suren.grigor
Logo

ԵՐԲ ԺՊԻՏԸ ԱՆՀԵՏԱՑԱՎ

Article image







Երբ սերը հեռացավ,
ժպիտը անհետացավ քաղաքից,
ես մնացի սաստկացող անձրևի տակ.
մարգարեի նման ամպե շորերով
հայտնվեցի գիշերվա ջահերում,
թափառեցի սիրահար հայացքների տխրության մեջ…
Անտուն օրերի հոգու մերանը
ջուր դարձավ հույսի մթագար հոսքում
ու մաղվեց անշունչ ավազուտներին:

Բ

Նույն հասցեն ունեն մեր երազները,
և ինչու՞ անվերջ
ես ապացուցեմ իմ սերը հիմա:
Ես նավարկեցի մահից էլ ազատ տարածության մեջ,
աշխարհազտման ցավից ճչացի,
և ասպատակող իմ մատաղացու երջանկությունով
ողջագուրվեցի միայնակ ու խեղճ այն կղզիներին,
որոնք սահման են մեզ տրված կյանքի–ապրելու միջև:
Հիմա սահմանի վրա եմ կանգնել՝
Հրաշքին հաղորդ դողում եմ լույսի բացվելու առջև,
և անձրևների խենթության առջև,
նաև մոռացված ծովեզերքների համրության առջև,
և արծիվների լքված բների տխրության առջև,
նաև սեփական խենթ երազների գերության առջև:
Խենթ երազների գերության փլվող պատերի առջև,
թագավորներիս, զորականներիս ու զինվորներիս
զորության անհայտ հին ակունքների լռության առջև
ու պատգամների կորուստ սգացող ձեռքերի առջև:
Անտուն ամպերին ողջագուրվեցի,
երկնագույն լացով լցված սափորին ողջագուրվեցի,
և հրաժեշտի ողջույն տվեցի ինձ բարի ճամփա մաղթող ձեռքերին,
և հավերժության ոչնչությանը ողջագուրվեցի:

Գ

Եվ աստղերի ճանապարհով փնտրեցի դուռն իմ տան,
և հին տաճարների աղոթքով փնտրեցի դուռն իմ տան,
և ցորենի կարոտյալ արտերի ճամփով փնտրեցի դուռն իմ տան.
և դրախտի երազային զմայլանքով փնտրեցի դուռն իմ տան։

Դ

Պտուղ եմ քաղում շնորհի այգուց
և ջուր եմ խմում պայծառ եղջյուրից:
Սիրո դուռ դարձա,
Ճախրում եմ՝
ուրու՝ աշխարհի բորբոքված անեզրության վրա:

Ե

Խաղաղ լռությունն եմ աղի հողմերում թրծված առագաստների,
խմորվող կավ եմ, որ հեծեծում է ցավի ձեռքերում,
ես վարդապետ եմ
մկրտարանի ավազանի տակ ամենազորեղ զենքերն եմ
պահում
և անձրևներ եմ մկրտում դարձի ճանապարհներին,
սահմանաքար եմ անդունդի վրա,
հսկում եմ ճամփաները հիշողության,
Ես կյանքում որքան թշնամի գտա իմ արդարությամբ
այնքան բարեկամ տվեց ինձ Տերը,
պարտքի համար լուռ խմորն եմ հունցում անցած օրերի…

Զ

Կյանքս լցրել եմ հին կողպեքներով,
կյանքս լցրել եմ բառերից քաղված ձնծաղիկներով,
կյանքս լցրել եմ անցած ու գալիք ապրած օրերի
թալիսմաններով…
սերմի պես դանդաղ կյանքս մաշեցի
հույսի ամրակուռ պարիսպների խուլ տագնապների տակ՝
սրտիս կորովը ապաքինելով նախաստեղծ կամքի պրկուն
լարերով,
գնացի անվերջ գտնելու համար հիշողության փակ գանձատները
ու վերադարձա նորից նույն ճամփով գնալու պատրաստ:
Ճանապարհները թեքում են արդեն մայրամուտն օրվա,
ճանապարհները անցնում են ծարավ անձրևի մոտով,
ճանապարհները հետախուզում են հետքերն անցյալի,
ճանապարհները՝ բորբ երազների անքուն ձիավոր:
Եվ հարդագողը փորձում է խլել երկինքն ինձանից,
և հնձվորուհին իր երազների մարմինն է փնտրում
դեռ թարմ դեզի մեջ,
և գիշերները տխրում են արդեն աշնան համրությամբ,
և լռությունը կնոջ քնքշության խմորն է հունցում:
Անտուն ամպերին ողջագուրվելով ՝
երկնագույն ջրով լցված սափորի շուրթն եմ համբուրում,
որդեգրվում եմ հալվող զանգերին
ու սիրահարված խենթ բարձունքներում սիրտս եմ պահում…
Երբ ծիրանագույն շղարշ է իջնում
ինձ երկիր տանող ճանապարհներին
մեղքերն այրելով արցունքներիս մեջ՝
ես հայտնվում եմ իմ օրորոցի
հավատարմության ու լույսի առջև:
Հասունանում է խմորը գարնան,
այրվում եմ, ավաղ, ծաղիկների մեջ,
կիսում եմ հացս տաք ջրերի հետ
և երազների թևեր եմ հագնում,
և թափառում եմ թափանցիկ օրվա
բողբոջների տաք ծաղկաշերտերում….

Է

Այգու դուռը բաց՝ նստում եմ ճամփին
ու հետևում եմ,
թե մրջյունները՝ անձրևի փափուկ բույրից խենթացած,
սերմերն ինչպե՞ս են տանում աղետի պատը ճեղքելով:
Կապույտ երկնքում
ծուխն անհետացող հիշեցնում է այն ցրտերը դաժան,
որ տարիների պատուհանի տակ
ապտակի նման շառաչեց գարնան ապշահար դեմքին.
և գիշերները, որ երևում են մաշված դիմակով՝
տրվում խաբուսիկ չարչարանքներին,
կողոպտում են այն, ինչ մեռյալները վաղուց են տարել:
Եվ կյանք հիշեցնող մահկանացուի դատարկ ձեռքերում
հույսը անկոտրում հալվում է հանկարծ ու դառնում գավաթ…

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 614
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott