suren.grigor
Logo

ՈՒ ԵՐԲ ՄԻ ՕՐ ԷԼ ԻՄ ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁԵՄ ՀԱՍԿԱՆԱԼ

Article image







Երկու սիրտ արդեն վառվում են իմ մեջ
և կյանքս արդեն տվել եմ նրանց՝ հիսուն առ հիսուն
ու իմ դիակը վաղուց նետել եմ քարանձավի մեջ,
որտեղից ինքը կգտնի ճամփան։

Բ

Երբ տառապանքի քարքարուտներում
հատիկ առ հատիկ երկինք կառուցում
ու հավաքում եմ լույսը նրա տակ,
խաղաղություն եմ ցանում ամեն օր
հավատարմության խրամատներում
ու զորակոչված մայրերն են արդեն
երդումն ընդունում զինապարտության
և ամեն քայլը մոտեցնում է ինձ
նոր առավոտի այն կապույտ լույսին,
որ շեղբի պես է արյունը մաքրում,
որ ցավի պես է կոչում արթնության։
Աչքերս եմ փակում տարաշխարհների դռների առջև
և թափառական դիմակների տակ,
երբ չեմ կարենում անունս գտնել, գտնել իմ տեղը.
ինձ տանում են ու
շոյելով կորզում հոգուս երկինքը,
ու երբ մի օր էլ իմ տառապանքը փորձեմ հասկանալ,
բայց տեր չկանգնեմ ցավ ու վշտերիս՝
դուրս կշպրտեն իմ պատմությունից
և ես կորցրած իմ կյանքի համար
հոգ չէ,
թե պիտի չարանամ արդեն կամ մխիթարվեմ
անհավատարիմ բարությամբ լցված։
Այո, բոլորը շանթահար էին
և խարազանված ճակատագրով հեռանում էին
անապատներով, արնոտ ջրերով
և շղթայված էր նրանց պատիվը,
նրանց մահերը վաճառում էին
և Տիրոջ առաջ սեղան էր բացված,
և վխտում էին սատանաները,
և խրախճանքը նրանց արյունոտ
Սուրբ Սոֆիայի մարմարե ճերմակ ավազաններից,
կառավարության նենգ դահլիճներից
իջնում էր հողին
ու հետքեր թողնում ճանապարհներին,
պատերի վրա, պարզ ջրերի մեջ,
մեր մատյաններում, մեր ամենօրյա աղոթքների մեջ,
մեր վրեժի մեջ, մեր ատելության դարավանդներում՝
մինչև ինքներս հասունանալով կտեսնենք մեր մեջ այն
աղբյուրը,
որ սնում մեր հոգին ու դարձնում է հավատի ամրոց,
իսկ ամեն մի կյանք՝ ամրոցի մի քար.
ավելի ամուր քան ինքը՝ քարը…
Նրանց վրեժը
օրենքի ճամփով պիտի ամենուր տարածված լինի,
ինչպես հոգին է
լույսի զորությամբ տարածված լինում երկրի վրա։
Ապաշխարհության ձեռնոց է նետված ամեն մեկիս մեջ,
ամեն մեկիս մեջ դրված է մի քար,
որ պիտի հալվի
ու ամեն մարմին հղկվելով դառնա պրկված հոգու լար,
և ամեն հոգի՝ հավատամքի զենք։

Դ

Ոչ մեկը հիմա չի կարող գտնել հետքերը մահվան,
երբ նա անցնում էր իմ կյանքի միջով,
Ավագ եղբայրս հետևում է միշտ սառը ապակու ետևում
կանգնած,
Փոքր եղբայրս օտարության մեջ մսխեց իր հոգին…
Ու միշտ անավարտ լացի ձայներից խուսանավելով՝
փախչող քամին է ձյունը հավաքում
և բլուրներին և հովիտներում, աչքերի վարար փեշերի վրա
ու փառք Աստծո, որ դիակներն իմ ես կհավաքեմ մի
խրամատում ու կհանգստանան մինչև նոր ձնհալ.
գարնանը նրանց կրակի կտամ, որ հոգիները սնունդ ունենան։

Ե

Կտրված ծառի սիրտն հազար անգամ դեռ պիտի ճաք տա,
մինչև ազատվի մահվան ձեռքերից
ու հետո դառնա նվագող տավիղ։

Զ

Ու՞մ քայլերի մեջ պիտի հայտնվի արդարությունը
և ում կարոտից նա պիտի աճի
և ում ծարավից կդառնա աղբյուր,
և ում հավատով՝ զինագործարան,
ե՞րբ պիտի դառնա զենքի ճանապարհ ու տան արահետ,
պատժի չափանիշ, մաքրության նշան և ուժի սկիզբ,
հացի համար աղ, դրացու համար ժպտալու առիթ,
Հենակ լինելու կամավոր բատրակ,
Նեցուկ լինելու հավատարմություն,
գյուղացու համար հողի բանալի,
իսկ քաղաքացու համար ուղենիշ,
սեփական հոգու խոտորումները տեսնելու հայացք,
կամա–ակամա պղծությունների հաղթահարման կամք ։

Է

Էհ, ասացի ինձ.
դու կաննյութանաս դպրոցական հին նստարանների խիտ
անտառի մեջ,
քո ձայնը հիմա ոչ ոք չի լսում, բայց կյանքի իմաստ կդառնա
այնտեղ՝
հուր–ոգեղենիկ սրտերի ծովում,
ուր վեր բարձրացող սյուներն անձրևի երկինքն են պահում
բյուր կամուրջների խրձերի վրա:
Ոչ ոք չի ուզում ասածդ լսել, քանզի նրանք այն շղթայի մեջ են,
որ վաղվա հացը ոտնատակ տալով
ուզում են փախչել սեփական խղճի առջև խաչվելուց.
զոհ կդառնա նա, ով կարթնացնի փրկության հույսը….
Եվ ուսուցիչը ցավից փոքրացած խեղճ ցուցափայտով,
անցնելով բոլոր մերկ բացատները
պիտի շոշափի այն եղնիկներին,
որ վախվորած են ու սիրտը նրանց թիրախ է հայտնի,
իսկ ողջ էությամբ բաբախող մաշկը փշաքաղվել է…
Իսկ որսորդները հագնված են միշտ
տոնականորեն ու պաշտոնական,
օրենքը նրանց զենքեր էր տվել հենց օրենքի դեմ.
արդարությունը կրակոց է մի՝
ինչքանով հմուտ, նույնքան՝ հանցավոր…

Ը

Հին սիրո ծաղկած փողոցներով,
երբ սլանում էի ես ինքնամոռաց,
հենց խաչմերուկում բախվեցի իմ այն երկվորյակի հետ,
որ հակառակորդ աստղից էր իջել.
ու երջանկության գավաթը ձեռքիս,
երբ որ մերժեցի երջանկությունը,
ինձ թվաց մի պահ, թե ատելության հետ ամուսնացա։
Հագա լռության ծանր հագուստներ,
որ պատսպարվեմ հենց իմ մեղքերի հաձակումներից
և բնակվեցի խարխուլ մտքերի ավերակներում,
և սիրտս բազում օրորոցների հին կարոտներից
լացում էր անձայն,
ու ավետաբեր ցնծության ափին հասնելով անգամ
պապանձվում էի՝ երազանքներին դեռ անկարեկից։
Այդ ե՞րբ կարոտով ձեռքս պարզելիս անձրևներ կգան
ու ե՞րբ հայացքս կանգնի մի քարի, քարը կդառնա լուսաճառագ
սիրտ,
ու ե՞րբ քայլերս անցնեն հավատի քարքարուտներում
անտառներ կաճեն,
ու ե՞րբ խոնարհվեմ ծարավ աղբյուրին, պայծառ ջրերի
շնչառությունից անդունդների մեջ դրախտի լույսով դռներ
կցնծան…

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 594
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott