Read
«ՔԱՐԱՀՈՒՆՋ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
vachagan.vahradyan
Logo

ԱԶԳԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Article image Գիտական-աշխարհայացքային հավակնություն ունեցող բանավեճ-քննարկումներում և հրապարակային ելույթներում հաճախ ենք օգտագործում բառեր կամ, գիտական լեզվով ասած, տերմիններ, որոնց նշանակությունը թվում է լիովին ակնհայտ: Իրականության փորձը, սակայն, ցույց է տալիս, որ շատ դեպքերում նման հասկացությունների մասին ինտուիտիվ պատկերացումները անճշտությունների, հակասությունների և թյուրիմացությունների աղբյուր են հանդիսանում: Այդպիսի բառ-հասկացություններից են` ՙԺողովուրդ՚ և ՙԱզգ՚, ՙԱզգային ծագում՚ ՙԱզգային պատկանելություն՚, ՙԾննդավայր՚ և ՙՀայրենիք՚, ՙԱնկախություն՚ և այլն:

ԺՈՂՈՎՈՒՐԴ

Հայերենում այս բառը մի քանի իմաստով է օգտագործվում: Այդ թվում նաև ցեղային (էթնիկ) իմաստով:

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՑԵՂԱՅԻՆ (ԷԹՆԻԿ) ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻՑ ՄԵԿՆ Է: ԱՅՆ ԲՆՈՒԹԱԳՐՎՈՒՄ Է առաջին հերթին ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ԼԵԶՎԱԿԱՆ, ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅԱՄԲ:

Կարող է թվալ, թե մեր սահմանման մեջ հակասություն կա, քանի որ կան բազմաթիվ ժողովուրդներ (այդ թվում և մենք` հայերս), որոնք հիմա տարածքային ընդհանրություն չունեն, սակայն այդուհանդերձ համարվում են մեկ ժողովուրդ: Նույնն է նաև լեզվի, ծագումնաբանության և մշակույթի ընդհանրության հարցը: Ուրեմն ինչպե±ս պետք է հասկանալ այս սահմանումը: Բանն այն է, որ սահմանման մեջ խոսքը գնում է ժողովրդակերտ գործընթացների համար ժամանակային բավարար (երկար) հատվածների մասին:

Քաջ հայտնի են այսպես կոչված երկրորդային, երրորդային և այլն ժողովուրդների ձևավորման օրենքները: Նոր ժողովուրդները որպես կանոն առաջանում են, որքան էլ զարմանալի թվա` ինչպես բաժանարար, այնպես էլ միավորիչ գործընթացների շնորհիվ©

Ինչ-ինչ պատճառներով մի, հաճախ արդեն ձևավորված ժողովրդից տարանջատվում է (արտագաղթում կամ մեկուսանում է իր գավառական տարածքում) նրա որոշ մասը: Բնական ու արհեստական տարաբնույթ գործոնների ազդեցության ներքո մեկ ժողովրդի տարանջատված մասերը զարգանում են տարբեր արագությամբ և տարբեր ուղղություններով: Եթե տարանջատումը շարունակվում է բավականաչափ երկար ժամանակ, ապա ժողովրդի երկու մասերի միջև` շփվելու ճանապարհին, ի հայտ են գալիս ու զարգանում որոշակի անջրպետներ: Փոխշփման բացակայությունը հիմքեր է ստեղծում երկու մասերից մեկի կամ երկուսի կողմից նոր ինքնանույնացման համար: Այսպիսով նրանք սկսում են իրենց զգալ-ընկալել որպես, ճիշտ է, իրար մոտ, բայց այնուամենայնիվ իրարից տարբեր լեզուներ ու մշակույթներ ունեցող, իրարից միանգամայն տարբեր ժողովուրդներ:

Սա այն դեպքն է, երբ նոր ժողովուրդը ձևավորվում է բաժանարար ուղիով, մնալով անգամ ծագումնաբանորեն համասեռ: Դիտարկենք միավորիչ գործընթացի դեպքը`

Ինչ-ինչ պատճառներով երկու կամ ավելի ժողովուրդներ կամ ցեղեր (անգամ տարբեր ռասաներ ներկայացնելով) հայտնվում են ընդհանուր տարածքի սահմաններում: Եթե կողք-կողքի ապրելը լինում է ոչ կամ քիչ կոնֆլիկտային և երբ չկան տարանջատման արհեստական պատճառներ (ասենք, կրոնական) ապա ժամանակի ընթացքում ամենից հաճախ տեղի է ունենում հետևյալը` կիրառվող լեզուներից մեկը դառնում է միջցեղային շփման լեզու և սկսում է գերիշխել մյուսների նկատմամբ: Դա համարյա բոլոր դեպքերում լինում է իշխանական լծակներ ունեցող ժողովրդի լեզուն: Մյուս լեզուները աստիճանաբար դուրս են մղվում օգտագործման ասպարեզից: Հետզհետե ավելի ու ավելի հաճախանում են միջցեղային ամուսնությունները, առաջանում են ընդհանուր ավանդույթներ և մշակույթ: Աստիճանաբար նրանց մոտ ձևավորվում է ինքնանույնացման գիտակցում` իբրև միասնական ժողովուրդ, չնայած նրանց ի սկզբանե տարբեր ռասայական ծագմանը:

Կարևոր է ընդգծել, որ ժողովրդի վերջնական ձևավորումը երկու դեպքում էլ հիմնված է իր ընդհանրության ինքնանույնացման, ինքնագիտակցման, ինքնագիտակցության վրա:

Ինչ վերաբերվում է առաջնային ժողովուրդների առաջացմանը, որոնց թվին, անշուշտ, պատկանում է նաև հայ ժողովուրդը, ապա այդ գործընթացների նկարագրությունը դուրս է հոդվածի սահմաններից:

ԱԶԳ
Պետք է նշել, որ համաշխարհային գիտական գրականության մեջ չկա բոլոր մասնագետների կամ գոնե նրանց մեծամասնության կողմից ընդունված սահմանում: Այնուամենայնիվ, սահմանումների առկա բազմազանության մեջ կարելի է ուրվագծել երկու մոտեցում:

Արևմտյան քաղաքագիտական ավանդույթը (որն ի դեպ շատ ագրեսիվ ներթափանցում է ամենուր) այնպես է սահմանում ՙազգ՚ հասկացությունը, որ այն կապվում է պետականության առկայության հետ: Այդպիսի սահմանման տիպիկ օրինակ կարող է հանդիսանալ հետևյալը` ՙԱզգը իր կազմով բազմաէթնիկ մի գոյացություն է, որի հիմնական հայտանիշներն են տարածքը և քաղաքացիությունը՚ [В.А.Тишков. Межнациональные отношения в Российской Федерации. Доклад на заседании Президиума РАН 23 фев. 1993г., с.15]:

Պետք է ասել, սակայն, որ առնվազն մեր` հայերիս հասարակական գիտակցության մեջ ազգը այլ կերպ է ընկալվում` առանց քաղաքացիության հետ որևէ կապի: Այդ է վկայում, օրինակ, ՙՄեկ ազգ` մեկ մշակույթ՚ կարգախոսի ներքո մի քանի տարի շարունակաբար անցկացվող և սփյուռքահայությունը ընդգրկող փառատոնը: Այն, ի դեպ, բարոյապես հովանավորվում է ՀՀ կառավարության կողմից: Այլ կերպ ասած, պետականորեն ընդունվում է, որ ողջ աշխարհասփյուռ հայ ժողովրդի բոլոր հատվածները միասին վերցված, անկախ նրանց քաղաքացիությունից, ընկալվում են որպես մեկ միասնական հայ ազգ:

Չնայած դրան, անհասկանալի արևմտամոլությամբ շարունակվում է որոշ, անգամ շատ կարևոր, ոլորտներում ՙազգ՚ ու ՙպետություն՚ բառերի, որպես հոմանիշների օգտագործումը: Օրինակ`

Ազգային Ժողով:
Եթե այդպես է կոչվում, ուրեմն այնտեղ պետք է ներկայացված լինի ողջ հայ ազգը, նրա բոլոր հատվածները` բոլոր գաղթօջախները: Սակայն այն հաստատությունը, որը հիմա կոչվում է ՙԱզգային Ժողով՚ կազմվում է միայն ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված պատգամավորներից, որոնք ևս ՀՀ քաղաքացիներ են, ընդ որում անկախ նրանց ազգային պատկանելությունից: Ուրեմն այն պետք է կոչվի Հայաստանի Պետական Գերագույն Ժողով կամ ուղղակի` Հայաստանի Խորհրդարան:
Ազգային Գրադարան:
Եթե այդպես է կոչվում, ապա
-կամ այն պատկանում է ազգին, սակայն ազգը իրավաբանական անձ չէ, ուրեմն և սեփականություն (իրավաբանական իմաստով) չի կարող ունենալ,
-կամ նրանից օգտվելու իրավունք պետք է ունենան միայն հայազգի մարդիկ, իսկ սա արդեն ազգային խտրականություն է հիշեցնում, ինչը մերժելի է,
-կամ այնտեղ պետք է հավաքված լինի միայն հայ ազգային գրականություն: Բայց դա այդպես չէ և չի էլ կարող այդպես լինել, քանի որ դա ազգային կաղապարվածություն կնշանակի, ինչը նույնպես անընդունելի է:

Ուրեմն այն պետք է կոչվի կամ սեփականատիրոջ, տվյալ դեպքում` պետության, անունով` Հայաստանի Պետական Գրադարան, կամ նրանից օգտվելու իրավունք ունեցողներին նշելու իմաստով
Հայաստանի Հանրային Գրադարան:
Մարզաձևի Ազգային հավաքական,
Գիտությունների Ազգային Ակադեմիա և այլն և այլն:
Իմաստ չունի ՙազգային՚ բառի թյուր օգտագործման բոլոր դեպքերը մանրամասն դիտարկել և համապատասխան առաջարկություններ անել (դրա համար գոյություն ունի Տերմինաբանական կոմիտե): Զարմանալի է, թե ինչպես են Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Նախագահությունում նստող մեր մեծանուն գիտնականները այդքան հեշտությամբ ընկել տերմինաբանական այդ (թեկուզ և ոչ այնքան պարզ) ծուղակը: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանյան Դաշնությունում գիտնականները ավելի շրջահայաց են գտնվել© իրենց Ակադեմիան համեստորեն անվանել են այսպես` Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիա:

Այսպիսով գործ ունենք տարբեր երանգավորումներով ՙազգ՚ հասկացության քաղաքականացման հետ, այն է` ՙազգ՚ և ՙպետություն՚ հասկացությունների նույնացման հետ: Այս տեսակետի խոցելիությունը ակնհայտ է` ազգի այդպիսի սահմանումից, այսինքն` ՙազգ՚-ի և ՙպետության՚ նույնացումից, բխում է, որ նույնացվում են նաև ՙազգային պատկանելություն՚ և ՙպետության քաղաքացիություն՚ հասկացությունները: Իսկ սա արդեն բացարձակ անհեթեթություն է, քանի որ հակասում է առողջ բանականությանը: Ոչ մի մարդու մտքով անգամ չի անցնում, որ երբ նա մի պետության քաղաքացիությունից դոււրս է գալիս և դառնում է մեկ այլ պետության քաղաքացի, դրանով իսկ փոխում է իր ազգային պատկանելությունը: Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, ասենք օրինակ, Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ցանկացած հային ասեք, որ դրանով նա փոխել է իր ազգային պատկանելությունը և նա դա կդիտի իբրև անձնական վիրավորանք:

Մյուս տեսակետը կապում է ՙազգ՚ հասկացությունը ժողովրդի ընդհանրական մտածելակերպի հետ: Ընդ որում մտածելակերպի տակ հասկանում են մշակույթը, ավանդույթները, տնտեսական կազմակերպման մոդելները, կրոնա-բարոյական արժեքները և այլն (G.F. Rashton.//“Research in Biopolitics”, v. V. 1997, p. 47): Նման մոտեցումը չի տարբերակում ՙժողովուրդ՚ և ՙազգ՚ հասկացությունները:
Այս տեսակետի մեկ այլ տարբերակում այդ նույնությունը վերացվում է զարգացման գաղափարի շնորհիվ: Ազգ է համարվում այն էթնոսը կամ որ նույնն է` ժողովուրդը, որը հասել է զարգացման որոշակի մակարդակի, որն ապահովված է էթնոսի, պետության, քաղաքացիական հասարակության և մարդու ոչ մեխանիկական միասնությամբ (Э. Поздняков, Нация, национализм, национальные интересы, М.:"Прогресс-культура", 1994): Այս տեսակետի թերությունների շարքում կարելի է նշել` ՙքաղաքացիական հասարակություն՚ և ՙոչ մեխանիկական միասնություն՚ տերմինների ոչ միարժեքությունը: Սակայն, սահմանման հիմնական թերությունն այն է, որ ցանկացած ժողովրդի սփյուռք զրկվում է ազգ լինելու հնարավորությունից:

Մեր մոտեցման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ ՙժողովուրդ՚ և ՙազգ՚ հասկացությունները դիալեկտիկ ամբողջություն են կազմում: Եթե ժողովուրդը այդ ամբողջության նյութեղեն բաղադրիչն է, ապա ազգը` ոգեղենն է: Չկա ազգ առանց ժողովուրդ (կրկնեմ` էթնիկ իմաստով) և չկա ժողովուրդ առանց ազգային զգացումների© դիալեկտիկան նրանում է, որ վերջինս աստիճանավորված է: Այսինքն` կարող է համեմատաբար թույլ կամ ուժեղ, արտահայտված դրսևորումներ ունենալ:

ՑԵՂԱՅԻՆ (ԷԹՆԻԿ) ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՈՉՎՈՒՄ Է ԱԶԳ:
Կամ, օգտագործելով Նժդեհի խոսքը` ՑԵՂԱԿՐՈՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՈՉՎՈՒՄ Է ԱԶԳ:
Գերադասում ենք օգտագործել ՙցեղային ինքնագիտակցություն՚ տերմինը ՙցեղակրոն՚-ի փոխարեն, որովհետև այն ավելի հեշտ է ենթարկվում գիտական վերլուծության:

ՙԱԶԳ՚ հասկացությունը այնպես է հարաբերվում ՙԺՈՂՈՎՈՒՐԴ՚ հասկացության հետ ինչպես որ ՙԱՆՁ՚ (ՙանհատականություն՚) հասկացությունն է հարաբերվում ՙՄԱՐԴ՚ (որպես կենսաբանական օրգանիզմ) հասկացության հետ:
Ինչպես մարդու անձ-անհատականությունը բնութագրվում է մի կողմից` հոգե-ֆիզիոլոգիական պարամետրերով (ինտրավերտություն-էքստրավերտություն և այլն) մյուս կողմից` նրա բարոյա-կամային հատկանիշներով, կենսափորձով, գիտելիքների ընդհանուր պաշարով, ներքնաշխարհի հարստությամբ ու խորությամբ և, իհարկե, նրա կատարած գործերով: Նույնպես էլ ազգը բնութագրվում է տվյալ ժողովրդի, որպես ամբողջության, բարոյա-կամային հատկանիշներով, նրա աշխարհընկալման խորությամբ, նրա կողմից ավանդաբար արմատավորվող արժեհամակարգով և, իհարկե, համաշխարհային քաղաքակրթության և մշակույթի գանձարանը կատարած ներդրման չափով:

Երբ է ժողովուրդը դառնում ազգ: Եվ հնարավո±ր է արդյոք հակառակ ընթացքը` կարո±ղ է ազգը դառնալ սոսկ ժողովուրդ:

Հետևելով առաջարկված մարդ-անձ, ժողովուրդ-ազգ զուգահեռին, ընդհանրացնենք գերմանացի փիլիսոփա Կանտի հետևյալ դիտարկումը. ՙՄարդը դառնում է անձ ինքնագիտակցության շնորհիվ, ինչը նրան տարբերում է կենդանիներից և թույլ է տալիս ազատորեն ենթարկել իր ՙԵՍ՚-ը բարոյական օրենքին …՚: Խոսքը միայն այն օրենքների մասին է, ՙ… որոնք նա ինքն է իր համար (կամ ուրիշների հետ համատեղ) հաստատում՚ (Кант И., Труды т. 4, ч. 2, М., 1965, с 132):

Ժողովուրդը դառնում է ազգ ցեղային (էթնիկ) ինքնագիտակցության շնորհիվ, երբ կարողանում է տարբերակել ինքն իրեն (էթնիկ և մշակութային-աշխարհայացքային իմաստով) այլ մարդկային հանրույթներից և, հաստատելով իր ներքին (այն է` հասարակության մեջ կիրառվող ու արմատավորվող) ու արտաքին (այն է` այլ ժողովուրդների և ազգերի հետ հարաբերվելու) բարոյական նորմերն ու օրենքները, կարողանում է ազատորեն ենթարկվել այդ օրենքներին:

Անձը սկզբնավորվում է ելնելով տվյալ մարդու ժառանգական (գենետիկ) առանձնահատկություններից: Այն ձևավորվում է ու ամրանում դաստիարակման և ինքնադաստիարակման միջոցով, զարգանում է ու հարստանում կենսափորձի ձեռք բերման հետ: Միաժամանակ, կամա թե ակամա, ուրվագծվում է ամեն մարդ-անձի անհատական աշխարհընկալումը և արժեհամակարգը, այլ կերպ ասած` իր ՙանձնային գաղափարախոսությունը՚ կամ, ըստ Կանտի, ՙբարոյական օրենքը՚, ինչին էլ, մարդ-անձը ՙկարողանում է ազատորեն ենթարկել իր ՙԵՍ՚-ը՚:

Նույնը կարելի է ասել ազգի մասին:

Ազգը սկզբնավորվում է ելնելով տվյալ ժողովրդի ռասայական (ոչ միայն արտաքին մարդաբանական) գենետիկ առանձնահատկություններից: Այն ձևավորվում է ու ամրանում դարերի ընթացքում չընդհատվող պետականության և պետական օրենսդրության միջոցով, իր պատմության ընթացքում զարգանում է և իմաստնանում: Միաժամանակ, կամա թե ակամա, ուրվագծվում է ամեն ժողովուրդ-ազգի ուրույն աշխարհընկալումը և արժեհամակարգը, այլ կերպ ասած` նրա ՙազգային գաղափարախոսությունը՚ ¥Վահրադյան Վ., Ազգային գաղափարախոսության հարցի առնչությամբ, Երևան, 1995, էջ 58¤:
Հնարավոր է, իհարկե, և հակառակ ընթացքը: Արտաքին և ներքին տարաբնույթ ավերիչ ազդեցությունների ներքո մարդ-անհատականություն-անձը կարող է կորցնել իրեն հատուկ բարոյակամային հատկանիշները, դառնալ մի դեպքում հանցագործ, մեկ այլ դեպքում` տարբեր մոլուցքների գերի: Իսկ անձնային հատկությունների և անհատականության կորստյան ծայրահեղ դրսևորումը զոմբի-էակն է:
Նույն կերպ, ինչ-ինչ պատճառներով, ազգը կորցնելով կամ ի սկզբանե չստեղծելով բարձր բարոյական նորմեր, դառնում է ցեղասպան` եղեռնագործ ազգ (Барсегов Ю. Геноцид армян преступление по международному праву. М., 2000, с. 23): Դասական օրինակ կարող է հանդիսանալ թուրք ազգը (Kuper L., Genocide. Its Political Use in the Twentieth Century. Yale University Press, 1981, p.102): Իսկ կորցնելով իր կամային հատկությունները դառնում է ստրկամիտ ու օտարամոլ ժողովուրդ (ինչպես, օրինակ, հայերը XVII - XIX դարերում ) և ի վերջո վերանում պատմության թատերաբեմից: Ազգի հետաճի (դեգրադացիայի) ծայրահեղ դրսևորումը կոսմոպոլիտիզմն է:

ԱԶԳԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ

Մենք տարբերակում ենք նաև ազգային ծագում և ազգային պատկանելություն հասկացությունները: Այդպիսի տարբերակման անհրաժեշտությունը հիմնավորելու համար բերենք մի քանի ցայտուն օրինակներ: Թուրքական ենիչերիների բանակը կազմվում էր այլազգի (այդ թվում և հիմնականում հայ) որբ մնացած երեխաներից, որոնց դաստիարակում էին թուրքական ոգով: Ինչպես հայտնի է` ենիչերիներն աչքի էին ընկնում քաջությամբ և անգութ վայրագությամբ: Արդյո±ք կարելի է ասել, որ նրանք հայեր էին այս հասկացության լրիվ իմաստով: Ո°չ, իհարկե` ո°չ: Սակայն անվերապահորեն կարող ենք պնդել, որ նրանք հայկական ծագում ունեին:

Հիշենք նաև բազմաթիվ այլևայլ ասպարեզներում փայլատակող առաջին մեծության աստղերին, որոնք ունեն հայ ծնողներ, սակայն ծնվել, ապրել ու ապրում են աշխարհի տարբեր երկրներում: Այդ երկրներում են կրթվել ու ձևավորվել որպես անձ-անհատականություն: Կրում են այդ տեղանքների մշակույթների խոր ազդեցությունը: Այդ ու այլ պատճառներով իրենք իրենց հայ չզգացող և չճանաչող այնպիսի մարդիկ, ինչպիսիք են` Անրի Թրուայան, Եվգենի Պետրոսյանը, Ֆիլիպ Կիրկորովը, Անդրե Աղասին, Գարի Գասպարովը, Էլիոնորա Դուզեն, Գրեգորի Փեկը, Մայքլ դե Բեյքին, Ժիրայր Լիպարիտյանը, ու նրանց նման շատ ուրիշներ: Կարո±ղ ենք արդյոք նրանց ՀԱՅ անվանել: Ո°չ, իհարկե` ո°չ: Սակայն ակնհայտ է, որ նրանց կարելի է և պետք է որակել որպես ծագումով հայեր:
Ուրեմն`
ԱԶԳԱՅԻՆ ԾԱԳՈՒՄԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ՏՎՅԱԼ ՄԱՐԴ-ԱՆՀԱՏԻ ԳԵՆԵՏԻԿ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՏՎՅԱԼ ԱԶԳԻ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ:

Պետք է նշել, որ ՙազգային ծագում՚ տերմինին զուգահեռ Արևմուտքում ընդունված է օգտագործել ՙէթնիկ ծագում՚ բառակապակցությունը: Այն հնարավորություն է տալիս, այնուամենայնիվ, տարբերել իրենց սահմանմամբ ազգ կազմող քաղաքացիների ռասայական առանձնահատկությունները: Իմաստային նույնությունն այստեղ թվացյալ է: Էմոցիոնալ վեկտորները հակառակ ուղղվածություն ունեն:

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՆ ՄԻ ԻՐԵՆ ՀԱՅ (նույնն է ցանկացած ուրիշ ազգի պարագայում) ԳԻՏԱԿՑՈՂ ՄԱՐԴ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՐԵՆ Ի ՍՐՏԷ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՀԱՄԱՐ ՄԵԾ ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ Է ԱՅՆ, ՈՐ ԻՆՔԸ ՀԱՅ-ԱՐԻԱՑԻ Է, այլ ոչ թե մեկ ուրիշ ազգի ներկացուցիչ:
Սա է ազգային ինքնագիտակցություն տերմինի հիմնական բովանդակությունը:
Այս հասկացությունը ոչ միայն որակական այլև քանակական բնույթ ունի: Ազգային ինքնագիտակցության աստիճանը կամ ուժը ուղիղ համեմատական է երկու բաղադրիչների արտահայտվածությանը:

-Առաջին բաղադրիչը սուբյեկտիվորեն դրական (կամ շատ հազվադեպ` բացասական) վերաբերմունքն է իր իսկ կենսաբանական ծագմանը: Այն ենթագիտակցական բնույթ ունի, իսկ նրա ուժը կախված է ամեն մի որոշակի սուբյեկտի հոգե-ֆիզիոլոգիական կառուցվածքից:

-Երկրորդ բաղադրիչը դա ամեն անհատի համար իր ազգի կողմից դավանվող և արմատավորվող հոգևոր կամ, այլ կերպ` բարոյա-էթիկական արժեքների ճշտության մեջ նրա համոզվածության չափն է (ուժը):

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՎ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է:

ԾՆՆԴԱՎԱՅՐ

ՙԾննդավայր՚ և ՙՀայրենիք՚ հասկացություների հստակ սահմանումը և տարանջատումը կարևորվում է հենց մեզ` հայերիս համար, քանի որ մեր ժողովրդի մեծ մասը ապրում է այլ երկրներում: Սփյուռքը կազմող տարբեր մասերը հատվածաբար տարբեր ծննդավայրեր ունեն: Ամեն մի երկրորդ-երրորդ սերնդի սփյուռքահայի համար իր ծննդավայրը թանկ է ու հարազատ: Նույնացնել ՙԾննդավայր՚ և ՙՀայրենիք՚ հասկացությունները, նշանակում է համարել, որ ֆրանսահայի Հայրենիքը Ֆրանսիան է, Ամերիկահայինը` Ամերիկան, իսկ Հայաստանը` ընդամենը նրանց նախնյաց Ծննդավայր-Հայրենիքը: Հենց սրան է ձգտում արևմտյան ապազգային քաղաքակրթությունը: Օրինակ, ԱՄՆ-ում ընդունված է անգլերեն Faterland (Հայրենիք) բառի փոխարեն, այդ հասկացությունն արտահայտելու համար օգտագործել Homeland (Երկիր որտեղ քո տունն է) բառը: Հակառակ դեպքում կարող ես մեղադրված լինել նացիզմի մեջ:
ՙԾննդավայր՚ հասկացությունը կապված է ամեն անհատի ծնվելու և վաղ հասակից ապրելու կոնկրետ տեղի հետ: Այն արտացոլում է ամեն մարդու հիշողություններն իր մանկության մասին, այն միջավայրի մասին, որում նա մեծացել, դաստիարակվել ու հասունացել է: Դա և° ՙնկարն է մեր այբբենարանում՚ և° ՙերգն է, որ երգում էր մեր մայրը՚ և° ՙընկերներն են հարևան բակից՚: Ռուսական ,С чего начинается Родина?ե չքնաղ երգից այս բառերը (մեր ազատ թարգմանությամբ) լավագույնս են բացահայտում ՙծննդավայր՚ հասկացության էությունը: Այլ կերպ ասած`
ՙԾՆՆԴԱՎԱՅՐ՚ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԱՆՁ-ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ:

ՀԱՅՐԵՆԻՔ

ՙՀայրենիք՚ հասկացությունը կապված է Ազգի ձևավորման, կայացման գործընթացի հետ: Այն հավաքական բնույթ ունի, կապված է ամեն ժողովրդի անցած պատմական ուղու հանգամանքների հետ և ընդգրկում է իր մեջ ամեն կոնկրետ ազգի բոլոր խորհրդանիշները: Այդ թվում` բնապատկերային խորհրդանիշներն են (մեր դեպքում դա Արարատն է, ճապոնացիների համար` Ֆուձիյաման, Ռուսների համար` Վոլգան և այլն` ամեն մեկի համար իրենը), մշակույթի խորհրդանիշներն են (մեր դեպքում` Մեսրոպատառ Այբուբենը, առասպելաբանությունը և այլն), հավատքի խորհրդանիշներն են (Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն), պատմության խորհրդանիշներն են (Հայաստանը Տիգրան Մեծի օրոք, Ավարայրի ճակատամարտը և այլն): Այսպիսով`
ՙՀԱՅՐԵՆԻՔ՚ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ԱՄԵՆ ԱԶԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ:

Եթե Ծննդավայրը ինչպես և ազգային ծագումը չեն ընտրում` դրանք տրված են մեզ ծնողների կողմից այսպես ասած, ժառանգաբար: Ապա ազգային պատկանելությունը ընտրում են, գիտակցված կամ, հաճախ, չգիտակցված: Եվ այնքանով որքանով ընտրված-գիտակցված է ազգային պատկանելությունը, այդքանով նույնաբար ընտրված-գիտակցված է և ՀԱՅՐԵՆԻՔԸ:

Այսպիսով, անկախ այն բանից, թե որտեղ է անհատապես ամեն հայ մարդու ծննդավայրը և ներկայիս բնակության վայրը` Հայաստանի Հանրապետությունում, Իրանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում թե այլուր, հավաքականորեն բոլոր հայերի, այն է` բոլոր իրենց հայ զգացող, հայկական ազգային ինքնագիտակցություն ունեցող մարդկանց ՀԱՅՐԵՆԻՔԸ մեկն է` ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ:
Հայ մարդու անձի ձևավորման, նրա հանճարի բացահայտման և զարգացման համար իդեալական է այն իրավիճակը երբ Ծննդավայրն ու Հայրենիքը համընկնում են կամ առաջինը երկրորդի մասն է կազմում: Կամ, այլ կերպ ասած, երբ համընկնում են ազգային ծագումը և ազգային պատկանելությունը:

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

Այս հասկացությունը հաճախ կապում են պետականության հետ: Ի±նչ է հասկացվում ՙպետական անկախություն՚ տերմինի տակ: Ինտուիտիվ այն ընկալվում է որպես որևէ այլ պետությունից քաղաքական կամ տնտեսական կախվածության բացակայություն: Պետք է ասել, որ բացարձակ անկախ վիճակ անգամ ամենահզոր պետության համար ստեղծել գործնականում հնարավոր չէ: Հնարավոր չէ դա անել անգամ տեսականորեն այն իմաստով, որ դա միայն բացասական ազդեցություն կունենա այդ պետության հետագա զարգացման վրա: Այս պնդման ճշմարտացիությունը ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այնքանով, որքանով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում ազգերի և պետությունների համաշխարհային ընկերակցության ամբողջականացման միտումը: Ես հատուկ ուշադրություն եմ հրավիրում ՙամբողջականացում՚ հասկացության վրա: Ես օգտագործում եմ հենց այդ տերմինը ոչ թե ՙմերձեցում՚-ը կամ ՙմիասնականացում՚-ը, որովհետև ժամանակակից համաշխարհային գործընթացների գումարային վեկտորը ուղղված է դեպի առաջընթաց զարգացում: Իսկ դա նշանակում է, որ, ըստ համակարգերի զարգացման ընդհանուր օրինաչափության, մեր աշխարհը դիտարկված լինելով որպես պետությունների և ազգերի սոցիալական համակարգ ՙգումարային՚ իր վիճակից, այն է` ՙթույլ՚ փոխկապակցված վիճակից, զարգանալով շարժվում է, դեպի ՙուժեղ՚ փոխկապակցվածությամբ բնութագրվող մի վիճակի, որը մենք (հետևելով Յու. Գրիգորյանին ”О Функционировании Многоуровневых Систем.” //www.philosofhistor.narod.ru) անվանում ենք ՙամբողջական՚: Կենսաբանության մեջ այս մակարդակի փոխկապակցված համակարգերը կոչվում են օրգանիզմներ: Այսպես է զարգանում ցանկացած համակարգ, լինի դա ֆիզիկական, կենսաբանական, տնտեսական թե սոցիալական: Իզուր չէ, որ վերջիններիս անքակտելիության աստիճանի փոխկապակցվածությունը նշելու համար դրանց հաճախ անվանում են տնտեսական և սոցիալական օրգանիզմներ:

Հատուկ նշենք, որ համակարգի ամբողջականացումը չի նշանակում նրա բաղադրիչների (մեր դեպքում` ազգերի և պետությունների) համանմանեցում կամ անգամ մերձեցում: Հակառակը: Տեղի են ունենում բաղադրիչ ենթահամակարգերի մասնագիտացման գործընթացներ, համապատասխանաբար իրենց ներքին կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններով: Այսպես, մենք կարող ենք ականատես լինել, թե ինչպես է ՙաշխատանքի համաշխարհային բաժանման միտում՚ ասվածը իրականություն դառնում: Իզուր չէ, որ այդ մասին այդքան շատ է գրվում և խոսվում: Դա բնական երևույթ է և հատուկ է բարձր փոխկապակցվածություն ունեցող համակարգերին: Այդպիսին էր, օրինակ, Սովետական Միության տնտեսական համակարգը: Կային հանրապետություններ, որոնք մասնգիտացած էին, ասենք, բամբակ աճեցնելու գործում, մյուսները մասնագիտացած էին նավթարդյունահանման մեջ և այսպես շարունակ: Մեր հանրապետությունը գնալով ավելի ու ավելի զբաղվում էր հիմնարար գիտությամբ, գիտատար արդյունաբերությամբ և բարձր տեխնոլոգիաների մշակումներով: Բարձրաճաշակ ոգելից խմիչքների արտադրությունը, գինեգործությունը, խաղողագործությունը և ընդհանրապես պտղային այգեգործությունը, որոնք քսաներորդ դարի սկզբին մեր արդյունաբերության հիմքն էին կազմում, գնալով ավելի ու ավելի ազգային խորհրդանիշի բնույթ էին ստանում, ինչպես, ասենք, ազգային կիրառական արվեստը:
Չնայած այն հանգամանքին, որ Սովետական Միությունում ամեն ինչ, այդ թվում նաև հանրապետությունների և ռեգիոնների զարգացման հեռանկարային ուղիները, նախօրոք ծրագրվում էին Կրեմլի ստրատեգների կողմից և ծառայեցվում էին վերջին հաշվով Սովետական կայսերական շահերին, պետք է ասել, սակայն, որ հիմնականում այդ ծրագրերը բավականին օբյեկտիվ հիմնավորում ունեին թե° գիտական և թե° քաղաքական առումներով:

Այդքանով հանդերձ այդ ռազմավարական զարգացման ծրագրերը մեծապես նպաստեցին Սովետական համարյա բոլոր հանրապետությունների նյութական և մշակութային բարգավաճմանը: Այդ և, որքան էլ զարմանալի թվա, մեղմ արտահայտված ռուսականացման միտումի պատճառներով արթնացավ և թափ հավաքեց այդ հանրապետությունների տիտղոսային ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունը: Հենց դա էլ ծնեց կենտրոնախույս ուժեր և անկախության երազանքներ: Այս ամենը և կայսրական ղեկավարության ռազմավարական կոպիտ սխալները ազգային, քաղաքական և տնտեսական բարեփոխումների ասպարեզներում բերեցին Կայսրության փլուզմանը:

Ինչպես տեսանք բարձր աստիճանի փոխկապվածություն ունեցող Սովետական Միություն կոչված տնտեսական համակարգը չբերեց այն կազմող հանրապետությունների ոչ համանմանեցմանը ոչ էլ անգամ մերձեցմանը:

Կարելի է բերել նաև ուրիշ օրինակներ կենսաբանական և սոցիալական համակարգերից, սակայն սահմանափակվենք այսքանով: Ասվածից ուղղակիորեն բխում է, որ ժամանակակից և առավել ևս ապագա աշխարհում
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ ՈՐՊԵՍ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ :
Իսկ պետական ղեկավարման արվեստը կայանում է այսպիսով նրանում, որ բարձրացվի երկրի անկախության աստիճանը: Այսինքն, ամեն պահին պետք է պահպանվի և անընդհատ ընդլայնվի մեր պետության ռազմա-քաղաքական և ֆինանսա-տնտեսական կախվածությունների ընտրության հնարավորությունը: Եվ պետք է ձգտել այն իրավիճակին, որ այդ կախվածությունները դարձվեն կամ ի սկզբանէ ընտրվեն այնպես, որ նրանք լինեն փոխկախվածություններ: Այլ լեզվով ասած, մեր փոխկախվածությունները ըստ էության մեր կողմից ձեռք բերված փոխշահավետ ռազմա-քաղաական և տնտեսական կապերն են համաշխարհային քաղաքական և տնտեսական դաշտերում գործող սուբյեկտների հետ:

Հեղինակ` կ.գ.թ. Վաչագան Վահրադյան

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3242
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2012
22
Հուն
»15:49
АВТОРСКИЕ ПЕРЕВОДЫ АРМЯНСКИХ П ...
Article image НАС МАЛО, НО МЫ АРМЯНЕ (отрывок) Паруйр Севак Мало нас, но мы армяне – это знаем. Превыше никого себя не почитаем. Просто, давай признаемся мой брат, Что мы и только мы имеем Арарат. И что у нас – в голубизне севанских вод Копию с себя снимает небосвод. Просто, здесь у нас Давид сражался. Просто, здесь у нас Нарек писался… Просто в жизни нашей вековой, Когда сильны мы были – дух был боевой Мы никого в рабов не превращали, И от ударов наших народы не страдали. Вот книгами мы...
Կարդալ
2012
29
Մայ
»02:28
ПОЩЕЧИНА
Article image - Это сделал твой род, детка. – Сказал мне дед Вардан, сразу же утром, как только он меня увидел во второй день нашего приезда в деревню Мсмна, что в Карабахе. Я с раннего детства знала деда Вардана. Он часто захаживал к моему прадедушке Аваку. Обычно это бывало под вечер, скорее к темноте. Прабабушка моя Эрикназ, которую мы просто называли бабушкой, знала, зачем он заходит и, потому не спрашивая: «Что вы будете пить, и будете ли ужинать вообще?», всегда молча, накрывала на стол. Обычно, они ...
Կարդալ
2012
24
Հունվ
»20:44
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆՈւՆԸ (Ծագումն ...
Article image Երևան դարձած իմ Էրեբունի … Պարույր Սևակ Մեր քաղաքի անվան ծագումը ժողովրդական բանահյուսությունը կապում է բիբլիական Նոյի հետ: Թերևս, ամեն հայ, դեռ մանուկ հասակից, լսել է այդ զրույցը: Այդ թվում նաև ես: Ինձ հասած պատումը հետևյալն է. ՙԵրբ համաշխարհային ջրհեղեղի ջրերը հետ քաշվեցին և Նոյն իր ընտանիքով իջնում էր Մասիս սարից, նա տեսավ առաջին ցամաքն ու բացականչեց. ՙԵրևաց…՚ Դրանից հետո այդ վայրը կոչվել է Երևան:՚ Քաջ հիշում եմ, որ իմ հարցին թե. ՙՆոյը հայերե՞ն արտասանեց այդ բառը՚, ես հստակ պատասխան չստ...
Կարդալ
2012
10
Հունվ
»18:17
Բրիտներ
Article image Բրիտներ...
Կարդալ
2012
10
Հունվ
»15:18
Genova
Article image Genova...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott