grigor.brutyan
Logo

ՈՐՈՇ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՇԱՊԱՏՈՒՄ ՀԷՔԵԱԹՆԵՐՈՒՄ. մաս Ա

Article image Որպէս բացառիկ խոր անցեալից մեզ հասած մշակութային իրողութիւններ, ժողովրդական հէքեաթները, յատկապէս՝ հրաշապատում հէքեաթները, կարող են ծառայել իբրեւ այլ աղբիւրներում բացակայող յոյժ արժէքաւոր տեղեկոյթի եզակի աղբիւր իրենց ակունքներին ժամանակակից մշակութային իրողութիւնների մասին: Թէպէտ շատ հետազօտողներ տարբեր առիթներով անդրադարձել են հայկական ժողովրդական հէքեաթներին, այդուհանդերձ, դրանք հարկ եղած չափով ուշադրութեան չեն արժանացել հայկական հնագոյն հաւատալիքների, տիեզերական եւ ժամանակային պատկերացումների ու դիցաբանութեան ուսումնասիրման առումով: Պատճառը, թերեւս, այն է, որ հէքեաթներից խուսափել են «նոր ժամանակներում փոխառուած օտարամուտ տարրերի առանձնացման հարցում չսխալուելու նպատակով»: Եւ սա էլ գալիս է նրանից, որ համարուել է, թէ հէքեաթները «առաւել հեշտութեամբ են անցնում մի ժողովրդից միւսին, եւ մանաւանդ, նրանց մէջ պատմուած ամեն ինչին չէ, որ հաւատ են ընծայում, թէեւ շատ հէքեաթներ կարող են բոլորովին հին բաներ պարունակել, ինչպէս եւ պարունակում են»[1] (ընդգծումը իմն է - Գ. Բ.): Այդուհանդերձ, հայ ժողովրդական հէքեաթների պարունակած որոշ տեղեկութիւններ ուսումնասիրուել են, եւ որոշ բան դուրս է կորզուել նրանցից: Սակայն նրանց պարունակած տեղեկոյթի մի կարեւոր բաղադրիչը տակաւին բաւարար հետազօտուած չէ: Խօսքն այն օրացուցային ու տիեզերական պատկերացումների մասին է, որոնք ժամանակակից են այդ հէքեաթների ակունքներին եւ որոնց մասին, ինչպէս ստորեւ կը տեսն ենք, այս աղբիւրները պարունակում են մեծ ծաւալի յոյժ կարեւոր տեղեկոյթ:

Անշուշտ, մեզ հասած հայկական բոլոր հէքեաթները այս տեսանկիւնից քննելը շատ շահեկան կը լինէր հնագոյն օրացուցային ու տիեզերական պատկերացումները բեկոր առ բեկոր հաւաքելու, ի մի բերելու եւ ի վերջոյ անցեալի օրացուցային պատկերացումն երն ամբողջապէս վերականգնելու առումով: Միեւնոյն ժամանակ, սակայն, դա շատ մեծ ծաւալի աշխատանք է, որ ներկայումս դուրս է իմ սուղ հնարաւորութիւններից: Ուստի, այստեղ կը սահմանափակուեմ միայն որոշ հէքեաթների քննութեամբ[2]:

Մեզ հետաքրքրող խնդրի առումով առաւել հետաքրքիր է «Սինամ թագաւորի հէքեաթը», որի հիմնական նիւթը գրառուած է նաեւ «Սըմաւոն թագաւոր եւ Գիւլ» խորագրով հէքեաթում3: Այս հէքեաթը իր որոշ դրուագներով շատ սերտ աղերսներ ունի նաեւ Սասնայ Ծռեր դիցավէպի (յատկապէս սրա առաջին ճիւղի) հետ: Համառօտ ներկայացնենք հէքեաթի մեզ հետաքրքրող դրուագները:

Զանց առնելով հէքեաթի սկզբնամասը, որ մեր խնդրին չառնչուող անկախ պատմութիւն է4, բուն հրաշապատում մասը սկսւում է տղայի եւ իր նշանածի փախուստով: Տղան ու աղջիկը գիշերով ճանապարհը կորցնում են, մնում գիշերելու մի սարի գլխին: Առաւօտ եան զարթնում-տեսնում են, որ մի վիշապ շրջապատել է իրենց, գլուխը դրել պոչի վրայ: Տղան ուզում է թրով կռուել վիշապի հետ, սակայն վիշապը բացատրում է, որ իր դէմ անզօր են թէ՛ ինքը եւ թէ՛ իր զէնքը: Պահանջում է որպէս «փրկագին» գնալբերել իր համար Սինամ[5] թագաւորի եւ իր կնոջ՝ Գիւլի պատմութիւնը եւ իբրեւ առաջադրանքի կատարման երաշխիք` տղայի նշանածին պահում է իր մօտ պատանդ:

Մի տարբերակում տղան Սինամ թագաւորի քաղաքը որոնելիս հանդիպում է 3 ջրաղացպան եղբայրների: Սրանցից կրտսերը 30000 տարեկան է եւ չի լսել Սինամի մասին: Միջնեկը 40000 տարեկան է եւ դարձեալ չգիտի Սինամի տեղը: Իսկ աւագը 60000 տարեկան է եւ յիշում է, որ գրկի երեխա եղած ժամանակ մի աղմուկ է լսուել, եւ իր մայրն ասել է, թէ դա Սինամ թագաւորն է, որ գնացել է 40 ծովի կղզին:

Յօդուածը շատ չուռճացնելու համար սրան յաջորդող իրադարձութիւնների շարադրանքն ու քննութիւնը թողնենք շարքիս յաջորդ յօդուածին եւ այստեղ փորձենք քննութեան առնել միայն Սինամի պատմութեան օրացուցային — տիեզերաբանական կողմը:

Արդ քննենք Սինամ թագաւորի պատմութիւնը առանձին:

Թռչունի օգնութեամբ Սինամի կղզին հասնելուց յետոյ տղան ծանօթանում է Սինամ թագաւորի հետ եւ իմանում վերջինիս պատմութիւնը, որ հետեւեալն է:

Սինամը հայերի թագաւոր է եղել: Ունեցել է 3 ձի. մինը՝ կրակից, միւսը՝ քամուց եւ երրոր դը՝ կայծակից (կամ ջրից) ծնուած: Ձիերի նիհարելու պատճառով Սինամը գլխատել է 29 ձիապանների: 30-րդը նրան յուշել է ձիերի նիհարելու պատճառը գտնելու միջոցը: Սին ամը պարզել է, որ իր սիրելի կինը՝ Գիւլը, դաւաճանում է իրեն: Երբ թագաւորը բացայայտել է դաւաճանութիւնը եւ փորձել է պատժել դաւաճանին, Գիւլը կախարդական գաւազանով Սինամին դարձրել է գայլ՝ 7 տարի, ապա էշ՝ եւս 7 տարի, ապա արագիլ՝ եւս 7 տարի եւ վերջն էլ շուն՝ դարձեալ 7 տարի: Ի վերջոյ Սինամը ազատուել է այս փորձանքն երից վաճառականի (հացթուխի) աղջկայ օգնութեամբ, վերստին դարձել է մարդ, պատժ ել չարագործներին. կնոջ սիրեկանին դարձրել է փուշ, զոքանչին՝ ագռաւ, կնոջն էլ՝ խնձոր: Այս ամենից յետոյ Սինամը Աստծուն խնդրել է տանել իրեն 40 ծովի կղզին, որ մարդու երես չտեսնի եւ դրանից յետոյ ապրել է այդտեղ:

Տղան պատմութիւնն իմանալուց յետոյ նոյն թռչունի[6] օգնութեամբ փախչում է. Սինամը, տեսնելով, որ իր գաղտնիքը պիտի տարածուի, իրեն ծովն է գցում՝ մեռնում: Տղան գալիս է, պատմում այս ամենը վիշապին, սա պատռում է կաշին, միջից դուրս է գալիս մի սիրուն աղջիկ:

Նախքան առաջ անցնելը, համարակալենք մեզ հետաքրքրող հէքեաթի տարբերակն երը լատինական տառերով եւ աղիւսակի տեսքով ներկայացնենք հէքեաթի` մեզ հետաքրքրող տուեալներն ըստ այդ տարբերակների: Ահա մեզ հետաքրքրող հէքեաթների անունները, աղբիւրները եւ մեր տուած համարները.

Zoom Image

Իսկ այս հէքեաթների պարունակած որոշ տուեալների եւ դրանց տարբերակների ցուցակն ըստ աղբիւրների հետեւեալն է.

Zoom Image

Սինամին վերաբերող համարեա բոլոր թուերը օրացուցային իմաստ ունեն: Այսպէս.
Zoom Image

Սինամն ունեցել է 3 ձի եւ 30 ձիապան (որոնցից 29-ին սպանել է, վերջինից իմացել կնոջ գաղտնիքի մասին): Կախարդուած վիճակում մնացել է 4 – 7 = 28 տարի: Իր կեանքի ողբերգական իրադարձութիւնների աւարտից յետոյ Սինամը 40 ծովի կղզում ապրել է 60 000 տարի (համաձայն ջրաղացպան աւագ եղբօր պատմածի եւ տարիքի): Այս թուերն արդեն յուշում են, որ Սինամը աստեղային կերպար է եւ ըստ ամենայնի պիտի լինի հէնց լուսնային կերպար:

Նախ նկատենք, որ այս թուերի իմաստները պիտի անկախ լինեն դրանցով արտայայտու ած մեծութիւնների չափման միաւորներից: Սա երեւում է թէկուզ հէնց վերի աղիւսակից: Այստեղ Սինամի կախարդուած մնալու տեւողութիւնը մի դէպքում 4 – 7 = 28 տարի է (b), մի այլ դէպքում (g) ամեն կենդանու վիճակում Սինամը լինում է մէկական շաբաթ, այսինքն` պիտի լինի 28 օր: Ըստ այսմ, եթէ վերանանք չափման միաւորներից, նայենք միայն թուերը, կունենանք բաւական հասկանալի պատկեր:

Իրօք, 4 – 7 = 28-ը Լուսնի 4 հիմնական փուլերը ցոյց տուող առնչութիւն է: Լուսնի հիմն ական փուլերը՝ նորալուսին, առաջին քառորդ (կիսալուսին), լիալուսին եւ վերջին քառորդ, իրար յաջորդում են հէնց 7-ական օր ընդմիջումով: Ամեն պարագայում, այս 7-ական օրերը Լուսնի հիմնական փուլերի կանոնականացուած ժամանակներն են: Եւ 28-ն էլ լուսնային ամսի այն օրերի քանակն է, որոնց ընթացքում Լուսինը երեւում է երկնքում8:

Սինամը 30 ձիապան ունի: Սրանցից 29-ին նա սպանել է, մնացել է մէկը, եւ այս մէկից էլ նա իմացել է կնոջ դաւաճանութեան մասին: Այս 30-ը արեգակնային օրացոյցի ամսուայ տեւողութիւնն է՝ արտայայտուած օրերով: Սա էլ, իր հերթին, գալիս է Լուսնի փուլերի կրկնման պարբերութիւնից, որ, փաստօրէն, զուգընթացական ամսի (29.53 օր) տեւողութ եան կլորացուած արժէքն է: Այսինքն, հիմքում սա եւս լուսնային ամիսն է: Աւելին, գիտ ենք, որ տոմարական տարբեր հաշւումներում լուսնային ամսի տեւողութիւնը եւս ընդունւում է հէնց 30 օր: Այսինքն, Սինամի պարագայում ունենք լուսնային ամսի տեւողութ եան երկու տարբերակների համադրումը նրան վերաբերող իրողութիւնների հետ: Լուսն ային կերպար լինելն է յուշում նաեւ Սինամի անունը, որի սկիզբը՝ Սինը, նոյնական է լուսնային աստուածների անուններին տարբեր լեզուներում[9]:

Սինամի կնոջ անունը՝ Գիւլ, ընդհանրապէս նշանակում է ծաղիկ, իսկ մասնաւորապէս՝ հէնց վարդ ծաղիկը: Իսկ վարդ ծաղկի առնչութիւնը Արեգակի հետ յատուկ հիմնաւորման կարիք չունի: Վարդ ծաղիկը շատ դէպքերում հանդէս է գալիս իբրեւ Արեւի նշանակ: Աւելին, հէքեաթում կախարդանքից վերջնականապէս ազատուելուց յետոյ Սինամը Գիւլին դարձնում է խնձոր: Իսկ խնձորը աղջկայ եւ յատկապէս արեգակնային աղջկայ նշանակը լինելը, ի թիւս բազմաթիւ այլ աղբիւրների, վկայուած է նաեւ Սասնայ Ծռերում, ուր Դեղձունի ոսկի խնձորը դրուած է սեան (կամ աշտարակի) գլխին եւ արեւի պէս փայլփլում է: Այնպէս որ, ի դէմս Սինամ — Գիւլ զոյգի ունենք Լուսին — Արեգակ զոյգը: Արեւ — Լուսին զոյգի, նրանց առնչութիւնների եւ յատկապէս հակառակութեան մասին կան բազմաթիւ տեղեկութիւններ ազգագրական աղբիւրներում: Սրանց բոլորին անդրադառն ալը զանց առնելով՝ նկատենք, որ սրանք բոլորն էլ պիտի ունենան մէկ ընդհանուր աստղ ագիտական հիմք, որ հետեւեալն է:

Լուսինը մէկ ամսի ընթացքում անցնում է ամբողջ երկնակամարով եւ լուսնային ամսի վերջում մօտենում է Արեգակին: Հէնց այս օրերին, երբ Լուսինը լինում է Արեգակի անմիջ ական մերձակայքում (տեղի է ունենում Արեգակի եւ Լուսնի միացում), Արեւի պայծառ լոյսի պատճառով Լուսինը դառնում է աչքի համար անտեսանելի: Այսինքն, պարզունակ ընկալմամբ պիտի համարուի, որ Լուսինը Արեւին մօտենալով կորչում է, «մահանում» է: Աւելին, հէնց այս նոյն օրերին (աստղագիտական նորալուսնի ժամանակ) է տեղի ունենում Արեգակի խաւարումը, երբ Արեգակի սկաւառակը ծածկւում է Լուսնի սկաւառակով: Անշուշտ, Արեգակի խաւարումները շատ աւելի սակաւադէպ իրադարձութիւններ են, քան Լուսնի նորելը (որ լինում է ամիսը մէկ անգամ)10: Բնականաբար, այս երկնային իրադարձութիւնն երը կանոնաւոր դիտողները, դրանց տալով դիցաբանական մեկնաբանութիւն, պիտի շատ լուրջ հակամարտութիւն տեսնէին Լուսնի եւ Արեգակի՝ դրանց համապատասխ անող դիցական կերպարների միջեւ:

Սինամի փորձութիւններն էլ սկսւում են հէնց այն ժամանակ, երբ նա բացայայտում է կնոջ դաւաճանութեան գաղտնիքը եւ փորձում է պատժել նրան, այսինքն՝ հասնում է կնոջը: Սա հէնց նշանակում է, որ Լուսինը հասնում է Արեւին: Եւ, ի դէպ, սա էլ տեղի է ունենում Սինամի ձիապաններից 29-ի սպանուելուց յետոյ՝ վերջին՝ 30-րդ ձիապանի ժամանակ: Այսինքն` սա պիտի համապատասխանի լուսնային ամսի 29 օրերից յետոյ եկած վերջին՝ 30-րդ օրուան: Ի դէպ, հէքեաթի (d) տարբերակում վերջին ձիապանը Սինամին ասում է. «Դու չես կարող ինձ սպանել»: Սա առնուազն տարօրինակ է, ի նկատի ունենալով, որ Սինամը թագաւոր է, իսկ ասողն ընդամենը՝ ձիապան[11]: Միեւնոյն ժամանակ, սա լիովին հասկանալի է դառնում, եթէ ընկալենք Սինամին իբրեւ Լուսին, իսկ «յանդուգն» ձիապանին իբրեւ լուսնային ամսուայ վերջին օր: Իրօք, ամսուայ վերջին՝ 30-րդ օրը, Լուսինն այլեւս չի երեւում՝ չկայ: Ուրեմն, եւ նա չի կարող կարգադրութիւններ անել, այդ թւում եւ՝ մահավճռի: Ըստ էութեան այդ օրից նա արդէն թագաւոր չէ: Այսինքն` այդ ձիապանին համապատասխանող օրը էապէս տարբեր է ամսուայ այլ օրերից: Եւ սա արտայայտուած է նաեւ հէքեաթի (b) եւ (c) տարբերակներում, ուր այս վերջին ձիապանը միւսներից տարբեր է իր ծագումով կամ բնոյթով. նա քոսակ է, կամ՝ աղքատի տղայ:

Ուշագրաւ է նաեւ Սինամի կնոջ՝ Գիւլի սիրեկանի կերպարը: Սա կամ սեւ արաբ է, կամ դեւ, կամ վիշապ: Բոլոր դէպքերում էլ սա առնչուած է սեւ գոյնի հետ: Նոյնիսկ (b), (e) տարբերակներում Գիւլ թագուհին իր սիրեկանից ծնում է մի սեւ արաբ երեխայ, որին Սին ամը գլխատել է տալիս: Եւ հէքեաթի որոշ տարբերակներում Գիւլը Սինամին կախարդելուց յետոյ հէնց իր սեւ սիրեկանին է նստեցնում Սինամի տեղը թագաւոր: Այսինքն, իշխ անութիւնը անցնում է Սինամի հակառակ ուժին, որ սեւ է:

Արդ, եթէ փորձենք վերաշարադրել Սինամի պատմութեան այս հատուածը ըստ մեր հասկացածի, կը ստացուի հետեւեալ պատկերը: Լուսինը ամսուայ 29 օրերն անցնելուց յետոյ 30-րդ օրը փորձում է ծածկել (նուաստացնել, տկարացնել, զօրութիւնից զրկել) Արեգակին: Այսինքն, փորձում է խաւարեցնել Արեգակը: Սակայն դա չի յաջողւում, եւ Արեգակն է Լուսնին զրկում զօրութիւնից, Լուսինը դառնում է աներեւոյթ, ընկնում է այլ աշխ արհ (Սեւ աշխարհ): Սրան յաջորդում է Սինամի կախարդուած մնալու շրջանը (Լուսնի չերեւալը): Այս ընթացքում Լուսինը անցնում է ամբողջ երկնակամարով: 7-ական օր (տարի) գայլ, էշ, արագիլ (կռունկ) եւ շուն լինելը պիտի նշանակի պարզապէս անցնել այս կենդանիներին համապատասխան կենդանակերպերով: Անշուշտ, այսօր մեզ յայտնի կենդանաշրջանում չկան այսպիսի կերպարներ: Սակայն այսօր եւս կենդանաշրջանի մէջ յատուկ առանձնանում են չորս հիմնական կենդանակերպեր, որոնցում Արեգակը լինում է արեւադարձերի եւ գիշերահաւասարների օրերին: Ներկայումս դրանք են Ջրհոս, Ցուլ, Առիւծ եւ Կարիճ նշանները: Նախորդ շուրջ 2000 տարիների ընթացքում այդպիսիք են եղել Ձուկ, Երկուորեակ, Կոյս, Աղեղնաւոր նշանները: Դրանից էլ առաջ մօտ 2000 տարիներ այդպիսիք եղել են Խոյ, Խեցգետին, Կշիռ եւ Այծեղջիւր կենդանակերպերը: Աւելի առաջ այդպիսիք են եղել Ցուլ, Առիւծ, Կարիճ եւ Ջրհոս նշանները12: Այս նշաններից եւ ոչ մէկը չի համապատասխանում վերը թուարկուած կենդանիներին: Սակայն Սինամին առնչուող կենդանիները բաւական լաւ ներդաշնակում են հին յունական կենդանաշրջանի որոշ կենդանիներին: Այսպէս, հին յունական կենդանաշրջանում ունենք Շուն, Էշ, Եզ եւ Քաջահաւ (Ibis) թռչունը[13], որոնք հէնց նշուած հերթականութեամբ իրար յաջորդում են երեք ընդ մէջ (այնպէս, ինչպէս պիտի իրար յաջորդեն կենդանաշրջանի չորս հիմնական կենդանակերպերը): Եթէ յունական շարքի Քաջահաւ թռչունը նոյնացնենք մեր Արագիլի կամ Կռունկի հետ (պարզապէս համապատասխան համարենք արագիլին կամ կռունկին, որոնց քաջահաւն, իրօք, արտաքուստ շատ նման է), ապա միակ անհամապատասխանութիւնը կը մնայ Եզ — Գայլ զոյգի տարբերութիւնը: Այսինքն, եթէ զանց առնենք Եզ — Գայլ տարբերութիւնը, միւս երեք զոյգերի պարագայում ունենք լրիւ համապատասխանութիւն: Մի տարբերութիւն էլ այս կենդանիների յաջորդականութիւնն է: Այս պարագայում էլ միայն մէկ տեղափոխութիւն է պահանջւում լրիւ համապատասխանութիւն ունենալու համար: Եթէ փոխուեն Եզի (Գայլի) եւ Էշի տեղերը, կենդանիների շարքերը կունենան միեւնոյն յաջորդականութիւնը[14]:

Այսպիսով, ստանում ենք, որ այն կենդանիները, որոնց փոխարկուել է Սինամը, հէնց կենդանաշրջանի չորս հիմնական կենդանակերպերն են, որոնցում Արեգակը լինում է գիշ երահաւասարների եւ արեւադարձերի օրերին15: Այսինքն, սրանք նշանակում են ամբողջ կենդանաշրջանը, ուրեմն եւ՝ Արեգակի ու Լուսնի ամբողջ ուղին երկնակամարով: Ըստ այսմ, Սինամի կախարդուած վիճակը իրօք համապատասխանում է Լուսնի՝ երկնակամարով լրիւ շրջան գործելուն: Սա էլ մէկ ամիսն է: Ահա, այսքան ժամանակ յետոյ Լուսինը նորից հասնում է, հանդիպում է Արեւին, եւ այս անգամ նա ի վերջոյ կարողանում է յաղթել Արեւին. Լուսինը ծածկում է Արեւին՝ այսինքն՝ լինում է Արեւի խաւարում[16]: Սրանից յետոյ Սինամը հեռանում է աշխարհից՝ մեկուսանում է 40 ծովի կղզում: Ընդ որում՝ 60 000 տարի: Այսպիսով, տեսնում ենք, որ Սինամի կեանքին վերաբերող թուերը աստղագիտական — տիեզերական իրողութիւններ են նշանակում: Բնականաբար, ակնկալելի է, որ նրա ամբողջ կեանքն էլ կապուած լինի տիեզերական ինչ-ինչ երեւոյթների — իրադարձութիւնների հետ: Պարզելու համար, թէ ինչ երեւոյթներ — իրադարձութիւններ են դրանք, փորձենք աւելի հանգամանալի հասկանալ նրա ամբողջ կեանքը:

Սինամի կեանքը կարելի է տրոհել երեք հատուածի: Առաջինը նրա երջանիկ կեանքն է մինչ կնոջ դաւաճանութեան մասին իմանալը: Ապա գալիս է նրա կեանքի արկածալից շրջանը, երբ նա հակամարտութեան մէջ է մտնում դաւաճան կնոջ հետ: Եւ այս ամենին յաջորդում է նրա կեանքի վերջին շրջանը, որի տեւողութիւնը տրուած է 60 հազար տարի. այս ընթացքում նա մեկուսացած ապրում է 40 ծովի կղզում: Սրանից յետոյ Սինամի գաղտնիքը բացայայտւում է եւ նա մեռնում է:

Քանի որ, ինչպէս տեսանք, Սինամը երկնային կերպար է, բնական է, որ նրա ամբողջ կեանքը զուգակշիռ դրուած լինի ամբողջ երկինքն ընդգրկող իրադարձութեանը: Այսպիսի իրադարձութիւն է տարեշրջանի բոլորելը: Այս՝ տարեշրջանի ընթացքում է, որ Արեգակը մէկ լրիւ պտոյտ է գործում երկնքով: Այս նոյն տեւողութեան ընթացքում է, որ գիշերային երկնքի տեսքը դանդաղ փոփոխուելով, վերստին գալիս է նախնական վիճակին: Այսինքն, Սինամի կեանքը պիտի զուգակշիռ լինի տարեշրջանին:

Սինամի կեանքի առաջին շրջանի մասին հէքեաթում ոչինչ ուղղակի չկայ: Այս շրջանի մասին գիտենք միայն, որ Սինամը եղել է երջանիկ եւ ունեցել է 3 հրեղէն ձի: Եւ այս շրջանն աւարտուել է, երբ նրա կինը, ամուսնուն դաւաճանելով, սկսել է օգտագործել, յոգնեցնել, տանջել այս ձիերը: Այս շրջանից յետոյ, փաստօրէն, աւարտւում է Սինամի ոչ միայն երջանկութիւնը, այլ նաեւ իշխանութիւնը: Փորձենք սա հասկանալ: Ձին, ինչպէս գիտ ենք, Արեւի խորհրդանիշ է. յայտնի է, որ հնում Հայաստանում եւ մերձակայ երկրներում Արեւին ձի են զոհաբերել17: Ձիակառքով է երկնակամարով անցել Արեւ աստուածը յուն ական դիցաբանութեան մէջ, ձիերով (կամ ձիերի խմբերով) են նշանակուած ամիսները եւ տարուայ եղանակները Սանահինից գտնուած բրոնզէ գօտի-օրացոյցի վրայ[18] եւն: Ըստ այսմ, Սինամի 3 ձիերը կարող են լինել կամ 3 ամիսներ, եւ կամ՝ տարուայ 3 եղանակներ: Տարուայ 3 եղանակները պիտի ընդգրկէին կամ ամբողջ տարին (եթէ, ինչպէս վկայում են որոշ ծանրակշիռ տուեալներ, տարին բաղկացած լինէր միայն 3 եղանակներից19), եւ կամ տարուայ մեծագոյն մասը (եթէ տարին լինէր 4 եղանակից բաղկացած): Իսկ Սինամի կեանքը մեր հէքեաթում ունի եւս մի քանի շրջաններ, ուր ձիերը ոեւէ մասնակցութիւն չուն են: Ուրեմն, այս 3 ձիերը չեն կարող նշանակել տարուայ եղանակները: Մնում է սրանք հասկանալ իբրեւ ամիսներ: Ստանում ենք տարուայ 3 ամիսներ՝ նշանակուած Սինամին պատկանող ձիերով: Սինամը արական կերպար է (թագաւոր): Իսկ արական կերպարի հետ կապուած 3 ամիսները անմիջապէս յիշեցնում են Հայկի 3 որդիները եւ նրանց անունն երով կոչուած 3 ամիսները, որոնց մասին մեզ աւանդուած է Խորենացու, Անանիա Շիրակունու, Յովհ. Սարկաւագի, Յովհ. Վանականի եւ այլոց երկերում20: Եւ սա էլ մեզ յուշում է, որ հարկ է զուգահեռներ փնտրել Նախահայկեան օրացոյցին վերաբերող իրողութիւնն երի հետ:

Նախահայկեան օրացոյցում էլ տարուայ սկզբի 3 ամիսները ձօնուած են եղել Հայկի (Հայր աստուծոյ) 3 որդիներին, որոնք եղել են արեգակնային աստուածներ21: Այս զուգահեռով հնարաւոր է նոյնիսկ այս 3 ձիերը ընկալել իբրեւ Սինամի 3 որդիների նշանակներ22: Այսինքն, Սինամի կեանքի սկզբի երջանիկ շրջանը կարող ենք նոյնացնել տարեշրջանի 3 ամիսների հետ: Տարեշրջանի այս հատուածը արական կերպարի՝ Սինամի իշխանութեան տակ է:

Սրան յաջորդում է տարեշրջանի երկրորդ մասը՝ իգական կերպարի՝ Գիւլի (Սինամի կնոջ) իշխանութեան տակ: Սրա սկզբում տեսնում ենք, որ Սինամի ձիերն արդէն «շահագործում» է նրա կինը: Եւ հէնց սա էլ հանգեցնում է հակամարտութեան: Եթէ ձիերը հասկ անանք պարզապէս իբրեւ ամիսներ, ապա Սինամի ձիերն օգտագործելը պիտի նշանակի, որ ամիսները այլ՝ իգական իշխանութեան տակ են անցնում: Ընդ որում, եթէ առաջին փուլում Սինամը միայնակ է տիրապետում իր 3 ձիեր — ամիսները, ապա յաջորդ փուլում Սինամի կինն ու զոքանչը երկուսով են տիրում ձիերին — ամիսներին23: Եւ քանի որ ձիերի քանակը չի փոխւում (նրանք դարձեալ 3-ն են) ու միաժամանակ կրկնապատկւում է նրանց «շահագործողների» քանակը, ապա Սինամի կեանքի ա՛յս՝ երկրորդ փուլը պիտի ունենայ առաջինի համեմատ կրկնակի տեւողութիւն՝ այն է՝ 6 ամիս: Տարեշրջանի այս երկու հատուածներին յաջորդում է Սինամի կախարդուած մնալու շրջանը: Այս շրջանը հէքեաթի (b) տարբերակում ներկայացուած է իբրեւ 28 տարի, սակայն, ինչպէս վերը տեսանք, այս ընթացքում Սինամ — Լուսինը մէկ շրջան է կատարում կենդանակերպի աստեղատներով: Այսինքն, սա պարզապէս մէկ լուսնային ամիս է 4 – 7 = 28 օր տեւողութեամբ, եւ այս մասին էլ ուղղակի տուեալ կայ (g) տարբերակում: Այս կերպ Սինամի կեանքի հիմն ական շրջանի համար ստանում ենք 3 + 6 + 1 = 10 ամիս կառուցուածք: Այս 10 ամիսներից առաջին 3-ի հերոսը՝ տէրը, ինքը՝ Սինամն է: Յաջորդ 6 ամիսներն անցնում են նրա կնոջ եւ զոքանչի իշխանութեան տակ: Իսկ վերջին 1 ամիսը պիտի լինի Սինամին կախարդանքից ազատող հացթուխի (վաճառականի) աղջկայ իշխանութեան տակ: Հէքեաթի մի տարբերակում այս փրկիչ աղջկայ գործունէութիւնը տրոհուած է մասերի: Սինամի իւրաքանչիւր կերպարանափոխութիւնից յետոյ աղջիկը նրան ազատում, մարդ է դարձնում, սակայն կինը վերստին կախարդում է, վերածում մի այլ կենդանու: Ըստ այսմ, հնարաւոր է նաեւ, որ այս 1 ամիսը լինի կնոջ ու զոքանչի 6 ամիսների մէջտեղը եւ կամ մի այլ ձեւով տրոհուած լինի այդ 6 ամիսների արանքներում:

Տարեշրջանի վերջին մասը Սինամի մեկուսացման փուլն է 40 ծովի կղզում: Հէքեաթում սա 60 հազար տարի է: Ինչպէս վերը նշեցինք, կարեւորը մեր պարագայում ոչ թէ չափման միաւորներն են, այլ թուերը: Ըստ այսմ, այստեղ ունենք 60 հազար, որ կարող են լինել նաեւ օրեր: Գալով այս թուի արտառոց մեծութեանը, նկատենք, որ հազարը այս տեղում կարող է ունենալ ոչթուային իմաստ: Գիտենք, որ հայերէնում «հազար» բառը թուային իմաստից զատ ունի նաեւ «շատ», «բազմաթիւ» «անթիւ» իմաստ: Սրա օրինակ է հէնց այս հէքեաթի (g) տարբերակում սպանուած ծառաների թւի 1000 լինելը: Այսինքն` այս տեղում 60 հազարը կարող ենք ընկալել որպէս 60, բայց սովորականից ինչ-որ բանով տարբեր: Ուրեմն, կունենանք 60 օրեր՝ ինչ-որ էական բանով տարբեր սովորական օր երից: Իսկ ինչ կերպ կարող են սովորականից տարբեր լինել այդ 60 օրերը: Յիշենք, որ այս 60 (հազար) օրերի ընթացքում Սինամը դուրս է այս աշխարհից: Նա գտնուում է այնպիսի մի տեղ, ուր չեն կարող հասնել «օձն իր պորտով, հաւքն իր թեւով»: Այսինքն, սա իրօք, այլ՝ մեկուսացած աշխարհ է: Հասկանալու համար, թէ ինչ աշխարհ է դա՝ էլի անդրադառնանք Նախահայկեան օրացոյցին: Այստեղ տարեշրջանի մի մասը, որ համարուել է բուն տարուց դուրս, եղել է հէնց 60 — 70 օր տեւողութեամբ: Եւ համարուել է, որ այդ օրերի ընթացքում գլխաւոր պաշտուող էակը՝ Հայկը (Հայր աստուածը), եղել է Անդրաշխարհում[24]: Այս զուգահեռը օգնում է հասկանալ Սինամի կեանքի վերջին փուլը: Այդ փուլը անցնում է Անդրաշխարհում, կամ մի այլ տեղ, որ նոյնքան անմատչելի է, որքան Անդրաշխարհը: Սա կարող է լինել նաեւ Դրախտը: Ի դէպ, Անդրաշխարհի եւ Դրախտի հակադրութիւնը այս պարագայում թուացեալ է: Բանն այն է, որ Սինամը Լուսին է, լուսնային կերպար է: Ուրեմն, նրա բուն տեղը պիտի լինի հէնց Անդրաշխարհը: Լուսնի մասին մենք գիտենք, որ Լուսինը պարզապէս Անդրաշխարհի Արեւն է25: Ուրեմն, Անդրաշխարհում նա պիտի իրեն զգայ այնպէս, ինչպէս սովորական Լոյս Աշխարհում Արեւն է իրեն զգում: Այսինքն, Լուսնի համար դրախտային, ներդաշնակ վիճակը հէնց Անդրաշխարհում պիտի լինի: Եւ, ըստ այսմ, Սինամի համար Անդրաշխարհը կը լինի հէնց Դրախտին համարժէք:

Այսպիսով, Սինամի կեանքի վերջին փուլը անցնում է Անդրաշխարհում (կամ, իր ընկալմամբ՝ իր Դրախտում): Եւ այս փուլն էլ տեւում է 60 օր: Ստացանք տարեշրջանի (3 + 6 + 1 = 10 ամիս) + 60 օր = 12 ամիս կառուցուածք: Ընդ որում, այս վերջին 60 օրերը էապէս տարբեր են մնացեալ 10 ամիսներից: Դրանք ամիսներ չեն սովորական իմաստով: Եթէ վերստին յիշենք Նախահայկեան օրացոյցը, ապա կը տեսնենք, որ այս 60 արտատարեկան օր երով աւարտւում է ամբողջ տարեշրջանը: Մեր պատմութիւնում էլ այդ վերջին փուլի աւարտից յետոյ աւարտւում է Սինամի կեանքը: Եւ սա բնական էլ է, քանի որ Սինամի կեանքը, ըստ էութեան, տարեշրջանն է, ուրեմն եւ պէտք է աւարտուի տարեշրջանի վերջում:

Այսպիսով, ունենում ենք Սինամի կեանքի եւ տարեշրջանի լրիւ համադրում: Եւ այս համադրումը ներդաշնակ է Նախահայկեան օրացոյցի մասին մեր ունեցած պատկերացումներին:

Առաջ անցնելով, ուշադրութիւն դարձնենք մի դրուագի վրայ եւս, որ արդէն մասամբ դուրս է այստեղ դրուած խնդրից: Հէքեաթի` մեզ յայտնի համարեա բոլոր տարբերակներում էլ, Սինամի գաղտնիքն իմանալով, տղան գալիս է այն վիշապի մօտ, որ պատանդ էր պահել իր նշանածին: Տղան վիշապին յայտնում է Սինամի պատմութիւնը, եւ, լսելով այն, վիշապը պատռում է կաշին ու միջից դուրս է ելնում մի սիրուն աղջիկ: Ինչ է սա նշանակում: Այս վիշապը, ինչպէս սկզբում նշուեց, շուրջանակի պատել էր ինչ-որ տարածք եւ գլուխը դրել պոչի վրայ: Այսինքն, այս վիշապը կազմել էր մի փակ շրջան: Սա արդէն յուշում է, որ ի դէմս այս վիշապի պիտի ունենանք տարեշրջան, կամ դրան աղերսուող մի իրողութիւն: Իսկ վիշապի պատած տարածքը հէքեաթի բոլոր տարբերակներում էլ ինչ-որ առումով արգելուած տարածք է, եւ հերոսները այդտեղ յայտնուել են կամ մոլորուելով՝ մթան մէջ չկողմնորոշուելով, կամ էլ չանսալով խորհրդատուների կողմից նախօրօք իր ենց տրուած պատուիրանին: Այսինքն, այս վիշապը պատել է մի տարածք, որ մնացեալ աշխարհից տարբեր է, առանձնացուած է արգելքով: Ահա ա՛յս առումով այս տարածքը նոյնանում է Սինամի գտնուելու վայրի՝ 40 ծովի կղզու հետ: Եւ ահա, Սինամի գաղտնիքը այս տարածքի տիրոջ՝ այն պատող վիշապի դիւթանքի բանալին է: Իսկ Սինամի գաղտնիքն էլ հէնց տարեշրջանի գաղտնիքն է: Այսինքն, այս վիշապը, իմանալով տարեշրջանի գաղտնիքը, դադարում է վիշապ լինել, շրջանը արձակւում է: Այսինքն, այս վիշապը եւս տարեշրջանի արտայայտութիւնն է, եւ այդ է պատճառը, որ տարեշրջանի (իմա՛ Սին ամի) գաղտնիքը լուծում է նրա դիւթանքը, բացում է նրան: Աւելին, հէքեաթի (e) տարբերակում պարզւում է, որ սա հէնց Սինամի եւ Գիւլի դուստրն է: Եւ, եթէ յիշենք, որ Սինամը եւ Գիւլը աստեղային կերպարներ են, եւ նրանց կեանքն էլ հէնց տարեշրջանն է, ապա աւելի քան բնական է, որ նրանց դուստրը եւս լինի տարեշրջանին աղերսուող կերպար, կամ հէնց լինի նոր տարեշրջան:

Սինամի պատմութեանն անմիջականօրէն աղերսւում է նաեւ Սինամի մօտ՝ 40 ծովի կղզին հասնելու դրուագը հէքեաթում, եւ օրացուցային — աստղագիտական իմաստներ ուն են նաեւ Սինամի մօտ հասնելուն աղերսուող թուերը: Նայենք դրանք:

Հէքեաթի տարբերակների մեծ մասում տղային Սինամի մօտ (40 ծովի կղզին) տանողը թռչունն է: Եւ այս զարմանալի թռչունը եւս առնչուած է օրացուցային թուերի հետ: Այսպէս, (a) տարբերակում Սինամի տեղը գիտեն 300-ամեայ ծերունին եւ դարձեալ 300-ամեայ թռչունը: Այդ թռչունը, որ երկաթէ ոտներ ունի, 12 անգամ ձագ է հանել26, որոնցից նախորդ բոլորին կերել է վիշապը. մնացել են միայն վերջին անգամուայ ձագերը: Տղան այս թռչունի բոյնը գտնում է 3 օր որոնելուց յետոյ: Սինամի մօտ թռչելուց առաջ թռչունը 40 օր ժամանակ է ուզում հանգստանալու համար, ապա յաւելում է եւս 10 օր, յետոյ էլ յապաղում է եւս 5 օր: Սրանց գումարը լինում է 55 օր: Իսկ (b) տարբերակում այս նոյն տեղում թռչունը 1 տարի ժամանակ է ուզում, որ կարողանայ կազդուրուել-երիտասարդանալ: Ինչ են սրանք նշանակում:

Թռչունը, ինչպէս նշուեց, Արեւի խորհրդանիշն է, այսինքն, պիտի նշանակի հէնց Արեւ: 300 տարի կեանքը, եթէ վերանանք չափման միաւորներից, համապատասխանում է 300-օրեայ տարուն Նախահայկեան օրացոյցում: Իսկ 12 անգամ ճուտ հանելն էլ, կարող է լինել միայն ամբողջ տարեշրջանի 12 ամիսների թիւը: Ուշագրաւ է, որ (b) տարբերակում թռչունը տղային խնդրում է 1 տարի իրեն յատուկ կերակրել-խնամել նախքան Սինամի մօտ ուղեւորուելը: Եւ այս 1 տարում թռչունը լրիւ երիտասարդանում է, դառնում է ինչպէս նոր ծնուած: Սա նշանակում է, որ այս 1 տարին համարժէք է նրա ամբողջ կեանքին: Այսինքն, նրա կեանքը հէնց 1 տարի է: Սա շատ լաւ ներդաշնակում է 12 անգամ ճուտ հանելուն եւ նրան, որ թռչունն ինքը ասում է, թէ իր 12 անգամուայ ճտերը բոլորն էլ զոհ են գնացել, եւ, եթէ վերջին անգամուայ ճտերն էլ զոհուեն, ապա ինքը իրեն կը սպանի: Այսինքն, այս 12-ից յետոյ նրա կեանքը պիտի աւարտուի: Հէքեաթի (a) տարբերակում այս 12-րդ անգամուայ ճտերին թռցնելիս թռչունը նրանց յայտնում է, որ ինքը գնում է եւ կարող է ետ գալ կամ չգալ: Այսինքն, նա արդէն աւարտել է իր առաքելութիւնը եւ իր հետագայ գոյութիւնը, ներկայութիւնը էական չէ:

Հէքեաթի (b) տարբերակում թռչունը Սինամի մօտ գնալու ճանապարհը իմացել է մօրից, Սինամի կղզին տեսել է (երկնքից) ճուտ եղած ժամանակ, այսինքն՝ իր կեանքի սկզբում: Եւ, ահա, նա գնում է այդտեղ մէկ էլ իր կեանքի վերջում: Այսինքն, 300 օրերի (տարիների) մէկ սկզբում, մէկ էլ վերջում է նա առնչւում Սինամի կղզու հետ: Նշանակում է, ինչ-որ իմաստով նրա կեանքի սկիզբն ու վերջը համընկնում են իրար: Իսկ սա արդէն խօսում է այն մասին, որ սա պիտի լինի տարեշրջան, որի սկիզբն ու վերջը իրար են կցուած:

Ուշագրաւ է (a) տարբերակում թռչունի պատմածը, թէ ինքը Սինամի կղզին գնացել է մի անգամ միայն 150 տարեկանում: Այս 150-ը նրա ամբողջ կեանքի՝ 300-ի կէսն է: Այսինքն, նա գնացել է Սինամի մօտ իր կեանքի կէսին: Ինչ կարող է սա նշանակել: Եթէ թռչունի ամբողջ կեանքը ընկալենք իբրեւ մէկ տարեշրջան, ապա սա կը նշանակի այն դիրքը, որում Արեգակը լինում է կէս տարեշրջան անցնելուց յետոյ: Այս դիրքն իմանալու համար հարկ է նախ իմանալ տարեշրջանի սկիզբը: Նախահայկեան օրացոյցում տարեշրջանի եւ հէնց բուն տարուայ սկիզբը ամառային արեւադարձի ժամանակն է եղել, աւելի ստոյգ՝ ամառնամուտից 1 շաբաթ առաջ: Արդ, եթէ սրան յաւելենք կէս տարի, կը ստանանք ձմեռային արեւադարձը՝ ձմեռնամուտը: Ստացւում է, որ թռչունը Սինամի մօտ է գնացել ձմեռնամուտին: Ձմեռնամուտն էլ, ինչպէս գիտենք, տարուայ այն օրն է, երբ Արեգակը լինում է իր ամենացածր դիրքում: Սրան զուգահեռ էլ, վերը տեսանք, որ Սինամի տեղը, ըստ էութեան, Անդրաշխարհն է: Այսինքն, Սինամի մօտ գնալ-գալը պիտի նշանակի հէնց Անդրաշխարհ գնալ ու վերադառնալ: Եւ քանի որ թռչունը ինքը Արեւն է, ապա 300 տարուայ կեանքում 150 տարեկանում Սինամի մօտ գնալ-վերադառնալը պիտի նշանակի, պարզապէս, ամառնամուտից սկսեալ Արեգակի աստիճանական ցածրացում երկնքում մինչեւ ձմեռնամուտ եւ ապա վերստին բարձրացում մինչեւ յաջորդ ամառնամուտ: Այսինքն, սա եւս ցուցանում է, որ ի դէմս այս հրաշք թռչունի ունենք Արեգակը, եւ այս թռչունի կեանքն ու գործունէութիւնն էլ այլ բան չեն, քան տարեշրջանի ընթացքում Արեգակի դիրքի աստիճանական փոփոխութեան նկարագրութիւնը:

Հետաքրքիր է նաեւ Սինամի մօտ ուղեւորուելուն նախորդող նախապատրաստական ժամանակահատուածի տեւողութիւնը: Մի դէպքում (b) սա 1 տարի է: Իսկ (a) տարբերա- կում այս հատուածում ունենք 55 օր: Ընդ որում, այս օրերը էապէս տարբեր են միւս բոլոր օրերից. թռչունը այս ընթացքի օրերի համար պահանջում է օրական 10-ական ոչխար եւ 10-ական լիտր գինի: Այս 55 օրերը միայն 5 օրով են պակաս Նախահայկեան օրացոյցի արտատարեկան 60 օրերից27: Իսկ այդ 60 օրերի արտայայտութիւնը մենք տեսանք Սին ամի 40 ծովի կղզում գտնուելու ժամանակի մէջ: Ընդ որում, ինչպէս Սինամի պարագայում 60 օրերը 10-ամսեայ (300-օրեայ) կեանքից յետոյ են, այնպէս էլ թռչունի այս 55 օրերը նրա 300-ամեայ (300-օրեայ) կեանքից յետոյ են: Այսինքն, այս առումով սրանք զուգահեռ են Սինամի կեանքի ամենավերջին փուլին՝ 60 օրերին 40 ծովի կղզում:

Այսպիսով, տեսնում ենք, որ թռչունի կեանքի այս 55 օրերը թէ՛ իրենց դիրքով եւ թէ՛ իրենց թուային մեծութ եամբ զուգակշիռ են Սինամի կեանքի վերջում եղած 60 օրերին, որ պիտի նշանակեն Նախահայկեան օրացոյցի տարեշրջանի արտատարեկան օրերը: Այսպիսով, տեսնում ենք, որ հէքեաթի այս դրուգում եւս նկարագրուած է տարեշրջա- նը:

Նկատենք, որ Սինամ թագաւորի պատմութիւնը հնարաւորութիւն է տալիս հասկանալ նաեւ, թէ որտեղից է գալիս 300-օրեայ տարուայ գաղափարը:

Մինչ այժմ 300-օրեայ տարուայ գաղափարին մենք հանգել էինք զուտ աստղագիտական իրողութիւններից գալով: 300 օրը այն (մօտաւոր) տեւողութիւնն էր, որի ընթացքում Հայաստանի միջին աշխարհագրական լայնութեան վրայ գտնուող դիտողի համար գիշերային երկնքում կերեւար Հայկն (Orion) համաստեղութեան գլխաւոր աստղը՝ Հայկի աջ ձեռքը՝ Բետելգեյզէն (α Orionis)[28]: Այս հէքեաթի նիւթը հնարաւորութիւն է ընձեռում տալ նաեւ այս 300-օրեայ տարուայ գաղափարական բացատրութիւնը:

Իրօք, ինչպէս տեսնում ենք Սինամի պատմութիւնից, այստեղ իրար են զուգադրուած լուսնային ամիսն ու արեգակնային տարին:

Այսպէս. երկնքում գտնուող աստեղային դիցաբանական էակների գործողութեան վայրը ամբողջ երկնակամարն է: Երկնակամարը մէկ ամբողջութիւն է, եւ, որպէս այդպիսին, հէնց ինքը կարող է լինել չափման միաւոր: Ըստ այսմ, տարբեր կերպարների համար իբրեւ հիմնական գործողութիւն պիտի դիտուի մէկ լրիւ անցումը երկնակամարով: Ուրեմն, պիտի իրար համադրուեն տարբեր երկնային կերպարների անցումները ամբողջ երկնա- կամարով29: Այս կերպ պիտի իրար համադրուեն Լուսնի եւ Արեգակի լրիւ պտոյտները երկնակամարով: Եթէ Լուսնի եւ Արեգակի անցած ճանապարհները հաւասար են, ապա բնական է, որ պէտք է ինչ-որ իմաստով, ինչ-որ կերպ հաւասար լինեն նաեւ այդ ճանապարհի վրայ ծախսուած ժամանակները: Ակնյայտօրէն, այդ ժամանակները ուղղակի իմ աստով իրար հաւասար չեն: Ուրեմն, դրանց միջեւ հաւասարութիւն պիտի լինի ինչ-որ ա՛յլ իմաստով:

Լուսինը, ինչպէս գիտենք, երկնակամարով մէկ լրիւ շրջան է կատարում մէկ ամսում, որի կլորացուած տեւողութիւնը 30 օր է: Արեգակը նոյն ուղին երկնակամարով անցնում է մէկ տարուայ ընթացքում: Այսինքն, Լուսինը, շարժուելով համեմատաբար արագ, տիեզերական մէկ միաւորը յաղթահարում է էապէս աւելի փոքր ժամանակի ընթացքում, քան Արեգակը: Ուրեմն, պիտի համադրելի լինեն նաեւ լուսնային ամիսն ու արեգակնային տարին: Իսկ ինչ կերպ կարող են այս երկու իրողութիւնները համադրուել:

Լուսնային ամիսն ու արեգակնային տարին ամեն ինչից զատ նաեւ թուային իրողութիւնն եր են. դրանք ունեն որոշակի թուային արտայայտութիւններ: Իսկ թուային իրողութիւնն երի պարագայում համադրութեան ամենապարզ, ամենահասարակ միջոցը այդ թու երի միջեւ պատիկային առնչութիւն ստեղծելն է: Այսինքն, թուերից մէկը լինի միւսի ինչոր պատիկը՝ այսինքն՝ թուերից մէկը առաջանայ միւս թիւը մի ինչ-որ (սակայն խիստ որոշ ակի) թուով բազմապատկելով: Իսկ ինչ թուով պիտի բազմապատկել, որ թիւը պիտի լինի այդ պատիկութեան հիմքը: Այստեղ կարող է լինել միայն մէկ հաւանական պատասխ ան: Սակայն նախքան այդ պատասխանը տալը մի փոքր ծանօթանանք թուարկութեան համակարգերին:

Մենք այսօր սովոր ենք մեզ պէտք եղած թուերը գրել ընդամենը 10 թուանշաններով, որ են 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Այս թուանշանների միջոցով մենք կարողանում ենք գրելարտայայտել կամայական թիւ: Մեր գրած թուերի մէջ միեւնոյն թուանշանը ունենում է տարբեր արժէքներ՝ կախուած այն բանից, թէ թուի մէջ ինչ դիրք է նա զբաղեցնում: Այսպ էս, 206265 թուի մէջ առաջին 2-ը, որ զբաղեցնում է աջից վեցերորդ դիրքը, նշանակում է 200000, իսկ միւս 2-ը, որ զբաղեցնում է աջից երրորդ դիրքը, նշանակում է ընդամենը 200: Նոյն կերպ՝ առաջին 6-ը (աջից 4-րդ դիրքում) նշանակում է 6000, իսկ երկրորդ 6-ը (աջից 2-րդ դիրքում) նշանակում է ընդամենը 60: Այսինքն, թուի գրութեան մէջ թուանշանի արժէքը կախուած է այդ գրութեան մէջ նրա զբաղեցրած դիրքից: Այս պատճառով էլ թուերի ներկայացման այսպիսի համակարգը կոչւում է «դիրքային»: Մեր օրինակում 200000-ը եւ 200-ը իրարից տարբերւում են 1000 անգամ: Իսկ 6000-ը եւ 60-ը իրարից տարբեր են 100 անգամ: Սրանք 10-ի աստիճաներն են: 100-ը 10-ի քառակուսին է, իսկ 1000-ը՝ 10-ի խորանարդը. 102 = 100, 103 = 1000: Արդ, եթէ նայենք մեր գրած կամայական թուի, կը տեսնենք, որ մեր գրածը պարզապէս մի գումար է, եւ այդ թուի մէջ իւրաքանչիւր դիրքում եղած թուանշան ցոյց է տալիս, թէ այդ գումարի մէջ քանի անգամ է մասնակցում 10-ի այն աստիճանը, որ համապատասխանում է տուեալ դիրքին: Այսպէս, 206265 = 2 – 105 + 0 – 104 + 6 – 103 + 2 – 102 + 6 – 101 + 5 – 100: (Յիշեցնենք, որ 100 = 1, 101 = 10, 102 = 100, 103 = 1000 եւն):

Սա, այսպէս կոչուած, թուարկութեան տասնական համակարգն է: Այս համակարգում կամայական թիւ ներկայացւում է 10-ի աստիճանների գումարի միջոցով: Այս համակարգի հիմքը 10-ն է: Անշուշտ, սա մարդկութեան օգտագործած միակ համակարգը չէ: Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում 10-ականից զատ կիրառուել են նաեւ թուարկութ եան 12-ական, 60-ական եւ այլ համակարգեր: Ներկայումս ամբողջ համակարգչային-հաշուողական սարքերը հիմքում կիրառում են 2-ական համակարգը, որում թուերը գրւում են 0-ների եւ 1-երի միջոցով: Օրինակ, երկուական համակարգով եօթ թիւը կը գրուի 111 տեսքով, յիսունհինգը կը գրուի 110111 տեսքով եւ այլն:

Արդ, վերստին դառնանք մեր խնդրին: Վերը շարադրուածը ի նկատի առնելով, կարող ենք վստահ լինել, որ համադրուող-զուգադրուող թուային իրողութիւնների միջեւ յարաբերութիւնը կարող է հաւասար լինել միայն այն թուին, որը հիմք է տուեալ մշակոյթում կիր առուող թուարկութեան համակարգի համար: Այսինքն, եթէ տուեալ մշակոյթը կիրառում է թուարկութեան 10-ական համակարգը, ապա այդ մշակոյթում համադրուող թուային իրողութիւնն երի միջեւ պիտի լինի 10, կամ 100, կամ 1000, կամ 10000, կամ 10-ի աւելի բարձր աստիճանի պատիկութիւն: Իսկ հայկական մշակոյթում էլ, ինչպէս գիտենք, թուարկութեան հիմնական համակարգը 10-ականն է30: Ուրեմն, սպասելի է, որ այստեղ էլ ուն ենանք տարբեր կարգերի միաւորների միջեւ հէնց 10, կամ 100,.... պատիկութիւն: Եւ ակնյայտ է, որ այս թուերից հիմնականը պիտի լինի հէնց 10-ը: Այսինքն, շատ սպասելի է, որ 10-ական համակարգ կիրառող մշակոյթում զուգադրուող-համադրուող թուերի հիմն ական յարաբերութիւնը լինի 10:

Ահա, ըստ այսմ, մեր խնդրի պարագայում էլ 30-օրեայ լուսնային ամսին համադրելի ժամանակային իրողութիւնը պիտի լինի 300-օրեայ արեգակնային տարին: Այս կերպ ստացւում է, որ լուսնային միաւորը յարաբերում է արեգակնային միաւորին այնպէս, ինչպ էս իրար յարաբերում են տուեալ մշակոյթում կիրառուող թուարկութեան համակարգի առաջին եւ երկրորդ աստիճանի միաւորները31, կամ, այլ կերպ՝ փոքր եւ մեծ միաւորները: Այստեղ հնարաւոր է՝ հարց առաջանայ, թէ ինչու պիտի լուսնային ամիսը լինի արեգակն ային տարուց 10 անգամ փոքր եւ ոչ թէ հակառակը: Չէ որ հնարաւոր է սահմանել լուսնային տարին այնպէս, որ դա՛ լինի մեծ միաւորը: Սակայն բանն այն է, որ մեզ յայտնի բոլոր աղբիւրներում միշտ Լուսինը համարուել է Արեգակից փոքր լուսատու: Այդպէս է եւ Աստուածաշնչում, ուր Արեգակը համարուած է մեծ լուսատու, իսկ Լուսինը՝ փոքր (տե՛ս Ծննդ. Ա, 16): Իրականում Երկրից դիտողի համար Լուսինն ու Արեգակը ունեն իրար համարեա հաւասար անկիւնային տրամագծեր: Նոյնիսկ Լուսինը երբեմն կարող է ունենալ Արեգակից մի փոքր աւելի մեծ տրամագիծ (այլապէս չէին դիտուի Արեւի խաւարումներ): Սակայն իր բացառիկ պայծառութեան պատճառով Արեգակը աւելի մեծ է թւում, քան Լուսինը: Ըստ այսմ, բնական է, որ Լուսինը զուգադրուած լինի փոքր միաւորին, իսկ Արեգակը՝ մեծ միաւորին: Ասուածին կարելի է յաւելել նաեւ այն, որ աքքադական[32] եւ Վանի թագաւորութեան[33] սեպագրերում «երեսուն» նշանակող սեպախումբը՝ Zoom Image նշանակել է նաեւ «Լուսին»:

Որպէսզի այս ասուածները միակողմանի հիմնաւորուած չթուան, նայենք սրանց շատ սերտ աղեսուող մի այլ իրողութիւն:

Հին Միջագետքում, ինչպէս յայտնի է, կիրառուել են թուարկութեան 10-ական եւ 60-ական համակարգերը: Վաթսունից մեծ թուերը գրուել են 60-ական համակարգով: Իսկ 60- ից փոքր թուերի գրութեան համար կիրառուել է 10-ական համակարգը[34]: Ահա այստեղ 10-ական համակարգով թուերի գրութեան համար միաւորը նշանակուել է ուղղաձիգ սէպի միջոցով Zoom Image իսկ 10-ը նշանակուել է ուղղաձիգ դրուած անկիւնի նշանով՝ Zoom Image այս նշանն
երի համադրութեամբ արտայայտուել են բոլոր թուերը 1-ից մինչեւ 5935: 60-ը վերստին
արտայայտուել է այնպէս, ինչպէս եւ 1-ը՝ ուղղաձիգ սէպով Zoom Image :

Միեւնոյն ժամանակ յայտնի է, որ այս նոյն ուղղաձիգ սէպը շումերական, Վանի թա- գաւորութեան (եւ այլ) սեպագրութեան համակարգերում ունի նաեւ տղամարդու որոշիչի արժէք36: (Այս նշանը դրուել է արական անուն նշանակող բառերից առաջ, միանշանակ հասկանալի դարձնելու համար դրանց ընթերցումը): Այսինքն, 1-ը զուգադրուած է տղա- մարդուն: Իսկ իբրեւ իգական անձի որոշիչ կիրառուել է մի նշան, որ զարմանալի նման է 10 թիւն արտայայտող սեպանշանին, միայն՝ պտտուած 90 աստիճան (ժամացոյցի սլաքին հակառակ): Այսինքն, 1-ը եւ 10-ը պատկերուած են հակառակ սկիզբներ (հակառակ սե- ռեր) ցոյց տուող նշաններով37: Եւ դրան ներդաշնակ էլ՝ դրանք նշանակուած են իրար հա- կառակ (իրար ուղղահայեաց) համաչափութիւն ունեցող պատկերներով: Ի դէպ, խեթա- լուվիական նշանագրութեան մէջ էլ 1-ը արտայայտուած է ուղղաձիգ գծիկով՝ «|», իսկ 10- ը՝ հորիզոնական գծիկով՝ «—»38:

Այստեղ ուշագրաւ է այն, որ ուղղաձիգ սեպի նախնականը պարզապէս առնանդամի գծապատկերն է, իսկ իգական որոշիչի նախնականն էլ իգական ծննդական գործարանի գծապատկերն է (տե՛ս աղիւսակը): Այսինքն, ստանում ենք, որ արական սկիզբը՝ արա- կան անդամի պատկերը համադրուած է 1-ին, իսկ իգական սկիզբը՝ իգական գործարանի պատկերը համադրուած է 10-ին: Արդ, եթէ սրան զուգահեռ յիշենք մեր հէքեաթից, որ լուսնային ամիսը, իբրեւ առաջին աստիճանի միաւոր զուգադրուած է արական կերպա- րին՝ թագաւորին, իսկ արեգակնային տարին էլ, իբրեւ երկրորդ աստիճանի միաւոր, զու- գադրուած է իգական կերպարին՝ թագուհուն, ապա կունենանք լրիւ ներդաշնակութիւն վերը ստացուած պատկերի հետ: Այստեղ իգական նշանը նշանակում է 10 անգամ աւելի մեծ թիւ, քան արական նշանը: Եւ ահա, սրան զուգահեռ էլ ունենք, որ իգական կերպարին վերաբերող ժամանակը հէնց 10 անգամ մեծ է, երկար է արական կերպարին վերաբերող ժամանակից, եւ, ինչպէս իրար հակառակ են արական եւ իգական կերպարներին համա- պատասխան աստեղային կերպարները՝ Լուսինն ու Արեգակը, այնպէս էլ իրար նկատմ ամբ հակառակ համաչափութիւն ունեն դրանց համապատասխանող թուերի նշանները:

Zoom Image

Այսպիսով, տեսնում ենք, որ Սինամ թագաւորի «անմեղ» պատմութիւնը ըստ էութեան աստեղային — օրացուցային իրողութիւնների՝ տարեշրջանի նկարագրութիւն է, եւ պարուն ակում է թանկագին տեղեկութիւններ հնագոյն անցեալի ժամանակային — օրացուցային — տիեզերական պատկերացումների մասին, որ էապէս ներդաշնակ են Նախահայկեան օրացոյցի մասին մեր ունեցած պատկերացումներին:

------
Ծանոթագրություններ

* ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումեանի տուն-թանգարան, ՀՀ, 0213, Արագածոտնի մարզ, գ. Բիւրական, էլ. հասցէ՝ vhm@sci.am:
1 Այս եւ նախորդ մէջբերումը տե՛ս՝ Մանուկ Աբեղեան, Երկեր, հ. Է, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1975, էջ 15:
2 Նոյնիսկ ընտրուած հեքէաթները կը քննուեն միայն մասնակիօրէն, ի նկատի առնելով ամսագրային յօդուածի սեղմ հնարաւորութիւնները:
3 Հայ ժողովրդական հէքեաթներ (այսույետ՝ ՀԺՀ), հ. 3, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1962, էջ 80 – 94 նաեւ էջ 274 – 282: Այս նոյն հէքեաթի տարբերակներն են «Սինան թագաւորը», ՀԺՀ, հ. 5, 1966, էջ 28 – 35, «Հազարան բլբուլ» հէքեաթի մի հատուածը՝ ՀԺՀ, հ. 8, 1977, էջ 555 – 560, «Ասլանզադէ ու Ջանփոլադ» հէքեաթի մի դրուագը՝ ՀԺՀ, հ. 10, 1967, էջ 62 – 69, «Սինամ թագաւորի հէքեաթը»՝ ՀԺՀ, հ. 11, էջ 131 – 137, «Փիր-վալին» հէքեաթի մի հատուածը՝ ՀԺՀ հ. 13, 1985, էջ 50 – 57: Աշխատանքիս ընթացքում կօգտուենք նաեւ որոշ այլ հէքեաթներից, որ պարունակում են մեզ հետաքրքրող տեղեկութիւններ:
4 Անդ, տե՛ս 550 եւ 548 էջերում այդ հէքեաթին ու պատմողին վերաբերող ծանօթագրութիւնները:
5 Բուն վերոնշեալ հէքեաթում թագաւորի անունը Սըմաւոն է, որ ուղղել եմ Սինամ՝ հիմք ընդունելով նոյն բով անդակութեամբ բազմաթիւ այլ հէքեաթների տուեալները:
6 Հէքեաթի (d) տարբերակում տղան Սինամի մօտից փախչում է աներեւոյթ դարձնող գլխարկի օգնութեամբ:
7 Բնագրում այստեղ գրուած է «դավճի», որ անիմաստ է. ՀԺՀ տարբեր հատորներում բարբառների համար տրուած բառարաններում այսպիսի բառ չկայ: Հաւանաբար վրիպակ է. այստեղ նախապէս եղած պիտի լինի «բաւճի» - «բօճի», որ կը նշանակի փոքրիկ շուն եւ կը ներդաշնակի միւս տարբերակների իմաստին: Ըստ այդմ էլ շտկել եմ դարձնելով «շուն»:
8 Ընդհանրապէս Լուսինը ամսւայ ընթացքում կարող է երեւալ նաեւ աւելի քիչ՝ 26 կամ 27 օր: Դա կախուած է Լուսնի «բարձր» կամ «ցածր» լինելուց, եղանակային պայմաններից ու դիտման վայրից: Ամեն դէպքում, 28 օրը այն առաւելագոյն տեւողութիւնն է, որի ընթացքում Լուսինը կարող է երեւալ ամսուայ ընթացքում:
9 Սրան է յարում նաեւ հայերէն Լու-սին բառի երկրորդ կէսը՝ սին, որ նոյնական է աքքադական եւ եմենական դիցաբանութիւնների մէջ լուսնային աստուծոյ «Սին» անուանը. տե՛ս Мифы Народов мира, т. 2, Советская Энциклопедия, Москва, 1992, ст. 437, նաեւ՝ Enn Kasak, Raul Veede, Understanding planets in ancient Mesopotamia, Folklore, vol. 16, 2001, pp.17 – 18, (http:/haldjas.folklore.ee/folklore/vol16/planets.pdf): Ի դէպ, հէնց այս կերպարի լուսնային լինելն էլ յուշում է, որ տարբեր հէքեաթներում առկայ այս անուան տարբերակներից հարազատ նախնա- կանը պիտի լինի Սինամը:
10 Ընդհանրապէս խաւարումները կրկնւում են 18 տարի 11 օր պարբերութեամբ: Սա տակաւին հին բաբէլացին երին յայտնի պարբերութիւն է, որ այժմ կոչւում է «սարոս»: Այս մասին տե՛ս, օրինակ, В. А. Бронштэн, Как движется Луна, “Наука”, Москва, 1990, ст. 10 – 21.
11 Այս դրուագը յոյժ ուշագրաւ է նաեւ հետեւեալ առումով: Աշխարհիկ կեանքում տիրապետող պատկերացումն երի տրամաբանութեան համաձայն թագաւորը պիտի կարողանայ անել ամեն ինչ, նա պիտի լինի ամենակարող: Սրան հակառակ, սոյն դրուագում ինչ-որ շարքային ձիապան յանդգնում է այսպիսի խօսքեր ասել թագաւորին: Այսինքն, հէքեաթում պահպանուել է մի դրուագ, որ ամբողջովին հակառակ է աշխարհիկ կեանքում տիրապետող պատկերացումներին: Սա կարելի է դիտել իբրեւ վկայութիւն այն բանի, որ հէքեաթները շատ պահպանողական են, եւ սրանցում առկայ դրուագները կարողանում են շատ երկար ժամանակ յարատեւել նախնական վիճակով, նոյնիսկ կեանքի սովորական տրամաբանութեանը հակառակ լինելու պարագայում:
12 Երկնքի այս հիմնական կէտերի տեղափոխութիւնը ժամանակի ընթացքում լինում է ի հետեւանք Երկրի պտտման առանցքի դարաւոր գալարապտոյտի: Իւրաքանչիւր կենդանակերպում այդ կէտերից ամեն մէկը լինում է շուրջ 2000 տարի: Մօտաւորապէս ն. Ք. 4000 թուականին գարնանամուտի կէտը մտել է Ցուլ կենդանակերպ (միաժամանակ ամառնամուտի կէտն էլ մտել է Առիւծ): Տե՛ս այս մասին, օրինակ, E. Bonn, M. M. Cirkovic, I. Milosavljevic, A new proposition for reading the Mithraic tauroctony scene, Astron. Nachrichten/AN, 323, (2002), 6, pp. 579 – 580.
13 Мифы Народов мира, т. 1, Советская Энциклопедия, Москва, 1991, ст. 441. Ի դէպ, ուշագրաւ է, որ այս շարքի Էշ կենդանակերպը նոյնական պիտի լինի այսօրուայ Խեցգետին կենդանակերպին: Տակաւին Էրատոսթե- նէսը Խեցգետինը նոյնացրել է էշերի հետ: Իսկ Խեցգետնի γ եւ δ աստղերի Asellus (հիւսիսային եւ հարաւային) անունը ուղղակի ծագում է «իշուկներ» նշանակող բառից, որ գալիս է տակաւին Պտղոմէոսից: Բացի այդ, Հրէից աւանդոյթում էլ .Խեցգետին կենդանակերպը համադրուել է Իսաքարի ցեղին, որին էլ Յակոբը նմանեցրել է «ուժեղ էշի», իսկ Բենիամինի ցեղն էլ նմանեցուած է «պատառոտող գայլի». Ծննդ., ԽԹ, 14, 27, տե՛ս Richard H. Allen, Star Names. Their Lore and Meaning, Dover Publ., New York, 1963, First published New York, London, Leipzig, Paris 1899, pp. 107 – 111. Փաստօրէն, Հրէից աւանդոյթում էլ կան էշ եւ գայլ կենդանակերպերը:
14 Այսպիսի դրափոխութեամբ Սինամի կենդանիների շարքը կը դառնայ Էշ, Գայլ (Եզ), Արագիլ, Շուն: Իսկ յունական տարբերակում շարքի սկիզբը Շունն է: Սակայն սա էական տարբերութիւն չէ: Կարեւորը մեր դէպքում կենդանակերպերի յարաբերական դասաւորութիւնն է, իսկ շարքի սկիզբը կախուած է միայն այն բանից, թէ ինչ ժամանակի է վերաբերում սոյն իրողութիւնը: Նոյնիսկ հնարաւոր է դրա միջոցով գնահատական տալ այս պատմութ եան ծագման ժամանակին: Իսկ գալով դրափոխութեանը, ապա դա այնքան էլ սկզբունքային չի կարող լինել, քանի որ գործ ունենք տեւական ժամանակի ընթացքում բերնից բերան անգիր փոխանցուած պատմութեան հետ, եւ դրափոխութիւն կարող էր առաջանալ պարզ շփոթութեան հետեւանքով: Ի դէպ, հէքեաթի (g) տարբերակում կան միայն երկու կենդանիներ՝ շուն եւ էշ, եւ սրանց հերթականութիւնն էլ համընկնում է մեր բերած յունական շարքի սկզբին:
15 Առանձին հարց է, թէ ինչու այստեղ ունենք ոչ թէ հայկական իրականութեան մէջ ընդունուած կենդանակերպ երը, այլ յունականները: Հնարաւոր է այս հարցին տալ տարբեր պատասխաններ. փոխառութիւն յունական միջ ավայրից, խմբագրում յունական ազդեցութեան տակ, կամ նոյնիսկ հակառակը: Սակայն նախքան այս հարցին պատասխանելը հարկ է պարզել կենդանակերպերի նախնական տարբերակները տարբեր (ի մասնաւորի՝ հայկական եւ յունական) մշակոյթներում: Դրանից յետոյ միայն կարելի կը լինի փորձել տալ այս հարցի պատասխանը:
16 Շատ գայթակղիչ է այս իրադարձութիւնների յաջորդական շարքն ընկալել իբրեւ Արեւի եւ Լուսնի խաւա- րումների մէկ պարբերաշրջան՝ սարոս, որ պիտի լինի 18 տարի եւ 11 օր: Այս պարագայում Սինամի ամբողջ կեանքը պիտի զուգադրուի սարոսին՝ Արեւի լրիւ խաւարումից սկսած մինչեւ յաջորդ լրիւ խաւարումը: Սակայն այսպիսի զուգադրման համար մեր հիմքերը բաւարար չեն:
17 Տե՛ս, օրինակ, Քսենոփոն, Անաբասիս, Դ, 35, ՀՍՍԱ ԳԱ հրատ., Երեւան, 1970, էջ 98, նաեւ՝ Հերոդոտոս, Ա, 216, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1986, էջ 88:
18 Բ. Ե. Թումանեան, Յ. Յ. Մնացականեան, Բրոնզէ դարի գօտի-օրացոյց, «Միտք», Երեւան, 1965, էջ 34 – 36:
19 Տե՛ս, օր., Բ. Ե. Թումանեան, Յ. Յ. Մնացականեան, նշ. աշխ., էջ 35 – 36:
20 Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1913, էջ 38, Անանիա Շիրակացի, Տիեզերագիտութիւն եւ տոմար, Հայպետհրատ, Երեւան, 1940, էջ 76 – 77, Յովհաննէս Իմաստասէրի մատենագրութիւնը, Երեւանի Համա- լսարանի հրատ., Երեւան, 1956, էջ 224, Յաղագս տարեմտին ի Վանական Վարդապետէ ասացեալ, Լ. Խաչիկե- ան, Մատենադարանի գիտ. նիւթերի ժողովածու, 1,1941, էջ 160:
21 Նախահայկեան օրացոյցի մասին մանրամասն տե՛ս Գրիգոր Բրուտեան, «Էջմիածին», ԺԲ, 1996, էջ 135 – 164, նաեւ՝ նոյնի Օրացոյց Հայոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1997, էջ 394 – 399:
22 Սինամի 3 որդիներ ունենալու մասին հէքեաթում ոեւէ ուղղակի ակնարկ չկայ: Աւելին, հէքեաթի որոշ տար- բերակներում Սինամը եւ Գիւլը ունեն 1 դուստր, որ յետոյ փախչում է տղայի հետ եւ դառնում նրա կինը: Այդուհանդերձ, Սինամը հէքեաթային թագաւոր է, եւ, իբրեւ այդպիսին, շատ տրամաբանական է, որ նա հէքեաթն երի «դասական» թագաւորների պէս ունենայ 3 որդի: Հնարաւոր է ենթադրել, նոյնիսկ, որ Սինամի կեանքում որ- դիներ կարող էին եղած լինել այլ կանանցից՝ մինչ Գիւլի հետ նրա ամուսնանալը: Այս մասին ակնարկ կարելի է նկատել այն, որ (e) տարբերակում Սինամն ունի շատ կանայք, որոնց մէջ ամենասիրելին Գիւլն է: Այդ պարագա- յում Սինամի ձիեր-որդիները Գիւլի համար կը լինեն խորթ զաւակներ, եւ այս կերպ լիովին տրամաբանական կը դառնայ Գիւլի կողմից ձիերին չարչարելը: Այս կերպ նաեւ շատ հասկանալի է, թէ ինչու է Սինամը այնքան շատ սիրում իր ձիերին, որ գլխատում է նրանց լաւ չխնամող ձիապաններին:
23 Այս կապակցութեամբ կարեւոր է հէքեաթի (f) եւ (g) տարբերակներում առկայ մանրամասնը, ըստ որի Սին ամի ձիերին ամեն օր (լոյսին) պայտում են, իսկ յաջորդ օրը (գիշերից յետոյ՝ լոյսին) ձիերի ոտներին պայտ (նոյնիսկ մեխ) մնացած չի լինում: Պայտը, ինչպէս գիտենք, լուսնաձեւ է, այսինքն, ձիու ոտին մեխուած պայտը պիտի նշանակի, որ այդ ձին Լուսնինն է, նրա իշխանութեան տակ է: Իսկ Գիւլի - Արեւի կողմից «շահագործուելուց» յետոյ պայտերն իսպառ բացակայում են, քանի որ այդ ձիերն արդէն անցել են այլ՝ Արեւի իշխանութեան տակ: Այսինքն, պայտերի լինել-չլինելը եւս արտայայտութիւնն են այն իրողութեան, որ ձիեր-ամիսները Լուսնի իշխանութիւնից անցնում են Արեւի իշխանութեան տակ:
24 Գրիգոր Բրուտեան, նշ. աշխ., էջ 385 – 430:
25 Տե՛ս, օրինակ, Գրիգոր Բրուտեան, նշ. աշխ., էջ 395, 460 – 462:
26 Հէքեաթի (g) տարբերակում թռչունը ձագ է հանել 40 տարի (ամեն տարի): Այստեղ էլ նրա ձագ հանելը ամենամեայ երեւոյթ է, եւ մեր խնդրի համար այստեղ էականը հէնց ամենամեայ լինելն է:
27 Չի բացառւում նաեւ, որ այս 55-ը նախապէս եղած լինի հէնց 60: Հնարաւոր է, հէքեաթի պատմողը բաց է թողել եւս 5 օր տեւող մի դրուագ, կամ 5 օրով պակաս է ասել իր նշած դրուագներից մէկն ու մէկի տեւողութիւնը:
28 Այս համաստեղութեան եւ հէնց դրա գլխաւոր աստղի դիտումները բացառիկ կարեւորութիւն են ունեցել Նախահայկեան եւ ապա՝ Հայկեան (Հայոց Բուն) օրացոյցների համար: Այդ աստղի արեգակնային ամբարձման (առաջին առաւօտեան ծագման) դիտումով են որոշուել տարեսկիզբը եւ տարեշրջանի գլխաւոր տօնի օրը այդ օրացոյցներում:
29 Այս առումով շատ ուշագրաւ կը լինի համեմատել տարբեր մոլորակներին համապատասխան կերպարները եւ նրանց «երկնային» վարքը:
30 Թուարկութեան 10-ական համակարգն է կիրառուել նաեւ Վանի թագաւորութիւնից մեզ հասած սեպագիր աղբիւրներից: Տե՛ս, օրինակ, Արտակ Մովսիսեան, Նախամաշտոցեան Հայաստանի գրային համակարգերը, Երեւանի Համալսարանի հրատ., Երեւան, 2003, էջ 84, 370 – 375:
31 Ի դէպ, հէնց այս նոյն տրամաբանութեամբ էլ թուարկութեան 12-ական համակարգի կիրառութեան պարա- գայում 30-օրեայ լուսնային ամսին պիտի համապատասխանեցուէր արդէն ոչ թէ 300-օրեայ, այլ 360-օրեայ արեգակնային տարին. 30 « 12 = 360: Այս կերպ հնարաւոր է բացատրել 360-օրեայ արեգակնային տարուայ գաղափարի եւ դրա վրայ հիմնուած արեգակնայի օրացոյցների առաջացումը: Այս 12-ական համակարգի մնացուկներից է նաեւ կենցաղում տակաւին լայն կիրառուող «դիւժին» = 12 միաւորը:
32 Տե՛ս, օրինակ, Enn Kasak, Raul Veede, Folklore, vol. 16, 2001, pp.17 – 18:
33 Տե՛ս Արտակ Մովսիսեան, նշ. աշխ., էջ 374:
34 Выгодский М. Я., Арифметика и алгебра в древнем мире, “Наука”, Москва, 1967, ст. 89.
35 Տե՛ս նոյն տեղում:
36 Иоганнес Фридрих, История письма, “Наука”, Москва, 1979, ст. 67, Արտակ Մովսիսեան, նշ. աշխ., էջ 381:
37 Ընդհանրապէս, եթէ այս երկու նշանները դիտարկենք զուտ որպէս սեպեր, ապա 10 նշանակող սեպը

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3132
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
02
Հուլ
»10:41
ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԿ ...
Article image Շարքիս նախորդ յօդուածում[1] քննութեան առանք Սինամ թագաւորի հրաշապատում պատմութիւնը, որ առկայ է «Սինամ թագաւորի հէքեաթը», «Սըմաւոն թագաւոր եւ Գիւլ» խորագրով[2] հէքեաթներում: Այս առանձին պատմութեան քննութիւնը ցոյց տուաւ, որ ի դէմս հէքեաթի այս մասի գործող անձանց՝ Սինամի, նրա կնոջ, ձիապանների, թռչունի եւն ունենք որոշակի աստեղային – օրացուցային կերպարներ: Տեսանք նաեւ, որ այս կերպարների «գործողութեան վայրը» ամբողջ երկնակամարն է, իսկ նրանց գործողութիւններն էլ տարեշրջանի արտայայտութիւնն են` ներդաշնակեցո...
Կարդալ
2012
24
Դեկտ
»16:53
ԵՐԿՆԱՅԻՆ ՎԻՇԱՊԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑ ...
Article image Միջնադարից մեզ են հասել ոչ սակաւ գրաւոր վկայութիւններ այն մասին, թէ ի՞նչ կերպ են հնում Հայերը մեկնաբանել Արեւի եւ Լուսնի խաւարումները: Նախ յստակ նշենք, որ խօսքն այստեղ խնդրի գիտական մեկնաբանութեան մասին չէ, այլ այն մասին, թէ ինչպէ՞ս են դրանք բացատրուել, այսպէս ասած, «ժողովրդական» ընկալմամաբ: Հարցիս տրուած գիտական պատասխանի փայլուն օրինակ է Է դարի մեծագոյն գիտնական Անանիա Շիրակունու բացատրութիւնը...
Կարդալ
2012
23
Դեկտ
»13:35
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ (ՆՎԻՐՎՈՒՄ ...
Article image Գիտութեան ամեն բնագաւառի մէջ կան բազմաթիւ մեծանուն գիտնականներ, որոնց անունները յայտնի են ամբողջ աշխարհում, որոնք մեծ աւանդ ունեն մարդկութեան ընդհանուր առաջընթացի մէջ։ Միեւնոյն ժամանակ, գիտութեան ամեն մի բնագաւառի մէջ կան ընդամենը մի՛ քանի մեծերի անուններ, որոնք յատուկ առանձնանում են իբրեւ տուեալ բնագաւառի սիւներ, իբրեւ այն հսկաները, որոնց ուսերին է կանգնած գիտութեան տուեալ բնագաւառը։ Սրանք ա՛յն մեծերն են, որոնք ստեղծել են տուեալ բնագաւառի գիտական աշխարհայեացքը։ Հէնց ա՛յս մեծերն են, որ շտկել, որ...
Կարդալ
2012
23
Դեկտ
»13:08
ԳԻՍԱՒՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐԱՅԱՅՏ ՅԻՇ ...
Article image Հայկական միջնադարեան աղբիւրներում պահպանուած են բազմաթիւ յիշատակութիւններ տարբեր աստղագիտական երեւոյթների (Արեւի, կամ Լուսնի խաւարումների, գիսաւորների յայտնուելու, նոր եւ գերնոր աստղերի բռնկումների եւ այլնի) մասին։ Այդ յիշատակութիւնները հիմնականում մանրամասն հետազօտուած եւ հրատարակուած են1։ Այդուհանդերձ, այդ յիշատակութիւնների ի յայտ բերումն ու հետազօտումը աւարտուած համարել կարելի չէ։ Առկայ են աստղագիտական երեւոյթներին վերաբերող` տակաւին չհետազօտուած յիշատակութիւններ հայ միջնադարեան մատենագիր աղբ...
Կարդալ
2012
06
Հոկտ
»13:52
ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱԳՈՅՆ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ Պ ...
Article image Հայկական օրացոյցի ամենավաղ անցեալի պատմութեան համար տեղեկոյթի բացառիկ աղբիւր կարող են լինել հնագիտ ական գտածոները: Այսպիսի մի եզակի նմոյշ է Շէնգաւիթեան (Կուր-Արաքսեան) մշակոյթին պատկանող քրեղաններից մէկը: Խօսքը 1974 թ. Շիրակում Քեթիի դամբարանադաշտի թիւ 8 դամբարանից գտնուած քրեղաններից մէկի մասին է: Այն ունի 14.5 սմ բարձրութիւն« սեւ փայլեցուած խեցիից է, մոխրագոյն, վարդագոյն աստառով, պատկանում է Կուր-Արաքսեան մըշակոյթին: ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott