suren.grigor
Logo

ԼԵՌ ՆՈՒՅՆԱՑԵԼ ԵՆ ՄԵՐ ԵՐԱԶՆԵՐԸ

Article image







Մոմի լռությամբ քայլեցի հույսի ճանապարհներով,
որ լուսավորեմ սրտիս երկինքը …
Ահա երկինքը. այրվող սրտեր
մակընթացության հայտնի բանալին՝ ոսկե լուսինը…
Երբ տխրությունը բառեր է փնտրում երգերի համար,
ես թաքցնում եմ աչքերս երկնքում,
ու ծոցիս մեջ եմ հավաքում
ընկած բազեի վառ փետուրները,
որ երազի մեջ թևավորեն ինձ։
Իսկ երկինքն ինչքան անձրևներ զոհեց,
և ինչքան բառեր զոհվեցին հոգում,
ինչքան փողփողուն ծվեններ այրվեց քնքուշ ամպերի,
արյունս թուղթ է, որտեղ գրված է
մանկության հաղթած մարտերի մասին…
Ախր ձեռքերս կրակների մեջ թրծեցի այնքան։

Բ

Աստված իմ, ձեռքերս... Ավերակներից նրանց պոկեցի…
Իմ մահից հետո նրանք դեռ կապրեն…
Ինչքան կարոտի լույսեր վառեցի իմ աղոթքներում…
Կտեսնեն մի օր իմ տնաբորբոս դավադիրները…
իմ բռունցքները հողից բարձրացող
և սիրտս, սիրտս՝ արթուն պատգամը
հավատարմության։
Դե, վեր կաց, սիրտ իմ, վեր կաց էս կյանքը նորից սկսենք,
և սերը տանենք Արևի ճամփով,
փոթորիկներում հղկելով կամքի առագաստները…
Թե չէ մնացել եմ անցյալում՝ կամավորական հագուստով՝
խրամատի մեջ ՝ խղճին գերի, մահվան գրոհի պատրաստ…
և ընկերներս, որ կանգնել են մատաղացու թիրախի պես բոլոր
ճակատներում ՝
խմորում են պատմության դասագրքերը.
նրանց անունը ամեն առավոտ զորության ճանապարհ է բացում
լեռան բարձունքներին հավասար…
Լեռ իմ, իրար դեմ այնքան ենք կանգնել, որ նույնացել են մեր
երազները…

Գ

Կապույտ երկինքներով վազող քամիները
անսանձ մրրիկների ստվերներ են միայն
և իմ խենթացած ու խելակորույս ցավերի այրվող ջրերի վրա
նավերը հենց իմ մարմինն են տանում աշխարհի բոլոր
նավակայաններ….
Օրերի կարած հագուստն արդեն սիրտս նեղում է,
բոլոր ջրերից հավաքում եմ իմ մարմինը մաս–մաս՝
եղեգնի վտիտ հուր–ցողունի մեջ։
Գարնան դաշտերի արևահունցով
ինչպես նպաստեմ արագիլների հոգնած թևերը.
նրանց ձագերի շաղախն եմ թրծում արևի ոսկե
դասամատյանում։
Հավաքվեք, սիրելի թևավորներ, իմ պատշգամբը իրական է
և կեղծված չէ ցորենը, որ որպես հաց պիտի բաժանեմ,
ախր դուք միշտ էլ վերադառնում եք հավատարմորեն
և ուզում եմ ձեզ սիրտս բացել, ախր,
երկինքը վառվում է
և ոչ մի տեղ չեմ գտնում արևը թաքցնելու համար…
Իմ սիրտը զանգ է,
բայց ձայնը չի լսվում,
ձայնը կորչում է նվաստ օրերի աղմուկներից ծնված ծանր
լռության մեջ։

Դ

Ես գահի առջև կանգնել եմ ինչպես փլվող կամուրջին՝
սրտիս մեջ սեղմած ճանապարհները,
ախր, Տեր, արքայական ազատությունը
անպաշտպան է ոտից գլուխ
և ժամանակը կեղծամներ ու դիմակներ է շռայլում,
էժան մահեր ու ապրելու թանկություն,
ախր մկրտվածները մեղանչեցին Տիրոջ տված զենքի առջև,
մեր հայրերը ընկրկեցին Տիրոջ տված զորության առջև,
մեր հայրերը վախին ու թշնամուն հավատարիմ…
Եվ ով է գալիս սրբազան զենքին ժառանգորդ՝
կամքի պատգամների վրա այրելով հրաբորբոք սիրտը…
և ո՞ վ տեսավ Տիրոջ վերադարձը
և ինչ պտուղներ թողեց ամեն մեկի մեջ
և ո՞ վ վերադարձավ ճանապարհ գնացողներից
և ի՞ նչ բերեց տուն…
Մխիթարության ճանապարհների հացի խմորը իր մեջ շաղախեց
հուսահատության կապույտ երկնքի
և անձրևների բաժակների մեջ լցվեց երա՞զը հեռացածների...

Ե

Ես ուսուցիչ եմ հիմա դպրոցում
և դպրոցական երեխաներից
բանաստեղծության դասեր եմ առնում.
Մերի. «Մարդիկ, որ դարձել են մոլորության թանձրույթ…»
«…և Քրիստոսը՝ մեր սրտի արդարության ոսկին…»
Ալվարդ. «Աղավնիների խաղաղությունից բարություն է
ճառագում…»
Ռիմա. «Մաշտոցի ամեն տառով համառ,
Հայաստանը պիտի կառուցել…»
Մագդա. «Արևը այնպես քաղցր նայեց,
Որ իմ սրտում սուրբ Սարգիս եկեղեցու
զանգերը ղողանջեցին…»
Արփինե. «Վսեմ եք ու լուռ, ծաղիկներ,
հիշողությունը դուք եք արթնացնում…»
Անի. «Ի՞նչ էլ լինի, ուր էլ լինես,
Լցրու հոգիդ հայրենիքով՝
Քեզ ուժ տվող ու պահապան,
Որ մարդ մնաս»:
Տուտո Արեգակը չի հոգնում, արթնանում է ամեն օր
ու լույսով է նոր գալիս ամեն ծաղիկ սար ու ձոր,
Ամեն լոբի, բողկ է ծնվել բանջարանոցում
ու ցանկապատի ճյուղերն է կրծում:
Նրանք տանում են ինձ իրենց տների պատմության միջով,
լքված տների ցավի միջով
գյուղի ծաղկե թաղամասերի միջով,
Սուրբ Սարգիս եկեղեցու միջով…
Ես սովորեցի լինել ավելին, քան սովորելը
և լի եմ հիշողությամբ,
լցվում եմ աղոթքների ու օրհնության ջերմությամբ։
Ես ուխտավոր եմ և ոտաբոբիկ Լեռն եմ բարձրանում՝
ճերմակ–փրփուր շուշանների ուխտատեղին,
իսկ գառներն արդեն հեռանում են ամպի քուլաների պես,
հորիզոնները մարում են ոսկեկրակ բեմի վրա,
մղձավանջները՝ ողջակիզվում վերջին շողերի մեջ։

Զ

Արևոտ տեսիլքներում արհավիրքների սերունդներն արթուն
ծունկի են իջնում հայելու առջև
ներում խնդրելու Աստծո որդուց…
Ամեն մեկն անշուշտ ճակատագրի երկու ելք ունի,
որ ընտրվում է գիտակցության կուռ առագաստներով
կամ թողնվում է անկամ անխորհուրդ մոլություններին…
Եվ որն է փառքը մեր ապրած կյանքի,
երբ Տիրոջ փառքը խաչի վրա է,
իսկ մեր վրեժի պատգամն անկատար…

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 582
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott