suren.grigor
Logo

ԱՊՐԵԼՈՒ ԱՅՍ ԿԵՂԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԴԵՄ

Article image







Իրիկնադեմ է,
քամին սահում է՝
ամպերի գանգուր ծլարաններին քսելով այրվող շուրթերի
մեղրը.
փախչող ջրերին խավարը կերավ,
միայն լուսինը վեր կացավ՝ հացով հերկելու նրանց մարմինը քաղցած…
ու՞մ դուռը գնամ,
երբ մահվան պահին ինձ խնայեցի կյանքի հեղեղատ
վերադառնալու,
և այն բոցը, որ մարմինս տարավ, փայլփլում է դեռ երկնքի
դեմքին,
ապրելու այս կեղծ օրենքների դեմ ես ու՞մ բողոքեմ,
երբ տիեզերքի գիրքը դրված է իմ աչքի առջև,
ու ես չեմ կարող մատուցել մարդկանց…
Մեր ճանապարհը անցնում է Երկրի լեռնագագաթով,
Ու երազները մեր փաթաթված են հրաշք հանդերձով,
և ամեն մեկը կյանքի չափ ծանր ճիգեր է թափում,
որ չկորցնի սրտի կամուրջը՝
արթուն պահելով ծիածանն հոգու…
Եվ ամեն անգամ կրկնում եմ ես.
օրհնվի ցուրտը՝ սառնամանիքի հոգևոր հայրը,
օրհնվի քամին, որ փոթորիկ է պահում սրտի մեջ,
օրհնվի ջուրը,որ ջրհեղեղի դատավճիռ է պահում իր խորքում,
օրհնվի մոմը, որ կայծակներ է անվերջ մտածում...

Բ

Ինքս նորից ինձ ինչպե՞ս կառուցեմ՝
սիրտս մարմնիս վահան կարգելով
և միտքը՝ պատվար թափառող ոգու,
ո՞ր քարը դնեմ հիմքում ու պատին, ին՞չ շաղախ անեմ….
Ես արթուն չեղա …
Սեփական շունս հավատարմության թոշակի համար
առաջինը հենց իմ ոտքը խածեց…
միամիտ եղա… օգնեցի նրան, ով իր հոգսերից ուզում էր փախչել,
կաշառք տվեցի, որ իմ վիճակը վատթարացնեն,
մասնակից եղա բարեսիրության գաղտնի գործարքի,
որ հետո պարզվեց դավադրության փակ նախաբան էր,
հավատացի լոկ այն բանի համար,
որ կարողանամ խուսափել միայն
պարտքերիս համար պատասխան տալուց,
հուսախաբ եղա, երբ հավատացի կեղծ օրենքներին,
հանցավոր խոսքի ճշմարտությանը,
հույսս խլեցին, երբ էլ գին չուներ։
Ափս կրծելով այս անգամ էլի՞ կհաղթահարեմ հիվանդությունս՝
Տիրոջից գտած պարտականությունն իմ մեջ փնտրելով։
Ով դուք՝ Փնտրողներ,
Ձեր ոտքերի տակ Տերն աներևույթ գորգեր է փռել
և բացվող դռներն հորիզոնների
ուղեկցում են ձեզ փորձություններով՝ թիրախից թիրախ։

Գ

Վար իջեք, եկեք, իմ հազար տարվա զինակից մայրեր,
ձեզ կնշանեմ հողից պատրաստած մատանիներով,
որ զարդարել եմ նռնաքարերով.
դրանք կարծրացած արյուն–արցունքի շաղախներ են հին,
որ ձեզ ամեն օր հիշեցնում են
սրտի վախերը հաղթահարելու ուրախությունը։
Հոգեպահոցում դուք ի՞նչ խնամքով պիտի փայփայեք այն կարոտները,
որ որդիների սրտերում պիտի դժվար օրերի ամրոցներ լինեն,
ի՞նչ երազով եք սնում զինվորին՝
ձեր այն զավակին,
ով հավատարիմ զրահ կդառնա ողջ կյանքի համար։

Դ

Քարն էլ է ծաղկում,
երբ զոհաբերված արյան կրակը դիպչում է նրան.
խրամատներում դեպի տուն տանող մտապատկերն
ասեղնագործող վայրկյանը հանկարծ ահաբեկվում է իր
կիսամոխիր ճամփան տեսնելով,
որն անցնում է միշտ ՝ կիսելով սիրտը ճիշտ երկու մասի…
Քարն էլ է ծաղկում,
երբ սրտերի մեջ ծանր անցյալի վերքերն են լուծում քնքուշ
սերմերը…
Ես, որ ծառերից տերևները բորբ իջեցրեցի,
նրանք մոմերի նման վառվեցին.
նրանց բոցերում դեռ վխտում էին
բյուրավոր քնքուշ թիթեռնիկների կարմիր հոգիներ.
նրանց արյունը հանգիստ չի մնա՝
մեր աչքերի մեջ պտտահողմեր կծնի անվերջ,
կրակի անձրև ու անապատներ…

Ե

Շուրջս բազմացող մենակյացներին այնպես կարդացի
իրենց իսկ սերտած Ավետարանը,
որ մագաղաթներն սկսեցին լալ
ու ամեն մի թերթ ակունք էր աղի…
բառերը իրենց գլուխը բռնած խենթանում էին՝
փախչում աջ ու ձախ
ու փնտրում էին պաշտպանող մի քար կամ մի խրամատ,
իսկ վերջակետը՝ երազած հաց էր,
որ աչքերս բաց ուզեցի տեսնել, տենչով ճաշակել ու հասունանալ։
Ես հիմա արդեն պիտի հոգ տանեմ նաև ձեր մասին,ով կույր
հոգիներ,
որ խաղաղության աղավնիներ եք ձեռքից բաց թողնում,
երբ պատերազմի օրենքները դեռ չեք ուզում սերտել
և Արդարության օրենքը անտեր իր արմատները էլ չի նորոգում,
զորահավաքը հավատի կանչով չի բոցավառվում երակների մեջ
ու չեք իմանում, թե վաղն ինչ անեք
և հինգ օր հետո և 50 տարի,
և այստեղ՝ մոտիկ օտարության մեջ, և այնտեղ՝
հեռու օտարության մեջ,
երբ որ կույր սերը հում կերակուր է Տիրոջ սեղանին
և նրա շուրջն եք անվերջ պտտվում
ու կասկածներով կաշկանդում եք Ձեզ,
երբ Արարիչը Արևապսակ դրեց ձեր հոգուն:

Զ

Ով ներս է մտնում, նա սովորել է իրեն պատժելը,
ով կարողացավ պատժել ինքն իրեն,
Տերը նրա մեջ զորությամբ կապրի .
և դատարանը կհղկի հոգին Օրենքի ոսկե հրապարակում՝
արդար հատուցման սեղանի վրա…
Ես չեմ վշտանում,
քանի որ ձեր մեջ դժոխքից հետո եկած դրախտում
ծիծեռնակները կգտնեն անշուշտ իրենց բները,
ձագեր կհանեն՝
մեղմ ղունղունելով եկեղեցու տաք գմբեթների տակ,
իսկ արծիվները կմնան խորքում անտեսանելի ու կհայտնվեն
միշտ անակնկալ՝վտանգին ընդդեմ…
Ձեզ հիմա սիրով հրավիրում եմ հացի սեղանին,
քանի որ հիմա ինչ որ արեցինք, պիտի քայլ առ քայլ դառնա
բալասան….
գինի եմ դնում …
հացի սեղանը բացում եմ …. անշուշտ…. ցորենի արտում,
ուր որ հասկերը հասունանում են
սիրուց ճաքճքած ու մաքրամաքուր տիեզերքի մեջ։

Է

Մահը մենակ չէ,
նա հայելու դեմ նստած է թաքուն …
զննում է սիրտը…
ծերացել է նա ու կորցրել է հիշողությունը…
Մահը ապրելով հիմա մեր կողքին՝ արդեն կորցրեց
հիշողությունը,
իսկ ո՞վ կփրկվի կամ ի՞նչ կփրկենք…
Մահն է կորցրել հիշողությունը….
Մահվան վտանգը հենց հիշողության կորցնելն է, Տեր,
Երբ որ նայեցի մահվան աչքերին՝ ախտորոշեցի իմ
ճանապարհը…
Ես մահվան համար ծուղակ եմ սարքել.
սիրեցի նրան, երբ որ հասկացա նրա դասերը
և հենց այդ օրից նա խուսափում է ինձ հանդիպելուց,
նա իմ աչքերին չի կարող նայել,
նա դավաճան էր յուրայինի մոտ և թշնամու հետ դարձավ
բարեկամ…
Պատերազմը կույր մի դատարան է, որտեղ որ մահն է մեղադրողը,
իսկ զոհերն, ավաղ, չեն էլ պաշտպանվում,
և բոլոր նրանք, ովքեր խաբվում են խաղաղությանը՝
դատապարտվում են,
ի վերջո՝ պարտվում…
Պատմության դաժան ցուցափայտով է իմ ուսուցիչը խփել իմ գլխին
և քանի անգամ…
և քանի անգամ ջարդել մատները իմ անհնազանդ …

Ը

Մենք բոլորս, երբ ուզենանք մի օր
զարթնել անձրևի ամեն կաթիլում…
երբ որ ուզենանք չկորչել անհետ…
անձրևը, անշուշտ, մեզ տուն կտանի ՝
կտանի մեզ ծով։

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 613
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott