artsvi.bakhchinyan
Logo

ԱՐՄԻՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (1949-2012)

Article image ԱՄՆ-ից ստացվեց մի չափազանց տխրեցուցիչ լուր. նոյեմբերի 3-ին Էնն Արբորում (Միչիգան) կյանքի 63-րդ տարում վախճանվել է Արմինա Մարտիրոսյանը, յոթ ու կես ամիս կրծքի քաղցկեղի դեմ մղած պայքարից հետո: Նրա անունը ծանոթ էր հատկապես Միչիգանի եւ Ֆիլադելֆիայի, որոշ չափով նաեւՙ Հայաստանի երաժշտական շրջանակներում, որպես դաշնակահարուհի եւ դաշնամուրի ուսուցիչ, ով քառասուն տարի ուսանողներին եւ դաշնամուրի ուսուցիչներին դասավանդում էր Սուձուկի մեթոդով: Ավարտած լինելով ամերիկյան հեղինակավոր Օբերլին քոլեջըՙ նա անդամակցում էր միջազգային Սուձուկի ընկերակցությանը, դաշնամուրի դասավանդման ամսագրերում հանդես գալիս բազմաթիվ հոդվածներով, սակայն նրա գլխավոր ձեռքբերումը «Սյունիի երաժշտության պահպանություն» հասարակական կազմակերպության ստեղծումն էր (www.suniproject.org), որի նպատակն է պահպանել, հրապարակել եւ տարածել ամուսնու մեծ հորՙ հայ նշանավոր երգահան Գրիգոր Միրզայան Սյունիի (1876-1939) ժառանգությունը:

Արմինան ծնվել էր 1949-ին, Փրովիդենսում (Ռիչմոնդ), Տիրան Մարտիրոսյանի (ծնունդով արաբկիրցի) եւ Վանուհի Գազանճյանի (ծնունդով վանեցի) ընտանիքում: Մայրական պապըՙ Լեւոն Գազանճյանը, հանդես է եկել Վանի մասին գրքով: Ծնողների, Արաքսի քրոջ եւ Արա եղբոր հետ նա տեղափոխվել է իր ընտանիքի հետ Ֆիլադելֆիայի Ֆեյրլես Հիլ արվարձանը, ավարտել տեղի Փենսբըրի դպրոցը: Մանկուց նվիրված լինելով դաշնամուրինՙ Արմինան դեռեւս դեռահասության տարիներին հանդես է եկել Ֆիլադելֆիայի երաժշտական ակադեմիայում եւ արժանացել լսման Նյու Յորքի Քարնեգի սրահում: Նա ընդունվել է Օբերլին կոնսերվատորիանՙ դաշնամուր ուսանելու, բայց շուտով տեղափոխվել է Օբերլին քոլեջը, քանի որ նրա հետաքրքրությունները ներառել են նաեւ պատմությունը, գրականությունը, քաղաքական գիտությունները եւ մարդաբանությունը: Սակայն անգամ 1970 թվականին քոլեջն ավարտելուց հետո Արմինա Մարտիրոսյանը շարունակել է սովորել դաշնամուրային մանկավարժություն եւ հայտնաբերել է Սուձուկի մեթոդը, որին էլ նվիրել է իր կյանքը: 1971-ին նա ամուսնացել է Օբերլին քոլեջի պատմության, ներկայումսՙ Միչիգանի համալսարանի սոցիալական եւ քաղաքական պատմության պրոֆեսոր Ռոնալդ Սյունիի հետ, բախտավորվել երկու դուստրերովՙ Սեւան-Սիրանույշ եւ Անուշ-Թամար: Այս երկու գեղեցկատես աղջիկներն էլ թեեւ ունեն երաժշտական կրթություն եւ հանդես են եկել ելույթներով, սակայն նվիրված են այլ բնագավառների, Սեւանըՙ կենսաբանության, Անուշըՙ արեւելագիտության (վերջերս ավարտել է մագիստրատուրան Ստամբուլի Սաբանջը համալսարանում):

Ջերմ, սրտալիր, աշխույժ եւ մարդամոտ Արմինա Մարտիրոսյանը, մի ընկերոջ բնութագրմամբ, «ինքնիշխան կին» էր, որը հստակ քայլում էր սեփական ուղիով, չուներ հակառակորդներ ու խորապես սիրված էր հարյուրավոր ընկերների եւ հարազատների կողմից: Նա ջերմեռանդորեն փարված էր իր հայկական արմատներինՙ ակտիվորեն մասնակցելով Միչիգանի եւ Ֆիլադելֆիայի հայկական միջոցառումներին: Միչիգանի համալսարանին թեկուզ կարճատեւ համագործակցած յուրաքանչյուր հայորդի կարող է վկայել այն ուշադրության մասին, որ Արմինան տածում էր հայրենակից հյուրերի հանդեպ: Անցյալ տարի աշնան երեք ամիսներին լինելով Միչիգանի համալսարանի հայագիտական բաժնի հյուր դասախոսՙ ինքս նույնպես բազմիցս վայելել եմ Արմինա Մարտիրոսյանի սրտագին ընկերակցությունը, հյուրասիրությունը նրա ջերմ օջախի, որի շեմքին հայատառ գրությունը ազդարարում էրՙ ԲԱՐԻ ԵԿԱՔ: Հպարտ էր, որ ընտանիքի բոլոր անդամներով ստացել են Հայաստանի Հանրապետության անձնագրեր: Մոր պես հոգատար էր իմ հանդեպ, կեցությանս հարցերով, ծանոթացնում էր իր շրջապատի հետ, իր հետ տանում երաժշտական միջոցառումների: Հաճախ էր պատմում այդ տարի ամռանը Արեւմտյան Հայաստան կատարած իրենց ուղեւորության մասին, ինչպես նաեւ երանությամբ հիշում 2009 թվականի դեկտեմբերին Երեւանում, Թումանյանի տուն-թանգարանում կայացած Գրիգոր Սյունիին նվիրված երեկոն, որի ընթացքում ամուսինը կյանքում առաջին անգամ հանդես եկավ հայերեն բանախոսությամբ, իսկ ինքըՙ Արմինան եւ դուստրերը կատարեցին Սյունիի ստեղծագործություններից: Հայաստան վերադառնալուցս առաջ նա ինձ վստահեց Գրիգոր Սյունիի խմբերգերիՙ հանգուցյալ երաժշտագետ Ռոբերտ Աթայանի կազմած մեքենագիր ուսումնասիրություն-ժողովածուի լուսապատճենը, որի հրատարակությունն Արմինայի երկար տարիների փայփայած երազանքն էր: Այդ գործը չէր իրականանում, քանի որ աշխատության բնագիրը կորել էր, եւ Սյունի ընտանիքը տարիներ շարունակ ապարդյուն որոնում էր այն: Տեսնելով, որ լուսապատճենը գրեթե ամբողջական է, մենք որոշեցինք սկսել աշխատությունը տպագրության պատրաստելու աշխատանքը:

Ցավոք, Արմինային չպետք է վիճակվեր տեսնել իր երազանքի իրականացումը: Ո՞վ կմտածեր, որ այդ անդադրում, կյանքով լի կնոջ մեջ, որը տասնամյակներ շարունակ հետեւում էր խիստ սննդակարգիՙ օգտագործելով միայն հում բուսական սնունդ, բույն է դրել չար հիվանդությունը: Սակայն մինչեւ վերջ նա մնաց հոգեկան խաղաղության մեջ, կյանքի վերջին օրերին էլ շարունակելով ոգեւորությամբ աշխատել Աթայանի ձեռագրի մեր անգլերեն թարգմանության խմբագրման վրա: Հոգուս պարտքն էՙ հաջորդ տարվա ընթացքում ավարտին հասցնել այդ մեծ նախագիծըՙ արդեն ձոնելով սիրելի Արմինա Մարտիրոսյանի խնկելի հիշատակին...

Տպագրվել է Ազգ օրաթերթում,

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1107
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott