ԽՈՐԵՆ Ա ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆ ՏՓՂԻՍԵՑԻ
 
		
	Ամենայն հայոց կաթողիկոս 1932-ից: 
Հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցիև:
Ավազանի անունը՝ Ալեքսանդր:
Ծնվ. 08.12.1873թ., Թիֆլիս:
Մահ. 06.04.1938թ., Վաղարշապատ, ամփոփվել է Ս. Գայանե եկեղեցու զավթում, 1996-ին աճյունը տեղափոխվել է Էջմիածնի Մայր տաճարի բակ:
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1892), ուսումը շարունակել Շվեյցարիայի համալսարաններում: 1897-1901-ին՝ Ներսիսյան դպրոցի ուսուցիչ: 
1909-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 
1920-ին շնորհվել է արքության տիտղոս, 
1923-ին կարգվել է կաթողիկոսի տեղապահ և ԳՀԽ նախագահ: 
1903-05-ին ռուսական իշխանությունները ԽՈՐԵՆ Ա ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆին աքսորել են Օրյոլ ք. (1903-ի հունիսի 12-ի օրենքով Հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավմանը դիմադրելու համար): 
1905-07-ին՝ Գորի-Իմերեթի-Բաթումի և Արդվինի առաջնորդարանների փոխանորդ, 
1907-10-ին՝ Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) և Դարաչիչակի (այժմ՝ Ծաղկաձոր) եկեղեցիների բարեկարգիչ: 
Առաջին աշխարհամարտի (1914-18) ժամանակ՝ Երևանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահ: 
1919-ին կաթողիկոսի և ՀՀ (1918-20) կառավարության հրահանգով, որպես հայրապետական պատվիրակ, մեկնել է Փարիզ՝ համերաշխություն հաստատելու Հաշտության կոնֆերանսին (1919-20) մասնակցող հայկական երկու պատվիրակությունների միջև: 
1920-ին Փարիզից մեկնել է Հս. Ամերիկա՝ կարգավորելու տեղի պառակտված թեմական կյանքը: 
ԽՈՐԵՆ Ա ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆը պայքար է ծավալել փակված եկեղեցիները վերաբացելու համար, հանդես եկել եկեղեցիները քանդելու և հայ հոգևորականներին բռնությունների ենթարկելու խորհրդային իշխանությունների քաղաքականության դեմ: 
Սփյուռքում կազմակերպել է Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակիև նվիրված հանդիսություններ: 
Պետանվտանգության ծպտյալ գործակալները ԽՈՐԵՆ Ա ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆ-ին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում: 
Կաթողիկոսի աթոռին ԽՈՐԵՆ Ա ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆ-ին հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանը: 
Գրակ. 
Սաեփանյանց Ս., Հայ առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք, Ե., 1994: 
Մանուկյան Ա., Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938 թթ., Ե., 1997:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ԳՈՒՐԳԵՆ ԱՂԱՅԱՆ ՍԵՄՅՈՆԻ				 
			 
			 Խորհրդ. հետախուզության գեներալ-մայոր (1966): Մեծ դեր է խաղացել ԽՍՀՄ-ում ավտոգործարանի կառուցման նպատակով իտալական «Ֆիատ» կոնցեռնի հետ համաձայնագրի կնքման (1966) գործում: 
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ԳՈՒՐԳԵՆ ԱՂԱՅԱՆ ՍԵՄՅՈՆԻ				 
			 
			 Խորհրդ. հետախուզության գեներալ-մայոր (1966): Մեծ դեր է խաղացել ԽՍՀՄ-ում ավտոգործարանի կառուցման նպատակով իտալական «Ֆիատ» կոնցեռնի հետ համաձայնագրի կնքման (1966) գործում: 
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 