suren.grigor
Logo

ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Article image







Աշխարհի բոլոր ճանապարհներին վխտում են նրանք՝
հալածված հույսից…
Օ, հայահոտ, հայահամ, օ, հայաշունչ ջրեր…
կորուսյալ հոգու ավերումներով…
ու երբ կարոտն է սպանում նրանց
ու կամուրջներն են խորտակվում անլաց
որբացած կյանքի ծանր ոտքերի անողոքությամբ
իրար դեմ ելնում ու մարտնչում են ամեն մեկը իր կորուստի
համար.
ՈՒ ներողությամբ հիշելով նրանց,
ես վերադարձի լույսերը հոգու միշտ վառ եմ պահում.
նրանք հեռացան այն սրտամորմոք ճանապարհներով,
որ ջրհեղեղի ակոսներ են դեռ պահում հոգու մեջ։
Արյուն եմ քամում անձրևի բոլոր տաք կաթիլներից
ու երակներն եմ լցնում օրերի
և ամեն մի օր կաթիլի նման պտույտ է տալիս հողմերի շուրթին՝
սիրտը մաքրելով քարանձավներում ու անդունդներում։

Բ

Հավատացեք ինձ,
գլխիվայր կախված ժամացույցները
դառնում են հանկարծ ստվարաթղթե.
ես հավաքեցի բոլոր տներից նրանց մեկ առ մեկ,
պատառոտեցի, այրեցի կանաչ խոտերի վրա.
երեխաները ոտքի կանգնեցին,
ինչպես ուսուցչին վերջին հրաժեշտը տալիս.
նրանց ձեռքերում այնքան թախիծ կար,
որ մինչև հիմա ես վախենում եմ նոր ջրհեղեղից։
Հայրենիք փնտրող հայացքը նրանց
մեխվում էր ծխի քուլաների մեջ ծածանվող հպարտ դրոշի վրա.
նրանք չեն դատում.
նրանք ամեն ինչ տեսնում են հիմա
ու հասկանում են ինչպես 10 հազար և հարյուր հազար
տարիներ առաջ։

Գ

ժամանակի դեմ մեր հանցանքները նրանք չեն դատում,
բայց ժամացույցի սպանդը անվերջ հալածում է ինձ.
նրանք ինչպես են մեր հոգում դառնում ստվարաթղթե…
Ես գիտեմ, որ միշտ երեխաները չեն պատժում նրանց,
ովքեր չեն տեսնում կորուստներն իրենց,
իսկ ավելի ճիշտ նրանց պատիժը թեև ավելի դաժան է լինում,
սակայն ոչ մեկը չի տեսնում դրանք։
Նրանց անսահման գորովից ծնված աղավնիները
օրորոցներ են աճեցնում անվերջ՝
թունավոր ու պիղծ տանիքների տակ
ու ոչ մեկից հաց չեն ակնկալում…
Իսկ մենք հոգու տան լուսամուտներն ենք մաքրում խավարից,
Մինչդեռ մանկական ճրագներից էլ արյուն է կաթում,
երբ ծծմբային ամպերը հիմա երկինքն են ծածկում
և եկեղեցու խաչը հալվում է ծծմբահամբույր կույր ու թունավոր
անձրևների տակ
և պայթյուններ են հնչում անձրևի ամեն կաթիլը երկիր
հասնելուց…
կուրացողների, խուլ ու համրերի համայնքը
ինչպես դա պիտի դատի։

Դ

Մեղքս քավելու արահետներում, երբ որ աշխարհի բոլոր
կողմերից
ես հավաքեցի ժամացույցները
ծաղկած ձեռքերի հրապարակում.
նոր ժամանակի սկիզբ չդարձավ.
հին ժամանակը քարե դեմքով էլ քմծիծաղում էր՝
նոր ու նորօրյա աճպարարների գործը տեսնելով…
Երբ Ժամանակը դարձավ դավաճան,
ժամացույցները սպանում էին մեկը մյուսին.
արյունը նրանց լցվում է մաղձոտ երակների մեջ
և սրտերը ողջ վերածվում էին խրամատների.
և ամեն տան մեջ հոգսը թունավոր սերմեր է թողնում,
որոնք աննկատ տանիքն են քանդում սրբազան բոլոր
հավատամքների:

Ե

Հուսահատներին ես չեմ պաշտպանում, ինչպես ամեն մի
թուլամտություն,
նրանք մեռած չեն, բայց ամեն օր են սպանում իրենց,
ու թեև նրանց կյանքում ուժ չկա,
բայց նրանց մահը վտանգավոր է .
ճանապարհներին փլուզումներ ու սողքեր է թողնում
մեր հոգու առաջ։
Հոգեփոխներին ու մանկուրտներին, ենիչերներին,
ուծացողներին, ինքնափնովող ցեղատյացներին,
խեղճության վախից շահ գանձողներին,
անխղճությունը վաստակի միջոց դարձրածներին,
ոգեսպանության հանցակիցներին,
իրենց սեփական անօրինության զոհ դարձողներին…
թեև մահն անգամ մեղքից չի փրկում,
սակայն կորուստը նրանց ոչինչ է,
որը կարող է գումարվել հանկարծ
մեր խղճի եղած պարտքերի վրա
ու մեր տաճարից փախցրած թաքուն բեկորներով հենց
կարող են փշրել լուսամուտները մեր խաղաղության։
Երբ հանկարծ մեկը իր բաժինը դեռ չգիտակցելով
հայտնվի հանկարծ սեփական դատարկ ճակատագրի
հարվածների տակ,
պիտի արթնանա…
ներեցեք նրանց իրենց պարտքերը մարելու հաշվին,
քանզի արարող արմատներն այնքան հզոր են հիմա,
որ ամեն տերև երակ է լույսի
և ամեն մեկը իր անիրական և իրականի միջով է անցնում,
տուրք է վճարում իր արմատներին
և հատուցում է անցյալի բոլոր այն վնասները,
որ խանգարում են այսօր էլ ապրել
և կխանգարեն վաղն էլ ապրելու

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 637
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott