այլ մեծատաղանդ նկարիչների գործերի կրկնօրինակնեհո:Ցուցահանդեսը հետաքրքրեց նաև վարպետ Աշոտին, որ ինքնուս նկարիչ էր և հմուտ քարտաշ: Նկարները երկար զննելուց հետո նա կանգ է առնում «Տիրամայրը մանկան հետ» հանրահռչակ նկարի առաջ և սկսում է երկար ու մանրակրկիտ զննել այն:

-Ինչ կասես վարպետ, հիասքանչ է չէ՞ , -- մոտենալով նրան է դիմում մի արվեստագետ:

-Ոչինչ, գույները ուրու- զուրու զուրցաս են, պատկերը աղեկի, սլացիկի, հըմը ըստը մե թեթեվ սխալ կը, բայց էն էլ մասնագետը կըճոկի ,-- դեմքին խորհրդավոր տեսք տալով պատասխանում է վարպետ Աշոտը:

* * * *

ՍՈՎԱԾ ԺՈՐԱՆ

Սիսական ջոկատից Դիլանյան Ժորան երեք օր գրազով սոված մնաց:Արդեն պիտի ջոկատը հեռանար տեղակայման վայրից,երբ նկատեցին,որ շրջապատում համատարած անմասուր մասրենիներ էին,անալոճ ալոճենի,անընկույզ ընկուզենիներ…

-Հրամանատար,էս մեր շրջապատում ինչ ա կատարվել,-մտահոգվեց զինվորներից մեկը:

-Ինչ ա եղել,բան էլ չի եղել,մի տախտակ վերցրու` վրան գրի ,,Այստեղով անցել է սոված Ժորան… երեք տարի բերք չի լինելու անտառում,,… ու մեխով ամրացրու ճամփին մոտիկ կաղնուն:

* * * *

ՀԱՑԻ ՎԱԽՏ ԻՆՉ ՏՐԵՎՈԳ

Տագնապը հնչեց այն պահին,երբ ջոկատը նստել էր ճաշի:

Բոլորը,բնականաբար ոտքի թռան և նետվեցին դեպի զենքերը:

Դուրս եկողները վերջին պահին նկատեցին,որ Դիլանյան Ժորան դեռ ուտում ա անվրդով :

-Ժորա,տրեվոգը չլսեցի՞ր:

-Հացի վախտ ի՞նչ տրեվոգ,հի՞նչ բոյ,հլա սեղանին ուտելու բան կա,,դուք գնացեք,ես կգամ ձեզանից անց կկենամ:

* * * *

ՍՈՎԱԾՍ ՈՐՆ Ա

-Դիլանյան Ժորա,ո՞նց ես,-հարցրեց ընկերը:

-Ա,ոնց կլինեմ,անհաց նստած:

-Խի՞,սովա՞ծ ես:

-Ա,սովածս որն ա, հաց տվող չկա:

* * * *

ԿԱՐԳԻՆ ՀԻՎԱՆԴ

-Դիլանյան Ժորա, բարեկամդ հիվանդ էր,հիմա ոնց ա:Գնու՞մ ես այցելության:

-Բա ո՞նց չեմ գնում,պերեդաչի տանողներից առաջ ես ընդեղ եմ,վիճակը էնքան էլ լավ չի,լուրջ հիվանդ ա ,երկար բուժում ա պահանջում… մի կողմից էլ վատ չի . հլա մի էրկու շաբաթ կգնամ պերեդաչի կուտեմ:

* * * *

ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆԱՏ

Փիլիսոփա, լրագրող, պատմաբան, թարգմանող, դերասան և այլաշնորհ Աշոտ Պետրոսյանը ,,Չկրակված փամփուշտներ,, ֆիլմի նկարահանման ժամանակ, արիական –միհրական վարդապետի դեր էր կատարում.մարտական նկարահանումներից ոգևորված ցանկություն հայտնեց վտանգավոր իրադրություններում դեր ստանձնել:

-Աշոտ ջան,ինչ դեր ես ուզում, ախր,-փորձեց հասկանալ ռեժիսոր Սամվելը:

-Ուզում եմ մի գրանատ էլ իմ կողքին պայթեցնեք,ինչ մնաց,նկարեք- քաջությունը չհասկացվելուց նեղացավ Աշոտը:

* * * *

ՔՅԱԼԱՄԻ ԱՐԱՂ

Դարբաս գյուղում գորիսեցիները բեռնատար մեքենայով եկել էին կաղամբ առնելու:

-Արա,էդքան քյալամը ինչի՞ համար եք տանում:

-Տանում ենք էրեվանցուց հետա թթի արաղ քաշենք:

Հետա-համար

* * * *

ԱՅ ՔԵԶ ՊԵՆ

Այսպես պատմեց Արտուշը

-Գիդացալ ըս,հինչ փիս պեն ա տեռա,Արտուշ, Բաբկենն ա մեռա,-տխուր-տրտում ընկերոջը տեղեկացրեց Վարդանը:

-Այ քեզ պեն,ես էլ ասիմ,էն օրը խե յըն լա տրած դագաղում ՝ տանում …:

* * * *

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԻՍ

Վարպետ Ալբերտը հայտնի մսավաճառ էր Սիսիանում: Մի օր երիտասարդ մի կին մտնում է խանութ և հարցնում.

-Ներեցեք ի՞նչ արժե միսը:

-Ութ խարիր ,- պատասխանում է Ալբերտ դային հին Սիսիանի / Ղարաքիլիսայի / բարբառով:

-Խնդրում եմ ինձ միայն փափուկ միս տվեք, ես թանկ կվճարեմ:

-Բա օսկօռը վիրը տամ, ախչի ջան:

-Բայց բոլոր քաղաքակիրթ երկներում այդպես են վարվում,- պատասխանում է կինը:

-Քաղաքակիրթ, մաղաքակիրթ չեմ նալ, մեկել տարի Մասկվա եմ էր, ետենց պան չկար,- գոհունակությամբ արտաբերում է Ալբերտ դային:

* * * *

ԼԵԶՎԱՊԱՏ

Երկու ղարաքիլիսեցիներ սայլերը խնձորով բարձած գնում են Ղարաբաղ առևտուր անելու: Գորիսի շրջանի ՏԵղ գյուղի միջով անցնելիս նրանցից մեկը նկատելով պատի տակ նստած և ընկույզ ուտող գյուղացիներին, մյուսին ասում է.

-Բա մարդ ըտանց լեզուն չխասկընար, մե էրկու պոպոկ վերցեր ուտեր:

-Բա մարդ ստուցա լուզին հըսկանար վեչ, մի քանի կիլո խինձոր յերներ, արաղ քաշեր,- նույն ժամանակ կողքինի հետ էր խոսում պոպոկ ուտող տեղացին :

* * * *

ՄԻ ԲԱԺԱԿ ԺԱՎԵԼ

Քյարամի Գագոն Սիսիանում հայտնի էր իր ճարպիկ խելքով: Մի օր ժավելի սպիրտ է գնում և փողոցներից մեկում վերավաճառելով՝ բարձրաձայն գովազդում է.

-Ժա~վե-լի ըս- պիրտ, ժա~վե-լի սը-պիրտ...

-Ի՞նչ արժե,- հարցնում է մի տարեց կին:

-120 դրամ մորքուր ջան:

-Եվ ինչպես չեք ամաչում, հերիք չի համարյա ջուր եք ծախում և այդքան թանկ,- բարկանում է կինը:

-Ի, դե վօր ճյուրա, ինձ ալ հըվատըմ չես, վե կալ մի բաժակ ճրի տեղ խմի,- շռայլության գնաց Քյարամի Գագոն:

* * * *

ՍԱՂ ՍԻՍԻԱՆԻ ԲԱԿԱԼԸ

Ամառվա շոգին կվաս վաճառող Քյարամի Գագոյի շարժական ցիստեռնին է մոտենում շրջկոմի կազմ բաժնի վարիչը և պահանջկոտ դիմում նրան.

-Մի բակալ կվաս լցրու այ տղա, արագացրու:

Քյարամի Գագոն շտապ լցնում է բակալը և մեկնում նրան:

Վերջինս ավելի արտահայտելու համար իր դեմքն ու դիրքը շարունակում է.

-Ըսենց կեղտոտ բակալովը բան ես ծախը՞մ, արա:

-Կեղտոտ չի ,ընկեր Արմենակյան, հորս արև, սաղ Սիսիանը տրանով ա խըմըմ:

* * * *

ԱՍՊԵՏ ԱՍՊԵՏԸ

1990 թ-ի ամռանը Սիսական ջոկատի հատուկ հետախուզական խումբը հրամանատար Աշոտ Մինասյանի գլխավորությամբ անցնում է հարավային ռազմաճակատի գիծը` ազերի գերիներ հայթայթելու համար, որոնք պետք է փոխանակվեին հայ ռազմագերիների հետ: Արդեն Նախիջևանի տարածքում դարանակալ խմբի մարտիկները ոչ հեռվում նկատում են մի քանի կոլտնտեսուհիների.

-Թույլ տուր քինամ մինին պիրեմ զբաղվենք ,- հրամանատարին է դիմում Աղալոն` Մանվել Գասպարյանը, ջոկատի առնասիրտ մարտիկներից մեկը:

- Ոչ մի դեպքում Մանվել, հայ զինվորը պետք է ասպետ լինի,- բնավորությանը անդավաճան պատասխանում է հրամանատարը:

- Ա Ասպետի հերն էլ… մերն էլ.. սաղ օրը նստած …էն բուդկըմ, տելեվիզըր ա սարքըմ, զայրանում է Աղալոն, ակամայից նկատի ունենալով սիսիանցի հեռուստացույցներ նորոգող Ասպետ Մխիթարյանին:

* * * *

ՀՆԱՐԱՄԻՏ ԸՆԿԵՐԸ

-Այ կնիկ,-առավոտյան ձայնեց Սաքոն,- Թաթուլը էրազիս ամեն օր գալիս ա,թե`ինչ ընկեր ես,չես գալիս գերեզման,մի բաժակ բան խմենք:Դեսից-դենից սարքի,տղերքին վերցնեմ, գնամ:

Մի շաբաթ հետո նորից վեր թռավ,թե`

-Այ կնիկ,էս Թաթուլը ինձանից ձեռ չի քաշում,դեսից-դենից սարքի`տղերքին վերցնեմ,գնամ գերեզման:

Գերեզմանից դուրս գալուց նկատեցին, որ Սաքոն հող վերցրեց թաշկինակի մեջ:

-Այ Սաքո, էդ ի՞նչ ես անում:

-Հեչ, հող եմ վերցնում, գիտեմ, Թաթուլն ինձանից ձեռ չի քաշելու, ես էլ գերեզման շուտ-շուտ բարձրացող չեմ. հենց երազիս էրևաց էս հողը կվերցնեմ կգամ խանութի մոտ, արաղը կդնեմ, մի-մի բաժակ ողորմի կտանք ու տուն կգնանք:

* * * *

ԴԵՐԱՍԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԴԵՂԸ

,,Չկրակված փամփուշտներ,, ֆիլմի միակ մասնագետ դերասան Դերենիկը հիվանդացավ:Գնացինք տեսության.

-Դերենիկ, քեզ ինչ տանք , ախր, որ շուտ լավանաս, երկու օրից նկարահանումների ենք Սիսիանում

-Բան չեմ ուզում ,տղեք, ծափ տվեք, ծափ…, որ լավ ծափ տաք, հիմա էլ կլավանամ:

* * * *

ՁԱԽՈՂՈՒՄ ԲԱՐՁՐ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՄԲ

,,Չկրակված փամփուշտներ,, ֆիլմի գիշերային մարտական գործողությունների նկարահանման համար մեկ ամսվա չարչարանքի արդյունքում թույլտվություն ստացանք կրակել չորս հազար լուսատու փամփուշտ, որ երկնքում պիտի մարտական հոգեհարսանիք դառնար :

Գիշերային խավարի մեջ նկարահանաման դաշտի եռուզեռը վարակիչ էր: Մատոռ…. Երկինքն ասեղնագործող լուսատու փամփուշտների ճարճատուն ներդաշնակությունը կախարդել էր բոլորին,ոգևորությունը դարձել բռունցքի մեջ շոշափվող:

…Ստոպ մատոռ… նետվեցինք նայելու նկարահանված հատվածը և

……….ֆիլմի օպերատոր, գեղարվեստա թատերական գիտությունների թեկնածու, օպերատորության գլխավոր դասախոս Վրեժ Պետրոսյանը մասնագիտական փայլուն վարպետությամբ պարզապես չէր սեղմել տեսախցիկի գործարկման կոճակը….Այդ դրվագը վառ մնաց միայն ներկա գտնվողների հիշողության մեջ:

* * * *

ԷԴԻԿ ՔԵՌՈՒ ԱՌԱՋԻՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Էդիկ քեռին Սովետական Միության վերջին տնտեսական փոփոխությունների առաջին կազմակերպիչներից էր և քարի առևտրի մեջ հաջողակ:

- Քարի փողը գնորդները մի ամիս ուշացրեցին, ուշացրեցին ու մի օր եկան թե փողը բերել ենք:,,Բա ինչքան եք բերել,,:,,Բա մի մեշոկ,,:,,Մի մեշոկը քանի մանեթ ա,, :,, Էնքան մանեթ ա , ինչքան քեզ պարտք ենք,,:Սրանք ասին ու գնացին…ու մեշոկը մնաց. անկախ ինձանից ձեռքերս ու ոտքերս սկսեցին դողալ:

Մեկ էլ մտածեցի,, Այ մարդ ես արդեն միլոնատեր եմ, բայց նստել եմ ու դողացնում եմ:Վեր կացա ինձ հավաքեցի, միլիոնադիրոջ քայլերով մտա քարի ցեխ ու հայտարարեցի, որ մի օրվա հանգիստ եմ տալիս բոլորին, բայց մի կոպեկ փող չեմ կարա տամ , որովհետև կոպեկ չկա, մտքումս ասեցի բացի մի մեշոկի միլիոնից:

Երբ հիմնարկը դատարկվեց, էդ մեշոկը վեր կալա ու գցեցի ավտոյի ցեխոտ, փոշոտ բագաժնիկը: Քաղաքում դես-դեն արեցի մինչև մթնի ու հարևանների դատախազական աչքը չկպնի , ինձ քցեցի մեր տուն էդ ցեխոտ մեշոկը հետևիցս քարշ տալով ու ձենս հարևանության ականջին հասցնելու համար ասի.

-Այ կնիկ քեռիդ կարտոշկա սոխ ու խառախուռա յա ուղարկել, տեղավորի:Կնիկս բնականաբար մի փոքր դիմադրեց, ձենը գլուխը գցեց. ցեխոտ մեշոկը դուրս գցեց ու երբ շշուկով փողի անունը լսեց` թուլացավ ընկավ միջանցքում:

-Այ մարդ , իմ ՔԵՌԻՆ քեզ ինչքա՞ն էր պարտք, -մեշոկը բացելով աշխուժացել էր կինս:

-Երկու միլիոն:

Մինչև կնիկս փողը տեղավորի ես դիվանի վրա մեռելի պես քնեցի:Մի արանքում գիշերը աչքերս բացեմ . խոհանոցից ձեն ա գալիս 800145, 800150…900000:Մի քիչ էլ լսեցի` թմրեցի ու էլի քնեցի:

Առավոտը վեր կացա , արդեն վերմակ կար վրես ու ճաշի հոտ առա:Իմ ձենից կնիկս ներս մտավ:

-Այ մարդ , դու էդ ինչքան ազնիվ աշխատող էս ու հիմա արդեն ազնիվ միլիոնատեր. մի մանեթ, ոչ ավել էր, ոչ պակալ. ուղիղ էրկու միլիոն մանեթ, իմ չքնելս էլ քեզ փեշքեշ:

Մի գիշերվա մեջ կինս փոխվել էր դարձել միլիոնատիրոջ կին:

* * * *

ՍԱՔՈՅԻ ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ

.Սիսիանի ջոկատը հայտնվել էր կրակագծում:Տղաները ետ քաշվեցին:

Կրակը մի պահ հանդարտվեց: Սաքոն իջավ դիրքից,բլինդաժից վերցրեց ականանետը ու դուրս թռավ դեպի իր դիրքը:Ականանետը անվարժ դրեց ուսին` դժբախտաբար փողը դեպի ետ:

-Դե,տղերք,հետ քաշվեք,տեսեք դրանց մերը ոնց եմ լացացնում: Ասաց,փնտրեց ձգանի տեղը ու քաշեց այն:Արկը զարմացած կորագիծ արեց ու պայթեց հենց մեր բլինդաժի գլխին…


* * * *

ՕՊԵՐԱՏՈՐ ԿԱՌԱՎԱԹԻ ՎՐԱ

,,Չկրակված փամփուշտներ,, ֆիլմի մարտական տեսարաններից մեկը արդեն բեմականացված և պատրաս էր նկարահանման:

Ռեժիսոր Սամվելը առանց նայելու օպերատորին հնչեցրեց.

-Մատոռռռ:

Բուռն կրակոցներով հրաձիգները մտան նկարահանման դաշտ:Կրակոցների պահին օպերատոր Վրեժ Պետրոսյանը անակնկալ տապալվեց գետնին:

-Ստոպ մատոռռ,- հնչեց Սամվելի հրահանգը և բոլորը վազեցին մտածելով , որ կրակոցներից օպերատորը վիրավորվել է

-Վրեժ ին՞չ եղավ

-Հեչ, ամեն ինչ նորմալ ա երազով էի անցել կառավաթից ընկա,-իրեն հավաքեց Վրեժը:

- Բոլորը տեղերում… կրկնում ենք… նույնը …. միայն այնպես կրակեք, որ օպերատորը կառավաթից չընկնի:

* * * *

ՁԱՅՆԱՎՈՐ ԿԱՐՏՈՇԿԱ

-Առաքել ,Առաքել, տնաշեն, պատար կամաց քշի էլի, կաող ա՞ կարտոշկա ես տանում,- բեռնատարի թափքից ձեն տվեցին վարորդին:

Վարորդը մեքենան կանգնեցրեց ու ոտնակի վրա կանգնելով նայեց դեպի թափքը.

-Յաաա,այ տղա մի տես էդ ո՞ր մեշոկի բերանն ա բաց մնացե, ականջիս ձեն հասավ:

* * * *

ԹՈՒՐՔԻ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ

,,.Չկրակված փամփուշտներ,, ֆիլմի նկարահանումների ժամանակ ստեղծագործական խումբը հանգստանում էր:

Փոքր Հրաչը դիմեց Աղալոյին.

-Աղալո,մենք նաև թուրքերի նահանջի դրվագ ունենք.թուրքերեն խոսող ա պետք,եթե դու խոսել գիտես,քեզ էլ հաշվի առնենք:

-Հա,ոնց չէ,Հրաչ ջան,ջրի նման գիտեմ:

-Ջրին ի՞նչ կասեն,-սու,-հացի՞ն,-չորագ:

-Լավ,իրականություն`ոնց կասես:

-Էդ ինչ էս ասում, այ հոգիդ լուսավորվի, էդ սկի հայերեն չգիտեմ ինչ ա :

* * * *

ԱՌՈՂՋՈՒ …ԹՅՈՒ

.Այսպես պատմեց Հրաչ Փոքրիկը Սիսիանից

Ղարաքիլիսեցի Ամիրջանը հետպատերազմյան շրջանում միլիցիոներ էր աշխատում Երևանում: Օրերից մի օր նա տրամվայ է բարձրանում համազգեստով և սկսում է ուշադիր զննել ուղևորներին: Հանկարծ լսվում է թեթև փռշտոց.

Էնի վավ փռշտաց,-- բարկացած բոլորին է դիմում Ամիրջանը:

Ես ծեզի վերջի անգամ ասես եմ, վավ փռշտաց,-- կրկնում է Ամիրջանը, ուղղելով միլիցիոների իր գլխարկը և ձեռքը տանում է ատրճանակին:

Ես փռշտացի տղա ջան, հազար անգամ ներողություն,-- միլիցիոներին է աղերսորեն դիմում մի ծեր կին, ահաբեկված ուղևորների միջից:

Առողջու…թյու, մայրիկ ջան ,-- համարյա գոռալով արտասանում է Ամիրջանը պատվի առնելով:

* * * *

ՔԱՐԱՀՈՒՆՋԵՑԻ ԱՆԳԼԻԱՑԻՔ

Ասկոլկա Մանվելը Երևանից Սիսիան եկավ Զորաց Քարերով ու տեսավ Գորիսի մեքենաներ, ժողովուրդ, ճառ ասողներ…:Մեքենան կանգնեցրեց, իջավ ու տեսավ նաև գետնին դրված մի ցուցանակ ,, ՔԱՐԱՀՈՒՆՋ,, որ չէր տեղադրվել:Մանավանդ երբ տեսավ Գորիսի քաղաքապետին, միլիպետին, լրագրողներին` միտքը պղտորվեց. ….գնդակի պես հասավ տուն հագավ կամուֆլյաժը, էրեսը մուր քսեց, վերցրեց ավտոմատն ու հասավ ,,Ֆրոնտ,,, սաղին կրակի տակ առավ ու պահանջեց օպերատորներից, որ տեղում այրեն նկարված ժապավենները:

Լուրը հասավ Սիսիան, որ մ ի արաբ մոջահեդ հարձակվել է Զորաց քարերում տուրիստների վրա և առանձնապես դաժանություն ա ցուցաբերում լրագրողների նկատմամբ: Ոստիկանները ձերբակալում են ,,մոջահեդին,, և ջրի տակով անց կացնելով դուրս են բերում Ասկոլկա Մանվելին:

-Ասկոլկա Մանվել, ինչո՞վ եք բացատրում Ձեր ահաբեկչական արարքը Անգլիայի ,,Քարահունջից,, եկած մեր տուրիստ հյուրերի նկատմամբ:

-Կլոխըս աղավ մի արեք,- զայրանում է Ասկոլկա Մանվելը,-ես թույլ չեմ տա, որ Գորիսի Քարահունջ գյուղը տեղափոխեք Զորաց Քարերի տարածք:

* * * *

ԻՇԽԱՆԱՍԱՐ ԹԵ ԱԳԼԱՃԻԿ

Այսպես պատմեց Հրաչ Փոքրիկը Սիսիանից

Սիսիանցի հովիվ Գլեյի Գագոն նախիրը շրջեց դեպի հարավ և տունդարձի ճամփին Իշխանասար գյուղի խաչմերուկում հանդիպեց մի մեծ ցուցանակի, որը տեղադրել էին մոտակայքում գտնվող Արգոնային գազի լիցքավորման ճանապարհային կայանի (ԱԳԼՃԿ)-ի աշխատակիցները և տառ առ տառ կարդաց.

-Ա, Գ, Լ, Ճ, Կ

-Ինչ անպետքը մարդ էլավ էդ ծռի Մարատը,գյուղապետա կոչվելի ,-բողոքեց Գագոն,-- կեղի անունը օրը մեկ փոխելի, Ղըզըլջըղի անունը փոխեց տըրավ Իշխանասար, մըկը էլ` Ագլաճիկ:

* * * *

ԿՌՎԱՐԱՐ ԿՆԻԿԸ

Անգեղակոթցի կինը ամուսնու և երեխայի հետ գնում էին ցեխոտ ճանապարհով :

Կինը աջ ձեռքով գրկել էր մանկահասակ երեխային և նրա շորերի պայուսակը,ձախ ձեռքին`անձրևանոցը,ուտեստեղենի ցանցապարկը և իր պայուսակը:

-Այ Արտո,խիղճըտ կտրվի,ծերքերըտ դրել ես ջեբդ,գոնե ,,հացի,, սետկան վերցրու:

-Վույ,վույ,ախչի,տու հինչ պտուղ ես,տանը կռվում ես,տըռանը կռվում ես,ոնց էլ մի մահանա ճարում ես`կյանքս ուտելու, - պայթեց անմեղ քայլող ամուսինը:

* * * *

ՀԵՐԹԱՊԱՀ ԴԱՐԱՄՈՒԹ

Բռնակոթցի Սասունը գյուղից զանգեց ընկերներին,թե`եղանակները լավ են,ջերմաստիճանը 0-ից բարձր ա,ժամանակն ա աղբյուրի մոտ հավաքվելու, ,, դարամութը.. ինձանից,արաղը ձեզանից,,:

Տղերքը մի չորս շիշ օղի դրեցին աղբյուրի մոտ`քարի սեղանի վրա:

-Սասուն,դարամութը ու՞ր ա,բեր:

Սասունը քրքրեց գրպանները ու մի հատիկ արևածաղկի սերմ դրեց սեղանին,լցրեց բաժակները և միայն հինգերորդ կենացին վերցրեց արևածաղկի սերմը,կծեց մի անկյունից ու դրեց սեղանին:

Քեֆի վերջում պարզվեց,որ ոչ մեկը դարամութից չէր օգտվել:Սասունը վերցրեց արևածաղկի կիսատ սերմն ու տեղավորեց գրպանում.

-Սրանով դեռ էլի մի հինգ շիշ օղի կարելի ա խմել:

* * * *

ՖՈՐՍ ՄԱԺՈՐ

Նկարահանվում էր ,, Չկրակված փամփուշտներ ,, ֆիլմի մկրտատեղի հատվածը:Շաքիի Ջրվեժը կռվից վերադարձած զինվորների հայացքում պիտի դառնար հավերժորեն հոսող Եռագույն դրոշի պատկեր:Հայթայթվել էր ամեն գույնից 20-ական կգ սննդային թանկարժեք ներկ:Ջրվեժի սեփականատիրոջ հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց , որ ջուրը բաց կթողնի ժամը 16 00-ին: Ներկերը պատրասվեցին և արդեն ժամը 13 –ին պատրաստի վիճակում դրվեցին ջրի նախաանկումային մասում: Մինչ ցածում նախապատրաստական աշխատանքներ էր արվում` ժամը 14 –ին բաց թողնվեց…. ջրվեժը …. ներկերը ցած նետվեցին….նկարահանվողները բաժանվեցին երեք խմբերի` կարմիրներ, կապույտներ և ծիրանագույններ, նկարահանումները ձախողվեցին մեկ ամիս:

Սեփականատիրոջը կանչեցինք պատասխանատվության.

-Ես ոչինչ չկարողացա անեմ, ջրերը անհամբերությունից բարձրացան ու ինձ չենթարկվեցին

* * * *

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ

,,Չկրակված փամփուշտներ ,, ֆիլմի նկարահանումների ընթացքում գերի թուրքերի դրվագի համար տղաների հետ մի երգ հորինվեց

Բիզիմ չաղըրլար

վայ դադա գեդարամ

գեդարամ բիլմիրամ

նիյա գեդարամ

Բիզիմ ափարդլար

Ղարաբաղ յանդը

Ղարաբաղ չաթմամըշ

Աղդամդա դայանդըղ

Աղդամդան սորա

ափարլար Բարդա

Բարդադան բիլմիրամ ,

բիլմիրամ հարդա:

Թուրք գերու դերում

Երգի կատարող չգտնելու պատճառով դրվագը դուրս մնաց նկարահանումից:

* * * *

ԱՄԵՆԱԿԱՐՃ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Սիսիանի ղեկավարությունը որոշել էր շրջանում հոգեբուժարան ունենալ և նախնական տեղը որոշել էին Բռնակոթ գյուղը:

Գյուղացիները շրջապատեցին շրջանի ղեկավարությանը և ուշադրությամբ լսեցին նրանց մտադրությունը գժանոց սարքելու մասին.

-Ընկեր Դավթյան, ինչի՞ եք էդքան չարչարվում,շենք սարքում , ջուր քաշում, եկեք գեղը ցանկապատենք , բժիշկներին էլ բաժանենք տների մեջ, պրծնի գնա,- անհամբերությամբ միջամտեց գյուղի դպրոցի դիրեկտորը:

* * * *

ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ

Հովիկն ու Գրիգորը Մինքենդի տարածքի հետախուզությունն ավարտելուց հետո ընտրեցին վերադարձի տարբեր ուղղություններ:

Պատմում է Հովիկը.

Ծորն անց կացա ու մտածեցի, վեր թորքերը էլ հասնել չըն, մի քարի տակ տպկեցի` շունչ քաշեմ, մին էլ Սիսիանի ուղղությունից, որ չէի սպասում, կրակ թափվեց քարի վրա, հասցրեցի քարի տակ պառկեմ. մի քիչ աջ եմ թեքվում աջից ա կրակ թափվում, ձախ եմ թեքվում` ձախից ա կրակ թափվում. տեսամ ճար չկա, ետ տեռամ բիդի Մինքենդ, տոշը անց կացամ հետո կրուգ տվամ բիդի Սիսիան:

Պատմում է Գագոն.

Մինքենդից Հովիկի նհետ տարբեր ճանապարհավ տուս եկանք: Ես հասա անտառամաս ու մի ծառի տակ ասի դայաղ տամ, մին էլ տեսնամ դիմացիս քարին յրա մի փափաղ ա տուրուն կյամ:Մտածեցի թորքերը հետապնդում են. ավտոմատավ մի օչերեդ տվեցի` անց կացավ ծախ , մի օչերեդ ծախ տվեցի անց կացավ աջ , տրեցի օդինօչկա ու կամաց կամաց մուտացա քարեն, գրանատս հանեցի ու շպրտեցի քարեն տակը. շոռ կյամ չորս թարափը մարդ չճարեցիմ. Շան տղադ հանց վխեցած էր. վեր մին ծլկեց բիդի Մինքենդ:Բախտ չոնեմ , վեր բախտ իներ լուզու էլ կպիրեյի…:

* * * *

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ

Սիսիանի շտաբում արտակարգ իրավիճակ էր, հերթապահը չկարողացավ գտնել Լծենցի Սարոյին և այդ մասին զեկուցեց հրամանատարին;

-Վալերիկ, էլ ուրիշ ճար չկա, գնա մի երկու շիշ խորոված վերցրու, դիր շտաբի մոտ ու վրան գրի, թե ուր ենք գնում,խորովածի հոտի վրա ինքը կգա , կուշտ կուտի` մեր հետևից էլ կհասնի,- ելքը գտավ հրամանատարը:

* * * *

ԵՎ ՔԻԹԸ` ԹԱԳԱՎՈՐ

Լծենցի Սարոն կիրակի առավոտյան վեր է կենում ու անելիքը որոշելու համար կանգնում է բարձունքին … քիթը ցցում դեպի Դարաբաս, հետո դեպի Շամբուտ ու գալիս տուն:

-Էրկու քելեխի հոտ ա գալիս, իրեք հարսանիքի, ուրեմն , սկզբում կգնամ քելեխի հետո` հարսանիքի,- օրվա անելիքը որոշեց Սարոն:

* * * *

ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Իրավիճակից դժգոհ ու միշտ մեկը մեկին մեղավոր համարող հարևաններից մեկը այդ օրը ինքը սկսեց.

-Գևորգ էս ի՞նչ արեցիր, դու էլ կարծում ես հեղափոխություն ես՞ արել, ոչ մի բան էլ չես փոխել` գելն իր ոչխարն ա ուտում , ոչխարն իր խոտը. կոմունիստներին քշեցիք ՀՀՇ-ին պատուհաս բերեցիք, ախր ես չհասկացա, թե դրանք իրարից ինչով են տարբերվում մեր ազգի առաջ

-Արիստագես, զարմանալի մարդ ես, ո՞նց չես տարբերում, ախր, կոմունիստները երեխեքի փայն էին ուտում, էրեխեքին թողում սոված. ՀՀՇ-ն էլ երեխեքին ա ուտում. հացի հարցն էլ դառնում ա լուծված:

* * * *

ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԸ

Մշակույթի նախարարությունից պիտի գային ստուգելու Սիսիանի թատրոնի վիճակը:

-Մի ճար պիտի անես Հրաչ, -Ռեժիսոր Աշոտը օգնության կանչեց մարտական ընկերոջը : Որոշվեց արագ բեմադրել Անդրե Մորուայի ,, Գրողն ու մուսան,, և պրոֆեսիոնալ դերասանի հետ առաջին անգամ պիտի բեմ ելնի Հրաչ Փոքրիկը: Արդյունքում… թատրոնը մնաց, Աշոտը պահպանեց աշխատանքը, Հրաչ Փոքրիկը խրախուսական պարգևատրություն ստացավ լավ դերակատարության համար, .. իսկ պրոֆեսիոնալ միակ դերասանը… որակազրկվեց և ազատվեց աշխատանքից :

* * * *

ԱՇԽԱՐՀԱՑԱՎ

-Ժորժիկ, խի ես հառաչում, հիվանդ հո չես՞, -անհանգստացավ Հրաչը

-Չէ սոված եմ:

-Դե դրանով չես զարմացնի, էդ հառաչը ամբողջ աշխարհից ա գալիս:

* * * *

ՏԻՐՈՋ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գետաթաղցի չոբան Սիմոնին դեռ մինչև հիմա որևէ մեկը որևէ ժամանակ առանց ձի չի տեսել;

Մի օր Սիմոնը սարից իջավ քառասունքի. ձին կապեց արարողության տուն ելնող աստիճանի փայտե բազրիքից ու ինքը տուն մտավ:

Իր ետևից տուն մտնող կոլխոզի նախագահ Ստեփանյան Ռաֆիկը ձեն տվեց .

- Սիմակ ապրես տու, ձիդ մի քիչ հեռու կապի մարդկանց ոտերի տակ չթըրքի, անհարմար ա:

- Ընկեր նախագահ, արխային, տանը մի կոշտ թըրքըցըրալ եմ հետո պիրալ:

* * * *

ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Անգեղակոթցի բանվորները, որ աշխատում էին քարհանքում մի օր հավաքվեցին պետի մոտ.

-Դուք մեզ խաբում եք. շատ աշխատում ենք , քիչ եք գրում:

-Չէ, Չէ , ժողովուրդ տենց ոնց կլինի, ախր, հաշվելու բան չի՞, եկեք միասին հաշվենք… Դուք Էսօր կտրել եք ինը մետր երկարություն ինը մետր լայնություն, ճիշտ ա. 9 անգամ 9 = 81 , մեկը գրած 8-ը հիշած…

-Այ հենց տեղ եք մեր հերն անիծում էլի , ընկեր պետ, ախր, խի ես 1-ը գրում 8-ը հիշում էնա 8-ը գրի 1-ը հիշի էլի…

* * * *

ՀԱՄԵՍՏ ՀԱՏՈՒՑՈՒՄ

Հեքիմ Արշակը իր բուժումների համար փող չէր վերցնում:

Մի օր շրջկոմի քարտուղարը եկավ թե ,Արշակ ջան, էս բժիշկներից օգուտ չկա, իմ հիվանդությունս էլ չեն հասկանում, հույսս դու ես:

Արշակը մի քանի օր չարչարվեց , բուժեց և քարտուղարը չէր ուզում պարտքի տակ մնալ.

-Գիտեմ, փող չես վերցնելու, Արշակ, ասա ինչ տամ սիրտս հովանա,- շատ պնդեց քարտուղարը:

- Դե լավ , որ ուզում ես սիրտդ հանգիստ լինի, ընկեր քարտուղար, թեև ես մի քանի օր եմ չարչարվել ,բայց , ոչինչ, դու քու գրասենյակում մի օրվա չարչարված հավաքածը ինձ կտաս,-զիջեց հեքիմը :

* * * *

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոտիկ գյուղից թուրք Քյարիմը մի օր եկավ Բռնակոթցի Սերգեյենց տուն , թե ես գիտեմ , որ իմ ձին դու ես տարել , եթե դու չես տարել արի ձեր գյուղի եկեղեցու շուրջը պտտի ու ասա որ դու չես տարել:

Սերգեյը վստահորեն մոտեցավ եկեղեցուն,…բայց վազում էր ու մրմնջում.

-Մեղա քեզ, Սուրբ Հովհաննես, մեղա մենակ քեզ եմ ասում , որ ես եմ տարել , բայց խնդրում եմ բերանիցդ խոսք չհանես:

* * * *

ՇԻՐԻԹԻ ԿԵՆԱՑԸ

-Երրորդ կենացից հետո, հարկ է, որ ավանդության համաձայն բաժակ բարձրացնենք Շիրիթի կենացը, - առաջարկեց սեղաներեցը;

Բոլորը խմեցին :

-Ո՞վ ա էդ Շիրիթը,- ընդվզեց Գևորգը, բայց խմեց:

Վեցերորդ և յոթերորդ կենացները նույնպես Շիրիթին էր նվիրված:

Ի վերջո նյարդայնացած Գևորգը վեր կացավ և ուզում էր դուրս գալ քարանձավից, որտեղ նստած էին քեֆի ու … ճակատով հարվածեց դռան քարե կամարին հավասարակշռությունը կորցրեց`ընկավ: Երբ աչքերը բացեց սեղաներեցը կանգնած էր գլխավերևը.

-Գևորգ ջան ,այ էդ դռան կամարն էլ կոչվում ա Շիրիթ, մենք միշտ խմում ենք նրա կենացը, որ հանկարծ չմոռանանք:

* * * *

ՀԱՐՍԱՆԻՔԻ ՆՍՏԱԿԱՐԳ

Երևանցի հարսանքատերը մտավ գյուղի հարսանքասրահ ու մնաց զարմացած. հրավիրված զույգերը նստել էին իրար գիրկ:

-Էս , ինչ ա տեղ չկա՞, որ իրար գիրկ եք նստել

- Տեղ կա, բայց նստել ենք էնպես, ինչպես ափսեներն ա դրված,- միամտացան զույգերը:

* * * *

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Սիսական ջոկատից ատամնաբուժ Սամվելը ստիպված էր լինում պատերազմի դաշտում վիրահատություններ անել: Մի օր ուսից վիրավորված Հրաչին կարկատեց, կարգի բերեց, վիրակապեց ու սովորության համաձայն մի թաս մոտեցրեց Հրաչին.

-Թքի ամանում ու հայդե….

* * * *

ՀԻՎԱՆԴ ՀԻՎԱՆԴԸ

Տոհմական ատամնաբույժ Ռուզան Բաղդասարյանի մոտ ատամնացավով մի հիվանդ եկավ գողական ժարգոնով.

-Քուր ջան, կարանք … ատամս սարքենք…

Սղոցելուց , խարտոցելուց հետո, Ռուզանը դիմեց հիվանդին.

-Թքեք:

-Քուր ջան , սխալվում էս, ես թքող ներից չեմ:

-Լավ,ուրեմն գնացեք լվացարանում ողողում արեք,- ելքը գտավ Ռուզաննան;

* * * *

ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԴԵԲՅՈՒՏ

,,Չկրակված փամփուշտներ,, ֆիլմի ամենափոքր դերակատար Ալֆրեդը պիտի պատասխանատու նկահանման գար Շաքիի ջրվեժ: Առավոտյան վեր կացավ , թե ես այլևս չեմ նկարահանվի.Օպերատորը, որ նաև հայրն էր` եկավ խնդրելու, ռեժիսորը եկավ խնդրելու. անարդյունք; Ի վերջո եկավ ,, Հրամանատարը,,:

-Ալֆրեդ ի՞նչ ա պատահել, ինչի չես ուզում նկարհանվես:

-Աշոտ հոպար, դու էլ ես զարմանալի, էդքան նկարահանվել եմ , ուրեմն, ես իրավունք չունեմ հիմա դերասանություն անեմ:

* * * *

ՀԱԲՈՒԹ ԱՊԵՐԸ

Գետաթաղցի Հաբութ ապերը 70-ը անց սարի մարդ էր` խոտի, ծաղիկի, քարի հետ ապրած: Գյուղ իջնելիս սիրում էր նստել գեղամիջի կոճղին ու ննջել:Մի օր էլ գեղացիք աննկատ հավաքվում են և ուզում են Հաբութ ապոր հոգու հետ խաղալ

- Այ մարդ, մի լավ էծ ըլներ, մի ծառի տակ կթեինք լավաշը փրթեինք ու անուշ անեինք :

Հաբութ ապերը անուշ ննջում էր ու հեչ պետքը չէր:

Երկրորդը, … մի յհարած ծի ըլներ, հացով , պանրով, տհալով գնայինք Խաչի աղբյուրը քեֆ անեինք , աղբրի ջրից էլ խմեինք սիրտներս հովանար:

Հաբութ ապորը հեչ պետքը չէր…

Երրորդը ավելի լավ էր ճանաչում Հաբութ ապորը.

-Զիզին սաղ իներ, պղնձավը մին ճուր տիներ տաք-տաք… թավավ չըռռըցնինք , կոշտ-կոշտ լըղանինք, հը , Հաբութ ապեր…

-Օխայ, օխայ,- գայթակղությանը չդիմանալով աչքերը բացեց Հաբութ ապան ու հայացքով ,կարծես, սրբիչ էր փնտրում:

* * * *

ՀԱՅԵՐԵՆԻՑ ՀԱՅԵՐԵՆ

Երկու բնիկ Սիսիանցիներ` ղարաքիլիսյան ծագումով հանդիպում են դեմ հանդիման և մեկը մյուսին հարցնում է.

-Բազարը քյոշիր կը՞:

-Կը,- պատասխանում է մյուսը:

-Մըկը կը՞:

-Ըխ:

Գրական հայերենով հարցազրույցը այսպիսի տեսք ունի.

-Ներեցեք, շուկայում գազար վաճառու՞մ են:

-Այո, իհարկե:

-Իսկ հիմա կա՞:

-Հարկա՞վ…:

* * * *

ԱՄԵՆԱԼԱՎ ԱԿՆՈՑԸ

Այնպես պատահեց, որ որբևայրի կնամոլ մեկը ապրում էր Սիսիանում: Նա նկատել էր, որ դեղատանը մի 45 տարեկան սիրունատես հաճելի նոր բժշկուհի է աշխատում ու տեղը տեղ չէր տալիս: Մի օր մտավ դեղատուն, օպտիկայի բաժին:

-Հայրիկ , ինչով կարող եմ օգտակար լինել, ինչ բողոք ունեք,- հարցնում է բժշկուհին:

-Ըըըը…վերջերս աշկերըս լավ չի տըսնալ:

-Իսկ դու գիտե՞ս թե ինչ չափային օպտիկա է քեզ անհրաժեշտ:

-Դէ.. չէէ, մեկել տարի քյընացեր իմ Երեվան, բայց մկա ուրիշ ա:

-Լավ հիմա կփորձենք , որը աչքերդ պարզեցնի, ուրեմն քոնը էդ ա:

Բժիշկը նայեց աչքերին ու հասկացավ, որ հիվանդը Աղդամի ծառի վրա նստած սնայպերի տեսողություն ունի:Բայց մի հիգ ակնոց տվեց փորձելու ու բոլորի պատասխանը մեկն էր.,,Չէ,չէ, պխտոր ի ցույց տալ:

Ի վերջո բժիշկը տալիս է փորձելու առանց ապակիների ակնոցի շրջանակ.

-Հիմա ո՞նց եք տեսնում:

- Մըկը պարզվըցավ…,- պայծառացավ ,,հիվանդը,,:

* * * *

ՇԱՀԱՆՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ հեռվից չի ճանաչում Շահանին .բեխերը մինչև ականջները սըրած, միշտ հին ու նոր պետությունների մեդալները դոշին ու կարմիր թաշկինակի ծայրը դոշի գրպանում,սապոգները փայլեցրած, շորերը հարթուկած, բայց երեսը անլվա:ՈՒ ոչ մեկը հրամատարներից չէր կարում հախից գար.

-Ես կարևոր չեմ ,- ասում է Շահանը,- կարևորը զինվորի կեցվածքն ա:

* * * *

ՇԱՀԱՆՅԱՆ ՊԱՏԻԺ

Շահանը վերադարձավ հետախուզությունից ու զեկուցեց վիճակը հրամանատարությանը.

-Շահան, ախր, դու՞ ինչ վիճակում ես` երեսդ ավելի մաքուր ա, քան թե կոշիկներդ: ՈՒրեմն առաջադրանքը կատարելու համար հայտնում եմ շնորհակալություն, իսկ զինվորին ոչ վայել կեղտոտ կեցվածքով կատարելու համար սահմանում եմ պատիժ.

յոթ օր զենքի տակ երեսդ լվանում ես առավոտյան և երեկոյան… ազատ…

-Հրամանատար, բան չեմ ասում, բայց ես կյանքում նախաձել եմ միայն ձկներին, որ առավոտյան վեր են կենում արդեն լվացված:

* * * *

ՎԱՐՊԵՏ ԱԼԲԵՐՏԸ

Վարպետ Ալբերտը հայտնի մսավաճառ էր Սիսիանում: Մի օր երիտասարդ մի կին մտնում է խանութ և հարցնում.

- Ներեցեք ինչ արժե միսը:

- Ութ խարիր ,- պատասխանում է Ալբերտը Ղարաքիլիսայի բարբառով:

- Խնդրում եմ ինձ միայն փափուկ միս տվեք, ես թանկ կվճարեմ:

- Բա օսկօռը վիրը տամ, ախչի ջան:

- Բայց բոլոր քաղաքակիրթ երկներում այդպես են վարվում,- պատասխանում է կինը:

- Քաղակիրթ, մաղակիրթ չեմ նալ, մեկել տարի Մասկվա եմ էր, ետենց պան չկար ըշ հըմմեն մես ալ օսկոռով էր,- գոհունակությամբ արտաբերում է Ալբերտ դային:

* * * *

ՋՐԻԿ ՍՊԻՐՏՆ ՈՒ ՍՊԻՐՏՈՏ ՋՈՒՐԸ

Քյարամի Գագոն Սիսիանում հայտնի էր իր ճարպիկ խելքով: Մի օր ժավելի սպիրտ է գնում և փողոցներից մեկում վերավաճառելով այն, բարձրաձայն գովազդում է.

- Ժա~վելի սպիրտ, ժա~վելի սպիրտ...

- Ինչ արժե,- հարցնում է մի տարեց կին:

- 120 դրամ մորքուր ջան:

- Եվ ինչպես չեք ամաչում, հերիք չի համարյա ջուր եք ծախում և այդքան թանկ,- բարկանում է կինը:

- Ի, դե վօր ճյուրա, վե կալ մի բաժակ խմի,- արդարանում է քյարամի Գագոն:

* * * *

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԵՐԸ

Երևանաբնակ մի սիսիանցի- ուզեցի , որը 15 տարեկանից բնակություն էր հաստատել մայրաքաղաքում, տարիներ հետո մի քանի օրով վերադարձել էր հայրենի գյուղ: Մի օր նա իր սեփական « Վոլգան » քշում է գյուղի կողքով հոսող գետի ափ և սկսում է լվանալ մեքենան, հանդարտ երգելով բոլորիս ծանոթ մի մեղեդի.

- Զով սարեր, հով սարեր, մանկությունս ետ բերեք . . .

Այդ պահին մոտակայքով անցնող մի տարեց գյուղացի ճանաչելով երգողին ծիծաղելով վրա է բերում.

- Ադա, մանկըթենըտ վոր յետ պերին, մկա տու էշ իր լողկացըցըմ . . .

* * * *

ԱՍԿՈԼԿԱ ԲՌՆՈՂՆԵՐԸ

1992 թվականի հուլիսի 15-ին բժիշկ Մարությանը Ասկոլկա Աշոտի վերքերը կարգավորելուց հետո, դիմեց բուժքրոջը.

-Հաջորդ հիվանդը ով ա

- Ասկոլկա Մանվելը Սիսիանից:

-Կտրող գործիքներից շատ եռացրու, էսօրվա մեր գործը ասկոլկա բռնողների հետ ա պիտի հա ասկոլկա հանենք :

* * * *

ՀՈԳՒ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ

Ասկոլկա Մանվելը զինադադարից հետո մինչև տուն մտնելը գնաց մաուզերիստ պապի գերեզմանը.

-Վեր կաց , Անդրանիկի զինվոր, վեր կաց քեզ ասեմ , որ քու վրեժդ էլ եմ լուծել ,իմ ընկերոջ վրեժն էլ եմ լուծել , վեր կաց ճակատս պաչի ու հանգիստ խղճով քնի:

* * * *

ԱՇԽԱՐՀԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Լծենցի ուսուցիչ Հրանտ Մինասյանը մի սեղանապետության ժամանակ հայտարարեց .

-Էս աշխարհում երկու տեսակի մարդ կա Լծենցի և ոչ Լծենցի. Լծենցին դե պարզ ա Լծենում ծնված ապրածներն են, իսկ ոչ լծենցիները, ինչքան մտածում եմ , ինչքան մտածում եմ անուղղակիորեն կապված են լծենցիների հետ:

* * * *

ՋՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՂԸ

ՈՒմուդլուում Ասկոլկա Մանվելը վիրավորվում է:Հրաչ Փոքրիկն ու Արմենը հանում են կրակագծից:Ասկոլկան ու շքի եկավ և քանի որ արյուն շատ էր կորցրել բնականաբար ջուր խնդրեց Փոքրիկից.

-Ասկոլկա, ջուր չեմ կարա տամ, դրա տեղի ինչ անեմ ասա

-Հրաչ ջան , վեր ճուր չես տամ, մի քար տոր տնեմ պերանումս, տու վալ էնքան երգի, որ չուշաթափվեմ:

* * * *

ԱՂՈՒՆ ՏԱՏԻ ԳՈՎԱՍԱՆՔԸ

Աղուն տատիկը իր էրեխեքին երես տվող կին չէր ու քանի սաղ էր բռի մեջ հավաքած էր պահում:Երբ տղայի սպայական կազմի ընկերները հավաքվում էին տանը, սիրում էր ներկայացնել որդուն.

- Իմ գնդապետ ,Ռուբիկ տղան, որ մանկապարտեզ գնաց` ատամ չէր հանել, որ առաջին դասարան գնաց` հլա չէր խոսում, որ դպրոցը պրծավ հլա տառաճանաչ չէր:

* * * *

ՆԱՎՈԴՉԻԿ ՄՈՒԿՈՒՉԸ

Մուկուչը առաջապահ դիրքում նավոդչիկ էր.

-Արա Մարտիկ մի քիչ ձախ ձախ փռնի, տենց լավ ա, դավայ, խփի………Արա… էդ հունց տրաքեց… պահո… մերուցը անա մի քանի հոգի յեր են տառա…. Մարտիկ, սկորի ղարկե, շուտ, սկորի ղարկե, թխալ ես մերուցը…:

* * * *

ՍԻՐՈ ԼԵԶՈՒՆ

-Այ մարդ,ինչից ա,որ հարբում ես ռուսերեն ես խոսում:

-Երեվի ռուսական կրթություն ունես, - միջամտեցին կողքից :

-Չէ,ռուսական կրթություն չունեմ,բայց մեր գյուղում սիրում են ռուսերեն խոսողին:

* * * *

ՈՒՂԻՂ ՇՐՋԱԴԱՐՁ

Պետիկ Կիրակոսյանը թեև ճարտարապետ էր, բայց խմող տղա էր ու խմած վախտ ամենալավ մեքենա քշողն էր:Ու քանի որ իրեն շատ էին սիրում և Գորիսում և Սիսիանում,գալիս կանգնում էր Սիսիանի ԳԱԻ պոստի մոտ,իջնում զրուցում,հետո նստում -շարունակում:

Մի օր եկավ,կանգնեցրեց մեքենան,իջավ ու տղերքը ներս հրավիրեցին:Այդ ընթացքում մեքենան , որ Սիսիանի ուղղությամբ էր կանգնեցվել` շրջեցին դեպի Գորիս :

Պետիկը սենյակից դուրս եկավ,ջերմորեն հաջողություն մաղթեց,նստեց ղեկին ու մեքենան ինչ ուղղության վրա դրված էր,նույն ուղղությամբ էլ գնաց` …. դեպի Գորիս:

* * * *

ԳԱՂՈՒԹԱՅԻՆ

Պետիկ Կիրակոսյանին հարցրեցին մի օր.

-Գորիսի մշտական գաղութներից են Բաքուն, Աշխաբադը, Նիգերիան, բա Սիսիանի գաղութը որն ա եղել:

-Սիսիանցիք միշտ էլ համեստ են եղել մեր միակ գաղութը Գորիսն ա եղել ու մնացել ա Ձեզ նման եղաշը չենք կորցրել:

* * * *

ՀԻՏԼԵՐԻ ԿԵՆԱՑԸ

Հարությունի տանը քե‎ֆ էր.էրեխու ծննդյան քեֆ:

Կերան,խմեցին,խոսեցին կարգապահությունից,պետությունից և մեկն էլ վեր կացավ,թե`

-Այ,դիսցիպլինա եմ ասել,այ նեմեցները ամեն ինչ տեղը տեղին են անում,ես ալ ըմ խմում Հիտլերի կենացը:

Հաջորդ օրը եկան Հարությունին տարան:Նա,իհարկե,իմացավ,թե ով էր մատնիչը և հարցաքննության համար պատրաստվեց:

-Այ Հարություն,ասում են,որ Հիտլերի կենացն ես խմել,էդ ինչ խաբար ա:

-Այ ընկեր կապիտան,քեֆ‎ի վախտ մեր պորտկոմը որպես մեր արժանի թշնամի առաջարկեց խմել Հիտլերի կենացը,ախր ես ով էի,որ պարտկոմի առաջարկած կենացը չխմեի:

Հարցը հասավ ռայկոմ.Հարությունին բաց թողեցին,պարտկոմին պարտիայից հեռացրին…

* * * *

ԾԱՂԻԿ ՉԻ ԽՄՈՒՄ

Բռնակոթի նոր բժիշկը ուտող-խմող մարդ էր և իսկույն մտերմացավ գյուղի հասարակությանը:

Մեկ ամիս հետո դռան մոտ մի հայտարարություն կախեց.

,,Բժիշկը ծաղիկ և շոկոլադ չի խմում,,:

* * * *

ԹՀԵՆՑ ՀԸՆԳԵՐ

-Արուսակ մաքուր Կոլին հոր ա , -հարցրեց մանկության ընկեր Քոլին;

-Ջհանդամեն տակեն, ես տրա կլոխը թաղիմ . հինգ հընգերավ քյացալ են Սիսիանում կերա -խմա… մընա յեր կըցավ սաղին ծըկոտեց յեր ածեց

-Պիյա, յանի, խե թհենց ըրեց, պա հընգերուք չե՞ն, Խե յեն կըռեվ ըրա;

-Պա հինչ են հընգերուք չեն;

- Դե լավ ալ ըրալ ա, թհենց հընգերուցը հոր ա պահում

* * * *

ԱԽՊՈՒՐ ՏՂԱՆ

Կոլամանը մոտեցավ կանգնած խմբին բարևեց գորիսեցիներին ու զննական հայացք նետեց սիսիանցի Վալերին;Քանի որ չճանաչեց՝ ավելի մոտեցավ, տնտղեց, տեսավ լրիվ անծանոթ է.

- Ղախպի տղա, հունց ես, հուվ ես;

Այնքան կոպիտ էր, որ անծանոթը չպատասխանեց, Կոլամանը վրա բերեց.

- Ղընջուղի տղա, աշկես նեղացալ ես…

Սիսիանից եկած բարեկամը համբերատարությամբ փորձեց հասկանալ անիլիքը ու վերջը հասկացավ.

- Չէ ,ինչ նեղանալ, ես հիմա ,պարզապես, քեզ ներողություն կհայտնեմ… ու քիթմռութին այնպես անակնկալ հարվածեց, որ Կոլամանը մեկնվեց ոտքերի տակ…Երբ աչքերը բացեց. ձեն տվեց.

- Արա, իմ ախպուր տղեն պան չասեք , կանչեք , կանչեք կյա արդեն ծանոթանանք:

* * * *

ՊԵՏԻԿԸ

Գորիսում աշխատող սիսիանցի Ճարտարապետ Պետիկ Կիրակոսյանը խմող մարդ էր ու խմած վախտ ամենալավ մեքենա քշողն էր:Ու քանի որ անշառ ու պետքական մարդ էր ,իրեն շատ էին սիրում ,և Գորիսում, և Սիսիանում:Գործից հետո մարդը հանդիսավոր նշում էր աշխատանքային օրվա ավարտը ու քեֆը տեղը, նստում էր մեքենան ու, հայդե, դեպի Սիսիան:Գալիս կանգնում էր Սիսիանի ԳԱԻ պոստի մոտ,իջնում ,զրուցում հերթապահների հետ ,հետո ջանով – ղուրբանով նստում էր մեքենան ու շարունակում դեպի տուն:

Մի օր եկավ,կանգնեցրեց մեքենան,իջավ ու տղերքը ներս հրավիրեցին:Այդ ընթացքում մեքենան , որ Սիսիանի ուղղության վրա էր կանգնած շրջեցին դեպի Գորիս :

Պետիկը սենյակից դուրս եկավ,ջերմորեն հաջողություն մաղթեց,նստեց ղեկին ու մեքենան ինչ ուղղության վրա դրված էր,նույն ուղղությամբ էլ գնաց…:

* * * *

ՖԵՐԴԻՆԱՆԴ ՊԵՏԻԿԸ

-Կիրակոսյան Ֆերդինանդը,երբ պատմությունը սովորեց,հասկացավ,որ Ֆերդինանդի սպանությունը առաջին համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի վրա թանկ նստեց ու չսիրեց իր անունը : ՈԻ ամեն կերպ Գորիսում գործով ծանոթանալիս խուսափում էր իր անունը տալուց,ներկայանում էր ճարտարապետ Կիրակոսյան ,հետո տեսավ երկար ա հնչում` կրճատեց`Պետ Կիրակոսյան,հետո տեսավ միլիցայական ստացվեց ավելի մեղմացրեցմեղմացրեց` ու դարձրեց Պետիկ Կիրակոսյան և քանի որ կարծես ամեն ինչ տեղն ընկավ շատ պաշտոնական ճարտարապետական նախագծեր այդպես էլ վավերացնում էր`Պետիկ Կիրակոսյան:

* * * *
ԱՐԺԱՆԻ ՔՆՆԻՉ

Տանը երեկոյան թթու կաղամբ ու եփած կարտոլ ուտելու պահին զինագործ Գուրգեն Անտոնյանին ձերբակալեցին ՀՀՇ -ՆԱԿԱՆ անվտանգությունը և անմիջապես մեղադրեցին դեռ նոր մոդայի մեջ մտած` պետական հեղաշրջման մեջ: Բայց քանի որ եփած կարտոլով և թթու դրած կաղամբով հեղաշրջում չեն անում,հմուտ հանձնակատարները տանը փնտրեցին և ժխտելով ֆիզիկայի այն օրենքը, թե ոչնչից ոչինչ չի առաջանում …. հայտնաբերեցին հարձակման բնույթի զենքեր, և փոքրիկ սարքեր, որոնք նման էին գրպանի ատոմային ռումբի:Անվտանգության մարմնի ղեկավարը անձամբ էր վարում հարցաքննությունը,բայց չէր հաջողվում ձերբակալվածից 37 թվականի փորձառությամբ խոստովանություն կորզել:Երբ արդեն հատել էր խեղճ ,,ինկվիզիտորի,, համբերությունը, ի միջի այլոց հարցրեց.

-Անտոնյան Գուրգեն, ի՞նչ մասնագետ էս:

-Դերասան:

-Այ մարդ , բա խի շուտ չես ասում….ու սեղմեց հերթապահին կանչելու զանգի կոճակը.

-Շուտ… մի ռեժիսոր կանչեք, թող սրան քննի:

* * * *

ՔԱՆԴԵԼՈՒ ԿԱՏԱՐԱՅԱԼ ՁԵՎԸ

,,Չկրակված փամփուշտներ,, ֆիլմի մարտական դրվագներում պայթյունների ձայնամաքրման պահին, դուռը բացեց նոր մաքրարարն ու ձայնից ահաբեկված, ավելը մի կողմ նետեց ու փախավ:Ճողոպրողին ճանապարհին կանգնեցրեց Յուրան.

-Էդ ուր էս փախչում, տիկին,

-Վույ քե մատաղ փախեք, ,,Հայֆիլմը,, տրաքացնելով են քանդում:

* * * *

ԳՆԴԱՊԵՏՅԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գնդապետ Պողոսյան Մելիքսեթի մոտ ընդունելության օր էր: Արշակ պապին եկել էր ընդունելության , որ թոռան համար արձակուրդ խնդրի:Քանի որ գնդապետի սենյակի ներսից դեռ խոսակցություն էր լսվում Արշակ պապին սպասում էր:Սպասումը քանի որ երկար տևեց, հերթապահը միջամտեց.

-Հայրիկ ինչի էս սպասում

-Ուզում եմ թոռանս համար գնդապետի մոտ մտնեմ

-Բա ինչի չես մտնում

-Մարդը զրուցում ա , անհարմար ա խանգարեմ

-Այ հայրիկ, ներսում մարդ չկա, էդ կամանդիրի սովորությունն ա, թերթերը բարձրաձայն ա կարդում, որ մեջը նստվածք տա:

* * * *

ԱՐԴԱՐ ԱՐՇԱԿԸ

Ճանապարհային ոստիկանը վազանց արեց և հրահանգեց Արշակին կանգնել.

-Արա, քեզ, որ կանգնեցնում եմ ինչու չես կանգնում:

-Այ հարգելի ընկեր լեյտենանտ,նախ ես տեսալ եմ, վեր տու մաշին օնես, երկրորդ` իմ մաշինս հինգ տեղանոց ա հինգ հոգի էլ նստած են, վեր կըղնեի տու շտեղ բիդի նստեիր,- արդարորն տրամաբանեց Արշակը:

* * * *

ՇՈՒՍՏՐԻ ԱՐՇԱԿԸ

-Էս Արշակը շատ շուստրի տղա տուս եկուվ, տա հուր տղա յա,- Տաքսու կանգառում հետաքրքրվեց վարորդներից մեկը: Մեկը, որ ճանաչում էր Արշակին պատասխանը չուշացրեց.

-Հուր տղա յա գյուդում չեմ,, բայց գյուդում եմ , վեր հորը մեռնելան տարըկես հետո ա ծնվալ:

* * * *

ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Տատս շատ պինդ ձեռք ուներ ու պինդ բերան,բայց սիրում էր եղածի – լսածի վրա պատմություններ հորինել:Այնպես էր հորինում , որ հետո շփոթում էր թե, որն է իրականը, որը իր հորինածը:Պապիս մասին պատմում էր ու հետաքրքիրն այն էր, որ միշտ նոր բան էր պատմում;Մի օր հավաքված էինք և խնդրեցինք ,որ պապի պատմությունը թարմացնի ու տատս սկսեց.

-Երկրորդ ճակատը, որ ամերիկացիները բացեցին պապիկի վիճակը ռազմաճակատում թեթևացավ:Առաջ, որ ժամանակ չէր ճարում նամակ գրեր, շաբաթը մի հատ սկսեց գրել,բայց որ մերոնք մտան Գերմանիա` էլ նամակ չէր գրում:Էդ Գերմանիան էնքան էր զբաղեցրել պապիկին, որ նամակի փոխարեն էրկու օրը մեկ պասիլկա էր ուղարկում;Երեխաները միանգամից հետաքրքրվեցին ու միաժամանակ վրա տվեցին.

-Տատ, բա ինչ կար էդ պասիլկաներում…

-Հեչ, տարտակ պաներ.մի էրկու տետրակ, մըն էրկու գերմանական կըրքեր:

* * * *

ԱՌԱՋՆՈՐԴԸ

Այսպես պատմեց Գարունը իր մանկությունից

- Տատ, Աղուն տատիկն ասաց, որ գնաս սուրճ խմելու,

- Հա, բալես,մուք մեծ կնանիք ենք զուրուցավ ենք ընգիլու, դու հանգիստ տանը զբաղվի, իմ հետևից չգաս:

- Չէ , տատի հետևից չէ, ես առաջից կգնամ դու` հետևից կգաս:

* * * *

ԴՊՐՈՑԻ ԴԻՐԵԿՏՈՐԸ

-Երեխաներ, ես էլ եմ ուզում ձեզ հետ դպրոց-դպրոց խաղամ,- ոգևորված բակ դուրս եկավ փոքրիկ Անին:

- Անի, դու չես կարա, որովհետև դու ոչ կարդալ գիտես, ոչ էլ գրել:

Անին մի պահ շանթահար եղավ, բայց ի վերջո լուծումը գտավ.

- Ոչինչ, երեխեք, ես դիրեկտորը կլինեմ:

* * * *

ՕԳՏԱԿԱՐ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Սովի տարի էր: Ժողովուրդը անտառով էր սնվում: Արշակ ապերը մի օր յեր կացավ, թա սհենց պան չի նիլ, սա ապրուստ չի. Մի ճար բիդի անեմ Ֆրանսիա քյինամ` մեր ցեղան հալա մարդ ա մնացած..,

Հաջորդ օրը հարթուկած շորեր հագավ, Լենինի նշանը կպցրեց դոշին,պարտիական տոմսը առավ ու ուղիղ ռայկոմ.

-Ընկեր քարտուղար, ես խնդրում եմ նկատի ունենաք, որ ես ինվալիդ անպետք մարդ եմ… մտածում եմ իմ պետությանը մի բանում օգտակար ըլնեմ. Էդ իմպերիալիստ ամերիկացիների հետ առևտուր անելիս ինձ փոխանակեք էրկու մեշոկ ցորենի հետ:

* * * *

ՄԵՂԱԴՐԱՆՔ

Երևանում հայտնի եղավ , որ Բռնակոթ գյուղում ահռելի մի գայլ են սպանել և պահանջեցին տեղափոխել: Բռնակոթում գայլին դրեցին դագաղի մեջ ու տարան Երևան:

Տեղ հասնելուն պես` ուղեկցորդը հայտարարություն արեց.

-Ես իմ պարտքն եմ համարում Ձեզ փոխանցելու հանգուցյալի վերջին խոսքը.

,,Ես բռնակոթցիներին չեմ մեղադրում մեղադրում իմ մահվան մեջ:Ես ինձ համար գնում էի մի քանդած գոմի մոտով էս ուզեցիները

* * * *

ՈՍԿԻ ՏԱՏԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հինգ հարս ունեմ,ամեն մեը մեկից լավ , բայց հենց մեկի եղունգը ծուռ կտրեցիր` կթռնեն էրեսիդ… ամանը լվանալի ա , ես եմ սուս փուս մաքրում, գարդիրոֆի վրա փոշի կա` ես եմ մաքրում …. ով ա ինձ շան տեղ դնում , տղերքս էլ ջուրը բերաններն առած, խոսքները մեկ արած, ոնց որ աղոթած լինեն… Աշխարքը էնպես ա շուռ եկել, որ աղջկերքն են կառավարում: Փառք Աստծո, որ մի աղջիկ ունեմ. էն ա իմ փրկությունը:Էս աշունքը հանեմ էս տղերքից գլուխս ազատեմ` տեղափոխվեմ աղջկաս տանը…. ապրեեեեեմ:

* * * *

ԴԻԶԱՅՆՆ ՈՒ ԴԻԶԵԼԸ

- Այ Ժորա էս մեքենադ լավ դիզայն ունի,- նկատում է Երևանցի ընկերը:

- Հա , լավ կիներ, վեր դիզելավ իներ, բայց բենզինավ ա` փոխելու եմ գազավ,-բանիցորեն խորացավ Ժորան:

* * * *

ՄԱԶ ՈԽԻՍՏ

Հեռուստամոլությունը հասել էր զորանոց.
-Արա, այ մազոխիստ, էդ տելեվիզորը անջատի քոն ինենք ,- պահանջեց Բաբոն:
-Բաբո , տելեվիզորը հինչ կապ օնե մազին նհետ, համ էլ էրկու օր առաջ սաղս վարսավիրի կողք ենք քյացալ,իզուր նամյոկ չանես- խելացիորեն արդարացավ Վաղոն:

* * * *

ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ

Հանձնարարված ուղղությամբ տարածքը թուրքերից մաքրելուց հետո Սիսական ջոկատի համար առաջնային խնդիր դարձավ Հրաչ Փոքրիկին լողացնելը: Գետի ջուրը տաքացրեցին, Հրաչին դրեցին մեջը, որ կակղի, ներքնաշորերը վրայից քերեցին, ադյալով չորացրեցին, բայց ներքնաշորեր չգտան:Ի վերջո ,թուրքի տուն մտան և միակ չօգտագործված շորը թուրք տատիկի թումբանն էր, որ արժանիորեն բաժին հասավ Հրաչին. համ ազսատ էր , համ էլ տաք էր պահում:

* * * *

ԱՐՏԱԿԱՐԳ

Բժիշկ Գագիկը մի քանի օր էր, որ վիրավորներ էր ընդունում և չէր կարողացել քնել:Հրաչ Փոքրիկը ներս մտավ ու տեսավ հոգնած բժշկին.

-Հրաչ ջան, լավ ա եկար, կարող ա արաղ ունենաս

-Չէ ինչի համար

- Որ քեզ հյուրասիրեմ, քեզ հետ էլ մի բաժակ ես խմեմ, որ կարանամ աչքերս շուտ փակեմ `շուտ արթնանամ:

* * * *

ԺԼԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ

Աղալոն ամենա շատը սիրում և հարգում էր ժլատ մարդկանց:

-Աղալո, զարմանալի ա , որ հենց ժլատներին էս սիրում, -հարցնում են ընկերները:

-Հեչ ,զարմանալու բան չկա, որ չբացատրեմ `պատմությունս անեմ…

Մերս , որ ինձանով էր, հերս իրիկունը հոգնած թախտին նսում ա ու նայում մորս.

-էս էղածներին ոնց ենք պահելու, որ էդ մինն էլ աշխար բերես, էս հինգ մանեթը վեկալ վաղը գնա բժշկի,վերջացրու…:

Մերս հինգ մանեթը վերցնում ա ու առավոտը տխուր-տխուր տնից դուս ա գալիս, որ գնա գեղամեջ, ավտոբուսը նստի ,գնա հիվանդանոց: Կանգառի մոտ, գյուղի խանութում հերթ ա լինում, մերս, որ հենց ընենց չսպասի ավտոբուսի` հերթ ա կանգնում ;Մերս, որ հերթ ա կանգնում մինչև ավտոբուսի գալը հերթը հասնում ա ու տեսնում ա էրեխեքի շոր կարելու սիրուն չթեր են ծախում:Հինգ մանեթի չիթ առավ ու մնաց կանգառում կանգնած:Բայց որ իմացավ ավտոբուսն էկէլ –գնացել ա ու ձեռքին էլ փող չկա` սուս փուս գնաց տուն:

Հերս իրիկունը տուն ա եկել ու խիստ զայրացել ա մորս վրա, բայց էլ ձեռը ջեբը չի գնացել ,թե մի հատ էլ հինգ մանեթ տա մորս: Ես հենց եթ վախտ էլ փրկվեցի,,:

Ես իմ ծնունդով ժլատությանն եմ պարտական և հարգում եմ ժլատության առաքինություն ունեցողներին,-եզրափակեց նոր միտք արտահայտող Աղալոն:

* * * *

ՏՈՒ ԼԱՎ ԷՍ ԽՈՍՈՒՄ

Սիսական ջոկատի հարվածային մարտիկներից Աղալոն միշտ հափշտակված էր լսում Հրաչի սեղանաճառերը;Մի օր հարձակումից առաջ մոտեցավ Հրաչին.

-Հրաչ, խնդրում եմ, իմ թաղմանը տու կխոսես, տու լավ էս խոսում:

* * * *

ՄԱՐԴ ԷԼ ՅՍՊԱՆԵՆ

Դրմբոնի ուղղությամբ, թուրքերի դիմադրությունը կատաղի էր:Էլ պուլեմյոտ, էլ գրանատամյոտ` կարկուտի նման կրակ են թափում մեր գլխին…Մեկ էլ լսվում է Աղալոյի անհանգիստ ձայնը.

- Արա, էս ինչ վիճակ ա, սրանց սասը վեր չկտրցնենք` մարդ էլ կսպանեն:

* * * *

ԼՍՈՂ ՏՂԱՆ

Աբրահամը իր ամբողջ ջանքն ու վաստակը ներդրեց, որ որդին` Դավիթը բժիշկ դառնա: Ի վերջո, Դավիթը նշանակվեց քաղաքի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ:

-Դավիթ, մի ճար արա , գլուխս տրաքում ա, ասիս, հեսա ճաք ա տալու,-բողոքում է հայրը:

-Լավ , պապ, համբերի, հեսա զանգեմ բուժքրոջս տեսնամ հինչ դեղ ա առաջարկում:

* * * *

ԳԼԽԱՑԱՎԻ ԴԵՂԸ

- Դավիթ, բալաս ատամս ցավում ա մի ճար արա,-խուճապի մատնվեց Աբրահամը:

- Հայրիկ դեղ կա տանը, բայց լուծողական ա , էս ժամին ես ինչ անեմ:

- Բալաս դե տու ինչ անես , որ ուրիշ բան չկա , բեր դրանով յոլա գնամ մինչև առավոտ:

* * * *

ԹԱՆԿԻՑ ԷԺԱՆ

Սիսիանի ճանապարհին կանգնեցինք և պատահած մեր բաժին գյուրզան ուզում էինք բռնել:Օձը տակտիկապես ավելի հասուն էր, շրջադարձ կատարեց և ուղիղ մեքենայի մեջ մտավ:

-Տղերք , սա թունավոր գյուրզա յա, ինքը մի բան չարժի, բայց մենակ հակաթույնը 50000 արժե, էնպես , որ դրան սպանելը մեզ վրա ավելի էժան ա նստելու,- տրամաբանեց ռեժիսոր Սամվելը:

* * * *

ԶԼՈՅ ՍՈԿՈԼ

Ռուս Կոլյան էլ էր խարույկի մոտ, երբ ռացիան սկսեց խոսել.

-Արծիվ,արծիվ ես բազեն եմ, իմ դիրքերում ոչխարները շատանում են:Կոլյան , յա տոժե վայույու, յա դոլժեն զնատ շտո տակոե արծիվ,

-Արծիվ, էտո սոկոլ,- պատասխանեցին նրան:

-Ա շտո տակոե բազե:

-Բազե, էտո տոտ ժե արծիվ, նո զլոյ,- շարունակեց պատասխանը:

* * * *

ՄԱՐԱՏԵՐԵՆ

Մարատը նոր լեզվային ժանր էր հայտնագործել և անունն էլ դրել էր միևնույնաբանություն.

Վերջի վերջը վերջը չի,

Չուշացողը չի ուշանա,

Ես մեղավոր չեմ , որ ես մեղավոր չեմ,

Երբ խելքի գանք ` խելքի կգանք,

Եթե մինչև մեռնելը բախտը չի բերել, ուրեմն բախտը բերել ա , որ մեռել ա:

* * * *

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԵՆԱՑԸ

Սեղանի շուրջ ջերմ մթնոլորտ էր և ոգևորված խմեցին կանանց կենացը և մասնավորապես հայ կնոջ կենացը, ում հայ տղամարդը միշտ իրենից բարձր ա դասել, ոչ թե Եվրոպացիների նման, որ նաև հորինել են տղամարդու և կնոջ հավասարության մասին հիմարությունը:

-Իսկ տղամարդկանց կենացը չխմեեենք,-առաջարկեց մի տղամարդ կին ու ինքն էլ պատասխանեց.

- Չէ, ինչ տղամարդ, էսօր ուր ա տղամարդ, էսօր ով ա տղամարդուն հարգում որպես տղամարդ,տղամարդուն ճանաչում որպես տղամարդ:Տղամարդը էն ժամանակ էր տղամարդ, որ յոթ կնիկ էր պահում և յոթ կնիկներն էլ իրեն էին պահում և ոչ մեկի մտքով չէր անցնում դավաճանության մասին, հիմա մի կնիկ ա մնացել ամեն տղամարդու քթի տակ, էն էլ ամեն օրվա խոսք ու կռիվը դավաճանության մասին ա:

* * * *

ԲԵՂԵՐՆ ՈՒ ՊԱՊԻԿԸ

-Պապիկ, ուզում եմ բեղեր պահեմ,- Բենիկին է դիմում Արմեն թոռը:

-Արա, այ դմբլո, բեղեր մի պահի է, պապիկիդ պահի, որ ես մեռնեմ` բեղ էլ պահե, մորուք էլ:

* * * *

ԼԵՆԻՆՆ ՈՒ ԳՈՐԾԸ

Պապը լսում էր, թե Արմենը ոնց ա դաս սովորում:Արմենն էլ ոգևորված դասը բարձր էր կարդում.

-…Լենինը թեև մեռավ, բայց նրա գործը անմահ է…

Պապը չդիմացավ, միջամտեց…

-Չէր ինի , վեր Լենինը մնար հինչքան օզում էր, բայց գործերը շուտ մեռնեյին մուք ալ կըպըրծնեյինք,ինքն ալ խայտառակ չէր ըլնի:

* * * *

ԱՊՈՒՆ ՍԸՐՏԸՈՒԶԻԼԻՔԸ

99 տարեկան Աթանեսը մահամերձ էր: Հավաքվել էին հարազատները և ուրախ կատակներ էին անում:Ավագ որդին զրուցում էր հոր հետ.

-Ապա, սերտդ հինչ ա օզում:

-Բալաս սերտս սարի մորի ա օզում: Որդին շուռ եկավ հավաքվածներին.

-Չէ, այ ժողովուրդ, իզուր էլ հավաքված էք, ապուն զուրուցը մեռնողի զրուց չի.մհենգ հալա փետրվար ա, մորեն մարտի վերջին ա տուս կյամ:

* * * *

ՀՐԱՀԱՆԳ` ԽՈՍՏՈՒՄՈՎ

Սիսական ջոկատի հերթապահության օրերից մի օր Աղալոն հրահանգ ստացավ.

-Դիրքում ուշադիր եղեք, որ կրակը ճիշտ ժամանակին դադրեցնեք…

-Հրամանատար, լսում եմ , բայց մի խնդրանք ունեմ, մի պան խոսք տոր , վեր ասածդ մոռանամ վեչ:

* * * *

ՊԱՏԵՐԱԶՄԸ

1994 թվականի զինադադարից հետո Հրաչ Փոքրիկը, իրեն թույլ տվեղց զբաղվել անձնական հարցերով և անմիջապես երկրորդ օրը գնաց հարսնախոսության:Հարսնացուի հայրը դժգոհ էր:

-Երիտասարդ , մեր երկիրը պատերազմի մեջ ա, դու ոնց էս ուզում ամուսնանաս:

-Հայրիկ ջան, ախր ինչ տարբերություն, ամուսնությունը նույնպես պատերազմ ա,- շարունակեց դիրքեր վերցնել Հրաչը:

* * * *

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նախագահական ընտրությունները շատ ծանր էր, ով նախագահ ա` չի ուզում թողնի աթոռը, ով ուզում ա նախագահ դառնա ձիու ոգևորությամբ վազում ա:Դիրքերը պահելու համր ընտրաճակատ էին նետվում պահեստային բոլոր ուժերըՀոգեբուժարանի հիվանդներին հավաքեցին և հրահանգեցին.

-Անունի դիմաց մի հատ պտիչկա եք դնում , հասկացաք:

-Հո հիմար չենք, որ չհասկանանք ,- պատասխանեցին…

Գլխավոր բժիշկը, որ պատասխանատու էր հոգեբուժական ձայների համար, հարմար պահ գտավ կողքանց նայելու, թե իր սաները ինչպես են լրացնում հարցաթերթիկը և ընտրություն կատարածներին հրավիրեց նստել մեքենա:

-Մեր թեկնածուի անվան դիմաց, բոլորդ պտիչկա էգ նկարել,-հարցրեց հանդարտորեն:

-Չէ ,-իսկույն արձագանքեց մի տարեց կին,- ես չեմ կարողացել ,,պտիչկա ,, նկարեմ, ես կով եմ նկարել…

* * * *

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

-Արտուշ, էս ինչ հաշիվ ա , ով խաշ ա գցում , դու վերի գլխին նստած էս:Բան չեմ ասում,երևում ա, որ խաշ շատ ես սիրում, բայց լավ կլինի, որ մի անգամ էլ դու խաշ գցես ` հրավերք անես:

-Վալոդ, ինձ ոչ վախեցրու, ոչ էլ սովորացրու , ես էս գործը լավ գիտեմ , դրա համար իրար չեմ խառնում. Ես մանագիտացել եմ խաշ ուտելու մեջ` էդ ուղղությամբ էլ գնում եմ ու չեմ շեղվում:

* * * *

ՄԵԴԱԼ

Պատերազմի վետերանների մարզային հավաք կազմակերպեցին Սիսիանում և Տիգրան Ավանեսյանին մի մեդալ էլ տվեցին` Ստալինգրադի պաշտպանության մասնակցելու համար:

-Էս ինչ մեդալ ա ,առաջ էր մեդալ, հիմա խաղալիք էլ չի ,զայրացավ Տիգրան Ավանեսյանը, թոռնիկս մի քանի կոպեկով շուկայից ա առնում, որպես քանդված պետության հնություն, դուք հլա հաշվում եք, որ սա մեդալ ա ու հլա կանչում էք, թե մեդալ եք տալիս:

* * * *

ԲԱԽՏ ՆԱՅՈՂ ԲԺԻՇԿԸ

Սասունը ծառայությունը ավարտելուց հետո մի օր տեսության գնաց հոսպիտալի իրեն վիրահատող բժշկին.

-Բարև , բժիշկ, եկել եմ տեսնեմ ոնց էս… նաև եկել եմ ասեմ, որ ես լավ եմ ու շատ շնորհակալ եմ:

-Չեղավ, մինչև վերքդ չտեսնեմ, չեմ իմանա դու ով էս:

-Սասունը բարձրացրեց շորերը մինչև կրծքավանդակը…

-Լավ , պարզ ա,-սպին զննելով խոսեց բժիշկը,- դու Հարությունյան Սասունն էս Կապանի գումարտակից, յոթ օր էս պառկել ինձ մոտ, բարդություններ չես ունեցել, ապրես, որ քեզ լավ էս պահել,- բախտ նայելը ավարտեց բժիշկը:

* * * *

ՎԱԽՎՈՐԱԾ ԿԵՆԱՑ

Նոռլեն քեռին բաժակը բարձրացրեց , ասաց,- Լավն ըլնի,- ու կուլ տվեց:

-Նոռլեն քեռի, էդ խի էս ըտենց ասում,-նկատեց բաժակակից Գևորգը:

-Խոսքս երկրորդ բաժակի մասին ա, վախենում եմ երկրորդ բաժակը չլցնես..

* * * *

ՊԻՏԻ ՓՈՇՈՏՎԵՄ

Աղասի Խանջյանը, որ Զանգեզուր եկավ ճանապրհին մտավ Շաքի գյուղն ու իջավ ջրաղաց: Ջրաղացպանը լուսամուտից տեսավ , որ պատվարժան հյուրեր են եկել և ահաբեկված դուրս նետվեց ալրակոլոլ շորերով:Խանջյանը մոտեցավ ու ձեռքը մեկնեց ջրաղացպանին:Ջրաղացպանը բարևեց ու միժամանակ վր բերեց.

-Կներես ընկեր Խանջյան փոշոտվեցիք:

-Իհարկե պիտի փոշոտվեմ, ով ուզում ա հաց ուտի նաև պիտի փոշոտվի,-պատասծանելով ջրաղաց մտավ նա:

* * * *

ՌԱՅԿՈՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Ռայկոմի քարտուղարը 1941 թվականին կանչեց մտավորականությանը.

-Այ ժողովուրդ, ես հավաքել եմ ջեզ մի հարցով. Էսօր էգուց ինձ կարող ա տանեն ճակատ, Ձեզանից ով կուզենա ղեկավարել իմ փոխարեն…

Առաջին… երկրորդ… երրորդ… Ես հարգելի քարտուղարին խնդրեմ , որ բոլորիդ անունները ցուցակում նշի և մոտ օրերս մենք կհանդիպենք:Մի քանի օր հետո ցուցակագրվածները նույն էշելոնով գնացին ճակատ:Նրանց ճանապարհելու էր եկել Ռայկոմի քարտուղարը:

* * * *

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ

Ոստիկանը մոտեցավ Քնարիկին որ սկսել էր վարել ամուսնու մեքենան.

-Տիկին, Ձեր վարորդական իրավունքը:

-Չունեմ:

-ՈՒրեմն Ձեր մեքենան կտանեմ տուգանային հրապարակ:

-Ինչու հրապարակ:

-Որովհետև մեքենա ունես , բայց վարորդական իրավուքն չունես:

-Դե որ էդպես ա , մեր տանը դաշնամուր ունեմ, բայց չեմ կարողանում նվագեմ, եկեք էն էլ տարեք հրապարակ,- տրամաբանեց Քնարիկը:

* * * *

ՄԵՂԱՎՈՐ ԲԺԻՇԿԸ

Բաղդասարյան Սամվելի կնոջը հինգ անգամ ծննդատուն տարան, հինգ անգամ էլ հերթապահ բժիշկը Վարդանյաննն էր:Երբ պարզվեց , որ էլի աղջիկ է ծնվել, բժիշկը ծնունդը կարգավորելուց հետո ներողություն խնդրեց ու առաջին հարկի լուսամուտը բացեց, որ դուրս փախնի:

-Բժիշկ, ախր, լուսամուտից ուր ես փախնում,- զարմացավ բուժքույրը:

-Ես արդեն ինձ եմ մեղավոր համարում և չեմ ուզում Սամվելին Էդ վիճակում տեսնեմ:

* * * *

ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԱՂԱԼՈՆ

-Աղալո,դիրքում ուշադիր եղեք, որ կրակը ճիշտ ժամանակին դադարեցնեք,- հրահանգը փոխանցեց բժօշկ Գագոն:

-Գագո ջան տժեր պեն ըս ասում մի պան խոստացի, որ ասածդ մոռանամ վեչ ,- ավելացրեց Աղալոն:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1936
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott