suren.grigor
Logo

ԱՇՆԱՆԱԶԱՐԴ

Article image







Աշնանազարդ է …
և աստվածահաճ արմատների թունդ ամբրոսը զարվառ
բաժակների մեջ կենացներով է լցնում սրտերը,
սեղանի վրա հացն է հոգևոր–հանապազօրյա,
արքայությունն է երկնքի լույսով իջնում սրբազան
ծիսասեղանին
ու համատարած Տիրոջ կամքով ենք մենք միավորված
ու մեր սրտերում մաքրել հղկել ենք ճանապարհները Հայկ Նահապետի
ու կառուցում ենք այն երկիրը,
ուր փառավորվում է հոգին անցյալից մինչև ապագա,
արդարությունն է ցնծում տոնական ծեսի հարթակին։

Բ

Խիտ սաղարթների խորքում թաքնվել,
նոր հասունացած բալն է կրակում
և երազներում հրդեհներն այնքան ոգևորվում են,
որ ծիրանների սրտերից քաղցր գետեր են հոսում
ու մառախլապատ լուսամուտների հետ խառնվելով՝
նրանք ծովեր են դառնում կարոտից բացված աչքերում։
Ու երբ բացվում են ներման ծփացող պատուհանները անցյալի առջև.
ապագան այնքան հպարտություն է ներշնչում սրտիս,
հին օրենքներ եմ արթնացնում կենաց
ու ճշմարտության տաճար եմ տանում,
և ընդունում եմ օրվա ծնունդը որպես ճանապարհ։
Զարկերակներիս տրոփը հիմա կուտակվում է հենց այն բարձունքներում,
որտեղ ծնվում են սիրո երկնարմատ խոսքերը վառման ...
որոնք կարող են ցնցել հոգիներն ծովի իններորդ ալեբախությամբ։
Ցորենի արտում ծփացող արևն հույս ու հավատի ալիքներով է
մկրտում բոլոր մատղաշ հասկերին
ու սիրտս լցնում շեկ հրայրքներով,
որ լույսերի մեջ զարդարում են ինձ ու ջրաղացի բույրերով օծում…
Իսկ երեքնուկի պոկված թերթերը
ժամանակի խուլ քամիների մեջ այնքան ծանրացան,
որ ընկղմվեցին արևի կարմիր ոսկեծուփ կաթի փրփուրների մեջ
և արքայական գինարբուքն այնքան համեմունքներ էր թողել
աչքերի տաք ծփանքներում,
որ առավոտի մեղրահյութի մեջ
արթնացած սիրո երջանկությունը
դարձավ հավատի առաքելություն։

Գ

Երբ ես ծնվեցի առաջին սիրուց,
այրվող թղթեր կար շուրջս ցիրուցան,
դրանք իմ սիրո …… պատգամներն էին,
որ գրել էի ծնվելուց առաջ…

Դ

Կանաչ մտրուկներ անցան սահմանով Արագածն ի վար
ու լեռնաբուքի, ձնահեղեղի միջով անցնելով հասա հորդառատ
անձրևի տոնին ու կաղինների տեղատարափին.
և հարսանիքս գորգահպատակ ճանապարհներով
արծաթօծվում է փշատենու տակ
ու ոսկեցնցուղ ծիրանի այգում անհետանում է պտուղների մեջ։
Խաղողի այգու պտղաբուրգերում անհետանում են
աստղերն երկնքի,
երեխաները մեղվափեթակի միջից են ծնվում,
երբ մեղրաքամի ժամանակն հասնի,
կհրավիրեմ ծաղկամայրերին մեղվաջանության
տոնահանդեսին…
Սիրտս վեր պահած պղտոր ջրերից, քարահոսքերից,
տիղմ ու ճահիճից՝
մոտենում եմ ես Միջերկրականին և նավատորմս անձրևի
այրվող առագաստներով տանում եմ դեպի անհայտ ափերի
երազների մեջ։
Անապատի մեջ
ավազի վրա նստած բեդվինը անվերջ հեռանում
ու դառնում է մի ավազահատիկ, ուղտերը նույնպես դառնում են
ավազ…
ու ճաքճքում է ավազը հանկարծ, դեմքը բեդվինի,
ու ճաքճքում է երկինքը,
ու ճաքճքում է լուսինն ապշահար,
ու ճաքճքում են ոտքերը քայլող երեխաների,
և անապատում մի զանգ է հնչում, ճաքճքած մի զանգ
և էլի զանգեր …
բոլոր զանգերի լարերն երկնքում մի ձեռք է բռնել…

Ե

Դու պահպանիր քեզ,
որ պատրաստ լինես վաղվա սրտափառ օրերի համար…
Ձկների նման հանկարծ ուռկանի մեջ է հայտնվում վտառն օրերի.
նրանց լպրծուն մարմինը այնպես հմտորեն գիտի խույս տալ
մեզանից…
ինչպես երբ կինը բոբիկ ոտքերով
իր հարսանեկան պարն է կրկնում
ու հասուն արտում երեխաների ձեռքեր են աճում….

Զ

Խուճապն ինչ–որ տեղ թռիչք է դառնում
և անակնկալ պայթյունից հանկարծ ծնված մի արտույտ
իր հետագիծն է թողնում սրտիս մեջ,
կաչաղակները անցնում են հանգիստ՝
տոհմական կոկիկ հագուստներ հագած՝
հետախուզելով հղկված ու փայլուն օրերը
խամրող ժամանակի մեջ։
Հոգիս իջնում է վայրի լեռներից
ու կարկամում Է անորոշության մոխիրների մեջ՝
չգտնելով ո’չ սահմանը հույսի
և ո’չ էլ գաղտնի ճանապարհները,
որոնք հայտնի չեն դավաճաններին…

Է

Հենց հիշողության ջրհեղեղներից ես դուրս կբերեմ այն
քարտեզները,
ուր ապրած բոլոր ցանկություններին
թիկնապահ դարձած մտքերը այնպես կպարզեցնեն արևաթոնը,
որ ի հայտ կգա իրական դեմքս,
որ միշտ ուզել եմ ծածկել ինձանից
ու խուսափել եմ հենց ինքս ինձ հետ առերեսվելուց.
քանզի նա միշտ էլ ինձ հալածելով մեղադրել է,
թե ուշանում եմ թշնամիներից,
թե չեմ հասցնում պարտքերս մարել
և ամեն արած գործս դառնում է
հենց չարվածների ափսոսանքի ճին։

Ը

Գիշերվա ծառին ի՞նչ պտուղներ են դեռ հասունանում,
երբ ձնահողմը մաքրում է լուսնի թողած հետքերը
և տանիքներից հուսահատության սառցացցերը
դանդաղ կաթկթում–անհետանում են…
ու գարնան շունչը ցնցում է է լուսնի մենակությունը։
Ով էլ ձեզ մահվան հրավիրատոմս ուղարկի՝ մեկ է,
ապրածը երբեք չի կարող մեռնել.
այն տիեզերքում,
ուժ է հավաքում ու սիրո թողած գիտակցությունով
վերադառնում է
նոր քարտեզների ակնկալիքով… ապրելու՝ այդ հին արվեստի տանը…
Կամքի սեղանին բացված շնորհի սփռոցն է կանչում,
որտեղ բանական կերակուրներ է սիրտը հավաքել։

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 853
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott