suren.grigor
Logo

ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆ

Article image







Լքված աստղերի ավերակներից,
տնանկ ու անտեր հույսի որբերից
իմ սիրտը այնքան լույս է հավաքել,
որ մոմի ճամփով բացվեց խորանում…
ու նավասարդյան գիշերվա ճերմակ երկինքն է լցվում
դեպի վեր պարզված բազում ձեռքերի վայրի շառաչով
ու երազների հրդեհների մեջ իմ սերը հանդարտ հալվեց,
թանձրացավ տաք մշուշներում՝ ոտաբոբիկ… ջրերի վրա…

Բ

Աչքերս հիմա նավահանգիստ են Սև ծովի ափին
ու կամուրջներ են տանում աշխարհի բոլոր կողմերը…
Նավաստիներ եմ հավաքում բեկված ճակատագրի
խորխորատներից
Ու հնձվորներ եմ հավաքում աշնան լքված դաշտերից…
Դավաճանության ձեռքերով տարվող դիակներից վեր,
ես ինչպե՞ս տանեմ թագը, արյունակիցներ,
այս մժղուկների սարդոստայնի մեջ։
Զորավարներիս ես ի՞նչ փոխանցեմ… զինվորը հաց է…
Իսկ ո՞վ է, ո՞վ է
մայրերի սրտում մոխրի վերածում Աստծո կրակը։
Ուսուցիչներին ես ի՞նչ փոխանցեմ,
երբ լեզուն արդեն ամուլ է դառնում՝
կապը կտրելով սրտի ակունքից։
Դեմքս ծածկում եմ սերմնացանների առջև կանգնելով,
երբ իմ գանձերն ու հարստությունն է
մատնվում օտար մոլությունների,
և փրկություն եմ աղերսում …ումի՞ց…
Սեփական խաչի դեմ մեղանչելով,
ես ի՞նչ փոխանցեմ վարդապետներին,
երբ հացկատակն ու խաբեբաներն են սյուները հենման,
ի՞նչ ծովի աղ տամ այս հանձնակատար դատավորներին…
հող լցրեք նրանց թիկունքին դանդաղ .
սեփական անձի հուղարկավոր են
ու պաղ են նրանց ձեռքերը
ինչպես տաք արցունքների թողած հետքերը …
Ախր հող եմ ես ու նաև հեղեղ, թիրախ եմ և զենք,
քնքուշ ձեռք եմ ես ու հանցավորի վճռահատում,
տեսնում եմ արդեն իմ անելիքը ՝ ուզում եմ ձգտել,
բայց տապալում եմ հենց իմ ճիգերը
ու վեր եմ կենում, որ ինձ սատարեմ,
բայց տեսնում եմ, որ մենակությունից անդամալույծ եմ,
ուզում եմ փախչել սեփական տնից,
բայց վերադարձի տոմսը հենց ես եմ պարտադրել ինձ,
ուզում եմ փնտրել բոլոր ձևերը՝
ինձ պաշտպանելու իմ պղծակենցաղ ցեղակիցներից,
սակայն պատժողի անժամանցելի իմ հայացքն անվերջ
ինձ է տնտղում, մաքրում, հավաքում, շուռ ու մուռ տալիս՝
փնտրելու համար այն զրահները, որ իմ Աստծուն թիկունք կլինի։

Գ

Առաքյալների թաղման ծեսերին
թռչուններ, սրտեր և օրենքներ են դնում սեղանին,
ծաղկեցնելով ճանապարհները
երկաթով կոփված խաղաղությունը
շիրմաքարերի սահման է բացում և ընդարձակում:

Դ

Արևն արդեն շնչահեղձ է լինում, Տեր իմ
և կարոտն է փոխակերպվում դողէրոցքի,
սրախողխող դատարկության խղճուկ նավում
վաղուց մեռած ստվերների նոր թաղում է ու պատարագ…
ես լալիս եմ գետի վրա,
վախճանական լռությամբ եմ հսկում երկմիտ
ու երկընթաց այս ջրերը,
որ բարձունքները սեղմելով սրտում՝ նետվում են ծովը…
Եվ ծովը, ծովը խոսող երկինք է,
որ ժամանակի բոլոր մահերն է մաքրում իր սրտում՝
միշտ նորոգելով գիշատիչ օրվա ժառանգությունը…
Հրեշտակները վերքեր են բուժում և ամոքում են դժբախտ
սրտերը…
Հրեշտակները ինչքան արցունք են հավաքել հիմա
և ամբարել են ծովի ջրերում…
հավատացեք ինձ,
մահվան որբությունն հաղթահարելու այս ճանապարհն է,
որով կյանքի մեջ հասունանում են երազանքները
և նրա համար, ով հավատարիմ ըմբոստությամբ է ապրում
շնորհի ներշնչանքի մեջ։

Ե

Տեր իմ, ասում եմ. իմ ապրած կյանքը քո լուսամուտն է,
իմ սիրտը, սիրտը՝ մի գավաթ գինի,
կյանքի դասերը մահը տեսնում է առաքինության բոլոր սրտերում.
հիշողությունն է նա արթուն պահում
և ջուր մաղելով զատում է ոսկին կյանքի ավազից։
Իմ ամենօրյա կռիվը մահվան փառքի դեմ եղավ,
բայց իմ ձեռքում է պահվում այն հացը,
որ նա փորձում է խլել ամեն օր։
Մահը ամեն օր կանգնել հսկում է
իմ ու իմ միջև անդունդ փորողին…
Այս կյանքն, ասում եմ, ինչպես դիմացավ մահվան ձայներիн…
Տեր իմ, այս կյանքը սիրո սահմա՞ն է,
Տառապանքները ապաքինելու դառնության կորի՞զ,
Նպատակների ճղճիմության մեջ օրենքի սխալ
մեկնաբանություն՞,
և համընդհանուր հանցագործության համաներման մեջ
պատժի փորձությու՞ն,
չարագործության վաճառատան մեջ հոգու կենսափո՞րձ,
անհատնում ուղի՝ ոգեշնչման հա՞ց,
հիշողության հաց՝ հավատի սնո՞ւնդ,
հոգելույս կարոտ՝ սրտի կերակո՞ւր,
ճանապարհների համար հիմնավո՞ր,
սիրահարության համար մշտարթո՞ւն,
հավատարմության համար կամավո՞ր,
դավաճանության դեմ նախականխո՞ղ,
անտարբերության դեմ սրտաբորբո՞ք,
խաբեբայության դեմ զորակոչվա՞ծ,
պարտություններով ինքնանորոգվող,
խարխուլ մտքերով՝ հստակ տեսանող
և մոլորությամբ անկորուսելի։

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 751
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott