ԳԻՏԵ՞Ք ՈՐ ...

Հաս. գործիչ ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆը եղել է Կ. Պոլսի Հայոց բարեգործական ընկերության (1860, սեպտ.) հիմնադիրներից,Ղեկավարել է Թուրքիայի փոստահեռագրական վարչությունը, 1867-ին նշանակվել հասարակական շինությունների նախարար:Գիտնական ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԱԼՅԱՆը ԱՌԱՋԻՆ անգամ անջատել և ֆիզքիմ. ու Էլեկտրոնամանրադիտակային եղանակներով բնութագրել է pseudomonas putida և turingiensis բակտերիաների պլազմիդային ԴՆԹ-ները: Առաջարկել է մարդու հաստ աղիքում ուռուցքային աճի վաղ ախտորոշման կենսաքիմիական չափանիշներ:Ծանրորդ ԻՎԱՆ ԱԶԴԱՐՈՎը Եվրոպայի ԱՌԱՋԻՆ չեմպիոնն է ԽՍՀՄ-ից (Հելսինկի, 1947թ․, 56 կգ քաշային կարգում)։ Սահմանել է աշխարհի 4 ռեկորդ:Կազանի ակնաբույժների ընկերության հիմնադիր-տնօրենը ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱԲԱԲՈՎն էր(1913թ.):Երևանի Կենտրոնական շուկան նախագծել է ճարտարապետ ԳՐԻԳՈՐ ԱՂԱԲԱԲՅԱՆը:ՀԱԿՈԲ ԱՂԱԲԱԲը գրել է հայկական ԱՌԱՋԻՆն մանկական օպերայի` «Հաղթված բազեն» լիբրետոն:Հաս. գործիչ, իրավաբան, գրող, մանկավարժ ՎԱՐԴԳԵՍ ԱՀԱՐՈՆՅԱՆը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին եղել է հանրապետության դատախազը։ ՀՀ անկումից հետո մեկնել է Փարիզ՝ հոր մոտ, 1923-ին՝ ԱՄՆ։ Զբաղվել է հայ մանուկների դաստիարակության գործերով, 1948-58-ին աշխատել է Նյու-Յորքի Ս. Լուսավորիչ մայր եկեղեցու վարժարանում, Վաշինգտոնում բացել Ահարոնյան դպրոցը, կազմել հայերենի «Հրազդան» դասագիրքը։ՀՀ-ում ալերգաբանական ծառայության հիմնադիրը ՎԱՐԴԱՆ ԱԿՈՒՆՑն է: Քիմիկոս ՀՈՎՀԱՆԵՍ ԱԿՈՒՆՅԱՆը 1907-18թթ. եղել է Թիֆլիսի արհեստագործական ուսումնարանի տնօ­րենը:Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքը կառուցվել է ճարտարապետ ՌԱԶՄԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆի նախագծով(1966թ.), որի համար արժանացել է 1962-67-ի ԽՍՀՄ ճարտարապետության նվաճումների ստուգատեսի դափնեկրի կոչման և ՀԽՍՀ Պետ. մրցանակների (1970, հետմահու):Հոգեբույժ ՀԱԿՈԲ ԱԿԻՍԿԱԼը (Աքըսքալյան) 1981թ-ից ղեկավարում է Ամերիկյան հոգեբուժության ազգային ինստիտուտի ծրագիրը, 1990-94թթ. եղել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի գլխավոր տնօրենը, 1997-ից` Ժնևում ԱՀԿ տնօրենի հատուկ խորհրդականն է, 1995-ից` Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի տրամաբանության միջազգային կենտրոնի տնօրենը: Մեդալագործ ԱԿՈԲ ԱԿՈԲՈՎը ստեղծել է Ջոն Քենեդիին (1964), Նոր Օռլեանի 250-ամյակին (1968), Կոմիտասի ծննդյան 100-ամյակին (1969) նվիրված մեդալներ։Բանասեր ԳԵՎՈՐԳ ԱԽՎԵՐԴՅԱՆը հայտնաբերել է Սայաթ-Նովայի «Դավթարը» (հայատառ 114 ադրբ., վրացատառ 46 հայ. և մի քանի վրաց. երգեր): Վերծանել է հայկական երգերը, դրանց գրառման համար մշակել հնչյունային տառադարձման հատուկ համակարգ: 1852-ին Մոսկվայում լույս է ընծայել Սայաթ-Նովային նվիրված գիրք («Գուսանք», հ. 1), որին կցել է առանձին ուսումնասիրություն Թիֆլիսի բարբառի մասին: Հաջորդ հատորը («Գուսանք», հ. 2) հրատարակել է նրա դուստր` Մանե Ախվերդյանը 1903-ին, Թիֆլիսում: Զին. գործիչ ԴՄԻՏՐԻ ԱԽՇԱՐՈՒՄՈՎը ԱՌԱՋԻՆՆ է անդրադարձել 1812-ի պատերազմի պատմությանը («1812 թ. պատերազմի պատմական ակնարկ», 1813, «1812 թ. պատերազմի արխիվային նկարագրությունը», 1819): 1826-37-ին կազմել է Ռուսաստանի զինվոր, օրենքների ԱՌԱՋԻՆ հավաքածուն (1838)Զին. գործիչ ԱԽԻՋԱՆԵՆՑ ԱՂԱԶԱՐ ԴԻ ԽԱՉԻԿ (Լազար Խրիստոֆորով) եղել է ԱՌԱՋԻՆ հայ գեներալը ռուսական բանակում (1734): Ռուսական զորքերի Կասպիական արշավանքի ժամանակ (1722-35) մասնակցել է բոլոր ռազմական գործողություններին, ստացել գեներալ-մայորի կոչում: Դերասան ԻՍԱՀԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆԸ 1921-ին Հայաստանի Առաջին պետթատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվ. թատրոն) բեմադրել է թատրոնի առաջին ներկայացումը` Սունդուկյանի «Պեպոն»:Հունգարահայ Մաթիաս Քորվինի որդին` իրավաբան ԹՈՄԱՍ ՔՈՐՎԻՆԸ(1974-1865թթ., ԱՄՆ), 1830-40թթ. եղել է Օհայոյի կոնգրեսմեն, 1861-64թթ. եղել է Օհայո նահանգի նահանգապետ, ապա` Թեքսասի նահանգապետ, կոնգրեսի անդամ և ԱՄՆ-ի ֆինանսների նախարար: Աբրահամ Լինքոլնի կողմից նշանակվել է նախարար Մեքսիկայում(1861-64թթ.):Սովետական Միության Պետական հետախուզության վարչության հետախույզ, գեներալ-մայոր ՍՄԲԱՏ ԽՈՋՈՅԱՆԸ գործուղվել է Թուրքիա, իր նմանությամբ և թուրքերեն լեզվի կատարյալ իմացույթան շնորհիվ, հատուկ կազմակերպված օպերացիայի արդյունքում, "փոխարինել է" Թուրքական մեջլիսի ազդեցիկ պատգամավորներից մեկին` Մահմուդ Շովկաթին, նրա անձի ներքո հանդես եկել Մեջլիսում, ընդունել օրենքներ, կարդացել ճառեր, մասնակցել հերթական ընտրություններին և հաղթանակ տարել: Իր զբաղեցրած պաշտոնի շնորհիվ տարիներ շարունակ հավաքագրել և Մոսկվա է ուղղարկել բացառիկ արժեք ունեցող հետախուզական տվյալներ: Մերկացվելով, դիմել է փախուստի` լողանցել Արաքս գետը:Գյուղատնտես ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ Անատոլիայում 14 տարի աշխատելով տորոնի դաշտերում` սովորել է դրա մշակման եղանակը: Անատոլիայից փախել է Ֆրանսիա իր հետ գաղտնի տեղափոխելով տորոնի սերմեր (թուրքական օրենքով տորոնի սերմը երկրից դուրս տանողին սպառնում էր մահապատիժ):1758-ին Վոկլյուզի դեպարտամենտում (Ֆրանսիայի հվ.) Հ. Ալթունյանը ներդրել է տորոնի մշակությունը, որը որպես ալիզարին ներկանյութի հումք շահութաբեր էր տեղի բնակչության համար: Ի պատիվ Ալթունյանի` ֆրանսիացիները հուշատախտակ են դրել Ավինյոնի Կելվե թանգարանում (1821), իսկ վոկլյուզցիները կանգնեցրե են նրա բրոնզե արձանը Նոթր-Դամ դը Դոմ ժայռի վրա (1846):ԷԴՈՒՐԱՐԴ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ նախագծերով Երևանում կառուցվել են Կոմպոզիտորների տունը (1957), «Ինտուրիստ» (1973-85, այժմ՝ «Արմենիա-2») և «Էրեբունի» (1980) հյուրանոցները, Հ. Պարոնյանի անվ. երաժշտ. կոմեդիայի թատրոնը (1986), Դիլիջանում` ՀԿՄ ստեղծագործ. տունը (1960-77), Նախարարների խորհրդի ամառանոցային տները (1960), Սևանի ափին՝ «Կապուտակ Սևան» պանսիոնատի քոտեջները (1976-83), Սոչիում «Բարեկամություն» պիոներճամբարը (1985) ևն:

Դիտումների քանակը: 34656
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐՎԱՆԴԻ Գրող, հրապարակախոս, թարգմանիչ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott