ԽՈՍՔ ՄԵԾԱՑ

Պատերազմը սոսկ ղարաբաղյան լինել չի կարող , այն պատկանում է ողջ հայ ժողովրդին , և այդ ճշմարտությունը պիտի դառնա մեր առաջնորդն ու ոգեկոչողը>>:
Պետո
***Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը:
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ
***Հայաստանից հեռանալիս հետս եմ առել Արաքսի Հայկական ափում զինվորներիս կողմից զարնված վագրի մորթին - իմ միակ վարձատրությունը, զավալ փաշայի դաշյունը - իմ միակ պատերազմական ավարը, պարտություն չտեսած Սյունաց Դրոշակը - թո՛ղ դա դրվի կրծքիս վրա, գերեզմանիս մեջ, եւ մի հին Հայկազյան բառարան - իմ միակ մխիթարիչը տարագրանքի մեջ:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
***Դժբախտաբար մեր ազգին մէջ շատերու բարձրանալուն գաղտնիքը բնական օրէնքներով միայն կը լուծուի. Ծանրերը միշտ գետնաքարշ կը մնան ու թեթեւները վեր կ'ելլեն:
Յակոբ Պարոնեան
***ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԻՐ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԱՄՈՒՏ՝ ՆԱ ՊԱՏԿԱՌՈՒՄ Է ԻՐ ՑԵՂԻՑ , ԵՒ ԱՇԽԱՏՈՒՄ ԱՄԵՆՈՒՐԵՔ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԴԱ:
Սպարապետ Գարեգին Նժդեհ
***ՆՐԱ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԵՆ ԱՅՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՎԵՍՏՆԵՐՆ ՈՒ ԱՐՀԵՍՏՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱՐԵԼԻ Է ԾԱՌԱՅԵՑՆԵԼ ՑԵՂԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ : ՑԵՂԱԿՐՈՆԸ՝ ՄԱՐՏԻԿ Է ԿԱՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱՅԴՊԻՍԻՆ: ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՄՔԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՄԲ՝ ՑԵՂԱԿՐՈՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՀԱՅ ՈԳՈՒ ՀՍԿԱՅԱՑՄԱՆԸ: ՑԵՂԻ ԿԱՄՔԻ ԱՍՏՎԱԾԱՑՈՒՄԸ՝ ԱՀԱ ԹԵ ԻՆՉԻ Է ՁԳՏՈՒՄ ՆԱ:
Սպարապետ Գարեգին Նժդեհ
***Ցեղակրոնության հիմքում ենկած են երկու հիմնարար սկզբունքներ՝ ա) սեփական ես-ի մեջ տեսնել մեր դժբախտությունների պատճառները (« մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը բացի մեզնից, այլ նախ եւ առաջ մենք » ) բ) սեփական ոգու մեջ որոնել մեր հզորանալու գաղտնիքը (« մի ժողովուրդ, որ իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում--կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում » ) :Ցեղակրոն ուսմունքը կառուցված է հետեւյալ տրամաբանական հաջորդականությամբ. « ԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ԻՄ ՑԵՂԸ, ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԻՄ ՑԵՂԻՆ, ԵՍ ՊԱՇՏՈՒՄ ԵՄ ԻՄ ՑԵՂԸ, ԵՍ ՑԵՂԱԿՐՈՆ ԵՄ »:
Սպարապետ Գարեգին Նժդեհ
***Գերազանցապես հայկական է ցեղակրոնության գաղափարը: Այդ շարժումը կաղապարված է մեր ցեղի էության վրա : Ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել Դավիթբեկյան ուխտերը Սյունյանց աշխարհում: Փոխառիկ գաղափարները՝ սոցիալիզմ, կոմունիզմ, չեն փրկի մեզ. դրանք օտարներից փոխառնված տեսաբանական զգեստներ են, որոնք այնքան են համընկնում մեր հոգուն, մեր արյունին, որքան սովորական զգեստը՝ մեր մարմնին:
Սպարապետ Գարեգին Նժդեհ
***Ցեղակրոնություն ասելով՝ Լեռնահայաստանում ժամանակին հասկանում էին ցեղային առյուծություն: Մեր ուխտերի խորհրդանշանն էլ առյուծն է , որ վեդական կրոնի մեջ խորհրդանշում էր երեք բան՝ կռիվ թշնամու դեմ, պաշտամունքի հասնող սեր եւ գերագույն հրաժարում անձնական « Ես » -ից:
Սպարապետ Գարեգին Նժդեհ
***Ցեղակրոնը սկզբունքի բարձրության է հասցրել իր ժամանակը օգտակար կերպով գործածելու ձեւը, նա ունի իր սրբավայրը, իր ուխտը, որտեղ կռում է ու կոփում է դասակարգային եւ ընկերային եսականություններից զերծ նոր հայը: Ցեղակրոնը չի սիրում նրանց, ովքեր ցեղը սիրում են իրենց զգացումի ուժով, բայց մտքի տկարությամբ, ինչպես եւ նրանց, ովքեր սիրում են մտքի ուժով, բայց կամքի տկարությամբ: Ցեղակրոնը նրանց հետ է , ովքեր ցեղը սիրում են իրեց անհատականության բովանդակ ուժով՝ մտքի , զգացումի եւ կամքի բովանդակ թափով: Ցեղակրոնի համար հայ կոչվելու արժանի չէ նա, ով երկրագնդի վրա հայ անունից ավելի այլ բան է սիրում:
Սպարապետ Գարեգին Նժդեհ/
***ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐ ՄԱՍԻՆ...
Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք է:
***Մեր արևները պահած մեկուսի՝ անհաղորդ եղանք ճշմարիտ լույսի:
Մեր երազները մնացին անկյանք, մեր կյանքը ծափ էր, իսկ ծափը՝ պատրանք:
Թե մեզ խաբեցինք և թե օտարին...
երթա հետ չգա էն տարվա տարին:
Լևոն Միրիջանյան
***Տղաք, ինչ որ ունիք, - հոգեկան, մտային արժանիքներ կամ նյութական հարստություն, - կպատկանի ձեր ժողովրդին, հայ ժողովրդին, - անոր վերադարձնենք պիտի:
Լևոն Շանթ
***Աշխարհը տրուած է ո´չ միայն վայելելու, այլև` ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ, ԲԱՐԵՇՏԿԵԼՈՒ այն - ահա´ ՀԱՅու աշխարհըմբռնումը, նրա էտիկական բարձր հասկացողութիւնը, որի հետեւանքով այնքան վաղ մարդկայնացաւ նա` կանխելով գրեթէ իր բոլոր հարեվաններին: Հայը ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ տառապում է ինչպես իր գոյութեան ծանրածանր պայքարի առթած ցաւից, այնպէս էլ` աշխարհի և մարդկային ազգի անկատարելութեան գիտակցությունից: Նրա համար աշխարհը դեռ այն չէ, ինչպիսին կարող է լինել, եւ պե´տք է որ լինի:
Ն. Նժդեհ
***Հագուած ես ու կո՞ւշտ ես` գոհ եղիր,
Հո´ղ է մնացածը:
Միջնադարի հայ երգիչ-Նաղաշ
***Հայը ցանկանում է թշնամուն պարտված տեսնել, բայց ոչ` դժբախտ:
Գ.Ն.
***Հարուստ է նա, ով լուսաբացից համեստ աշխատանքի է լծուել իր անդաստանի մեջ:
Հայկական ժողովրդական ասացվածք
***Կնկնեն, կպարտվեն, կմեռնեն ժողովուրդները, երբ կթունավորվեն անասնացող նյութապաշտությամբ, երբ նրանց մեծամասնությունը իր Աստվածը կդարձնի անձնական կաշին, երբ կժխտի այլասիրական ամեն տեսակի պարտականություն ու անվստահությամբ կնայի իր ապագային:
Գ.Ն.
***Տառապանքները յանուն ճշմարտութեան` մարդը կը մօտեցնեն Աստծուն:
Գ. Նժդեհ
***Անհատը միջոց է, ազգը` նպատակ:
Գ.Նժդեհ
***

Դիտումների քանակը: 37811
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott