suren.grigor
Logo

ՀԱՆՈՒՆ ԵՎ ԸՆԴԴԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Article image Սովետական Միության պերեսրոյկան հայերս ավելի շուտ էինք սկսել և շատ շուտ էլ անցանք ժողովրդավարության: Մեր գործարաններում եղած փողերը միամտաբար քամուն տալուց հետո, ամերիկացիների և ոչ ամերիկացիների տված փողերն ու ժողովրդավարությունը իրար խառնելով այն արմատավորեցինք սկսած անկախ պետական իշխանության առաջին պատասխանատուներից մինչև վերջին մասնավորեցված մանկապարտեզի տնօրենը:Հիմա ամերիկացիներն էլ պիտի զարմանան, որ Հայաստանում համատարած ժողովրդավարություն է` Ակադեմիայից սկսած մինչև գյուղական համայնքերի քայքայված և անօգտագործելիության պատճառով չօգտագործվող հողատարածքները , ավելի համատարած, քան խոշոր կակաչի պլանտացիաները Աֆղանստանի խորքերում, իհարկե, կարող է շատերին ժողովրդավրությունը տհաս թվալ, ներողություն , երևի պիտի վատահաս ասել , բայց արդյունքն ակնհայտ է. Հայաստանում.

իշխանության տարբեր մակարդակի տարբեր օղակները ժողովրդավարացան իսկ ժողովուրդը` վերացավ և արդարացի հարց պիտի առաջանա Ձեր մեջ, թե ի՞նչ եղավ հայ ժողովուրդը, որ տասնյակ հազարավոր դարեր ապրում ու ամեն օտար պետության մեջ ծաղկեցնում է երկիրը և ծաղկեցնելու մեջ հայերը թշնամի չունեն և եթե Աստված հաջողի ինչ որ մի օր նա կհասնի անշուշտ նաև իր հայրենիքը ծաղկեցնելու ընդհանրական կամքին, բայց հիմա որտե՞ղ պիտի փնտրենք նրան, որ հայտնենք, որ ինքը պիտի գա ու տեր կանգնի իր անցյալին ու ապագային իր առավելություններին ու թերություններին… պատմության կամ երկրաշարժի փլատակների տա՞կ մնաց , համբարձվեց միտինգային հրապարակների՞ց, որ գրողը՞, և որ ՞ Ամերիկան տարավ: Ժաղովուրդը ցնդեց՞…գուցե գնաց աշխատանքի ու չվերադարձա՞վ, ինչ՞ եղավ, ախր, հաղթանակած ժողովրդավարակ… պետության ժողովուրդը :Բայց գոնե հետքեր մնացած կլինի՞ դատարկ գործարաններում, առևտրի սրահներու՞մ, ոստիկանության պահուստներում և հիվանդանոցներում, գուցե …կազինոներու՞մ:

Բարձրացանք Էրեբունի բլուր և հարցրեցինք Արամե թագավորին ու նրա տեղակալ մյուս թագավորներին, գնացինք Արտաշատ ու Արտաշիսյան թագավորներին հարցրինք, գնացինք Բագարան , գնացինք Դվին , գնացինք Անի, ի վերջո գրողը տանի, ուր կորավ հայ ժաղավուրդը:

Փաստն այն է, որ արմատախիլ եղավ ու ասես քաղաքական մելիորացիայի միջոցով զոհ գնաց ժողովուրդը` անհետ, անհիշատակ; Ի վերջո ին՞չ աղետ է էդ ժողովրդավարությունը, որ սակայն պետությունը, իշխանությունները սիրում էն, բայց ոնց որ պարզեցինք ժողովուրդը չի սիրում, բայց ինչու չի սիրում.` կուլ գնալու և կործանվելու չափ հիվանդության տեսա՞կ է, ծանր տոկոսով պա՞րտք է. երկրաշարժից թույլ է՞ , թե՞ զորավոր, խու՞լ է, թե՞ անաղմուկ, վատ է, թե՞ ավելի վատ:Լավ, ինչ էլ որ լինի արդեն եղած է, բայց ո՞վ է մեղավոր, բայց եթե մեղավոր կա , ո՞վ կասի որ նա մեղավոր է,… ամենևին հույս մի փայփայեք, թե վկաներ կգտնեք, ամբոխից ներս և դուրս… ոչ մի վկա չեք ճարի, բացի Եհովայի վկաներից, որոնք վճարվում են միայն Եհովային վկայելու համար, իսկ Քրիստոսին չեն վկայում այն պարզ պատճառով, որ դրա համար իրենց չեն վճարում և ըստ տիրելու օրենքի որդուն պետք է հակադրեն Հորը Անցյալը ապագային սերը ատելությանը, ընդ որում ատելության համար կվճարեն սիրո համար չեն վճարի , Եհովայի համար կվճարեն Քրիստոսի համար չեն վճարի և դա պիտի տևի այնքան մինչև կամ վերանաս կամ հասկանաս, որ ամեն երկիրր իր տան համար ինքը պետք է վճարի մի տարվա մեջ քսան տարվա մեջ մեկ է ինքը պիտի վճարի : Ասելիքս Ձեզ միտք պետք է տա,

ով վկա փնտրողներ: …Իսկ եթե գտնվի մեկը, որ ասի թե ով է մեղավոր, ին՞չ օգուտ դրանից:Ճշմարտությունը վաղուց փորկապության դեմ լուծողական է դարձել, ճշմարտությունը, պարզապես, աչքերը կապելու շալ է դարձել` խավարին հարմարվելու համար: Հիմա բարձր քաղաքակրթվածության արտահայտություն է , եթե գիտես ճշմարտությունը ու չես ասում, եթե հանցագործին տեսնում ես, բայց չես վկայում:Իսկ ինչու չի ասում կամ վկայում` որովհետև, եթե մի մարդ ասաց ճշմարտությունը, ուրեմն վերջ, նա է պատասխանատու, իսկ եթե նա է պատասխանատու, ով է թողնում, որ պատասխան տա:Ով իրականացնում է ժողովրդավարությունը, նա ժամանակ չունի մտածելու դրա մասին, իսկ ով ժամանակ ունի, չի կարող մտածել, քանի որ այնքան աննկատ, քաղաքականության պես այնքան նուրբ ու բարակ բան է ժողովրդավարություն ասածը, որ մտածելու բան էլ չկա:Ճշմարտություն խոսողի գլուխը ծակ է.... եթե գլուխը ծակ չլիներ, նա ճշմարտության մասիրն չէր խոսի և այդ ով է եղել պատմության մեջ, ով խոսել է ճշմարտության մասին և իր գործերով արդարացրել է իր խոսքը. նրանք ըստ էության պետք մեղադրվեն մարդկանց անհիմն հույս ներշնչելու մեջ և անպայման պետք է դատապարտվեն, այո , հուսախաբությունը քրեական հանցանք է :Իսկ նրանք ովքեր ուզում են խուսափել այդ հանցանքից, պարզապես սկսում են ճիշտ գործեր անել:

Երբ Հայրենիք վերադարձած հարազատները սկսեցին ժողովուրդ փնտրել` հայտնաբերեցին , որ բոլորն էլ կուսակցությունների մեջ են տեղավորվել:Մեկը հոգնել էր ձայն վաճառելուց,հիմա այդ ձայնին քաղաքական աստառ է կարում-կպցնում, մեկը հոգնել էր աշխատանք փնտրելուց ու սպասելուց,հիմա կարող է ձայնը խաղարկել չենջերում և բիրժաներում` բարձրացնելով ու իջեցնելով փոխարժեք ասածը , մեկը վախեցել էր արդարության ջղաձգումներից, մեկը` հույսի բորբոքումներից, մեկը գրպանի հիստերիայի մեջ էր ընկել բյուրոկրատան գրպանահատության և կոռուպցիայի ակամա և կամա խրախուսվող միջավայրում… և բոլորն առանց խուճապի,ժամանակին հատուկ համատարած հարմարվողականությամբ ընդունվեցին կուսակցությունների մեջ:Ի հակադրություն Սովետ Միության կոլեկտիվացման Հայաստանում սկսվել է համատարած կուսակցականացման առաջընթացը` կուսակցություն պլյուս վառելանյութի վաճառք հավասար է պետության, դրան էլ պլուս թոշակկ հավասար է ժողովրդավարական պետություն և քանի որ ժողովուրդը սկսեց կուսակցություններ փնտրել աշխատելու համար , կուսակցությունները սկսեցին շատանալ ու շատանալ` թունավոր և գունավոր սնկերի նման:Եթե նախկինում կուսակցությունները մեկ-երկու ընտանիքներից էին բաղկացած, հիմա սկսեցին ընդգրկել դատարկ մնացած տեղեր, ներքնահարկեր, թաղամասեր , մարզեր, միջմարզային տարածքներ և նույնիսկ …աշխարհամասեր:Ձայնորսությունը դարձավ կուսակցությունների հիմնական գործունեությունը:Եթե բազմամյա փորձառությամբ մեկին հարցնես, թե ինչ է աշխատում և եթե նա պատասխանի, թե Պետական ձայնորսության ավագ խորհրդական կամ Հայձայնորսհսկողության գլխավոր տեսուչ, ապա ամենևին չզարմանաք:

Գաղափարական և անգաղափարական կուսակցություններ հիմա չկան… հավասարության և անկախության հռչակագրի տակ նրանք հիմնականում բաժանվեցին երկու բանակի` ժողովրդավարական և հակաժողովրդավարական:Հակաժողովրդավարական կուսակցությունները ադամավճար էին հավաքում,և աղքատներից, և հարուստներից, իսկ ժողովրդավարական կուսակցությունները կուսակցական նպաստ սահմանեցին ամեն ձայնի համար, որ անհամեմատ էժան է վաճառվող ձայների գներից քաղաքական շուկայում: Անգամ որոշ կուսակցություններ կուսակցական մատանիներ սահմանեցին ի նշան համաժողովրդավարական ամուսնության: Այս նոր տիպի ամուսնությունը, իհարկե, եկեղեցում չի օրհնվում, քանի որ դեռ չի ապացուցված, որ դրանից ժողովուրդ կարող է առաջանալ:Որոշ կուսակցություններ սկսեցին սկզբնական կազմակերպությունների ձևով արտադրություններ ստեղծել` կոոպերատիվ հիմունքներով:Այո, ժողովրդավարության խորացումը և արմատացումը աշխատանք չունեցող պետությունում, ի վերջո, տնտեսական հիմքեր է ձեռք բերում և աշխատանքի շուկան սկսում է գոյանալ որպես միջկուսակցական աշխատանքային բորսա:Փառքդ շատ լինի, Լենին պապիկ, ի վերջո համատարած կուսակցականացումը աստիճանաբար վերաճում է համատարած կոլեկտիվացման: Այս նոր ներպետական ժողովրդավարական դրսևորումները դեռ ուսումնասիրության են կարոտում և, անշուշտ, պայծառատես մեկը կգտնվի, որ տեսություն կհորինի և հայերս նոր խոսք կասենք դեռևս անհասկանալի և միայն այն տարածողների կողմից հասկացված ժողովրդավարություն հասկացության մեջ:Անշուշտ ես դեմ եմ ռազմական կոմունիզմի նմանակությամբ ռազմական կամ ինչպես հիմա են ասում կլանային ժողովրդավարության տեսությանը, որ մեր հայրենասիրությամբ հարուստ երկրում, միմյանց նկատմամբ աստվածահաճո բարերարությամբ լցված երկրում տեղ չունեցավ, ինչպես, այո տեղ չի ունենա թռչնագրիպը: .

Նախ մենք պարզեցինք, որ փրկվել ենք մեծագույն աղետից…. Ես ուզում եմ յուրաքանչյուրը պատկերացնի, թե ինչ կլիներ մեր վիճակը , եթե հանկարծ մենք կուսակցություններ չունենայինք, այսինքն ժողովուրդը զրկված կլիներ իր փրկիչներից, որոնք գոնե երեք, հինգ տարին մեկ կփրկեին ժողովրդին: ինչքան շատ կուսակցություն, այնքան շատ փրկիչներ և, բնականաբար, ինչքան փրկիչները շատ լինեն , այնքան ժողովուրդը փրկված կլինի, նույնիսկ, եթե ժողովուրդը արդեն չկա:Ահա մեր հզորության չբացահայտված գաղտնիքներից մեկը և սա նաև իր բնույթով գաղտնի զենք է , որ Ամերիկան չի նկատում. ոչ ուրան ենք հարստացնում միամիտ Իրանի նման, ոչ ռուսների նման երկրաշարժ առաջացնող զենք ենք հնարում, այլ Ժողովրդավարության քողի տակ փրկություն արտադրող կուսակցություններ ենք ստեղծում:Իսկ փրկությունն էլ այնպիսի ապրանք է, որ աշխարհում սպառման անսպառ շուկա ունի և տրանսպորտի պետք էլ չունի:Դու մենակ արտադրի ու արտահանի, արտադրի արտահանի` ինտեռնետով, հեռախոսով, նամակով, ոտով, ձեռով…

Եվ որպես արդյունք, հարգելի կուսակցականակիցներ… և անկուսակցականակիցներ, որ հայրենիքում չեք, այլևս Հայաստանում մարդահամար չի լինի… է, եթե մարդ չկա , ի՞նչ պիտի հաշվենք և որ ամենակարևորն է ինչի՞ համար պիտի հաշվենք և ո՞վ պիտի հաշվի:Ձեր հուսահատությունը, սակայն, անմիջապես պիտի առողջականորեն փարատեմ` փրկելու համար ձեր սիրտը ելնող և իջնող ճնշումներից և զայրացող ներքին չարաբաստիկ խոլեստերինից :Հապա, հապա զինվեցեք քրիստոնեական համբերությամբ… նոր ժամանակները նոր լուծումներ ունեն . ով ձայն ունի նա անհրաժեշտություն է, ով ձայն չունի, նա անպետք է:Իսկ ձայներ հաշվելը ջուր խմելու պես բան է արդեն , որ ծախս չի ուզում և նաև , ճիշտ է շուտ փակվող, բայց նոր աշխատանքի տեղեր բացելու հնարավորություն է հայկական կառավարության համար., որը մեր առաջարկով թող կոչվի. ԸՆՏՐԱՁԱՅՆԱՎՈՐՆԵՐԻ հաշվառման պետական ԿԱՐՄԻՐ ռեգիստր: Ժողովրդավարության ամենածաղկուն ժամանակները պարբերաբար վերադառնում են, երբ սկսվում են ընտրությունները: Ամենքը գլխապատառ և խելակորույս հետևողականությամբ ամենուր ժողովուրդ են փնտրում/ ըստ իմաստի էլեկտորատ կամ ձայնազանգված և ամենևին հոգ չէ, թե այդ ժողովուրդը կա կամ չկա, նրանք գտնում են փնտրած ժողովրդին ու սկսում են վարել… ցանել, ասֆալտել, կոկել… կոկտեյլ, նվերներ, թոշակներ… վիրավորվածին ,,կալյասկա,,, ,,խաբվածին մասկա,,, կռիվ գնացողին կասկա,, ու մանկատներին նվերներ : Իսկ մինչև 18 տարեկան համրերի, շշուկավորների ու անձայնավորների համար Ազգային ժողովը մարդու իրավունքների շրջանակում կդիմի Եվրոխորհուրդ, որտեղից ղեկավար խորհուրդներ կստանա և կներկայացնի խղճահարության դրամաշնորհի:

Բայց հոգ չէ, ինչպես Հուդայի ժողովրդի ստեղծած ասացվածքն է ասում . ամեն անելանելի վիճակից կա առնվազն երկու ելք` ելքերից մեկը, իհարկե, հայերս գտանք. կուսակցության տոմսը թագավորական գահի պես ժառանգական է, կարող է գրավ դրվել, կարող է վաճառվել կամ փոխանակվել…, այսինքն կձևավորվի կուսակցական տոմսերի վաճառքի շուկա, որը հայկական տարբերակով կփոխարինի արժեթղթերի բորսային և ամեն օր կգրանցվի դրամի փոխանակման կետերի տախտակների վրա: Իսկ երկրորդ ելքը` ազգային ժողովը պետք է օրենք ընդունի հեշտացնելու համար մի կուսակցությունից մի այլ կուսակցություն անցնելու ընթացքը,որը կարող է լինել անհատապես և կարող է լինել զանգվածային, իսկ մեզ համար ոխերիմ բարեկամ ռուսները կամ օգնության սերմի մեջ որթի բացիլներ թաքցրած ամերիկացիները կամ իրենց երևակայող, մեզանից սովորածը մոռացած Եվրոպացիները կամ հայկական շուկայում հայերի ջանքերով արդեն եվրոպական հագուստներ վաճառող թուրքերը, թող դիտորդներ ուղարկեն, որ ժողովրդավարական փորձարկումներից իրենց համար օգուտներ քաղեն:Որպես պահուստային տարբերակ կարելի է իրավունք վերապահել Հանրապետության Նախագահին, որ ինքը որոշի , թե ով որ կուսակցության մեջ լինի, ով լինի իշխանություն, ով լինի ընդդիմություն:Սա պետք է շատ օրինաչափ ընդունել Այս Անցումային ժամանակաշրջանում, այսինքն կլանային իշխանությունից Անցում հայկական պետակնության և հետո Համահայկական պետականության:Եվ գուցե արժե հիմնը փոխելու հետ միասին նաև Հանրապետության անվանումն իրեն համապատասխանեցնել: Ասենք թե Հայաստանի Անձնապետություն կամ Հայաստանի Պարադոքսալ Հանրապետություն:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1044
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott