ԳԻՏԵ՞Ք ՈՐ ...

Գիտնական ՅՈՒՐԻ ԱԲՈՎԸ սկիզբ է դրել բևեռացած նեյտրոնների փնջերով բյուրեղներում ռելաքսացիոն շարժընթացների հետազոտման նոր ուղղության` միջուկային մագնիս. ռեզոնանսային սպեկտրաչափության կիրառումով։ Ստեղծել է գերսառը նեյտրոնների մագնիս, թակարդ, ԽՍՀՄ-ում առաջին նեյտրոնային բյուրեղային սպեկտրաչափն ու նեյտրոնային դիֆրակտաչափը։Գիտնական ԱՐՍԵՆ ԱԲՈՅԱՆԸ կիսահաղորդչային սիլիցիումի բյուրեղի հիմքի վրա պատրաստել է բազմապատիկ ինտերֆերաչափ, որով հնարավոր Է ստանալ բյուրեղում արատների տարածաչափ. ռենտգենյան դիֆրակցիոն պատկերները։ Արժանացել է ԱՄՆ կենսագր. ինստ-ի «Տարվա մարդ» կոչմանը (1999), Երկրորդ հազարամյակի պատվո ոսկե մեդալինՄանկավարժ ԱԼԻՍ ԱԲԳԱՐԻՈՍԸ համարվում է սկաուտիզմի հիմնադիրն արաբական իրականության մեջ։ 1917-ին հիմնել Է մահմեդ. բարձրագույն Ահլիա դպրոցը, ապա` Դամասկոսի արաբ. վարժարանը և Տրիպոլիի իգական դպրոցը։ 1923-ին նշանակվել Է Լիբանանի և Սիրիայի սկաուտ, ընդհանուր մարզպան։Քիմիկոս ԽԱՉԱՏՈՒՐ ՍԵՐՈԲՅԱՆԸ Յեյլի համալսարանում աոաջինն է ներմուծել դասամատյանների գործածությունը: 1840-ականներին ստեղծել է դոլարի կանաչ և սև ներկերը, որոնց գործածության շնորհիվ վերջ են տրվել թղթադրամների կեղծումները: Այդ գյուտի համար ամերիկյան կառավարության կողմից արժանացել է շքանշանի: 1860-ին վերադարձել է Կ.Պոլիս, եղել արքունի բժիշկ, պաշտոնավարել օսմանյան դրամահատարանում և պարգևատրվել Մեջիդիե շքանշանով:Ավագ սերժանտ ԶԵՅԼ ՍՅՈՒ(Սյուզան) ՍԱՐԱՖՅԱՆԸ 1942-ին Դիթրոյթում առաջիններից մեկն է անդամագրվել Կանանց օժանդակ բանակի գումարտակին: 1944-ից ծառայել է Անգլիայում, գեներալ Դուայթ Էյզենհաուերի շտաբում, եղել նրա քարտուղարուհին: Պատերազմի երկրորդ ճակատի բացման վերաբերյալ առաջին իմացողները եղել են Էյզենաուերը, Չերչիլը, Սյու Սարաֆյանը և Էյզենհաուերի թիկնապահ Գրիգոր Գրիգորյանը:Գիտնական ՀԱՐԻՍՈՆ ՍԱՐԱՖՅԱՆԸ 14 տարեկանում ստեղծել է մի աստղադիտակ` 12 կողմով, որը պաստառի վրա կամ առաստաղին ցուցադրում է 1500 աստղ 89 համաստեղության մեջ:Ոսկերիչ ՕՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ եղել նշանավոր նկարիչ Սալվադոր Դալիի աշակերտը և ընթերական, նրա կոլաժների համար պատրաստել ոսկե թիթեռներ և այլ զարդեր:Գյուտարար ԼՈՒԹԵՐ ՍԻՆՁՅԱՆԸ յոթ տարեկանից զրաղվել է գյուտարարությամբ կատարել է 200-ից ավելի գյուտեր տարբեր բնագավառներում, որոնցից շատերն օգտագործվում են մինչև օրս: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ստեղծել է թռիչքի պատրանք ստեղծող սարքավորում, որ գործածվել է օդաչուներին մարզելու նպատակով և որի շնորհիվ հազարավոր օդաչուներ են փրկվել: Նրան անվանել են երկրորդ Թոմաս Էդիսոն:Գիտնական, քաղաքական գործիչ ՋԵՅՄՍ ՍԻՄՍԱՐՅԱՆԸ եղել է ամերիկյան գլխավոր բանագնացը 12 պետությունների միջև կնքված Անտարկտիդայի դաշինքի ժամանակ: Այդ ծառայության համար 1970-ին Անտարկտիդայի մի լեռնագագաթը կոչվել է Սիմսարյան լեռ: Եղել է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարի միջազգային գործերի գծով խորհրդական, տնօրինել ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության գիտական և տեխնիկական հարցերի բաժանմունքը:ՋՈՆ ՄԱՐԹԻՆԸ Ամերիկա մայրցամաք ոտք դրած առաջին հայն է (եթե հաշվի չառնենք Կոլումբոսի հետ նավարկած Մարտիրոս Երզրնկացու վարկածը):Գործարար ՀԱԿՈԲ ՊՈՂԻԿՅԱՆԸ ԱՄՆ-ի առաջին հայ միլիոնատերն է:Զգեստանկարիչ ՍԻԼՎԱ ՉԱՔՄԱՔՋՅԱՆԸ 1989-91 թթ. կարել է «Օսքարի» մրցանակաբաշխությանը մասնակցող կինոաստղերի հագուստները: Նրա հաճախորդներն են եղել Մայքլ Ջեքսոնը, Լայզա Մինելին, Շերը, Դայանա Ռոսը և այլ գերաստղեր:Հնչյունային օպերատոր ԼԵՈՆ ՉԱԼՈՒՔՅԱՆԸ «Դասակ» ֆիլմի համար արժանացել է «Օսքար» մրցանակի: Արժանացել է 11 «էմմի» մրցանակների:Լրագրող ԲԵԹԻ ՇԱՓՅԱՆԻՆ է թելադրել իր հուշերը ԱՄՆ-ի նախկին նախագահ Դուայթ Էյզենհաուերը: Հարցազրույցներ է վարել Իրվինգ Սթոունի, Պիեռ Սելինջերի, Վիկտոր Բորգի, Արթուր Հեյլիի, Փիթեր Ուսթինովի և այլ նշանավոր գրողների հետ:Բժիշկ ԱՌՆՈԼԴ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ 1972-ից աշխատել է ամերիկյան տիեզերագնացության կենտրոն` ՆԱՍԱ-ում: Եղել է ԽՍՀՄ-ի հետ համատեղ «Սոյուզ-Ապոլլոն» թռիչքի բժիշկը: Նշանակվել է ՆԱՍԱ-ի գլխավոր վարչության կենսական գիտությունների բաժանմունքի տնօրեն:Նկարիչ ՅՈՒՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆը (ՅՈՒՌՈԶ) ապրել է ծայրահեղ աղքատության մեջ, եղել անօթի, մինչև, որ ամերիկյան պատկերասրահներից մեկը 40.000 դոլարով գնել է նրա ութ նկարից բաղկացած «Հոլիվուդ բուլվար» նկարաշարը: Յուռոզը համարվում է ամերիկյան կերպարվեստում նոր ուղղության` ստիգիոցիզմի հիմնադիրը: 2009թ. Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը նրան է պատվիրել սուրբ Անջելո Թադինիի մեծածավալ դիմանկարը` Վատիկանի կենտրոնական եկեղեցու համար: Զինվոր ՉԱՐԼԶ ՅԱՂՈՒԲՅԱՆԸ 1967-ի հոկտեմբերի 2-ին մեկնել է Վիետնամ և զոհվել 12 օր անց: Նրա անվամբ Ռոդ Այլենդի համալսարանում հիմնվել է կրթաթոշակ, համաքաղաքացիները նրա անվամբ են կոչել քաղաքի հրապարակներից մեկը:Գործարար, հանրային գործիչ ՍԹԻՎ ՄՈՒԳԱՐԸ 1924-ից բացել է «Սթար» խանութների ցանցն ԱՄՆ-ի նահանգներում, ապա տարբեր երկրներում:Մարզիկ ԷՆԹԸՆԻ ՄԻՐԱՔՅԱՆԸ 1950-ականներին եղել է կարատե-դոյի միակ մասնագետն Արևմուտքում: Օկինավայում (Ճապոնիա) անցկացված արևելյան մարզաձևերի մրցույթում սպիտակ ռասայի միակ ներկայացուցիչ է եղել 30 հազար մասնակիցների մեջ: Մեծապես նպաստել է արևելյան մարզաձևերի զարգացմանն ԱՄՆ-ում:Գործարար ԱԲՐԱՀԱՄ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ «Մարք սթիլ» ֆիրման ԱՄՆ-ի պողպատ արտադրող ամենախոշոր ձեռնարկություններից է: Նրա անունով է կոչվում Սոլթ Լեյք Սիթիի (Յութայի կենտրոնը) գրադարաններից մեկը:

Դիտումների քանակը: 34626
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՓՈԼ ԻԳՆԱԹԻՈՍ ԱՄՆ-ի նավատորմի քարտուղար, ռազմածովային ուժերի նախարար: Ղեկավարել է «F-111» մարտական կործանիչ-ինքնաթռի նախագծման աշխատանքները: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott