suren.grigor
Logo

ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ԿԱՄ ՄԻ ԱՅԼ ԵՐԿԻՐ

Article image







Արմատով եմ տեսնում
բոլոր դժբախտությունները՝
հաղթանակներից և պարտություններից հետո։
Հաղթանակներս թշնամիների թուլությունն է լոկ,
պարտություններս՝
խաբված լինելու իմ պատմությունը:
Իմ արդարության ընդվզումները
հոծ շքերթներում դառնում են տոներ,
երբ ամրանում են արմատների մեջ ամեն զինվորի:
Իմ արդարության լուսամուտները
կրակակետի դիրքեր են բերդի հենց պատերի մեջ:
Իմ արդարության տաճարների մեջ
հոգու սահմանը ճառագում է բյուր մոմերի լույսով,
հավատարմության ճերմակ դրոշով
զենքերս եմ պահել ու տաք բարուրել:
Իմ արդարություն…
իմ դեմ ես, որ հենց քեզնով զորանամ:
Իմ Խաղաղությունը երեխա է օրորոցում,
որ լացելուց հոգնել ու քնել է
ու ափեափ է նետում հայրական քնքշանքը տագնապահար:
Իմ երազանքը վաստակած հաց է, որ լուսավորում է օրս,
Եռածալ նամակ է,
որ աչքեր է արցունքոտում ու տաքացնում է տունս:
Իմ հիշողությունը,
երազից պայծառ է և հույսից հզոր,
կանթեղ է խավարում,
թշնամիների դասերի համար
ծփացող դաշտ է ականապատված:
Ծանր անձրևի թողած հետքերով
իրիկնահացի աղն եմ հավաքում չեչաքարերից
և պահպանում եմ վերքերիս համար որպես հատուցում՝
ճանաչելով հին պարտքերն հավատի:
Ես ձեզ եմ կանչում,
զենքի ասպետներ և ժառանգորդներ,
որ մահանցումի
արյունոտ դասեր մատուցեք նրանց,
ովքեր խլանում են կույր լռությունից ՝ խեղանդամ դարձած
ժամանակի մեջ:
Արթնանում ենք,
երբ քնքուշ բառերի անդունդն է գահավիժում
քարի պես կարծր հասուն արցունքը երեխաների:
Ով ժառանգություն ստացավ իր հոր մարտական սիրտը,
նա արցունք սրբելու վստահության բռունցքի տերն է:
Զինվոր, խոնարհիր զենքդ
զոհված ընկերոջ գերեզմանին
և հետո համազարկով հաստատիր,
որ ընդունել ես պատգամը նրա.
Իմ երակների միջով թշնամու մահն է հոսում…
Տեր, Քո անունով եմ ես զենք կրում …
Անվերջ մարտի մեջ Քրիստոսը
մեզ հետ է զինվորական շորերով…
և նրանք, որ հրամայելու պես ստիպում են մեզ
արթուն մնալ սգալու և հրճվանքի պահին:
Տկարությունը
ստրկացնում է անհաստատ միտքը,
իսկ պարտությունը սահմանն է ըմբոստության,
որ դառնում է զենք…
Երբ ապրած կյանքի ամեն օրը հղկելով դառնում է զենք,
մահը կանգնում է իր հայելու առջև
և դու պիտի նրա անկուշտ ճանկերից քո սիրտը պոկես…
«Իմ վերքերը հին
հայտնում են գուժկան անձրևի մասին»:
«Տաք ափս կրկին հիշեցնում է ինձ,
թե ինչպես դանդաղ թոշնում է
ձեռքը արյունաքամ զինվորի.
նրա լռության պատգամները
իմ ժառանգությունն է»:
«Ես չհասցրեցի սիրել ծաղիկը իմ Գարնան,
բայց ամուսնացա հավիտենության հետ.
իմ մահը՝ իմ սերն է հարատև
իմ սերը՝ մշտարթուն դեսպան ապրած և չապրած օրերի»:
Իմ երազները
պատսպարում են մորս ուսերի ջրվեժները լուսե,
հորս ծխախոտի մեջ թաքնված կայծակները…
իմ երազները ապրող կամուրջներ են…
Ախր երկիրս սիրո և արդարության քաղցից է ճաքճքում,
Իմ երկիրը նայում է հեռուն՝ բնազդորեն քրքրելով
հիշողությունը,
Իմ երկիրը խոսում է բոլոր ծնվածների ու նոր ծնվողների
ձայնով,
իմ երկիրը դանդաղ բարձրացնում է մահերով հղկված իր
կուրացնող վահանը:
Ես միշտ վերադառնում եմ դաժան ճանապարհներով.
և ընկերներս շեշտակի նայում են աչքերիս մեջ
փնտրելով …՝ հավատարմության
երկիր…

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 652
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott