artsvi.bakhchinyan
Logo
Armenian English

ԶՈՒԼԱԼ ԵՐԳԵՑՈՂՈՒԹԻՒՆ

Article image Հայ երաժշտութեան եւ յատկապէս երգարուեստի համար խառնիճաղանջ մեր ժամանակներում, երբ բարձր երաժշտութիւնը բարձրագոյն մակարդակով անտեսւում է ու արհամարհւում, իսկ հայ երգը՝ աղճատւում ու խեղդւում օտարածին ու ցածրաճաշակ մեկնաբանութիւններով, յանկարծ տարբեր անկիւններից թարմ զեփիւռ է փչում՝ յոյս տալով, որ ամեն ինչ կորած չէ, որ դեռ կան հայ երգն անաղարտ ու միանգամայն ճաշակաւոր մեկնաբանողներ:

Այս անգամ զեփիւռը փչեց Նիւ Եորքից՝ ի դէմս «Զուլալ» առանց նուագակցութեան ազգագրական եռեակի (Zulal Armenian A Cappella Folk Trio): Հէնց «Զուլալ» անուանուած խտապնակը մեծ յայտնութիւն եղաւ շրջապատիս եւ ինձ համար: Ամերիկայում ծնուած երեք հայուհիներ՝ Թենի Աբելեանը, Երազ Մարգարեանը եւ Անայիս Թեքերեանը սեփական մշակումներով երկձայն եւ եռաձայն, կատարում են հայ ժողովրդական եւ գուսանական երգեր: Պարզ, անպաճույճ, գողտրիկ, սրտաբուխ եւ յուզիչ: Եո առաջին հարցը, որ ծնուեց մէջս, այն էր, թէ ինչպէ՞ս են Արեւմուտքում ծնուած, այդ հսկայական, մարդու հոգին ճնշող վիթխարի մեգապոլիսում ապրող աղջիկները հասել հայ երգի ըմբռնման նման խորութեան ու նրբութեան եւ ստացել նման վճիտ, լեռնային աղբիւրի ջրի պէս անբասիր հնչողութիւն…

Դեռեւս հարիւր տարի առաջ Կոմիտասը գրել է, որ հայ տղամարդիկ, դեռ պատանեկան հասակից, հայ երգը յաճախ կատարում են «թաթարական, ծուռ ու մուռ, անկայուն եւ անճաշակ տառախաղութեամբ…. Իսկ իգական սեռը պահել է զուտ ազգային հնչիւնը» (Կոմիտաս վարդապետ, Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ, գիրք Ա, Երեւան, 2005, էջ 344): Ահա այդ է վկայում ամերիկահայ «Զուլալ» եռեակն իր իրօք որ զուլալ երգեցողութեամբ, որն այսօր օտար ափերում է պահպանում հայ ժողովրդական երգի կատարման աւանդները՝ մատուցելով, սակայն, միանգամայն թարմ մեկնաբանութեամբ:

Մայր մեղեդուն ընդելուզուած մեկ-երկու նրբին շտրիխ կամ զուգահեռ հնչող մեղեդի՝ մի քանի ինտերվալներ բարձր կամ ցածր, մեղմ ձայնառութիւն եւ այս կամ այն դարձուածի կրկնութիւն, ասես ինքնաբուխ ակորդներ եւ ձայնային էֆեկտներ՝ եւ հազար անգամ լսուած, արդեն ծանրացած երգը հնչում է նորովի, ստանում թարմ գոյներ, յուզում մինչեւ հոգուդ խորքերը: Ընդորում, «Զուլալը» հաւասար յաջողութեամբ կարողանում է արտայայտել ե՛ւ գեղջկական-քնարական զգացումները («Իմ խորոտիկ եար», «Քելեր-ցոլեր», «Սարի սիրուն եար», «Սարերի հովին մեռնեմ», «Բինգեոլ», «Էս գիշեր»), ե՛ւ ծիսական երգերի տարերքը («Վիճակ»՝ Համբարձման երգերի շարքը), ե՛ւ կատակերգերի աշխոյժ ոգին: Մեզանում չարչրկուած, գրեթէ ռաբիսացուած «Ղափամա» կատակերգը (որ միշտ անտարբեր էր թողնում ինձ) նոր շունչ է ստացել ասես հմայական թուացող խօսքերի եւ բամբասանք-բացականչութիւնների համեմումով, «Զինչ ու զինչ» երգում ասես լսելի են հայ հեթանոսական մշակոյթի հզօր ներդաշնակութիւնները, իսկ թռչունների ձայների օգտագործումը «Արի իմ սոխակ» օրորոցայինում երգը օժտել է մի նոր ախուրժալուր երանգով: Մեր հարսանիքների ժամանակ երգուող «Հարս եմ գնում» երգը ինձ միշտ թուացել էր էժանագին զգայացունց նեյնիմ, բայց ահա «Զուլալը» իր եռաձայն երգեցողութեամբ այս երգով պատկերում է մեր նախատատերի ապրած ողբերգութիւնը, որոնց կնութեան էին տանում գրեթէ երեխայ, աշխարհից անտեղեակ, տանում էին հեռաւոր բնակավայրեր, անծանոթ ընտանիքներ, որի հանդէպ անկարող է չփլուզվել զգայուն սիրտդ: Երգի ողբերգական տպաւորութիւնը սրւում է «նանի ջան, նանի» հանկերգի կրկնութեամբ…

Եվ այս բոլորը՝ միշտ չափի մէջ: Զսպվածութիւն եւ խոնարհութիւն: Զգում ես կատարողների սերն ու գորովը երգուող իւրաքանչիւր հնչիւնի հանդէպ: Երգերին յաւելեալ հմայք են տալիս նաեւ արեւելահայերէն լեզուի արեւմտահայերէն առոգանութիւնը:

Ամեն ինչ սկսուել է 2002 թուականի աշնանը, երբ գեղեցիկ անուններով եւ գեղեցիկ ձայներով երեք սիրունատես հայ ընկերուհիները՝ Թենին, Երազը եւ Անայիսը, սկսել են քննարկել իրենց սէրը առանց նուագակցութեան երգեցողութեան հանդէպ եւ որոշել են նուիրուել այդ գործին: Այդ ժամանակից ի վեր «Զուլալ» անուանուած եռեակը զարգացրել է իր երկացանկը, ելոյթներով շրջել գրեթե ողջ ԱՄՆ-ով մեկ, իսկ նրանց խտապնակը 2005-ին Լոս Անջելեսում կայացած հայ երաժշտության տարեկան մրցանակաբաշխութեան ժամանակ արժանացել է «Լաւագույն յայտնութիւն» եւ «Լաւագույն վոկալ աւանդական ալբոմ» մրցանակներին, իսկ CD Baby database համացանցային կայքէջում, որտեղ 73 հազարից ավելի երգիչների եւ խմբերի խտապնակներ են ներկայացուած, երկու շաբաթուայ ընթացքում դարձել է բեսթսելեր: Եռեակը համագործակցել է երաժշտական արտադրիչ Ջէյ Արմէնի (Արմէն Մեսչեան) եւ ձեւաւորող նկարիչ Գեւորդ Մուրադի հետ «Զուլալ» խտապնակի ստեղծման գործում, որն ընդգրկում է «Կաքաւը թռաւ» երգի տեսագրութիւնը, համացանցային կայքէջը (http://www.zulal.org), երգերի անգլերէն բացատրությունները եւ 12 ձայնագրութիւն: Ընդամենը 12, մինչդեռ հայ երգարուեստի անաղարտ մեկնաբանմանը ծարաւ ունկնդիրը շատ աւելին է ցանկանում լսել: «Զուլալը» պէ՛տք է հանդէս գայ Հայաստանում եւ բոլոր հայագաղութներում՝ հայ երաժշտութեան աղտոտուած հնչոլորտում (ֆօնօսֆէրա) կրկին եւ կրկին հաստատելու համար հայ երգի կատարման ճշմարիտ սկզբունքները եւ դարձեալ բացայայտելու նրա՝ նորովի ու թարմ հնչելու անսպառ հնարավորութիւնները:

Zoom Image

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1622
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott