ԳԻՏԵ՞Ք ՈՐ ...

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԸ միակ քանդակագործն է, որի կենդանության օրոք նրա նկարով մառկա-դրոշմաթուղթ են տպել և սպառվել է ամբողջ աշխարհով մեկ:ՆԱՊՈԼԵԱՆ ԱՄԱՏՈՒՆԻն հայ թատրոնում ԱՌԱՋԻՆՆ Է բեմադրել Շեքսպիրի «Համլետ», Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» և այլ պիեսներ:ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆը 1927-ին կազմակերպել է Թիֆլիսի հայկական դրամատիկ ստուդիան, եղել Լենինականի պետ. թատրոնի հիմնադիրներից (1923-46-ին՝ դերասան, ռեժ., 1931-38-իևց՝ գեղ. ղեկավար), 1939-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնի ռեժ. (1953-ից՝ գլխ. ռեժ.), 1947-50-ին՝ ԵԵԿԹ գլխ. ռեժ.: Փամբակի լեռներում, Հրազդան քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արեւմուտք մերկանում է Թեժսարի հանրահայտ ինտրուզիվ համալիրը: Ճանաչված ապարագետ (ազգությամբ հայ) Վ. Ն. Լոդոչնիկովը բնութագրել է այն իբրեւ «մագմատիկ ապարների իսկական հրավառություն Հայաստանի լեռներում»:ՍԵՐԳԵՅ ԱՂԱՎԵԼՅԱՆը Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ եղել է խորհրդա-ֆրանսիական «Նորմանդիա-Նեման» ավիագնդի հրամանատարի տեղակալ՝ ճարտարագիտաավիացիոն ծառայության գծով (1943-45), մասնակցել Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծմանն ու փորձարկմանը: Արշիլ Գորկին արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում «սյուռալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորողը:Աշխարհի ամենահին՝ ավելի քան 6000 տարվա վաղեմության գինեգործական համալիրը գտնվում է Հայաստանում՝ Արենիի քարանձավում:Երբ զառամյալ Չերչիլին հարցրել են, թե ինչումն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանել է. «Երբեք մի ուշացեք ճաշից, ծխեք Հավայան սիգարներ և խմեք հայկական կոնյակ»:Հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցների 1945 թ. Յալթայի համաժողովի համար, որտեղ Անգլիան ներկայացնում էր վարչապետ Չերչիլը, Հայաստանը պատրաստել էր 50 աստիճանի «Դվին» կոնյակ:1900 թ-ին Հայաստանում արտադրված կոնյակը Փարիզի ցուցահանդեսում արժանացել է «Գրան-Պրի» պարգևի և իրավունք է ստացել անվանվել կոնյակ: 1887 թվականին, մեծածախ վաճառական Նիկոլայ Թաիրովը /Թաիրյանը/ Երիվանում կառուցել է Ռուսաստանում առաջին կոնյակի գործարանը:281 թվականին, 265-րդ հին հունական օլիմպիական խաղերում (որտեղ մինչ այդ հաղթում էին միայն խաղերի տերերը՝ հույները) ըմբշամարտի մրցումներում հաղթել է Հայաստանի Տրդատ Մեծ թագավորը: Օլիմպիադաների պատմության մեջ 385 թ. 291-րդ խաղերում երկրորդ օտարերկրացի հաղթանակողը նորից հայ էր՝ Անոբի որդին, որը բռնցքամարտի վարպետ էր:Կ.գ.դ., պրոֆ. Արմեն Թախտաջյանը արժանացել է The Henry Allan Gleason Award մրցանակի` բույսերի սիստեմատիկայի, էկոլոգիայի ու ֆիտոաշխարհագրության ոլորտում Diversity and classification of flowering plants գրքի համար, որպես ԴԱՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ (Նյու Յորք, 1997): ՊԵՐՃ ԱՂԱՍՅԱՆը ԽԱՀՄ-ում ժամանակակից կուլոնաչափության եղանակի հիմնադիրն է:Բռնցքամարտիկ ԱԼԲԵՐՏ ՆԻԿՈԼՅԱՆը եղել է ՀԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1979,1981), աշխարհի գավաթի երկրորդ (1979) մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն (1979):ՆԻԿԵՓՈՐՈՍ II ՓՈԿԱՍը 954-ին Կոստանդին VII Ծիրանածնի կողմից նշանակվել է Արևելքի զորքերի սպարապետ: Բազմաթիվ ճակատամարտերում հաղթել է արաբներին, 961-ին ազատագրել 135 տարի արաբական տիրապետության տակ գտնվող Կրետե կղզին: Ուժեղացրել է բանակը, պայքարել եկեղեցու հարստացման դեմ, Կրետեի նվազած քրիստոնյա բնակչությունն ստվարացնելու նպատակով այնտեղ գաղթեցրել բազմահազար հայերի, որոնց բնակավայրերի անունները՝ Արմենի, Արմենոխոր ևն, պահպանվում են ցայսօր:IX դ. բյուզանդական ռազմական գործիչ ՆԻԿԵՓՈՐՈՍ ՓՈԿԱՍը՝ Նիկեփորոս II Փոկասի պապը, գործել է Վասիլ I-ի և Լևոն VI Իմաստունի օրոք: Եղել է Թրակեսիոն բանակաթեմի զորավար, ստացել պատրիկի պատվաստիճան: 885-ին պարտության է մատնել Իտալիայի հարավային մասը նվաճած արաբներին, իրենց հազարավոր ազգակիցներին գերությունից ազատելու համար իտալացիները նրա պատվին կառուցել են տաճար: Ճարտարապետ ՆԵՔԱՄԱՏը 1439-43-ին Մկրտիչ Նաղաշի հետ վերակառուցել է Ամիդի (Դիարբեքիր) Ս. Թեոդորոս եկեղեցին: Չհանդուրժելով գմբեթի բարձր լինելը քաղաքի մզկիթների մինարեներից՝ մոլեռանդ մահմեդականներն այն քանդել են:ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՈՎը 1941-ից եղել Է ԽՍՀՄ ավիացիոն արտադրության մի շարք գործարանների (Մոսկվայում, Տագանրոգում, Թբիլիսիում, Գորկիում) տնօրեն:Սրտի արհեստական թելը ստեղծել է Վահե Եագուպյանը

Դիտումների քանակը: 20639
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott