suren.grigor
Logo

ԱՐՑԱԽԱԿԱՆ

Article image ՍԱՂ ՍՈՏ Ա

Բորիկը մի օր Ջագոյի հետ ուզում էր վեճի բոլոր հնարավորությունները փակեր.

-Ա, Ջագո ինձ նհետ ախեր կարել չըս վեննը քցիս

-Խե, Բորիկ , տու քարեն մաչան ըս տուս եկած, թա կերածդ կրակ ա:

-Ջագո, տոնս քու տանադ լավ ա, իմ կնեգս քու կնգանդ անա նախշուտ ա, իմ խոխենքս քու խոխենքադ խելունք ուն, ալ հինչ ասիմ …մեր էշն ալ քու քնձռոտ էշադ համ առողջ ա համ ալ ըշխադող…

-Չէ. Բորիկ տեղ արդեն տու ղալաթ ըս ըրա… իմ էշիս վեր տի պեն ըս ասում ուրեմը սաղ ասածներդ ալ սոտ ա…վերջ


ՏԱՔԱՑՈՒՑԻՉ

-Մարալ բաջի մի բաժակ արաղ ածե կյամ խմիմ,-դրսից կանչեց Վարդի Այան ու մոտեցավ դռանը:

-Վարդի այա, էդ հինչ պեն ա, վեր քու լուզվավդ արաղ ըս օզա:

-Մարալ բաջի, մեր տան լավ արաղը պըրծած ա, գյուդում ըմ , վեր սըրտըուզիլիք պահող ըս:Բժիշկն ա խորհուրդ տված:Ախճիգ վախտս թթի ծառան վեր ըմ լա ընգած կողս կոտրած լա , մհենգ զգացնել ա տալիս:Մի բաժակ վեր խմում ըմ ` քյունում ա դուզ ընգում յրան թըքըցնում:

ԱՐԱՎՈՒԹՅՈՒՆ

Բենիկը գնաց դպրոց Բորիկի դասղեկին տեսնելու.

-Էս էրեխան իսկի ուսման ծարավ չի, է, ծարավ,- մտահոգվեց դասղեկը:

-Այ, ընկեր Հայրապետյան , ախեր սկի ուտող չի է, ուտող, որ ուտի կծարավի էլ, -մտահոգությունը կիսեց ու ավելացրեց Բենիկը

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Բորիկը պատերազմից հետո Երևան էր տեղափոխվել ու մեկ-մեկ գալիս էր Մարտակերտ մորը տեսության:Առավոտյան տեսավ հարևան Էմիկին.

-Պարյոր, Էմիկ, հունցուս հունցչուս…

-Բորիկ, ինդի կարել չըմ ասիմ, բայց շտեղ յեշում ըմ` ասեղ ըն քչիվում:

-Հա ,Էմիկ, դուզ ըս ասում , բայց էս զրուցը օրիշ տեղ ա տանելու, ավելի լավ ա , ասի տեսնամ տու հուցուս, գործերդ հունց ա :

-Ա, հինչ գործ, գործ չկա :

-Պա հինչավ ըս զբաղվում:

-Պարապ նաչալնիկ ըմ, բանակում գործ չկա, ես ալ ցիրեկը սարերավն ըմ տամ , սաղ քշերն ալ մտածում , թա հուր անա պարտք յոր օնիմ:

ՄՏՔԻ ՈՒԺԸ

Պավլիկը լեգենդար զինվոր էր, բայց զինադադարից հետո Արցախում աշխատելիս իմացան, որ աբարանցի ա և մի հավաքի ժամանակ Ագոն հարցրեց.

-Պավլիկ, տու աբարանցի ըս…

-Հա Ագո, աբարանցի եմ , բայց ամբողջ միտքս Ղարաբաղի վրա յա:

ԳՈՐԾԻ ՄԱՐԴ

Պավլիկը գործի մարդ ա, եթե գործ կա Պավիլկը տեր ա ու միշտ, որ հարցնում են, թե.

-Պավլիկ, ինչի չես հարցնում թե ինչ գործ ա… դժվար ա հեշտ ա, կարճ ա երկար ա: Պավլիկը պատասխանում ա.

-Եթե գործ կա , ուրեմն պիտի կատարվի, բայց թե, ոնց պիտի կատարվի, երբ պիտի կատարվի երկրորդական գործ ա, որովհետև եթե մարդ հասկացավ, որ գործը պիտի կատարվի, աշխարհը շուռ տալով կկատարի:

ԲԱ ՈՎ Ա ԿՌՎԵԼՈՒ

Ճարտար գյուղում հրամանատարի հետ այցելում ենք անասնագոմերի տարածք, որտեղ աշխատում են ազերի գերիները:Գերիների կազմը բավարար էր փոխանակումների համար, մանավանդ կային նաև 60 տարեկանի վրայով անցած նախկին մասիսաբնակ ազերի թուրքեր:Բայց նրանց մեջ երիտասարդ տղայի նկատմամաբ մեր ուշադրությունը զգալով, առանց հարցնելու մեզ պատասխանելու պես նկատեց հրամանատարը.

-Էս ջահիլն ալ դեզերտիր ա. Դեզերտիրը պոտենցիալ գերի ա . ուրեմն գերիների հետ ալ բիդի ըշխադի:

Զրուցելով մոտեցանք ցանկապատին, որի հակառակ կողմում նախկին մասիսաբնակ ազերի թուրքի հետ նստած հանգստանում ու զրուցում էր Դեզերտիրը.

Տարեց թուրք ազերի - Դու գիտես, որ սրանք եկել են քեզ են նայում, մեզ

չեն նայում, մենք էսօր ստեղ ենք վաղը մյուս օրը

փոխանակելու են `գնալու ենք:

Հայ դեզերտիր - Ինձ ընչի են նայում:

Տարեց թուրք ազերի - Նայում են տեսնեն ամոթ ունես թե չէ:

Հայ դեզերտիր - Ես ընչից պիտի ամաչեմ, կարող ա վատ եմ

աշխատում, ես աշխատող եմ , ես կռվող չեմ…

Տարեց թուրք ազերի - Պահո… տղա ջան դու ջահել էս, մեծերը քեզ

վրա են հույս դնում. Դու որ չկռվես , բա ով ա

կռվելու….



ԳԵՐԻՆ ՊԻՏԻ ԿՈՒՇՏ ԼԻՆԻ

Ճարտար գյուղում գերիներին այցելեցինք ու գեղամիջի ճամփով գնում ենք դեպի շտաբ:Աչքի զարնեց հեռվից եկող տարեց կինը, ում ձեռքին կապոց կար:Հրամանատարը չթողեց հարցնել ու անդրադարձավ.

-Էդ կինը իմ իրեք զինվորի տատն ա, վեչ մինս կարում չընք թա ազդինք. ամեն օր տանը հաց ըն կապում , ինքը յոր ա օնում պուրում տամ գերիներին:Ասում ըմ ,,Արուս տատի, հաց օնիս տոր խոխերքդ օտին, հինչըս քեզ կըտորում, հուր հետե յըս քեզ կըտորում,,:Արուս տատին մեզ մոտեցավ արդեն կռահելով մեր զրույցի բովանդակությունը ու ընդհատվեց հրամանատարի խոսքը,

-Ընկեր, հրամանատար, հինչ օզում ըս խոսե, ես իրեք հըրթնատեր ըմ,. Ուրաք բիդի ամեն օր հաց սարքին , ես ալ էդ հացը բիդի պիրիմ տամ իմ գերիներիս:Իմ գերիներս բիդի սոված չինին…

ՌԵԿԼԱՄԱՑՎԱԾ ԿԻՆՈ

- Այա հունցուս , հինչավըս զբաղվում

- Բալա լավըմ քեզ մատաղ նիմ, հինչավ զբաղվիմ էդ էրգնոկ կինոներան ըմ յեշում վեր օրս անց կենա:

- Այա հինչի մասին ա

-Բալա , էդ անդար ռեկլամնեն էնքան էրգան ըն տամ վեր մուռանում ըմ թա կինոն հինչի մասին ա: Բայց վեր ռեկլամներան հըրցընիս սաղ հիշում ըմ

ԿԱՄԱՑ ԿՐԱԿՈՑ

Զորակոչվող զինվորներից մեկը թախանձեց հրամանատարին.

-Ընկեր կամանդիր մին ամես ա մնացա վեր քյինիմ տոն:Ես էրկու տարի ա էս պուշկեն յըրա ըմ ծառայում, բայց վեչ մի հետ կրակած չըմ, թույլ տոր գոնե մը հետ կրակիմ, քշեր վախտ ա հու վա գյիդալու…

-Լավ ,- համոզվեց հրամանաատարը,-թույլ եմ տալիս մի հատ կրակի, բայց շաաատ կամաց:

ՊԱՏԻԺ

Ջոկատում աշնակցիների դեմ ներքին լարվածություն կար.

Շտաբ եկավ վերակարգի պատասխանատուն:

-Տղերք,չորրորդ պոստում փոխարինող ա պետք,բայց հանկարծ Աշնակից մարդ չտաք,էս պոստը խիստ պատասխանատու կետ ա:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Իրար հանդիպում են հին մարտական ընկերները և զրույցը գալիս հասնում է պետական գործերին:

-Արա,բա սա պետություն ա,բա սա մարդկություն ստեղծող պետություն ա,թացը-չորեն նհետ վառում ըն,դուզը-սոտեն նհետ դատում.

-Լավ,Արշակ էտ սաղ հասկացանք,որ հինչի նի կյաս անմարդկային ա,տու ասե տեսնանք հինչ անինք,հունց անինք,վերջը էտ թերությունների պատճառը ալլա մուք ըք:

-Ներակ ըմ տված թորքերը հարձակվին մի 100 ռումբ տրաքէ,վեչ մինին քեթը ըռնի վեչ,բայց էրկու օր հետո կգիդանք հու վա դավաճան,հու վա փոխած.հու վեր մնացած նի էն ալ պետություն կտեռնա:

ԷՍԷՌ ՍԻՍԵՌԸ

1937թ. ձերբակալեցին Առաջաձորցի Սարգիսին:Քանի որ ոչ մի բան չգտան մեղադրելու,բացի նրանից,որ կոլխոզի անասուններին չէր թողել,որ գետից բոլ ջուր խմեն ու ծեծելով քշել բերել էր գոմը:Լավ , երկար մտածելուց հետո քննիչը ասաց.

-Լավ, քաղաքացի Սարքիս, գրի,որ դու էսէռ էս…

-Էդ ինչ ա,ընգեր կապիտան:

-Ինչ ա,հինչ ա` չոռը քու պինչ ա,օտիլի պան ա,հունց ասում ըմ,կյիրի:

Սարգիսը մտքի մեջ քմծիծաղեց , մի քիչ ուղղեց կապիտանին ու գրեց.

-Ես սիսեռ եմ…


ԹՈՒՆԱՎՈՐ ՄԱԾՈՒՆԸ

Բայրամ Գրիշան զրուցելով Մարալ բաջուն ճանապարհում էր տուն: Տան մոտ Մարալ բաջին բնականաբար ներս հրավիրեց :

-Գիրիշ, տղաս մինակ չեխական պիվա յա խմում , կոզիս քյամ պիրեմ-առաջարկեց Մարալ բաջին ու առանց պատասխանի սպասելու , լամպի լույսի տակ մի շիշ բերեց ու տվեց Գրիշային:

-Չեխական պիվան… ես ալ խամ չըմ, Մարալ բաջի, ,տոր էդ բոթուլը կլխես քյաշիմ-ասաց ու շիշը գլխին քաշեց Գրիշան:

Գրիշային ճանապարհելուց հետո պարզ դարձավ,որ ոչ թե գարեջրի,այլ էսենցիայի շիշն է սեղանի վրա:

-Ախչի,Գոհար,-վախեցած ծնկներին տալով կարկամել էր Մարալ բաջին,-յանի վեր

Գիրիշը մեռած ինար ճնհապին,խաբարը հըսնել չա՞ր,էս հինչ օյին եկավ

կլխնես,տրա հարը ճեղաց չբեդար քեցած, տես սկի մի օխ ըրեց, մի բոթուլ էսենցիան կլխեն քաշեց::

Մի կերպ լուսացնելով,Մարալ բաջին առավոտ շուտ տավարհավաքին գնաց գյուղամեջ` խաբարի:

Գեղամիջում տավարը հանդ ճամփելուց հետո Գրիշան համագյուղացիներին պատմում էր չեխական գարեջրի

անկրկնելի համի մասին: Հենց տեսավ Մարալ բաջու սըփըրթնած տեսքը անհանգստացած հարցրեց.

-Մարալ բաջի,խե յըս անտրամադիր,հիվանդը՞ս:Ես ալ մի պատար ան-

հանգիստ ըմ լա ,քոնս քիշերը տարալ չի, աշկես ատրավիցա ըմ իլալ:

-Հինչ ըս կերալ, Գիրիշ, քու հար լուս տեռնա:

- Ծեր տանը , վեր չեխական պիվան խմալ ըմ դուզ քեցալըմ մեր տոն, մածուն ըմ կերալ:

-Տոնդ շինվի,տու տոշնի ըխճըկանս նման ըս. մածունը հինչ ա, մածունան ալ ա ատրավիցա նում,-թեթևացած շունչ քաշեց Մարալ բաջին:

ԼԱՉԻՆԻՑ ՉԻՆԱՍՏԱՆ

Շուշին գրավելուց հետո Եվրոդեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը անընդհատ կապի մեջ էր…

-Հիմա ու՞ր հասաձ եք:

-Լաչին, Լաչին :

-Լյա Չի՞ն ,- զարմացել էր Հայաստանի ներկայացուցիչը ու այդ մասին զեկուցել էր Եվրոխորհրդին :

Արձանագրության մեջ նշվեց. ,,Ղարաբաղի բանակը մայիսի 21-ին գրավեց Չինաստանը,,, որը դարձավ որոշում . ,,Պահանջել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից զորքերը դուրս բերել Չինաստանի տարածքից: :

ԽՆԴՐԱՆՔԻ ՀՐԱՄԱՆԸ

Գեներալ Մուրադ Սարգսյանը Արցախում շտաբ հրավիրեց ,,Սիսական,, ջոկատից Աշոտին ու Փոքրիկին և ցույց տվեց քարտեզում նշված կետերը:Մարտական առաջադրանք.

պիտի գնաք նշված հատվածի ճանապարհները ականապատեք ու առավոտյան վերադառնաք:

-Ընկեր գեներալ,դա անհնար բան եք ասում,մինչև ձեր նշած տարածքը 35կմ ա,գումարած վերադարձը`էլի առնվազն 35կմ.,ութ ժամում կայծակի մոտոռ էլ ունենանք չենք հասցնի, անհնար ա…

-Տավարիշչ սալդաթ, դա պրիկազ ա,իսկ պրիկազը չենք քննարկում,- չոր ինքնավստահությամբ կտրեց գեներալը:

Խոսքին միջամտեց գեներալ Ավետիսյանը.

-Տղերք,ձեզ մատաղ,իմ հույսը ձեզ վրա ա,և ես գիտեմ,որ դուք դա կկարողանաք պատվով կատարել, խնդրում եմ ողջ վերադառնաք:

Առավոտյան 8-ին տղաները զեկուցեցին Ավետիսյանին.

-Սիրելի գեներալ,ձեր հրամանը կատարված է:

ԿԻՐԱԿԻ ՕՐՎԱ ԴԱՍ

.Սամսոն դային նայեց Հրանտի օրագիրը և մտահոգված դիմեց քրոջ

տղային.

-Հրանտ,մատաղ ինիմ, հիբ կյամ դըբրոց`տասետ նստիմ,տեսնամ հունց

ըս սըվերում:

-Դայի,գիրագի օրը, ,գիրագի օրը կկյաս:

ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՀՅՈՒՐԸ

Բայրամ Գիրիշը սովորություն ուներ հյուր գնալ գյուղացիների տները:

Ու էդ էնքան սովորական էր,որ ոչ ոք չէր զարմանում,երբ մինչև կեսգիշեր

Բայրամ Գիրիշը մնում էր տանը,նույնիսկ ինքն իր համար թեյ էր լցնում, սեղանը հավաքում:

Մի հերթական կեսգիշերի Բայրամը հյուր եկավ:Տատս ներս հրավիրեց և ապսպրեց.

-Բայրամ Գիրիշ,եկ,չայը փիչին յրա հենա տաք,խրաված կրտոփին`ամանումը, թթո քյալամը պոժկումը: Կօտիս,կխմիս,ամա քյինալիս մննադ քցիս վեչ`շուշաբանդեն լուսը կըհընգցնիս:

-Հա, հա մարալ բաջի աշկես յրա, հունց ասիս…-խոնարհորեն ենթարկվեց Բայրամ Գիրիշը

ԱՂ ՈՒ ՀԱՑ

Աշոտ Ղուլյանի հայրը` Համայակը շատ էր նեղվում, որ Աշոտը միշտ ընկերներով էր տուն գալիս ու անհարմար վիճակի մեջ գցում:Մեկ անգամ էլ համարձակվեց արտահայտվել, երբ հարևանը տանն էր.

-Տնաշեն, պակաս վախտ ա , տոն հաց չըս պուրում, բայց տղորցը պուրում ըս, թա հաց տոր…Աշոտ, տանը օտելի պեն չկա…

-Այ հեր, աղ կա՞ տանը:

-Ա՞ղ, կա:

-Դե նհետն ա հաց պեր, բոլ ա, ես տղորցը կանչիմ:

Աշոտը դուրս եկավ ու տղերքի հետ խորհրդավոր ձայնով խոսեց.

-Տղերք, գյուղի ժողովուրդից հարևանս մեր տանն ա, վեր ուրաց դուխ տանք, էսօր մինակ հացը թաթախելուվընք աղավ` օտինք,տուս կյանք պոստի, դե տոն մտեք…

ՀԱՄԱՁԱՅՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՈՒՍՏԱՎԻ

.-Տղերք,հունցո՞ւք, -հարցրեց հրամանատարը:

-Հունց ասիս,-համաձայն ուստավի պատասխանեցին զինվորները:

ՏԱՆԿԵՐԸ ՀԵՉ ԸՆ

Բեկոր Աշոտը ռացիայով հայտնում է շտաբին.

-Էրկու ղոլան տանկերը կյամ ըն ինձ յըրա:

-Էդ տանկերը հեչ, -լսվում է շտաբից,- տու ասե տեսնամ աջ դիրքեն գաուբիցը ըշխադում ա՞ , թա չէ:

-Հունց թա՞, տանկերը հեչ,էդ հեռախոսեն քըշտեն տաք-տաք նըստածըս, քեզ հետե հեչ ա՞, ինձ հետե յալ կապի… վերջ ա….

ՏԺԸՐՈԹՈՒՆ

Ասկոլկա Աշոտը երկրորդ մասիվի պատանի տեխնիկների կայանի զինագործական գաղտնի սենյակում զբաղված էր կարաբին սարքելով: Ամեն ինչ հերիքում էր, բացի պապիրոսից:Ով սենյակ էր մտնում հանդիպում էր Աշոտին.,, Մի քաշիլիք տո,,:Մի օր Աշոտը հանգիստ աշխատում էր ու պապիրոսը պապիրոսի հետևից վայելում:

-Աշոտ , իմ պապիրոսը պրծավ , դու ի՞նչ ես քաշում:

-Տժրոթուն, Սուրեն , տժրոթուն,սվերե, ավելի տժեր օրեր ըն կյալու:

ՓՐԿԱՐԱՐ ԳՐԻՇԱՆ

Երևանցի հյուրերը վերադառնում են սարից…հոգնած, ջարդված և պետք է անցնեն գետը:

Որտեղից-որտեղ ընդառաջ է գալիս Բայրամ Գրիշան.

-Էդ խոխան ինձ տվեք`խտտիմ,կետն անցկըցնիմ,վենները թըռչի վեչ` հիվընդանա,-առաջարկում և փոքրիկ Արմինեին գրկելով,փորձում է գետն անցնել :Բայց ոտը քարին դնելն ու… երեխայի հետ գետն ընկնելը մեկ է լինում:

-Տուք գյուդո՞մ ըք`հինչ առողճարար ա կետեն ճյուրը խոխեն հետի,-

իրեն չի կորցնում Բայրամ Գրիշան:

ՎԿԱՅԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

.2002 թվականին Մարտակերտի դատարանը դեռևս գտնվում էր անտառատնտեսության հին շենքում: Դատավոր Խորեն Մարտիրոսյանը սպասում էր ,,արժեքավոր,, վկային, որ քրեական գործը տեղից շարժեր:

-Այ, հարգելի ավագ լեյտենանտ, ես բենզինդ առա, խնդրեցի, որ գնաս վկային գյուղից բերես,ի՞նչ եղավ:

-Ընկեր Մարտիրոսյան, ես ինչ կարամ անեմ, մի ժամ մեզ սպասեցնել տվեց գյուղի չոլում, հետո եկավ մի մեշոկ լոբի քաղած:Մեզ էլ շանտաժ արեց .,, եթե լոբիս չտանեք` ես եկող չեմ,,: Մենք էլ ստիպված իրան լոբու հետ բերեցինք Մարտակերտ: Խնդրեց, որ մեշոկը տանում ա շուկա ու գա դատարան…:

Վկան հայտնվեց օրվա վերջում , երբ համբերատար դատարանի համբերությունը արդեն հատել էր.

- Վայ, շատ կներես, ընկեր Մարտիրոսյան, Աստուծ քեզ պահե, հետաս մաշին ս ղարկա , կա, մի կիլո լոբի ա մնացալ էն ա քեզ հետե ըմ պերած, վեր էքուց պերերիվ անիք. ըխճըգանըս կոշիկի փողն ալ, իմ գյուղ յետ տեռնալի փողն ալ… ըշխադալըմ, ապրիս տու, մհենգ կարիս ըրխային դատըթ անիս.

- Թույլտվության համար շնորհակալություն եմ հայտնում, հարգելի վկա, օրվա վերջին հլա 15 րոպե կա, քեզ լսեմ բաց թողնեմ,- ուրիշ ոչինչ չուներ ավելացնելու դատավորը ու անցավ գործի քննությանը միաժամանակ լոբին դնելով սեյֆի մեջ::

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

Դատարանի քարտուղարը դատարանում հայտարարեց ընդմիջում ու դատարանի կազմը հավաքվեց դատավորի գրասենյակում.

-Արմինե , սեղան դիր տեսնենք ,- ձեռքերը շփեց դատավոր Խորենը

- Էդ մեղադրյալին էլ կանչի , մեկ ա տեղ չունի գնալու, ոչ էլ տեղ կա հաց ուտելու, թող մի կտոր մեզ հետ հաց կտրի:

- Ամոթ ա , ընկեր դատավոր, էսօր մենակ Էփած կարտոշկա ու թթու քյալամ ունենք:

- Ոչինչ, Արմինե ջան,Ղարաբաղում օրենքի առաջ ու պերերիվի վախտ դատավորն ու ամբաստանյալը հավասար են իրար, անկախ նրանից, թե ինչ են ուտում և հետո ով ուր ա գնալու….,- չէր կարող չփիլիսոփայել դատավորը ու շարունակեց,-Ամերիկան պիտի գա ու ըստեղ դեմոկրատիա սովորի:

ԱՆՀԱՆՑԱԳՈՐԾ ԴԱՏԱՎՈՐԸ

–Ոնց են գործերդ ընկեր Մարտիրոսյան…

Մարտակերտի դատավոր Խորեն Մարտիրոսյանը իր աննախանձելի վիճակի համար վրդովմունքը չկարողացավ պահել.

-Ինչ գործ, այ ախպեր, գործ չկա:Էս ի՞նչ քաղաք ա, էս ի՞նչ կյանք ա, մի կարգին հանցագործ էլ չկա, ոչ գողանալու բան կա , ոչ էլ` գող. մանր-մունր խուլիգանություններով հասարակություն կլինի՞;Քաղաքի ամենածանր դեպքերը ականի պայթյուններն են. էդ հանցագործություններով էլ բանակն ա զբաղվում:

ՂԱՐԱԲԱՂԻ ՍՈՂՈՄՈՆ ԹԱԳԱՎՈՐԸ

-Արշակ, դատավճիռդ կյուրումըմ, հինչ ըս ասում, երկուսից յոթ տարի, կոզիմ երկու տարե կտամ, կոզիմ` յոթ,- գրասենյակ մտնելիս միջանցքում թեթևակի կոնսուլտացիա արեց դատավոր Խորենը:

- Այ ընկեր Մարտիրոսյան /Արշակը դատավորի ետևից ներս մըտավ/ ես էդքան անհասկացող տղա չըմ, վեր թողիմ քու պերանավ ինձ պեն հըսկըցընիս, տու հանց մարդ ըս, վեր շողքդ պիտի մեռոնավ թրչիմ` պեմբակավ մաքրիմ,բայց հըվատե բաղս ալ չըմ կըրեցա բըջարիմ, քեզ մի էրկու կիլո լոբի ալ չըմ կարել լավութուն անիմ , տու վըս մինա էն Աստուծ . հինչ օզումըս ըրա:Քչիված ծառ ըմ, ընկեր Մարտիրոսյան,մի պեն լա նուլու տալուվըմ լա միլիցեն պրծընիմ, վեչ դատախազություն լա ընգելու, վեչ դատարան:Յեկածըմ հըսած քեզ, ես ալ քու փայըդ ըմ` օզումըս կեր, օզումըս թող ապրիմ:

- Գնա , գնա տղա ջան, , սա ի՞նչ կյանք ա, ես ի՞նչ դատավոր եմ` ես Սողոմոն թագավորն եմ իմ երկրում մի կաշառք տվող չես ճարի,- կատակեց դատավորը:

ՆԵՐՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

-Տիկին Արփենիկ,- ձայնը մեղմացրեց դատավոր Խորենը,- հանցանքդ ծանր ա. հարևանիդ ծեծել ես, ծանր մարմնական վնասվածք ես հասցրել, քեզ չորս տարի առնվազն բանտ ա հասնում, բայց դատարանը հաշվի առնելով ընտանիքիդ վիճակը, քո կոլխոզային վաստակը, հաշտության առաջարկ ա անում. գնում ես գյուղ, ներողություն ես խնդրում հարևանից, մի հոգի ճարում ես, որ ձեզ հաշտեցնի, մի շաբաթ հետո գալիս ես կամ բանտի շորերը կըռնատակիդ կամ գործը փակում եմ:

Մի շաբաթ հետո տիկին Արփիկը եկավ.

-Ընկեր դատավոր, ինձ սպանիս, թա ես տրան անա ներողություն խնդրիմ:

-Տիկին Արփենիկ, հասկացանք, բա էդ կռնատակիդ ինչ՞ ա:

- Բանդի շորերս ա , ամեն հինչ հըվաքածըմ պերած, արխային դատե…

ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՑԸ

.-Ընկեր Մարտիրոսյան, հունց ուս, էդ դատավորի գործը գործ չի, մի կարգեն գործ ճարե:

-Հա լահա դուզըս ասում , դատավորի օզածը հինչ ա … մի կտոր չոր հաց, էն էլ հանցագործից ա կախված. կռվի վախտ էլ ոչ հաց կա, ոչ հանցագործ:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆԸ

-Ընկեր Մարտիրոսյան , Արդարադատությունը մարմնի որ՞ մասն ա,- հարցրեց հարևանը:

-Ոտքերն ա… ոտքերը

- Խի՞

- Որովհետև, ում գլխին մի օյին ա գալիս դատարան ա վազում:

ԱՓՍՈՍԱՆՔԻ ԳԻՆԸ

Համաձայն սովորության թազա հարսը ջուրը տաքացրեց ու սկսեց լվանալ կեսրարի ոտները:Աջ ոտքը սրբելիս կեսրարը մի հատ 50 դոլարանոց տվեց հարսին: Երբ ձախ ոտքը սրբեց վերջացավ կեսրարը մի հատ էլ 50 դոլլարանոց տվեց:Հարսը ուրախ էր նվերների համար և ոտնաջուրը թափելիս մտածեց.

,, Ափսոս, կեսրարիս ոտները շատ չէին,,:

ՀԱՐԳԱՆՔԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

-Մարալ բաջի, էդ տի մոլոր հինչի՞ ըս շոռ կյամ,- նկատում է հարևանուհին:

-Մեր Ռուբենի բանակի հընգեր Դրմբոնցի Սուրենը մեզ հարգելավ մի մատակ լա նվեր պերած, սաղ տեղերը շոռ ըմ եկա ճարալ չըմ :

-Վեչինչ,Մարալ բաջի, Սուրենը ծեզ ա հարգա մատակը պերալ ա, մինն ա մատակ են հարգա` տարալ ա :

ԲԱՐԻ ՎԱՐՈՐԴԸ

.Կինը մոտենում է երթուղային տաքսուն,բացում դուռը,նայում ներս և դժգոհ փնթփնթում.

-Տեղ չկա,թե մարդ նստի:

-Քույրիկ ջան,մի կերպ տեղավորվի,ես վերջին կանգառում իջնում եմ, կնստես,-նկատեց վարորդը:

ԱՊԱՐԱՆՑՈՒ ԶԱՐՄԱՆՔԸ

Այսպես պատմեց Գագիկ Մկրտչյանը

.Ամերիկյան գաղտնի ծառայությունները, առավոտյան խուճապի մատնվեցին, երբ ինտեռնետում հայտնաբերեցին, որ Ապարանի կողմից պատերազմ է հայտարարվել Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Հետախուզության համապատասխան բաժինը պարզեց, որ պատերազմ հայտարարողը ոչ թե պետություն է ,այլ Հայաստանի մարտաշունչ Ապարան քաղաքը, որ նաև Ղարաբաղցիների հետը հորեղբոր տղանեեր են և նույն բնավորությունն ունեն:Իսկույն զեկուցեցին Նախագահ Բուշին և նրա հրահանգով կապվեցին Հայաստանում ամերիկյան դեսպանի հետ.

-Որպեսզի չվախենաս Անգլիայի դեսպանի հետ միասին շտապ գնացեք Ապարան և պարզեք պատերազմ հայտարարելու հանգամանքները;Իմացեք, որ մեզ համար երկրորդ ճակատ բացելը կործանարար ա:

Ամերիկայի և Անգլիայի դեսպանները հասնում են Ապարան և մոտենում են ավտոբուսի կանգառում նստած ծերունուն.

- Հայրիկ ջան, կարող ա տեղյակ եք, թե Էս Ապարանը ինչու է հարձակվել Ամերիկայի վրա :

- Էդ սատանի երկիրը, էդ անհավատության երկիրը պիտի ավերենք ջնջենք երկրի երեսից Հարավսլավիան ավերեցին, Աֆղանստանը, Իրաքը ավերեցին, հիմա մոտեցել են Իրանին. Էդ անաստված երկիրը ավերելով ու՞ր ա գնում, ոչ Ղարաբաղի անկախությունն ա ճանաչում, ոչ Սևրի պայմանագիրն ա կատարում:Մենք դրանց առաջը որ չառնենք , ոչ ոք չի կարալու առնի:

- Յա՞, հայրիկ ջան , ինչքան ժողովուրդ ունեք:

- 60 հազարից ավելի ապարանցի

- Իսկ դու գիտես՞, որ Ամերիկայի բանակը երկու միլիոն ա, Անգլիայինն էլ հետը 3 միլիոն:

- Վայ ,տնաշեն, էդ ինչ ես ասում, Ճշմարիտ՞;

- Հա, բա ոնց՞, հայրիկի ջան:

- Վայ ձեր մեռելը վայ տամ, էդքան դիակ ես ո՞րտեղ եմ թաղելու…

էդ ամերիկացիներդ, որ գաք ձեզ հետ 50 հարկանի շենքերից էլ հետներդ կբերեք, որ ձեր մեռելներին ըստ պագոնների տարբեր հարկերում թաղեմ:

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԳՈՐԾ

-Այ մարդ,վեր կաց, տան տղամարդ էս. խանութ գնա,տանը շաքար չկա,միս չկա,յուղ չկա…

-Այ կնիկ,էդ տղամարդու գործ ա՞,որ ինձ ես ասում:

-Տղամարդու գործ ես ուզում`անցի ննջասենյակ:

-Լավ,լավ այ կնիկ,վրա մի տու,պայուսակը տու`գնամ խանութ:

ՀԱՏՈՒԿ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ

.Հեռուստացույցի խանութում

-Էն մեծ հեռուստացույցը ինչ արժե

-1000 դոլլար

- Էն միջինը՞

- 500

- Էն փոքրը՞

- 2000

- Ինչու՞

- Գովազդի ժամանակ ավտոմատ ալիքը փոխում ա:


ԱՊՍՊՐԱՆՔԻ ԱՐԺԵՔԸ


.Շնողնեցի Հովիկի մոտ գնացին ու խնդրեցին,որ միջնորդի գնահատականի հարցում:

-Ես արդեն ապսպրել եմ,-հանգստացրեց Հովիկը:

-Հովիկ,բայց վստա՞հ ես, գոնե մի թուղթ վերցնեիր:

-Այ տղա,Լոռեցու ապսպրանքը ավելի ուժեղ ա,քան թե ղարաբաղցու ստորագրությունը:


ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ

-Այ Համլետ,էդքան վեր խմում ըս,պա սկի քու կլյոխը ցավում չի:

-Պա, քու տոնդ շինվի,հինչ ցավել,պա սկի ջլաման ըմ տամ:

ՄՇՏԱԿԱՆ ՄՈՒՇՏԱՐԻ

Լյովայի ոտքը ամպուտացիայի ենթարկեցին Արցախ Բունիաթյանի դաշտային հոսպիտալում: Աչքերը բացեց ու չարաճճի հայացքով ստուգեց ներկաներին.

- Հը հինչ ա՞ լալ:

- Հեչ մի լավ նորություն կա մի հատ ալ փիս:

- Փիսան սկսեք:

- Փիսը էն ա, վեր աջ վեննդ կըտրալ ընք ,- արցունքը հազից զսպելով ժպիտ խաղացրեց մարտական ընկերը` Ժորան:

- Հըսկացա, պա լավ նորությունը վերն ա

- Լավը էն ա , վեր Դրմբոնի ջոկատից ալ Սուրիկի ծախ վենն ըն կըտրալ,ընենց վեր աջ կոշիկդ առնող մշտական մուշտարին օնիս…

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

-Այ , Արշակ, ախր, Ղարաբաղը հինչ օնի, որ կարե անկախ ապրե, պետությունների նհետ առևուտուր անե, ախր հինչ օնե , վեր հինչ արտահանե,- վիճում էր հարևան Վալոդը:

- Այ Վալոդ, ինձ նհետ հավասար վիճում էս. Ես քեզ ասում եմ ամեն հինչ ալ օնիք…էսօր պրեզիդենտ օնօք, պրեզիդենտ ընք արտահանում , էքուց կոնյակ կինի` կոնյակ կարտահանինք:

ՀԻՎԱՆԴԸ ԿԱՅՈՒՆ ՎԱՏ Ա

Մտանք Նորքի սրտաբանական կենտրոն և ընդունարանում առանց անուն տալու հարցրինք.

-Մեր հիվանդը ոնց ա:

-Ձեր հիվանդը շատ լավ ա զգում,օպերացիան լավ ա տարել,լավ ա լինելու:

-Ախր ո՞նց,մեր հիվանդին նոր պիտի բերեին.սխտորաշենցի Կարո Ավանեսյան Կապանից:

-Կարո Ավանեսյան…,այ,նա հերթացուցակի մեջ կա,դեռ օպերացիա չենք արել,վիճակը կայուն … վատ ա,- շուտասելուկը վստահության փոխարեն ներկայացրեց հերթապահ բժիշկը:

ՊՐԵԶԻԴԵՆՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Արշակին դպրոցից հանեցին, որ գյուղի տավարը պահի:

-Արշակ , էսոր տավարը շտեղ ըս տանելու, հարցնում են գյուղացիք:

-Ստի դուզ տանելու վըմ մինչև ծորը, թեքվիմ նապրավո, հետո պրյամո անտառեն բացատը:

-Բա չես կարում պրյամոյի փոխարեն ասես ուղիղ:

-Չէ , կարել չըմ, օրիշ լուզու գյուդում չըմ:

-Լավ պա վեր մըծանաս հինչ ըս տեռնալու…

-Հինչ գյիդամ, իսկի կյիրիլն ալ չըմ գյուդում

-Օզել չըս պրեզիդենտ ըշխադիս

-Պա համութ չի. վեչ կյիրելն ըմ գյուդում, վեչ կարդիլը, վեչ կարգին խոսիլը, վեչ ալ մի կարգեն բոլ օնիմ:

-Ա ,տա հեչ պենա . պրեզիդենտ վեր տեռնաս` տուքեր քեզ սըվըրցընելու ըն

-Դե վեր տի յա, պա խե չըմ օզում,- համաձայնեց նոր թեկնածուն:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀՈՂԸ

Ղարաբաղցի Ագոն ,երևանցի Մերուժը , ռուսաստանցի Մեդվեդևն ու ամերիկացի Օբաման գնում են լուսին` մի կտոր հաց կտրեն: Իջնում են տիեզերանավից և շրջում են տեսարժան վայրերում: Տարածքը դուր է գալիս Մեդվեդևին և նա գրպանից հանում է ռուսական դրոշն ու մոտակա բարձունքի վրա մխրճում հողի մեջ.

-Այս տարածքը հայտարարում եմ Ռուսական տարածք:

Օբաման ապշահար էր և մի փոքր ուշքի գալուց հետո ընդվզեց.

-Սա ազնիվ չէ, պարոն Նախագահ, քանի որ մենք այստեղ ենք եկել ամերիկյան տիեզերանավով և դուք համարյա հյուրի կարգավիճակում էք;Այդ վեճի պահին հանկարծ ետևում կրակոց լսվեց , երկու նախագահները շուռ եկան և տեսան գետնին ընկած վիրավոր Մերուժին , ում վերքի արյունը լճանում էր լուսնային ասֆալտի վրա…

-Սա արցախյան հող ա , որովհետև էստեղ հայի արյուն ա թափվել,- հայտարարեց Ագոն:

ՃԱԿԱՏԱՅԻՆ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

1992 թվականին Աղդամի դիմաց Ասկերանի 4-րդ պոստի խրամատի քարին նստած , հին կարաբինը ձեռքերով ծնոտի տակ հավաքած , իր առջև փռված թշնամական քաղաքին նայում ու մտածում էր Երևանցի կամավորական Աշոտը.

-Ամեն մարդու ծնունդով սկսվում է աստվածային նոր դարաշրջան…

-Մենք գիտակցում ենք, թե չենք գիտակցում, Արարիչի առջև պարտականության մեջ ենք…

-Ամեն մարդ իր կյանքի չարչարանքով վաստակում է իրեն….

-Անփորձ տառապանքի մարդիկ, որ ճշմարտությունը ստորադասում էք ձեր սխալների փորձառությանը:

-Մենք հաղթանակ չենք տոնի, մենք այն դաժանությամբ կվաստակենք և կհպարտանանք մեր ծանր ու հզոր օրերով…

Իմաստասիրական փառատոնը կասեցրեց հանկարծ հակառակորդի մի խելոք գնդակ ու Աշոտը վիրավորված գլորվեց խրամատի մեջ.Մեքենա կանչեցինք ռացիայով և նրան ճանապարհեցինք հոսպիտալ: Նրա ետևից

Ամերիկացի Անին նկատեց.

-Դեռ ոչ մ ի խելոք իմաստասեր չէ կրցած կյանքի մասին խրախուսելի խելոք բան մը ըսել , բացի խելոք հարցերեն,մանավանդ , եթե անգործությամբ հակառակորդին դեմ հանդիման է:

ԱՆՄԱՀ ԳՈՐԾԸ

Մի օր Ստեփանակերտի սադում ճգնաժամի հետևանքները քննարկող ավագներից մեկը նկատեց.

-Հինչ օզում եք ասեք, Լենինը սոցիալիստ ա… Լենինը թեև մեռալ ա , բայց նրա գործը անմահ ա, հեսա Ամերկան ալ ա սոցիալիզմի ճանապարավ քյունուլու:

Նրա պատասխանը չուշացավ.

-Տեռնալ չէր, վեր ինքը լավ մարդ էր` մնար, ուրան անտեր թողած գործերը մեռներ:

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱՀԱՆՋ

Մարտիկը Մուկուչին սադրիչ զրույցի մեջ ներքաշեց

- Արա Մուկուչ, Էս Ղարաբաղը որ անկախացավ ու անկախ պետություն տառավ ու մի օր ալ խելքին փչեց ու հարձակվեց Հայաստանի վիրա հինչ պիտի անենք:

- Հինչ պիտի անենք Մարտիկ , մեր բանակը մարդասիրական նպատակներով Ախալքալաքով կնահանջի մինչև Բաթումի

- Խե մինչև Բաթումի

- Սևանի սիգան մինչև շտեղ որ ծախում են հայ զինվորը իրան իրա տանը պիտի զգա :

-Լավ ա հիշացրեցիր, բա մեր Ջավախքի հարցը հունց ենք լուծելու:

-Լավ հրցրեցիր, թա չե մոռանալու վի, ասեմ.Ղարաբաղը Հայստանի վրա հարձակվելուց , որ նահանջով հասնենք Բաթումի, էդ արանքում էլ Ջավախքը անկախություն կհռչակի մեզ էլ քաղաքական ապաստան կտա:

ՌԵԿԼԱՄԱՑԻԱ

- Այա հունցուս , հինչավ էս զբաղվում,- հետաքրքրվեց հյուր եկած որդին:

- Բալա, լավ եմ, քեզ մատաղ , հինչավ զբաղվեմ… էդ էրգան կինոներան եմ յեշում , վեր օրս անց կենա:

- Այա հինչի մասին ա:

-Բալա , էդ անդար ռեկլամնեն էնքան էրգան են տամ, վեր մուռանում եմ թա կինոն հինչի մասին ա:

ՋԸԲի ՌԵՆԳԵՆ

Լուսնակ տատին ասալ ա

հու խելք օնե լսալ ա

-Էս հինչ յերգիր տառավ, պա քու մեռալդ վայ տամ, հայ մարդ, պա տու սրան ըս լա արժան:Շտեղ քյունում ըս իրես ճեպռող ախմախներ ըն, վեչ վախ օնին, վեչ համութ, հուր օզում ըս թա բողոքիս, տրանց անա բեթարըն ա ռաստ կյամ ` քըթըռները կըխըյեր տընգած, քեզ սկի յեշում չի,քեզ սկի տեսնում չի, բայց ջըբերըդ ռենգեն ա քցում. վեչ յեշում ա հուվ ըս, վեչ յեշում ա շտաղան ըս յեկած, վեչ քաղցըր խոսք ա հըսկանում, իրեսն ալ հանցա չըրացած տըրխամաշ նի… վույ, այ բալա, մուք ալ աշկես իզուր ընք ապրում , մինա մեզանա երգիր փրկող չի տուս կյալ:

ջուբ- գրպան,բեթար - ավելի վատ,կըլխըյեր - գլուխն ի վեր,յեշում – նայում,տըրխամաշ- տրեխի կաշի,

ՓԱՌՔ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ

Լուսնակ տատին ասալ ա

հու խելք օնե լսալ ա…

Էս պրեզիդենտական ընդրությունը հու վա հնարած, արա… մի քանե մոկուն հըվաքվում ըն ցոռնեն մեշուկեն կոշտը, մըրցում ըն, թա հուվա շուտ մեշուկը ծըկելու- նի մտնե:Լահա մինը հըսցընում ա, ծակում ա նի մտնում, մնացածները սասները քցում ըն կըլխընեն , թա հայ- հարայ, հասեք,կաշառակեր ա, կոռուպցիոնոլոգ ա նի մտա…. կյուղոթուն ա անում, մեզ խափալ ա, եկեք, հըսեք , էս մոկունեն անա պահանջեցեք, վեր մեշուկան տուս կյա : Հայ-հայ, մոկուն ըմ ասած, էդ վեր մոկունն ա ցոռնա հրաժարվա, ալ կերած-սվերած մոկուն ա տա, տրան վեչ կարիս փռնիս, վեչ ալ կարիս տուս անիս, ալլա մի ծակ ճըրելու ա տուս պըրծընե,փառք կոռուպցիային, հենա քոռ Լևոնը ծեզ օրինակ:Արա, ես ասիմ տու լըսեք է, ցոռնեն մեշուկը մա կըրկատեք է, մեշուկը փոխեք, ցոռնու մեշուկը, սարքեք կուճի տոպրակներ հունց վեր Ձմեռ պապին պժենումա . կոռուպցիան ալ կպրծնիք ծեզ անայալ:

Պա վեր Եվրոպայա հինչ ա … կոկած մարդիկ ըն կյամ , վեր մեզ հետևին վեր մուք ուրուր խափիք վեչ,այ համութ, այ խայտառակություն, հետո ալ էդ մարդկանց տանում ընք `Էջմիածին Գառնի, օտըցընում խըմըցընում, թա մեզ հըսկացեք, մուք լավ մարդիկ ըք, օրիշ տեղ քյինիք վեչ ասիք, վեր խափող ընք:

Լուսնակ տատին ասալ ա

Վեղը էն մարթեն կլխեն, վեր տոնը մարթ չի կյամ:

Վեղը էն մարթեն կլխեն, վեր մի օրան իվիլ ղոնաղ ա քյունում:

Վեղը էն մարթեն կլխեն, վեր սորան օրը պարտք կտա :

Վեղը էն մարթեն կլխեն , վեր փող յոր կոնե նախագահ ընտրելի հետե:

Վեղը էն նախագահեն կլխեն, վեր իրեսը շան իրես կանե:

Վեղը էն մարթեն կլխեն, վեր կնեգը բիդի ըշխադե , ուրան պահե:

Վեղը էն միլիցեն կլխեն , վեր հինչքան ալ սխալ նի ,շոփերու անա փող յոր կոնե տինի ուրան ջըբումը:

Վեղը էն կնգանը կլխեն , վեր օզում ա ,թա մարթեն իրեսը կենա:

Վեղը էն մարթեն կլխեն, վեր կարում ա ինքը ուրան խափե:

Վեղը էն պաշտոնավերեն կլխեն, վեր ես բիդի ասիմ , թա մարթկերանց նհետ հունց բիդի խոսե:

Վեղը էն դատավորեն կլխեն, վեր իրես իրես փող կոզե:

Վեղը էն դատավորեն կլխեն, վեր իրեսը հանց ա տրխամաշ նի:

Վեղը էն դատավորեն կլխեն,վեր թքիս իրեսին` տրա հետե փող կոզե:

Վեղը էն պետության կլխեն , վեր գիդալ չի թա ուրան անումն ա պադիվը հունց ըն վըննատակ տամ:

ՈՒՐՈՒՐ ՀԸՍԿԱՆՈՒՄ ՉԸՔ

Մուխան ապան չթողեց , որ իրա 85 ամյակը նշենք, զհար արեց մեր կլխին::Էն տարիքն առել ու դատարան ա գնացել, ամուսնալուծության դիմում ա գրել : Առավոտ շուտ խռով խռով վեր ա կացել, առանց չայ խմելու գնացել ա հարևան Արտաշենց տուն ու տղայի մեքենայով գնացել քաղաք:Մայրս , քանի որ գործով պատասխանող էր, տուն-տեղ տեղավորեց , հավ ու ճիվ կերակրեց, սև շալը կապեց ու, ստիպված մեր մյուս հարևան Գևորգի մեքենայով գնաց քաղաք և խնդրեց, որ ոչ մեկը չիմանան ու վայ Աստված, հանկարծ դատարան չգան :

Դատավորը իր անելիքը դեռ չհասկանալով ավանդական հարց տվեց Մուխան պապիին.

-Քաղաքացի Միքայել Հարությունյան,ըստ Ձեր դիմումի ունեք վեց ամուսնացած տղա և երկու աղջիկ , քսան թոռ : Պատաասխանող Արուսյակ Դանիելյանի հետ ամուսնական համատեղ կյանք եք վարել արդեն հիսունհինգ տարի և հիմա ուզում եք այսպես ասած ամուսնալուծվել,կարող եք ասել, որն է պատճառը:

-Ընկեր դատավոր, օզում ըմ , վեր մեզ բաժանիս, վեր ես ինձ հետե ապրիմ էդ կնեգը ուրան հետե,ալ հինչ պատճառ , պատճառս վերն ա, պատճառը , վեր օզում ըս գիդաս էն ա վեր մուք ուրուր հըսկանում չըք, հըսկանում չընք:Վերջ:Միասին ապրալ ընք , բոլա մհենգ օզում եմ հանգիստ մեռնիմ:

ՄԵՐ ՏՆԻՑ ՄԵՐ ՏՈՒՆ

Մարտակերտի Առաջաձոր գյուղում մեր ջոկատը հասավ գիշերը և պատահական դուռ ծեծեցինք:Մինչև տանտիրուհին թեյ կտաքացներ, ջոկատի անդամները քնեցին հատակին:Առավոտյան տանտիրուհին թեյի սեղանի շուրջ սկսեց հարցուփորձ անել…

-Ղափանից ենք , մայրիկ ջան,Առաջաձոր գյուղից:

-Վույ , բալա, ումենցից եք:

-Մղդսոնց ցեղից:

-Մղդսոնց ումոնցից ես:

-Գրիգորի թոռ, Միսակի տղա Սուրենը,- զարմացած մանրամասնեցի ես:Բալա, դե հացըռնեդ կերեք, ես քյինիմ ծեր ցեղան մարդ կանչիմ `մեր խնամիք են:

ՄԻ քիչ հետո ներս մտավ իմ Հակոբ հորեղբոր տղա Մովսեսը և ներկայացավ Գուրգեն, իմ Սարգիս հողբոր աղջիկ Անահիտը ու ներկայացավ Արևհատ, հետո եկավ իմ կարմրամազ Համլետ եղբայրն ու ներկայացավ Հրանտիկ:Մյուսները նմանություն էին տալիս քույրերիս , հորեղբայրներիս երեխաներին:Երբ մոտեցանք `ողջագուրվեցինք ու զարմացած իրար էինք նայում` Անահիտ –Արևհատը ինձ բաց չթողեց, տու տոշնի մեր Յուրան ես` Ստեփանակերտ դադախազությունում ա ըշխադում:Պա տու շտաղան ըս եկա, շտեղ ըս քյունում:

-Է այ քուր, հաստատ, յերգինքան չըմ վեր յեկա ստացվեց , որ մեր տնից եմ եկել, եկել եմ մեր տուն, էս կռիվն էլ պրծնենք .որտեղ էլ մնամ մեր տունն ա:

ԻՄ ՑԵՂԱԿԻՑ ՄՂԴՍՈՆՑ ՅՈՒՐԱՆ

Ստափանակերտում կենտրոնական հյուրանոցից առավոտյան դուրս եկա ու հետաքրքրված նայում եմ ճանապարհի անցուդարձին:

Մեկը մեքենայով մոտեցավ .

-Յուրա , շուտ նստի կամանդույուշչին սպասում ա :Մտածեցի մարտական ընկերներից ա ,որ միայն անունս շփոթել ա ու նստեցի … ինչպես հետո պարզվեց դատախազության մեքենան:ՈՒ ամեն ինչ այնպես արագ կատարվեց, որ միանգամից հայտնվեցի Ս.Բաբայանի գրասենյակում.

-Դու քանի գլխանի էս, որ քննությունը էդքան ձգձգում էս, քեզ էրկու օր ժամանակ եմ տալիս, գնում էս ու գործը կարճում էս, վերջ,- ասաց ու այլևս առարկություն չսպասելով` հնարավորություն տվեց դուրս գալ գրասենյակից ինչպես շրջափակումից:

Ինչպես ներս մտնելուց չհասցրեցի մի խոսք ասել, այնպես էլ դուրս գալուց չհասցրեցի…բայց հասկացա, որ ես դատախազության քննիչ եմ, իմ անունն էլ Յուրա, ինձ հետ եկողն էլ դատախազի տեղակալն է :

Երբ դուրս եկանք ու մեքենա նստեցինք, ես , ի վերջո , կարևոր համարեցի խոսելը.

-Կներեք, հարգելիս, ես Սուրենն եմ Յուրան չեմ, Յուրան ով ա: Տեղակալը ետ նայեց, ուշադրությունից աչքերը լայնացան, բայց ներքին մի նուժ թույլ չտվեց մշուշվեն… Ու բերանը բաց ու խուփ արեց…

-Կլոխ չըմ ընգում ` համ Յուրան էս, համ Յուրան չես… կարևորը կամանդույուշչին ճոկալ չի, թա չէ…. Ասելու լա դատախազությունը դվայնիկավ դվայնոյ խաղ ա խաղ անում…Նույն պահին միացավ կողքից կախած ռացիան.

-Ընկեր Կարապետյան, Յուրան տանն ա քառասուն աստիճան տաքության մեջ ա, կրելու չի կյա , տու մինակ քյինի , կամանդույուշչուն տես:

-Հունց թա, կրելու չի կյա , ես նոր Յուրեն նհետ մտալ ըմ կամանդույուշչուն կողքը ու հինչ վեր պետք ա պայմանավորվալ ընք:

-Ընկեր Կարապետյան, ես Յուրեն կողքան ըմ կապվում մհենգ:

-Դե լավ, հես ա ես Յուրեն նհետ կյամ ընք Յուրեն տեսնանք… ու դիմեց ինձ… Սուրեն….էէէ…Յուրա ջան բիդի քյինինք Մղդսոնց Յուրեն տեսնանք , վերջ..;

ՏԱՆՈՂ ՉՕՆԻՄ

Այ Ադելա , խե փսակվում չըս, ախեր պըռըվապոզերդ տուս ա կյամ կարող ա ալ օզող չինի:

-Չէ Անուշավան օզողներըտ շատ ըն տանող չօնիմ տանող:

ՎՏԱՆԳԻ ՓՈՐՁ

Նոր ժամանած կամավորներին լեգենդար զինվոր Հարմիկը ձեռնառումբերի հետ վարվելու վարժանքներ էր անում:.

-Է հարցեր ունիք, հասկցաք ըսածնիս… է եթե հասկցաք .ուրեմն պիտի քննություն տաք…Ասաց ու ձեռնառումբի օղակը քաշեց… ձեռնառումբը նետեց սեղանի վրա:

Թեև բլորն էլ հասցրեցին պառկել գետնին , բայց չկարողացան խուսափել ականներից:Բոլոըը վիրակապված պառկած են հոսպիտալում:Հարմիկը վստահությամբ նայեց իր սաներին.

-Հիմա ես ձեզ հետ կարող եմ գնալ հետախուզության քանի որ դուք արդեն գիտեք

վտանգը և վտանգից խուսափելու փորձ ունեք:

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱՀԱՆՋ

Մարտիկը Մուկուչին սադրիչ զրույցի մեջ ներքաշեց

- Արա Մուկուչ, Էս Ղարաբաղը որ անկախացավ ու անկախ պետություն տառավ ու մի օր ալ խելքին փչեց ու հարձակվեց Հայաստանի վիրա, հինչ պիտի անենք

- Հինչ պիտի անենք Մարտիկ , մեր բանակը մարդասիրական նպատակներով Ախալքալաքով կնահանջի մինչև Բաթումի

- Խե մինչև Բաթումի

-Սևանի սիգան մինչև շտեղ վեր ծախում ըն, հայ զինվորը ուրան տանն ա զգում, համ էլ էդ արանքում Ջավախքը անկախություն կհայտարարի էդ հարցն էլ տենց կլուծենք:

ուրան - իրեն

ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

Մամբրեևնան անամուսին տնօրեն էր Կենցաղի տանը:Մի օր հիմնարկ մտավ ու առաջին հարկում հանդիպեց էլեկտրիկին, որ մեղմորեն հարբած էր ու …

-Այ տղա, էս ինչ ա վիճակդ, բա դու չես ամաչում:

-Մամբրեևնա, ես քու վիճակին բան չեմ ասում, բայց էս էլ իմ համոթն ա . էնպես որ մենք հավասար ենք…

ԱՆԱՉԱՌ ԳԻՐՈՆ

Գիրոն, Այբոլիտին հիշեցնող համեստ մորուքիկ էր պահում ու կաղկտելով բարձրանում էր սարերը, դեղաբույսեր էր հավաքում ու բուժումներ էր անում ինչքան հասկանում էր կամ ինչքան հավատում էին.

-Գիրո,- դիմում է հարևանուհին,- խոխան տաքություն ա տված հինչ անիմ.

-Եթե ուզում էս ապրի խոխան դիմի իմ ծաղիկներին,

Եթե ուզում էս չապրի`դիմի քո բժիշկներին,- պատասխանում էր անաչառ Գիրոն:

ԽՆԴՐԱՆՔԻ ՀՐԱՄԱՆԸ

Գեներալ Մուրազ Սարուխանիչը Արցախում շտաբ հրավիրեց Աշոտին ու Փոքրիկին և ցույց տվեց քարտեզում նշված կետերը:Լսեք մարտական առաջադրանքը.

պիտի գնաք նշված հատվածի ճանապարհները ականապատեք ու առավոտյան վերադառնաք:

-Ընկեր գեներալ,դա անհնար բան եք ասում,մինչև ձեր նշած տարածքը 35կմ ա,գումարած վերադարձը`էլի առնվազն 35կմ.,ութ ժամում կայծակի մոտոռ էլ ունենանք չենք հասցնի, անհնար ա…

-Տավարիշչ սալդաթ դա պրիկազ ա,իսկ պրիկազը չենք քննարկում,- չոր ինքնավստահությամբ կտրեց գեներալը:

Խոսքին միջամտեց գեներալ Ավետիսյանը.

-Տղերք,ձեզ մատաղ,իմ հույսը ձեզ վրա ա,և ես գիտեմ,որ դուք դա կկարողանաք պատվով կատարել, խնդրում եմ ողջ վերադառնաք:

Առավոտյան 8-ին տղաները զեկուցեցին Ավետիսյանին.

-Սիրելի գեներալ,ձեր հրամանը կատարված է:

ՌՈՒՍԵՐԵՆԻ ՀԱՅԵՐԵՆՆ ՈՒ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՅԵՐԵՆԸ

Ղարաբաղյան ռազաճակատներից մեկում, որտեղ պաշտպանական գիծ էին պահում Սիսական ջոկատի մարտիկները, ստուգայցով ներկայացավ գեներալ Դալիբալթայանը: Երկար զննելով թշնամու դիրքերը նա դիմեց բլինդաժի մարտիկներին.

- Откуда стреляет ихний минамет ?

- Թափի դալվիցընա զարկըմ,- պատասխանում է շաղաթեցի Գագոն:

- Tы по армянский можешь говорить ? ,- զայրանում է գեներալը

- Հեր տու հայերեն խասկընըմ ես,- շփոթված հարցնում է Գագոն:


ԽՂՃՈՎ ԴԻՐԵԿՏՈՐԸ

Կապանի Կաթի գործարանի տնօրեն Գրիգորյան Ռազմիկը գիշերը գնաց գործարան ստուգայցի:Ման եկավ. պահակին չգտավ ու կանչեց վարորդին.

-Մի տես էսօրվա պահակն ո՞վ ա, որտե՞ղ ա:

-Ընկեր Գրիգորյան,- քիչ հետո զեկուցեց վարորդը,- Պիճ Անդոն ա, հենա քոն լած ինժիների կրեսլոյում:

-Լավ , թա Պիճ Անդոն ա, յեր մա կըցընե, տա վեր զերթուն ա նում գործարանան մի պեն պկասում ա:

ՇԸՔԸՌԱՎԻՃԱԿ

Իվան Պապիիչը իր ելույթից ոգևորված սկսեց իրեն գերազանցել.

- Ընկերներ, մուք մի ժամանակ ընք ապրում, վեր մեր մի վեննը սոցիալիզմում ա , մինը արդեն կոմունիզմում…

հանկարծ նստածներից մեկը ռեպլիկ –հարց ուղարկեց

-Իվան պապիիչ, բա ստի շըքըռած հինչքան ընք մնալու:

ՓԱԴ ՊԻՐՈՂ ԴԻՐԵԿՏՈՐԻ ՎՐԵԺԸ

Անտոնյան Գուրգենը Տաթևում կոորդինացնում էր մարտական խմբերի փոխգործողությունները Կապան-Գորիս ճանապարհին մեքենաների ուղեկցման դժվար օրերին:Մի օր դպրոցի տնօրենը մոտեցավ.

-ընկեր Կամիսար,էդ տղորցը կարալ չես ասես ետ տառնալիս փադան,ճղոնքան պիրեն էս դպրոցը փակեմ վեչ, կոզի մինիստրը հրամանա տուվա վեր իրեք ամես դպրոցնեն փակինք,. Փող չկա վեր դպրոցնեն թըքըցընի:Տղերքը փայտը բերեցին և դպրոցի սկեց աշխատել:Մի շաբաթ հետո դիրեկտորը նորից դիմեց.

-Ընկեր Կամիսար, ինձ ալ մի ջոկատի մեջ քցի, հրամանը չկատարելի հետա ինձ մինիստրը գործա ըզատալ ա, առաջ դիրեկտոր եմ լալ մհենգ տառալ եմ փադ պիրող, էնքան փադ պիրեմ , վեր սաղ դպրոցներեն պժենիմ , տեսնամ սաղեն հունց ա գործա հանում….

Ճղոնք – չոր ճյուղեր,փադ-փայտ,

ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դրմբոնի դպրոցում երեխաները ամսագրից բերանացի արած բանաստեղծություն էին արտասանում նայելով դեպի կոմբինատի կողմը…

Ով է քեզ կառավարում Լալվար …

Խրոխտ բարձունքի վրա խոյացող երկաթե սև խողովա՞կը,

որ թույն ու ծծումբ է թքում քո դեմքին:

Ծխի ծանրության տակ կուչ եկած եկեղեցի՞ն,

որ բռի մեջ սեղմել է աղոթքները որպես մի փունջ թունավոր կանաչի:

Գունատ երեխաների անհոգ ծիծա՞ղը,

որ հանկարծ ընդհատվում է ծեր հազի նոպայով:

Սև մամուռի տակ թաքնված լուսամուտներ՞ը շենքերի:

Հրանտ Մաթևոսյանի մեղադրող ժպի՞տը,

որ գյուղացիական զնգուն անցյալից ուղղված է

դեպի քաղաքային ապականվող ապագան

և անտարբեր կի՞նը, որ երեխայի ձեռքից բռնած աստճաններով բարձրանում է այնպես,

ասես աստիճաններով դուրս է գալիս

գերեզմանից դեպի գերեզման:

Իր երկրի անձնագիրը կորցրած գե՞տը,

ձկները՞ որոնց ուռած ականջներով խլությունն ու դուրս պըրծած աչքերով կուրությունն է մոլորվել խղճի պղտոր ջրերում

Գեղեցիկ սլացքով լանջն ի վար գահավիժող

աղբաջրերի գարշահոտ ջրվե՞ժը,

որ հեռվից ծածանվում է ճերմակ մետաքսե հարսնաքողի նման:

ՈՒսուցիչը լսեց ու մոտեցավ երեխաներին.

- Դա ինչ էք կարդում, դա ինչ գրականություն ա, դա ինչ թունավոր տողեր են, դուք Տերյան կարդացեք, դուք Վարուժան կարդացեք, դուք ձեր քիթը մի խոթեք թափոնների մեջ, դուք կողքին աճող ծաղիկը քաղեցեք, գրականությունը պիտի ապաքաղաքական լինի, որ խիղճներս հանգիստ ապրենք:


ԱՍՏԾՈՒ ԽՆԴՐԱՆՔԸ

-Արշակ ապեր, հինչ կա քյացալ էս եկեղեցի:

-Ես աստվածավախ մարդ եմ, միշտ էլ եկեղեցի եմ քյունում,բայց էս անգամ մի հարց օնեի քյացալ եմ պացուր ասա, յետ տառա:

-Էդ հինչ հարց ա Արշակ ապեր, վեր մարդկությունը անզոր ա , հույսդ Աստծու յըրա ըս տընում:

-Օրենքը էնա, վեր ասիմ վեչ,բայց իմ հավատս տրանա վեր ա.ասալ եմ Տեր Աստված հավատս հինչքան զորանում ա, չարի փորձությունները էնքան շըտանում են` ասե հինչ անեմ…

-Արա ,Մուխան, անարդար կյանք էս ապրել, քու վերջդ ինչ ա լինելու, -գորիսեցի ընկերոջը ստուգեց սիսիանցի Վալոդյան:

-Ես մի պան եմ գյուդում,քու ասած ճշմարիտ վարքով, էս կյանքում վեչ մինը փորը կրեցած չի քշտըցընե, ուրեմն . ճշմարտությունը մինչև մեռնելը խանգարում ա ապրելեն, մեռնելան ետն ալ , հու հինչ օզում ա ասե համութից ալ նի սուս եմ նիլու,- տրամաբանորեն եզրակացրեց Մուխանը:

ԱՐԴԱՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

- Մենք ծերանում ենք , բայց գաղափարներն ու զգացմունքները մնում են երիտասարդ,-փիլիսոփայում է Արտուշը ու շարունակում,-պատերազմը , խրամատների տագնապը, վախը, ցուրտը, հացը հիմա թեթև խաչի նման են, որ նույնիսկ կարոտ են արթնացնում:Այդ կարոտի մեջ վայրիություն կա, դաժանություն կա, սեփական անձին փորձության ենթարկելու ու հաղթելու հաճույք կա: Խաղաղությունը զրկում է այդ հաճույքից:Ես խաղաղության զինվոր չեմ, ես դժվար օրերի զինվոր եմ, ինձ ավելի բարձր բան տվեք , որ ես չմեռնեմ , թե չէ ես տեսնում եմ, որ օղին օգտագործում եմ ինձնից խուսափելու համար, ինձ լռեցնելու համար, հետո դառնում է անհրաժեշտություն, հետո կուռք , հետո նպատակ, հետո ոչնչություն:Ես չեմ ուզում , որ խաղաղությունը ինձ ոչնչացնի ինձ պատերազմից ավելի հզոր արդար պարտականություն տվեք:

ԱՎԱԳԻ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

Քափունց Ավագը մեռնում էր …Կյանքը արդեն անցել էր ու մոտեցել էր վերջը;Բայց աչքերը երանությամբ փակել էր ու կինոյի պես նայում էր անցած կյանքի դրվագները…Մեկ էլ լսեց մեծ տղային ձայնը.

-Այ հեր, մի պան խոսի, մեզ պան չօնես ըսիլի:

Քափունց Ավագը աչքի մի պճեղավ կանգնեցրեց կյանքի դրվագների ինքնացուցադրումը ու տեսավ տղերքը , հարսները շարված են մահճակալի շուրջ:Մտածեց, որ դեռ պետքական ա էս կյանքում

- Օնիմ ,մի քանի պեն օնիմ ասելի, բայց կյիրեք, վեր մուռանաք վեչ.

Կոշիկի մեջին տուս եկած մեխություն չանեք,

Քթի մազություն չանեք,

Աչքի մազոլություն չանեք

Չուգուն գլխություն չանեք,

Շանտղություն չանեք, բայց

Թշնամիներին և փորձանքը ձեր օգտին ճիշտ օգտագործեք,

Ձայն չվաճառեք,

Ինչ որ չեք հասկանում` շրջանցեք…ասաց հայրն ու թելադրությունը կիսատ թողեց.

-Մըն էրկու ժաման յետը կզրթնըցընիք մնացածը ասիմ,- ապսպրեց Ավագը ու աչքերը փակվեցին:

ՆՈՐ ԿԱՐԳԵՐ

Գյաոյի Վարթուշին կանչեցին գյուղի կանցիլարը.

Քաղաքացի Վարթուշ, մենք խորհրդակցեցինք և ժողովը որոշեց,որ մեր գյուղի բնակչությունը ամեն գնով պետք է շատացնել և բոլոր կանանց մոտ բացատրական աշխատանք ենք տանում, ուզում ենք նաև քեզանից հարցնել, որպես ամուսին չունեցող կին. Դրա համար ինչ ա պետք:

-Հինչ ա, պետք …կոլխոզային կարգերը էստեղ չեն կարողացել կարգ փոխեն. Մին տղամարդ ա պետք մին ալ ինը ամես ժամանակ:

-Լավ , դու գնա մենք կքննարկենք քո առաջարկը ու կպատասխանենք:Մի քանի օրից հետո նրան կրկին կանչեցի կանցիլար.

-Քաղաքացի Վարթուշ,ժամանակը թանկ ա մեզ համար, ժողովը որոշեց, քեզ տալ մեկ ամիս ժամանակ և իննը տղամարդ:

ԿԹՎՈՐՈՒՀԻՆ և ԿԹՎՈՐԸ

Ռայկոմից եկան գյուղում ժողով արեցին. Մի հատ էլ մեդալ էին բերել էդ էլ տվեցին կթվորուհի Մակունց Անուշին:

Խանութպան Միշան որր լսեց կըտաղեց.

Արա . էս հինչ պետուիթյուն ա … երեսուն տարի աշխադում եմ, իմ գործըս էս գյուղացիներին կթելն ա, բայց ո չ մեկը ոչ մի քաղցր խոսք չասեց , իսկ մեդալն էլ կով կթողին են տալիս…

ԳԻԺ ԱՐՄԻԿԻ ԿԱՄՔԸ

Գիժ Արմիկը գյուղից մի քանի անգամ փախել, եկել էր Երևան , մասնակցել էր միտինգներին ու որտեղից որտեղ նաև մի զինվորական գլխարկ էր ճարել ու գլխին թարս դրած էր ման գալիս:

- Արմիկ, էդ փափախդ ինչու ուղիղ չէս դնում, հարցնում էին նրան :

- Մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, ես փափախս թարս եմ դնելու:

ՍՍԱՍՈՒՆԻ ՊՈՐՏԸ

Սասունը , ստամոքսի վիրահատությունից հետո նկատեց, որ պորտի շրջանում կարծրություն ա նկատվում. վազեց բժիշկ Հովսեփյանի մոտ գանգատի:Բժիշկը լսեց ու միանգամից որոշեց.

-Սասուն տղա յեկ, պրանի, պորտդ հանց տեղը տնիմ, վեր հոսպիտալի ճանապարհը մոռանաս…

ԹՌՉԿՈՏՈՂ ՌԱՖԻԿԸ

Մի պատեհ առիթով Ղարաբաղի տղերքից հարցրեցին Ռաֆիկ Ղազինյանի մասին;

-Է, ոնց պիտի լինի,- իր վրա վերցրեց պատասխան տալը Աղաջանյան Հովսեփը,-ատամնաբուժարանից թռավ էկոլոգիա, էկոլոգիայից թռավ պատգամավոր, պատգամավորից թռավ եղնիկներ, եղնիկներից ` մաքսատուն, մաքսատնից` ԶԱԳՍ… էլ Ռաֆիկից մարդ չի մնացել:

ԱՐՏԵՄԱԲՈՅ ԱՐՏԵՄԸ

Արտեմը գյուղի ամենաբոյով տղան էր և քանի որ բոլորն էլ սիրում էին . աստիճանաբար դարձավ չափանիշ:Ասենք եթե մեկը խոսում էր ծառի մասին, ապա դրա մասին պատկերացում կազմելու համար կասեր.

-Սերոբ, Հավուն արտի վերևի անտառում մի ուղիղ կաղնի եմ տեսել միլի համար` քու ասած ,էրկու արտեմաբոյ կլինի:

Կամ մեկը քաղաքից գալիս էր ու պատմում էր իր տպավորությունները.

- Մի նոր շենք են սարքել Էրեվանում տասը արտեմաբոյ կլինի:

Կամ

-Այ, Հակոբ , ուշ ա , տավարը գյուղ քշենք,-խուրհուրդ են անում անասնապահները:

-Հալա շուտ ա ,Հարաբեդ, արևը մեր մտնելեն , հալա մի արտեմաբոյ կա:

ԱՍՏՎԱԾԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

-Աստված, խի մի անգամ դուրս չի գալիս, որ տեսնենք, համ էլ իմանանք տեսնենք որտեղ ա,- զրուցում են զինվորները:

-Ես գիտեմ թե Աստված որտեղ ա,- հայտարարեց մեկը,-Աստված կանգնած ա Արևի հետևին, որ երկար նայես` կտեսնես:

Քանի որ հավատացին, բոլորն էլ սկսեցին նայել Արևին…Մեկը չդիմացավ ու աչքը կտրեց արևից … աչքը որ արևից կտրեց, աշխարքը խավար էրևաց ու խեղճը խուճապի մատնվեց.

-Տղերք , աչքերս քոռացավ, աչքերս…

-Պահո, էդ չեղավ,-խոսեց զինվորը ում հավատացել էին,-հլա Աստծու ստեղծածին էս նայում , որ աչքերդ քոռանում ա, բա որ Աստծուն հասնես` կմոխրանաս , տղա ջան …

ՊԱՅՄԱՆԱԲԱՌԸ

Ոչխարը թուրք զինվորի ծածկանունն էր:Հերթապահը կապվում է բոլոր պահակակետերին.

-Առաջին պահակակետ, էդ կողմերում ոչխար ա էրևում:

-Մերոնցից, թե նրանցից,- գիտակորեն հարցնում է նորաթուխ զինվոր-հերթապահը:

ԱՐՄԵՆԵՐԵՆ

Կապանի հերոսական տղաներից ամեն տեղ թափանցող Միկրոբ Արմենը շատ լավ գիտեր թուրքերեն և ականապատման գործ:Մոտենում էր թուրքական խրամատին ու հեռվից ձեն տալիս.

-Ադա , բուրդա էրմանի վար…

-Յոխ, յոխ,- լսվում էր խրամատից ու տեղորոշվում էր ն րանց գտնվելու կետը:

-Հա , սաղ օլսուն,-պատասխանում էր Արմենը ու մի փունջ գրանատ նետում ձայնի ուղղությամբ:

Ադա բուրդա էրմանի վար – Տղա , էս կողմերում հայ կա,յոխ-ոչ,սաղ օլսուն-ողջ լինեք:

ԽՈՏԱՏԵՂ

Ներքին Հանդից Վալոդյա Աբրահամյանի հետ բարձրացանք Վարդանասար ճշտելու համար Նախիջևանից Զանգիլան թռչող ուղղաթիռների փաստը:Մթնաձորի գլխին, Վարդանասարի դիմաց փռվել էր 50 հեկտարից ավելի խոտածածկ դաշտը և հիացած Վալոդյան մոռացավ բոլոր հոգսերը.

-Մարդ կյա ստեղ մի տասը տասնհինգ օրավ. Օտե` խմե , խոտ հարե

Ստեղ-այստեղ, հարել-հնձել

ՄՏՔԻ ՈՒԺԸ

-Ահարոն, պետը վեր կանչալ ա` քեցալ ըմ տեսալ;Քեցալ ըմ , հունց վեր պետք ա պատասխանը տըվալ ըմ, ասալ ըմ .,,Այ սիրիգա, պա տու հըսկանում չըս, վեր խոխա ըմ պահում, հըմանչում չըս , վեր փողս կտրում ըս,,:

_Մուշեղ, պետը լսալ ա , կրեցալ ըս պեցուր ասիս:

-Չէ Ահարոն , հալա մտքումս ըմ ասալ:

ԵՐԴՈՒՄ

Հրայրը մի օր հարցրեց հորը.

-Պապ, հիմա, որ դաշնակցական էս երդում տվել էս:

-Հա , իհարկե, -հետաքրքրված պատասխանում է հայրը:

-Որ կոմունիստ էիր, էն վախտ էլ էս երդում կերել:

-Հա , բալես:

-Պապ չնեղենա , էդ երդումը կարտոշկա յա, վեր մհետ իփած օտիս մհետ խրաված:

ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

Մամբրեևնան անամուսին տնօրեն էր Կենցաղի տանը:Մի օր հիմնարկ մտավ ու առաջին հարկում հանդիպեց էլեկտրիկին, որ մեղմորեն հարբած էր ու …

-Այ տղա, էս ինչ ա վիճակդ, բա դու չես ամաչում:

-Մամբրեևնա, ես քու վիճակին բան չեմ ասում, բայց էս էլ իմ համոթն ա . էնպես որ մենք հավասար ենք…

ԱՆԱՉԱՌ ԳԻՐՈՆ

Գիրոն, Այբոլիտին հիշեցնող համեստ մորուքիկ էր պահում ու կաղկտելով բարձրանում էր սարերը< դեղաբույսեր էր հավաքում ու բուժումներ էր անում.

-Գիրո,- դիմում է հարևանուհին,- խոխան տաքություն ա տված հինչ անիմ.

-Եթե ուզում էս ապրի խոխան դիմի իմ ծաղիկներին,

Եթե ուզում էս չապրի`դիմի քո բժիշկներին,- պատասխանում էր անաչառ Գիրոն:

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակը Մոսկվայից զանգում է կնոջը.

-Այ կնիկ , փողը ուղարկում եմ , Էրևանից մի հատ տուն առ:

-Ինչ գնով , քանի սենյակ, -չի համբերում կինը:

-Տրանք կարևոր չեն, կարևորը ` բուժքույր Ռիմայի տանը մոտիկ լինի, որ շուտ-շուտ սրսկվելու եմ :

ԾԱՐԱՎՈՒԹՅՈՒՆ

Բենիկը գնաց դպրոց Բորիկի դասղեկին տեսնելու.

-Էս էրեխան իսկի ուսման ծարավ չի, է, ծարավ,- մտահոգվեց դասղեկը:

-Այ, ընկեր Հայրապետյան , ախեր սկի ուտող չի է, ուտող, որ ուտի կծարավի էլ, -մտահոգությունը կիսեց ու ավելացրեց Բենիկը

ԻՆՔՆԱԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Աղջիկս մի օր զարմացած հարցրեց.

Հայրիկ, էդ բանաստեղծությունը, որ գրում ես. տարբեր տեղերից բառեր ես հավաքու՞մ, թե՞ քու միջից ես գրում:

Տղաս կողքից անմիջապես պատասխանեց.

- ...Հայրիկը ինքնաթելադրություն ա գրում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԵՆ ԱԶՆԻՎ ԹՈՒՂԹԸ

- Բաբամ , աս ինչ երկիր ըրիք մինչև Երևան գալը հայրենիք ունեի, ոգի ունեի, Երևան եկա հայրենիքս կորցրի;Այսպես թափած արյան վաստակը աս պիտի ըլլա:Օրենքը կողոպուտի մեջ ծնվացավ , իրավունքը խաբեբայության մեջ կապրի, ով գլուխ բարձրացրեց առավ` փախավ:Ոչ մեդկ թուղթի կրնաս հավատալ:Աս պետության տված թուղթերեն ոչ մեկն ալ ազնիվ չեղավ:Է իմանայի հոս եկողի գլուխը կջարդեի, այո այո , ես հոս չէի գա, հեռուեն կսիրեի հայրենիքս, կցավաայի կօգնեի,բայց ասանկ հիասթափություն չունենայի;Ըսեմ , քեզի ըսեմ. Ես հայրենիքիս մաս ըլլաու համար իմ դրամներս, որ դրամ կբերեին Իզրաելի մեջ, Ամերիկային մեջ, Լեհաստանին մեջ, Հայաստան բերի,գորգագործարան դրեցի,կադաստրեն սեփականությանս թուղթը առի:Օր մը ինձի դատարան կանչեցին, ըսին , որ գործարանի վրևա կալամնք ենք դնում քանի մեկը ելավ, որ այդ գործարանին քով հարևան եղած է ու ամեն օր լուսամուտեն այդ շենքը դիտած է:

Թուղթս առի դատարան գացի, դատավորն ըսավ.

-Ադ սեփականության թուղթ է, ադ չի բավեր, պետք է բողոքավոր ալ չըլլա;Բաբամ, այս երկիրին մեջ բոլորն ալ բողոքավոր են, իմ հարյուր կյանքս ալ չի բավեր:

Նախարարություն գացի ըսին , որ իրենց գործը վաճառելն է `իրենք վաճառել են:

Ազգային անվտանգություն գացի ինձի ըսին , որ իրենք կհետևին միայն , որ երկիրը չծախվի: Ետ դատարան գացի,

-Լավ , -ըսի,-այդ բողոքավորն , որ ինձի նետած եք, ինչ կուզե և ինչ ժամանակ կուզեք, որ հարցերն լուծվին:

Ըսին , հայկական դատարան է կրնա 10 տարի, կրնա 20, Աստված էս պետությանը երկար կյանք տա , գուցե 50 տարի;

Բաբամ, ես եկած եմ հայրենիքս կառուցեմ իմ պարտքս կատարեմ իմ սերուդներիս ապահովություն կառուցեմ, բայց ելավ որ դատավորներուն պիտի կերակրեմ: Տունս եկա Սեփականության Թուղթս դրեցի Արարատ սարի նկարին քով ու նույ աչքով եկուքին ալ նայեց ու զայրույթեն փորս այնպես քշեց, որ ինձի հազիվ պետքարան նետեցի:Պետքարանեն դուրս եկա պայծառ միտքով, Փառք Աստուծո, որ Հայաստանում մի ազնիվ թուղթ ի վերջո գտնվեցավ , որ իր նպատակին ծառայեց, շնորհակալ եմ քեզմե պետքարանի թուղ , շնորհակալ եմ:

ԿԱՐՃ ՀԵՔԻԱԹ ԵՐԿԱՐ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայր Ալիևը մի օր կանչեց Իլհամին.

-Իլհամ, օղուլ, ես արդեն Ամերիկայի Եվրոպայի պետությունների հետ պայմանավորվել եմ. Դու իմ հաջորդն էս լինելու, բայց Ղարաբաղից պիտի ծերք քաշես:Աստված տա տրանց անա մի քանեսը ընգնեն Երևան, էն վախտը փափաղթ փալ կտինիս. տրանց հալը հալ չի նուլու:

ՂԱՐԱԲԱՂԻՑ ԼԱՍ ՎԵԳԱՍ

Ղարաբաղցի տղերքով նստած խոսում ենք կենդանիների մասին.

Ես զարմանում եմ,-նկատեց մեկը,- էս էշերի աչքերը խի չեն փայլում , ոնց որ շներինը, կատուներինը:

Արա, էշերի աշկերը վեր փայլի , Սարսանգը կփակվի, Ղարաբաղն ալ կտեռնա Լաս Վեգաս:

ԶԱՐՄԱՆՔ ԱՇԽԱՐՀ

-Արշակ, պարյօր, հունց ուս հարմարվուն Երևանեն,-համագյուղացուն է հանդիպում նախկին նախագահը:

-Ընկեր Առուշանյան, էս Էրևանցիք հինչ մարդիք են … հալա կլոխ չըմ ընգում, թա հինչ լուզվավ ըն խոսում. քըշաթոխպին մառախուղ են ասում , կուփի տալին` բրդել,-զարմանում էր Արշակը:

ԵՐԴՈՒՄՆԱՑԱՎ

Ստելլան Սուսանի երեխեքի համար շաբաթվա թխվածքը թխում էր, որ ամեն մեկը 5 հատ հետը դպրոց տաներ:Բայց թխվածքը մեկ օրում վերջացավ:

-Երեխեք երդվեք, որ դուք չեք կերել,-պնդեց Ստելլան

-Պապայի արև, մենք չենք կերել,- վստահեցին երեխաները:

Երբ դուրս եկան , բակում սկսեցին իրար հետ վիճել:Թեև գիտեին , որ իրենք են կերել , բայց Կարմենը պահանջեց Աշոտին երդվել , որ ինքը չի կերել.

-Կարմեն , քու արև,-երդվեց Աշոտը:

-Աշոտ մի քիչ առաջ պապային թաղեցինք , հիմա էլ ինձ ես թաղում,-ըմբոստացավ Կարմենը:

ԱՌՈՂՋԱՐԱՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ

Գալուստանց Լևոնը հիվանդացավ և տեղափոխեցին Երևան:Առավոտյան վեր կացավ Հանրապետական հիվանդանոցում և նայեց լուսամուտից դուրս. Դիմացի կանչապատ դաշտ էր` ջուրը կապած վրան:

-Արա էս հինչ լավ տեղ ըք եկա. մարդ յեր կենա լապատկան յոր օնե քյինի արխ անե , մաշ վարե,- ուրախացավ Լևոնը:

ՎԱԽՏԻՆ ԽՄԵԼԸ

-Այ հեր յեր կաց մի բաժակ պեն խմիք,- թախանձեց Ավոն, որ Երևանից եկել էր հորը տեսության:

-Ինձ չի կարելի

-Այ հեր լրիվ հիվանդությունները գլոխ ըն պըցըրցընում վախտին չխմելուց. Հասակացա, վեր ընդհանրապես չի կարելի խմել,բայց վեր պետք ա , ուրեմն կարելի ա, - եզրակացրե

ՋՐԱՊՏՈՒՅՏ

Բենիկը գնաց Կադաստր, որ ճշտի իր նոր այգու հարկաչափը և այնտեղ ասացին.

Դու պիտի գնաս գյուղապետարան տեղեկանք բերես, որ այգին նոր էս տնկել, որ քեզ ազատենք հարկից: Ոնց որ օրենքը թույլ ա տալիս:

-Հո աչքակապություն չի, հիմա կգնամ կբերեմ..,- վստահեց Բենիկը

-Չէ, Բենիկ էդ էդքան հեշտ բան չի ասեմ ինչու. Մենք փող ենք հավաքում բյուժե, դու որ տեղեկանք բերես քեզ հողի հարկից ստիպված պիտի ազատենք,ուստի անկեղծ ասած ,մենք թույլ չենք տա գյուղապետին, որ քեզ էդպիսի տեղեկանք տա:

ՄԻ ԿԱՆԳԱՌ ՇՈՒՏ

Վոլոդյա Աբրահամյանի վիլիսը չենթարկվեց իրեն և Դիցմայրի սարը բարձրանալիս գլորվեց դեպի ձորը:

Երբ արդեն մեքենան անշարժացավ ձորում Վոլոդյան տնտղեց իրեն , տեսավ անվնաս է , ձեն տվեց ընկերոջը` Արսենին.

-Արսեն կենդանի ես:

-Հա:

-Բա որտեղ էս:

-Ճանապարհին եմ , մի կանգառ շուտ եմ իջել…

ՍԱՄՍՈՆ ՔԵՌԻՆ

Աղվանցի Սամսոն քեռու դյուրահավատությունն ու սրտամոտությունը իմանալով ոստիկանությունում, Արտոն հեռախոսով , իբր զեկուցում է Պետին.

-Սևաքարցի Գեղամ Ստեփանիչի գերեզմանաքարը հանել են տարել,- ու իջեցնում է խոսափողը:

Սամսոն քեռին, որ լսել էր վերջին մասը անհանգստացավ.

-Այ տղա բա էս ձմռանը ոնց են տարել… էդ մեծ քարը… էդ խոր ձյուների մեջ խրված գերեզմանից…

-Սամսոն քեռի ուլախով են տարել , կարող ա էրկու ուլախով..

-Այ տղա , լավ տարել են ինչ անեն,- էլի զարմանքը չկարողացավ պահել Սամսոն քեռին:

-Սամսոն նքեռի, սոված մարդը շըտացած ա, գերեզմանաքարն ալ կտանին կօտին:

-Վայ, այ տղա , մի հեռախոսը տուր զանգեմ Էդիկին կյա. նա տափեն տական էլ նի , տրանց անպայման կճարե, -չհամբերեց Սամսոն քեռին:

ՎԱԽԿՈՏ ՎԱԼԻԿԸ

Սամսոն քեռին սարում հանդիպում է Վալիկին ու զարմանքը փոխանցում է նրան.

-Տերդ չմեռնի, երկիր, բջջային հեռախոս ալ ենք տեսալ:

-Սամսոն քեռի , կարամ տուն զանգեմ:

-Հա , խե չես կարալ, յեր կա զանգի կընգանդ:

-Զանգեմ հինչ ասեմ:

-Արա զանգի ուշունց տուր:

Սամսոն քեռի ես վախում եմ կարալ չեմ կա տու զանգի:

ՏԱՏԻՍ ԸՆԿԵՐԸ

Այսես պատմեց Ռուզաննան Քաջարանից.

Տատիս ծննդյան տարին ու օրն համընկնում է ր Լիանիդ Իլյիչ Բրեժնևի ծննդյան տարուն և օրվան: Մեր տատի ծնունդի երկրորդ կենացը կոմունիստ հայրս խմում էր Բրեժնևի կենացը:

Պապս մի օր տուն եկավ , այնքան հոգնած էր, որ մնաց միջանցքում նստած.

-Բալես, ուր ա տատիկը, կանչի թող գա օգնի;

-Պապի, տատիկը գործ ա արել , հոգնել `քնել ա:

Պապիկս վեր թռավ ու հասավ քնասենյակ.

-Այ կինկ,քու թայերդ երկիր են ղեկավարում , չեն հոգնում, տու հմանչում չես, վեր օրը ցիրեկավ քոն ես նում;

ԱՄՈԹ Ա

Սամսոն քեռուն լեյտենանտ Արտոն հրավիրում է ռեստորան: Տեղավորվում են և Արտոն ինքն է մոտենում մատուցողին: Պայմանորվում է, որ ժամանակա առ ժամանակ մի օղի մի կոնյակ բերի ու նշի , որ Առուստամյաննն ա ու ղարկել, Ղենյանն ա ուղարկել և ներուղություն ա հայցում , որ չի կարողանում մասնակցել սեղանին:

Երբ վեր կացան , Արտոն շնորհակալություն հայտնեց մատուցողին և աթոռը ետ քաշեց, որ դուրս գա:Սամսոն քեռին կանգնեցրեց.

-Արտո, էդ պատվարժան մարդիկ կնեղանան , ամոթ ա, մատուցեղին ասա էդ խմիչքները փաթաթի դիր իմ մեքենայում:

ՀՈՐՍ ՎՐԵԺԸ

Հորս աքսորելուց հետո Գրետա քույրս թաքուն ատելություն ուներ դասագրքերում նկարված Լենինի և Ստալինի նկարների հանդեպ: և սրպագրելով ջնջում էր նրանց աչքերը;Գաբրիելյան Հրաչուհին , որ ուսուցչուհին էր, մ որթամիտ զգուշությամբ իսկույն հայտնեց միլիցիային:Գյուղսովետի նախագահ շամսզեցի Իսրաֆիլը, որ հորս քիրվան էր Գրետային կանչեց գրասենյակ.

-Դու Իսագեն ախճիգն ըս , քեզ բեն ասիմ դիրի անջուկեդ յրա.

Միլիցիան վեր ասիս Սարգիսն ա ասալ , Սարգիսեն Սիբիր դանելուվ ըն, վեր ասիս Հասմիկն ասալ ա , Հասմիկը Սիբիր տանելուվ ըն:

Հաջորդ օրը Գրետային կանչեցին գրասենյակ, որտեղ երկու կադսկածավոր նստած էին Իսրաֆիլի կողքին:

-Ախճիկ ջան քեզ ոչ մի վատ բան չենք անի, մենակ ասա քեզ ովա սովորացրել:

-Իմ դասատուն ընկեր Գաբրիելյանն ա,-սկսեց Գրետա քույրս,- միշտ ստուգում ա , վեր գրքերը մաքուր նի;Ես գրիպ ըմ լա …փռշտացալ ըմ …պեց գիրքի յըրան նկարները յեխտոտվալ ըն մաննավըս մաքրալ ըմ ճղճղվալ ա , դասատուն տեսալ ա, ասալ ա հինչքան մաքրալըս բոլա , թող տի մնա: Տի ա մնացալ ա:Միլիցիայից եկածները էլ հարց չունեին և Իսրաֆիլը դուրս եկավ քրոջս ճանապարհելու:Երբ հեռացել էին գրասենյակից պահանջեց.

-Բալա, էդ գիրքում լավ բեն չկա ,վեր դու սըվերիս քցի փիչը թող էրի փըրծնիք::

ԹԱՆ ՉԻ ԴԱՌՆԱ

Զինան ինադ ընգած գողացել էր հարևանի հավերը:Տեսավ, որ միլիցիան իր տունն ա գալիս հավերը լցրեց խնոցու մեջ ու սկսեց հարել;Տունը, գոմը խուզարկելուց հետո եկան կագնեցին Զինայի մոտ.

-Այ Զինա , յեկ փեշադ քարերը վեր ածե, էդ խնեցադ մի բաժակ թան տո մուք թող անիք քյինիք

-Թանը հինչ ա վեր տամ վեչ, բայց հալա տեռած չի

- Այ Զինա տու մեղք ըս քեզ տանջե մա , մինա հինչքան հարիս տա թան տեռնող չի,- նկատեց միլիցիոները…

ՊԵԼ ԶԻՆԱՆ

Պել Զինան Խոտանան գյուղը ստեղծվելու օրվանից ա ապրում ու միշտ ալ ապրլու ա;Խնամիները մի ճր հյուր եկան:Արդեն նստել էին ճաշի, երբ Զինան ներս մտավ.

- Այ խըտընեցիք, պարով ըք յեկա…կերեք խմեցեք… վեր յեր կենաք քյինիք մինակ ինձ կասիք, վեր կյամ տըկըռնեդ քյիրիմ:

ԱՌԱՋԱՁՈՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ

Առաջաձոր գյուղը Քրիստոսի հետ միասին պահպանեց նաև տան տղամարդու պաշտամունքը:Էդ շրջանի դատավորները չգիտեին ու զարմանում էին, որ գյուղում ոչ մի բաժանություն չկար:Իմ մեծ տատ Ղումաշը մահամերձ էր, բայց սպասում էր, որ ճամփին գտնվող տեքորն էլ հրաժեշտ տա:Երբ տեքրը դռնից ներս մտավ… տատս անճանաչելիորեն փոխվեց, ասես վերակենդանացավ, վեր կացավ տեղից ու ոտքի կանգնեց գրկեց տեքորն ու հազիվ շշնջաց.

-Ներող կլինես, որ ոտքերդ չկրացա լվանամ,- հետո քիչ քիչ նվաղեց ու մարեց:

ՔԱՄՈՒՆ ԸՌԽՈՒՄԸ

Մուղդուսունց Մադուն ձերբակալել են` տանում են Ղափան: Ճանպարհին հանդիպում են գյուղի հանդապահներին.

-Մադի դայի , շտեղ ըս քյունում:

-Շտեղ ըմ քյունում… Քամու ռեխն ընգաց քամուն անա փախչում ըմ:

ՄԱՐԴ ՏԵՌՆՈՂ ՉԻ

-Մադի դայի,աշկդ լուս նի , էնա Ռափիկը մըծացալ ա , բանական յեակլ ա քու հայիդ հըսնող կա, - ուրախացան գյուղացիները:

-Ա, խրեգ խոսե, մուհալ մանե, սա մարթ տեռնող չի, մի խուրում խոտ պեր տիր կյումումը, յեկ ծերքան փռնե տար ծեր տոն,-չդիմացավ Մադի դային:

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ

Հոգեբուժական հիվանդանոցի հարցը քննարկվում էր գլխավոր բժշկի մոտ և նա նկատեց.

-Արծվանիկցիների արևը կծեմ էս քան վախտ գժանոցը իրենց գեղում պահեցին, որ մի հիվանդ պակասեցրին ոչ էլ ավելացրին:

ՀԻՆԳՆ ՈՒ ԷՐԿՈՒՍԸ

Ձոնիկը դասից մտավ տուն.

-Այ մեր, երգն ու փիզկուլտուրան հինգ եմ ստացել:

-Պա քու արևդ կծիմ, յեկ իրեք ծու յըղըծու անիմ` փորդ պընդըցըրու:

Ձոնիկը կերավ, փորը պընդացրեց, հետո շարունակեց

-Այ մեր էն մաթեմատիկայի ու փիզիկայի աշկն էլ հանալ ըմ էրկու ստացա:

ՂԸՓԸՆՑՈՑ ԼՈՒԶՈՒՆ

Խնամի Բենիկը Կարեն ,Աշոտ, Կարմեն թոռներին ուղարկեց Կապան խնամոնց տուն:

-Յեշեք, հա խոխեք, փափլիկ-մափլիկ կոկոած-մոկած պան սիրող չեմ, հանկարծ էդ ղըփընցոց լուզվավ սվերեք վեչ խոսալը:

ՇԱՇԵՐԻ ՇԵՓԸ

Շաշ Ազոն, Շաշ Պետոն,Շաշ Ագոն մեկ մեկ հավաքվում են ու միասին են ժամանակ անց կացնում:Երբ մարդ շատ էր հավաքվում Շաշ Ագոն կանգնում էր էրկու Շաշերի մեջտեղը , ձեռքերը դնում էր նրանց ուսերին.

-Գյիդացեք հա…. Էս Շաշերի Շեփը յես ըմ , յես….

ԹՐՈՒԹԸ

Շունը շատ էր սիրում բոլորի վրա բարիացակամորեն հաչել և անունը դրեցինք Ճշմարտություն: Հետո որպես գաղտնիք, թարգմանեցինք անգլերեն` դարձավ Թրութ: Թրութը սպիտակ էր ու գեղեցիկ, սիրում էր մարդկանց: Եթե իր աժդահա տեսքից չվախենան , կգնա գլուխը կդնի պատահած կնոջ դոշին: Մի օր բակում կապած էր, երբ հարևանի բաց ընկած շունը եկավ ու միզեց իր դիմաց չափարի տակ: Թրութը չհաչաց, այլ դուրս եկավ իր բնից ու մանրամասնորեն դիտարկեց այ ին չ կատարվում էր: Դա այնպիսի փաստ էր, որի վրա ուզես չուզես հարաբերություններ ա կառուցվում: Արդեն անցել էր մի քանի ամիս և կարգին մեծացել էր Թրութը:Հարևանի շունը արդեն աչքի տակով խեղճացած էր նայում:Դա երևի նկատել էր նաև Գոնչո կատուն:Թրութը , որ սիրում էր բազմիմաստ հաչոցներով զարմացնել, հարևանի շան վրա երբեք չհաչաց և դա առաջին վիրավորանքն էր, որ ծանր էր տանում հարևանի շունը: Մի օր Գոնչո կատուն իր ձագերը հավաքած կանգնել էր հարևանի շան դիմաց: Գոնչո կատուն վիզի վագրավարի ուռցնում էր ու վայրի հիշողությամբ մռռացնում, ցույւց տալիս ատամները: Հարևանի կապած շունը տեղը չէր գտնում. Աջ ու ձախ նետեց գլուխը , ի վերջո թաքցրեց բնի հետևի քարերի տակ: Բայց ավելի դաժան էր կյանքը:Հանկարծ նույնը սկսեցին կրկնել Գոնչո կատվի ձագերը, որոնք ոչ թե մռռացնում այլ արդեն մռնչացնում էին:Հարևանի շունը քարերի տակից գլուխը հանեց ու տեսավ Թրութին: Թրութը վեր կացավ տեղից գնաց հարևանի շան դավադրաբար միզատ տեղից հոտ քաշեց ու եկավ կանգնեց կատուների ետևում:

Առավոտռյան իմացանք, որ հարևանի շունը, կրծելով կտրել էր զինվորական գոտուց պատրաստած կապը ու անհետացել:

ԹԱԼԻՍՄԱՆ ՇՈՐԸ

Գալուստանց Միշան հանդից գիշերը տուն եկավ անտրամադիր.

-Այ կնիկ, շուտ, ջուր տաքացրու, լողացրու, գլխացավս սպանում ա;

Կնիկը լամպը վառեց, ջուրը տաքցրեց, լողացրեց, բայց գլխացավը չանցավ:Տեսավ ուրիշ ճար չկա, մութի մեջ պահարանը բացեց ձեռն ընկած փափուկ շորը հանեց ու պինդ կապեց ամուսնու գլխին:Մի քիչ հետո Միշան քնեց մեկ շնչով ու առավոտյան թաչրմացած վեր թռավ.

-Այ կնիկ էս ինչ թալիսման շոր էր ,որ գլխիս կապեցիր ու գլխացավս դանակի պես կտրեց:Կնիկը Միշայի գլխից հանեց գլխաշորը, ետ շուռ տվեց ու ձեռքին հայտնվեց իր ձմեռվա թումբանը

ԿԱՐԳԻՆ ՔՈՆ

Կոլին գնաց գյուղի ակումբի հարթ տանիքի վրա թաշկինակը փռեց …պառկեց… քնեց:Գյուղսովետի նախագահը եկավ արթնացրեց Կոլուն.

-Այ տղա , ամոթ ա, ասել եմ ձեր տանը տեղաշորդ գցել են, գնա կարգին քնի:

-Քոնը քոն ա ալի,ընկեր նախագահ, կարգին քոն ըմ լալ լած, վեր խընգարիս վեչ մհենգ ալ կարգին քոն կինիմ , վեր քշերը քյինիմ բաղը ճիրիմ:

ՃՂՈՒՊՈՒՐԻ ԲԱԺԻՆԸ

Առաջաձորի դպրոցում լուր ստացվեց , որ Դերաց Պետոյի նկուղում ընկույզ կա և թաղի երեխաներին բաժին չ տվել: Մղդսոնց Իսակի տղա Գրիգորը կարդոնից բարձրախոս սարքեց ու մոտեցավ դերանց Պետրոսի ցանկապատին.

-Խոսում է Երևանը, հայտնի է, որ Դերաց Պետրոսի պադվալում ճղուպուր կա, վեր տաք վեչ խոխորցը, պետությունը կյալու վա տանե:

Մի քիչ հետո Թառլան տատը դուրս եկավ.

-Ա խոխաք, ծեզ հետե ճղուպուր եմ պահած, տարեք շկոլումը կերեք:

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ամալյան մանգաղի հետ խաղալիս մատը կտրեց ու վազեց Իսակ հորեղբոր մոտ.

-Իսակ ամի , մաննըս կըտրալ ըմ, հինչ անիմ…

-Ա խոխա ,լավ ըս պըրծա, մաննդ մնացալ ա…դե ռեխդ տեն հլորե , բիդի ինձ յեշիս վեչ:Ամալյան հենց շուռ եկավ հակառակ կողմը մի տաք ջուր մատը էնենց դաղեց, որ աչքերը մթնեց:

ՄՈՒՂԴՈՒՍՈՒՆՑ ՄԱԴՈՒ ԳԵՂԱԿԱՆ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆ

Սարում հունձ անելիս Ամալյան բերանը բռնած եկավ կանգնեց Մուղդուսունց Մադու մոտ.

-Մադի ամի, կեռեքս հանե;

-Ախչի ռեխդ կախ ըս քցա եկա, մանգեղավ ըմ հանելու. Յետ տեռ քյինի տոն ամբարեն տակեն մի ժանգու քյարփաթուն կա, յեկ ա պեր:Ամալյան մի ժամից բերեց ժանգոտ աքցանը:

- Դե տու ռեխդ տեն հլորե, տեսնամ հինչ ըմ անում: Սեփական միջոցներով աքցանը թրջեց-ախտահանեց, հենց որ թշշոցը կտրեց շուռ եկավ Ամալյային.

-Դե, ա խոխա, աշկերդ հոփ կալ , ռեխդ պեց, ծերքերդ ալ փեշադ պենդ փռնե,կլոխդ տուրուն չտաս, քարփաթունը պատա ժանգուտ ա, յեշի սերտդ խառնե վեչ:

Մուղդուսունց Մադին ձախ ձեռքով բռնեց մազերից ու մեծ աքցանը հազիվ տեղավորելով Ամալյայի բերանում` ցավող ատամը բռնեց…ձախ ձեռքը ետ քաշեց, աջ ձեռքը առաջ քաշեց ու ատամը օդում մնաց աքցանի բերանում…

-Դե,մալադեց, ծպտուն ալ չըս հանա, կա տիր հափռումըդ, քյինի փըրթավե ծորը ….ասե ,,քյինի քյինի շան կեռեք, յեկ յեկ կյառնի կեռեք ,,:

Էրկու ժամ ռեխդ քեզ կպահիս, թանավ ալ չօտիս:Հետո էշի փալանի միջից մի կտոր քրտնաաղակալած բամբակի կտոր պոկեց տվեցԱմալյային.

-Տիր, կեռեքեդ տեղը, թող արունը կըտըրցընե…հայդե բիդի տոն:

-Մադի ամի, ատամը ինքը ուրան ա փսելու,- հարցրեց Ամալյան

-Չէ բալա, ինքը ուրան պեն չի նում էս աշխարքում, վեր քյինիս կյառները պահես, ուրաք քեզ տալու վըն,- խորհրդավոր եզրափակեց Մուղդուսունց Մադին:

ԾԱՆԴՐ ՀԻՎԱՆԴ

Մեր գյուղում մենակ մենք ունենք շուշենե տանձ, մին էլ կրմրենե տանձ: Ես նա իմ քուր տանձը թափալ ընք հըվաքա խուրջինները, վեր տանիք Ղափանում ծախիք, դեղ առնիք պիրիք Հայուն հետե:Կըվարտավ անց կենալիս հորս հընգեր խանութպան Սուրիկը

Առաջներս կտրեց.

-Ախոխեք, շտեղ ըք քյունում:

-Իմ հեր ծանդր ա, քյունում ընք ճար պիրինք:

-Էդ հինչքան ա ծանդր

-Հինչ գիդամ հինչքան ա ծանդր. Պըրցըրցըրալ չըմ քըշըցըրա վեր գիդամ հինչքան ա ծանդ, - ջղայնացալ ըմ յես…

ԿԱՐՈՏԱԼԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Հենրիկը,մի քանի տարի անհայտանալուց հետո զանգում է մորը,որ հիվանդ պառկած էր:

-Այ մեր, մի անհանգստացի,որ չեմ զանգում, որովհետև ի վիճակի չեմ լինում. ես արդեն լավ եմ,գործերս լավ ա,Մոսկվա տուն եմ առել,մի հատ էլ դաչա պադմասկովյե,բայց հենց ուզում եմ տուն զանգեմ` սիրտս լցվում ա ձեռքերս դողում են,աչքերս ջրակալում են,ձենս էլ կտրվում ա:

ՄԵՂԱԴՐՈՂ ՀԱՆՑԱԿԻՑԸ

Որսագողության մեղադրանքով քրեական գործ էր լսվում դատարանում: Պետական մեղադրողը Ժորա Հարությունյանն էր:Ընդմիջումին դատախազը, միլպետը գնացին Շիկահողի խորովածանոց:,,Պատահական,, նույն խորովածանոց ճաշելու եկավ նաև դատապաշտպան Գրիգորին:

Դատական նիստում հասարակական պաշտպան Գրիգորին հարց ուներ պետական մեղադրողին.

- Հարգելի մեղադրող, հանցագործության արդյունքներից օգտվողները քրեական իրավունքում ի՞նչ են կոչվում:

-Հանցակիցներ;

-Ես վկաներ ունեմ , որ դուք այսօր գնացիք Շիկահողի խորովածանոց և այնտեղ կերաք այն որսի միսը, որի կապակցությամբ մեղադրանք եք ներկայացրել մեղադրյալին: Միջնորդում եմ դատարանին գործը ետ ուղարկել լրացուցիչ քննության հանցակիցների հանգամանքը պարզելու համար:

ՀԵՆՐԻԿԻ ԳՐԱԿԱՆԸ

Հենրիկը հյուր էր եկել Փարաքար մորաքույր Նինայենց տուն:Ամաչում էր , որ բարբառը չէին հասկանում ու աշխատում էր գրական խոսել, թեև բարբառը միշտ խառնվում էր;Խոհանոցում տեսավ թեյնիկը եռում է վազեց հայտնի մրորաքույր Նինային.

-Նինա մոքուր, չայդանը հիռ ա գամ, համ ալ դուրուն- դուրուն ա գալիս:

ՀԵՆՐԻԿԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Հենրիկը Փարաքար նոր էր եկել Ղափանից : Առաջին անգամ մտավ այգի ու զարմացած վազելով ետ եկավ .

-Նինա մոքուր… Նինա մոքուր հալամ արի, արի տես խնձորները պըրցըրացած ըն ծառեն անա կախ ընգած, պամիդորնեն ալ եկածըն քոլերեն տակեն կյողուլ կացած:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

-Գագո, գնանք ստադիոնում ֆուտբոլ նայենք, -բակից կանչում է Աբոն:

-Չէ, Աբո, կարել չըմ ստամոքսս լավ չի, առողջությունս հազիվ մի խաղակես հերիքե,- հրաժարվեց Գագիկը Նապալյոնիչը:

ԻՆՁ ՀԵՏԵ

-Հայկ պապիրոս տուր, առավոտից եղբորը խնդրում էր Ջիվանը

-Չեմ տա , -հակառակվել էր Հայկը:

_Չեմ տա չեմ տա… իսկի մի էլ տուր, ես էլ կջղայնանամ , կգնամ մինակ ինձ հետե իմ փողավ մի պաչկա պապիրոս կառնիմ:

ԱՐԽԱՅԻՆՈՒԹՅՈՒՆ

Ռիտա քույրս Մոսկվայից պիտի գար Կապան, որ մի քանի տարվա թոշակը ստանար, տան հարցերը լուծեր ու ետ գնար թոռնկին պահելու:Աղջիկը Սուսաննան ամուսնու` Բորիկի հետ գալիս են Կապան ու զանգում Մոսկվա.

-Դե մամա , արխային կաց, շուտ ըրա յեք: Յես նա Բորիկը նստալ ընք մըսլըհաթ ըրա ու արդեն որոշալ ընք , վեր քու թոշակըդ հունց ենք ծախսիլու :

ՌՈՒՍԵՐԵՆՆ ՈՒ ՀԱՅԵՐԵՆԸ

-Ջիվան, գինի լցնեմ,-սեղանի շուրջ առաջարկում է Հայկը:

-Ա, չէ, կինին խմելի պեն չի, ինձ արաղ լուցրու;

-Ա , Ջիվան մին ա տու խմող չըս, հըսկանում չըս հինչն ա խմելի հինչ չէ. տու ինչքան ալ արաղ խմիս. կրելու չըս ռուսական գիտությունների թեկնածու տեռնաս, կինի խմե, վեր գոնե հայերեն գյըդացածդ մուռանաս վեչ:

ԱՇԽԱՏԱՍԵՐ ՍԱՐԿՈՆ

Սարկոն աշխատում է:Սարկոն սիրում է աշխատել:Սարկոն միշտ աշխատանք է ճարում:Սարկոն աշխատանքով էլ հանգստանում է:

-Սարկո,- հարցնում են նրան,-օրը քանի ժամ էս աշխատում:

-25 ժամ ,- պատասխանում է Սարկոն:

-Սարկո, ախր , օրը 24 ժամ ունի , դու ոնց էս 25 ժամ աշխատում:

-Ես միշտ մի ժամ շուտ եմ արթնանում , -պատասխանում է Սարկոն:

ՄՍՈՎ ՀՈՆՁԸ

Կոլխոզի նախագահը առավոտյան եկավ սրահի դեմից ձեն տվեց .

- Իսակ ամի.բիդի քինինք Հավուն արտը , արդեն հըրելի ա:

-Կարել չըմ,նախագահ , տանը մի կտոր մես չկա օտելի:

-Մես չկա օտիս,խաշիլ կեր:

-Ընկեր նախագահ, շորվան օտում ըմ մինչև մղակն ա,խաշիլ ըմ օտում,մինչև ծմակն ա, պա հունց ըմ ետ տեռնալու:

ԻՆՔԸ ԻՆՉ Ա ԱՍՈՒՄ

Սլավիկը հանդիպեց Նորիկի քրոջ տղային.

-Այ տղա,մի նորություն ասա իմանանք,ախր էս ժողովուրդն ասում ա Նորիկը մեռել ա,ինչ ես ասում:

-Ժողովուրդը չգիտեմ,բայց երեկ ես զանգել եմ իրա հետ խոսել:

-Բա ինքը ինչ ա ասում:

ՇԸՔԸՌԱՎԻՃԱԿ

Իվան Պապիիչը իր ելույթից ոգևորված սկսեց իրեն գերազանցել.

- Ընկերներ, մուք մի ժամանակ ընք ապրում, վեր մեր մի վեննը սոցիալիզմում ա , մինը արդեն կոմունիզմում…

հանկարծ նստածներից մեկը ռեպլիկ –հարց ուղարկեց.

-Իվան պապիիչ, բա ստի շըքըռած հինչքան ընք մնալու:

ՆԵՐՎԱՅԻՆ ԱՂՋԻԿԸ

Սամվելը կուրսի աղջիկներին հրավիրում է տուն:Հյուրասիրությունը ավարտվելուց հետո Սամվելի մայրը սիրտը բացեց հարևանի մոտ.

-Ախչի, Աշխեն, սիրստ վկայում ա, որ էդ աղջիկներից էն կարմիր ներկած մազերով աղջիկն ա լինելու իմ հարսնացուն:

-Այ, Արգեն մայրիկ ,ինչ իմացար, Սամվելն ա ասել…

-Չէ, Աշխեն , բոլորին նայեցի մենակ էդ աղջիկն էր ներվերիս վրա ազդում:

ԱՄԵՆԱԼԱՎ ՊԱՇՏՊԱՆԸ

Կապի բաժանմունքի պատի վրա կախված էր հսկա շախմատային տախտակը և քննարկվում էր Տիգրան Պետրոսյան – Սպասսկի

մենամարտը:Բոլոր տարբերակների քննարկումից շախմատային հասարակությունը պարզեց,որ հաղթողը անվերապահորեն պիտի լինի Տիգրան Պետրոսյանը:

-Էսպես չեղավ,քննարկումը միակողմանի ա,յեվրեյ Բորիս Սպասկու կողմից մտածող չկա,մի թեկնածու առաջարկեք թող գա դրան պաշտպանի, թե չէ անպաշտպան մարդու վրա հարձակվելն էլ շանտղություն ա… և առաջարկը մեկն էր.

-Կապանում մի հոգի կարե դատապաշտպան նի. Կանչեք մսավաճառ թորք Իսլամին:

ԳԴԱԼՈՎ ԳԴԱԼԸ

Կապանից Դավիթը գնացել էր Սառնակունք մորաքույր Ջեմմային հյուր:Մորաքրոջ տղայի Հայկի հետ խաղը վերածվեց տուրուդմփոցի:Մորաքուրյ Ջեմման վրա հասավ ու բռնեց Դավիթի ձեռքից.

-Ընչի գխփես դղա…,- հանդիմանեց մորքուրը:

-Ջեմմա մոքուր , գդալավ է չըմ թխա:

-Մամ, սուտ ա ասում, գդալով չի խփել, ասեղով ա ծակել,- յուրովի հասկացածը ճշտեց Հայկը:

ՇԻՇԿԵՐՏԵՑԻ ՀԱՐՈՒԹՈՒՆԸ

Շիշկերտեցի Հարութին կուլակաթափ արեցին ու քշեցին Սիբիր: Սիբիրում ամեն ինչ տանելի էր,բացի նրանից, որ պահակախումբը կալանավորներից առանձին կարտոֆիլ էր խորովում և ուտում;Հարութը տեսնում էր կրակը , որ խառնում են ու հետո բացում, կարտոֆիլները շարում հավասար շարքով ու տաք մոխիրը հավասար սվաղում վրան:Հետո երբ կրակի տակից սկսում էր տեղ-տեղ գոլորշի բարձրանալ, ուրեմն խորովածը պատրաստ ա : Մեկ-մեկ , որ ուշացնում էին, քիչ էր մնում ինքը թաքստոցից գոռար, որ եթե ուշադիր չըլնեն ` կարտոֆիլը կվառվի: Կարտոֆիլի հոտից այլևս մթագնում էր գիտակցությունը և կարոտը դառնում էր անհաղթահարելի: Մի օր Հարութը որոշեց մտնել պահեստ:Երեք ամիս հետախուզելուց հետո , ի վերջո, կազմեց գործողությունների մանրասն ծրագիրը: Հենց ծրագիրը պատրաստ էր` հաջորդ օրը սկսեց:Հաջողությամբ ներս մտավ պահեստ ու երկու հատ կարտոֆիլ դրեց գրպանն ու շուտ դուրս եկավ:Բայց հենց հասավ բարաքի մոտ, որտեղից որտեղից իր հոտն առան պահնորդական շներն ու վրա տվեցին:Գողությունը բացահայտվեց: Երկու կարտոֆիլները կապեցին աչքերին ու որպես պատիժ ծեծեցին-գցեցին խոզերի բունը:Խոզերին տրվող կարտոֆիլի հոտից նա սկսեց կենդանանալ և քանի որ կարողացավ մի քանի հատ էլ կարտոֆիլ թռցնել… մի քանի օրից ոտքի կանգնեց:Եկան ստուգեցին , տեսան , որ աչքերի կարտոֆիլը տեղում ա , թույլ տվեցին գնալ բարաք:Ընկերները, որ անտեղյակ ու զարմացած էին ընդառաջ եկան:

-Հարութուն, շատ ըն թակա :

-Դուզն ասած ալ հիշում չըմ թա հինչքան ըն թակած, բայց ես ենքան կարտոշկա ըմ կերա , վեր հաստատ գյուդում ըմ … կըրելուվ ըմ ստաղաս տուս կյամ:

ՀԵՅ ՋԱՆ ԲԱԴՐԻՋԱՆ

Սրաշենցիք բադրիջանը դաշտից տուն տանելիս մի քանի հատ ընկնում է ճանապարհին:Նույն ժամանակ Շիշկերտեցի Գրիշան ու Գևորգը պատահականորեն գնում էին դեպի իրենց գյուղը:Տեսան գետնի վրա դրված սև , երկար կանաչ պոչով ինչ որ անհայտ առարակներ;Սկզբում մտածեցին թե կենդանի ա , որ էս կողմերում նոր ա հայտնվել, բայց հեռվից փայտով բզբզեցին ու տեսան , որ ոտքեր չունի:Հետո մտածեցին թե անհայտ սողուն ա :Բայց անհայտ սողունը կենդանության նշաններ ցույց չտվեց , նույնիսկ , երբ ջուր շպրտեցին վրան:Մի անգամ փայտով կպան ու ետ փախան:Միտքները , ոչ մի պայծառ բան չմտավ ու դրա պատճառով սկսեցին վատը մտածել ;Եթե անհայտ բան ա , չի քայլում , չի սողում , ուրեմն` պայթուցիկ ա : Եթե պայթուցիկ ա, ուրեմն , թուրքերի ձեռքի գործ ա: Սկզբում որոշեցին օպերատիվ նախաձեռնություն ցուցաբերել և անմիջապես սկսել այդ վտանգավոր օբյեկտի շուրջը խրամատ փորել:Բայց հետո մտածեցին , որ ժամանակ կպահանջի մինչև գնան գյուղ, քլունք ու բահ բերեն:Հետո միտք եկավ ,թե սահմանը էդքան հեռու, ոնց են եկել հասել Սրաշեն,;Մի քիչ հետո դրա պատասխանն էլ գտան :Նրանց հետախույզները, հո մեռած չեն. Գիշերը եկել են ` թողել ճանապարհի վրա ու հետ գնացել:Խելամիտ ճամփորդները ողջախոհության թելադրանքով, ի վերջո,շրջանցեցին վտանգավոր օբյեկտն ու մտան Սրաշենի գյուղսովետի գրասենյակ.

-Խնդրում ենք , շտապ միացնել ոստիկանություն:

.Քարտուղարը միացրեց.

-Հա , հայտարարություն գրանցեք, որ Սրաշեն Շիշկերտ ճանապարհն ականապատված ա անհայտ տիպի ականներով և ռումբերով` սև փայլուն գույնի:Հրահանգը եղավ տեղում տարածքը ցանկապատել , թույլ չտալ ոչ մի շարժում և սպասել մինչև սակրավորների փրկարար ջոկատը ժամանի:Ջոկատը ժամանեց մեկ ժամից և շատ արագ վնասազերծեց վտանգավոր առարկաները:Սև գույնի վտանգավոր տեսակի ռումբերը հանձնվեց մոտ գտնվող Սրաշենի գյեւղսովետի նախագահին , որպես անասնակեր ու նաև հայտնեցին , որ Շիշկերտ գյուղում դասախոսություններ կկարդան բանջարանոցային կուլտուրաների , մանավանդ բադրիջանի մասին:

Գրիշան ու Գևորգը ուրախացան .

-Տեսնում ես մեր գյուղի կուլտուրայի տոնն էլ կսկսի ըշխադել:

ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ԱՐԱՐԱԱՏԸ

Զանգելանի դիրքերում մարտերը կատաղի բնույթ ստացան,մանավանդ , որ մոջահեդների ջոկատը մարտի մեջ էր մտել և ականանետերի աշխատանքը բարձր վարպետության նշան էր:Դիրքերում գտնվող ջոկատը մոջահեդների գրագետ դիպուկահարությամբ բաժանվել էր թիկունքից, իսկ փամփուշտի անհամապատասխան պակասությունը ազդում էր և թիկունքի և ճակատի դիմակայությանը և վնասում էր մարտական ոգուն:

Մանուչարյան Արարատը, որ թիկունքում էր այդ պահին ի վերջո կապվեց ճակատի հետ.

-Դուք նահանջի հնարավորություն չունեք,մոջահեդները փակել են թիկունքը և դեպի իրենց են հրավիրում, մտածեք առաջ գնալու մասին, ես ինձ վրա եմ վերցնում զինամթերքի հարցը;

Երկրորդ գծից Արարատը դուրս եկավ ամեն ձեռքին մի-մի արկղ զինամթերք, ամեն արկղը 90 կգ-ից ավելի: Թումբը իջնելիս կորցրեց մի պահ հավասարակշռությունը, չոքեց , ոտքի կանգնեց, ավելի հարմարացրեց արկղերի շրջագալար պարանը ու առաջ նետվեց;Ականներից երկուսը մոտ տարածքում պայթեցին ու նրան ետ շպրտեցին:Բոլորս շունչներս պահած ետ մղեցինք նրանից բոլոր արկաբեկորները և ինչքան մտքի ուժ ունեինք նրան ոտքի կանգնեցրեցինք… նա պահպանեց հավասարակշռությունը… առաջ գնաց , գտավ արկղերը ու զարմանալի թեթև ությամբ բարձրացնելով , կարծես մեկ շնչով հասցրեց ճակատային խրամատի մոտ ու փռվեց գետնին; Խրամատից դուրս եկան ընդառաջ չորս հոգի և վերցնելով ճակատագրական արկղերի շուրջգալար պարանը փորձեցին բարձրացնել` չկարողացան …ու դժվարին ծանրությամբ քարշ տվեցին խրամատ:

Երբ վաստակած հաղթանակի քրտինքը սրբեցին, ջրի երես դուրս եկավ Արարատի արաքը և և սկսեցին մրցել էե ով կկարողանա հասնել Արարատի ցուցանիշին:Զորամասից ոչ ոք չկարողացավ մենակ բարձրացնել ու տանել գոնե մեկ արկղը:Այն չհաջողվեց, նույնիսկ ,Արարատին:

ՄԵԿՄԻԼԻՄԵՏՐԱՆՈՑ ԱՐՏՈՒՐԸ

Քոչարյան Արտուրը բախտից չէր դժգոհել, բայց մեկ միլիմետրի չափով նեղացել էր Աստծուց:Իրենց դիրքերի վրա գրոհող ուղղաթիռը , ասես իր բաժինը լիներ և ականանետից արձակած իր արկը իր նշանառության ուղեծիրով հասավ ուղղաթիռին … ու քսվելով կողին… անցավ:ՈՒղղաթիռը ետ շրջվեց:Արտուրը , որ ոգևորությունից ոտքի էր կանգել , հնադարտորեն նստեց ու չկորցրեց իրեն.

-Շանը ավելի լավ է փայտ ցույց տաս, քան թե խփես:

Բանահավաքությանը իրենց հեղինակային մասնակցությունն ունեցան

Ներքին Հանդից Վոլոդյա Աբրահամյանը

Կապանից Նապոլեոն Մկրտչյանը, Գագիկ Մկրտչյանը

Սիսիանից Հրաչ Կարապետյանը / նույն ինքը Հրաչ Փոքրիկը/,Արտուշ Եսայանը

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2858
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott