suren.grigor
Logo

ՀԱՄԱՆՎԱԳ ՌԱԶՄԻ

Article image 1992թ. Մարտակերտ
Պատերազմի ցնցոտիներն հավաքեցի
ամեն տան մեջ հույս վառելով:
Հողմացրիվ գաղթականներն ինձ մերժեցին
ու տրվեցին անզեն ու կույր ճամփաներին:
Շառագունեց ձիթաճրագն առավոտի,
երբ դուրս եկանք խավար ու կույր հորձանքներից.
այս խաբուսիկ անհողմության մեջ – ավետիս՝
ընդդեմ բոլոր տարտարոսյան փորձանքների:

Բ

Ցնցելով մահվան հիշողություններ եկած ու անցած,
մամուռների տակ թաքցրած արև, սերմ ու թալիսման.
ծխնիների մեջ լերդացող հույսի մրրիկներն անսանձ
առաջնորդեցին խավարը մինչև խորանը կիզման:
Փլատակներում կորած աստղերը անհամար ու ցուրտ
թփրտում էին պրկված ձեռքերի սարսուռի մեջ տաք,
և երազները տարիների մեջ ճեղք էին բացում,
ու շառաչում էր ինձ տեսանելի ափն՝ ինչպես ապտակ:

Գ

Ըմբոստության որդիներիս օրոցքներով
անցա վիհերն անկումների՝
անապատների սարսափը ճեղքած
և ջղաձիգ բարձունքների սահանքները
կուտակելով ականներում–
բռնկեցի
ու պայթյունը սեպագրվեց ամեն սրտում
որպես պատգամ։

Դ

Պիրկ ու կառչուն արմատներով
հանձնվեցի սուրբ ջրերին
ու զանգերին օջախների,
և օր օրի
ես ավելի համաչափ եմ արդեն զգում
զարկերակը նախնիներիս:
Նրանց փխրուն աճյունները
գերությունից դուրս բերեցի նոր ուղեծիր
և տուն դարձող արագիլի զգոնությամբ
ես արթնացրի վանքեր ննջող ու խոնարհված,
և խաչքարեր՝
լռությունից խելագարված:
Ակունքներին հավատարիմ
քաղաքներում ու գյուղերում
ծխախոտի ընտիր սերմեր
բաժանեցի զինվորներին,
գիտեմ. նրանք ընծայվում են
բորբ երկնքին
և պատրաստ են ևս մի կյանք
ճեղքել անցնել
խուլ անցյալից վերադարձած հովիտներով
և գրոհել՝
կորցրածը ետ բերելու:

Ե

Տրորված զանգեր չարքաշ օրերի…
արյան հետքերը
թողեցին մոմեր փնտրելու կարոտ,
և օրոցքների գուժկան լռությամբ
սահման դրեցին:
Սակայն մահերը դեռ չեն ավարտվում՝
ու չեն սկսում դեռ ինչ որ մի բան.
թիկնապահի պես
հսկում են նրանք…

Զ

Վերադարձի ճամփաներից հավաքեցի
իմ զինակից ընկերներին՝
առաջնորդելով դեպի նոր տապան.
ես սահմանեցի
ժամանակի մեջ
մի նոր ժամանակ …

է

Հարազատների աղոթատեղի
դարձող այս երկրում
մեր նավը սիրտն է,
բայց ճգնավորներն
ինչու են այսքան օտար ու սակավ,
և ճրագներն են թեև շատացել,
բայց գիշերները
սարսափելի են դառնում խավարում…
Հո՞ւյս պատարագեմ
և վարագուրվե՞մ հին երազներով…
թեև տեսնում եմ
արմատների մեջ այրվող երկինքը.
մարտահրավեր նետող գույներ են
արթնանում իմ մեջ:
Հրամայվածի արտոնությունով
այգիների մեջ
պտղասերմերի անունից հիմա
զենքեր եմ սարքում աշնան կրակով:
Ես չեմ հեռանում, ով, երկրացիներ,
որ չեք հավատում
ոչ իշխանության խուլ պատնեշներին,
ոչ ազատության ոգեկոչմանը,
և սովորում եք
կարծես թե ատել ցավը սեփական:
Հավատալն հիմա վաշտ է հավաքում
և դիպվածային զորականներն են
դուրս գալիս արդեն
մաքրակարգելու անկողինները նոր իշխանության:
Բայց թշվառության դավադրությամբ
չեն կարող կոծկել կամքը զորացող
և ոչ մի օրենք
չի կարող զսպել հույսը մոլեգին,
ոչ մի դատարան չի կարող արդեն մեզ հարկադրել
կրակադաշտում թողնելու ներկան,
սերն ու ապագան:
Ոչ մի դատավոր չի կարող քննել
հեծեծանքները այն կորուստների,
որ տանում են լուռ
հավատից մինչև մարտիրոսություն:
Ի՞նչ է հանցանքը կամ ոճիրը, ինչ՞…
Հավատասպաններ…
Այդ ո՞ր օրենքով պիտի դատվեք դուք:
Հայրենիք,
հիմա ու՞մ պետությունն ես.
հուսահատների կամքո՞վ ես կանգուն,
քեզ լքողները լքվա՞ծ են արդեն,
եթե կռվում են… այդ ու՞մ ճակատում:
Մինչդեռ թիկունքում
օտար ու գաղտնի աղանդավորված
գաղափարները
լուռ տնտղում են գիտակցությունս,
թափանցում տունս,
հաշվառում բոլոր զենքերս,
որոնք ինձ են պատկանել օրհասի պահին:
Իսկ մանրակենցաղ բանաստեղծների ողբերգությունը
մոտենում է այն մուրացիկներին,
որ եկամուտի աղբյուր դարձրին խղճահարվելը…
Մեկը թող ինձ պատասխանի
որտեղ՞ է սիրտն Հայաստանի։
Կորուստների մեջ ու ետ բերածի
մենք թաքցրել ենք
ամփոփագիրը հենց կատարվածի.
ծխամատյանը ստուգեք Հիսուսի
և մզկիթները հաշվեցեք գուժկան:
Անցյալի բոլոր մղած մարտերս
ես կոխկրտեցի.
ինձ նզովեցի
աշխարհի բոլոր կողմերի վրա.
ես պետությունն եմ
տիեզերախոհ
գաղթական ու կույր ճանապարհների,
որ օջախներն է հավաքում ի մի,
բայց թագավորս մանուկ է՝
սակավ օրերի ծնունդ:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 611
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott