grigor.brutyan
Logo

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ (ՆՎԻՐՎՈՒՄ Է ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ)

Article image Տպագրվել է Էջմիածին հանդեսում, 2008թ.:

Գիտութեան ամեն բնագաւառի մէջ կան բազմաթիւ մեծանուն գիտնականներ, որոնց անունները յայտնի են ամբողջ աշխարհում, որոնք մեծ աւանդ ունեն մարդկութեան ընդհանուր առաջընթացի մէջ։ Միեւնոյն ժամանակ, գիտութեան ամեն մի բնագաւառի մէջ կան ընդամենը մի՛ քանի մեծերի անուններ, որոնք յատուկ առանձնանում են իբրեւ տուեալ բնագաւառի սիւներ, իբրեւ այն հսկաները, որոնց ուսերին է կանգնած գիտութեան տուեալ բնագաւառը։ Սրանք ա՛յն մեծերն են, որոնք ստեղծել են տուեալ բնագաւառի գիտական աշխարհայեացքը։ Հէնց ա՛յս մեծերն են, որ շտկել, որոշ ել են մարդկային մտքի զարգացման ուղղութիւնը իրենց բնագաւառների մէջ։ Աստղագիտութեան պատմութեան մէջ այս կարգի մեծերից յայտնի են միայն մի քանի անուններ. Կղաւդիոս Պտղոմ էոս` հելլենիստական Աղեքսանդրիայից, Նիկոլայ Կոպեռնիկոս՝ միջնադարեան Լեհաստանից, Իսահակ Նիւտոն` միջնադարեան Բրիտանիայից եւ Վիկտոր Համբարձումեան` Խորհրդային Հայաստանից։

Համբարձումեանը աստղագիտութեան եզակի մեծերից է։ Նա կարողացել է մէկ մարդկային կեանքի ընթացքում մէկ մարդու ջանքով կտրուկ փոխել մի ամբողջ գիտութ եան զարգացման ուղղութիւնը, դրա բովանդակութիւնը։ Նրա շնորհիւ քսաներորդ դարի ընթացքում արմատապէս փոխուեց աստղաֆիզիկայի էութիւնը։ Տիեզերքը ֆիզիկայի միջոցն երով ուսումնասիրող գիտութիւնից այն դարձաւ Տիեզերքի զարգացումը, բարեշրջութիւնը (evolution) հետազօտող գիտութիւն։ Համբարձումեանը մարդկանց համար բացայայտեց, որ մենք ապրում ենք շատ երիտասարդ (հազար անգամ աւելի երիտասարդ, քան մինչ այդ համարւում էր) Տիեզերքում, որտեղ տարբեր տիեզերական մարմիններ ուն են տարբեր տարիքներ, եւ որտեղ տակաւին չի աւարտուած նոր մարմինների առաջացումը, որտեղ մեր աչքի առաջ ծնւում են աստղեր, աստղային համակարգեր եւ մինչեւ ան գամ՝ հսկայական գալակտիկաներ ու գալակտիկաներից կազմուած համակարգեր։ Վիկտոր Համբարձումեանի նախնիները Արեւմտեան Հայաստանից են՝ պատմական Ծաղկոտն գաւառի Դիադին փոքրիկ քաղաքից։ Ընտանիքն իր անունը ստացել է 1600-ականների վերջերին Դիադինում բնակուող շատ յայտնի մի մարդուց, որ կոչուել է Մահտ եսի Համբարձում: 1828ին ռուսթուրքական պատերազմի հարկադրանքով Դիադինի ողջ հայութեան հետ միասին Համբարձումեանները գաղթել, հաստատուել են Սեւանայ լճի ափին՝ Բասարգեչարում (այժմ՝ Վարդենիս)։ Վիկտոր Համբարձումեանի հայրը՝ Համազասպ Համբարձումեանը, ծնուել է հէնց Բասարգեչարում 1880ին։ Տակաւին երիտասարդ՝ գիւղից դուրս է եկել ուսումը շարունակելու համար։ Սովորել է տարբեր տեղերում՝ Երեւանի թեմական դպրոցում, Թիֆլիսի Ներսիսեան դպրոցում, Մոսկուայի Լազարեան ճեմարանում եւ աւարտել է Պետերբուրգի Կայսերական համալսարանը: Եղել է իր ժամանակի հայ մտաւորականութեան փայլուն ներկայացուցիչներից մէկը: Թէպէտ կրթութ եամբ եղել է իրաւաբան, սակայն շատ աւելի յայտնի է դարձել իբրեւ բանաստեղծ, գրականագէտ, բանասէր եւ անզուգական թարգմանիչ: Հայ մշակոյթի մէջ անգնահատելի աւանդ են նրա կատարած թարգմանութիւնները։ Բացառիկ կարեւորութիւն ունեն յատկապէս հին յունարէն բնագրերից արեւելահայ աշխարհաբարի նրա թարգմանած Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը». թարգմանել է նաեւ Էսքիլոս, Եւրիպիդէս, Սոֆոկլէս, Վիրգիլիոս, Հայնէ, Լերմոնտով, Նադսոն եւ այլն: Եղել է շատ գործուն հասարակական դէմք. յայտնի է, որ 1912 թուականին Թիֆլիսում երկու հոգու ջանքերով ստեղծւում է Հայ գրողն երի կովկասեան ընկերութիւնը: Այդ մարդկանցից մէկը Յովհաննէս Թումանեանն էր, ով այդ ընկերութեան նախագահն էր, իսկ միւսը՝ Համազասպ Համբարձումեանը, որ եւ այդ ընկերութեան քարտուղարն էր: Երկար տարիներ անտիկ գրականութիւն է դասաւանդել Հայաստանի բուհերում, եղել է անզուգական դասախօս: Նրա դասախօսութիւնների մասին մինչեւ այժմ զարմանալի պատմութիւններ են պատմւում։

1904 թուականին Թիֆլիսում Համազասպ Համբարձումեանը ամուսնացել է Ցխինվալի քաղաքի ծխատէր քահանայ Տէր Սահակ Խախանեանցի դստեր՝ Հռիփսիմէի հետ: Ուն եցել է երեք զաւակ՝ մի դուստր, ապա երկու որդի։ Այս զաւակներից միջնեկը հէնց Վիկտոր Համբարձումեանն է։

Ապագայ գիտնականը ծնուել է 1908 թուականի Սեպտեմբերի 18ին Թիֆլիսում։ Արդէն երեք տարեկանում հայրը նկատել է երեխայի արտակարգ ընդունակութիւնները եւ սկսել է յատուկ զբաղուել նրա դաստիարակութեամբ։ Գիտութեան նկատմամբ սէրը պատանու մէջ ներարկել է հէնց հայրը, որ թէպէտ եղել է հումանիտար բնագաւառի մասնագէտ, սակայն բացառիկ սէր է ունեցել բնական ու ճշգրիտ գիտութիւնների, մասնաւորապէս՝ մաթեմատիկայի նկատմամբ:

Ինը տարեկանում փոքրիկ Վիկտորը սկսում է իր գիտական պարապմունքները, իսկ աստղագիտութեամբ սկսում է զբաղուել տասնմէկ տարեկանից։ Սերտում-իւրացնում է աստղագիտութեանը եւ յարակից բնագաւառներին վերաբերող մեծ ծաւալի գիտական գրականութիւն: Ձեռք է բերում մի փոքրիկ աստղադիտակ յիսուն անգամ խոշորացումով եւ սկսում է կատարել կանոնաւոր աստղագիտական դիտումներ։ Բանը հասնում է այնտ եղ, որ նա հէնց այդ տարիքում սկսում է գիտական յօդուածներ գրել իր իսկ կատարած դիտումների հիման վրայ։ Պատանու հայրը իր յուշերում պատմում է, որ երիտասարդ Վիկտորը տասնմէկից տասնհինգ տարեկանում գրել է հինգ լուրջ գիտական աշխատութիւնն եր։ Այսօր այդ յօդուածներից մէկը մեզ յաջողուել է գտնել Հայաստանի ազգային արխիւում։ Դա արեւաբծերի դիտումների միջոցով Արեգակի սկաւառակի պտտման նոր պարբերութիւն գտնելուն նուիրուած մի աշխատութիւն է` գրուած տասներեքամեայ Վիկտոր Համբարձումեանի ձեռքով՝ աշակերտական ձեռագրով, սակայն ոչաշակերտական, բացառիկ բարձր գիտական լրջութեամբ։ Պատանի Վիկտորը նաեւ տարբեր տեղեր հանդէս է գալիս զեկուցումներով գիտութեան զանազան խնդիրների մասին։ Յայտնի է, որ տասնհինգ տարեկանում (1924 թ.) Երեւանի պետական համալսարանում նա դասախօսութիւն է կարդացել (համալսարանի դասախօսական կազմի եւ բարձր կուրսերի ուսանողների համար) յարաբերականութեան տեսութեան մասին։ Այդ դասախօսութեանը ներկ այ է եղել նաեւ Հայաստանի այդ ժամանակուայ կառավարութիւնը։ Դասախօսութիւնից մէկ օր անց պատանի գիտնականին ընդունում է Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղ ար Աշոտ Յովհաննիսեանը, իսկ ապա՝ նաեւ Ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մեասնիկեանը: Մի խօսքով, արդէն դպրոցական հասակից նա հռչակուած է եղել իբրեւ պատանի գիտնական։

Դպրոցական տարիներին պատանի Վիկտորը յայտնի է եղել ոչ միայն որպէս երիտասարդ գիտնական: Նա հրաշալի իմացել է գրականութիւն, եղել է փայլուն ասմունքող: Հէնց իր բարձրակարգ ասմունքի շնորհիւ էլ պատանի Վիկտորը արժանացել է Յովհանն էս Թումանեանի ուշադրութեանը, ծանօթացել ամենայն Հայոց բանաստեղծի հետ: Յայտնի է նաեւ, որ մեծն Թումանեանն իր վերջին բանաստեղծութիւնը՝ «Սիրիուսի հրաժեշտ»ը գրել է պատանի գիտնականի հետ ունեցած զրոյցից յետոյ...

1924ին, Թիֆլիսի թիւ 4 արական գիմնազիան աւարտելուց յետոյ պատանի Վիկտոր Համբարձումեանը մեկնում է Լենինգրադ` ուսումը շարունակելու։ Առաջին տարին ինչինչ պատճառներով չի կարողանում համալսարան ընդունւել, սակայն ժամանակն ի զուր չի կորցնում. ընդունւում է Գերցենի անուան մանկավարժական ինստիտուտը, իսկ մէկ տարի անց տեղափոխւում է համալսարան: Հէնց ուսանողական տարիներից էլ սկսում է իր գիտական հետազօտութիւնների արդիւնքները տպագրել միջազգային գիտական մամուլում: Նրա առաջին հրապարակումը լոյս է տեսել գերմանական Astronomische Nachrichten (Աստրոնո՛միշէ Նա՛խրիխտեն) շատ հեղինակաւոր գիտական հանդէսում, երբ նա եղել է ընդամենը առաջին կուրսի ուսանող: Լենինգրադի համալսարանն աւարտ ելիս Համբարձումեանն արդէն աշխարհահռչակ գիտնական էր:

Համալսարանն աւարտելուց յետոյ երեք տարի նրա ասպիրանտական ուսումնառութիւնը անցնում է Պուլկովոյի աստղադիտարանում մեծանուն ռուս աստղագէտ Արիստ արք Բելոպոլսկու ղեկավարութեամբ։ Լենինգրադում էլ սկսւում է նրա աշխատանքային գործունէութիւնը։ Դասաւանդել է տարբեր բուհերում, աշխատել տարբեր գիտական հիմնարկներում, ղեկավարել գիտական կազմակերպութիւններ։ 1934 թուականին ստեղծում է Խորհրդային Միութեան մէջ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը: Հիմնադրում է Տեսական աստղաֆիզիկա առարկան Խորհրդային Միութիւնում (եւ ընդհանրապէս, նա համարւում է այդ առարկայի հիմնադիրներից մէկը ամբողջ աշխարհում): Իսկ ընդամենը 32 տարեկանում դառնում է Լենինգրադի համալսարանի գիտական ղեկավարը (պրոռեկտորը)։ Պատերազմի հէնց սկզբից կառավարութեան յանձնարարութեամբ Վիկտոր Համբարձումեանը ստեղծում է համալսարանի գիտական մասնաճիւղը եւ այդ մասնաճիւղի հետ միասին տարհանւում է թիկունք՝ Ելաբուգայ քաղաքը (Կազանի մօտ), ուր մի քանի տարի յոյժ արդիւնաւետ աշխատում է ի նպաստ երկրի պաշտպանութեան։ Հէնց այս տարիներին էլ, ի թիւս այլ կարեւոր գիտական ձեռքբերումների, նա լուծում է պղտոր միջավայրում լոյսի ցրման խնդիրը, որ հակառակ զուտ հիմնարար՝ աստղաֆիզիկական տեսական խնդիր լինելուն, անմիջապէս կիրառւում է ռազմական բնագաւառում եւ տալիս փայլուն արդիւնք։ Միայն ա՛յդ խնդրի լուծման շնորհիւ հնարաւոր է դառնում յաղթահարել հակառակորդի սուզանաւերի անյայտնաբերելիութիւնը եւ բեկում մտցնել ստորջրեայ մարտերում հակառակորդի յաջողութիւնների ընթացքի մէջ: Մի քանի տարի անց (1946 թ.) հէնց ա՛յս խնդրի լուծման համար Վ. Համբարձումեանն ստանում է իր առաջին Ստալինեան մրցանակը։

1943 թ. աշնանը, դեռ պատերազմը չաւարտուած, Համբարձումեանը թողնում է իր բոլոր գործերը, պաշտօնները եւ ապահով, հեռանկարային տեղը Ռուսաստանում ու տեղափոխւում է Հայաստան։ Իր յուշերում իր այդ քայլը նա անուանել է «հայրենադարձութիւն»։ Եւ այդ ժամանակից մինչեւ իր կեանքի վերջը նա ապրել է Հայաստանում։ Սկզբի մի քանի տարիներն ապրում է Երեւանում, իսկ 1946ին իր ընտրութեամբ, իր ջանքով ու աշխ արհայեացքով Բիւրականում հիմնադրւում է աստղադիտարանը եւ Համբարձումեանը ընտանիքի հետ միասին տեղափոխւում է Բիւրական։ Առաջին մի քանի տարիներն ապր ել է գիւղում, ապա՝ աստղադիտարանում կառուցուած ժամանակաւոր կացարաններում։ 1950ին ստանում է իր երկրորդ Ստալինեան մրցանակը. այդ գումարի մի մասով կառուցում է աստղադիտարանի քարէ պարիսպը, մնացեալ մասով էլ՝ իր առանձնատունը (որ յետոյ մտցնում է աստղադիտարանի հաշուեկշռի մէջ առանց նոյնիսկ նուիրատւութիւն ձեւակերպելու)։ Եւ այդ ժամանակից էլ ապրել է իր կառուցած տանը։ Այդ տանն էլ վախճ անուել է 1996 թ. Օգոստոսի 12ի երեկոյեան։

Վիկտոր Համբարձումեանը եղել է Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի հիմնադիր անդամների թւում: Եւ 1943 թուականից սկսեալ յիսուն տարի ղեկավարել է Հայաստ անի ամբողջ գիտութիւնը: Առաջին չորս տարիները՝ 1943-1947 թթ. նա եղել է Ակադեմիայի փոխնախագահը (նախագահն է եղել Յովսէփ Օրբէլին): Իսկ 1947-ից մինչ 1993 թուականը 46 տարի անընդմէջ եղել է Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի նախագահը: Եւ մեծ չափով Վ. Համբարձումեանին ենք պարտական գիտութեան այն աննախադէպ թռիչքային զարգացումը, որ եղաւ Հայաստանում յետպատերազմեան տասնամեակն երի ընթացքում: Հիմնականում Համբարձումեանի ընտրութեամբ, նրա նախաձեռնութ եամբ են Հայաստանում սկզբնաւորւում ու բուռն զարգացում ապրում գիտութեան ժամանակակից հեռանկարային ճիւղերը, դրանց հիման վրայ՝ արդիւնաբերութեան գիտատար արդիական ճիւղերը եւ սրանց զուգահեռ՝ Հայաստանի բուհերում էլ արմատաւորւում է այդ բնագաւառների մասնագէտների ուսուցումը: Հետագայում սա հանգեցրեց Հայաստանի հասարակութեան մէջ գիտատեխնիկական մտաւորականութեան ձեւաւորմանը։ Հարկ է յիշել, որ մինչ այդ Հայ հասարակութեան մէջ մտաւորականները գերազան ցապէս հումանիտար կրթութեամբ անձինք էին։ Եւ սա էլ, բնականաբար, միակողմանիութիւն պիտի մտցնէր ամբողջ Հայ հասարակական մտքի մէջ։ Գիտատեխնիկական մտաւորականութեան առկայութիւնը, բնականաբար, հարստացրեց, առաւել ամբողջական դարձրեց Հայ հասարակութիւնը, որն անկասկած, դրականօրէն ազդեց Հայաստանի հոգեւորմշակութային ամբողջ վիճակի վրայ։

Վիկտոր Համբարձումեանն ամուսնացել է 23 տարեկանում։ Կինը` Վերա Համբարձում եանը (օրիորդական ազգանունը՝ Կլոչիխինա,) ազգութեամբ ռուս, ծնուել է Սոլիկ ամսկում (հիւսիսային Ուրալ): Վ. Համբարձումեանի կեանքում բացառիկ է եղել կնոջ՝ Վերա Ֆեոդորովնայի դերը, որն ամբողջովին իր վրայ է վերցրել ընտանիքի եւ կենցաղի բոլոր հոգսերը՝ ամուսնուն լրիւ ազատելով դրանցից, առաւելագոյնս հնարաւորութիւն ստեղծելով նրա համար՝ զբաղուելու ի՛ր հիմնական գործով։ Կնոջ հետ միասին ապրել են 64 տարի, աշխարհ են բերել չորս զաւակ՝ երկու դուստր եւ երկու որդի։ Այր ու կին մահացել են մէկ տարի տարբերութեամբ. նախ կինը, ապա մէկ տարի անց՝ ինքը։

Համբարձումեանի գիտական վաստակը շատ բարձր է գնահատուել ամբողջ աշխարհում տակաւին իր կենդանութեան օրօք։ Դրա խօսուն վկայութիւններն են նրա ստացած բազմաթիւ միջազգային պարգեւներն ու մրցանակները, պատուաւոր կոչումները։ Նա երբեւէ գիտական թեզ չի գրել եւ, բնականաբար, չի էլ պաշտպանել, սակայն 27 տարեկանում արժանացել է գիտութիւնների դոկտորի գիտական աստիճանի։ Իսկ դրանից մէկ տարի առաջ էլ՝ 26 տարեկանում նրան շնորհուել է պրոֆեսորի կոչում։ Եղել է իր ժամանակ աշխարհում եղած համարեա բոլոր ակադեմիաների անդամ (30ից աւելի), բազում համալսարանների պատուաւոր դոկտոր, բազմաթիւ քաղաքների պատուաւոր քաղաքացի եւ այլն։ Նա ստացել է գիտնականի համար հնարաւոր համարեա բոլոր պարգեւներն ու մրցանակները (այդ թւում՝ ԽՍՀՄ ԳԱ բարձրագոյն պարգեւը՝ Լոմոնոսովի անւ. ոսկէ մէդալ, Ռուսաստանի Դաշնութեան Պետական մրցանակ, բազում երկրների ակադեմիաների բարձրագոյն պարգեւները)։ Նրա ստացած կարեւորագոյն պարգեւների ու մրցանակների ցուցակում բացակայում է միայն Նոբելեան մրցանակը։ Համբարձումեանն իրօք չի ստացել Նոբելեան մրցանակ, սակայն դրա պատճառները բնաւ կապ չունեն գիտութ եան հետ։ Վ. Համբարձումեանի կատարած որոշ աշխատանքների համար Նոբելեան մրցանակ տրուել է, սակայն... ոչ իրեն։ Միեւնոյն ժամանակ, դա չի խանգարել, որ նա լինի իր ժամանակի ամենահեղինակաւոր գիտնականն աշխարհում: Վիկտոր Համբարձումեանը միակ խորհրդային գիտնականն է, որ ընտրուած է եղել Միջազգային Աստղագիտական Միութեան նախագահ (ընդ որում՝ 1961 թուականին՝ սառը պատերազմի լարուած տարիներին), եւս միակ խորհրդային գիտնականն է, որ եղել է Գիտական Միութիւնների Միջազգային Խորհրդի նախագահ եւ առաջին մարդն է, որ այդ պաշտօնում ընտրուել է երկու անգամ (հակառակ կանոնադրութեամբ սահմանուած արգելքին)՝ որպէս եզակի բացառութիւն։ Միեւնոյն ժամանակ, ինքը՝ մեծանուն գիտնականը, զարմանալի անտարբեր է եղել իր ձեռքբերումներին եւ արժանիքներին տրուած գնահատականների նկատմ ամբ։ Դրա վկայութիւնն են նրա դոկտորական եւ պրոֆեսորական վկայականները, որ նա ստացել է այդ գիտական աստիճանն ու կոչումը իրեն շնորհուելուց 16 տարի անց... Իսկ իր համալսարանական դիպլոմը Համբարձումեանն ստացել է համալսարանն աւար տելուց... 50 տարի անց։ Սա իրօք որ արտառոց է. ուրիշ նման դէպք պատմութեանը յայտնի չէ։ Ընդ որում, այդ յիսուն տարիների ընթացքում նա չորս տարի եղել է այդ միեւնոյն համալսարանի ղեկավարը։

Վիկտոր Համբարձումեանը գիտական հետազօտութիւններ է արել երեք տարբեր բնագաւառների մէջ. տեսական ֆիզիկայ, մաթեմատիկական ֆիզիկայ եւ, անշուշտ, աստղաֆիզիկայ։ Այս երեք բնագաւառների մէջ էլ Համբարձումեանը նշանակալի հետք է թողել։ Ժամանակակից մաթեմատիկական ֆիզիկայում կայ մի մեծ բնագաւառ «հակադարձ խնդիրներ» անունով, եւ յայտնի է, որ այդ բնագաւառի սկզբնաւորողը, հիմք դնողը եղել է քսանամեայ Վիկտոր Համբարձումեանը։ Պակաս կարեւոր չեն նրա ներդրումները ֆիզիկայի մէջ։ Նա յայտնի է որպէս քուանտային ֆիզիկայի առաջին հետազօտողներից մէկը, որպէս ատոմի միջուկում նեյտրոնների գոյութեան տեսական յայտնաբերողը (1930 թ. Դ. Իվանենկոյի հետ միասին)։ Իսկ աստղագիտութեան ասպարէզում նրա ներդրումը դժուար է նոյնիսկ գնահատել։ Եթէ մաթեմատիկայի եւ ֆիզիկայի պատմութեան մէջ Համբարձումեանը մտել է որպէս քսաներորդ դարի խոշորագոյն գիտնականներից մէկը, ապա աստղագիտութեան պատմութեան մէջ նա իր բացառիկ տեղն ունի որպէս բոլոր ժամանակների մեծագոյն աստղագէտներից մէկը։ Նա քսաներորդ դարի այն եզակի գիտն ականն է, որի աշխատանքները տակաւին իր կենդանութեան օրօք այլոց կողմից կոչուել են «կոպեռնիկոսեան», իրենց յեղափոխականութեամբ եւ կարեւորութեամբ զուգակշիռ դրուելով Կոպեռնիկոսի գործերին:

Հարկ է յատուկ շեշտել, որ Համբարձումեանի տեղը համաշխարհային գիտութեան պատմութեան մէջ բնաւ կախուած չէ նոյնիսկ նրա գաղափարների ճիշտ կամ սխալ լինելուց։ Կարեւորն այստեղ այն է, որ Համբարձումեանի յեղափոխական գաղափարները մարդկութեանը եւս մէկ քայլ մօտեցրին Տիեզերքի մասին ճշմարտութիւնը հասկանալուն։ Համբարձումեանի աշխատանքներով սկիզբ է առել Տիեզերքի գիտական ճանաչման արդի փուլը։

«Որքան մեծ էր գիտութեան մէջ, նոյնքան էլ համեստ ու հասարակ էր կենցաղում»: Այս շատ յայտնի բնութագրումը լիովին ճիշտ է Վիկտոր Համբարձումեանի պարագայում: Այսօր նրա տունը մտնողը, տեսնելով նրա համեստ ու ծայրաստիճան հասարակ կենցաղի իրեղեն վկայութիւնները, չի կարողանայ պատկերացնել, որ հէնց ա՛յդ միջավայրում է ապրել բոլոր ժամանակների մեծագոյն աստղագէտներից մէկը: Նա այն եզակի մեծերից է, որ ապրել է այնպէս, ինչպէս մտածել է, ինչպէս համարել է ճիշտ: Կենցաղում եղել է նուազագոյն անհրաժեշտով բաւարարուելու կողմնակից եւ հէնց այդպէս էլ ապրել է: Դրա պերճախօս վկայութիւնն են գիւղական հիւսնի ձեռքով սարքուած գրքի դարակները, որոնց վրայ նրա գիտական գրադարանն է դասաւորուած եւ հասարակ ցածրիկ փայտեայ թախտը, որի վրայ քնել է մեծանուն գիտնականը:

Իր քաղաքական հայեացքներով Վ. Համբարձումեանը միշտ եղել է հզօր պետականութեան կողմնակից, ու նաեւ դա է պատճառներից մէկը, որ արեւմուտքում նրան անուանում էին «կարմիր գերհսկայ»` ակնարկելով խորհրդային պետութեանը նրա նուիրուածութիւնը եւ գիտութեան մէջ էլ գերհսկայ լինելը (գերհսկաները մեզ յայտնի ամենամեծ աստղ երն են): Միեւնոյն ժամանակ, Համբարձումեանի համար միշտ առաջնային են եղել ազգային շահերը։ Եւ իր ողջ կեանքի ընթացքում նա բոլոր առիթներն օգտագործել է ի նպաստ Հայաստանի եւ Հայութեան գործելու համար։ Սրա լաւագոյն վկայութիւններից է Համբարձումեանի դիրքորոշումը Արցախի խնդրում։ Երբ սկսուեց Արցախեան շարժումը, եւ դրուեց Արցախի հայութեան արդար իրաւունքների պաշտպանութեան հարցը, Համբարձումեանը անվարան կանգնեց Հայոց ազգային շահերի պաշտպանութեան կողմը: Արցախի հայութեան իրաւունքներին ի պաշտպանութիւն ամենաբարձր ատեաններում նրա ունեցած ելոյթները մինչեւ այժմ չեն կորցրել իրենց կարեւորութիւնը խնդրի դրուածքի յստակութեամբ եւ առաջ քաշուած հարցերի սկզբունքայնութեամբ: Աւելին, ի պաշտպ անութիւն իր ժողովրդի արդար իրաւունքների Վիկտոր Համբարձումեանը 82 տարեկան հասակում գնաց ծայրայեղ քայլի՝ հացադուլի: Եւ անյողդողդ մնաց բազմաթիւ՝ նոյնիսկ ամենաբարձրաստիճան պետական այրերի յորդորներին: Եւ հացադուլը սկսելուց մէկ շաբաթ անց դադարեցրեց միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջամտութիւնից յետոյ:

Ազգային խնդիրների վերաբերեալ Վ. Համբարձումեանի դիրքորոշման մի կարեւոր դրսեւորումն է նաեւ նրա վերաբերմունքը հայոց լեզուի նկատմամբ, որ կարելի է մէկ բառով անուանել «պաշտամունք»: Ինքը լինելով հայոց լեզուի ջերմ պաշտպանը, ջանացել է ամեն կերպ նպաստել Հայաստանում մայրենի լեզուի կիրառութեան արմատաւորմանը, ամրապնդմանը: Նրա կարգադրութեամբ է, որ սկսեալ 1946 թուականից Հայաստանի գիտութիւնն երի ակադեմիայում (միակը Խորհրդային Միութեան մէջ) ամբողջ ներքին գրագրութիւնը կատարուել է տեղի մայրենի լեզուով:

Վ. Համբարձումեանի կեանքի վերջին տարիները համընկան Հայաստանի համար ծանր ժամանակների հետ: Եւ, բնականաբար, ժամանակի դժուարութիւններից անմասն չմնաց նաեւ մեծանուն գիտնականը: Նա իր ժողովրդի մեծ մասի հետ ապրեց 1990-ականն երի սկզբի ծանր պայմաններում, սակայն երբէք չտրտնջաց, չկորցրեց իր ժողովրդի լուս աւոր ապագայի հաւատը: Այսօր էլ նրա տանը պատին կարելի է տեսնել մեծն Թումանեանի «Լուսաւորչի կանթեղը», գրուած մեծն Վիկտոր Համբարձումեանի ձեռքով 90-ականների մութի ու ցուրտի տարիներին:

«. . . . . . . . . . . . . . . . . . . .
Ով անմեղ է, լիքը սիրով,
Ու հաւատով անսասան,
Ով նայում է վառ յոյսերով
Դէպի Հայոց ապագան,Ն
ա կը տեսնի էն մշտավառ
Ջահը՝ կախուած երկընքից,
Ասես՝ Աստծու աչքը պայծառ
Հսկում է ցած երկնքից»:

Վստահ կարելի է ասել, որ Վիկտոր Համբարձումեանը տեսել է Լուսաւորչի կանթեղը...

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1 Հեղինակը սիրով շնորհակալութիւն է յայտնում Վիկտոր Համբարձումեանի դստերը՝ Կարինէ Շահբազեանին, այս շարադրանքը մանրամասն նայելու եւ օգտակար դիտողութիւնների համար։

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3151
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
02
Հուլ
»10:41
ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԿ ...
Article image Շարքիս նախորդ յօդուածում[1] քննութեան առանք Սինամ թագաւորի հրաշապատում պատմութիւնը, որ առկայ է «Սինամ թագաւորի հէքեաթը», «Սըմաւոն թագաւոր եւ Գիւլ» խորագրով[2] հէքեաթներում: Այս առանձին պատմութեան քննութիւնը ցոյց տուաւ, որ ի դէմս հէքեաթի այս մասի գործող անձանց՝ Սինամի, նրա կնոջ, ձիապանների, թռչունի եւն ունենք որոշակի աստեղային – օրացուցային կերպարներ: Տեսանք նաեւ, որ այս կերպարների «գործողութեան վայրը» ամբողջ երկնակամարն է, իսկ նրանց գործողութիւններն էլ տարեշրջանի արտայայտութիւնն են` ներդաշնակեցո...
Կարդալ
2012
24
Դեկտ
»16:53
ԵՐԿՆԱՅԻՆ ՎԻՇԱՊԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑ ...
Article image Միջնադարից մեզ են հասել ոչ սակաւ գրաւոր վկայութիւններ այն մասին, թէ ի՞նչ կերպ են հնում Հայերը մեկնաբանել Արեւի եւ Լուսնի խաւարումները: Նախ յստակ նշենք, որ խօսքն այստեղ խնդրի գիտական մեկնաբանութեան մասին չէ, այլ այն մասին, թէ ինչպէ՞ս են դրանք բացատրուել, այսպէս ասած, «ժողովրդական» ընկալմամաբ: Հարցիս տրուած գիտական պատասխանի փայլուն օրինակ է Է դարի մեծագոյն գիտնական Անանիա Շիրակունու բացատրութիւնը...
Կարդալ
2012
23
Դեկտ
»13:08
ԳԻՍԱՒՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐԱՅԱՅՏ ՅԻՇ ...
Article image Հայկական միջնադարեան աղբիւրներում պահպանուած են բազմաթիւ յիշատակութիւններ տարբեր աստղագիտական երեւոյթների (Արեւի, կամ Լուսնի խաւարումների, գիսաւորների յայտնուելու, նոր եւ գերնոր աստղերի բռնկումների եւ այլնի) մասին։ Այդ յիշատակութիւնները հիմնականում մանրամասն հետազօտուած եւ հրատարակուած են1։ Այդուհանդերձ, այդ յիշատակութիւնների ի յայտ բերումն ու հետազօտումը աւարտուած համարել կարելի չէ։ Առկայ են աստղագիտական երեւոյթներին վերաբերող` տակաւին չհետազօտուած յիշատակութիւններ հայ միջնադարեան մատենագիր աղբ...
Կարդալ
2012
21
Հոկտ
»11:18
ՈՐՈՇ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ...
Article image Որպէս բացառիկ խոր անցեալից մեզ հասած մշակութային իրողութիւններ, ժողովրդական հէքեաթները, յատկապէս՝ հրաշապատում հէքեաթները, կարող են ծառայել իբրեւ այլ աղբիւրներում բացակայող յոյժ արժէքաւոր տեղեկոյթի եզակի աղբիւր իրենց ակունքներին ժամանակակից մշակութային իրողութիւնների մասին: Թէպէտ շատ հետազօտողներ տարբեր առիթներով անդրադարձել են հայկական ժողովրդական հէքեաթներին, այդուհանդերձ, դրանք հարկ եղած չափով ուշադրութեան չեն արժանացել հայկական...
Կարդալ
2012
06
Հոկտ
»13:52
ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱԳՈՅՆ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ Պ ...
Article image Հայկական օրացոյցի ամենավաղ անցեալի պատմութեան համար տեղեկոյթի բացառիկ աղբիւր կարող են լինել հնագիտ ական գտածոները: Այսպիսի մի եզակի նմոյշ է Շէնգաւիթեան (Կուր-Արաքսեան) մշակոյթին պատկանող քրեղաններից մէկը: Խօսքը 1974 թ. Շիրակում Քեթիի դամբարանադաշտի թիւ 8 դամբարանից գտնուած քրեղաններից մէկի մասին է: Այն ունի 14.5 սմ բարձրութիւն« սեւ փայլեցուած խեցիից է, մոխրագոյն, վարդագոյն աստառով, պատկանում է Կուր-Արաքսեան մըշակոյթին: ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott