Read
«ՔԱՐԱՀՈՒՆՋ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
vachagan.vahradyan
Logo
Armenian English Russian

«ՔԱՐԱՀՈՒՆՋ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Article image Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից ոչ հեռու գտնվող և արդեն հանրահայտ դարձած մեգալիթյան կառույցը առեղծվածային է իր բոլոր դրսևորումներում: Առեղծվածային է և բանավեճերի առարկա է նրա կառուցվածքը, գործանքային (functional) նշանակությունը, մինչև վերջերս առեղծվածային էր և բանավեճերի առարկա էր անգամ նրա անվանումը…

Ինչ վերաբերվում է վերջինին` կառույցի անվանմանը, ապա այստեղ թվում է թե վերջ դրվեց բանավեճերին: Ապացուցվեց, որ նմանատիպ կառույցների հնագույն հայկական անվանումը քարահունջ է և այդպիսիք ներկայիս Հայաստանի հանրապետության տարածքում առնվազն մի քանիսն են: Իսկ խնդրո առարկա կառույցի համար որպես հատուկ անուն առաջարկվել է Անգղի քարահունջ անվանումը [1]:

Այս հոդվածում կանդրադառնանք ՙԱնգղի քարահունջ՚ կառույցի գործանքային հիմնական նշանակություններից մեկին` աստղագիտականին:
Որպեսզի հիմնավորված խոսենք կառույցի գործանքային նշանակության մասին հարկ ենք համարում հետևելով բարդ համակարգերի կառուցվածքա-գործանքային միասնականության սկզբունքին (structure functional unity principle), հակիրճ ներկայացնել նրա կառուցվածքային հիմնական առանձնահատկությունները: Այսպես`

• Հուշարձանը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1770 մ բարձրության սարահարթում և սփռված է մոտ 70 000 մ2 տարածության վրա (նկ. 1.):

• Հուշարձանը կազմված է որոշակի ձևով դասավորված 223 (ըստ ակադ. Պ. Հերունու հաշվառման [2]) հիմնականում մեծ քարերից, որոնք նախատեսված էին ուղղաձիգ կանգնեցված լինելու համար

• Կառույցի կենտրոնն ակնհայտորեն ձվաձև դասավորված քարեր են:

• Կենտրոնից դեպի հյուսիս և հարավ ձգվում են տարբեր չափի և ձևի քարերի շարքեր: Քարերի վերգետնյա մասերն ունեն 0,5 – 3 մ բարձրություն:

• Կան տարբեր տրամագծի շրջանագծեր` շարված գետնից մոտ կես մետր բարձրությամբ քարերով:

• Կան ուղղանկյուն փոսեր` նման կենտրոնական դոլմենին, բայց առանց սալ-ծածկի և ավելի փոքր չափերի են:

Zoom Image
Նկար 1. Քարահունջի ընդհանուր տեսքը ուղղաթիռից:

• Քարերից մի մասի վրա դեպի երկնքի որոշակի կետերն ողղված 6-8 սմ տրամագծով անցքեր կան (նկ. 2.): Անցքերը բացված են քարերի երկու կողմից, կոնաձև նեղանալով մինչև իրար հետ հատվելը: Դա առանձնացնում է այս կառույցը աշխարհում առկա նմանատիպ` մեգալիթյան այլ կառույցներից:
Zoom Image
Zoom Image
Նկար 2. Անցքերը ուղղված են դեպի հորիզոնի որոշակի կետեր, ինչպես նաև այլ քարերի հետ կազմում են նշանառության համակարգ:

• Կան քարերի խմբեր, որոնք համատեղ դիտարկվելով, իրենց փոխադարձ տեղադրվածությամբ նշանառության համակարգ են կազմում կամ առնվազն հիշեցնում (նկ. 2.): Ակադ. Հերունին իր հետազոտություններում նկատել է քարերի հետևյալ համախումբը (նկ. 3.) [2] :
Zoom Image
Նկար 3. Քարերի այս խումբը դիտարկվում է որպես աստղագիտական գործիք:

• Կենտրոնական ձվաձև շարվածքի քարերը անցքեր չունեն:
• Այդ շարվածքի կենտրոնում ուղղանկյուն մեծ փոս է փորված: Ներսից փոսը քարաբեկորներով պատված է: Վերևից այն ծածկված է եղել մեծ սալաքարերով: Հիմա դրանցից մի մասն ընկած է փոսի մեջ:
• Այդ փոսի առևելյան կողմում պառկեցրած-հարմարեցրած է հսկայական չափերի քար, որի ծայրին անցք է բացված: Անցքն ուղղված է հորիզոնի այն կետին, որտեղից ամառային արևադարձի օրը ծագում է արևը: Դա միակ անցքով քարն է կենտրոնում: Անցքը քարի երկու կողմից բացված է տարբեր` որոշակի շեղումով, անկյունների տակ (նկ. 4.):
Zoom Image
Նկար 4. Նկարվել է 22.06.2009 լուսաբացին կենտրոնական փոսի մեջից:

• Կենտրոնական` ձվաձև շարվածքից դեպի հյուսիս-արևմուտք, մոտ 50 մ հեռու գտնվում է իր մեծությամբ երկրորդ (5x10 մ. չափերով) փոսը, որի արևմտյան ափին ընկած է շատ մեծ մի քար: Այն նախատեսված է եղել ուղղաձիգ դիրք ունենալու համար (նկ. 5.ա.): Դա 200-րդ քարն է :
Քարի առկայությունն այս տեղում մինչ օրս չէր հաջողվում բացատրել: Ենթադրություն էր արվել, որ այն կարող է ինչոր կերպ նույն դերն ու նշանակությունն ունենալ, ինչ դեր ու նշանակություն են վերագրում, այսպես կոչված, կրունկային քարին անգլիական Սթոունհեջում [2]: Ըստ Հոկինսի այդ` կրունկային քարի օգնությամբ Սթոունհեջում կարելի էր որոշել ամառային արևադարձի օրը (նկ. 5.բ.) [3]: Սակայն Քարահունջի 200-րդ քարը գտնվում է կենտրոնական ձվաձև կառուցվածքից հյուսիս-արևմուտք և ոչ մի կերպ չէր կարող նշված դերն ունենալ: Իր տեղում մենք ցույց կտանք թե ինչ տեղ է զբաղեցնում մեր վարկածում այդ քարը և ինչ նաշանակություն ուներ այն:
Zoom Image
Նկար 5.ա. Սլաքով նշված է 200-րդ քարը:
Նկար 5.բ. Սլաքով նշված է կրունկային քարը Սթոունհենջում:

• Այս և նման այլ փոսերի ափերին շարված են եղել, սակայն հիմա քանդված են (որոշ դեպքերում դեռ իրենց տեղում են), հատուկ ձևով տաշված բավական մեծ քարեր, որոնք իրար հետ կիսատանիք են կազմում (նկ. 6.ա.): Սխեմատիկ ձևով դա պատկերված է (նկ. 6.բ.):
Zoom Image
Նկար 6.ա. Փոսերից մեկի ափերին դրված կիսատանիք կազմող քարերը:

Zoom Image
Նկար 6.բ. Փոսերի սխեմատիկ պատկերը:

• Կան նաև շարված պատերի հետքեր:
Այդ ամենը բավականաչափ մանրամասնորեն ներկայացվեց որպեսզի հեշտ լինի դատողություններ անել կառույցի գործանքային նշանակության մասին:

Հայաստանյան հնագետների մեծ մասը հակված է դամբարանադաշտ տեսնել այդ կառույցի մեջ, նկատենք, ոչ մի ապացուցողական ուժ ներկայացնող հիմք դրա համար չունենալով: Ներսից քարով պատված կիսատանիք ոնեցող փոսերը դիտվում են որպես դամբարաններ: ՙԱյդ դամբարանների ծածկասալերը, որպես կանոն, հանված են կամ ընկած են դամբարանախցերի մեջ՚ գրում է Օնիկ Խնկիկյանը [4]: Սակայն փոսերի մանրազննին ուսումնասիրությունը ցույց տվեց, որ փոսերի մեջ ծածկասալեր (ամբողջական կամ գոնե ջարդված) չկան և ամենայն հավանականությամբ չեն էլ եղել: Մենք ենթադրում ենք դա, քանի որ փոսերի մեջ մտնելը (ասենք, թալանելու նպատակով) ոչ մի դժվարություն չէր հարուցում և գործնականում ոչմի իմաստ չուներ փոսի բոլոր ծածկասալերը ջարդել, առավելևս, հանել-տանել: Ծածկասալերի բացակայությունը իրեմց ենթադրվող տեղերում չի բացատրվում նաև հնարավոր երկրաշարժերով, քանի որ դրանք չկան նաև փոսերի մեջ, որտեղ դրանք պետք է ընկած լինեին նման աղետի դեպքում (նկ. 5.բ.):
Ուրեմն մնում է ենթադրել, որ փոսերը իրենց յուրահատուկ` ոչ սովորական կիսատանիքներով այլ գործանքային նշանակություն ունեին:

Վարկած.
Դրանք կարող էին դիտարաններ լինել, որոնց մեջ նստած մարդու համար կերևար երկնքի մի նեղ հատված: Այդ հատվածում կարող էր երևալ այսինչ կամ այնինչ համաստեղությունը: Եվ դրանով իսկ ինչ-որ տոմարային եզրակացություն անեին:
Բոլոր դեպքերում այս վարկածն էլ կարիք ունի ստուգման:
Պետք է նշել, որ կառույցի հնարավոր աստղագիտական նշանակության մասին առաջինը գրել է հնագետ Օնիկ Խնկիկյանը [4]: Հիմնավոր կերպով քննադատելով հնագետների մոտ կարծրացած այն կարծիքը թե կառույցի միակ նշանակությունը կապված է դամբարանի հետ, նա, հենվելով քարերի մեջ բացված անցքերի առկայության վրա, դեպի երկնքի որոշակի կետեր նրանց ուղղվածության փաստի վրա, ենթադրել է դրանց օգնությամբ աստղերի կամ այլ երկնային մարմինների շարժմանը հետևելու հնարավորության մասին: Խնկիկյանը նաև առաջին է փորձել իր իսկ պեղած հնագիտական նյութի հիման վրա գնահատել կառույցի տարիքը` մոտ 4000 ± 200 տարի:
Իսկ անցքերի առկայությունը ազգագրագետներ Կ. Քուշնարյովան և Ստ. Լիսիցյանը փորձել են բացատրել տեխնոլոգիական նպատակներով, թե իբր դրանք բացվել են պարան անցկացնելու ու անասունների օգնությամբ տեղափոխելու համար [7]: Այս կարծիքը նույնպես հիմնավոր կերպով քննադատել է Խնկիկյանը [4]: Եվ չնայած դրան ՙհնագետների՚ մեծ մասը ցայժմ կառչած է մնում այդ թերի կարծիքին: Իսկ ՙհնագետների՚ մեկ այլ մասը այն կարծիքին է, թե անցքերը քարերի մեջ բացված են ձիերին կապելու համար : Ոչ մի կերպ նրանց կարծիքի վրա չի ազդում այն հանգամանքը, որ որոշ անցքեր բացված են երկու մետր բարձրության վրա և բացված են հորիզոնի նկատմամբ որոշ անկյան տակ:
Հուշարձանի որոշ քարերի դասավորվածությունը, նրանցով և գարնանային ու աշնանային գիշերահավասարների օրվա արևածագով երկրի կողմերը մեծ ճշտությամբ որոշելու հնարավորությունը 1985 թ. նկատել էր աստղագետ Է. Պարսամյանը և նույնպես հանգել էր կառույցի աստղագիտական նշանակության վարկածին [5]:
1990-ական թվականներից կառույցով հետաքրքրվեց ակադ. Պարիս Հերունին: Մի քանի արշավախումբ է նրա կողմից կազմակերպվել (այդ թվում նաև օտերերկրյա գիտնականների մասնակցությամբ): Չափագրումների ընթացքում հստակեցվել է հուշարձանի հիմնական քարերի կոորդինատները, համարակալվել և դասակարգվել են քարերը և չափվել են քարերի անցքերի անկյունները հորիզոնի նկատմամբ, աստղագիտական մեթոդներով հաշվարկվել է հուշարձանի հնարավոր տարիքը` մոտ 7500 տարի: Նաև որոշ քարերի համատեղ դասավորվածությունը ուսումնասիրելով առաջ է քաշվել աստղագիտական մի քանի վարկած: Մի վարկած էլ է դրվել շրջանառության մեջ, ըստ որի կառույցն օգտագործվել է նաև որպես ուսումնական կենտրոն [2]:
Մենք 2006 թ. սկսեցինք զբաղվել հուշարձանի ուսումնասիրմամբ: Առաջին հերթին ուշադրություն դարձրեցինք հուշարձանի քարերի անսովոր դասավորվածության վրա: Այն ներկայանում է որպես կենտրոնական ձվաձև շարվածքից դեպի հյուսիս և հարավ ձգվող երկու ոչ համաչափ (asimmetric) թևերով մի կառույց:
Առաջնորդվելով հին աշխարհում տիրող մտայնությամբ, ըստ որի ՙԱյն ինչ երկնքում է, այն էլ երկրի վրա է՚, ստուգեցինք արդյո՞ք հուշարձանի այդ զարմանալի ու յուրօրինակ ճարտարապետությունը արտացոլում է որևէ համաստեղության աստղերի դասավորվածությունը: Մենք նաև նկատեցինք, որ աստղերի մոտավորապես նույն` ոչ համաչափ (asymmetric) թևերով դասավորվածությունն ունեն Կարապի համաստեղության աստղերը:

Համեմատությունը թույլ տվեց առաջ քաշել մի վարկած, որը շատ արգասաբեր եղավ հետագա ուսումնասիրությունների համար (նկ. 7.):
Zoom Image
Նկար 7. ՙԱնգղի քարահունջ՚ հուշարձանի հատակագիծը, ըստ ակադ. Պ. Հերունու (ձախից): Այն կրկնում է Կարապի (Անգղի) համաստեղության գծապատկերը (աջից): Օգտագործված է Stellarium ծրագիրը:

Վարկած.
Քարահունջ հուշարձանի ճարտարապետությունը արտացոլում է Կարապի (հնագույն հայկական և շումերական անվանումն է` Անգղի) համաստեղության աստղերի դասավորվածությունը:

Ընդ որում, հուշարձանի այն քարերը, որոնք համապատասխանում են Կարապ-Անգղի համաստեղության աստղերին, դրված են պատվանդանի վրա և շարժուն են: Մյուս բոլոր քարերը թաղված են հողի մեջ: Այստեղ պետք է նշել, որ 200-րդ քարը համապատասխանում է Կարապի համաստեղության ալֆային` Դենեբին: Սա խոսում է այն մասին, որ Քարահունջի կառուցողները նրա կառուցման ժամանակ արդեն գիտեին, որ աստղային երկինքը բաժանված է համաստեղությունների: Այլ կերպ ասած նրանք բավականին լուրջ աստղագիտական գիտելիքներ ունեին:

Նկար 7. Գոզեկյան կառույցի հատակագիծը:
Հուշարձանի ընդհանուր կառույցվածքն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս որոշ աստղագիտական դիտարկումներ կատարել: Այն է`

• Որոշել ամառային արևադարձի օրը: Դա է վկայում հուշարձանի կենտրոնական ձվաձև շարվածքից դեպի հյուսիս-արևելք բացվող միջանցքի առկայությունը: Ըստ ակադ. Հերունու կատարած հաշվարկների` մոտավորապես 7500 տարի առաջ ամառային արևադարձի օրը արևը ծագում էր հենց այդ միջանցքում [2]: Հիմա ծագման կետը շեղված է երկրի պրեցեսիայի հետևանքով: Նույնը հայտնի է նաև հանրահայտ Սթոունհենջի մասին [3]: Աչքի է զարնում երկու հուշարձանների ստեղծողների աստղագիտական գիտելիքների և ծիսա-կրոնական ավանդույթների նմանությունը (նկ. 6.): Որպես այլ մոտեցման օրինակ բերենք Գոզեկում (Գերմանիա) գտնված 75 մ տրամագծով շրջանաձև փայտաշեն կառույցը (նկ. 7.), որի տարիքը մոտ 6 հազար տարի է և գերմանացի հնագետների մեծամասնության կարծիքով այն աստղագիտական նշանակություն ուներ [6]: Նկար 7-ի վրա դեղին գույնի գծերը ցույց են տալիս արևածագի և մայրամուտի ուղությունները ձմեռային արևադարձի օրը:

Zoom Image
Նկար 6. Երկու կառույցներում էլ կան քարերով շարված միջանցքներ, որոնք ուղղված են դեպի հյուսիս-արևելք և հնում հնարավորություն էին տալիս որոշելու ամառային արևադարձի օրը:
Zoom Image

• Հետևել աստղերի շարժմանը: Որոշ քարերի վրա բացված են միջանցիկ անցքեր, որոնցից մի քանիսը նայում են երկնքի որոշակի կետերի, մյուսները իրենց հարևան քարի գագաթի հետ կազմում են նշանառության համակարգ (նկ. 2.): Դա ակնհայտորեն ենթադրել է տալիս, որ երբ ինչ-որ լուսատու հայտնվում էր նշված քարի գագաթին, ապա դա հիմք էր հանդիսանում ժամանակային հետևություններ անելու համար:
Անգղի քարահունջ հուշարձանն ունի եզակի աստղագիտա-աշխարհագրական առանձնահատկություններ: Կառույցի աշխարհագրական դիրքը այնպես է հարաբերում Անգեղակոթ գյուղի սրբավայր-գերեզմանոցի, Բրուն-Վերիշեն գյուղ(եր)ի հնագույն եկեղեցու (նախկին մեհյանի տեղում) և ՙպորտաքար՚ կոչվող ծիսավայրի հետ, որ այդ շարքը երկրի վրա արտացոլում է Կարապ-Անգղի համաստեղության խաչը կազմող աստղերի գլխավոր` ՙողղահայաց՚ գիծը (նկ. 8.):
Zoom Image
Նկար 8. Անգեղակոթ գյուղը համընկնում է Անգղի համաստեղության ամենապայ-ծառ աստղի` Դենեբի հետ: Հուշարձանը` կենտրոնական Սադր աստղի հետ: Բրուն գյուղը համընկնում է պայծառությամբ երկրորդ աստղի Ալբիրեոյի հետ: Իսկ Պորտասար ծիսավայրը`  աստղի հետ: Կարապի -ն (ձախից) կրկնակի աստղ է: Մեկը էապես ավելի մեծ է, մյուսը` ծավալով փոքր է: Պորտաքարի երկգագաթ կառուցվածքը փաստորեն կրկնում է  աստղի կրկնակիությունը:

Նշված համապատասխանությունն արտահայտվում է նաև երկրային նշված կետերի անվանումներում: Այսպես`
• Անգեղակոթ գյուղի անվանումը նշանակում է ՙԱնգղի մեծ՚ և համապատասխանում է Անգղի (Կարապի) համաստեղության ամենապայծառ աստղին` Դենեբին;
• Բրուն գյուղը համապատասխանում է Կարապի -ին` Ալբիրեո աստղին: Չնայած բառի արաբական հնչողությանը` նրա արմատը ՙբիրեո՚ արաբերեն չի բացատրվում: Համապատասխանությունը ակնհայտ է` Ալ-Բի(ը)ր-եո: ՙ-եո՚ մասնիկը ակնհայտորեն վերջածանց է:
• Կենտրոնական Սադր կոչվող աստղը համապատասխանում է հենց հուշարձանին: ՙՍադր՚ բառը արաբերեն նշանակում է թռչնի կրծքամաս` մարմին: Դա առնչվում է հուշարձանի կենտրոնում առկա ձվաձև կառույցին, որն արտացոլում է ձվի պաշտամունքը հնում: Վերջինիս մասին է վկայում նաև Հայկական լեռնաշխարհի մյուս ծայրում գտնվող սրբավայր` Պորտասարում (առավել հայտնի է թուրքացված ՙԳյոբեգլի թեփե՚ անվանմամբ) ներկայացված անգղի պատկերը, որի մոտ` ամբողջ պատկերի կենտրոնում քանդակված է ձու (նկ. 9.): Այս քարին մենք դեռ կանդրադառնանք:

Zoom Image
Նկար 9. Պորտասարի հայտնի քարի անգղի պատկերի մոտ` քանդակի կենտրոնում պատկերված է ձու: Մեր ենթադրությամբ այս քաի վրա պատկերված է աստղային երկնքի մի հատված: Դա մենք ցույց կտանք քիչ անց:

• Ինչ վերաբերում է ՙՊորտաքար՚ կոչվող ծիսավայրի և Կարապի -ի համապատասխանությանը, ապա այն առաջին հայացքից միայն զուտ կառուցվածքային բնույթ ունի (նկ. 8.): Սակայն առավել ուշադիր դիտարկումը անսպասելի արդյունք տվեց: Եթե Անգղի (Կարապի) համաստեղությունը համադրենք Պորտասարի Անգղի պատկերի հետ (նկ. 10.), ապա  աստղը կհամընկնի թռչնի փորի հետ: Շատ հնդեվրոպական լեզուներում, մասնավորապես, ռոմանա-գերմանական և սլավոնական լեզվախմբերում ՙպորտ՚ բառի երկրորդ իմաստը կապվում է թռչնի ստամոքսի` քարաճիկի հետ: Այսպիսով հնարավոր է, որ պորտաքարի անվանումը ինչոր կապ ունի  աստղի և անգղի ստամոքսի համապատասխանության հետ: Այս երկու պատկերների համապատասխանոււթյան մասին կխոսենք քիչ հետո:
Zoom Image
Նկար 10. Անգղի (Կարապի) համաստեղությունը 2010 թ. Սլաքով ցույց է տրված  աստղը:

Եթե քարտեզի վրա ուղիղ գծերով միացնենք իրար հետ անվանումներով իմաստային կամ այլ կապ ունեցող չորս գյուղերը` Անգեղակոթ, Բրուն, Քարահունջ և Բռնակոթ, ապա կստացվի համարյա ճշգրիտ զուգահեռագիծ: Վերջինիս մեծ անկյունագծի վրա է գտնվում Անգղի քարահունջ հուշար-ձանը, բաժանելով անկյունագիծը ¼ և ¾ մասերի (նկ. 11.):
Zoom Image
Նկար 11. Անգեղակոթ, Բրուն, Քարահունջ և Բռնակոթ գյուղերի զուգահեռագիծը:

Իսկ ստացված զոգահե-ռագծի անկյունագծերի հատման կետում դամ-բարանադաշտ կա: Այս զարմանալի զուգահեռագիծը դեռ սպասում է իր բացատրությանը:

Բացահայտվել է ՙԱնգղի քարահունջ՚ հուշարձանի կապը Արևմտյան Հայաստանում գտնված Պորտասարի հուշարձանի հետ (նկ. 12.): Այս քարը առավել պատկերազարդ է: Շրջանակի մեջ առնվածը ակնհայտորեն անգղի պատկեր է: Եթե նրա վրա տեղադրենք ՙԱնգղի քարահունջի՚ ուրվագիծը, ապա այն ճշգրտորեն կհամընկնի անգղի պատկերի հետ:

Zoom Image
Նկար 12. Շրջանակի մեջ վերցրածը Անգղ է: Եթե նրա վրա տեղադրենք ՙԱնգղի քարահունջի՚ ուրվագիծը, ապա այն ճշգրտորեն կհամընկնի անգղի պատկերի հետ:

Ցույց է տրված, որ Պորտասարի հուշարձանի այս քարի վրա պատկերված է համաստեղությունների բաժանված աստղա-յին երկինքը Անգղի (Կարապի) համաստեղության շուրջ (նկ. 13.): Քանի որ հայտնի է, որ Կարապի համաստեղությունը հին Հայաստանում և Շումերում կոչվում էր Անգղի համաստեղություն, ապա ակնհայտ է, որ քարի վրա պատկերված անգղը ներկայացնում է Անգղի (Կարապի) համաստեղություն: Անգղից աջ պատկերված է փոքր թռչուն: Մեր կարծիքով այն համապատասխանում է Կարապից աջ գտնվող և նույնպես փոքր` Քնարի համաստողությանը: Ամենայն հավանականությամբ վերջինս հնում այլ անվանում է ունեցել: Կարապից ներքև աղվեսի համաստեղությունն է և քարի վրա անգղից ներքև աղվես է պատկերված անբնական` ուղղահայաց դիրքում: Աղվեսից դեպի աջ ու ներքև Արծվի բավականին մեծ համաստեղությունն է և քարի վրա նույն տեղում նույնպես մեծ արծիվ է պատկերված: Դա նշանակում է, որ Հայկական լեռնաշխարհում Աստղային երկինքը համաստեղությունների էր բաժանված դեռևս 12 հազար տարի առաջ` ըստ Շմիդտի թվագրման:
Zoom Image
Նկար 13. Այս քարի վրա պատկերված է աստղային երկինքը` համաստեղությունների բաժանված: Աջից աստղային երկնքի մեզ հետաքրքրող հատվածն է, որը ստացվել է STELLARIUM ծրագրի միջոցով:

Անգղի (Կարապի) համաստեղության տարբեր ժամանակահատվածներում Պորտասա-րի Անգղի պատկերի հետ տարբեր չափի համապատասխանություններ են դրսևորում: Այսպես, մեր ժամանակներում (նկ. 14.ա) համապատաս-խանությունը ընդհանուր գծերով է և երկու պատկերների ձախ թևերը իրար նկատ-մամբ համեմատաբար մեծ անկյուն են կազմում: Մեզանից 12000 տարի առաջ (դա Պորտասարի կառույցի տարիքն է ըստ հնագետ Կ. Շմիդտի) այդ անկյունը զգալի փոքրանում է (նկ. 14.բ): ԵՎ այդ անկյունը մոտենում է զրոյին մեզանից 18500 տարի առաջ (նկ. 14.գ.): Սա հիմք է տալիս ենթադրելու որ Պորտասարի հուշ-արձանի նշված քարի վրա պատկերված կենդանիների միջո-ցով ներկայացված է աստղային երկինքի մի հատվածը 18500 տարի առաջվա դրու-թյամբ: Դա համա-պատասխանում է կարիճի դարաշրջանի սկզբին և հենց կա-րիճն էլ պատկերված է կոմպոզիցիայի կեն-տրոնում:

Zoom Image
Նկար 14.ա. Անգղի (Կա-րապի) համաստեղու-թյունը 2010 թ.
Նկար 14.բ. Անգղի (Կա-րապի) համաստեղու-թյունը 12000 տարի առաջ` Կ. Շմիդտի նշած տարիքը
Նկար 14.գ. Անգղի (Կա-րապի) համաստեղու-թյունը 18500 տարի առաջ` Կարիճի դարաշրջանում

---
1. Այստեղ և հետագայում կօգտվենք հենց քարերի վրա արված Պ. Հերունու համարակալումից:
2. Այս մասին նրանք ինձ ասել են միայն բանավոր զրույցներում:

----------------------
Գրականության ցանկ

1.Վահրադյան Վ., Վահրադյան Մ. Քարահունջ հուշարձանի անվանման շուրջ//Բազմավեպ (Տպագրության մեջ)
2. Հերունի Պ. Հայերը և հնագույն Հայաստանը, Երևան, 2004,
3. Хокинс Дж, Уайт Дж. Разгадка тайны Стоунхенджа, М., Мир, 1984, 256 с.
4. Խնկիկյան Օ.Ս. Սիսիանի Զորաքարերը ՙՀայաստանի բնություն՚ ամսագիր, 1984. #4, էջ 33-34
5. Парсамян, Э. С. О возможном астрономическом назначении мегалистических колец Ангелакота: գիտական հոդվածների ժողովածու // Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ/; ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. - Երևան, 1985. -- Պր. 57. - Էջ 101-103
6. Boser U. Solar Circle //Archaeology Magazine, July/August, 2006
7. Լիսիցյան Ս. Զանգեզուրի հայերը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1969

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 7755
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2012
22
Հուն
»15:49
АВТОРСКИЕ ПЕРЕВОДЫ АРМЯНСКИХ П ...
Article image НАС МАЛО, НО МЫ АРМЯНЕ (отрывок) Паруйр Севак Мало нас, но мы армяне – это знаем. Превыше никого себя не почитаем. Просто, давай признаемся мой брат, Что мы и только мы имеем Арарат. И что у нас – в голубизне севанских вод Копию с себя снимает небосвод. Просто, здесь у нас Давид сражался. Просто, здесь у нас Нарек писался… Просто в жизни нашей вековой, Когда сильны мы были – дух был боевой Мы никого в рабов не превращали, И от ударов наших народы не страдали. Вот книгами мы...
Կարդալ
2012
29
Մայ
»02:28
ПОЩЕЧИНА
Article image - Это сделал твой род, детка. – Сказал мне дед Вардан, сразу же утром, как только он меня увидел во второй день нашего приезда в деревню Мсмна, что в Карабахе. Я с раннего детства знала деда Вардана. Он часто захаживал к моему прадедушке Аваку. Обычно это бывало под вечер, скорее к темноте. Прабабушка моя Эрикназ, которую мы просто называли бабушкой, знала, зачем он заходит и, потому не спрашивая: «Что вы будете пить, и будете ли ужинать вообще?», всегда молча, накрывала на стол. Обычно, они ...
Կարդալ
2012
24
Հունվ
»20:44
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆՈւՆԸ (Ծագումն ...
Article image Երևան դարձած իմ Էրեբունի … Պարույր Սևակ Մեր քաղաքի անվան ծագումը ժողովրդական բանահյուսությունը կապում է բիբլիական Նոյի հետ: Թերևս, ամեն հայ, դեռ մանուկ հասակից, լսել է այդ զրույցը: Այդ թվում նաև ես: Ինձ հասած պատումը հետևյալն է. ՙԵրբ համաշխարհային ջրհեղեղի ջրերը հետ քաշվեցին և Նոյն իր ընտանիքով իջնում էր Մասիս սարից, նա տեսավ առաջին ցամաքն ու բացականչեց. ՙԵրևաց…՚ Դրանից հետո այդ վայրը կոչվել է Երևան:՚ Քաջ հիշում եմ, որ իմ հարցին թե. ՙՆոյը հայերե՞ն արտասանեց այդ բառը՚, ես հստակ պատասխան չստ...
Կարդալ
2012
11
Հունվ
»15:25
ԱԶԳԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇ ՀԱՍԿԱՑՈ ...
Article image Գիտական-աշխարհայացքային հավակնություն ունեցող բանավեճ-քննարկումներում և հրապարակային ելույթներում հաճախ ենք օգտագործում բառեր կամ, գիտական լեզվով ասած, տերմիններ, որոնց նշանակությունը թվում է լիովին ակնհայտ: Իրականության փորձը, սակայն, ցույց է տալիս, որ շատ դեպքերում նման հասկացությունների մասին ինտուիտիվ պատկերացումները անճշտությունների, հակասությունների և թյուրիմացությունների աղբյուր են հանդիսանում: Այդպիսի բառ-հասկացություններից են` ՙԺողովուրդ՚ և ՙԱզգ՚, ՙԱզգային ծագում՚ ՙԱզգային պատկանելությ...
Կարդալ
2012
10
Հունվ
»18:17
Բրիտներ
Article image Բրիտներ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott