ԽՈՍՔ ՄԵԾԱՑ

Միայն թույլերն են հանցանք կատարում, ուժեղներին ու երջանիկներին դրանք պետք չեն:
Անդրանիկ Զորավար
***Ես իմ վաստակիս գնահատական չեմ փնտրում, այլ ցանկանում եմ, որպեսզի երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ծառայում եմ ողջ կյանքում:
Զորավար Անդրանիկ
***Աստվա՛ծ, եթե ուզում էիր, որ քո ատեղծած աշխարհում բնակիչ լիներ՝ պետք է մարդուն երևակայությամբ չօժտեիր:
Ո՞ր երևակայող մարդը կապրի քո անդուռ, անպատուհան աշխարհում՝ մեջը ծայրեծայր հակասություն...

Լեռ Կամսար
***Դրսի և ներսի հայությունը նույն մշակույթի ժառանգներն են և նույն անցյալի զավակները, պատմականորեն լինելով ժառանգակից՝ գործնապես և ներկայիս պետք է լինեն գործակից և միասնաբար պահեն ու շենացնեն հանուր ժառանգությունը:
Ն.Աղբալյան
***Մեր կառավարությունը կրկեսային մոտեցում ունի դեպի իր հպատակները: Ինչպես կրկեսում անասուն վարժեցնողները իրենց գրպանում պահում են ուտելիք՝ ամեն վարժությունից հետո նրանց բերանը կոխելու համար, այնպես էլ մեր կառավարությունը իր գրպանում լցրել է շքանշան, պատվոգիր, Հերոսի կոչում, Ոսկե աստղ և այլ պատվո նշաններ, որոնք մեկ առ մեկ թվելն անհնար է, այնքան, որ շատ են, և իր ժողովրդին խաղացնում է, ամեն խաղից հետո մի շքանշան կախելով կրծքին:
Լեռ Կամսար
***Այն ատելությամբ, որով ատում են Հայաստանի կուսակցությունները իրար, եթե թշնամու դեմ դուրս գային, նրանց դեմ ոչ թուրք, ոչ պարսիկ, ոչ բոլշևիկ կդիմանային։
Լեռ Կամսար
***Եթե արվեստը ի սպաս դրվի որևէ անհատի, քաղաքական կուսակցության կամ պետության, այն կդադարի արվեստ լինելուց և կդառնա ապրելու գործիք քրիստոնյա տերտերների, սոցիալիստ առաջնորդների և ոճրագործ կառավարությաւնների։

Լեռ Կամսար
***Թուրքիան ոչ թե մի ազգի, այլ համաշխարհային դահիճ է։
Լեռ Կամսար
***Ես, որ փիլիսոփա եմ, այդ ոչ թե շատ խելք ունենալուցս է, այլ կյանքում լիաթոք չապրելուց։
Եթե աջ կողմից ինձ մի կին քաշեր, ձախ կողմից մյուսը, եւ ես միջոց չունենայի նրանց հասնելու, ի՞նչ գործս էր աշխարհի մասին մտածել եւ մարդկանց գործին միջամտել։
Կորչի աշխարհն էլ, մարդն էլ։ Ինձ սեր է հարկավոր։
Լեռ Կամսար
***Մի ազգ, որ իր գոյության ամբողջ ընթացքին միայն կոտորվել ու կողոպտվել է իրենից ուժեղ ազգերից, երևակայությամբ մի աշխարհակործան հերոս է ծնում, որ իր սրտում կուտակված վրեժը լուծի։
Այսպիսի հերոս է մեր «Սասունցի Դավիթը»։
Այն ժամանակ, երբ մեր նախահայրերը ստեղծում էին Դավթի էպոսը, Հայաստանը՝ ոչինչ, էլի բավական լայն էր, բայց ներկայիս սաստիկ նեղ Հայաստանի համար շատ է մեծ, չի տեղավորվում։
Բանը մեծ հերոս ստեղծելը չէ, բանն այն տեղավորելն է։
Լեռ Կամսար
***‎-Ո՞վ ես դուն պզտիկ,- հարցուցին մեծ պետությունները Հայաստանին։
Ե՞ս… Ռուսաստանին անկախն եմ ե՛ս,- կուրծքը հպարտ դուրս ձգելով խրոխտ պատասխանեց պզտիկը։
Լեռ Կամսար
***Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի՝ մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին...
Մարտիրոս Սարյան
***Կյանքը նույնպես մի գնացք է, որ շարունակ շարժվում, սլանում է առաջ և չգիտես թե նրա ո՞ր կայարանում ստիպված կլինես կծկվել կամ հասցնել իրերտ ամփոփել...
Մուրացան
***Կան երկու տեսակի ստախոսներ: Առաջինը չարամիտ ստախոսներն են, երկրորդը՝ իրենց կեղտոտ, համբալական անցյալը մութ ուժերի հատուկ հովանավորությամբ կոծկելու նպատակով ոգևորված ու չափի ... զգացումը կորցրած խախտողները: Վերջիններիս կարելի է որոշ ժամանակ խղճալ, բայց ոչ ներել...:
Արշակ Ալպոյաճյան
***Չբավարարված տենչանքները ծնում են մեծ թախիծ...
Դավիթ Անհաղթ
***Հայը պիտի ապրի , հակառակ դահիճներուն և հակառակ իր առյուծի աչքին տակ բուսած կորեկին: Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազօդ շղթայի մեկ ոսկի օղակն ըլլալու համար: Այս է մեր բոլորիս հույսը , հույս մը, զոր մուրճով կռեցինք, ինչպես մեր պապերեն մեկուն նիզակը, որ նպատակին կդիմեր օդին և արևին մեջ երգելով:
Դանիել Վարուժան
***Ուժը չէ պակասում քեզ, այլ ուժեղ լինելու կամքը:
Գ.Ն.
***Մի´ գարշիր հասարակությունից, բայց հաճախ գերադասիր իմաստավոր մենությունը: Ասված է` "Արծիվը թռչում է մենակ, ագռավները` խմբով":... Տկարն է ձգտում հաճոյանալ ամբոխին, արժանանալ փողոցի ուշադրությանը:
Գ.Ն.
***Հայրենասերին սիրտը անհաղթահարելի է. չկա մեկ սոսկալի դժբախտություն մը, կարենա ընկճել անոր հաստատուն ու ամուր միտքը և հոգին:
Մկրտիչ Պեշիկթաշլյան
***Մարդկությունը տառապանքին կպարտի իր հոգևոր ողջ մշակույթը: Ով տառապանքից է փախչում` կատարելիությունից է փախչում: Ով չի տառապել` չի´ աճել, չի´ հզորացել ոգով: Ճշմարիտ ամեն մի արվեստագետի մեջ առկա է տառապողը, խորապես տառապողը: Եվ հենց տառապանքն է ստեղծագործում:
Գ. Նժդեհ
***

Դիտումների քանակը: 37941
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott