ԳԻՏԵ՞Ք ՈՐ ...

Հայ գրականության մեջ առաջին անգամ ԿՈՍՏԱՆԴԻՆ ԵՐԶՆԿԱՑԻն է ստեղծագործության նյութ դարձրել կնոջ ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլև ներաշխարհը, կնոջ առաջնային բնութագիրը համարել է լույսը («լուսին սուրաթով լոյս», «զինչ արեգական լոյս», «լուսեղէն լոյս»), գոյության հիմքը, կենաց աղբյուր լինելը: ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆը հայ արդի գրաֆիկայի հիմնադիրն է:ԱՆԴՐԱՆԻԿ ԿՈԹՈՂՅԱՆին է պատկանում մեկ մեղվաընտանիքից ստացված մեղրի (304 կգ և մեղրամովի (14 կգ համաշխարհային ռեկորդը (1940):Առաջին հայ օդաչուն ԱՐՏԵՄ ԿԱՅՅԱՆն է:ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐը 1958թ. դարձել է ամերկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը1900-ական թթ. սկզբին ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆն առաջինն է կիրառել իմպրեսիոնիզմին հատուկ գունային և լուսաօդային միջոցներ («Գետաբերան. Պուլդյու», 1902, «Հանճարը և ամբոխը», 1909):ԱՐՄԵՆ ՕԳԱՆՅԱՆը 1910-ին Թեհրանում հիմնել է Պարսկաստանում առաջին եվրոպական տիպի թատրոնը:ԱԼԵՔՍԱՆԴՐ ՕԳԱՆՈՎը 1947թ-ին թվականին դարձավ ԱՌԱՋԻՆ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչը:ԼԵՎ ՓԻՐՈՒԶՅԱՆը ԽՍՀՄ-ում տեսական ու փորձարարական ֆիզիոլոգիայի և բժշկական կենսաֆիզիկայի հիմնադիրներից է:ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆը առաջինն է ստեղծել հայ գրականության ամբողջական պատմությունը («Պատմութիւն հայոց գրականութեան սկզբից մինչեւ մեր օրերը», 1910): ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆն առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել որպես գեղարվեստական ստեղծագործություն և նրան դասել համաշխարհային գրականության հսկաների շարքին: ԳԵՎՈՐԳ (ԺՈՐԱ) ԻՍՐԱՅԵԼՅԱՆը Խորհրդային առաջին ռազմիկն է, որ արժանացել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետի կոչման (1943-ի նոյեմբ. 7-ին գրոհով թշնամու պաշտպան, ամրությունները ներխուժելու համար): Տպագրության գյուտը առաջին անգամ Չինաստանից Եվորպա բերեցին 3 ճանապարհորդ` հայր Օդերիկը, Մարկո Պոլոն և Անտոն Հայկազյանը` 13-րդ դարում:Ռուսաստանում առաջին թթենին տնկել է Սաֆար Վասիլյանը` 1701 թվականին` Թերեքի շրջանում:Դուդուկը արտասահմանյան ֆիլմերում առաջին անգամ հնչել է <<Հիսուսի վերջին փորձությունը>> ֆիլմում` ռեժիսոր Պիտեր Գաբրիել: Ֆիլմը արժանացել է <<Օսկար>>-ի: Ֆիլմում հնչում էր հայկական <<Հովերն ընկան>> երգը` Վաչե Հովսեփյանի կատարմամբ:րաբական նոր գրականության հիմնադիրներից մեկը` Ադիբ Իսահակը, 1873 թվականին հիմնել է արաբական աշխարհում առաջին գրական-հասարակական ընկերությունը` <<Զահրատ ալ ադաբ>>-ը (գրականությա ծաղիկ): Սելիմ Նակկաչի հետ նա հիմնեց նաև արաբական առաջին արհեստավարժ թատրոնը: Ադիբ Իսահակը առաջինն էր, որ ֆրանսիական դասականներին թարգմանեց արաբերեն: Ադիբ Իսահակը ծագումով հայ էր, ում պապերը 18-րդ դարի վերջին գաղթել էին Կարինից:Լևոն Ատամանովը (1905-1981)` Խորհրդային կինեմատոգրաֆիայի հիմնադիրԼևոն Մաթեմատիկոսը լուսային հեռագրության հիմնադիրն էԳորգի Խանը (Գրիգոր Հարությունյան) Ալեմ 2-րդ թագավորի օրոք եղել է Հնդկաստանի ռազմական նախարարՀակոբ Ջրպետը եղել է Նապոլեոն Բոնապարտի արքունի թարգմանիչը

Դիտումների քանակը: 34361
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՌՆՈԼԴ ԱՂԱԲԱԲՈՎ ՌՈՒԲԵՆԻ Սցենարիստ, կինոռեժիսոր: ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1980): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott