VIKTOR HAMBARZUMYAN HAMAZASPI / ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գիտնական
Բնակավայրը` Հայաստան

Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը:
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:
ՀԽՍՀ (1940) և ՎԽՍՀ (1968) գիտությունների վաստակավոր գործիչ:

Հայաստանի ազգային հերոս (1994),
Սոց. աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978):

Ծնվ. 18.09.1908թ., Թիֆլիս:
Մահ. 12.08.1996թ., Երևան:
Թաղված է Բյուրականում:


Հ. Ա. Համբարձումյանի որդին, Գ. Հ. Համբարձումյանի եղբայրը, Ռաֆայել և Ռուբեն Համբարձումյանների հայրը:

Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը (1928):

1931-43-ին աշխատել է նույն համալսարանում՝ աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ (1939), աստղադիտարանի տնօրեն (1939), ուս. մասի պրոռեկտոր (1941):
1943-ից՝ ՀՀ ԳԱԱ հիմնադիրներից և առաջին փոխնախագահը:
1947-94-ին՝ ՀՀ ԳԱԱ (1994-96-ին՝ պատվ.) նախագահ,
1946-88-ին՝ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր (1988-96-ին՝ պատվ.) տնօրեն:
1955-91-֊ին՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ,
1994-96-ին՝ ՌԳԱ խորհրդական:

Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆը մեծ ավանդ ունի ՀՀ-ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, բնական և տեխ. գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի բարձրացման, նոր և ժամանակակից գիտական ուղղությունների ստեղծման, բարձրորակ կադրերի պատրաստման գործում:

Աշխատանքները վերաբերում են տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղերի և գալակտիկայի էվոլյուցիայի հարցերին:

Ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման քանակ, տեսությունը, որը հիմք է դարձել այդ բնագավառում կատարված հետագա հետազոտությունների համար:

Մշակել է նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթներից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ, որի հիման վրա գտել է աստղերի վիճակների փոփոխությունների առաջին նշանները:

Մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները:

Ցույց է տվել, որ աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են և քայքայման արագությունից ելնելով՝ կարելի է գնահատել դրանց տարիքը:

Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդներ կիրառելով՝ հիմնավորել է գալակտիկայի տարիքի կարճ (1011 տարի) սանդղակը:

Ցույց է տվել, որ գալակտիկայում լույսի միջաստղային կլանումը հարուցվում է ոչ թե անընդհատ միջավայրով (ինչպես ընդունված էր նախկինում), այլ համաչափության հարթության շուրջը կենտրոնացած բազմաթիվ Մութ, փոշային միգամածությունների կլանող ամպերի առկայությամբ: Այդ ամպերի ուսումնասիրության համար Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը: Ստեղծել է պղտոր միջավայրում լույսի յուրօրինակ ցրման տեսություն, որը հիմնված է իր իսկ առաջադրած ինվւսրիանտության սկզբունքի վրա և տալիս է հիմնախնդրի ճշգրիտ լուծումը (ԽՍՀՄ Պետ. մրց.' 1946):

Հ-ի ինվարիանտության սկզբունքը դարձավ աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և երկրաֆիզիկայի մի շարք խնդիրների լուծման հզոր միջոց: Այդ սկզբունքի հիման վրա Հ. ստացել է նաև լույսի ցրման ոչ գծային տեսության որոշ խնդիրների լուծումը:

1947-ին Հ. հայտնագործել է նոր տիպի աստղային համակարգեր (ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1950, Բ. Մարգարյանի հետ), որոնց անվանել է աստղասփյուռներ:

Հաստատել է աստղասփյուռների երիտասարդ լինելը, որն աստղային տիեզերածնության մի շարք սկզբունքային հիմնախնդիրների լուծման հիմք է ծառայել:

Ապացուցվել է, որ գալակտիկայում աստղառաջացումը ներկայումս շարունակվում է և ունի խմբակային բնույթ: Բացահայտել է Т Ցուլի տիպի և բռնկվող աստղերի տեղն աստղային էվոլյուցիայի ընդհանուր շղթայում՝ որպես զարգացման ամենավաղ փուլերի ներկայացուցիչների: 1950-ական թթ. Հ. հայտնագործել է Գալակտիկայի կենտր. խտացումների' գալակտիկաների կորիզների ակտիվությունը: Մշակել է նախաստղերի վարկածը, որը հիմնվել է Տիեզերքում նյութի առայժմ անհայտ վիճակների գոյության ենթադրության վրա: Ըստ այդ վարկածի՝ նախաստղերը փոքր չափերի մարմիններ են՝ օժտված մեծ խտությամբ, որոնք տրոհվելով սկիզբ են դնում աստղերին և աստղային համակարգերին: 1995-ին աստղային համակարգերի դինամիկայի կառուցման շարքի համար արժանացել է ՌԴ Պետ. մրց-ի: Նախաստղերի վարկածի կապակցությամբ Հ. տվել է աստղերի գերխիտ գոյաձևերի տեսության հիմունքները: Կարևոր արդյունքներ է ստացել ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ խնդիրների լուծմամբ: Ս. Պետերբուրգում և Բյուրականում ստեղծել է գիտ. դպրոցներ, որոնք մեծ ազդեցություն են թողել աստղագիտության շատ բաժինների զարգացման վրա:

Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ եղել է Հայկական հանրագիտարանի ստեղծման նախաձեռնողներից և առաջին գլխ. խմբագիրը (1965-74), գիտախմբագր. խորհրդի նախագահ (1968-87, ՀՀ Պետ. մրց.՝ 1988):

ՀԽՍՀ (1947-51) և ԽՍՀՄ (1950-89) ԳԽ պատգմ., ԽՍՀՄ Ժող. պատգմ. (1989-91), ԽՍՀՄ ԳԽ անդամ (1989-91): ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ (1947-ից), «Աստղաֆիզիկա» համամիութենական հանդեսի գլխավոր խմբագիր(1964-87), ՀԽՍՀ ԳԱ խմբագրահրատարակչ. (1947-1956), ԽՍՀՄ ԳԱ աստղագիտության գծով միացյալ գիտ. (1974-87) խորհուրդներէ ԽՍՀՄ ԳԱ կոսմոգոնիայի հանձնաժողովի (1952-1964), ՀԽՍՀ Պետ. մրց-ների կոմիտեի գիտ. և տեխ. գծով նախագահ (1970-ից): ԽՍՀՄ Լենինյան և Պետ. մրց-ների կոմիտեի գիտ. և տեխ գծով (1947-72) անդամ: Միջագգ. աստղագիտ. միության անդամ (1948-96), փոխնախագահ (1948-1955), նախագահ (1961-64), Գիտ. ընկերությունների միջազգ. խորհրդի նախագահ (1968-72): Աթենքի (Հունստան, 1983), ԱՄՆ-ի ազգ. (1959), Անգլիայի (Լոնդոնի թագավոր, ընկերություն, 1969), Արգենտինայի (1975), Ավստրիայի (1956), Բելգիայի (Լիեժիի թագավոր գիտ. ընկերություն, 1953), Բուլղարիւսյի (1974), Գերմանիայի (Բեռլին, 1957), Դանիայի (1971), Իտալիայի (1967), Կորդոբւսյի (Արգենտինա, 1974), Հոլանդիայի (1970), Հնդկաստանի (1976), Նյու Յորքի (1974), Ֆրանսիայի (1958-74), Շվեդիայի (1973), ՉԱԱՀ (1971) ԳԱ-ների, բնախույզների «Լեոպոլդինա» ակադ-ի (Հալլե, ԳԴՀ, 1959) օտարերկրյա անդամ, աստղագիտության միջազգ. ակադ-ի թղթ. անդամ (1978), ԱՄՆ-ի արվ-ների և գիտ-ների ակադ-ի (1957), Քեմբրիշի (Անգլիա, 1969), փիլ., ԱՄՆ-ի (1947), Կանադայի (1959), Մեծ Բրիտանիայի և Խաղաղօվկիանոսյան աստղագիտ. (1953) ընկերությունների, Աիրիայի գիտության պատմության ընկերության (1985), Ադրբ. (1972), Վրաց. (1978) ԽՍՀ-ների ԳԱ-ների պատվ. անդամ: Ավստրալիայի ազգ. (Կանբերա, 1963), Լիեժի (Բելգիա, 1967), Կարլի (Պրահա, 1968), Լա Պլատայի (Արգենտինա, 1974), Աորբոնի (Փարիզ, 1965), Տորունի Կոպեռնիկոսի ւսնվ. (Լեհաստան, 1973) համալսարանների պատվ. դ-ր: Թբիլիսիի (1979) և Երևանի (1985) պատվ. քաղաքացի: ՀՀ ԳԱԱ-ն սահմանել է Վ. Համբարձումյանի անվ. մեդալ: Լոմոնոսովի (1971), Վավիլովի (1970), Հելմհոլցի (ԳԴՀ, 1971), Հանսենի (Ֆրանսիա, 1956), Բրյուսի (ԱՄՆ, 1959), «Լեոպոլդինա» ակադ-ի Կոտենիուսի (ԳԴՀ, 1974), Աերմենտոյի (Արգեն-տինա, 1974) մեդալներ, Լոնդոնի թագավոր, ընկերության (1960), Ալովակիայի ԳԱ (1970), ՉԱԱՀ (1984) ոսկե մեդալներ:

Երկեր
Տիեզերքի Էվոլյուցիայի պրոբլեմները, Ե., 1968:
Научные труды, т. 1—2, Е., 1960;
Проблемы внегалактических исследований, в кн.: Вопросы космогонии, т. 8, М., 1962;
Нестационарные объекты во Вселенной и их значение для исследования происхождения в эволюции небесных тел, в кн.: Проблемы современной космогонии, 2 изд., пере- раб. и доп., М., 1972;
Философские вопросы науки во Вселенной, Е., 1973;
On the Evolution of Galaxies, "Le structure et 1'e'volution de I'univers", Bruxeelles. Ed

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5931
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370792568644_IMG_019_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370842432360_IMG_020_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13391837081668729_IMG_021_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370868889212_IMG_022_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370832861187_IMG_023_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370868543836_IMG_024_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370837750275_IMG_026_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370877673514_IMG_027_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370864157523_IMG_029_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13391837082512431_IMG_030_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370894265678_IMG_031_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370873609086_IMG_032_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370855166140_IMG_033_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370895608768_IMG_034_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370854870653_IMG_035_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13391837088613115_IMG_002_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370831586156_IMG_003_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370835497002_IMG_014_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133918370825029258_IMG_015_001.jpg

    Աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆ. (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott