ԳԻՏԵ՞Ք ՈՐ ...

Պարսկահայ ռեժիսոր, սցենարիստ և գրող Սամուել Խաչիկյանը համարվում է իրանական առաջին գովազդային կինոնկարի հեղինակը:Իրանում առաջին գյուղական թատրոնի շենքը կառուցվել է Սալմաստի Հավթվան գյուղում` 1894 թ.-ին` հայերի կողմից:Եռագույնը տիեզերքում Ֆրանսիացի տիեզերագնաց Միշել Տոնյինը, ում հայրը իտալացի էր, իսկ մայրը հայ, 1999 թվականի հուլիսին ամերիկյան տիեզերագնացների հետ թռչելիս (տիեզերք) իր հետ տիեզերք տարավ նաև Հայկական Եռագույնը:Գրիգոր Տաթևացին Հայ առաքելական եկեղեցու վերջին սուրբն է (ապրել է 15-րդ դարում):‎1953 թվականին ԱՄՆ-ում Ու. Պապյանի կողմից ստեղծվել է աշխարհում առաջին հաշվողական մեքենան ֆերիտային հիշող սարքով:Փոխգնդապետ Թամարա Կոժևնիկովան (Օդենյան) Հայրենական մեծ պատերազմի՝ առաջին կին - կործանիչ օդաչուն:Աշխարհահռչակ գեղանկարիչ Պաբլո Պիկասոն, իր երիտասարդ տարիներին աշխատել է Վենետիկում Կոստան Զարյանի հիմնած թերթ խմբագրատանը ` որպես թերթի նկարիչ:Հայ ծանրորդ Յուրի Վարդանյանը բոլոր մրցաշարերում նվաճել է 111 մեդալ և սահմանել համաշխարհային 43 ռեկորդ:Մաթեմատիկայի հայերեն առաջին տպագիր գիրքը համարվում է 1675-ի «Արհեստ համարողության»-ը:Իրանի Թավրիզ քաղաքում երկու փողոց կրում են Հայաստան անունը:XVIII դ. փիլիսոփա, մշակութային գործիչ ԱՐՄԵՆ ԴՊԻՐ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻն կազմել է հայ առաջին հանրագիտարանը:ԱՇՈՏ ԿԱՌՈՒՑՈՂը XIII դ. Սուրմալու գավառի Զոր գյուղից 20 կմ հս.-արմ. Դիադին-Իգդիր մայրուղու վրա կառուցել է ժամանակի ամենամեծ՝ 25 x 65 մ չափերի իջևանատներից մեկը՝ Զորի կարավանատունը: Հվ. կողմի սենյակի երդիկի շրջանակին արաբատառ փորագրված է ճարտարապետի անունը՝ «Աշոտ Կառուցող»: ԱՇՈՏ ԿԱՌՈՒՑՈՂը Հայաստանի իջևանատներ կառուցողներից միակն է, որի անունը հայտնի է:ԹԵՈԴՈՐ ԱՄԱՆը 1864-ին Բուխարեստում հիմնել է Ռումինիայի ԱՌԱՋԻՆ գեղարվեստական դպրոցը, որը հետագա¬յում դարձել է ակադեմիա (տնօրեն' Ա.): ԱՆԴՐԱՆԻԿ ՃԱՂԱՐՅԱՆը 1958-ին կատարել է սրտի արատի առաջին վիրահատությունը Հայաստանում:Աշխարհի առաջին կինը դեսպանը հայուհի Դիանա Աբգարն է :Երևանի ամենափոքր արձանը՝ «Ջուր ծախող տղան» է:ՄԻՀՐԴԱՏ ԱՄՐԻԿՅԱՆը Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից:Մեծ հայրենականին հայ ժողովուրդը տվել է վաթսունից ավելի գեներալներ, հինգ մարշալ, հարյուրից ավելի հայորդիներ արժանացել են Սովետական Միության հերոսի կոչման: Մոտ 500 հազար հայ է մասնակցել պատերազմին, շատերը փառքով են պսակել իրենց անունը, զոհվել հերոսաբար։ ՊԱՎԵԼ ԱՄԻՐԱԳՈն Այսրկովկասում առաջին անգամ ներկայացրել է Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետը (1912):Ստեփան Շահումյանի արձանը Երևանի ամենահին ու հրապարակային տեղադրման արժանացած առաջին արձանն է:

Դիտումների քանակը: 34442
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՎՈՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ ԽՆԿԱՆՈՍԻ Խորհրդային Միության հերոս (հետմահու, 10.01.1944), գվարդիայի գնդապետ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott