suren.grigor
Logo

ԳՈՐԻՍԱԿԱՆ

Article image ՇԱԼՈՒՆՑ ԳՐԻԳՈՐԸ

Շալունց Արտոյի հորը շտապ կանչեցին միլիցիա.

-Այ տղա,դու էս քանի օրը ասա տեսնեմ ինչ հակասովետական բան ես խոսել:

Արտոյի հայրը մտածեց,մտածեց.

-Հա,հա,հիշեցի,էրեկ չէ մյուս օրն եմ ասել,հա,հիմա հիշեմ,հա ասել եմ,ումա ասեմ,հա.ըսեցի`վեղը էն պետության կլխեն ինի,վեր Շալունց Գրիգորեն անա վախե:

* * * *

ԹԱԼԱՆԸ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է


Գորիսի երկրապահում տագնապ էր,բայց շատ քիչ մարդ հավաքվեց:Հրամանատարը ներկայացրեց իրավիճակը և հայտնեց , որ առավոտյան մտնում են Ղուբաթլու.

-Տեղեկացրեք բոլորին, որ թաքուն թալանը արգելում եմ, ով համաձայն ա` կռվելու կյա առավոտը յոթին վեշմեշոկով լինի շտաբում, ով ուզում ա թալանի քյինա , բիդի մեզ անա շուտ մեզ անա առաջ քյինի

* * * *

ԱԾՈՂՆԵՐԸ

Բորիկը Պյատիգորսկից զանգում է տղային.

-Ա, քեցալ ըս Արամեն հըրսանեքեն..

-Հա, պապա, դասարանցիք եկալ չըն ես մինակ ըմ քեցա:

Հունց ա անց կացա, ածողները հուվ ըն լա:

-Հեչ, պա, ածող չի լա, ես լահա մինակ ածում ըմ լա խմում…

* * * *

ՏԱՆՈՂ ՉՕՆԻՄ

Այ Ադելա, խե փսակվում չըս, ախեր պըռըվապոզերդ տուս ա կյամ կարող ա ալ օզող չինի:

-Չէ Անուշավան օզողներըտ շատ ըն տանող չօնիմ տանող:

* * * *

ԿՈՒԼՏՈԻՐԱԿԱՆ ԱԹՈՌ

Արշակ պապի էդ ո՞նց պատահեց որ քեզ բանտարկեցին.

-Մըն հետ պլեն եմ լա ընգած, մեզ փոխանակալ են Քյոնինգսբերգում, իմ վեննս փչացած ա լալ, տարալ են գոսպիտալ, վեննս կտրալ են պաց թողա տոն; Մըն շաբաթ ետքը եկալ են թա քեզ դադախազը կանչում ա: Քյացալ եմ: Տուռնը թակալ եմ, , թա ,,ներս համեցեք,,: Տուռնը պացալ եմ, նի եմ մտա: Մըն կուլտուրական մարդ տաղան յեր կըցավ մըն աթոռ առաջարկեց … նստեցի … տհենց յոթ տարե մնացալ եմ նստած:

Փչացած-վիրավորված, տուռնը-դուռը,պացալ- բացել,տհենց-այդպես

* * * *

ՏԵՂ - ԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղ գյուղի աղբյուրի մոտ մեր մեքենան կանգնեց,որ մի քիչ թարմանանք ու մի կտոր հաց կտրենք:Գյուղի տղաներից մեկը մոտեցավ ու կարծելով երևանցի ենք,պարծենալու պես մեզ պատմեց,թե ինչպես մի օր Անդրանիկը,Գարեգին Նժդեհը,Մխիթար Սպարապետը և Վարդան Մամիկոնյանը հանդիպեցին էս աղբյուրի մոտ.սեղանին լավաշ հաց, մոթալի պաներ, ճխթթո, տհալ, թոթի արաղ… կերալ են խմա, սաղ կենացնին թըքըցրալ են…:Վարդան Մամիկոնյանի քեփը հըսալ ա հարուրի… ու կըրացալ չի սերտը պենա վեչ. սասը կլոխն ա քըցալ ու Գուսան Աշոտի ,,Սյունյաց սարերը,, նհենց ա երգալ, վեր Ռաֆֆի Հովհաննիսյանը կերեզմոտում ֆռռիկ ա տառալ: Երգելը կեսատ ա թողալ, մոտե ա կըցալ տղորցը թա .

-Արա,տղերք,էս հինչ լավ քեֆի տեղ ա:

Էդ օրվանից մեր գյուղի անունը կրճատ կոչվում ա Տեղ:

Կըրացալ- կարողացել, պենա վեչ- չբացի, սասը-ձայնը

* * * *

ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

1989թվականին Կապանի պաշտպանական դիրքերի համար զենք փոխադրելու մեղադրանքով Կապան- Գորիս ճանապարհին ռուսական ,, պահապան,, զինվորական ուժերը ձերբակալեցին ազատամարտիկ Ղամբարյան Արշակին ու բանտարկեցին Գորիսի բերդում:Մեկ ամիս հետո, երբ ամեն ինչ կարգավորվել էր ռուսական բանակի հետ, հստակեցվեց նոր պայմաններում հանցագործությունների որակման մոտեցումները և Արշակը պիտի ազատվեր. մտանք բանտապետի մոտ հրաժեշտ տալու.

-Տարեք, այ մարդ տարեք, մի ամիս ա բանտարկյալները գյուդում չեն ուրան ենթարկվեն թա ինձ , տարեք, տարեք ես ալ անց կենամ իմ պաշտոնին,-բողոքելու նման հրաժեշտի ելավ ուրախացած բանտապետը:

գյուդում չեն – չեն իմանում, ուրան – իրեն

* * * *

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԷՅՖՈՐԻԱ

-Արշո, իրեգի տեսալ չեմ, շտե՞ղ ես լալ;

-Յանի, տեսնողները քեզ պատմալ չեն, անհանգիստ վրդովվեց Արշոն;

-Չէ պատմող չի լալ, աշկես քյալլագյոզ պան էս ըրալ;

-էրկու վեդրա հուն եմ լա քաղած, Վաղոյեն կուզովումը նստած տարալ եմ Կյորես. մըն ժամ չքաշած ծախալ եմ… մըն կորժիկ եմ առալ, մըն լիմոնադ , մնացած փողը տուվալ եմ տաքսու, ծերքըս աքուշկան հանալ եմ…, լիմոնադը խմելավ եկալ եմ գյուղեն կանցիլարեն կոխկեն վեր յեկալ;Սաղ ալ տեսալ են, վեչ մինը տաղան յեր չի կըցա, ես ալ ըռըջներեն լոթի տալավ անց եմ կըցա , սկի բարև ալ չեմ տվա;

իրեգի - երեկ, շտեղ- որտեղ, քյալլագյոզ - գլխից մեծ,վեդրա-դույլ, կուզով-թափք,աքուշկա-լուսամուտ,կոխկեն վեր յեկալ-կողքին իջնել,տաղան-տեղից

* * * *

ԼԱՎ ՀԸՐՍԱՆԵՔ

Բարձրավանում հարսանիք էր: Հյուրերը դրսում պարում էին և պատրաստվում մտնել հարսանքասրահ: Նախապես ներս մտա վիճակը տեսնելու համար;Սեղանի վերջից հրավիրեցին և միանգամից կենացի բաժակը դրեցին ձեռքիս.

-Խմե ախպեր, աշկես լավ կռև ենք նիլու …գյուդում չեմ թա հուր ղոլա ես, բայց կռեվը հըրցընում չի …կարևորը հըրսանեքը լավ անց կըցընենք:

աշկես-աչքիս, նիլու-անելու, գյուդում չեմ-չգիտեմ, ղոլա-կողմից

* * * *

ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԿԵՐԵՍԱՆԻՈՒԹՅՈՒՆ

Խոյլունց Միշան թեև բանտակեցիկ անցյալ ուներ, բայց ՀՀՇ-ական իշխանությունը նրան վստահեց ոստիկանության Սյունիքի տարածաշրջանի պետի պաշտոնը:

Տղան զինծառայությունն ավարտելուց հետո` նոր ընտանեկան տրադիցիային հավատարիմ, դիմում ներկայացրեց ներքին գործերում աշխատելու համար; Նրան մերժեցին .—

-Արա պա ասում չեք թա խե յեք մերժում,- վրդովվում է տղան;

-Չենք կարող, մեզ մոտ պետք է աշխատի մաքուր կենսագրություն ունեցողը, իսկ քո հայրը բանտ ա նստել, հասկացա՞ր:

-Իմ հար բանտ էլ ա նստալ , միլիպետ էլ ա ըշխադալ, ես կըրալու չեմ միլիցա ըշխադեմ;

-Գնա, գնա, տղա ջան որ լսես Լևոնը ետ ա դառել, կգաս միլիցա էլ կաշխատես միլպետ էլ;

* * * *

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիսում Օթելլո էր բեմադրվում.

-Դեզդեմոնա , ես քեզ սիրում եմ,- խոստովանում է Օթելլոն:

-Տու իմ վենդերս օտում ես, Օթելլո,- նորամուծություն արեց Դեզդեմոնայի դերակատարը :

վենդեր-ոտեր

* * * *

ԿՅՈՒՐՈՒՆՔԱՑԱԼ Ա՞

Գորիսեցի Շուրային Երևանի մետրոյում դանակը դեմ տվին կոկորդին, թե`,,կաշվե պլաշդ հանի,,.

-Ա, կընծեր, խե յեմ հանում, հի՞նչ ա կյուրունքացալ ա՞:

կյուրունքացալ ա - գարունը եկավ

* * * *

ԷՅ ԱՇԽԱՐՀ ԱՇԽԱՐՀ

Մոսկվայում երկու գորիսեցի շատ ման եկան միասին,և մեկը մյուսի հետ տպավորություններ էր կիսում:

-Ա,Արտաշ,էդ սաղ տեղերը վեր կյիրած ա ,,միրու միր,, էդ հինչ ա կոչվում:

-Ա,կընծեր,փիլիսոփայություն չես անց կըցա՞ծ,հայերեն կոչվում ա. էյ,

աշխարհ,աշխարհ:

Կյիրած-գրած

* * * *

ԿՈՆՅԱԿԸ ԿՐԱԿՄԱՐԻՉ

Շալունց Արտոն բուֆետչիկ էր Գորիս-Կապան ճանապարհի սպասարկման գոտում: Աշխատեց, աշխատեց ու մի օր հաշվեց որ պակասորդը շատ էր: Գիշերը գնաց, կրակը գցեց բուֆետի մեջ : Վերադարձավ քաղաք, մի տաքսի բռնեց ու վարորդին, թե` խաբար են բերել Ղափանի վարորդները, որ բուֆետը պաժառ ա ընգալ… քյընանք բուֆետ, աշկիս օզում են կլխիս քյալլագ կյան: Քյընանք տեսնանք, թա էդ վեր … ինձանա խելունք տղան ա օզում հանաք անե:

Տեղ են հասնում,տեսնում`բուֆետը կրակի մեջ:

-Վարպետ,տեսալ ես կլխես հինչ օյին եկավ, տու էլ վկա,բիդի քյինանք միլիցիա,-պահանջում է խուճապահար տեսք ընդունած Արտոն:

Գնում են, միասին հայտնում են միլիցիա:Համապատասխան մարմինները գալիս են,ակտավորում:

Արտոն հետո պատմում էր.

-Արա,էդ շան տղորցան մինը շատ ափերիստ ա իլալ,ինձանա ափերիստ. ասում ա` Արտո,չհասկացա,էս կոնյակի բոթուլները պահեստում տրաքում են,փոխանակ կրակը թիժանա, հանգյում ա… էս հինչ պան ա,,,

Տրաքել-պայթել,քյինանք-գնանք,քյալլագ- չար կատակ

* * * *

ՎԵՉԵՐ ԿՐԱԿԻ ՏԱԿ

Գորիսի գնդակոծությունների ժամանակ բարձրահարկի բնակիչները իջնում էին ներքնահարկ:Երեխաների լաց,աղմուկ:Մեկի մոտ մի մոմ գտնվեց և, ի վերջո,կարծես ամեն ինչ խաղաղվեց , և ամեն մեկն իր տեղն էր ամրացնում:Էդ պահին ներս է մտնում հարբած Մարտինը.

-Այ ձեր տունը շինվի,էս հի ՞նչ եք անում,տռանը կրակ ա թափում,տուք ըստեղ ռոմանտիկ վեչեր ե՞ք անում:


ՊԱՐԾԵՆԿՈՏ ՎԱՐԴԱՆԸ

Բանակից նոր եկած Հակունց Վարդանը թաղի երեխաներին հավաքել էր գլխին և զարմացնում էր իր շորերով ու նշաններով.;

-Այ Վարդան, պա հրացանան, պիստալետան պիրալ՞ չես:

-Չէ հրացան, պան…. պիրալ չեմ ,բայց գրանատ եմ պիրալ, հեսա պիրեմ նհաշ տամ.

Բերեց ու սկեց բացատրել. Էս կորպուսն ա, էս զապալն ա, վեր տունում ենք կորպուսի մեջ, սհենց շոռ ենք տամ, էս կալցոն վեր կախ ա ընգած .... քաշում ենք … մընչեվ չորսը հաշված վեչ` տրաքում ա:

- Վայ… Վարդան, վայ,տեն քցի … ծերքեդ տրիքիլու վա :

- Ահ… , տրաքում ա տրաքի` տանը ալլա օնեմ, -պարծեցավ Վարդանը

պիրեմ-բերեմ, նհաշ տամ – ցույց տամ, սհենց-այսպես,յենդան-ետևից,

* * * *

ՇԱԼՈՒՆՑ ԱՐՏՈՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

-Շալունց Արտո,քեզ արժում ա, վեր պրավա սըրքիլի հետա քյինաս նստես:

-Ա, հինչ նստիլ. էրկու տարին հինչ ա՞, կըգյիդամ, թա մին տղա օնեմ, քյամ եմ տեղը ծառայեմ. մին տարե աջ կողքես յրա կըպրանեմ,մին տարե`ծախ:

-Շալունց Արտո, խե, քանի տղա օնես:

-Ա խոխա էս տու, խելքդ ծռվե վեչ, երկու ասլան ախճիգ օնեմ;

Արժում-արժանի,կգյիդամ-կիմանամ,քյամ եմ – գնում եմ,

* * * *

ԵՆԹԱԴՐԵՆՔ ՇՈՆ ԵՄ

Գևորգը թփերի մոտով անցնելիս շրշյուն լսեց,ետ փախավ և մի քար նետեց շրշյունի ուղղությամբ:

Թփերի տակից հանկարծ մի մարդ դուրս եկավ`գլուխը արյունոտ:

-Արա, խե յես քարավ տվալ:

-Վայ, վայ,-անհանգստացավ Գևորգը,-կներես,ես կարծեցի շուն էր,դրա համար էլ խփեցի:

-Արա,ենթադրենք շոն եմ,քեզ յրա հաչալ եմ:

քարավ տալ- քարով խփել, շոն - շուն

* * * *

ՄԱՐԴԱՎԱՐԻ ՀԱՑ ՕՏԵԼԸ

Շուրան ոչ մի անգամ տանը հացի չէր նստել,միշտ ռեստորանում էր ճաշում:Բարեկամները Ռուսաստանից եկել էին մորը տեսակցության,բայց Շուրան համառորեն ուզում էր նրանց հրավիրել մոտակա ռեստորան` ճաշելու:

-Շուրա,քեզ մատաղ,էսօր իմ պարիկամներս յեկածըն վեր ինձ տեսնան, ուրեմն մեր տանն ալ բիդա հաց օտեն, տու վա մեզ նհետ բիդի օտես:

-Այ մեր, կարալ չեմ, սովոր չեմ:

-Կրալուես կրալուես, ինձ թաղես, թա կրալու չես:

-Լավ,լավ…այ մեր,կյլոխս տարալ ես, համաձայն եմ, մինակ մի պայման օնեմ.քյունում ես մազերդ սարքում,նախշուտ ,կարճ յուբկա ես կյենում,ճաշն ալ …սինու յրա ես տունում, արևդ կծիմ ու պուրում ես … բալկոն,վեր մարդ կարե մարդավարի հաց օտե:

պարիկամ - բարեկամ,կյլոխ-գլուխ,

* * * *

ԳԱՂՏՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

-Աղջիկ ջան,կներեք, դուք ո՞րտեղացի եք,- հարցրեց բժիշկը գորիսեցի հիվանդին:

-Ըսիլու չեմ, քյինա տրաքի,- քնքուշ վերաբերմունքից իր գտնվելու տեղը մոռացավ աղջիկը:

-Լավ պարզ ա աղջիկ ջան ,պիտի անկետա լրացնեմ, Գորիսի միջի՞ց էս, թե՞ գյուղից…

-Վեչ Կյորեսա եմ , վեչ ալ գյուղան, տըղըցի եմ…

Ըսիլու- ասելու, քյինա- գնա

* * * *

ՀԱՆԳԻՍՏ և ԱՆՀԱՆԳԻՍՏ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

Այսպես պատմեց Գագիկ Մկրտչյանը.

-Այ Արշակ քեռի , պա տու էն շինարարության պահակ չես ըշխադում. ախր էն ցեմենտան պանան կրած տանում են, տու խաբար ե՞ս, տու հինչ պահակ ես…. համ ալ ես հի՞նչ գյիդամ, կյանքը հանց փոխված ա՝ բալքի լահա տու վես իսկական պահակը` սաղ վախտ քոն ես լած, ծախսիլի փողն ալ օնես,- անհանգստացած, զարմացած վրդովմունքը չկարողացավ պահել հարևանը …

- Հա, հըրևան ջան, սրտեդ մոտե մալ ընդունե, ես դուզ ա պահակն եմ, բայց ես հինչ անեմ` մեր պրարաբները ամեն հինչ տեղեն- տեղեն անում են, քյընալու չեմ օգնեմ, թա կյըղոթուն անեն, տա ուրաց գյիդալիքն ա . տուքա չեստնի տղեք էն `հինչ տանում են իմ փայըս սաք-սաք պիրում են,-հարևանին հանգստացրեց Արշակ քեռին:

քյինալու չեն – չեմ գնալու, կյըղոթուն-գողություն,սաք-սաք - տեղը տեղին,

* * * *

ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՏԵՂԸ

Գորիսում մի տարեց կնոջ հարցրինք.

-Մայրիկ,քաղաքի մեծ հյուրանոցը ո՞ր մասում ա:

-Բալաս կծիմ, մեր խնամե Հովակիմենց տանը կողքերքավը բիդա ծախ՝ դուզ պըրցրաց`իմ հորոխպոր տղա ճելի Մուշոյի տանը քըշտեն ա:

/Տղաս, մեր խնամի Հովակիմենց տան մոտով դեպի ձախ ես թեքվում, հետո ուղիղ բարձրանում ես ՝ իմ հորեղբոր տղա արագաքայլ Մուշոյի տան մոտ /

* * * *

ԹԵԿՆԱԾՈՒՆ

Կառավարության աշխատակազմի ղեկավարի մոտ ընդունելության եկավ մի գորիսեցի .

-Եկած եմ ծեր կողքեն ըշխադեմ,…Իմ մասիս կարամ ասեմ հետևյալը. հինչ ասեք կըլխավըս անց ա կըցած, հինչ ասեք ծերքավըս կյամա:

Ներեցեք, Էդ ինչ է անցել Ձեր գլխով, որ ուզում էք կառավարությունում աշխատեք, -զարմանքը չկարողացավ զսպել վերջինս:

-Հինգ տարի Սիբիրում եմ նստալ ,Ղարաբաղում կռվալ եմ… թորքերի դեմ,Ղուբաթլուա էնքան ապրանք եմ պիրա ծախա, վեր նյութապես ապահովված եմ,մեր քյուչումը հարգված տղա եմ,հուր ասում եմ ` ուրան ալ ընտրում են, երկրապահի կյըրքան օնեմ,Լիցկան մեր խոխան ա , ես ալ կյողականի նհետ կյողական եմ,բիզնեսմենի նհետ բիզնեսմեն, հինչ շըրջապատում վեր նում եմ ՝ սաղ ինձ ենթարկվում են, վըխցընել ա պետք `կարամ հանց վըխցընեմ, վեր գյիդաս վեչ շտեղան ա , խափիլը … հանց խափեմ՝ ըրխանաս , վեր լավ էս պըրծա… ալ հի՞նչ ես օզում:

-Հարգելիս,կարո՞ղ է դուք խելքից պակասություն ունեք:

-ՊիՅա՞՞՞,,- այս անգամ զարմացավ կառավարության թեկնածու գորիսեցին…..,Ձեր կողքին ըշխըդելի հետա էդ ալ ա՞ պարտադիր …:

կյըրքան-գրքից, վըխելան-վախենալուց, գյիդաս վեչ -չիմանաս, ըրխանաս-ուրախանաս,շտեղան-որտեղից

* * * *

ԹՀԵՆՑ ՊԱՆԸ

Ականանետի նետած ականը մեծ փոս էր առաջացրել:Գևորգը ահաբեկված նկատեց.

-Ա կնծըհեր,տեսնում ես անկասկա նստած եմ, թհենց պանը մարդու յենդա յրա կանե՞ն…

անկասկա- առանց պաշտպանիչ գլխարկի,թհենց-այդպիսի ,յենդա-ետևից

յրա կանեն-կկրակեն

* * * *

ԲԱՆՏԸ ՓԸԽՃԻԼՈՒ ՉԻ

Այսպես պատմեց Գագիկ Մկրտչյանը.

Շալունց Արտոն մտահոգ քայլերով մոտենում է ներքին գործերի բաժնին, երբ ետևից ծանոթ ձայն լսեց.

-Շալունց Արտո, մի կաղնի տեսնամ, քեզ նհետ գործ օնԵմ, էս շտեղ էս՞ քյունում.

-Ընջուկ ես ա հըսալ, վեր սարքած պռավաներաս ալլա են փըռնած, ես ալ զականապասլուշնի մարդ եմ, քյում եմ հանձնվեմ,բացատրեմ - մխիթարեմ… մարթահոտ մարթիկ են յա կըզադեն, յա մեղմացուցիչ հանգամանքավ կդատեն:

-Ա, ղուզի, վռազվեմ ա, գործ եմ պիրած, մինա նստիլու վես, փողն ա նաղդը հենա ծերքես, փորդ ծըկիլու չի… երկու պռավա յա, յեր կալ մի ժամում սարքե, ալլա կքյընաս հանձնվես:

-Լավ ես ասում, բանտը փըխճիլու չի, փողն ա վնաս չի տալու, տոր տեսնամ …

կաղնի- կանգնի, շտեղ- որտեղ,ալլա-էլի,քյում եմ -գնում եմ,կըզադեն-կազատեն,հենա ծերքես-գտնվում է ձեռքիս

* * * *

ԱԶԱՏՎԱԾ ՔՆՆԻՉԸ

Այսպես պատմեց արժանահիշատակ Նապոլեոն Մկրտչյանը.

Շալունց Արտոն բանտան ազատվալա, եկա Ղափան բարեկամներին տեսության.

-Բաջանաղ , եկալ եմ տեսնամ հու՞նց ես, համալ` մըն թիթև գործ օնենք. մըն արաղ տիր տեսնանք հունց անենք:

Թոթի արաղը տըրալ ըմ … լահա մի էրկու բաժակ էդ կատվու ծեքան կոլ ա տըվա` լուզուն պեցվալ ա .

-Բաջանաղ, տորգի հաշվապահեն , գյուդում կինես, օզում եմ քյինանք տեսնանք , աչքալուսանք անենք, բանտում իմ հընգերես հերն ա…

- Ինչ եմ ասում, բարի գործ ա,- համաձայնեցի ես:

Հաշվապահը բարիացակամ մարդ էր` ներս հրավիրեց:Նստեցինք և Արտոն անակնակալ կերպարանափոխվեց…

-Ես քու տղեդ քննիչն եմ, եկած եմ, վեր մի պան անես քու տղիդ ըզադեմ,կյա տոն …գյուդում եմ , տանջված մարթ ես , ինքն ալ ա մեղք, տուք ալ եք մեղք,… շատ չեմ ուզիլու` մըն հազար մանեթ:

-Ես ծեր ցավն ալ տանիմ, աշկես յրան տեղ օնիք, վեր եկածըք,բայց ես իմ աննամուս տըղես անա հրաժարվածըմ, նրա իսկական տեղը լահա բանտն ա, յեկեք ծեզ տանիմ պատիվ տամ, միանակ նրա հետե, վեր հանց անիք` բանտան տուս չկա:

-Դե, վեր օզում ես ըզադեմ վեչ 500 մանեթ բոլա, տոր` ես քյինամ, գործի մարթ եմ , խմելն ա թուլատրվում չի գործի վախտ,- համառությունը չկորցրեց Շալունց Արտոն…

քյինանք-գնանք,օզում – ուզում, ըզադել - ազատել

* * * *

ՏՈՒՐԻՍՏԸՍՏԱՆ

Արտուշն ու Գևորգը, որոնց տները Գորիսի տուրբազայի մոտ էր, փոքր ժամանակից գիտեին, որ տուրիստները ռուսերեն են խոսում:Մի ամառ երկուսով տուրիստական ուղեգրով գնում են Ռոստով:

Գնացքից իջնելուց Գևորգը աջ նայում` զարմանում, ձախ նայում` զարմանում ու ձայն է տալիս Արտուշին.

-Արա,Արտուշ,մըն տեն յեշի,մըն տես յեշի՝ արա, տուրիստ էէէ…:

Յեշի- նայի

* * * *

ԿՅՈՒՐՈՒՍԵՑԻ ՌԱԶՎԵԴՉԻԿՆԻՆ

/նմանություն Պուտինին/

Այսպես պատմում էր Շալունց Արտոն, որ ժամանակին լսել էր Վլադիմի Պուտինից.

Մուխանն ա Կոլին պոստի են.

Մուխանը մըտանում ա Կոլուն`թա.

-Կոլի,էս հինչ պանի ենք…ծառայությունը պրծընիլու վա, քյալու վենք տոն,մեր խոխորցը հինչ ենք պըտմիլու:

-Պա հի՞նչ անենք, Մուխան, սալդաթ մարդ ենք, հինչ ասում են`անում ենք:

-Չէ,Կոլի,յես ասում եմ`յեր կենանք,քյինանք լուզվան-պանան փռնենք պիրենք,մեդալան-պանան ստանանք:Պա մեր խոխորցը հինչ ենք պըտմիլու:

-Արա,Մուխան,պոստի ենք, արա պոստը հուր թողենք,քյընանք:

-Կոլի,էդ ալ եմ մտածա, հրացանըս քեզ կտամ, տու կյեշես,ես կքյնամ-կյամ, հետո տու կքյընաս՝ ես կյեշեմ:

-Համաձայն եմ,Մուխի:

Մուխանը պոստի հրացանը տամ ա Կոլյուն,ինքը հայդե…ծմակավն ա տամ:

Կոլին սպասեց,սպասեց,տեսավ Մուխանը ուշանում ա,պըրցրանումա մի պերցուր ծառ.

-Մուխի,հեյ…Մուխի…

-Կոլի,լուսում եմ,լուսում:

-Արա,լուզու ես ճարա:

-Հա,Կոլի, նեմեցկի ռազվեդչիկնի են:

-Պա խե՞ չես պիրում:

-Կյամ չեն:

-Պա տու խե՞ չես կյամ:

-Պաց չեն թողում:

քյալու-գնալու, խոխորցը-երեխաներին,կյեշեմ – կնայեմ,պըրցրանում-բարձրանում,ճարել-գտնել, պիրում-բերում,

* * * *

ԿՈՉ ՊՐՈՊՈԳԱՆԴԻՍՏՆԵՐԻՆ

Կոռնիձորի կոլխոզի գոմի մոտ Երևանից եկած հյուրերին մոտեցավ անասնապահներից մեկը.

-Տեսնում եմ պրոպոգանդիստ մարդիք եք, մըն երկու պան օնեմ ըսիլի.

. կքյինաք, կմտնեք էդ Լևոնեն կոշտը կասեք , վեր կոռնիծորեցե Համբարցին ասալ ա.,, Համոթ քեզ, Լևոն,… էս հի՞նչ օյին պիրեցիր մեր կլխեն, պա սա սեփականաշնորհում ա,վեր տու վես ըրալ, տասը կով ես տուվալ, մինա մեր տանան մի կիլոմետր հեռու գյուղեն ճոնդեն կյուման 100 քառ մետր տարածություն: Առավոտը եկալ ենք տեսալ թորքերը պահակեն ա, կըվերն ա՝ տարած են,վարած ցորենն ա պաժառ տված,,: էս մըն ….

Յորգրորդ. Վիկտոր Համբարձումյանին կասեք, վեր համութ չի . Հայաստանի գիտությունների պրեզիդենտ ես , քյացալ ես Մասկվա հացադուլ ես անում:Ա, կընծեր, փոխանակ, նստես , մտածես՝ մըն զենք հնարես , վեր ես՝ սահմանապահ գյուղացիս՝ գիդամ հինչ անեմ, քյեցած ա սով ա պահում, էնա մունք սով ենք պահում՝ ուրան անա յա լավ ենք պահում, վեր օգուտ չկա…:

Յորրորդ… Էդ հի՞նչ ջոկատներ ըք ղարկում, էդ հու՞ վա ղարկում. տրանց կասիք , վեր ստեղ վախ չափելի տեղ չի:Էն օրը քշերը պոստի են քեցա, տրանց անա մըին ալ սպարապետ են ըսիլիս լալ:Առավոտը քյացալ եմ տեսա մարդ չկա, փախած են ,… տըկըռները լիծալ են փախա, ամեն մինին պրանած տեղան ա երկու սեթկա, շատ կներիք, քքավետ /գարշահոտ/ գիլզերըմ հըվաքա:

* * * *

ՇԻՐԱԶԻՆ ՏԵՂԸ ՀՈՒՐ ԵՆ ՏԻՆԻԼՈՒ

Շալունց Արտոն շատ էր սիրում Ծերենցին ու Շիրազին:

-Շալունց Արտո,բա ասիլ չես,Շիրազը… հոգին ավանդեց:

-Հինչ փիս պան ըսեցիր,արա,լուզուդ չուրանա, յանի թհենց մարթը մեռալ ա, յանի դուզ ես ասում, քյվոր տղա :

Մի փոքր խելքը հավաքելուց հետո բարձրաձայն մտածեց:

-Արա,թհենց մարդ, թհենց մարթ…պա տեղը հու՞ր են տինիլու:

* * * *

ԴԱՏԱԽԱԶ ԱՐՏՈՆ

-Արտո,վերջ տուր,էդ պռավա սառքիլը գործ չի , տա քեզ բանտի տուռն ա տընիլու,-մի օր բարկացավ կինը`Թառոն:

-Ա ,դամլա,տու հի՞նչ ես հըսկանում, իմ գործը վեր էս չինի`ես ալ քու քյվոր տղա Շամիրեն նման կըքյինամ դատախազան-պանան ըշխադեմ:

դամլա-դմբո

* * * *

ԿՅՈՐԵՍ ԵՔ ՀԸՍԱԼ

Լաչինը ազատագրելուց հետո թալանչիների խումբը գյուղեգյուղ անցնելով հասավ Խձորեսկ ու մտավ առաջին պատահած տունը:Լայն պատշգամբում տատիկը նստած թախտին գուլպա էր գործում:Առանց տատին ուշադրություն դարձնելու նրանցից մեկը մոտեցավ ու պատից պոկեց գորգը:Տատը վեր թռավ տեղից.

-Ա, սըվիրեսներ, տուք տորմուզ չոնե՞ք. Կյորես եք էէէէհէէհէէյ հըսալ , Կյորես…

* * * *

ՍԵՐՈ ՆԻԿԱԼԱՅԻՉԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սերո Նիկալայիչը Գորիսում տուն էր սարքում և մի օր գնաց քարտուղար Արամ Առաքելիչի մոտ:

-Սերո Նիկալայիչ,բարև,բարև,-ընդառաջ եկավ քարտուղարը,-ախր տոն ես սարքում,գիդացի.խե՞ չես մի պերան ասում, տեսնանք հի՞նչ անենք, հի՞նչավ օգնենք:

-Հա,լավ ես ասում,մըն քանի պան ա պետք:

-Դե ասե, ասե ` ես կյիրեմ,-թուղթ ու գրիչ է վերցնում քարտուղարը:

-Հա,…մի տասը տոննա ցեմենտ,տասնհինգ ինի խընգարիլ չի,մին քսան տոննա գյաջ.դե վեր 25 տոննա ինի` ալհա խընգարիլ չի,մի 30 կուբամետր քյաշած տախտակ.10-ն էլ թող իվիլ նի, հը:Հա,մի 10 բանվոր ալ վեր կյան ծերք քցեն` գործը տաղան տուրուն կտամ, հինչ ասեմ…

Դե,ես գործի մարդ եմ,ես քյինամ,տու տես հինչ ես անում:Վեր պետք ինեմ,ես ներքե տանն եմ նիլու:

Արդեն դռան մոտ էր հասել, մեկ էլ ետ եկավ.

-Հա,մուռացա հըրցընեմ,ա՞լ հինչավ կարամ օգտակար ինեմ:

* * * *

ՍՈՎԽՈԶԸ ՓԱԿԻՆՔ

Սերո Նիկալայիչը,սովորության համաձայն,երբ հյուր էր ունենում,տանում էր Տեղի սովխոզ` ոչխարի խորոված հյուրասիրելու:Մի օր էլ Տեղի սովխոզից զանգեցին.

-Սերո Նիկալայիչ,մըն երկու վեխճար ա մնացալ, եկեք էդ ալ տարեք-կերեք,մուք ա սովխոզը փակենք,քյինանք տոն:

* * * *

ՀԸԲԸ ՍԵՐՈՆ

Սերո Նիկոլայիչը իր բերդատան բացումն է կատարում:Չմահավան Շիրազը համաձայնել էր գալ բացմանը:Առաջին հարկում նրան դիմավորեց մեծ հարսը և շփոթմունքից դուրս գալու համար պատմում, խոսում էր ամեն ինչի մասին.

-Էս տանը յիրա շատ ենք չըրչարվա, էս աքուշկեքը Ռուսաստանա յենք պիրալ , էս առաջի հարկի տափն ա, փալաքյաններն ա բազալտ ենք ըրալ, վեր ցորտցորտ նի . էս մոտի քերծերի օխծերը կյան վեչ յորգրորդ հարկ պըրցրանան.

-Հըբը Սերոն ինչըխ կբարձրանա,-խոսքը օդում բռնեց ու դժգոհությունը չկարողացավ պահել Վարպետը:


տափ- գետին , փալաքյան - աստիճան, օխծ-օձ,պըրցըրանա- բարձրանա

* * * *

ԿԼԽԱՆ ՀԱՓՌԱԾ ԱՍՏՂԵԳՅԸ

Այսպես պատմեց Գագիկ Մկրտչյանը.

Կլխան հափռած Աստղեգը Կյորեսում մըտանում ա տաքսու շոփերին.

-Շոփեր,թա մեր գյուղեն ճընհապան գյուդում ես,փողը տամ,ինձ տար:

Վարորդը մի պահ ուշադիր նայեց և հասկանալով` ասաց.

- Յանի Տըղըցի չես՞… նստի տանեմ:

Ճանապարհին վարորդը,թե`

-Հի՞նչ կըտառնա,վեր անտառավը տանք:

-Հի՞նչ եմ ասում, անտառավը տանք,- համաձայնում է Աստղիկը..

Վերջը հասան գյուղ,Աստղիկը,թե`

-Մաշինդ կըղնըցրու կանցիլարեն պատեն տակեն,քյինանք մեր տոն, իմ հար , ախպերըս տանն են:

-Հոր կյամ ծեր տոն,-զարմանում-վախենում է վարորդը:

-Պա մունք պարիկամ չենք :

-Ախչի,շառդ քաշի,քյինա ծեր տոն,փողդ ալ օզում չեմ ,ես քեզ հինչ պարիկամ, ես քյացի:

-Վույ, քու իրեսդ սևանա,պա վեր պարիկամ չես,անտառում խե յես լա նհենց պըչպըչորում:

կըղնըցըրու-կանգնեցրու,քյինանք-գնանք,պարիկամ-բարեկամ, նհենց-այնպես

* * * *

ԲՐՈՆԻՊՈԵԶԴԻ ՏՈՄՍ

Շալունց Արտոն գնաց,որ Երևան-Կապան գնացքի տոմս վերցնի և ձեռնունայն վերադարձավ: Հաներտղա Հասրաթյան Շուրան,թե.

-Հը,ունքամեջդ փակ ա,հինչ են ասալ:

-Ասում ա`սաղ ,,բրոնիրովանա,,:

-Ա,քընծեհեր,ես քըզանա բրոնիպոյեզդի տոմս եմ օզալ՞, թա սովորական պլացկարտի:

քըզանա-քեզանից

* * * *

ՅԱ ԾԸԶԱՆԱ, ՅԱ ՄԸԶԱՆԱ

Շալունց Արտոյի խորովածանոցը Գորիս-Կապան ճանապարհին էր:

Սեղանի շուրջ նստել էին այլ երկրներից ժամանած հյուրեր: Երբ ամեն

ինչ մատուցվել էր սեղանին,Շալունց Արտոն անձամբ մոտեցավ սեղանին,բարի ախորժակ մաղթեց և բացեց պատվիրված բոլոր օղիների շշերը:

-Ա խե յես պանում,բալքի սաղ խմող չինի, -կողքանց բողոքավորեց հգյուրասիրող կողմը:

-Արաղը ափսոսելի պան չի,քընծեհեր,պաց անելը դուզ ա… վերը խմել չըն ծեզանա, մըզանա կըխմեն:

ծըզանա- ձեզանից, մըզանա-մեզանից

* * * *

ՂԱՉԱՂ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ


-Շալունց Արտո,քեզ խե չեն ընդունա կոմկուսի շարքերը,-մի օր հարցրին նրան:

-Ասալ են,վեր կռվի ժամանակ ղաչաղություն եմ ըրալ:

-Պա հինչ են գիդացա:

-Արա,հունց չգիդան,քարտուղարը իմ թամբալ ղաչաղներան ա իլալ:

Թամբալ – ծույլ, ղաչաղ-ավազակ

* * * *

ԱՓՍՈՍԱՆՔԻ ՊԱՏԻՎԸ

,,.Այրված հեքիաթների կիրճը ,, ֆիլմի նկարահանման ժամանակ Արմեն Ջիգարխանյանը սիրում էր նկարահանման ընթացքում հանգիստն անց կացնել Գորիսի այգում , թենիսի դաշտի առաջ:Մի օր Շալունց Արտոն տեսավ,…

թե պիտի ձեզ տանեմ պատիվ տամ:Արմեն Ջիգարխանյանը տեղի տվեց և մենք մտանք խորովածանոց ;Սեղանը դառավ մեծ քեֆատեղ, էլ հին ընկերներ , էլ ծանոթ անծանոթ:Արդեն ուշ էր և Վարպետն էլ հասկացնել տվեց, որ վեր կենանք:Ես վեր կացա ուսանողական գողտրիկ թոշակից վճարեցի և նաև թողեցի ժամացույցս` մնացորդ պարտքի դիմաց:

Հաջորդ օրը Շալունց Արտոն եկավ` ինձ գտավ:

-Քվոր տղա, դուզ ա,տուվ ես տուժվալ, բայց Էս մարդը արժանիա իլալ , լավ ալ պատիվ ենք տուվալ…գյիդաս վեչ, թա ջուբումըս փող չի լա՞, հեսե … 50 մանեթանոց, բայց խե չեմ տուվալ… տուվալ չեմ. ասալ եմ ափսուսա խուրդա անեմ, վեր խուրդա եմ անում` քամուն անա շուտ ա կորչում:

ջուբ-գրպան,խուրդել - մանրել

* * * *

ՋԱՀԵԼ ԽՈԽՈՐՑԸ ԱՐԱՂԸ

Շալունց Արտոն հրավիրեց իրենց տուն, սեղանին պանիր հաց դրեց ու մի շիշ օղի:

-Դե լուցրու, քվոր տղա…

Արդեն շշի կեսը խմել էինք մեկ էլ՝ ,, ՀՈՓ,,

- Արա, հունց եմ լա մուռացած, վեր էսօր ուրուգյու էլեկտրիկնին կյալու են, պա հինչ եմ տինիլու ըռըչներեն: Լավ, բոլա խմալ ենք, բայց համութ չի՞, վեր սեղանեն կեսատ արաղ տինեմ: Ասաց ու պակաս մասը լրացրեց ջրով, գտավ մի կենդանի խցան. վրան թել կապեց, թելը կապեց դռանը ու արագ քաշեց այնպես, որ շիշը զավադսկոյ փակվեց.

-Արա, էդ խոխերք են, ուրաց մասին եմ մտածում…. դուզ ա արաղը թուլացալ ա, բայց ջահիլ խոխերք են, վեչինչ… կյան վեչ խմեն հարբեն, քյան կըլխընին մըն օյին պիրեն:

ուրաց – իրենց,

* * * *

ՃՂՈՒՊՈՒՐ Ե՞Ս ՀԱՇՎՈՒՄ

.Դատարանը վճռեց.

Մեղադրյալ Ա.Գևորգյանին ճանաչել մեղավոր և դատապարտել 15 տարվա ազատազրկման:

Դատապարտյալը զարմացած էր և չկարողացավ չարձագանքել.

-Էդ հի՞նչ ես ասում,քաղաքացի դատավոր,15 տարե… հանաք պան է՞ս ասում,էդքան նստողը հու վա.հանց հիշտ ասում ես,գիդաս,թա ճղուպուր էս հաշվում:

ճղուպուր- ընկույզ

* * * *

ՌԱԴԻԿՈՒԼԻՏ

.Կոլամանը բանտից նոր էր դուրս եկել, բայց արդեն աղջիկ էր հավանել և ուզում էր անպայման շուտ ծանոթանալ` խոսեցնել: Սպասեց, որ աղջիկը փողոցի անկյունում երևա ու մոտեցավ.

-Ախչի, ըշխադում ես՞:

-Քեզ հի՞նչ գործ օնես, ըշխադում եմ, ըշխադում չեմ:

-Յանի շնորք ալ չոնես՞, հուրցունում են պադասխան տո ալի՞, յանի սպնի՞լու չենք:

-Դըբըննիս ուտիլու ես, քյինա, ճընհապաթ, անց կաց, քյինա…

-Ախեր խե՞ յես կուզնուվում մարթը մարթու հետա չի՞…. Լավ, լավ…վեր սհենց քաղցր-քաղցր զրուց ենք անում … ասում եմ քյինանք մին ղոլի յիրա, օտենք, խմենք - լավանանք;

-Դե ռադըթ քաշի, սվոլլուճ, ռադիկուլս տարալ եմ-պիրալ հանց տուվալ եմ կլխեդ՝ հիշողությունդ բանդան ուրան տեղն ա եկալ:

-Լավ, լավ, հըսկացանք, քեզ հավաք պահե, էն ղոլան յեշողը կըգյիդա, թա քեզ խուսցունում եմ:

ըշխադում-աշխատում, դըբըննիս-կրունկներս, ճընհապա-ճանապարհ, սվոլլուճ-սրիկա, ռադիկուլ-ձեռքի պայուսակ

* * * *

ԱՊՍՊՐԱՆՔԻ ԳԻՆԸ

Խնդրեցին, որ Շնողնեցի Հովիկը միջնորդի գորիսեցի ուսանողի գնահատականի հարցում:

Հովիկը մի տեղ զանգեց ու դիմեց խնդրողին.

-Դուք հանգիստ տուն գնացեք,ամեն ինչ լավ կլինի,ես արդեն ապսպրել եմ:

-Հովիկ,ախեր, պան չես ասում… առանց մաղարիչի պանի… հունց կինի

-Այ հարգելիս,լոռեցու ապսպրանքը Գորիսի հազար մաղարիչից ուժեղ ա,հանգիստ տուն գնա,-բարձրաժպիտ հոռացավ լոռեցի Հովիկը:

* * * *

ՀԱՐԳԱՆՔԸ ՓՈԽԱԴԱՐՁ Ա

-Համբալ Արշակ,էսօր գյող Վաղոյի թաղումն ա,մարդ ա ալի, հարգանքի հարց ա, կյամ չե՞ս քյինանք ճընհապա տնենք,-տան մոտով անցնելիս ձայն տվեց հարևանը:

-Էս կյանքում ամեն հինչը փոխադարձ ա …Վեր ինքը իմ թաղմանը կյալու չի, ես ուրանը հո՞ր եմ կյամ:

* * * *

ՆԵՂԱՑԿՈՏ ԳՈՒԳՈՆ

Մադունց Գուգոն պատերազմի ժամանակ գերի էր ընկել և քար էր կրում: Գաղտնի զեկուցագրերից մեկում բացեցին ու տեսան գրած, որ

Գերմանացի զինվորը կրնկակոխ հետևում էր Գուգոյին ու ավտոմատով հետևից բշտում, հա բշտում թե … .,,Շնել,շնել,,:

-Թհենց լավ չի, կընծեր,նի կոխի աշկս,-նեղացած ու ազդեցիկ իր խոսքը գերմանացուն է շպրտել Մադունց Գուգոն:

* * * *

ՄԻԱՄԻՏ ԴԱՏԱՎՈՐԸ

.Շալունց Արտոն շնորհքով մարդ էր ու ապրուստը վաստակում էր մտավոր աշխատանքով՝ փաստաթուղթ կեղծելով:

Մի դատի ժամանակ դատավորը հարց տվեց.

-Շալունց Արտո,լավ,ինչ արել,արել ես,մեզ պատմի,տեսնենք`ո՞նց ես արել:

-Քաղաքացի դատավոր,խե յեմ պատմում, պե՞լ եմ ,խե ալ տուս չե՞մ կյալու բանտան:

պել- գիժ

* * * *

ԽԱՄ ԴԱՏԱՎՈՐԸ

Շալունց Արտոն

Դատարանից ծանուցագիր էր ստացել:Մոլորվածությունը թաքցնելով՝ ծանուցագիրը ձեռքին գնում էր դեպի դատարանի շենք:

-Շալունց Արտո, աշկես, մետքթ մեջիթ ծոռ ա փսած…էդ շտե՞ղ ես քյինում, աշկես ալլա դատարան-ձայն տվեց ընկերներից մեկը:

-Թազա դատավոր ա եկալ, խամ մարդ ա, քյինամ եմ պատար կոնսուլտացիա անեմ:


պատար- մի քիչ

* * * *

ԼԵՆԻՆՆ ՈՒ ԱՐՏՈՆ

.-Թառո, հինչ կա, չկա , Արտոն հորա՞, էրգան վախտ ա ըրվամ չի,-հարցնում է հին ծանոթը Արտոյի կնոջը:

-Արտոյեն կլյոխը աղավ անեմ, Արտոն շտե՞ղ ա. մեր տանը կլխեն Լենինն ա տառած, բանտերան տոն չի կյամ:

Կլյոխ-գլուխ

* * * *

ԾԵՐԵՆՑԻ ՀԱՄԲԱՎԸ

.Երբ մի օր հանդիպեցինք,Արտոն նոր էր դուրս եկել բանտից ու ոգևորված վրա տվեց.

-Արա,գրականության մասնագետ,տու գյուդում ես,թա Ծերենցը հինչ կյրող ա:

Ծերենցից ես ոչինչ չէի կարդացել,բայց պատասխանեցի.

-Շալունց Արտո, դուզ ա, Ծերենցը դպրոցում անցնում են, բայց ոչ մեկն էլ չի կարդացել :

-Քյինա,քյինա,տհենց անգրագետ մնա, անգրագետ դպրոցի անգրագետ աշակերտ ես իլալ,-այլևս չուզեց զրույցը շարունակել նեղսրտած Արտոն:

Հետո բանտի ընկերոջից հարցրեցի.

-Բախշի, բանտում գրադարանից օգտվում էիք.

-Ա կընծեր, հինչ գրադարան, գրադարանում մըն գիրք ա իլալ՝ Ծերենցի վեպը, էն ալ սաղս… մարդը իրեք հետ կրթացած կինենք:

սաղս- բոլորս

* * * *

ՄԸՆՆՆԵՐԻՍ ՅԵՇԻ

Շլդոկին մոտենում է անծանոթ մեկը և հարցնում է հյուրանոցի տեղը:Շլդոկը մեկնում է ձեռքը և ցույց տալիս ուղղությունը. կյարմուր պուզտի կրիշավ տանը կոխքեն:Անծանոթը մոլորված նայում է Շլդոկի աչքերին.

-Ա… կընծեր, հի՞նչ էս յեշում ըշկերիս, ըշկերիս յեշես քյալուվ ես կորչես է… մըններիս յեշի, մըններիս:

կյարմուր-կարմիր, պուզտի-սրագագաթ

* * * *

ԱՊԵՐԱԽՏՈՒԹՅՈՒՆ

Գորիս-Երևան երթուղային ավտոբուսը ճանապարհին վթարի ենթարկվեց:Վարորդը, որ կենդանի մնացածներից էր, ուզում է դուրս գալ փշրված դիմապակու բեկորները մաքրելով, նկատում է, որ մեկն էլ ավտոբուսի մեջ է շարժվում.:Վերջինս համարյա ոտքի է կանգնում ու վարորդին դժգոհում.

-Վայ ,ախպեր էս ինչ արիր, էս ինչ օյին բերիր մեր գլխին;

-Ա,…ղնջուղու լակուտ տու սասդ կտրե… էն մեռանծնրը խոսում չեն , տու վես խոսում:

* * * *

ԺԼԱՏՈՒԹՅՈՒՆ

Տաթև գյուղում տանտիրուհին շատ հյուրընկալ էր և խոսակցությունից պարզվեց , որ հարսը Մարտակերտցի է: Ճաշի ժամանակ ներս մտավ հարևանի հարսը , որ նույնպես Մարտակերտցի էր:

-Էս ինչ հաշիվ ա զարմացանք, էս Տաթևեցիք էնքան են սիրահարված Մարտակերտին, որ միայն Մարտակերտից են հարս բերո՞ւմ:

-Համ ալ …,,- փարատելու պարտադրանքով ժպտաց տանտիրուհին ,-պռոստո, Մարտակերտա հարս պիրիլը իժան ա :

* * * *

ՍԵՎ ՍԵՎ ԿՈՎԵՐ

Ժորան գնացել էր եղբորը վերջին հոգեհրաժեշտ տա;Ժողովուրդն էլ հավաքվել էր հոգին հանձնելու ծեսին;

-Է, Ժորա, ախպեր, հիշում ես մեր կավ պահիլը. հաց , մածուն, պաներ, ծու ….հըվքում ենք լա, մի հատ ալ աման ենք լա թաքուն յոր օնում, վեր սարում կավը քթենք,կաթնը իփենք, հացը փրթենք՝ օտենք;

-Հա , ախպեր, հունց չեմ հիշում, էրկու կով ունեինք;

-Հա, հիշեցի, էրկու կով էր… մեկը սև էր; Էն մեկն էլ էր սև…

* * * *

ՏՀԵՆՑ ԿՅՈՒՐՈՒՍԵՑԻ ԱԼ ՄՆԱ

Այսպես պատմեց Փոքրիկը` Հրաչը Սիսիանից.

Սիսիանի ջոկատը մի քանի անգամ Գորիսով Լաչինի,Ղափանի դիրքերը գնաց:Մի անգամ էլ վերադառնալիս դադար ունեցավ Գորիսում,ու ժողովուրդը վրա տվեց.

-Էդ հունց ա,վեր տուք տհենց լավ կռվող տղերք եք,բայց մեր կյուրուսա տղերքը կարում չեն:

-Գաղտնիքը ասեմ,մայրիկ ջան,բիդի Սիսիանցի տեռնան,վեր կրանան կռվեն,-պատասխանեց ջոկատի հրամանատարը:

-Պա հունց տեռնան Սիսիանցի,բալա:

-Մայրիկ ջան,քանի՞ տղա ունես:

-Երկու:

-Տղորցդ ղարկում ես Սըդըղեն գյոլը`լըղընալի:Հու կրեցավ լըղընալավ ափից ափ անց կենա,ուրեմն կռվող տղա կտեռնա:

Մայրիկը հաջորդ օրը տղաներին տանում ա Սըդըղեն գյոլը ու պահանջում անցնել ափից ափ:Փոքր տղան ճարպկորեն ափից ափ անցավ և կանչեց`ես Սիսիանցի եմ:Մեծ տղան ուժասպառ եղավ մինչև ափ հասնելը և օգնություն խնդրեց:Փոքրը զայրացավ ու մի փայտ շպրտելով եղբոր վրա`հեգնեց.

-Քյինա,քյինա,տհենց Կյորիսեցի էլ մնա:

Քյինա-գնա

* * * *

ՔԱՂՎԱԾՔ ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆԻՑ

Շալունց Արտավազդ Նիկոլայի
Շալունց Արտո-Կրտան

Բնիկ կյուրուսեցի ա: Խոխա վախտ կրտած խոզու նման չաղլիկ ա իլալ, անումը տիրալ են Կըրտան:Կռվի վըխտերքին ղաչաղ ա իլալ:Կռևը վեր պըրծալ ա բիդի տոն ա եկալ:ՈՒրան դատալ չեն, Խե՞… դատողնին ուրան ղաչաղ հընգերուք են իլալ:Սրտամաղիկը պատմում էր, վեր ուրան ծննդյան օրը սեպտեմբերին ա իլալ, խոխերքը դբրոց են իլալ քյալիս , բայց ինքը յեշում էր, թա հու հունց ա փող ըշխադում…մեռնելի մասին վեր խոսում էին, ասում էր ղաչաղ մարդու ապրիլը հինչ ա իլալ, վեր մեռնելը հինչ ինի:

-Կըրտան Նիկոլայովիչ,-հարցնում էին նրան,-քանի մարդու գլուխ եք կերել ղաչաղ վախտ:Նա սիրով պատասխանում էր.

-Ա դամլա, ես փախած եմ իլալ , վեր իմ կլոխս օտեն վեչ, ես հինչ կլոխ օտող,բայց ամենամեծ կլոխ պաները ինձ տուվալ ա Յայջցի մըն պառավ կնեգ, անումն ալ ասալ չի, թա մհետ քյինիմ շնորհակալ նիմ, էդ պաները մըն ամես կերալ եմ:Կրտան Նիկոլայովիչը , ճիշտ ա սովետի օրենքներով սիրում էր հանցագործությունը և սիրով օգտվում էր նրանից, բայց սաղ հասարակությունը , միլիցան ալ նհետը,սիրում ու հարգում էր նրան իրա բարի, անշահախնդիր հանցագործությունների համար:

Ծնվ.15.09.1934թ.

Մահ.21.11.1994թ.

* * * *

ՅԱՆԻ ՏՈՆԸ ՊԱՏԵՐ ՉԻ

Այսպես պատմեց Թառլան Հակոբյան-Շալունցը.

Արտոն կյանքը համ թիթև ա իլալ սիրում, համ ալ թիթև կյանք ա իլալ սիրում :Էս մարթեն հետի տիժար պեն… չի իլալ : Հինչ օզում էր տափեն տական ալ ինի` ճարում էր, մինակ թա քեփը տեղը իներ:Մըն տեղ պահակ ա իլալ, մըն տեղ նկարիչ, մըն տեղ գեղմասվար, մըն տեղ պովուր, ,, դբրոցի դիրեկտոր, դոսաֆի պետ, միլիցիայի քննիչ,,:Վեր ասես վկայականդ ցույց տոր , ատեստատն ա նհետը տեմ կաներ ըշկերիդ :

Պահակ վախտը պրարաբ Արմոն եկավ թա .

-Արտավազդ Նիկոլայիչ,կըրալո`ւ ենք էս շենքը հանձնենք:

-Հա, հա ,Արմո, մտածիլ մի , թա հինչ ա պըկասում, մըն տես է …Յանի շենքը պատեր չի,հինչ գործ օնենք վեր մտածենք, թա ամեն մինը տան մեջը հունց ա սըրքիլու :Պատերը հընձնիլու վենք, քյինա պըրծընի:

տիժար-դժվար,ճարել-գտնել,քեփը-տրամադրությունը,կըրալու-կարողանալու,

* * * *

ԿՅԱՐՈՒՆՔՆ ԵՄ ՏԸՆԻԼՈՒ

Իր պահպանած շինարարկան օբյեկտի դռներից ծախել էր:Շենքը համարյա պատրաստ էր հանձնելու,բայց դռները չկա:Գնում է մոտակա շենքի մուտքի դռները հանում,շալակած բերում:Ճամփին հանդիպում է միլպետին:

-Շալո’ւնց,էդ հի՞նչ ես անում:

-Պակասորդ կա,տանում եմ լրացնեմ:

-Տես, հ`ա, մերը շենքան հանկարծ չտանես:

-Չէ,արխային կաց, ծերը կյարունքն եմ տընիլու:

կյարունք -գարուն

* * * *

ՔԱՂՑՐ ՍՈՂԱՆ

Միլպետի հետ մտերիմ հարաբերությունների մեջ էր:

Սովորական հանդիպումներից մեկի ժամանակ,միլպետը աշխարհից նեղված սկսում է գանգատվել Արտոյին.

-Էս մեր ժողովուրդը զարմանալի մարդիկ են,անօրենք գործեր են բռնում,հետո էլ մեզնից նեղանում,թե` Հիտլեր կապուտ…շան լակուտ և այլ կծու վիրավորանքներ…

Արտոն էլ թե.

-Հինչա,ընգեր միլպետ, քաղցր սողան չի՞ ինու՞մ:

սողան - սոխ

* * * *

ՕՐԻՇ ՓՌՆՈՂ ՉԻՆԻ

Այսպես պատմեց Սամվել Հակոբյանը.

Մի անգամ Արտոն գնում է Բաքու` օրգանում աշխատող մի բարեկամի տուն:

Տանտերը` չափազանց բարի ու հյուրասեր մի մարդ, ուրախանում է, բարեկամի համար սեղան բացում. ուտում են խմում , ապա պատվիրում է ճանապարհից հետո հանգստանալ:

Ինքը գնում է գործի:Գործատեղ իմանում է,որ ‘’ռոզիսկ’’ է եղել Արտոյի վերաբերյալ,ասում է.

-Արխային կացեք , Էդ մարդը մեր տանը քնած ա, քյացեք պիրեք :

Հետո հայտնում է Գորիսի միլ-բաժնին,որ գան տանեն:

Գորիսի միլ-բաժնում շատերը,որ Արտոյի հետ մտերիմ են եղել,դժվարանում են նրա հետևից գնալ:Դա,Արտոյի նկատմամբ դավաճանություն կլիներ:

Վերջապես միլպետը կանչում է Արտոյի ամենամոտիկներից մեկին և ասում.

-Աբ’ո,դո’ւ պետք է գնաս: Ինչպես ուզում ես բե’ր:Գնա’:

Էս Աբոն, որ միլիցիայի լեյտենանտ էր, մի հասարակ միլիցիա էլ վերցնում ա հետը և գնում են Բաքու:

Կալանատեղում տեսակցության ժամանակ Արտոն թե.

-Խեր ինի,Աբո,բա հո՞ր եք եկալ էրկու- էրկու:

-Դե…,եկալ ենք,վեր միասին քյինանք տոն:

-Հա’, ծեզ մատաղ, ծեզ նհետ արխային կիկյամ, էս բաքվեցիք կոզի պարիկամ են, բայց թասիբ չոնեն` կփռնեն կղարկեն:

Կոզի-թեև

* * * *

ՂՈՐՓՈՒՐ ՏՂԱՆ

Լաչինում /նախկինում Ադրբ. ՍՍՀ-ին բռնակցված քաղաք/ կեղծած ‘’պրավա’’ են հայտնաբերում և Գորիսի միլ-բաժնից պահանջում են բերման ենթարկել Արտոյին:

Արտոն ներկայանում է Լաչինի միլիցիա:

-Ի`նչ կա, չկա,-հարցնում է հերթապահին:

-Իսկ դուք ո`վ եք,-հարցնում են:

-Ես ծեր փնտրած Շալունց Արտավազդի ղորփուրը տղան եմ, եկալ եմ տեսնամ հինչ հաշիվ կա փըկիլի:

ղորփուր- հորեղբոր, փըկիլի-փակելու

* * * *

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՐԵԿՏՈՐ

Գորիսում, դրսում և նրա սահմաններից դուրս Արտավազդ Նիկոլայիչը հայտնի էր վարորդական իրավունքի փաստաթղթեր սարքելու ‘’արվեստով’’:

ԴՕՍԱԱՖ-ի դիրեկտոր Ծատրյանը մի հանդիպման ժամանակ խոստովանում է.

-Ընկեր Շալունց Արտո, դուզ ա դպրոցն իմն ա,բայց շրջանավարտները մինա,քունն են:

* * * *

ԻՄ ԱՊԵՐ ՆԻԿԱԼԱՅԸ

Փաստաթղթեր կեղծելու գործով Արտավազդ Նիկալայիչը կրկին հայտնվում է միլիցիայի բաժանմունքում:

Քննիչը,որ ծանոթ էր Արտոյի կրտսեր փեսային, զանգում և իմաց է տալիս նրան:

Սա հապշտապ գալիս է:Հենց ներս է մտնում,թե չէ.

-Պա, իմ ապեր Նիկոլայը եկավ,-հանգիստ,անվարան, տուն գնալու պատրաստակամությամբ ոտքի է կանգնում Արտոն:

* * * *

ԿԸՐՏԱՆՈՎՇՉԻՆԱ

Պատմում են, որ մի անգամ Մոսկվայաբնակ մի գորիսեցու միլիցիոները կանգնեցրել է, ստուգել փաստաթղթերը,աչքի անցկացրել ,,պրավան,, ու անհեթեթություններ նկատելով`ասել.

-Շտո զա Կըրտանովշչինա…/սա ինչ կրտանաբանություն է/

* * * *

ԱՍԱԾԸԴ ԼԸՍՎՈՒՄ ՉԻ

Միլիցիայի մի աշխատող,որը տեղի-անտեղի չարչարել էր Արտոյին,ինքն էր դատվում:

Արտոն Գորիսի պարկի դիրեկտորն էր, բայց ժամանակ գտավ և հետևում էր դատին ու գոհունակություն էր հայտնում դատավորի շշպռող հարցերին, որ հանցավորը չէր կարողանում պատասխանել;

Դատից հետո,շտապ-շտապ հեռացող Արտոյին կանչում է հանցավոր միլիցիոները.

-Շալունց Արտո,կանգնի մի պան ասեմ:

-Ես ասում եմ, վեր պետքը չի վեր տու պան ասես. քու ասածդ արդեն լըսվում չի , ես ալ դիրեկտոր մարթ եմ, ժամանակ չոնեմ, սոր հաշվետվության օր ա Կոլեգիայից ուշանում եմ ,-խիստ ընդգծված գրականոն պատասխանում է նա:

սոր- այսօր

* * * *

ՆԵՂԱՑԿՈՏՈՒԹՅՈՒՆ

Երրորդ անգամ բանտից ազատվելուց հետո Շալունց Արտոն էլի հայտնվում է դատարանում:

Դատավորը հարցնում է.

-Երբևիցե դատված կաք

-Այս տարի բոլորովին,- պետությունից նեղացած տեսքով պատասխանում է Արտոն:

* * * *

ՄԱՐԹԱՎԱՐԻ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ

Այսպես պատմեց Թառլան Հակոբյան-Շալունցը.

էդ օրը քննիչ Էդոն շատ քյինաց-յեկավ. Արտոյին էր օզում:Էդ չլածն ալ` կյամ չի ու կյամ չի : Քշերանա եկավ , թա Արտոն հինչքան ալ ուշ ինի թող ինձ տեսնա :

Արտոն ալ Շուռնուխում բուֆետչիկ ա իլալ, դըբըլուսին ա եկալ, օզում լա պրանե` ասալըմ վեր քննիչը ուրան շոռ ա կյամ:Արտոն սփրթնեց, պերանը չուրացավ, բայց հըրցրեց.

-Աղջի,քաղաքում դեպք ա իլա՞լ, շոփեր- մոփեր են փռնա՞լ:

-Հինչ գյիդամ , Արտո, բայց շատ անհանգիստ ա իլալ քննիչը:

Արտոն շորերրը յետ կեցավ քյընաց քննիչ Էդոյեց տոն:Էդոն տուռնը պաց ա ըրալ, աշկերը ճպճպցնելավ, թա.

- Արտո հիբ վեր պետք ես կյամ` կարում չենք ճարենք:.

-Արա, հինչ եք յենդաս ընգած, թուղալու չեք ժողովուրթին մարթավարի լավություն անեմ:

-Արտավազդ Նիկալայիչ, կամաց,փռնիլի պան չկա յանի հունց չենք թողում լավություն անես, Աշխաբադա եկած ախպուրուս տղին անումավ մըն պռավա սարքի, շուտ, էքուց քյունում ա, էս ալ քու հախըթ:

Քշերանա - գիշերամոտ,դըբըլուս - առավոտ,պրանե- պառկի, շոռ կյալ- փնտրել, պերան-բերան,յետ կենալ-նորից հագնվել,ճպճպացնել- աչքերը արագ թարթել, յենդաս –հետևից, փռնիլի-բռնելու հախ-վարձ :

* * * *

ՀՐԱԺԵՇՏ

Հորեղբայր Ալեքսանը մահամերձ էր:

Խեղճը տանջվում էր տանջվում,բայց մահը մոտ չէր կյամ :

Մի ղորփուր Բաբկեն տղա օնեն, վեր վեչ մինը սիրում չէր:Արտոն քյացալա տրանց տոն.

-Ամին ասալ ա քյընա Բաբկենին պիր`տեսնամ:

Բաբկենը հըվատալա, մեջումն ալ ըրխացալ ա , վեր ամին ուրան ալ ա մարթու տեղ տրա:Բաբկենը լահա մտալ ա ամուն կոխքը, ամին ծերքրերը պըրցըրալ ա, նշան ըրա, թա սրան շուտ ստաղաս տարեք:

Բաբկենը յետ տառավ պըռըշնեն` լեղակ :Արտոն մոտե ա կըցալ.

-Հը,Բաբկեն ամին հինչ ա ասա քեզ:Բաբկենը ուրան կուրցուրալ չի.

-Ամին ծերքը պըրցըրալ ա, թա ,Բաբկեն, ես քյունում եմ ` քեզ հաջող:

ղորփեր-հորեղբայր, ըրխացալ-ուրախանալ,ծերքեր,-ձեռքեր,պըրցըրալ-բարձրացնել, ստաղաս-այստեղից

* * * *

ՍԱՏԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՐԴ

Արտոն մի օր Թամոյին խոսեցնում է.

-Աղջի,բա ասիլ չես,էսօրի քյացալ եմ Բաբկենի /Թամոյի ամուսինը/ գերեզմանը,մի 25-անոց եմ ճարալ:

-Վույ Արտո, էն Աստուծ. ըռըվետին Ջուլոն ա իլալ քյացած:

-Այ վեչ պյան տառնաս տու:Ես տհենց էլ գյուդում ի,վեր տու սըտանեն անա օխտը օր առաջ ես աշխարհ եկալ:

* * * *

ՀԱՐԱՄ ԹԻՔԱ

Բարեկամներով այցի ենք գնում ազգականներից մեկի գերեզմանին,որին ժլատության պատճառով Արտոն չէր սիրել:Լացը, խունկը ավարտելուց հետո Արտոն կողքի գերեզմանից մի քանի ծաղիկ է վերցնում և դնում սրա շիրմին.

-Յեր կալ: Էրգյան վախտ ա հարամ թիքա չես կերալ,այ աշկը ծակ:

հարամ-անարդար,թիքա-կտոր

* * * *

ՄՂԱԿԻ ՇՈՆԸ


Գերեզմանոցում մի բարեկամի համար տեղ են ընտրում: Մեռնողի կինը խնդրում է, որ գերեզմանը ինչքան հնարավոր ա շենքին մոտիկ տեղից լինի:

Շենքի մոտ մեռնողի կինը իր միտքը հաստատելու համար կրկին հարցնում է.

-Արտո, մատաղ, լավ տեղ ա չէ.հարմար ա չէ:

-Հա,հա,լավ տեղ ա,հարմար էլ ա:Շոնը մղակումն են կապում,- վերջը չկարողացավ զսպել իրեն Արտոն:

մղակ-շեմք

* * * *

ԱՐՏՈՆ ԱՇԽԱԲԱԴՑԻ

Վարոյի կնոջ` Ֆարիդայի տատը մահացավ Բաքվում: Թաղումի օրը Արտոն ներկայացել էր հագած-կապած`փողկապով,լավ հարդարված. սեղմում էր հարազատների ձեռքը և ընդգծում. ,,սաչուվստվույու,,: Արտոյի արտաքինն ազդեցիկ էր ու աչքի էր զարնում:

Խնամիները ներքին իրարանցում են ապրում. մտածում են,թե էս ինչ պաշտոնով մարդ ա եկել խնամոնց կողմից և նրա ով լինելը հարցնում են պատահականորեն Արտոյի կնոջը` Թառոյին.

- Էս պատվարժան մարդը ով ա, որտեղից ա:

Թառոն նայում-նայում ա Արտոյին ու իրեն չի կորցնում.

-Մեր պարիկամ ղազախ ա,Աշխաբադա յա յեկալ:

* * * *

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԽՈՍՔ

Մի օր Շամամը իրենց հարևանի թաղումից հետո գալիս է Արոյենց տուն:

-Արտո,-ասում է,-Երվանդի թաղուման եմ կյամ:Տու ճընանչում ես ուրան:Ասի, հինչ թաղում են ըրալ. պերանս պաց ա մնացալ:

-Շամամ,բա խե ա մեռալ,-խոսեցնում ա Արտոն :

-Ըմմ,բա գյուդում չես,-զարմանում է Շամամը,-հիվանդացալ ա,տարալ են Երևան,վեր ապերացի անեն,մնացալ ա տանակին տակին…Արտո,բա վեր ղութին տեսնաս:Թա հինչ ղութի ա, ալ ասելի չի:Թհենց ղութի կյանքումս տեսած չկամ:Ապորն արևը,աշկս մնացալ ա վիրան:

-Շամամ,վեր շատ ես հավան,տու …գործ չոնես,թհենց մի ղութի քիզ հետա զակազ տամ:Բա հու թողալու չեմ աշկտ մնա վիրան:

-Ադե,ես մհեկ չեմ է ասում:

-Դե,Շամամ,ես մհեկ եմ ասում,հետոյի համար կարալ չեմ խոսք տամ:

ապերացի-վիրահատություն,ղութի-դագաղ,

* * * *

ԱՐԱԳԱՑՎԱԾ ԹԱՂՈՒՄ

Մահացել էր Վարդեր տատը,որի ծոռը նաև Արտոյի թոռն է`6-7 ամսեկան:

Երեխային ուղարկում են Արտոյենց տուն մինչև թաղման արարողությունն ավարտվի:Տատին հրաժեշտ տալու համար երեխային քնեցնում են,թողնում Արտոյի մոտ և գնում:

Ավտոբուսով հազիվ նոր տեղ հասած`Արտոն զանգում է.

-Խոխան զարթնալ ա, յեկ:

Մի քիչ հետո նորից է զանգում.

-Խոխան լաց ա նում , յեկ

-Բա ոնց կլնի,Արտո, նոր եմ տեղ հասել,- վրդովվում է Թառոն:

-Գիդալ չեմ, մեռալը շուտ թաղե, սամալյոտավ յեկ:

խոխա- երեխա, գիդալ չեմ – չգիտեմ

* * * *

ՈՒԺԵՂ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ

Ավտոբուսով գնում ենք Գորիսից Ղափան:

Ճանապարհն անցնում է ադրբեջանական-սովետական- արհեստական Էյվազլար գյուղի միջով :

Ճանապարհի ձախ կողմում տարածված է նրանց գերեզմանոցը:Վարորդ Սիմոնը`մի շեկ մարդ,ասում է.

-Արտո,ամեն անգամ էս գերեզմանոցը տեսնելով բարձրաձայն կրկնում եմ.

Ձեր թումբերը թող միշտ թարմ ինեն և խիտ:Հունց եմ ասում:

-Հա,լավ ես ասում,տրանք ուժեղ լսողություն օնեն:

* * * *

ՄԻ ՇՂԱԹ ԾՄԵՐՈՒԿ

Արտոյի մայրը սրտի նոպա ունեցավ: 70-ն անց կին էր,վիճակն անհուսալի;Շտապ օգնության բուժակը սրսկումից հետո սպասում է հիվանդի վիճակի թեթևացմանը:Արտոն ձմերուկ է ուտում և ուտելու է հրավիրում բուժակին:Սա քաղաքավարությամբ հրաժարվում է` մանավանդ պահն էլ ` այն չէ:

-Այ տնաշեն,տու հինչ բիժիշկ էս ,մի շղաթ կեր էլի,բալքի մերս տրանա լավանում ա, - նեղանում է Արտոն:

շղաթ- կտոր,բալքի-գուցե

* * * *

ԹԹՎՈՂ ԱՐԱՂԸ

Այսպես պատմեց Վարո Հակոբյանը

Մեր հարևան ավտոբուսի շոֆեր Գալոն մի թաղումից հետո հուղարկավորողներին տեղափոխում ա տուն:Տանտերը հրավիրում ա հոգեհացի,բայց Գալոն կարալ չի մնա ,որովհետև քաղաքային մարշրուտից ա տուս եկալ:Տանտիրուհին , քու ասած, մին խուրջին հաց ա տնում , թա պերերիվ կանիս:Գալոն, վռազ մարթ ա, բիդի գործի քյինի:Մին ալ, ըհը, տեսնում ա Արտոյին ու մոտ ա կանչում:

-Հինչ կա,խազեին,խեր ա՞,-հարցնում է Արտոն:

-Խեր ա,խեր: Լսի,պրիպաս օնեմ,համա մաջալ չօնեմ:Տար պահի,գործից կյամ,մի հարմար տեղ նստենք:

-Պահ,իսկապես վեր խեր ա,արևդ կծեմ:Քեզ ստոծ ա ղարկալ:Հինչ տղա յ՞ա,է,երկրագունդը ման կյաս,քեզ նման մինակ տու ես,-ուրախանում է Արտոն:

Այս պահը որսում են մի քանի արտոյականներ և ձեռք չեն քաշում,մինչև պրիպասի հախից կյամ չեն:

Գործից հետո Գալոն ման ա կյամ Արտոյին,ճարում չի:Հաջորդ օրը Արտոյին Գալոն փռնում ա:

-Արտո,ասում եմ…

-Ա քընծահեր,մըն րոպե…տու շտե՞ղ ես, քշեր ցիրեկ շոռ ենք կյամ-ընդհատում է Արտոն,-տնաշեն,արաղը պճպճեքը յերլած թթվալ ա, պըհիլու չեմ լա փչանա , տղորցը կանչալ եմ, էն աստուծ, քըզանա յալ նըղացալ են վեր յեկալ չես, մի օղորմաթաս յոր օնես, մի թիքա ալ տու օտես:

պրիպաս-ուտելիք,մաջալ-հնարավորություն, շոռ ենք կյամ -փնտրում ենք,

* * * *

ԼՈՊԱԶ ԱՐՏՈՆ

Երկար ժամանակ Գորիս քաղաքին կից ,,Ավանգարդ,, կոլխոզի ակումբավարն էր:Ակումբի բեմի կարգավորման համար վարագույրի կտոր են ձեռք բերում և Արտոյի ցուցումով կարում-կախում:Կարճ է ստացվում;Ակումբավար Արտոն սխալը կոծկելու համար կանչում է նախագահ Սուրենին,որ մի կերպ արդարանա:Սակայն նախագահը,տեսնելով,որ վարագույրը բեմահարթակից ահագին բարձր է,մռայլվում է:

-Բալաբեկ /խաղացած դերից մնացած Արտոյի մականունն էր/,էս հինչ ա…

Բալաբեկ -Արտոն օգնության է կանչում իր հնարամտությանը և հարցին հարցով պատասխանում:

-Նախագահ,մեծ քաղաքների թատրոններում եղած կա՞ս:

-Չէ:

-Սունդուկյանում է՞լ:

-Չէ:

-Այ,բա որ ասում եմ ընթացքում մեզ ուղարկի փորձի փոխանակման…

-Լոպազ տղա ես, տու , այ Բալաբեկ,լոպազ…,--գոհունակությամբ Արտոյի մեջքին թփթփացրեց նախագահն ու հեռացավ:

* * * *

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՐԱԿԸ

Պատերազմի զոհերի հիշատակին նոր հուշարձան են կառուցել և մտածում են հավերժական կրակի մասին`բնական գազի բացակայության պայմաններում:

Տղերքը մտահոգված են:

-Արա,հինչ եք դարդ անում, քյինանք նախագահեն մաղալը յոր օնենք պիրենք տինենք էս քարեն ըռըշկեն,-կատակում է Արտոն:

* * * *

ՔԸՐԸՀՈՒՆՋԵՑԵ ՇԵՔՍՊԻՐԸ ԵՎ ԱՐԱՂԻ ՀԱՇԻՎԸ

Այսպես պատմեց Վարո Հակոբյանը

Քըրըհունջեցե Շեքսպիրը, ուրան համ ալ Շեգո են ըսիլիս լալ,Արտոյի նհետ սեղան նստիլիս միշտ պատմում էր ուրան հոր արաղի մասին ու ավելացնում. հանց մարդ ա , վեր ուրան արաղան աշխարում հալա վեչ մինին տուված չի» նույնիսկ ինձ: Արտոն, թա,, …արա, տու ինձ տար ծեր տոն `մնացածը ես կգիդամ…,,

Քարահունջեցի Շեգո-Շեքսպիրեն նհետ Արտոն քյամ ա գյուղ: Շեգոն Արտոյին ներկայացնում ա հորը.

-Ապա,նաչալնիկս ա:

-Արտավազդ Նիկոլայիչ,-ձեռքը մեկնում է Արտոն և սկսում… ապուն արդար ծերքերան մինչև ջահիլ վախտերի սիրածները:

Եվ ով զարմանք…կատակասեր ու զրուցասեր Արտոն հընգերանում ա ապորը և ,,քարահունջեն,, բոթուլը անարգել պըրցըրանում ա սեղանեն յըրա, մի քանե հետ ալ քյունում ա սերտը լցնում կյամ:

Ապուն քեփը քյոք ա տառնում ու կանչում ա տղեն:

-Այ տղա,Շեքսպիր,նաչալնիկիդ համար երկու բոթուլ արաղ սարքի,լավ, մըն բոթուլ ա քիզ հետա սարքի, վեր ստի շնորքավ նաչալնիկ օնես:

Ետ տեռնալիս Արտոն թա

- Շեքսպիր, փափաղդ փալ տիր, ծեր տանը ինձ հետա արաղի հաշիվ եմ պաց ըրալ:

Քեփը քյոք-տրամադրությունը տեղը, փալ- թեք

* * * *

ԷՔՍՊԱՆԱՏ

Այսպես պատմեց Արեգնազ Հակոբյանը

Մեր փողոցում 70-ն անց,պահած-պաշտած,նախշը տեղը մի կին էր ապրում: Կյանքի վերջին տարիները Երևանում զավակների հետ էր անցկացնում,սակայն ամռանը շոգի պատճառով գալիս էր Գորիս:

Ուրեմն,տնից դուրս էր գալիս թե չէ,օծանելիքի արտագորիսյան հոտը տարածվում էր շուրջը:Բարեկազմ ոտքերին հագնում էր մետաքսյա գուլպաներ և զամշե սև կոշիկ:

Նուրբ ձեռնոցների տակից երևում էր ձախ մատնեմատին խոշորակն մատանին:Ձեռքին հովանոց էր բռնում , փոքրիկ օրիորդական պայուսակը` թևի տակ:Վիզը ամփոփված էր շղարշե շարֆում:Գլխին կրում էր ժանեկազարդ,արծաթե քորոցով գլխարկ,որի տակից երևում էին մուգ դարչնագույն փայլով խոպոպները:Քիչ լիքը դեմքը շպարված էր, շուրթերը`վառ կարմիրով ներկված:

-Արտո,Արտո, մըն յեշի է Հերսիկին, ասես կուկլա ինի,-կողքից բոթում է կինը:

-Հա,շատ ալ կուկլա յա, Նիկոլայ ցարի վախտերան մնացած:Տա հալա գյուդում չի,վեր կարգերը փոխվալ են` ինքն ալ տառալ ա Էքսպանատ`թանգարանի ապրանք. մաննավ իրավունք չոնես թա նի կյաս:

Մաննավ- մատով, նի կյալ -կպնել

* * * *

ՔՆՆԻՉ ԱՐՏՈՆ

Տեղ գյուղից մի տաքգլուխ Արտաշատից աղջիկ ա առևանգում:Ծնողները գալիս են Գորիս ու անհանգստացած դիմում են ,,ամենակարող,, Արտոյի օգնությանը:Արտոն չի կարողանում մերժի:

Մտերիմ միլիցիոներներից մեկի տուն ա գնում ու խնդրում , որ մի օրով իր համազգեստը տա :

-Արտո,բա հինչ ես անում,-անհանգստանում է միլիցիոները,-ախր ես իրավունք չոնիմ տամ, բիդա ասես հին չի հետա յես տանում:

-Ա կընծեր հինչի՞ հետա եմ տընիլու. դուզա կարամ օրիշի անա ալ յոր օնեմ , բայց քու ֆորմադ ավելի նախշուտ ա, օզում եմ տանը խոխորցը ըռըջին կենամ հավասս հանեմ , պիրեմ քեզ տամ:

Հաջորդ օրը Արտոն համազգեստով գալիս է Տեղ գյուղ ու մտնում առաջին կասկածյալի տունը ու նախահարձակ լինում:

-Ձեզ տղան աղջիկ ա փախցրել ու բերել ա էս տունը, եթե չխոստովանեք ուրեմն հանցակից եք, եթե խոստովանեք մարդավարի եմ լուծելու:

Ապա տեսնելով նրանց վախվորած և մեղադրանքն ընդունող դեմքերը ավելացնում է.

-Ես, դուզ ա, Արտաշատի քննիչն եմ, բայց կյուրուսեցի եմ:

* * * *

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆ

Փախցնում են Արտոյի քրոջ աղջկան:Քույրն ահազանգում է Արտոյին:Արտոն շտապում է տղայի տուն և պարզվում է,որ վաղեմի բարեկամներ են:Սրանք նույնպես մտահոգված են և իրենց հերթին խնդրում են Արտոյի միջամտությունը:Հաջորդ օրը Արտոն տղայի կողմի պատգամախոսների հետ գալիս է քրոջ տուն:

Քույրը մի փոքր ապշելուց հետո … չարանում է.

-Արտո, պա սա պան ա, վեր տու վես անում ,ղարկալ եմ իմ ղոլաս` յետ ես տառա ուրանց ղոլան::

-Չէ, չէ, քե մատաղ, ես վեչ մինի ղոլան չեմ .ես խաղաղության աղավնի եմ, էս գործը կռվավ ամալ չի կյալ, մինա հաշտվիլու վեք, դե վեր հաշտվիլու վեք հինչ տարբերություն , թա ես վեր ղոլան եմ եկած:

ղարկալ - ուղարկել, իմ ղոլաս – իմ կողմից, ամալ չի կյալ – չի լուծվի

* * * *

ՂԱԶԱԽԸ ԸՆԳԱԾ ՎԱԽՏԸ



Այսպես պատմեց Թառլան Հակոբյան-Շալունցը

Թոնթորալիս հաճախակի Արտոն կրկնում էր..

-Աղջի, հանց ա Ատուն Օհանջանը ինես:

Մըն օր տմացալ չեմ` հըրցըրալ եմ.

-Արտո , էդ հու վա, հինչ մարթ ա , վեր ինձ նման ա:

-Ատուն Օհանջանը քեզ նման դավեն անջուկումը քոն լած ա, տանան –տըռնան արխային,անշառ , վեչ կասկած օնե, վեչ ալ փիս պենի մասին մտածմունք:Ես տասը տարեկան եմ լալ, վեր տրան ճընանչալ եմ:Իննասուն տարեկան ա իլալ , վեր մեռալ ա, իսկի մի մազ փոխված չի իլալ:Մըն ամես ա շենը ղազախը նի մտած քանդումա , օտում, ինքը մըն օր քյունում ա հարևանի տոնը, հենց ա վայեննի սեկրետ ինի պանում` կոխքերը յեշիլավ մուտանում ա հարևանեն անջուկեն.

-Անուշավան , շենումն է՞, հենց ա ղազախ ինի:

դավա- ուղտ,անջուկ-ականջ,քյունում-գնում, ղազախ – թուրք , թաթար, թշնամի

* * * *

ԷԴՈՆ

Մի կարճ ժամանակ Արտոն կոմպրեսատորի վրա էր աշխատում:Մի կնոջ հետ պայմանավորվել էր,որ կեսօրին նրանց տան պատի վրա անցք բացեր ու չէր գնացել:Երեկոյան տարեց կինը բախում է տան դուռը .

-Էդոն տանն ա, -հարցնում է անհանգստացած:

Թառոն գլխի է ընկնում,որ Արտոյին են ուզում. հրավիրում է ներս:

-Էդո,Էդո ջան,-դիմում է Արտոյին,-բա խե՞ չես եկալ,….էգուց կիկյաս:Էդո, մատաղ ինեմ,յեշի մտահան չանես, Էդո քեզ շատ եմ սպասալ, գյուդում եմ ինձ խափալ չես, զբաղված մարթ ես:

Եվ այսպես,Էդո,Էդո ասելով նկատում է,որ տանտիկինը հազիվ է զսպում փռթկոցը ու կասկածանքով վրա է տալիս :

-Էդո, քու անումդ Էդո չի՞…

-Կեսօրին Էդո ա իլալ,մհեկ փոխալ եմ , անումս Արտո եմ տիրալ, մայրիկ ջան, դարդ չանես, արխային քյա տոն ես կյալուվ եմ:

մհեկ- հիմա, տիրալ-դրել

* * * *

ԱՐԱՂԸ ՊԸՐԾԱԼ Ա

Շալունց Արտոն արաղի մեռած չի արաղի սիրահար ա :Արաղի սիրահար չի, ուրախության կարոտ ա:Շալունց Արտոն մարդկային վերաբերմունք պրպտող ա.- իր մասին համեստորեն կարծիք էր հայտնում Արտոն:Այ, վեր արաղը խելունք մարթու սեղանին ա ` ուրախություն ա, ես ալ տուրա հետա արաղը սիրում եմ,- եզրափակում էր զրուցակցի մտահոգությունները:

Երբ ձեռքը չէր հասնում արաղին,միջոցներ էր փնտրում և անպայման մարդկային ելքը գտնում էր:Եվ այսպես,մի օր զանգում է մի բարեկամուհու:

-Բարև,Ռիմա,հունց եք, է րգան վախտ ա իրևում չեք:Օղորմի քո մոր,քո հոր,լավ մարդիկ են իլալ:

-Վայ,Արտո,բա եդպես հեռախոսով ոնց կլինի:Իմ անցավորացը հեռախոսավ չեն հիշում ,արի տուն, համ ալ կհյուրասիրեմ :

-Այ ապրես է,Ռիմա,հաշվի թա 2 հատ մոմ ես վառում քո անցավորների համար:

Եվ Արտոն արդեն սեղանի գլխին է ու սկսում է հաճախակի օղորմաթաս խմել Ռիմայի անցավորների հիշատակին:

Բայց,ինչպես ասում են,ամեն ինչ որ վատանում ա` վերջը մոտենում ա :Մի օր էլ կրակն ընկած Ռիման ուղղակի մերժում է նրբազգաց բարեկամին. ,, թա Արտո, կներիս`արաղը պրծալ ա,,:

Արտոն հիշաչար չէր,բայց արաղի պրծնիլը հունց ներեր…խեղճը սրտնեղում ա և որոշում խաղ խաղալ բարեկամուհու գլխին;

Մի շաբաթ օր,կնոջն ու երեխաներին հերանց ուղարկելով,զանգում է Ռիմային և ընտանյոք հանդերձ հրավիրում խորովածի:

Ռիման կասկածում է.ստուգելու համար ուզում է կնոջ հետ խոսել,բայց Արտոն կարճում է,ասելով,թե կինը զբաղված ա պատրաստություն տեսնելով:Սրանք մինչև հավաքվում են,գալիս տեսնում են ախպեր-տղերքի հետ Արտոն խորովածի սեղանը կերած-ավերած:

Ռիման թե`

-Արտո,բա մեզ կանչալ չես խորովածի:

-Բա հո , կանչալ եմ, կանչալ, ա բուղուզիկնի տուք ալհըմանչալ չեք բողազու դարդա յեր եք կըցալ էդքան ճընհապա կըտրալ եկալ պըրցըրացալ մեր տոն, ապրիք, մին պատար ուշացալ էք, կներեք, խորովածը պրծալ ա:

Բուղուզիկ- բկլիկ, պատար-քիչ,պըրծալ-վերջանալ

* * * *

ՏՈՒ ՀՈՐ ԵՍ ԿՅԱՄ

Այսպես պատմեց Թառլան Հակոբյան-Շալունցը.

Գարուն ա: Օրը`արև,տափը`չոր:

Պենջարը` բնական զակուսկի,Աստուծ տուվալ ա, արդեն խիշեմնի տական ծիկրակում ա:

Արտոն`մըն էրկու հոգու նհետ քյունում են պենջար ուտիլի:Ճանապարհին մի 5-6 հոգի առու են փորում ու ներկայանալի խումբը տեսնելով, դադար են տալիս:Տրանց մեջան մեր հարևան արաղամետ Վաղոն կլոխ ա ինգում պահի լրջությունը և ձեն ա տալիս.

-Արտո…

-Հինչա, ղուռումսազ,-պատասխանում է Արտոն առանց կանգնելու:

-Արտո,ես ել կյամ:

-Կյամ ես,եկ,մինակ թա մի բոթուլ արաղ պեր,ընդեղ սպասում եմ:

Արաղամետ Վաղոն,որ արաղ չուներ,անվստահ ետևից կանչում է.

-Հեփ կյամ:

Արտոն,որ նախապես կռահում էր բանն ինչումն է,զայրացած կանգնում է.

-Ա շանը տղա,օզում ես արաղը ճարի` պեր,ես ջանս տուս կյալավ կտանեմ,էլ տու հոր ես կյամ,մնա գործիտ:

* * * *

ԺԼԱՏ ՄՈՐԺԸ

Ընկերներով հաճախ գնում են միասին խմելու:

Նրանցից Մորժի ժլատությունը արդեն սկսում է խանգարել մյուսներին :Երբ գալիս է խմիչք վերցնելու հերթը, էդ մարթը տափը ճղում էր նի ընգնում մեջը:Հերթը վեր անց էր կենում աշկի պզոկի նման փսնում էր:

Տղերքը իրեսով են տալիս`արդարանում ա.

-Տղերք,ճիշտն ասած Լիդան/կինը/ թողում չի,վեր կյամ:

-Բա Լիդան թողում ա,վեր տանը ղալմաղալ ես անում,ուշունց ես տամ, այ անշնորք, աննամուս մարթ, ես զարմանում եմ ինձ յիրա վեր քեզ մարթահաշիվ եմ ըրալ…-կծում է Արտոն:

Աշկ-աչք, պզոկ-բշտիկ

* * * *

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՕՏՈՂ-ԽՄՈՂ

Արկադիա Պետրոսյանը պատմում է,որ մի օր երեկոյան ժամը 10-ի մոտերքը հանդիպում է Արտոյին և առաջարկում գնալ մի բան խմելու:

Արտոն պատրաստակամ հարցնում է.

-Շտեղ քյինանք:

-Զանգերը:

-Պահ ,տնաշեն, մունք ժողովրդական օտող-խմող ենք էդքան հեռե տեղ մեզ հուր անա ենք կեղում, վեր տեսնող չի նիլու ալ հոր ենք քյինում:

Շտեղ-որտեղ,կեղում-թաքցնում

* * * *

ՓՈՔՐԱՏԱՌ ՄԱՐԹԸ

Արտոյի սերտը սերտ, բայց ծերքը հինչ շնորք օներ :Վեր դուզն ասեմ, Արտոն քաղաքի շնորքը պուրում լա տեղը. պաստառ ինի , լոզունգ ինի,աֆիշ ինի … հանց նկարում էր, վեր խալխը տանում էր տանը պատան կպցնում:Մի օր մի հիմնարկից պատվեր էր ստացել, ձևակերպել էին նկարիչ ու պիտի գործը սկսեր::Հիմնարկի պետը գծուծ և սնափառ մարդ էր:Հոնորարի համար շատ սակարկեց:Դա… Արտոյի համար վիրավորական էր:

Արտոն ազատման դիմում գրեց: Պետը կարդաց ու նկատեց.

-Արտո,պա ազգանունս խե ես փոքրատառ կիրալ:

-Ես հո լոզունգ չեմ կիրում,ես հասարակ պետի անումավ դիմում եմ կիրում,-նեղացած վերջակետ դրեց Արտոն:

Պուրում-բերում,

* * * *

ՄԻՆ ԿԱԹԸ ՀԱՐՈՒՐ ԳՐԱՄ

Այսպես պատմեց Թառլան Հակոբյան-Շալունցը.

Նստել ենք ճաշելու:Արտոն օղի է լցնում:Մայրը հրաժարվում է,չնայած խմող է:

-Էդ քեզանա չի,հո հարսը քեփիդ կպալ չի:

-Չէ…,-ծոր է տալիս մայրը:

-Բա հինչ կատու ա անց կացալ:

-Դե լավ,վեր ասում ես,մի կաթ ածի,տեսնամ համը հունց ա:

-Արա,շան տղիս պառավը նարկոզի տակ ա, հիիինչ ա…ա պառավ, մին կաթը հարուր գրամ ածում եմ:

* * * *

ՆՈՐ ԴՈԽՏՈՒՐ

Հիվանդ զոքանչը միշտ հարցնում է.

-Արտո,յանի գիլասին կըհսնեմ: Ասել կուզի,թե կապրեմ մինչև կեռասի հասնելը:

-Ա, պառավ, տու արդեն հսած ես,պյան չի մնացալ, գյիլասին հունց հասնես,-իբր կոպտում էր Արտոն:

Հաջորդ օրը զոքանչը նույն տոնով նորից հարցնում է.

-Արտո, մատաղ, ծիրանին հըսնելու չեմ:

-Ա պառռավ , ես իմ դիագնոզս տուվալ եմ , թա ինձ հավան չես, քյինա քյիզ հետա նոր դոխտուր ճարի:

* * * *

ՆԱՄԱԿԱՏԱՐԸ

83-ամյա զոքանչը անհույս հիվանդ էր:Արտոն շատ հաճախ գալիս էր նրա որպիսությունն իմանալու:

Մի օր էլ, թե.

-Հինչ պյանի ես,ամեն օր նամակիս ամսաթիվը փոխում եմ:

Հարս Ֆարիդան զարմացած հարցնում է.

-Հինչ նամակ:

-Իմ մոր վիրա նամակ եմ կիրալ,վեր տամ իրեն տանի.ամեն օր ամսաթիվը փոխում եմ:

* * * *

ԱՐՏՈՆ ԲԱԽՏԱԳՈՒՇԱԿ


Թառո -Արտո,ծախ ծեռքս քոր ա կյամ,երևի փող ա կյալու:

Արտո -Հա,իշտահտ քացախ` ծերքդ վեննեդ գյորա մեկնե:

Զոքանչ -Իմ էլ ծախ ոնդս ա քոր կյամ:

Արտո -Քեզ էլ էրգյան ճնհապա ունես, ա պառավ, …միշկիտ վիրա:

Վենդ-ոտք, միշկիտ-մեջքիդ, գյորա-չափով

* * * *

ԱՇԽԱՐՀԱՃԱՆԱՉԸ

Պատահում էր,որ Արտոն կնոջ հետ տեղ էր գնում:Ճամփին հանդիպող մարդկանց աջ ու ձախ բարևում , քաղցր խոսքեր է շռայլում:

-Արտո,էդ հինչ ա,սաղին ճնանչում ես,- զարմանում էր կինը:

-Չէ,իրանք են ինձ ճնանչում:

Երբ գնացն ենք Ղափան` նույն պատմությունը:

-Արտո,Գորիսում հալում-հարցումդ հըսկացա,բա սա հինչ ա,- զարմանքը զայրույթի տարավ կինը:

-Աղջի,ես մեղավեր եմ,վեր սաղ աշխարհքը ինձ ճնանչում ա,- հանգստացրեց Արտոն:

* * * *

ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ

Մի օր կինը տեսնում է, որ Արտոն խորասուզված, հա, գրում ա:

-Արտո, հինչ ես կյուրում:

-Նամակ:

-Հուր ես կյուրում:

- Ռուսաց թագավորին:

- Պիյա, խելքդ չուրանա վեչ, հինչ ես օզում:

-Խնդրում եմ քեզ խելք տա, ինձ ել`փող:

Կյուրում- գրում

* * * *

ԼՈԶՈՒՆԳ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

Մարտի 8-ը նաև փոքր աղջկա`Մանեի ծննդյան օրն է: Տանը բոլորը զբաղված են տոնական սեղանի պատրաստությամբ:Կինը կանչում է խոհանոցից.

-Արտո:

Արտավազդը իսկույն ներս է մտնում:

-Հա ջան, քեզ մատաղ, հրամայի, ծառա եմ ձայնիդ:

-Պահ, պահ , պահ Էդ հինչ հաշիվ ա հինչ խոսելաձև ա,- զարմանում է Թառոն:

-Կանանց տոնին,կանանց համար`նորովի,-լակոնիկ պատասխանում է նա:

-Արտո կամ էդ տու չես կամ բիդի ասես թա հուր հանգ էս յոր օնում;

-Ա դամլա, հինչ հանգ, քաղսովետեն հետա լոզունգ եմ կյուրում, փորձալ եմ տեսնամ ազդում ա:

Հանգ յոր օնել- նմանակել

* * * *

ԲԱԽՏԻ ԽԱՂԸ

Կնոջ հետ վիճել էր ու պատասխանը չէր տվել. Սիրտը նեղվելուց ինքն իր հետ խոսում էր.

-Հինչ էլ անում են տիրալ :Թառլան հա Թառլան…Թառլան իմ յարը… ա բախտ չօնեմ, բախտ… վեր բախտ իներ , Թառլան, քու տեսը ղըրկողը ճընհապան շիլ կքիցեր:

Շիլ քցել - շփոթել ,ղրկողը-ուղարկողը

* * * *

ՀԱՐՈՒՐ ՏՈԿՈՍԱՎ

Ընտանեկան վեճերը կասեցնելու լավագույն միջոցը սրամտությունն է…

-Հիմա հինչ եղել,եղել է,մադամ Բովարի մոռացի` նստենք հացի:

Բայց եթե կնոջը դուր չի գալիս,շարունակում է.

-Բա ոնց անենք, դիցուհի…կուզես,երկնքումը մի աստղ նշան արա` քյնամ պիրեմ տամ … քըզանա պըրծընեմ, ազնիվ խոսք:

Կամ.

Անպաշտպան տղա եք տեսալ`կտկոտում եք:Հերս,մերս սաղ չեն, ախպերներս Հայրենականում են զոհվալ, քվորս տոն կարալ չեմ քյինամ`մարթը թողալ չի,ապավեն չունեմ. շտեղ կորչեմ…Մնացալ ա քյինամ ընգնեմ կետը… քշի ինձ տանի:Մինակ թա մըն խորհուրդ տվեք,թա վեր կետն ընկնեմ…վեր հարուր տոկոսավ ինձ կարե քշե տանե:

Կետ- գետ

* * * *

ԿՆՈՋ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Մի օր Արտոն լրջորեն դիմեց կնոջը.

-Թառլան, տու գյուդում ես, վեր էս տանը տու եկվոր ես:Վեր եկվոր ես` ձայնի իրավունք չունես: Էլ պրծավ,բեսեդան համարվում ա փակված:Բայց որպես եկվոր կնեկ , էս տանը տու բացառիկ իրավունք օնես միշտ ` սեղանը քցի,արաղը`լցի:

* * * *

ԱՆԵՐՏԱՆ ՀՐԱՎԵՐՔ

Աներոջ տնից զամգում են,որ ճաշի հրավիրեն:Հեռախոսը վերցնում է Արտոն:

-Արտո դադայ,Թառլան հորքուրին ասա`գա մեր տուն,-խոսում է դպրոցական Գարիկը:

-Հինչա,շան լակուտ ,ես ծեր պարիկամների ցուցակում կամ վեչ,-նեղացած դնում է լսափողը ու իբր ասվածը փոխանցում կնոջը.

-Թառլան, հերանցդ տանա ասում են Արտոյին հաց տոր, սոր կրալու չեն հրավերք անեն:

Սոր-այսօր

* * * *

ՕՂՈՐՄԱԾԻԿԻ ԿՏԱԿԸ

Մի քանի ամիս անգործ մնալուց Արտոյի բնավորությունը սկսեց վատանալ:Թառլանը ահազանգ բարձրացրեց և հորեղբայր Լևոնը կնոջ հետ եկավ դատաքննության:

-Ամի,-ասում է Արտոն,-եկաք ծոռ նստենք,դուզ խոսանք:

-Այ բալա,մենք էլ էդ ենք ասում,-վրա է բերում հորեղբոր կինը`Վարդուշը,-ախեր տղամարդը վեր ըշխադե վեչ, տանը հաց կինիիի…Տանը վեր հաց չինի կնեգը լաց կինի, խոխան լաց կինի, վերջը տղամարդն ալ լաց կինի:

-Ամի,վեր պապան մեռալ ա,ասալ չի ապավեն… ապավեն կացեք Արտոյին:

-Օղորմի Նիկոլային,արդեն 30 տարի մեզ նհետ չի,-մրմնջում է Վարդուշը,-ասալ ա,ասալ ա:

-Դե էլ հինչ եք ասում,խոսք եք տվալ`պըհեցեք:

-Պան չենք ասում , Արտո , 38 տարեկան ես ,մատաղ , պահենք… հունց վեր օղորմածիկը ասալ ա` քեզ պահենք, պա խոխորցդ հու պահե, օղորմածիկը խոխորցը մասին պան չի ասալ,- հաղթականորեն եզրափակեց Վարդուշը:

* * * *

ՊԱՐՏՔԻ ՓՈԽԱՐԵՆ

Աներտղա Վարոն ամուսնանում էր:Հարսանիքի ծախսերի համար Արտոն Ռազմիկից պարտքով փող է վերցնում:Արդեն ծնվել էր առաջնեկը,բայց դեռ Ռազմիկի պարտքը Վարոն չէր տվել:

Մի օր Արտոն գնում,տեսնում է Վարոն երեխային գրկած փայփայում է:

-Պահի,պահի,հալա ուրխացի…հեսա Ռազմիկը կյալու ա պարտքի տեղը խոխան տանի, տեսնամ, հետո իմ իրեսիս հունց ես յեշիլու-կատակում է Արտոն:

* * * *

ՌՈՒՍԵՐԵՆԻ ԶԱՐՄԱՆՔԸ

Արտոն հյուր էր գնացել երկար տարիներ Դոնի-Ռոստովում ապրող աներձագի` Ռուբեն Հակոբյանի տանը:Ռուբենը մանկուց սիրում էր ոտանավոր գրել,բայց ուզեց Արտոյին զարմացնել ռուսերենով.

-Ինչ լավ է,որ այստեղ ես,Արտո,ես ռուսերեն մի երկու տող բան եմ գրել,տես հասկանում ես:

Ռուբենը վերցրեց հին տետրն ու կարդաց պատահական էջ:

-Հը,ոնց է:

-Դե,հունց ասեմ,Ռուբեն,վեր նեղանաս վեչ:Տու իսկի ռուսերեն դուզգյունի կարում չես խոսաս,կիրածդ հինչ կինի:

Դուզգունի-կանոնավոր, կիրած-գրած

* * * *

ՂՈՉԱՂ ԿՐԻԱՆ

Սեղան են նստել,որ ճաշեն,բայց սեղանին հաց չկա:

-Մեր տանտիկինը մոռացկոտ չի,չէ,հիմա հացը կբերի,-հուշում է Արտոն:

Իսկ տանտիկինը մինչև հացը կտրում-բերում է,ժամանակ է անցնում:

-Համա թե ղոչաղ կրիա ես, հա, Թառլան, -փրփրում է Արտոն,- ես մինչև հասնեմ փուռը` ետ տառնամ, տու քյունում ես, հասնում ես կուխնին , հացը կտրում ես, յոր ես օնում, կյամ ես, տունում ես սեղանին …

* * * *

ԱՆԾԱՆՈԹ ԱՆԿԵՏՉԻԿԸ

Արտոն կնոջ հետ գնում է Կապան:

Արդեն նստել-տեղավորվել են,երբ ավտոբուս ներխուժեց շախով-շուխով մի կին:Նա Արտոյին տեսնելով բացականչեց.

-Պահ,Կրտանն էլ ա ստեղ…դիմելով վարորդին.-Սերգի, քեֆտ քյոք պահի,գիդալու չես,թա հունց տեղ հըսար:

Եվ ավտոբուսում ծայր են առնում աղմկոտ զրույցը,ծիծաղն ու աշխուժությունը:

Ծիծաղից կշտանալով` անծանոթ կինը թեքվում է դեպի Արտոն:

-Էդ կողքիդ գոլուբը շտեղան ես ճարալ:

-Հինչ գոլուբ,այ մըրթամեռ,,տա մեր հարսն ա:

-Հիիինչ…վույ Արտո, պա խե չես շուտ ասալ:

-Աղջի, հինչ շուտ ասեմ, քըզ նըհետ խուսիլիս բիդի անկետա լրացնեմ:

* * * *

ԳՅԱՆՔԸ ՀՈՒՆՑ Ա ԼԱՎԱՑԱ

Արտոյին Ճաշի են հրավիրված մի ընտանիք,որ պատերազմի սով- տարիներին էր եկել հաստատվել Գորիսում:Աշխատում` օրվա փողով ապրում են:Սեղանի վրա հացի մասին խոսք բացվեց …մայրը, թե`

-Ես պուրի հացն եմ սիրում:

-Ես`հրազդանը, մեկ էլ սոմի հացը-խոսքը խլում է տղան:

-Չէ,ես թոնրի լավաշը,-ավելացնում է աղջիկը:

-Փառքդ ինի , Աստուձ, տես գյանքը հինչքան ա լավացալ, վեր Էս ջարգը մի վախտ հացի անունը տալիս ախ ա քաշալ` մհեկ ալ,տես, տըղըրնին հանց ա տըքացալ,փորընին հանց հացուտ ա տառալ,վեր հացի տեսակներն ալ են ճոկում-կողքինին բոթում է Արտոն:

Ջարգը-շարքը,սոմի- Գորիսի քարի հաց

* * * *

ԿԼՅՈԽՆ Ա ՋՈՒԲԸ

Գորիսի տուրիստական հանգրվանի կոլեկտիվը սեզոնը փակելուց հետո ավտոբուսով էքսկուրսիա է գնում Գառնի-Գեղարդ:

Աշխատողներից մեկը ձանձրալի ոճով,ծոր տալով ինչ-որ բան է պատմում անցյալի դեպքերից ու դեմքերից: Հոգնած մեկը բոթում է բուֆետապան Արտոյին և աչք-ունքով դեպի խոսողը`հարցնում.

-Արտավազդ Նիկոլայիչ,էդ հինչ ա պատմում:

-Արա,հինչ գիդամ…Կամ տրա կլյոխը,կամ իմ ջուբը.. էրկուսն էլ էս սհաթին տարտակ են:

Ջուբ-գրպան, տարտակ-դատարկ

* * * *

ԲԱՆՏԻ ԱՊՐՈՒՍՏԸ

Զրույցի մեջ խոսք բացվեց բանտի ապրուստի մասին: Դատավոր Շամիրի կին Ռիման Արտոյին,որպես փորձառու դատապարտյալի, հարցնում է.

-Արտո,բանտում կարգին կերակրում են:

-Այ քու տունը շինվի,բա հինչ են անում:Զավտրիկին կակաոյի նհետ ջեմ ու կարագ են տամ,մին-մին էլ` ծու:

-Դե լավ ա էլի,բա ճաշին:

-Ճաշին էլ առաջինը միշտ մսով կերակուր,հետո էլ պանիր,սոկ:

-Հինչ լավ ա,անդարդ մարդու տեղ ա:Գնա հացն ուտի,գիշերն էլ հանգիստ քնի:

-Այ քու նանըխ տեղըտ կտրվի,Ռիմա, քեզ վեր յեշում եմ բանտը իսկական քու տեղդ ա, մարթիթ կասես, վեր սրանա յետը իմ տեղս քեզ ղարկե,-հիասթափվեց Արտոն:

* * * *

ՎԵՉ ԼՈՒՍԱՆ ԵՍ, ՎԵՉ ԳԱԶԱՆ

Երևանից հյուր եկած բարեկամուհին պատմում է, որ մայրաքաղաքում բարքերը անտանելի են դարձել, որը օրը ցերեկով մարդիկ դռները կողպած են պահում հարազատների առջև:

Արտոն միջամտում է,

-Բան չեմ հասկանում,տու ոչ լուսան ես,վեչ գազան,խե չեն պաց անում:

* * * *

ԱՐՏՈՅԻ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԵՆՔԸ

Հարևանի երեխան կոկորդում կերակուրի մնացորդից շնչահեղձ էր լինում` տանում են ադրբեջանական Գայանլու գյուղը` ,,բուկը փչելու,,:

Քաղաքից դուրս չեկած`հանդիպում են Արտոյին:

-Արտո,դու էլ արի մեզ հետ,ղաչաղ ըշխադած մարթ ես դրանց լեզուն հըսկանում ես,մեզ կօգնես,-խնդրում են ծնողները:

-Սպասեք,քինամ թազա կաստումս կենամ,կյամ. տրանք կաստումա վախում են-առաջարկում է Արտոն:

* * * *

ԿՈՒՌԿՈՒՌԻ ՃՈՏ

Արտոն ծանր հիվանդացել` անճանաչելի էր դարձել:Գիտեր այդ մասին և խուսափում էր մարդկանցից:Բայց երբ ձայնից ճանաչում էին ու հարցնում.

-Շալունց Արտո,էդ տու ես:

-Հա,ես եմ, տնաշեն , բիդի արծիվ ինեմ վեր ճնանչեք, հինչ անեմ, վեր կուռկուռի ճոտ եմ տառալ,-իրեն չէր կորցնում Արտոն:

* * * *

ՀԱՄ ԲԱՐՁԻԿԸ

Արտոն Բարձիկ անունով մի մարդու հետ ընկերություն էր անում:

-Արտո,էդ մարդուն խե են Բարձիկ ասում:

-Բա հինչ ասեն,յորղան-դոշակ:Տեսնում չես մի պարցի լենքս էլ չոնե, տրան Բարձիկն էլ ա շատ :

Օրեր անց հարևանուհին աչքալուսանքի ոգևորությամբ տուն է մտնում.

-Թառլան, պա ասիլ չես, Բարձիկի իսկական անումը Համբարձում ա

-Էդ հինչ խելուք պյան են ըրալ,Լարիս,անումը կըրճըցրալ են բոյին հըվըսրցրալ, - հարևանուհու ուրախությունը ավելացրեց Թառոն:

* * * *

ԾԸՐՔԱՓՈՂ

Արտոյի նոր ընկերոջ անունը հանգիստ չէր տալիս շրջապատին:Շատերը արդեն տառապում էին անքնությունից և ամեն անգամ նոր բացատրություն էին պահանջում, քանի որ հին բացատրությունը երկար չէր դիմանում.

-Արտո,ասում ես Բարձիկին խե են Բարձիկ ասում:

-Ծեր հար օրհնվի , պա հինչ ասեն, էդ մարթին անումը Բարձիկ ա,Բարձիկ են ասում, ախեր,չոլին բոյան ալ չոնի, թա Բարձրիկ ասեն:Ցածրիկ էլ վեր ասեն` տղամարդուն սազական չի:Հու վա լիսա, հու չի լիսա, բայց ժողովուրդի մեջ ասում են, վեր զագսումը էդ մարթեն անում տինողը օզալա,վեր բոյով-բուսաթով,պացուր պաշտոնով մարդ տառնա խոխան:Բայց…անումը կիրողը մուլի-շուլի ա ըրա ,վերջը տեսալ ա,վեր ծերքափող չըն տամ,ինադ ա ըրալ մին ր կոլ ա տուվալ:

Բարձրիկը տառալ ա Բարձիկ:

Միրաթ մնացած ծրքափողի մեղքով խեղճը համ անբոյ ա մնացալ,համ`անպաշտոն:Էնպես որ,ի գիտություն, համայն հասարակությանը…ծըրքափողը էն կլխան տվեք,վեր Բարձիկի օյինի մեջ չինգեք:

* * * *

ԳԱԲԱՐԻՏԻ ՎՃԱՐԸ

Արտոյի միակ քույրը`Թամարը,յոթ երեխատեր,բոյով, մարմնեղ կին էր:Ապրում էր Տեղ գյուղում:

Երբ գալիս էր Գորիս,Արտոյի գյուղասեր զոքանչը այցելում էր նրան և երկար զրուցում էին:Մի օր զրույցը հասավ կեսգիշեր և Արտոն շշնջաց կնոջ ականջին.

-Ըսանք հենց ա քիշերը մնալու են:Քու մոր անա իրեք մանեթ յեր կունես,իմ քվոր անա`վեց:

-Յաղուզ , քու ղոքանչիդ հետա մետակ ես հաշվում,իմ տալիս հետա ` էրկուտակ:

- Հալա համբերատար եմ ` գաբարիտավ եմ հաշվում, վեր ըրած զրուցներեն յեշիմ զոքանչես անա բիդի իրեքտակ հաշվիս:

* * * *

ԱՆՏՈՒՆ ՆԿԱՐԸ

Սիրելի Արտոյի փոքրադիր նկարը միշտ դաշնամուրի վրա էր:Փեսա Կամոն տուն մտնելիս իսկույն նկատում է որ նկարը չկա.

-Իմ հաներ հոր ա,- անհանգիստ խստությամբ դիմում է կնոջը:

-Քիշերը տոն չի եկալ,- հանդարտ պատասխանում է կինը`Մանեն:

* * * *

ՊԻՐԻԼՈՒ ՉԻ

Փեսա Կամոն ինչ-որ գործիք է փնտրում ու չի գտնում:

-Հաստատ քու պարիկամներատ են տարալ,-ասում է կնոջը:

-Եթե իմ օղորմած ապեր ա տարալ հաստատ էլ պիրիլու չի,-հակահարված է տալիս կինը:

* * * *

ԼԱՎ ԱԼԵՐԳԻԱ

Քեռակին Ռիման հարցնում է Մանեին.

-Լիսալ եմ,տեղաշորը քանդալ ես,հըսցընում ես համ շլալես, համ գործերն անես:

-Ես չեմ անում, քեռակին, ես ալերգիա ունեմ:

-Վիյա,բալա, էդ հինչ լավ ալերգիա օնես:

* * * *

ԹՈՒՆԵԼՉԻԿ ԱՐՏՈՆ

Արտոյի միակ քրոջ միակ դուստրը` Անուշը,մի մառախլապատ օր գնում է գերեզմանատուն:Արտոյի գերեզմանը փնտրում, փնտրում ու.. չի գտնում:Տուն է գալիս դառնացած:

-Բա ասիլ չեք,դայուն հանգիստը ճարալ չեմ:

-Արտոյի պյան ա,տեսնաս շտեղ ա թունել տվալ քյացա խմիլի,-վրա է բերում ավագ որդին`Վրեժը:

Պյան – նման , հանգիստը- գերեզմանը

* * * *

ԿՐՏԱՆԻ ՕՅԻՆԸ

Այդ օրը Արտոյի տան հյուրեր շատ կային:Սուրենը Վորոնեժից,Ռիման`Երևանից:Երկար նստեցին:Հիշեցին հարազատ, թանկ մարդկանց,և որպես կանոն,Արտոյի մասին հիշողությունները շատ հեռու տարան:Այնքան տարվեցին,որ արդեն շատ ուշ էր և ոչ մի տաքսի ծառայություն չէր պատասխանում:Հյուրերը ստիպված դուրս եկան փողոց և ամեն մեկը պետք է ոտքով տուն հասներ:

Ռիման հանկարծ պայծառացավ ու բացականչեց.

-Տեսաք, Կրտանը հեչ դընջանում չի, ալլա մեր կլխեն օյին ա խաղ անում :

Դընջանալ-հանգստանալ

* * * *

ԱՇՈՒՂ ԷԼԼԱՆ

Շամիրը դեռ նոր էր մահացել և կինը`Ռիման Երևանից զանգում է Թառլանենց տուն այն ժամանակ, երբ տանն էին նաև մեծ քույր Շամամն ու իր աղջիկը` Էլլան: Շամամը էս կողմից խոսողին հուշում է.

-Ասի,Ռիմա , Էլլան քյացալ ա Շամիրի գերեզմանը,էնքան լաց ա իլալ,վեր աշուղ ա տառալ:

* * * *

ՔՑԻԼ-ՓՌՆԻԼԸ

Հարսանիք պիտի գնան,բայց նվերը դեռ չեն առել:

-Բա հինչ պանի եք, հարցնում է Արտոն :

-Հալա քիցում ենք,փռնում,- պատասխանում է Թռոն:

-Հունց թա,,- զայրանում է Արտոն , շուտ ըրեք ,ժամանակ չկա:

-Շատ էլ ,վեր հալա քիցում ենք…քիցում ենք, քցում` կարում չենք փռնենք,- եղածին ավելացնում է Մանեն:

* * * *

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Մանեն հարցնում է Հեղինեին.

-Ասում ես,պատրոնիտ անումը հինչ ա:

-Ազատ ա, Ազատ,- միամտորեն կրկնում է Հեղինեն:

-Խե, էդ հիբ ա իլալ փռնված, վեր մունք գյիդացալ չենք ,-միամտանում է Մանեն:

* * * *

ՌԱՇԻԴ ԲՈՍՏԱՆՉԻ

Հեղինեն մի օր գաղտնիք է բացում Մանեին .

-Բա ասիլ չես,Մանե,պատրոնիս անումը դակումենտավ Ռաշիդ ա:

-Վիյա,հինչ լավ ա տառալ …դե ասի թող կյա մեր բոստանը պահի:

Պահի-փորի

* * * *

ԼԵՆԻՆՅԱՆ ՈՒՂԻՆ

Տանը միջոցառում կա: Ծայր է առել աշխույժ վիճաբանություն:

80 ամյա Սիրանույշ տատիկը, որ ծնունդով Եղեգնաձորից է , կարողանում է պահպանել ուշադիր լռությունը և խուլականջ ու անմարմաջ գուլպա է գործում:Թվում է,թե հեռու է տանը տիրող ժխորից,երբ հանկարծ նոր արթնացողի նման շարժվեց ու համատարած անակնկալ լռության մեջ խոսեց.

-Ախր,հինչ եք ուզել իրարից, էս աշխարհից, ինչ էք թազա բաներ հորինում, ում ինչ եք ուզում հասկացնեք լենինյան ուղով գնացեք, էլի, լենինյան ուղիով:

* * * *

ՓԼԱՎԻ ՀԱՄԸ

-Էմմա տատիկ,էդ փլավը հունց ես իփում,վեր էդքան համով ա:

-Վողս տրա կլխին,տինում եմ կրակին,մոռանում:

Վող-հող

* * * *

ՓԱԴ ՊԻՐՈՂ ԴԻՐԵԿՏՈՐԻ ՎՐԵԺԸ

Անտոնյան Գուրգենը Տաթևում կոորդինացնում էր մարտական խմբերի փոխգործողությունները Կապան-Գորիս ճանապարհին մեքենաների ուղեկցման դժվար օրերին: Մի օր դպրոցի տնօրենը մոտեցավ.

- Ընկեր Կամիսար,էդ տղորցը կարալ չես ասես ետ տառնալիս փադան,ճղոնքան պիրեն էս դպրոցը փակեմ վեչ, կոզի, մինիստրը հրամանա տուվա , վեր իրեք ամես դպրոցնեն փակինք, թա փող չկա, վեր դպրոցնեն թըքըցընին :Տղերքը փայտը բերեցին և դպրոցը սկսեց աշխատել:Մի շաբաթ հետո դիրեկտորը նորից դիմեց.

-Ընկեր Կամիսար, ինձ ալ մի ջոկատի մեջ քցի, հրամանը չկատարելի հետա ինձ գործա ըզատալ են, առաջ դիրեկտոր եմ լալ մհենգ տառալ եմ փադ պիրող, էնքան փադ պիրեմ , վեր սաղ դպրոցներեն պժենիմ , տեսնամ սաղեն հունց ա գործա հանում….

* * * *

ՀՈՆՁԻ ՄԵՍԸ

Առավոտ շուտ ձիու սանձը հավաքած բուռը նախագահը կտրեց մեր տան դուռը.

-Իսակ ամի.բիդի քյինինք Հավուն արտը հարելի:

-Կարել չըմ,-ընկեր նախագահ,-տանը մես չկա օտելի:

-Մես չկա օտիս,խաշիլ կեր,- ելքը առաջարկեց նախագահը:

-Շորվան օտում ըմ մինչև մղակն ա,խաշիլ օտում ըմ,մինչև ծմակն ա:Լավ ասինք հազիվ հըսալ ըմ ծըմակը, պա հինչավ ըմ գործ անելու հունց ըմ ետ տեռնալու, չէ… ընկեր նախագահ, թող կենա …աշխորեն մեսը վեր տաք` էքսի օրը կքինիք հոնձի:

* * * *

ՇԱԼՈՒՆՑ ՆԻԿՈԼԱՅԸ

Շալունց Արտոյի հորը շտապ կանչեցին միլիցիա.

-Այ տղա,դու էս քանի օրը ասա տեսնեմ ինչ հակասովետական բան ես խոսել:

Նիկալայը մտածեց,մտածեց.

-Հա,հա,հիշեցի,էրեկ չէ մյուս օրն եմ ասել,հա,հիմա հիշեմ,հա ասել եմ…հիմա ասեմ…հա…ըսեցի …վեղը էն պետության կլխեն ինի,վեր Շալունց Նիկալայեն անա վախե, Շալունց Նիկալայը հուվ ա,վեր ըռխեն յեշին . յա կա, յա կա վեչ :

Յա- կամ

* * * *

ԱՐԺԱՆԻ ԹՇՆԱՄԻ

Հարությունի տանը քե‎ֆ էր.էրեխու ծննդյան քեֆ:

Կերան, խմեցին, խոսեցին կարգապահությունից, պետությունից և մեկն էլ վեր կացավ,թե`

-Այ,դիսցիպլինա եմ ասել, հա,այ ժողովուրդ եմ ասել, հա…նեմեցը ամեն ինչ տեղը տեղին ա անում,ես խումում եմ Հիտլերի կենացը…

Հաջորդ օրը եկան Հարությունին տարան:Նա,իհարկե,իմացավ,թե ով էր մատնիչը և հարցաքննության համար պատրաստվեց:

-Այ Հարություն,ասում են,որ Հիտլերի կենացն ես խմել,առողջություն ես ցանկացել…էդ ինչ խաբար ա:

-Այ ընկեր կապիտան, քեֆի վախտ մեր պարտկոմը առաջարկեց խմել մեր արժանի թշնամու կենացը , ախր ես հուվ եմ, վեր պարտկոմեն առաջարկած կենացը չխմեմ:

Հարցը տեղափոխեցին ռայկոմ.Հարությունին բաց թողեցին որպես պարտիայի խոսքին հետևող, իսկ պարտկոմին պարտիայից հեռացրին…

* * * *

ՓԱԴ ՊԻՐՈՂ ԴԻՐԵԿՏՈՐԻ ՎՐԵԺԸ

Անտոնյան Գուրգենը Տաթևում կոորդինացնում էր մարտական խմբերի փոխգործողությունները Կապան-Գորիս ճանապարհին մեքենաների ուղեկցման դժվար օրերին:Մի օր դպրոցի տնօրենը մոտեցավ.

-ընկեր Կամիսար,էդ տղորցը կարալ չես ասես ետ տառնալիս փադան,ճղոնքան պիրեն էս դպրոցը փակեմ վեչ, կոզի մինիստրը հրամանա տուվա վեր իրեք ամես դպրոցնեն փակինք,. Փող չկա վեր դպրոցնեն թըքըցընի:Տղերքը փայտը բերեցին և դպրոցի սկեց աշխատել:Մի շաբաթ հետո դիրեկտորը նորից դիմեց.

-Ընկեր Կամիսար, ինձ ալ մի ջոկատի մեջ քցի, հրամանը չկատարելի հետա ինձ գործա ըզատալ են, առաջ դիրեկտոր եմ լալ մհենգ տառալ եմ փադ պիրող, էնքան փադ պիրեմ , վեր սաղ դպրոցներեն պժենիմ , տեսնամ սաղեն հունց ա գործա հանում….

* * * *

ԿՈՆԿՐԵՏ ԲԺԻՇԿԸ

Այսպես պատմեց Ռիման.

,,Հիվանդ պառկած եմ հանրապետական հիվանդանոցում: Մի առավոտ լուր տարածվեց, որ գորիսեցի 80 տարեկան մի պառավ են բերել . ծառից ընկել էր ոտքը ջարդել: Էդ որ լսեցի հիվանդությանս կեսը լավացավ, վեր կացա գնամ պառավին տեսնեմ, բժիշկն արդեն հարցաքննում էր.

-Տատիկ ջան պատմի, տեսնեմ` ինչ է եղել:

Պառավը անհարմար վիճակից նեղված հավաքեց իրեն և ուզեց ,նույնիսկ, ոտքի կանգնել . ի վերջո , կողքին տղամարդ ա կանգնած, ինքն էլ` բժիշկ:

-Տատիկ, դուք էստեղ հիվանդ եք և իրավունք ունեք պառկած խոսել,- հանգստացրեց բժիշկը:

-Դե հինչ ասեմ բիժիշկ, քե մատաղ,ըռավետ շուտ յեր եմ կըցալ,մեր հալիվորին ասալ եմ ,,արդեն թոթը ծըլլամ ա , յեր կաց թոթը թափինք,,:Հալիվորս, վեր հանգում ա ` ալ տժար ա ուժ հըվաքում … ասեց ,, կարալ չեմ,,:Ես հեռնանց թոթի արաղան մըն բաժակ կոլ եմ տըվալ, մարթիս կամբիզոնը կեցալ` պիրցրացալ ծառը...

Բժիշկը շատ բան չհասկանալուց անհամբերության նշաններ ցույց տվեց.

-Տատիկ ջան ,ավելի կոնկրետ:

-Վույ տատին քե մատաղ ավելի կոնկրետ …հունց տեսնում էս` վեննս կոտրած ա , պրանած եմ կոյկին:

Հեռնանց – անցյալ տարվա,պիրցրացալ- բարձրանալ

* * * *

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՐԾԱՏԵՂ

Տատիկն ամեն օր գնում է փոքրիկ Դավիթիկին խնամելու,որ մայրը`Մանեն գնա աշխատանքի:

Բայց մի օր հիվանդանում է,չի գնում:Մանեն Դավիթիկին բերում է տատիկի տուն:

Նրանց հետ ներս է մտնում հարևանուհի Նելլին.

-Տատի`կ ջան, տա`նն ես, քացալ չեե`ս գործի:

-Չէ,գործատեղն ա եկալ,-ցույց տալով Դավիթիկին`առաջ է գալիս Մանեն:

* * * *

ԻՆՁ ԽԵ ՉԵՔ ՏԱՐԱԼ

Փոքրիկ Հակոբը, որ Վարոյի ընտանիքում 3-րդ երեխան է,նայում էր ծնողների հարսանեկան նկարներն ու լաց լինում:

Մոտենում է մայրը`Ֆարիդան.

-Հակոբ,ինչո`ւ ես լաց ինում:

-Էս հարսը հուվ ա , մամ:

-Ես եմ, էդ ալ իմ հըրսանենքն ա :

-Պա,վեր քյացալ եք քու հրսանեքիդ, խե` չեք ինձ ալ տարալ, -լացելու ավելի հզոր պատճառ գտավ Հակոբը:

* * * *

ԷԼԵԿՏՐԱԱՎԱԶԱԿՈՒԹՅՈՒՆ
/բակային ններկայացում/

1997թ օգոստոսի 22-ին. օրն ուրբաթ,Գորիս քաղ., Գրիգոր Տաթևացի փող.,թիվ 4 շենքի 1-ին մուտք: Եկան էլ-ցանցի ավազակները մեքենայով սարքավորումներով և հայտարարեցին.

Էլեկտրոավազակներ- Ով լար ունի,լարը տա,
Ով որ չունի,հախը տա,
Ով որ ոչ մի բան չտա ,
Նա էլ անլույս կմնա…
Հեղինակ - Հարձակումից անիրավ
Ժողովուրդը դուրս թափվեց,
Ով քեն ուներ փայտ առավ,
Ով խաբվել էր` սթափվեց:
Համարձակ բնակիչ -Այ ապերախտ հոգեկեր,
Մեզանից ինչ ես ուզում.
Հորդ տեսար երազում ,
Թե դժոխքից ես եկել;
Փայտով բնակիչ - իմա կտամ քեզ մի դաս,
Որ սաղ կյանքում կկարդաս
Գլխիդ փեդս, որ ջարդեմ
Կերածներդ ետ կտաս…
Էլեկտրոավազակ -Արտո,Վաղո, Հեյ Մուշեղ
Կարճ միացում կա ըստեղ.
Խելունք մարդը էն կինի
Վեր ստեղերքաս շուտ քյինի…
Հեղինակ - Ասին թռան մեքենան
Հունի կորենձի նման:
Առակս ինչ ցուցանե.
Վեր փող չկա …մհանա.
Փադը ծերքդ վեր չօնես…

ՈՒ հավաքվեցին բնակիչները մեկը մեկի հետ հոգսը կիսելու.

-Աբգար քեռի,լարը հինչ ա, վեր առնում չես, շոն էս հըչըցընում մեզ յըրա:

-Չկա,չկա,այ անհավատ,փող չկա, փող իներ խուխիս հետա հաց կառնեմ, ջհանդամը թա լուս չկա:

- Փողը հինչ ա , վեր օնես վեչ:

- Արա, ինձ եք խուսցունուում, ըշխադանք չկա:

-Հունց թա, ըշխադանք չկա , քյինա պետության կոշտը :

-Պիյա, արա , տուք ինձ օզում էք կամանց -կամանց ղաչաղ սարքեք, դուզ պանը ասիլ չեն, բայց կրակը տուրուն էք տուվալ. հորա պետությունդ, կա վեչ, քանդվալ ա պըրծա, սարքող ալ կա վեչ, կա վեչ. մարդկությունը չըրացալ ա, մհեկ մուք անապատում ենք ապրում. Մեզ վեչ լուս ա պետք , վեչ ճուր ա պետք, վեչ հաց ա պետք:Պետությունը վեր կա վեչ իշխանավորների տանակավերները շըտանում են, քերթվողը ` նույն ա մնամ…

* * * *

ԳԱՈՒՍԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ

Վաչիկը լավ ֆիզիկոս էր, բայց վթարից հետո սկսեց զբաղվել միայն փիլիսոփայությամբ ու վերջին հայտնագործությունը, որ արեց այն էր, որ հայ իրականության մեջ երկրաչափական պրոգրեսիայի գումարի օրինաչափությունը Դավիթ Անհաղթի համար եղել է գումարման հանման չափ պարզ ու օգտագործելի բան, էնա , որ համեստ մարդ ա եղել և Գաուսի կոկորդից չի բռնել ու հեղինակային իրավունք պահանջել:

* * * *

ԱՇՈՒՂԱԿԱՆ ՄԵՋԼԻՍԸ

Իմ մորական պապ Սետրակի էրեխեքի ընտանիքներում ավանդություն էր ոտանավոր սարքելը, որ կարոտով մնացել էր նաև ռուսաստանում ապրած Ռուբեն քեռու մեջ և շարունակվում էր մորաքույրներիս քեռիներիս մոտ և հաճախ որևէ առիթով միասին հավաքվելիս դառնում էր անկեղծության մեջլիս, ինչպես Վարոյենց տանը մի երեկո.

Թառլան մորաքույր- Էլեկտրիկը այսօր եկավ

Հագած օձի քյոհնա հալավ,

Օզեց կտրի մեր տան լուսը,

Վիրա հասավ մեր Արուսը,

Իսկ հարևան Ծովինարը`

Իմ փոխարեն տվեց լարը.

աստուծ պահի Ծովինարին,

թող լուս հասնե սաղ աշխարին…

Արեգնազ մորաքույր - Վարո, խոսքս արարում ,

Այսօր քեզ եմ նվիրում

Անդավաճան ու արթուն

Միշտ սրտով ես դու հաղթում

Ու հոգով միշտ պատանի

Դու մեզ հայր ես արժանի

Մեզնից փոքր ես միշտ եղել,

Սերտ ու ջիգյար ես յուղել…

Ֆարիդան Վարոյին - Քո խստությունը հաճախ

հասնում Իվան Ահեղին

գերազանցում ամեն վախ

ու դառնում է անտեղի:

Ախր հինչ ես տու օզում

Հինչ ես ընգած քու յենդաթ,

Գիդաս. քեզ շատ ա սազում

Վեր ծըծաղավ էս խոսում:

Կյանքի կեսը անց կըցավ,

Հանգիստ ապրուստ ենք օզում

Հու հինչքան վեր հըսկացավ,

Կյանքը էնքան ա տեսնում…

Վարո - Ճիշտ է, խոսքով ժլատ եմ,

Բայց գործում են Ձեր օգտին

Էն գլխից ձեզ փարատեմ,

Որ բոլորդ իմ սրտի

Կտորներն եք անբաժան,

Իսկ բարությունն իմ դաժան

Ու հոգատար է այնքան,

Որ կդառնա ձեզ պաշտպան:

Դավիթ

- Թառլան տատիս ես ասեմ

Քանի ինձ խոսք է հասել

Նրա ձեռքը Տիրամոր

Ձեռքի նման է առատ.

Բոլոր ճաշերն են համով.

Համ կիսաեփ , համ վառած…

* * * *

ԱՇԽԱՐՀԱԿԱԼ ԻՇԽԱՆԸ

-Իշխան,սաղ աշխարհը ման եկար, մի ապրելու տեղ չգտար ,որ քեզանից պրծնեինք.

-Բա սա աշխարհք ա, վեր շոռ կյալավ տեղ ճարիս ապրելի:Աստուծ էն կլխան ասում ա , թա շտեղ բիդի ապրիս, մնամա տու հըսկանաս:Հինչ զիբիլ ասիս տեսալ եմ:Պարզ ասիմ. Հայաստանում ես ու կնեկս մարդ ու կնեկ ենք իլալ:Քյացալ ենք Գերմանիա տառա քուր-ախպեր:Ամերիկայում տառալ ենք երկու քրեր:Ընդեղ ապրող հայերեն վիճակը վիճակ չի ` մեռնելան մի խրեգ իվիլ ա:Տեսալ եմ , վեր արդեն մարդկությունս ալ եմ կուրցունում. մին առավոտ յեր եմ կըցալ հինչ իլալ ա` ծախալ եմ,նվեր եմ տվալ,տոմսը առա ` դըբա Կյորես:

* * * *

ՎԱՐՈ ՔԵՌՈՒ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ

-Վալո քեռին հին որսորդ էր, և իմ մանկության բռնկվող երազանքների քուրմը, գիշերային սատանաներին սանձահարող կախարդը, գաղտնիքների լեզվաբանը:Նրա որսորդական պարագաները ինձ այնպես էին ոգևորում,որ ես դառնում էի գործնական,եռանդուն ու նույնքան վարակիչ:Երևանում սովորելու ընթացքում գյուղ գնացի:Վալո քեռին անհետացավ ու տուն մտավ նոր կարաբինը,հեռադիտակը,որսորդական դանակը ձեռքին ու նայեց ինձ:Ես վեր կացա,վերցրեցի իրենից բեռը.ընդհանուր հայացք նետեցի իրերին ու տարա դրեցի անկյունում:Մի պահ նայեցի տեղում քարացած քեռուս. դեմքին սառել էր ակնկալվող ոգևորության հիասթափությունը.

-Պահո.իմ քվոր տղա,էս խե փչացալ էս:

* * * *

ՎԱՐՊԵՏԻ ՎԱՐՊԵՏԸ

Արտոյի մահից հետո հին հաճախորդներից մեկը եկավ տու.

-Թառո, մատաղ, մի դիպլոմ եմ պիրած,տաս Արտոն սարքի, ուրուգունս կյամ յոր օնեմ..

-Հունց տամ Արտոյին ,այ տնաշեն,Արտոն մին տարե յա մեռած ա…

-Պիյա, հինչ փիս պան ա տառա, ես ալ սրա հետա Ռուսաստանա յեր ըմ կացած եկած…Թռաո , մատաղ պ ա հունց կինի, պա հունց ենք նիլու…

-Լավ, լավ լաց մա ինի, տնաշեն, հինչքան նի վեչ կնեկն եմ, վեր լավ կարեմ վեչ անեմ, ավելի լավ կանեմ

* * * *

ՄԱԶԻ ԿՌԻՎ

Գորիսում Սավան մոտեցավ նոր եկած դերասանների խմբին ու կարծես մեկին ճանաչեց.

-Պարյոր , ընգեր Յոթմազյան:

-Յոթմազյան չէ, ՈՒթմազյան:

-Մհենգ հինչ էս ասում մի մազի հետա կռեվ ենք նիլու,-չնահանջեց անզիջում Սավան:

* * * *

ՀԻՆՉ ԿՅՈՒՐՈՒՍԵՑԻ

-Ա, Սավա, թհենց մեծ -մեծ վեր խոսում ես , Ռուսաստան շտեղ ես լալ նստած:

-Ա, հինչըս ասում , ես սկի ԿԵՊԵԶԵ ալ չըմ ե նստած:

-Դե վեր վեչ մի տեղ նստած չէս , տու հինչ կյուրուսեցե, հալա կլոխ ալ ես գովում… հըմնաչի,հըմանչի:

* * * *

ԾԼԱԾ ՎԵՆՆԵՐԸ

Ճոխտ վենները կտրած տըթըվեցե Բագրատեն թոշակը կտրում ըն: Բագրատը նստում ա էշը, քյունում Գորիս: ,,Գորիս, Գորիս, պատասխան տուր սոված փորիս…Քանի որ էշից չէր կարա իջներ,Բագրատը էշի վրա նստած մտավ սոցապի գրասենյակ.

-Հայրիկ, ուր ես մտնում էշով,- արդարացիորեն զարմացավ աշխատակիցը:

-Գնում եմ էշիս հարազատներին տեսնեմ ու հարցնեմ.,, Արա պա տուք հինչ մարդ եք , թոշակս խե յեք կըտրա, մըն ինձ յեշեցեք, էշես յեշեցեք, գյադացել եք , թա , վեր տարեն կլխավս անց ա կացա … վեններս ծլալ ա տեռա չորս հատ…

* * * *

ԲԱԿՈՅԻ ՔԻԹԸ

Բակոն բարձրացավ Տաթև գնացող մեքենայի թափքը ու քանի որ նստելու տեղ չկար, ամուր բռնեց թափքի աջ կողից:Երբ մեքենան մոտեցավ Տաթևի ձորին, ժողովուրդը հարայ հրոցը գցեց. Մեքենան կանգնեց: Վարորդը դուրս եկավ.

-Ձեզ ինչ պատահեց , այ ժողովուրդ:

-Բակոյին ասեք թող աջ կողմից կյա ձախ կողմը, մենք ասում ենք մեզ չի լսում, քըրքարուտ ճանապարհ ա , ինքը մեղավեր չի, բայց էրգան ա քեթը, նի կկյա աջ ղոլի քըրծերեն, մաշինը կքաշի կքցի ծորը:

* * * *

ԽԻՇԽԱՆԸ

-Իշխան, խոխորցդ անումը հինչ ըս տըրած.-հարցրեց բանակի ընկերը:

-Խաչիկ, Խիկար,Խորեն:

-Արա խե յա սաղեն անումը Խ-ավ սկսում,- զարմացավ ընկերը:

-Խե, խամ ես խըսյաթաս:

* * * *

ԽԻՍՏ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Գորիսի շրջկոպից տասներկու հոգիանոց մի հանձնաժողով եկավ Ղափան:Գաղտնի հանձնաժողովը ծանր հանձնարարություն ուներ:Նա պետք է ապահովեր, որ բեռնաթափվող գինին ու արաղը անկորուստ հաշվեին:Հանձնաժողովի անդամները շարվեցին վագոնի երկայնքով:

-Քանի հոգի են բեռնաթափելու,- հարցրեց հանձնաժողովի նախագահը:

-Չորս բանվոր ենք պիրալ ,- պատասխանեց ավագը

-Որպիզի գողություն չլինի , մենք կարաենանք հսկենք , առաջարկում եմ էն էրկու բանվորին հանել,-հրահանգեց հանձնաժողովւ նախագահը

* * * *

ԴՈՒՌՆԱՆ

Այսպես պատմեց Կապանցի Գագիկ Մկրտչյանը Հովսեփի մասին, որ լսել էր Սիսիանում` Երևանից վերադառնալիս:

Առաջին կտոր

Բաղումը գործ ընիլիս եմ լալ, մըն ալ մըն դուռնա / թռչող թռչուն/ կեծակի նման տրաքում ա մեր չըփարին, թըփըռթեփուռ ա անում, յեր ընգում տափին;Սա հինչ պան ա. մտածում եմ, մտածում. վերջը հըսկացա, վեր Աստուծ ա յերա ղոլան ղարկած:Ասած ա այ Հոսեփ նհախ տեղան հինչ ես չըրչարվում, էս ագռավ ա, հինչ ա՝ թեփռե տար բըզարումը ծախե;

Թեփռալ եմ`տարալ բազար, տեսնամ Հարաբեդը մուտացավ. թա.

-Էս հի՞նչ կուճի ղուլի ա , հանց գին ասե վեր առնիմ՝ տանս ղոնաղ օնիմ;

Բարշեցին և Հարաբեդը ,, ղուլին,, տարավ.

Երկրորդ կտոր

Հարաբեդը ղուլին ծերքեն քյամ ա տոն:

-Այ կնեկ , էս ղուլին թեփռե, տիրի կրակեն, համա տեսան –տենան պեր զբաղվինք մինչև ,, ղուլին,, իփի;

Կինը մի երկու անգամ սեղանը թարմացրեց,թթվեղեն հանեց,տհալ հանեց, բեքի հանեց, բայց ,,ղուլին,, հլկա չի եփում ու չի եփում;Հարաբեդը ջղայնացավ, մտավ խոհանոց, թասի միջից հանեց ,, ղուլին,, , դրեց փայտի վրա ու դանակը քաշեց , որ կտրտի դանակը չկտրեց… հասկացավ,էնքան հասկացավ, որ միսը պառավ միս ա … ու կատաղությունից պայծառացավ

Երրորդ կտոր

Հարաբեդը անեփ, պառավ միսը վերցրեց և ուղիղ Հոսեփի տունը;

- Հոսեփ, նամարդ մարթ, էս ,,ղուլին,, քանի տարեկան ա իլալ…

Հովսեփը ծերքը տարավ ջուբը , ,,ղուլուն,, փողը պենդ հափռեց ու միամտացավ.

-Արա, Հարաբեդ, Ըստուծ ա տված ա ,ես հինչ գիդամ, թա տա քանե տարեկան ա. ես տափեն, ինքը` երգինքումը,- անկեղծ ցավակցականությամբ խեղճացավ Հոսեփը:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2816
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott