ԽՈՍՔ ՄԵԾԱՑ

Ժողովուրդներն աւելի ուժեղ են քան ժամանակաւոր դժբախտութիւնը, կարիքը, բռնութիւնը:
Գարեգին Նժդեհ
***Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակը։
Անհայտ (Արևելյան իմաստություն)
***Մեր ցեղն էլ - երբեմն իր տկարութիւններին գերի-գործել է ի կորուստ իրեն, եւ այսպիսով պատճառ տուել, որ իր գոյութեան նաւի ղեկավարները արդար զայրոյթով խարազանեն իր հոգեբանութեան ստուերային կողմերը:
Գարեգին Նժդեհ
***Մեռնել, բայց չտեսնել Հայրենիքը պարտված: Հաղթանակից կյանքի բարոյական կանոն հորինել, պարտությունը ստեղծագործաբար ողբերգել եւ դրանից մեծագործումի նոր ուժ եւ խանդ երկնել:
Հայկ Ասատրյան
***Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնեմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք… Որքան հարուստ է այդ լեզուն իր բազմատեսակ արտահայտություններով, դարձվածքներով ու պատկերներով, որքան զորեղ նրա հասկացողություններն ու դատողությունները, որքան բնական նրա պատկերները և փոխառումները, որքան կատարյալ գիտական անվանումները։
Խ. Աբովյան
***‎... «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ» ...
Վիկտոր Համբարձումյանի կտակից
29.08.1994
***Սիրե՞լ - սիրում են և՛ շուկան, ուր կարելի է շահել. սիրում են դրամը, հաճույքը, հարմարությունը - անցողական սակավարժեք հազար ու մեկ բաներ: Իսկ Հայրենիքը - դա, իբրև գերագույն արժեք - պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք պաշտվում են նա՜և: Սիրում ենք շա՜տ բաներ, բայց արյուն չենք թափում նրանց համար: Հայրենիքը, սակայն, պահանջում է ո՛չ միայն մեր սիրտը, այլև` մեր արյունը, երբ դա անհրաժեշտ է իր գոյության համար: Սերն ավելի իրավունք է ճանաչում, պաշտամունքը` պարտականություն:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
***Թող խաղաղությունը, ազատությունն ու բարեկամությունն իշխեն աշխարհի արևելքում ու արևմուտքում, հյուսիսում ու հարավում: Եվ թող տարվա ոչ մի օր աշխարհում գուժկան չերևա:
Հայկն Նահապետ
***Ցեղակրոն եմ, ասել է պարտավոր եմ, կամենում եմ, կարող եմ գերազանցել, եւ պե´տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին:
Գարեգին Նժդեհ
***Ես կարդացի ցեղիս թողած աստվածային հետքերը երկրագնդի վրա, տեսա, համբուրեցի, պաշտեցի-ես դարձա ցեղակրոն: Գարեգին Նժդեհ***Անցյալը, ներկան և ապագան համեմատելու, տեսնելու կարողության մեջ են միայն ճանաչվում իրական մարդկային արժեքները:
Նունե Աղաջանյան (Նինա Աղաջանովա-Շուտկո)
***Երջանկության հասնելու համար ոչ այնքան արագություն է հարկավոր, որքան ճիշտ ընտրված ճանապարհ:
Դավիթ Անհաղթ
***Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է:
Եղիշե Չարենց
***Դու լսո՞ւմ ես, պապ: Լեռներ ու լեզու, ուրիշ էլ ի՞նչ է ավանդել Հայկ նահապետը: Կորցնես լեռները, կկորչի և լեզուն, կորցնես լեզուն՝ այդ լեռներն աչքիդ հարթություն կերևան: Ես կպահեմ մեր լեռների պես հպարտ ու անկոտրում մեր լեզուն, ես կպահեմ հայոց լեզվի պես հպարտ ու անկոտրում մեր լեռները:
Հայկ Խաչատրյան "Տիգրան Մեծ"
***Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա։
Րաֆֆի, «Դատարկ հույսերով ենք խաբվում»
***Ծիծաղելի՛ է տկարի ներումը, ինչպես և նրա հաշտարար ոգին: Տկարին իրավունք չէ՛ տրված մեծահոգի լինելու: Նա չի՛ էլ կարող այդպիսին լինել: Մեր ներումը կշարժեր աշխարհի նողկա՛նքը միայն:
Ներե՞ լ եք ուզում - հաղթե՛ք նախ:
Գ. Նժդեհ
***Քո փրկությունը քո լեռների մեջ է` քո լեռների վրա: Այնպես որ քո տաճարներում` խաչերի կողքին, միկական ժայռ տեղադրիր և խոնարհվիր նրան, որպեզսի չպակասի փրկարար երկրպագությունը լեռներին:
Գ. Նժդեհ
***Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու ...
Մովսես Գորգիսյան
***Վառոդի ծուխը այժմ ավելի փրկարար է մեզ համար, քան թե խունկի ծուխը։
Րաֆֆի -Դավիթ Բեկ
***Որովհետև թեպետև փոքր ածու ենք՝ և´ թվով խիստ սահմանափակ, և´ զորությամբ տկար, և´ շատ անգամ այլ թագավորությունների կողմից նվաճված, սակայն մեր աշխարհում ևս կատարվել են քաջության բազում գործեր, որոնք արժանի են գրավոր հիշատակի:
Մովսես Խորենացի
***

Դիտումների քանակը: 37886
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ 1965-ից զբաղվում է Նախիջևանի պատմական գավառների պատմաճարտարապետական ժառանգության, պատմության ու մշակույթի, արվեստի, վիմագրության ուսումնասիրությամբ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott