suren.grigor
Logo

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԻՐՈՋ ՄԱՐՄԻՆՆ Է

Article image







Լռիր,— ասում եմ հաճախ ինքս ինձ,— Ճշմարտությունը միշտ
խոցելի է՝ մի դիր սեղանին .
Ճշմարտությունը Տիրոջ մարմինն է, մի դիր սեղանին.
այն ամեն մեկը ուզում է թաքուն իր սրտում պահել.
այն դադարել է ամոքել արդեն և թիրախի է վերածում մարդկանց,
իսկ ես, ես այնքան համառ եմ իմ դեմ,
որ պինդ կկառչեմ Նոյի տապանից՝ ու կխուսափեմ հին սխալներից
ու մտածում եմ գուցե իմ հոգին միայն կփրկվի
ու կսավառնի մշուշի նման աշխարհի բոլոր ջրերի վրա…
ջրից դուրս գալիս մեղքերը բնավ,
չեն կառչի սրտից, փեշերից, մտքից…
Տեր իմ,— ասում եմ,—
այս անձրևների երակներով են քեզ ընդելուզվել իմ երազները,
որ պիտի ապրեն ինձանից հետո
և իմ անմարմին գերեզմանների լույսով կբացվեն կյանքիս
հետքերը։

Բ

Սովյալ երկնքում արհավիրքներ է ցավը հորինում
ու հետևում է երեխաների բոբիկ օրերին.
ես ձեռքս դրել եմ Քրիստոսի զարկերակին,
ես ձեռքս դրել եմ գեղարդակիր դահճի զարկերակին,
ես ձեռքս դրել եմ Պիղատոսի զարկերակին…
Իսկ Հուդան, Տեր իմ, որտեղ է Հուդան.
նա միշտ կորչում է, դիմափոխվում է,
արթուն է, երբ որ քնած է խիղճը,
քնած է, երբ որ արթուն գործում են իր հանցանքները…
ինչպես կարող եմ, Տեր, ձեռքս պահել այդ զարկերակին…
Այս մերկ, հուսահատ օրերի հանցավոր ճահիճում
ես թռիչքի տեր եմ,
եթե տաճարներիս որբության մեջ գանձագողության
հիվանդություն կա,
եթե սերը երկրի վրա հոգեփոխությամբ
և դիմակների գունագեղությամբ է արդարանում՝
ես թռիչքի տեր եմ,
եթե հաղթանակները մաշվում են դրամագլխի պես
և դժբախտությունը անցյալ ու ապագա է փնտրում՝
ես թռիչքի տեր եմ,
եթե մարդիկ չեն հավատում և հանդուրժում են միմյանց
խաբելը,
եթե վստահելը դարձել է դիպուկահարության թիրախ,
եթե բարի գործը դարձել է պատժելի,
եթե սմքած ու հոգնած թաքնվում ես վշտացածների խորանում՝
ես թռիչքի տեր եմ,
եթե ամբոխն է արդեն փողոցում,
իսկ առաջնորդը խաբեբա, դավաճան ու ընկեցիկ,
եթե սահմանները հեծեծում են կորուստների մորմոքներից,
եթե խավարի թանձրացող ծանրությունն է դառնում
շնչառություն՝
ես թռիչքի տեր եմ,
եթե տուն գնացող մարդը դանդաղեցնում է քայլերը,
ես թռիչքի տեր եմ։
Մոմի լռությամբ այրվում եմ իմ մեջ,
հույսով վարակված քայլում եմ,
քայլում ու փնտրում եմ խորշերում թաքնված
նշխար–նշխար զոհաբերումը բյուրեղյա սրտերի,
ուրեմն՝ ես թռիչքի տեր եմ։
Թեև կյանքը դառնում է ավելի խաբուսիկ,
բարեկամները՝ վտանգավոր,
սրիկաները՝ գոհ,
ոստիկանները՝ հրահրող։
Մաքսավորները վճար են գանձում կարոտից ու լքելու ցավից,
ու աշխարհով մեկ նետված եմ ինքս իմ դեմ ճակատամարտի…
Ես թռիչքի տեր եմ։
Պապերիս հայրենիքը կորցնելուց հետո
ես աղեղնավոր եմ, ես իմ պապերի թռիչքի տերն եմ։
Շոգ ամառ է, սիրելիներ,
և անխուսափելիորեն չորանում են ձեր իրավուքները…
Քիչ հավաքվեք և քիչ քայլեք փողոցներում…
չեք տեսնում, Տեր Աստված,
մի՞ թե չեք տեսնում, օ մայրեր,
ձեր որդիները դեռ թաքնված վախեր ունեն…
Օ, այսքան կույր լինել ու այսքան
լացի համար պատրա՞ ստ…
Ախր ուզում եմ ձեզ հետ կիսվել,
ախր իմ կատվի մարդկային կերպարը ձեզ համար բուժիչ կլինի.
նա այնքան է սիրում իր ձագին, որ ամեն օր, ամեն օր տանում է՝
հաղթահարելու բարձունքներից թռչելու վախը,
շան դեմ կանգնելու վախը,ջրի մեջ խեղդվելու վախը,
խավարում կորչելու վախը, խղճի առջև կանգնելու վախը,
իր քնքուշ ճանկերը թշնամու դեմ հանելու վախը…

Գ

Ահա Հրապարակը և Պողոտան տանում են այնտեղ,
որտեղ ամեն ըմբոստ ինքն է որոշում իր արդարության դիակի
տեղը ու իր արդարության թաղման օրը,
որտեղ ամեն քարի մեջ չորացել է տնանկ արվածների լացերը
և հիմա ամոթից ծածկում են դեմքերը,
ու դիմակները խիստ թանկանում են.
ախր միամտության թույլ երազներն են փողոցում սպանվել
դավադրության դրոշի տակ…
Երկուհազարութին ոչ ոք չզարմացավ, երբ հասկացավ, որ երկակի խաբվել է….
Երկուհազարութին ոչ ոք չզարմացավ
իր քունքին ուղղված ատրճանակի համար։
Ես իմ խաչը չեմ ուզում թաղել, նա ինձանից հետո էլ կապրի,
մանավանդ՝ երբ անձրև է գալիս
և չգիտեմ …կվերջանան այս անձրևները ՝ ոչինչ չգիտեմ…
ոչինչ չեմ տեսնում, չեմ լսում, չեմ հիշոււմ, չեմ ուզում մտածել,
դուրս կգամ այս խաղից և տուն կգնեմ մի ջրառատ գյուղում
ու բանաստեղծություններ կգրեմ բնության
և կենդանիների աստվածային մաքրության մասին,
թե չէ
ես այսօր հարյուր տարի ավելի ապրեցի, քան երեկ։

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 562
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott