suren.grigor
Logo

Զվարճալի քառատողեր, որ առաջացել են գյուղացիական մտահոգություննեից: Հյասատանի Հանրապետության 15 ամյակի կապակցությամբ

Article image ՁՈՆ ՊԱՊԻԿԻՆ ՈՒ ՏԱՏԻԿԻՆ

1.Պապ ու Տատից խլեցիք,

ծախեցիք ունեցածը-

կարծում եք թե մարսեցի՞ք,

հետո՞, բա մնացածը՞:



***

2.Ընդամենը մի շապիկ

ու մի վարտիք ես ունեմ,

ճգնաժամով ինձ խաբիք

հիմա ես ձեզ ի՞նչ անեմ…

***

3.Ես նայում եմ կշեռքին

ու աչքերս եմ փակում,

Էս մի կտոր երշիկին

թոշակս չի հերիքում:

***

4.Ապրուստ կար` առոք- փառոք,

ամեն ինչ էր հերիքում,

հիմա վերմակն ամեն ոք

դեպի իրեն է ձգում:

***

ՁՈՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

5.Առակն արդեն շատ է հին.

հավերը փող չեն կտցում,

հիմա կերը հավերին

դոլարով են հատուցում:

***

ՁՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԻՆ

6.Փողերի մեջ լողացան.

սեղանները` միշտ առատ,

հետո՞ ինչ…, որ գողացան,

հո չե՞ն գնա դատարան:

***

ՁՈՆ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՄՆԱՑԻՆ ՓՇԱԼԱՐԵՐԻ ՎՐԱ

7.Հիմա էլ ո՞վ կերգի,

ո՞վ սիրտ ունի երգելու.

ամեն մեկը իր վերքի

հոգս ու ցավից է լալու:

***

ՁՈՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

8.Ազատություն,- գոչում էր,

բայց ետ տարավ քանի դար.

գնաս ասես, ապիկար,

…… ես քու տիրոջ մեր:

***

9.Էս ինչ բան է ,այ տերտեր,

պետությու՞ն է սա միթե…

Ժողովրդին քիչ է դեռ.`

հիմա արյուն թող կթեն :

***

ՁՈՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

10.Բոլոր մարդիկ ոնց որ մարդ,

բայց ի՞՞նչ մարդ, որ դեպուտատ է,

ողջ երկրում հազար դարդ`

ինքն իր պարիսպն է պատել:

***

11.Դեպուտատներ են… ընտիր…

էդ բոլորը մեծ սուտ է.

գնաց… հենց տաք տեղ գտնի`

կըսկըսի թաքուն ուտել:

***

ՁՈՆ ԽՆԱՅԲԱՆԿԻՆ

12.Ախր, ինչքան հանդուրժեմ

իմ պետությանն անիրավ.

ծակ գրպանս ներխուժեց

սրբեց`… փողերս տարավ:

***

ԲԻԶՆԵՍ ԴԱՍԱԳԻՐՔ

13.Գործազո՞ւրկ ես… մի նվվա,

կվատանաս օր օրի

ԴԴմի կորիզ կա բոված,

տար առևտուր սովորիր:

***

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ

14.Չի հերիքում չուլ ու պատանք,

գազ ու բենզին, անգամ աղը,

Երևանը գազի՞ տեղ տանք,

բենզինի տեղ Ղարաբա՞ղը:

ՁՈՆ ԿԱՐԻԵՐԻԶՄԻՆ

15.Է…յ, քծնության արվեստում

դու քեզ բազմապատկում ես,

քեզ պես մեջք էր կոտրատում

մեր էծը, երբ սատկում էր:

***

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՕՐԱՏՈՐԻԱ

16.Դեպուտատ է երբ խոսում`

հեղեղի ձայն եմ լսում…

Քո ճառերից, սատանա,

գոնե մի փոր կշտանա:

***

ՁՈՆ ՃԱՐՊԿԱՄԻՏՆԵՐԻՆ

17.Ոչ էսօր, ոչ էլ երեկ

չեմ կախել ես իմ քիթը.

,,Շուկայից գազար ցրես`

աղաս… էդ էլ ձկնկիթ է,,:

***

ՁՈՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

18.Գործարանները ծախին

հիմա կաշի են քերթում,

ով խաղ սարքեց մեր գլխին`

խեր չտեսնի իր որդուց:

***

ՁՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅԱՆԸ

19.Մի շտապիր եղբայր, նորեն

հաց ամբարել ու ցորեն

կպչենք թուրքի հին խոսքեն`

հենց հանձնվենք` կփրկեն:

***

ՁՈՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ

20.Նախագահը խաղաղված`

շուկայով է զբաղված…

Հայրենիքն էլ կծախի

արժեքով իր փափախի:

***

21.Ոնց ուզեցիք արեցիք,

հիմա աթոռ չեք ուզու՞մ,

ինչ ուզեցիք ճարեցիք…

բայց քեֆ կանեք … երազում

***

22.Ինչքան ճառեր են տպում

և օրենքներ անհամար..

Խեղճի հաշվին են ապրում

խարդախները մինչ հիմա:


ԽՈՒԶԱՑԱՎ

23.Նախագահը հինչ ա օզում

Կաշիս հանած` հարկ ըմ տըվա

կացնավ ալ ըն՞ կլոխ խոզում

հանց ա թորք նի յըրա տըված:


Փոխադրություն

/Նախագահը ինչ է ուզո՞ւմ…

կաշիս հանած հարկեր եմ տվել ,

կացնով էլ են՞ գլուխ խուզում…

ոնց որ թուրքն ա մեզ հարձակվել/;

ԽԱԲԵԼԱՑԱՎ

24.Արա… հինչըս օզում փոխիս

խափիլը`հաց ,,, մարթը` քեն ա..

լա օզում ըս մի քար կոխիս`

թռնում ա թա պըկաթ կենա:

Փոխադրություն

Երկրում էլ ի՞նչ պիտի փոխենք,

երբ խաբելը դարձել է հաց

խիղճ չմնաց. ինչ քար կոխենք`

վեր ենք թռչում մենք սարսափած;

ՃԱՌԱՑԱՎ

25.Հու եկալ ա սոտ ա խոսա ,

հետո , թա ինձ վստահեցեք…

Վեր առուտուր չի սկըսա…

…Այ ժողովուրդ… ինձ պըհեցեք…

Փոխադրություն

Եկան սուտ ու սին ճառեցին.

վստահեք մեզ որպես մրցորդ,

բայց… ձայները վաճառեցին

ճառողներն էլ դարձան գնորդ;


ԸՆՏՐԱՑԱՎ

26. Էս հինչ դարդի ընդրություն ա

լալերը հա շըտանում ըն

հու վեր պարտվեց նախանձ շոն ա

հու ընտրվեց`շընանում ա:

Փոխադրություն

Ընտրությունը չարիք դարձավ,

խուլ-համրերը շատացան

չընտրվածը լուռ չարացավ,

ընտրվածին՝ հազար հատ ցավ;


ԸՆՏՐԱԽՏ

27.Հինչ ընտրություն… սոտա , սոտ ա

հու վա ըռխեդ յեշում Մարտին

կատուն Տիրոջ թախտին մոտ ա ՞…

ինքն օզում ա նրան ընտրին :

Փոխադրություն

Ընտրության ես չեմ հավատում.

թեկնածությունն ում դրեցին,

թեկուզ լինի ,,Տիրոջ,, …կատուն,

սուս փուս եկան ու ընտրեցին;


ՃԱՀՃԱԽՏ

28.Էս խմորը ճուր շատ կոտե

հինչքան ալ շատ հունցին կոխ տան..

երգինքը … հա ըրըրոտեց...

ծին կըտրալ ա ուրան լոխտան:

Փոխադրություն

Այս ճահիճը շատ է խոր,

խորանում է ամեն օր,

ու դառնում է ամեն ժամ

համատարած ճգնաժամ;

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆ

29.Չըլած պենը հու՞նց ըն չափում…

Լավ ասիք թա քեզ խափալ ըն,

պա տու՞… տու քեզ հունց ըս խափում՞…

տես է յըրադ հին՞նչ ա….- Փալան…

Փոխադրություն

Հիշե’ք ,ձայնն իր ով վաճառեց

արդարության դեմ է նա.

ինքն իր համար կրակ վառեց ,

այդ կրակում…կմոխրանա;


ԴԵՂԱՏՆԱԽՏ

30.Վեղը կլխես… ես հինչ անի՞մ,

էս ծորումը կոմբայն չկա,

լավ ասինք թա ցորեն ցանիմ.

մկներ են ը՞մ ըշկըլուս տամ

Փոխադրություն

Դաշտում… ոչ մի շարքացան…

Հողերն անբերք ու անտեր…

դեղատներ շատացան

ու էլիտար փակ տներ;


ԽԱՌՆԱԽՏ

31.Արդեն պեն չըմ կլոխ ընգում

վեչ կյանքն ա կյանք, վեչ մարթն ա մարթ

ամեն հինչը հանց ա թընգում…

ասած խոսքդ քիզ հետե կահչ:

Փոխադրություն

Ժամանակներն են խառը,

խառն է վիճակն ամեն տան.

այսօր ասված քո բառը

վաղը քո դեմ շուռ կտան;

ՆՈՐ ԲԱՐՔԵՐ

32.Այ մարդ, հու վա քեզ թողում.

փորցե մի լավ պեն ըրա.

շըները պեց ըն թողում`

համ ալ `քըս տամ քեզ յըրա:

Փոխադրություն

Ով թույլ կտա հիմա քեզ,

որ դու բարի գործ անես.

նախ քեզ պատիժ սահմանիր,

հետո… ուզածդ բանիր;


ԿԱՇԱՌԱԽՏԻՑ ԿՈՌՈՒՄՊԱԽՏ

33.Սաղ մի դարդա սաղ մի օրա

շտեղ մտնում ըս `կաշառակեր…

դատախազ ա, դատավոր ա

սաղ հըվաքեք մի տոն փակեք:

Ալ ասում չըն մաղարիչ կ՞ա…

Ախպեր, էսքան պիտի փող տաս

ալ ասում չըն վեր գործ չկա..

Վնաս աս տամ՞, թա՞ օգուտաս:

Մոտավոր փոխադրություն

Կաշառքների դեմն առա;’’’ն.

հիմա արդեն չե’’’ն խոսում,

կոռումպացված այս գառան

նոր հեքիաթներն ենք լսում;

ԿԱԴԱՍՏՐՈՖԱ

34.Հու գործ օնե կադաստրում

նա իմ դարդը կհասկանա

փողեն նհետ ծերք ըն կըտրում

ու թողում չըն

անդար կտրածն ալ… լավանա:



ՄԱՔՐԱՑԱՎ

35.Գործ չդնես էլ արդեն,

մանավանդ`Երևանում.

հիշիր ՝ դուռդ կջարդեն.

ծակ գրպան են լվանում:

ԴԱԺԱՆԱՑԱՎ

36.Սոված , տկլազ ` հըվաքված…

Ժողովուրդ, պա մեղք չըք տուք

Ստուքեր` փորը տրաքված`

մոկուն կերած սև կատու

Փոխադրություն

Ցուցարարները հոգնած.

խիղճը ինֆարկտ է տանում.,

իշխանությունը քնած՝

վախտին ռոճիկ է ստանում;

ՀԻՄԱՐԱՑԱՎ

37.Ա , հու կարե “ ինձ խափե~…

ես ճոթ կանիմ կլոխը

մեղքն ուրանավ թող չափե

բուդետ խուժե չեմ պլոխո:

Փոխադրություն

Ով չուզեցավ որ խաբվի,

նա հանցագործ է հիմա.

ախր ում հետ ոնց չափվի,

երբ ժամանակն է հիմար;

ՄԵՌԵԼԱՀԱՐԿ

38.Էյ,սըտընեն անջուկը փակ

հինչեր, հինչեր աշկս տեսավ.

կես հինչքան ըն արթեն լեփա

մեր մեռալան հարկ չըն օզա :

Փոխադրություն

Պետությունն էլ լավ սովորեց

էլ մեր հալը չի հարցնում.

մեր կյանքն էնպես դասավորեց՝

մեռնողից հարկ չի վերցնում

ՉԵՂԱԾԱՑԱՎ

39.Լավ, ծոռ նստիք դուզը խոսիք

սենց ավարա հունց կտեռնա

կյուման տուս ըրած ամեն մոզի

խոտեն փայն ա արդեն պեռնած:

Մոտավոր փոխադրում

Հիմա ինչ է մնում անենք ….

կորցրածով ուրախանանք,

մեր չեղածով հպարտանանք

մենակ լացի դուռ չբանանք;


ՏՈՒԳԱՆՔԱՑԱՎ

40.- Ոստիկաններն ի՞նչ են անում,

որ հանցանքներն են շատանում…

Շնամեղվի բունն են բզում,

էդ ,,խեղճերից,, տուգանք ուզում;


ՃԵՂՔԱՑԱՎ

41.Այ սև կյա ծեր ըշկերեն

մհենգ գործ կա, վեր անիմ:

Ներակ քյոհնա վըխտերեն…

Սաղ ճաքերը ծեր կօնիմ:

Տուգանքներով են սվաղում

մեր բյուջեի ճեղքերը

ու հարկերի տակ են թաղում

գործած բոլոր մեղքերը;

Օ ՅԱՆՈՒՍ

42.Արցախ, բախտդ պերալ չի,

Կլխեդ կարկուտ ըն մաղում.

Հունց ա ռեխը էրալ չի

Էս աննամուս քյոփօղլուն

Փոխադրություն

Արցախ, բախտդ չբերեց

ինչ խաղ գլխիդ խաղացին

պարզվեց ջուր են լցնում հենց

քո թշնամու ջաղացին;

ՎԱԽ

43.Առաջարկեմ՝ դուք մերժեք..

եկեք դժգոհ չխոսենք,

ախր մենք էլ ափսոս ենք

գործերից ետ կվարժվենք;

ՆՈՐԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ

44.Առնող-ծախող ըն տեռած

ալ ըշխադող մարդ չկա,

բիդի մարդու սերտ հեռա.

սա պետություն չի `պեշկա

Աշխատանքով մի զարմանա՝

նոր գաղցտնիք կա դոլլարի,

ասեմ՝ միտքդ թարմանա.

ով ալլարի…. կդալլարի;

ԶԵԿՈՒՑԱԳԻՐ

45.Ցուցարարներն փողոցով

դաժանորեն քայլեցին,

ոստիկաններն ,,սղոցով,,

նրանց ճամփան կտրեցին

ուսադիրներ՞ըն են հացով -

թե չէ ինչո՞ւ կռվեցին;

ՓԱՌՔԱՑԱՎ

46. Պտեությունն ա մհենգ խափում,

Թա չէ օրիշ հու ռիսկ կանե.

մեր կըլխեն ա կրակ թափում

համ ալ կաշին վեր հիշտ հանե:

Մասսայական կողոպուտի

զենքը օրենքն է հիմա…

Փառք տա’’’նք արդեն կեղծ ու սուտին.

ոտքի կանգնած ու դեմ դիմաց;

ԹՂԹԱՑԱՎ

48.Էնքան թղթեր հավաքեցի…

էլի ասին . բեր, ուր ա;

Թղթի սարեր ես սարքեցի

ու ձորերի մեջ կորա

ԽՈԽԱՑԱՎ

49.Մինն ասում չի՝ ա խոխա,

յեր կաց, թող ըրա քյինի տոն,

հանց քաքալս քեզ ղողա.

յեր կաց, թող ըրա քյինի տոն;


ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

50.Նախշուտ կնեգ հու վու՞ս տու.

սերտդ ծով ա , տու՝ քամե…

քանե-քանե շոն-կատու

խաբված կինին քու համեդ


ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

51.Այ մեր հինչ կա… ցավերդ

տոր ԷՆ կրիշան տարածեն

տու հանց ըրա … հավերդ

օրիշ պունում ծու չածեն;


ԲՈՒԺՈՒՄ

52.Այնքան մեծ-մեծ էր խոսում,

որ փոքրացավ չարաղետ…

հիմա իրեն չեն լսում

ու ետաճն այդ դանդաղեց;


ՊԱՀԱՆՋԱՏԵՐ

53. Ախր, ասեք, հի՞նչ անիմ…

ըշխադումըմ… ինձ տանջում,

մեր կնեգն ալ՝ սա- տա--նիկ.

շատան շատ ա պահանջում:


ՆՈՐ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ


54.Խղճի ձայնից արթնացած

շատ շատերն են խլանում.

լույսից արագ, Տեր Աստված

հենց խավարն է սլանում;


ԿԵՐԱԿՈՒՐ

55.Ոչ ոք հիմա չի ներում.

Ճշմարտությունն ու՞ր կորավ

Քաղաքական բեմերում

տեսա՞ք… նրան ո՞վ կերավ;


ՎՏԱԳԱՎՈՐ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ

56.Ոչ մեկին չեմ վստահում

ու հեռու եմ ինձ պահում

Այ մարդ…լավն ես ու ,,բարի,,՝

մեզնից հեռու ման արի;

ԷԽ ԱՇԽԱՐՔ

57.Տիգրան ախպուրուս Հիտլերն ա կերա,

Արդաշ ախպուրուս՝ գազան Ստալինը…

Աստուծ… էս հինչ ըս իմ կլխես պերա

կլոխ չըմ ընգա

վեչ քու տվածադ, վեչ իմ տալիքը;

ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

58.Նըղանու՞մ ըս, Ասատոր,

վեր քեզ շան տեղ չըն տըրա…

մհենգ տու քեզ պատիվ տոր

տու քեզ գովե, ես …տըրանց…

ԸՐԱԾ - ՉԸՐԱԾԸ

59.Արցախն , ասեք, հու՞նց անե,

վեր կիժվի վեչ ծեր ծերքեն

Ծեր չըրածը հունց տանե

ծեր ըրածան հի՞նչ սարքե;

ՆԱՄԱՐԴՈՒԹՅՈՒՆ

60.Մհենգ նամարդ մարդ շատ կա

օզում ըն քեզ պլոկին.

ուրան յեշի…այ սատկած…

յեշե քըթեդ ծըլլոկեն;

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ

61.Ալ կընգանս … հինչ ասիմ.

հինչ ասիմ… հի՞նչ հըսկանամ.

վեր թարգմանիչ սպասիմ,

սհենց կռված ալ կմնամ;


ՇՓՈԹ


62.Մեր մեծ Ապան եկալ ա՝

ղըզղանը կլեկալ ա;

Այան՝ կեցեն մի հալավ

Ապուն ծերքան իք կալավ;

Աշկը նոթեն ճրաքեն

տրեց թունրի կրակեն.

ալեր ածեց՝ շիրեփավ

խառնեց կյարու կոշտ թեփավ

յեղեր-մեղեր տուս կալավ.

այ լավ շփոթ՝ լավան լավ ;

Այսպես գրեց Ռուբեն Հակոբյանը

63.Ոչխարն էշից հա բամբասեց,

էշից ոչինչ չպակասեց

էշը ճգնեց,զըռռաց, գոռռաց…

վկա բերեց մի ողջ աշխարհ.

ոչխարն էլի մնաց ոչխար;

64.Հավը հենց որ մի ձու ածեց.

կչկչոցը իր տարածեց.

աքլորն հավին մոտ է կանչում.

այ կչկչան չես ամաչու՞մ,

գիտես, թե քեզ չեմ ճանաչու՞մ…


ՊՈԵՏՆ Ի ԾՆԵ

65.Ինքն իրեն այնպես խաբեց,

որ պոետ է իբր ի ծնե,

կյանքում շատ բան գրեց-թափեց…

շարունակում է դեռ ծնվել:


ՇՓՈԹԱՊՈԵԶԻԱ

66.Անգլերենը մորթեց- փետեց`

պոետների ոճը սերտեց…

գրու՞մ է նա, թե՞ թարգմանում`

շփոթ է , բան չես հասկանում:

ՉԱՐԵՆՑԱՆՄԱՆ

67.Չարենցին կուռք էր դարձրել

ու գրում էր նրա նման.

Լավ, Չարենցին չե՞ս հարցրել.

ինչու՞ գրեց Չարենցնամեն:


Է.Մ.-ին

68.Կոմսոմոլ էր խաղում տղան,

պաշտոնյա է հիմա դարձել,

պոետական լիրբ ծնծղան

արժանացել է ու ստացել

մրցանակի փափուկ բարձեր:


ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

69.Հանուն, ի սեր հայրենիքիս,

մի հատ էլ ջիպ ինքս առա

ու լսելով կանչը պարտքիս`

հարկայինում տեսուչ դառա:

Կամուկամ

70.Հ ուր յեշում ըմ շիլ ըն ընգած

մարդ գյուդում չի ,թա հինչ անե

հույս ըմ տըված մեր կընգան,

ինքը խոխորց հոգսն անե:


Մոտավոր փոխադրություն


Կամ մաքսավոր պիտի դառնաս

կամ էլ տեսուչ-հարկ հավաքող,

ի նչ գիտություն կամ ինչ Պառնաս…

Պիտի ինքդ քեզ սպառնաս,

որ չդառնաս հասարակ գող:


ՀԻՇԵՑՈՒՄ ԽԱՂԱՄՈԼԻՆ

71.Խաղամոլի խոսք է հայտնի.

հենց որ խաղի մեջ ես մտնում,

հիշիր, ոչ ոք քեզ չի մատնի

եթե ինքդ քեզ չես մատնում:


ԽՈՐՀՈՒՐԴ

72.ՄԻ խորհուրդ տամ հակառակ.

էլ ինչու՞ ես միտինգ ցրում

ոստիկաններն ինչքան կարաս`

ժողովրդից շատացրու:

ՆՈՐ ԴԵՂԱՏՈՄՍ


73.Դժգոհության դեմ պայքարի

նոր դեղատոմս են գտել.

թաքնվել են արջավարի

ու մի տաք տեղ քուն են մտել:


2001ԹՎԻ ՄԵԾ ՓՈՔՐՈՒԹՅՈՒՆ

74.Գրողների մեր կաճառում

բոստանչիներ հավաքեցին.

նախագահի մեծ աթոռում

խրտվիլակի բույն սարքեցին:

ՉԱՐԵՆՑԻ ԲՈՂՈՔԸ ԳՐՈՂՆԵՐԻՑ

75.Իմացեք, որ Չարենցն եկավ

թքելու է ձեր երեսին.

գրողն էնքան՞ լինի տկար,

հանցանքի դեմ մի խոսք չասի՞:

ԴՈԿՏՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ

76.Չինովնիկի միտքը կրտել`

երկու բան են թողել խելքին.

ժամանակին ճաշը ուտել

ու հետևել իր վերելքին;

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ


77.Չինովնիկին ես ինչ ասեմ.

նույնն Է տիպը անամոթի.

կամ կաշառքով պիտի խոսեմ,

կամ էլ ոտքով` խոզ մռութին:


ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ

78.Ինչ ես պարապ նստել , արա,

կուսակցություն , որ գրանցես՞….

թեկնածու՞ էլ հենց որ դառար….

իմացիր, որ

փողերին մոտ կանգնած անձ ես:



ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ



79.Ահա , ինչ եմ ես մտածում

թող ընտրելը ազնիվ լինի

և ամեն մի լուրջ թեկնածու

իր ծախվելու գինը դնի:


ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔԸ

80.Հիմա ,, Ով՞,, է հայրենասեր,

երբ հանցագործ մարդն է տերը

և ին՞չ օգուտ, որ ճիշտ լսես…

եթե ես ձեզ ճիշտը չասեմ`

փուլ են գալու ձեր պատերը:


ԾԱՂՐԱԾՈՒԻ ՇՈՐԵՐ

81.Իշխանություն ասած պենը

ծաղրածուի նախշուտ շոր ա,

մեզ պետք չի վեչ այբուբենը,

վեչ երկիրը`, թա կլոր ա:

ՀԱՅԱՍՏԱՆ

82.Լեռներդ վեհ , ջուրդ `սուտակ…

Էյ ,միամիտ իմ Հայաստան,

քո սև օրվա ապրուստը տան,

խնայածդ դատարկեցին`

մկան նման դուրս տվեցին:


ՊԱՏԺԻ ՕՐԵՆՔ

83.Նրանք հիմա չեն հասկանում.

տերն հանցանքի օրենք տվեց.

ով պատիժն իր չի ստանում…

սերունդներին իր անպատկվեց:


ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

84.Ով նախագահ է դարձել…

որ չդառնա Նեռ- անկուշտ`

պարտավոր է նա վարձել

քունքի համար մ ի փամփուշտ:

ՉՄԱՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ

85.Կլխեդ ծուն կյա այ Վարդուշ,

խե քեցալ չըս էն մարդուն

հինչի՞ն հավան չըս կացա.

մեզ կըտրալըս ալ հացա:


ԱԿԱՆՋ ԿՏՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԿԸ

86.Ձեր արածը` ձեր դեմ դուրս գա .

քիչ է հիմա ինչ էլ ասենք

չէն հաբրգի սրանք էսքան,

թե ականջը վախտին կտրենք:


ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

87.Ինչքան ենք մենք կռացել…

պարզվեց, իզուր` ավարա .

ին””չ պետություն կառուցել,

էդ խաբելու համար ա…

ՆԱԽԱԳԱՀԻ ՏՆԱՄԵՐՁԸ

88. էԽ կապանցու բանը բարդ ա.

հանքը քանի երկրի ծախին.

էս ամենը սուտ թակարդ ա.

նախագահն ա փողի գլխին:

ԷՐԵԳՆ ՈՒ ԷՍՕՐԸ

89.Էրեգ ո՞վ էր, էդ հայվանը,

սոված, անտեր մի քոսոտ էծ`

ժամանակը էնպես փոխվեց`

ջրի ճամփա է Տայվանը,

Գլենդելը` նոր տնամերձ:


ԽՆԱՅԱՄՏՈՒԹՅՈՒՆ

90.Խնայելու շատ կան տեղեր…

Լույսի տուգանք չեմ ստանում.

հենց ուզում է ցուրտը նեղել`

վեր եմ կենում` մարզանք անում;

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

91Թե ուզում ես կռնակ լինել քո դրացուն,

փող ունենալ. կուսակցություն դու գրանցիր,

որոշեցեք. մեկդ լինի թող թեկնածու,

իսկ մյուսդ` բանակցելու գործին անցիր:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2723
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott