ԵՂԵՌՆ ԵՎ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ - Վիկտոր Համբարձումյան

Նորության նկար 1915 թվականին, Մեծ Եղեռնի ընթացքում Թուրքիայի կառավարությունը ոչնչացրեց Արևմտյան Հայաստանում մոտ մեկ միլիոն խաղաղ բնակիչ: Իսկ 1915թ-ից մինչև 1921 թվականը ընկած ամբողջ ժամանակամիջոցում հայ ժողովուրդը ունեցավ 1.200.000-ից ավելի անմեղ զոհեր: Անասելի դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ տասնյակ հազարավոր ընտանիքներ ամբողջապես բնաջնջվեցին երկրի երեսից, չթողնելով այս կյանքում ոչ ոքի: Հենց այդ է գենոցիդը:

Բայց ժրաջան հայ ժողովուրդը աշխատեց, տոկաց և այսօր Սովետական Հայաստանի հողի վրա կառուցել է իր տունը, հոյակապ ու շքեղ, զարմանք ու հարգանք առաջացնող:

Ով իրոք հարգում է մեր անթիվ զոհերի սուրբ հիշատակը, նա պետք է ցույց տա իր աշխատանքով, որ հայ ժողովուրդը լի է վճռականությամբ էլ ավելի շեն դարձնելու իր երկիրը և դրանով անմահացնելու մեր եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի զոհաբերության իմաստը: Յուրաքանչյուրը մեզանից հասկանում է, որ գերադասելով մեռնել, քան դրժել իրենց ժողովրդին, 1915 թվականի նահատակները իրենց հերոսությամբ անմահացրին մեր ժողովուրդը:

Կառուցելով և ծաղկեցնելով Սովետական Հայաստանի տնտեսությունը, գիտությունը և մշակույթը, ամրապնդելով Սովետական ժողովուրդների բարեկամությունը մենք իրականացնում ենք Եղեռնի զոհերի նվիրական իղձերը ու ցանկությունները:

Ահա ինչու, այս օրերին մենք պետք է ավելի մեծ պատասխանատվությամբ քան երբևիցե կատարենք մեր գործը, ավելի բարձրացնենք գիտությունը Հայաստանում:

Հավերժ հիշատակ զոհված մեր հարազատներին: Թող աշխարհիս վրա երբեք չկրկնվի գենոցիդը: Թող միշտ առաջադիմի և բարգավաճի մոխրից վերածնված Սովետական Հայաստանը:

Վ. Համբարձումյան
1965թ.

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 24-02-2012 11:53:18
Դիտումների քանակը: 3098
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՏԱՐՈՆ ԱՃԵՄՕՂԼՈՒ Աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ է: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott