ԽՈՍՔ ՄԵԾԱՑ

Կան տառապանքներ, որոնք տառապանք են հաղթահարում և մոտեցնում են երջանկությանը:
Գ.Ն.
***Հնարավոր չէ պատերազմ շահել, լավ ինքնապաշտպանվել, եթե բանակում զինվորագրված են նյութապաշտները, մորթապաշտները, որոնց նպատակը բացառապես սեփական կյանքը մահվան "աչքերից" թաքցնելն է, այլ ոչ հանուն հայրենիքի մահը հաղթահարելը:
Գ.Ն.
***Դասալիքը պետք է հալածվի Հայաստանի բոլոր հավատարիմ որդիների կողմից: Նա չպետք է ապաստան գտնի հայի տանը, որպեսզի չպղծի նրա սուրբ օջախը: Դասալիքներին ու նույնիսկ մեկ քայլ նահանջողներին` գնդակ ճակատին:
Գ. Նժդեհ
***ՊԱՅՔԱՐ...
Ո՜րն է կյանքի օրենքը: Մեր մատղաշ արյունը վկա, մեր մտքի թռիչքն ու ոգեկան ուժը վկա, կյանքի օրենքը պայքարն է, այո՛, ,,Պայքարը մեր չար բախտի դեմ ,,: Ու հավատացեք մեզ , այն ցեղը , որ իր կյանքի ու արևի համար պայքարում է , պիտի գտնի իր մեջ այնքան ուժ , այնքան հղացում և իրատեսություն, որ կարենա ՉԱՐԸ ԲԱՐԻԻ ՓՈԽԵԼ : Շարժման մեջ դրեք ցեղի ուժերը, հայոց ալեհեր փորձառությունը, մեզ հետ է նա , մեր արյունի միջից խոսում է :
Սպարապետ՝ Գարեգին Նժդեհ
***Գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը:
Պ․ Սևակ
***Հայը Հայաստանից դուրս ենթակա է վատասերումի:Այդ չարիքի դեմ հնարավոր է պայքարել միայն ՑԵՂԱՅԻՆ արժեքների, ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ խոր ճանաչումով ու վերապրումով:
Գ. Նժդեհ
***ԵԹԵ ԴՈՒ ՍՏՐՈՒԿ ԵՍ - ՉԵՍ ԿԱՐՈՂ ԸՆԿԵՐ ԼԻՆԵԼ.
ԵԹԵ ԱՐՅՈՒՆԱԽՈՒՄ ԲՌՆԱԿԱԼ ԵՍ - ՉԵՍ ԿԱՐՈՂ ԸՆԿԵՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ...
Հրանտ Դինք
***ՄԱՔՈՒՐ ԽԻՂՃԸ - ՄՇՏԱԿԱՆ ՏՈՆ Է:
Հրանտ Դինք
***ԵԹԵ ՄԱՐԴ ՉՈՒՆԻ ՄԵՂՔ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ՉՈՒՆԻ ԵՎ ԽԻՂՃ:
Հրանտ Դինք
***ԿԱՆ ՄԱՐԴԻՔ, ՈՐՈՆՑ ՀԵՏ ԲԱՆ ՉԿԱ ԽՈՍԵԼՈՒ,
ԿԱՆ ՄԱՐԴԻՔ , ՈՐՈՆՑ ՀԵՏ ԿԱ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԼՌԵԼ:
Հրանտ Դինք
***Գոյության իմաստը հասկացել են նրանք, ովքեր Ցեղի հավերժության ընկալումով՝ իմաստավորել են իրենց անցավոր ներկան ու գիտակցել մահով անմահանալու աստվածային ճշմարտությունը։
Մ․Լալայան
***Իսկ արի է նա, ով իր մէջ սպանել է իռ կաշւի համար դողացող անասունը եւ գիտի զինաթափել վտանգն ու մահը՝ ծիծաղելով նրանց երեսին։
Գ․ Նժդեհ
***Մեռնելու կամքը, դա ներքին ինքնաբուխ այն զգացումն է, աւելի՛ ճիշդը ներքին մղումը, որ ուխտւածին ոյժ, արիութիւն եւ ուրախութին է տալիս մեռնելու իր հայրենիքի եւ ցեղի համար։
Գ․ Նժդեհ
***Կարուստ չկայ տիեզերքում - կայ անդադրում մի շարժ, որի ընթացքում կերպարանափոխուելով հոսում է ամեն ինչ։ Մեռաւ՝ չէ նշանակում ոչնչացաւ, կորաւ, այլ կերպարանափոխուեց, թողնելով իռ նիւթեղէն անօթը երկրինի, ոգին մարդկության։
․․․Եթե էապես գոյութըն ունենար մահը՝ յաւիտենական կորուստի իմաստով, չէ՛ր ապրի մարդկութեան անցյալը, որին կրթնեու կարիք է զգում եկող ու անցնող ամէն մի սերունդ։
․․․Իբրեւ անօթ վաղո՛ւց խորտակուել Բեթհովէնը, չկայ նա, սակայն, մնում են նրա ակկորդներն աստուածային։
Գ․ Նժդեհ
***Կարիքներ կան, որոնց բավարարումը ստրկացնում է մեզ, դարձնելով մեզ գերի՝ մեր կրքերին և ցանկությանը։ Իսկ չկա ավելի աղետալի բան, քան կրքերի և անիմաստ կարիքների լուծը։ Կան ավելորդ կարիքներ, զորս ապրեցնում, սնուցում ենք որպես մակաբույծներ, որոնց բավարարումը սպանում է մարդու հոգևոր ազատությունն ու կարողությունները։ Հազար հիմարություններ փնտրողը միշտ էլ կունենա հազարումեկ կարիք։ Իսկ նմանը չի կարող չզգալ իրեն դժբախտ ու տկար։
Գ․Նժդեհ
***Վայելչասերների շրջանը - ահա՛ անբառոյականը և անբառոյացուցիչը, թշնամին մաքրության ու պարզակյացության։ Հեռո՛ւ այդ շրջանից, որ նեխություն կհոտի։
Գ․ Նժդեհ
***Չէ՛, չնմանվենք հոռետեսին, ոչ էլ էպիկուռյան վերաբերմունք ունենանք դեպի կյանքը։
Մոռացում չփնտրենք թեթևամիտ հաճույքների մեջ, այլ ընդունենք տառապանքը՝ ոռպես միջոց մեռ հավաքական վերածնունդի և քաղաքական փռկության։
Գ․ Նժդեհ
***Տկարութեան եւ կեղծիքի դէմ սկսածդ պայքարի մէջ մենակ չես դու, հա՛յ երիտասարդ: Դու պիտ ունենաս քո մեծ ու վճռական զինակիցը - հայ մայրը:
Գ․ Նժդեհ
***...Միչև վերջ կռվելու ենք, չենք թողնելու, որ պսակը դառնա խարամ:
Պետո
***Եթե հայ զինվորը հոժարակամ և գիտակցաբար է զինվորագրվում Արցախյան դատին , ապա իրավունք չունի տրտնջալու դժվարություններից և պարտավոր է , ինչպես ընդունված է կանոնավոր բանակում , կատարել հրամանատարության բոլոր պահանջներն ու հրամանները: Հակառակ դեպքում ` պատերազմական իրավիճակում նրանք ոչ ոքի պետք չեն լինի և մեր շարքերում տեղ չեն ունենա...
Պետո
***

Դիտումների քանակը: 37596
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎ ՆԻԿՈԼԱՅԻ Բևեռախույզ: Աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003): ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002): Խորհրդային Միության հերո Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott