ԽՈՍՔ ՄԵԾԱՑ

Ծանի՛ր զքեզ, հա՛յ երիտասարդ:
Դու ավելի ուժեղ ես, քան կարող ես երևակայել և զգալ քեզ:
Դու օժտված ես անսպառ հոգեկան ուժով, որոնց մեծագույն մասը
անինքնաճանաչության պատճառով շարունակում է մնալ քնած վիճակի
մեջ և անօգտագործելի:
Քեզ տրված ներքին ուժերի բերումով դու գրեթե ամենակարող ես,
հրաշագործ, եթե վստահելով քո ներքին մարդուն, նրա ուժերից օգտվես
միայն բարձր նպատակների համար:
Գ. Նժդեհ
***Հայը երջանիկ կարող է լինել միայն Հայաստանի մեջ.վասն զի ամէն տեղ հալածուած ու արհամարուած պանդուխտ է,և միայն Հայաստանի մեջ նա պատուաւոր մարդ է մարդկութեան աչքում:
Ռափայել Պատկանյան
***Ու քանի կա հողը հայոց,պիտի հնչի երգը քո, Որպես գարնան հրեղեն կանչ,մեր երգ-երգոց Կոմիտաս:***Ձեզ կասեմ մանկունք սիրունք, նազելիք,
Որոց է բնական Հայոց աշիւարհիկ,
Մ' ուրանայք զերկիրգ ու զազգըդ սիրուն,
Ծառն՝ արմատով ծառ, տունն հիմամբն է տուն...
Ղ.Ալիշան
***Շրջահայաց եղեք, սիրեցեք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը եւ միմյանց:
Ղեւոնդ Ալիշան
***Մենք միշտ խոսում ենք ծառի ճյուղերի ու տերևների մասին, իսկ արմատներին չենք էլ փորձում մոտենալ։
Պերճ Զեյթունցյան
***Հայը պիտի ապրի , հակառակ դահիճներուն և հակառակ իր առյուծի աչքին տակ բուսած կորեկին : Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազօդ շղթայի մեկ ոսկի օղակն ըլլալու համար: Այս է մեր բոլորիս հույսը , հույս մը, զոր մուրճով կռեցինք, ինչպես մեր պապերեն մեկուն նիզակը, որ նպատակին կդիմեր օդին և արևին մեջ երգելով:
Դանիել Վարուժան
***Կնկնեն, կպարտվեն, կմեռնեն ժողովուրդները, երբ նրանց մեծամասնությունը իր Աստվածը կդարձնի անձնական կաշին, երբ կժխտի այլասիրական ամեն տեսակի պարտականություն և վախով ու անվստահությամբ կնայի իր ապագային:
Գ.Ն., երկեր, հ1, էջ 319
***Կարիքներ կան, որոնց բավարարումը ստրկացնում է մեզ, դարձնելով մեզ գերի` մեր կրքերին և ցանկությանը: Իսկ չկա ավելի աղետալի բան, քան կրքերի և անմիաստ կարիքների լուծը: Կան ավելորդ կարիքներ, զորս ապրեցնում, սնուցում ենք որպես մակաբույծներ, որոնց բավարարումը սպանում է մարդու հոգևոր ազատությունն ու կարողությունները: Հազար հիմարություններ փնտրողը միշտ էլ կունենա հազարումեկ կարիք: Իսկ նմանը չի կարող չզգալ իրեն դժբախտ ու տկար:
Գ.Ն. Երկեր, հ1, էջ 69-70:
***Արվեստի ուժը ջնջում է տարիքը, եթե արվեստագետը բացառիկ ուժ է:
Վահրամ Փափազյան
***Համոզված եմ, որ այն անհատը, որն իսկապես զգում է իր կողքի մարդուն, զրուցել է հայ գյուղացու կամ քաղաքացու հետ, շնչել է Մատենդարանի խորհրդավոր օդը, զայրույթով լռել է Եղեռնի հուշարձանի առջև, զգացել է մեր եկեղեցիների վեհությունը, հաղորդվել է Նարեկացուն, ում սիրտը բաբախել է Չարենցի սրտի ռիթմով, չի կարող ազգային ֆիլմ չստեղծել:
Հենրիկ Մալյան
***Ես միշտ զարմանում եմ, թե այդ ինչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…
Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել, շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին` չի ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի: Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել: Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում… Չի կորչում… Դա ինձ միշտ փրկել է… Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի:
Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:
Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ
***Մարդիկ քանի պաշտոնի չեն անցել և ուտելու բան չկա մեջտեղ՝ ազնիվ են, պաշտոնի են անցնում՝ ուտում դառնում են անազնիվ, ձերբակալվում բանտ են գնում դարձյալ դառնում են ազնիվ, նորից պաշտոնի են անցնում, նորից դառնում են անազնիվ և այդպես շարունակ։
Լեռ Կամսար
***Ի՞նչ կարիք կա համաժողովրդական մլավոցի։
Զարմանալի կերպով մեր կառավարության ընտրությունները համընկնում են տարվա այն մասին,երբ էգ կատուները կտուրները ելած, բեղմնավորող որձեր են փնտրում։
Կատուները անտանելի մլավում են կտուրներում. ընտրողները՝ թերթերում և ժողովներում։
Մեկը ամուսին է փնտրում, մյուսը՝ իշխանություն։
Միակ տարբերությունը, որ գոյություն ունի այս երկու տեսակ ընտրողների մեջ, այդ այն է, որ կատուն բեղմնավորվելով երբեք անցյալ տարվա ձագը նորից չի ծնում, իսկ կառավարական ընտրությունը միշտ միևնույն է ծնում։
Ու չեմ հասկանում, որ եթե առաջուց նախատեսված է ծնվելիք “կատուն”՝ էլ ի՞նչ կարիք կա համաժողովրդական մլավոցի։

Լեռ Կամսար
***Լինի հանրապետություն, լինի միապետություն, երբ յուրաքանչյուր ոք իրավունք չունի իր բախտը տնօրինել իր ուզածին պես՝ դա բռնապետություն է։
Լեռ Կամսար
***Կարո՞ղ է հանցագործությունը վերանալ այն երկրից, որտեղ մեղավորը... դատավորն է։
Լեռ Կամսար
***Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր:
Մհեր Մկրտչյան
***Աստվա՛ծ, եթե ուզում էիր, որ քո ատեղծած աշխարհում բնակիչ լիներ՝ պետք է մարդուն երևակայությամբ չօժտեիր:
Ո՞ր երևակայող մարդը կապրի քո անդուռ, անպատուհան աշխարհում՝ մեջը ծայրեծայր հակասություն...

Լեռ Կամսար
***Ասում են՝ եթե գայլի աչքերին ուղիղ նայես՝ չի հարձակվի վրադ։
Փորձի համար ես մահվան աչքերին եմ նայում ուղիղ, տեսնենք կհարձավի՞։
Ես բոլշևիկների աչքերին նայեցի՝ իրոք որ չհարձակվեցին։
Ուրիշները Լենինի անունը լսելիս էգ շների նման պոչն առած երկու ոտների արանքը ներբող էին կախկանձում՝ ես նրան ցար անվանեցի ու նրանից ավելի մեծ բռնակալ։
Բայց ես կարող եմ մահվան աչքերին նաև ուղիղ չնայել։ Այնքան սիրուհիներ ունեմ մեռած, որ գերեզմանը դարձել է իմ աներանց տուն…
Լեռ Կամսար
***Երբ գիշերը գլուխդ դնում ես բարձին` մտածի՛ր թե ինչ ես արել այդ օրվա ընթացքում:
Զորավար Անդրանիկ
***

Դիտումների քանակը: 37809
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՄԲԱՏ ԲՈՐՈՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ - ՄԱԽԼՈՒՏՈ Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott