grigor.brutyan
Logo

ԵՐԿՆԱՅԻՆ ՎԻՇԱՊԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԻՆ ՀԱՅՈՑ ՏԻԵԶԵՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Article image Միջնադարից մեզ են հասել ոչ սակաւ գրաւոր վկայութիւններ այն մասին, թէ ի՞նչ կերպ են հնում Հայերը մեկնաբանել Արեւի եւ Լուսնի խաւարումները: Նախ յստակ նշենք, որ խօսքն այստեղ խնդրի գիտական մեկնաբանութեան մասին չէ, այլ այն մասին, թէ ինչպէ՞ս են դրանք բացատրուել, այսպէս ասած, «ժողովրդական» ընկալմամաբ: Հարցիս տրուած գիտական պատասխանի փայլուն օրինակ է Է դարի մեծագոյն գիտնական Անանիա Շիրակունու բացատրութիւնը1: Մեծն Անանիան խնդրին պատասխանելու փորձ է արել զուտ առարկայական գիտական մեկնակէտից, եւ տրուած պատասխանն էլ լիովին ներդաշնակ է այսօրուայ աստղագիտութեան տուեալներին2:

Այստեղ կը փորձենք քննել խնդրոյ առարկայ աստղագիտական երեւոյթներին տրու ած «ժողովրդական» բացատրութիւնները եւ տեսնել, թէ ի՞նչ նախնական տիեզերաբանական պատկերացումների վրայ են դրանք հիմնուած:

Ըստ այսպէս ասած՝ «ժողովրդական» ընկալման խաւարումների ժամանակ Արեգակի եւ Լուսնի չերեւալը աւանդաբար բացատրուել է նրանով, թէ իբր Վիշապը կուլ է տուել այդ լուսատուներին կամ ծածկել է նրանց: Վանական վարդապետը գրում է. «Եւ ասեն ամպեր Ռաստ եւ Զանապ անուն, թէ նոքա խաւարեցուցանեն զարեգակն եւ զլուսին»3: Նոյն Ռաստ եւ Զանապ ամպերի մասին կայ նաեւ Վարդան Արեւելցու պատմութեան մէջ4, իսկ միջին հայերէնի բառարանն էլ այս ամպերի անունները մեկնում է իբր «վիշապ համաստեղութեան» գլուխն ու պոչը5: Այս մասին պահպանուել են բազմաթիւ տեղեկութիւնն եր հայ միջնադարեան մատենագրութեան մէջ6: Խաւարումներին տրուած այս բացատրութիւնները քննութեան նիւթ են եղել եւ նոր ժամանակների հայ աստղագէտների համար:

Արեւի եւ Լուսնի խաւարումները երկնային վիշապի հետ են կապել նաեւ այլ երկրներում: Այսպէս, Հին Չինաստանում եւ Հնդկաստանում համարուել է, թէ խաւարումների ժամանակ վիշապը փորձում է յափշտակել, կուլ տալ Արեգակն ու Լուսինը7: Նոյն կարգի պատկերացումներ են ունեցել նաեւ այլ հին ազգեր: «Բազում ազգերի յայտնի է այն գաղափարը, թէ վիշապը, որ գտնւում է հանգոյցներում8, խաւարումների ժամանակ կուլ է տալիս Լուսինը կամ Արեւը. այստեղից էլ առաջացել է «վիշապի ամիս» կամ «վիշապային ամիս» անուանումը»9: Յայտնի է նաեւ, որ արաբներն, օրինակ, այդ հանգոյցներից մէկը (վերընթաց հանգոյցը) համարել են վիշապի գլուխ, իսկ միւսը (վայրընթաց հանգոյցը) ՝ վիշապի տուտ10: Այսինքն, Արեւի եւ Լուսնի խաւարումները երկնային վիշապի հետ կապելը շատ տարածուած պատկերացում է, որ յատուկ է եղել ոչ միայն Հայերին, այլ նաեւ Հին աշխարհի շատ այլ ժողովուրդների: Ըստ այսմ, երկնային վիշապը սերտօրէն առնչւում է Արեւի եւ Լուսնի խաւարելու, այսինքն՝ մահանալու-չերեւալու հետ11: Անմիջաապէս նկատենք, որ այստեղ չի կարող խօսք լինել այսօր մեզ յայտնի Վիշ ապ համաստեղութեան մասին, այլ սա պիտի վերաբերի ինչ-որ մի ուրիշ երկնային վիշ ապի, որը, ըստ շատ տարածուած հնագոյն պատկերացումների, հէնց բուն պատճառն է եղել Արեգակի եւ Լուսնի խաւարումների:

Ինչպէս յայտնի է, Արեգակը երկնքում իր ուղին անցնում է միշտ միեւնոյն հետագծով, որ կոչւում է Խաւարածիր: Դա ամբողջ երկնակամարը գօտեւորող մի մեծ շրջան է, որով (կամ որին շատ մօտ) շարժւում են նաեւ միւս մոլորակներն ու Լուսինը12: Նկատենք, նաեւ, որ հին աշխարհի շատ ազգեր խաւարածիր են համարել ոչ թէ Արեգակի երկնային ուղին պատկերող գիծը, այլ Արեգակի, Լուսնի ու մոլորակների երկնային ուղին ընդգրկող շերտը, որի միջով անցել է հէնց Արեգակի բուն հետագիծը13: Միեւնոյն ժամանակ, գիտենք, որ այսօր մեզ յայտնի Վիշապ համաստեղութիւնը խաւարածրից դուրս է եւ բաւական հեռու: Վիշապ համաստեղութիւնը աստղային արդի քարտէզների վրայ երկնքի հիւսիսային կիսագնդի բեւեռամերձ տիրոյթում է՝ շրջապատուած Կեփեոս, Կարապ, Քնար, Հերկուլես, Եզնարած, Մեծ Արջ (Սայլ) եւ Փոքր Արջ (Միւս Սայլ) համաստեղութիւնն երով (տե՛ս քարտէզը14): Խաւարածիրը (ամենամօտիկ մասում) այս նշեալ համաստեղութիւններից բաժանուած է Ընձուղտ եւ Լուսան համաստեղութիւններով: Այսինքն, Արեգակն ու Լուսինը երբեք, այդ թւում՝ եւ ոչ մի խաւարման ժամանակ չեն կարող գտնուել Վիշապ համաստեղութեան մէջ կամ դրա մօտ: Ուրեմն, Արեւի եւ Լուսնի խաւարումները Վիշապի հետ այս կամ այն կերպ կապող պատմութիւններում խօսք չի կարող լինել մեզ այսօր յայտնի Վիշապ համաստեղութեան մասին: Ըստ այսմ հարկ է մեր խնդրոյ առարկայ արեգակնակուլ Վիշապի համար փնտռել մի այլ բացատրութիւն:

Zoom Image

Այս երկնային վիշապի մասին եղած հնագոյն պատկերացումների արդիւնք է այն, որ այսօր էլ աստղագիտութեան մէջ ընդունուած է խաւարածրի վրայ գտնուող հանգոյցները, ուր տեղի են ունենում Արեգակի եւ Լուսնի խաւարումները, անուանել «Վիշապի գլուխ եւ Վիշապի տուտ, իսկ նրանց միացնող ուղիղը՝ վիշապագիծ»15: Այսինքն, այս երկնային վիշ ապը տեղակայուած է խաւարածրի վրայ, նոյնացուած է դրա մի հատուածի հետ: Միեւնոյն ժամանակ, հարկ է նկատել, որ հանգոյցն երը (որոնք հէնց կապւում են այս վիշապի հետ) երկնքում ոչ մի կերպ ակնառու չեն երեւում. դրանք կապուած չեն անշարժ աստղերի եւ մոլորակների հետ, այսինքն, դրանց տեղը անմիջական պարզ դիտումով գտնել հնարաւոր չէ: Աւելին. հանգոյցները նաեւ կայո՛ւն տեղ չունեն աստղալից երկնքում. դրանք դանդաղ տեղափոխւում են խաւարածրով` մէկ լրիւ շրջապտոյտ կատարելով 18.6 տարում (6793 օրում): Այսինքն, Լուսնի ուղեծրի հանգոյցների հետ կապուած այս «վիշապը» ոչ առարկայական, վերացական մի իրողութիւն է, ընդ որում՝ դա արդիւնք է բաւական բարդ, խրթին վերացարկման: Իսկ ակնկալել, որ հնագոյն ժամանակներում, երբ սահմանուել, կանոնակարգուել է երկնային, աստեղային կերպարների համակարգը, այդ կարգի բարձր վերացարկում կատարուած լինի, մենք չենք կարող: Այդ հնագոյն ժամանակներին վերաբերող մշակութային իրողութիւնն երի մէջ, որպէս կանոն, վերացարկման աստիճանը այդքան բարձր չէ. այն ամենի մէջ, ինչ մենք այսօր գիտենք աստղալից երկինքը համաստեղութիւնների տրոհելու եւ համակարգելու մասին, չկայ այս կարգի վերացական իրողութեան մի այլ օրինակ: Սա էլ մեզ թոյլ է տալիս եզրակացնել, որ լուսնային հանգոյցների հետ կապուած երկնային վիշապի պատկերացումը պիտի էապէս աւելի նոր ժամանակների իրողութիւն լինի, քան երկնքի տրոհումը համաստեղութիւնների:

Միեւնոյն ժամանակ, վիշապը ինքը շատ կարեւոր դիցաբանական կերպար է, եւ դժու ար է մատնանշել մի հին կրօն, որի մէջ չլինեն վիշապ(ներ) եւ(կամ) վիշապամարտ: Եւ, բնականաբար, ակնկալելի է, որ տարբեր ժողովուրդներ աստղալից երկնքի` իրենց կատարած տրոհման մէջ անպայման ունենային վիշապը ներկայացնող տիրոյթ, համաստ եղութիւն: Աւելին, յայտնի է, որ հարաւարեւելեան Ասիայի որոշ ժողովուրդների երկն ային պատկերացումների համաձայն կենդանաշրջանի մէջ եղել է հէնց Վիշապ կոչուող համաստեղութիւն, որը, անշուշտ, իր կայուն տեղը պիտի ունեցած լինի աստղալից երկնքում: Դա մօտաւորապէս համապատասխանում է մեր այսօրուայ Կոյս եւ Կշիռ կենդանակերպերի տիրոյթի մի մասին16 (տե՛ս նկարը17):

Zoom Image

Փաստօրէն, ունենք, որ մի դէպքում (համեմատաբար նոր ժամանակներում) Վիշապ է համարուած կենդանաշրջանի մի չերեւացող, փոփոխուող հատուածը (եւ դրանից հեռու էլ կայ Վիշապ կոչուող մի առանձին համաստեղութիւն), միւս դէպքում Վիշապ է կոչուած այդ նոյն կենդանշրջանի աստեղատներից մէկը: Ընդ որում, երկու դէպքում էլ երկնային վիշապը կապուած է խաւարածրի հետ: Վիշապի այսպիսի երկակի (բազմակի) ներկայութիւնը խաւարածրի վրայ յուշում է, որ այս տարբեր երկնային «վիշապները» պէտք է ունենան ընդհանուր նախատիպ հէնց միեւնոյն խաւարածրի վրայ: Աստղագիտութեան պատմութիւնից մեզ այսօր յայտնի տուեալները բաւարար չեն այս երկնային վիշապի նախնական բնոյթը պարզելու համար, ուստի, հարկ է յաւելեալ տեղեկութիւններ փնտռել այլուր:

Փորձենք այս արեգակնակուլ Վիշապի համար բացատրութիւն որոնել` օգտուելով Հայաստանի վիշապակոթողների տուեալներից:

Նախ նկատենք, որ երկնային արեգակնակուլ վիշապի մասին մեզ հասած տեղեկութիւնն երում յիշատակւում են վիշապի միայն գլուխն ու տուտը (պոչը): Այսինքն, այս վիշ ապի կերպարի մէջ էական են հէնց միայն այդ կերպարի սկիզբն ու վերջը՝ գլուխն ու տուտը: Արդ գանք վիշապակոթողներին:

Zoom Image

Յայտնի է, որ Հայաստանի վիշապակոթողների մի մասի վրայ կան ցուլի պատկերն եր: Ընդ որում, վիշապակոթողների վրայ առկայ ցլապատկերները ներկայացնում են ցուլ կենդանու միայն գլուխը18 եւ ցուլի գլուխը տեղակայուած է վիշապակոթողի վերնամասում: Այսինքն, ունենք ցլագլուխ վիշապներ (տե՛ս նկարը. այս վիշապակոթողը ներկ այումս իր նախնական տեղից հանուած եւ տեղակայուած է Երեւանում Կառավարական երրորդ շէնքի առջեւ): Սրան զուգահեռ նկատենք, որ երկնային քարտէզի վրայ էլ ունենք կենդանաշրջանի Ցուլ համաստեղութիւնը , որ դարձեալ աւանդաբար պատկերւում է միայն այդ կենդանու գլխով ու բնորոշ պոզերով: Եւ ընդհանրապէս՝ երկնակամարի վրայ Ցուլ համաստեղութեան աստղերը ձեւացնումկերպաւորում են ցուլ կենդանու միայն գլուխը (երբեմն, երկնային որոշ քարտ էզների վրայ՝ նաեւ պարանոցը19): Աւելին՝ Ցուլ կենդանակերպի այսօր ամենուր ընդունուած նշանակը՝ B պարզապէս ցուլ կենդանու գլխի պատկերն է բնորոշ եղջիւրներով:

Այսինքն, երկնային Ցուլի կերպարը նոյնացուած է դրա միայն գլխի հետ: Ուրեմն, երկնքում Ցուլը նոյնացուած է այդ կենդանու միայն գլխի հետ: Ի դէմս ցլագլուխ վիշապների էլ ունենք «ցուլ», «վիշապ» եւ «գլուխ» գաղափարների համադրում: Այս համադրումն երից միայն մէկ քայլ է մինչեւ վիշապի գլխի եւ Ցուլի նոյնացումը: Այսինքն, կարող ենք համարել, որ երկնային վիշապի գլուխը հէնց Ցուլ կենդանակերպն է:

Երկնային վիշապի գլխի եւ Ցուլ կենդանակերպի կապը յատուկ ցայտունութեամբ է երեւում նաեւ Հայոց հարեւան ազգերի դիցաբանական պատկերացումներում: Սկսենք նախ նրանից, որ յունական դիցաբանութեան մէջ Ցուլ կենդանակերպը պատկերում է հէնց այն ճերմակ ցուլին, որ փախցրեց Ագենոր թագաւորի դուստր Եւրոպային: Սա, ըստ Յունաց, ցուլի փոխակերպուած Զեւսն է եղել: Իսկ աղջիկ փախցնելու գործառոյթով այս ցուլը ուղղակի աղերսւում է հայկական ջրարգել վիշապներին, որոնց պարտադիր աղջիկ են զոհ տալիս, եւ ի վերջոյ այդ վիշապին զոհ է տարւում նաեւ թագաւորի աղջիկը: Բացի այդ, կան տարբեր վկայութիւններ այն մասին, որ Ցուլ կենդանակերպը աղերսւում է Ամանորի հետ: Այսպէս, հին Սկովտիայում եղել է պատմութիւն, թէ Ամանորի նախօրէին երեւում է ծագող Ցուլը20: Ըստ Ու. Թ. Օլկոտի` Պարսիկներից, Հրէաներից եւ բազմաթիւ այլ ազգերից մեզ հասած համարեա բոլոր հնագոյն կենդանաշրջանները եւ տարեշրջանները սկսուել են Ցուլով21: Իսկ միւս կողմից մենք գիտենք, որ կենդանաշրջանը կապւում է, նոյնանում է Վիշապի հետ (հայկական բանահիւսութեան մէջ՝ հրաշապատում հէքեաթն երում տարեշրջանի կենդանաշրջանի գաղտնիքը Վիշապի դիւթանքի բանալին է22): Ստացւում է, որ մի կողմից ունենք, որ Վիշապը տարեշրջանի խորհրդանիշ է, միւս կողմից էլ ունենք, որ տարեշրջանն ինքը սկսւում է Ցուլով: Այստեղից հետեւում է, որ Ցուլով պիտի սկսուի նաեւ հէնց Վիշապը, այսինքն, Վիշապի գլուխը պիտի լինի հէնց Ցուլը: Այս կերպ լիովին հասկանալի ու բնական են դառնում նաեւ ցլագլուխ վիշապակոթողները: Եթէ ամբողջ կոթողը ինքը վիշապն է, ապա ցուլը այդ վիշապի գլուխն է:

Վիշապի աղերսը ցուլի հետ վկայուած է նաեւ Հայաստանի պատմական աշխարհագրութեան մէջ: Այսպէս, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի անունը, որ ըստ էութեան Տաւրու բերան Տաւարի (Ցուլի) բերան պիտի նշանակի, ուղղակիօրէն յուշում է, որ (աշխ արհագրական) Ցուլի գլուխը հէնց այդտեղ է: Եւ Տուրուբերանն էլ աշխարհագրօրէն հէնց Տաւրոսի (Ցուլի) լեռնահամակարգի արեւելեան մասին կից է: Եւ գիտենք նաեւ, որ Տուրուբերանում էլ (Աշտիշատում) եղել է Վիշապաքաղ Վահագն դից պաշտամունքի հիմնական կենտրոնը: Այսինքն, ՎիշապՑուլ սերտ առնչութիւնը ուղղակիօրէն վկայու ած է նաեւ հայկական աշխարհագրական իրողութիւններով:

Արդ, Վիշապի գլուխը նոյնացնելուց յետոյ փորձենք հասկանալ, գտնել նրա տուտը: Բնական է այդ վիշապի տուտը՝ պոչը, փնտռել վիշապի շարժմանը հակառակ ուղղութ եամբ (գլխի հակառակ կողմում): Երկնակամարի պտոյտը տեղի է ունենում արեւելքից արեւմուտք: Այսինքն, երկնքում Ցուլը շարժւում է արեւելքից դէպի արեւմուտք: Ուր եմն, այս վիշապի պոչը պէտք է լինի Ցուլ կենդանակերպից արեւելք: Ցուլից արեւելք հերթով դասաւորուած են Երկուորեակներ, Խեցգետին, Առիւծ, Կոյս, Կշիռ ... կենդանակերպերը: Բնական է, երկնային վիշապի տուտը փնտռել հէնց ա՛յս կենդանակերպերի մէջ: Երկուորեակներ եւ Խեցգետին կենդանակերպերի պարագայում վիշապի պոչի հետ աղերսներ յուշող ոեւէ իրողութիւն չունենք:

Zoom Image

Արդ գանք Առիւծին: Այստեղ տեղին է նկատել, որ Առիւծ կենդանակերպի նշանակը՝ E ներկայացնում է առիւծ կենդանու բնորոշ գալարուն երկար պոչը (պոչի ծայրի իւրայատուկ մազափնջով հանդերձ)23: Երկնային (ընդհանրապէս՝ դիցաբանական) առիւծը պատկերագրութեան կանոնական համակարգում ներկայանում է անպայման վերից վար իջնող, ապա ծայրը դարձեալ դէպի վեր ոլորուած պոչով: Սրա բազմաթիւ օրինակն երից աստ բերենք Նեմրութ լեռան սրբարանի պատկերներից մէկը24: Այստեղ պատկերուած առիւծը այլ իմաստներից զատ, անկասկած պիտի ունենայ երկնային-աստեղային իմաստ եւս, որի վկայութիւնն են պատկերի վրայի աստղանշանները եւ Լուսնի մահիկի նշանը առիւծի վզին: Այսինքն, սա պիտի լինի հէնց Առիւծ կենդանակերպը: Սրան ներդաշնակ է եւ այն, որ աստղալից երկնքում Առիւծ կենդանակերպի պայծառ աստղերի դասաւորութիւնը շատ նման է այդ աստեղատան նշանակին՝ Image որ Առիւծի պոչի պատկերն է (տե՛ս կից աստղային քարտէզը. այստեղ Image աստղերի հերթական դասաւորութիւնը ձեւացնում է հէնց Առիւծ կենդանակերպի Image նշանակը):

Այսինքն, հնարաւոր է համարել, որ հնում Առիւծ համաստեղութեան պայծառ աստղերը նոյնացուել են ոչ թէ ամբողջ առիւծ կենդանուն, այլ միայն դրա պոչին: Բացի այս, հայկական աւանդական պատկերացումներում յաճախ ունենք վիշապի եւ առիւծի համադրում. առիւծը ինքը յաճախ համարուած է վիշապ25: Նշանակում է, ունենք նաեւ առիւծի ու վիշապի նոյնացում: Այսպիսի նոյնացման օգտին է վկայում նաեւ այն, որ հայկական մեհենագրերում եւ միջնադարեան նշանագրերում պահպանուած «Առիւծ»ի նշանակը՝ Image, կամ Image շատ նման է (որոշ առումով մինչեւ իսկ նոյնական է) «Վիշապի տուտ»ի նշանակին՝ Image 26: Այս նշանների զարմանալի նմանութիւնը եւս հիմք է տալիս համարելու, որ նախապէս դրանց արտայայտած գաղափարն երը եւս պիտի իրար մօտ կամ նոյնական եղած լինեն: Այս բոլորը միասին թոյլ են տալիս համարել, որ մեր երկնային Վիշապի պոչը հէնց Առիւծ կենդանակերպն է27:

Zoom Image

Առիւծի աղերսը վիշապի հետ փաստւում է նաեւ Սասնայ Ծռեր դիցավէպի մէջ Մեծ Մհերի առիւծ կիսելով: Դիցավէպում ունենք, որ հացի ճանապարհը փակող առիւծը պառկած է հէնց ճանապարհի վրայ28, եւ Մհերը այս առիւծին պատռում է երախից մինչ եւ պոչը ու բաժանում երկու հաւասար կէսի, այդ կէսերը դնում ճանապարհի երկու կողմ երում: Ստացւում է, որ Մհերի բացած ճանապարհը անցնում է Առիւծի միջով: Սա Արեգակի, Լուսնի եւ մոլորակների ուղին է Առիւծ կենդանակերպի միջով: Սրան զուգահեռ ունենք նաեւ հայկական հրաշապատում հէքեաթներում արեգակնային հերոսի կռիւը ջրարգել վիշապի հետ եւ նաեւ այն, որ վիշապը կուլ է տալիս տղային, ու վերջինս էլ միջից թրով գլխից մինչեւ պոչը կիսում՝ երկուսի է բաժանում վիշապին: Այստեղ էլ, փաստօր էն, (արեգակնային) հերոսի ճանապարհը անցնում է վիշապի միջով գլխից մինչեւ պոչը: Այսինքն, այս դրուագներում ունենք հացի եւ ջրի ճանապարհը փակող կենդանին եր՝ առիւծ եւ վիշապ: Երկուսին էլ հերոսը յաղթում է գլխից մինչեւ պոչը կիսելով: Եւ երկու դրուագում էլ (արեգակնային) հերոսի ճանապարհը անցնում է կիսուած կենդանու միջով: Ըստ այսմ, այս դրուագներում առիւծը հէնց նոյն վիշապն է (կամ դրա մի մասը): Իր բազմաթիւ յատկանիշներով հարկ է վիշապ համարել նաեւ Մսրայ Մելիքին, որին եւս արեգակնային հերոսը՝ Դաւիթը, կիսում է իր հրաշազօր թրով29: Մսրայ Մելիքն էլ, ըստ դիցավէպի տուեալների, պիտի զուգահեռ լինի, նոյնանայ Ցուլին. նրան դիցավէպում վերագրւում են գոմէշի յատկանիշներ (նրա ուժը չափւում է գոմէշների ուժով): Այս առումով, Դաւթի յաղթանակը, Մելիքին կիսել սպանելը նոյն Ցուլվիշապին յաղթել կիսել սպանելն է: Վիշապի աղերսը ճանապարհի հետ վկայուած է նաեւ Սասնոյ ազգագրութեան մէջ, ուր ունենք «Վիշապի ճանապարհ (Հուշփի ճամփայ)», որ սարի լանջին քսուելով, ժայռերը փշրելով բացել է վիշապը30: Այսինքն, ստանում ենք երկնային մի մեծ պատկեր, որի սկիզբը Ցուլ կենդանակերպն է, իսկ վերջը՝ Առիւծ կենդանակերպը: Եւ այս պատկերն էլ հէնց մեր որոնած երկնային Վիշապն է, որի գլուխը Ցուլն է, իսկ տուտը՝ Առիւծը: Բնականաբար, այս վիշապի մարմինն էլ պիտի բաղադրուած լինի Երկուորեակներ ու Խեցգետին կենդանակերպերից, որ Ցուլի եւ Առիւծի միջեւ են դասաւորուած: Փաստօրէն, ստացանք, որ մեր որոնած երկնային վիշապը բաղադրուած է չորս առանձին կերպարկենդանակերպերից՝ Ցուլ, Երկուորեակներ, Խեցգետին եւ Առիւծ: Այս կերպարներից երկուսի (Ցուլի եւ Առիւծի) կապը վիշապի հետ արդէն տեսանք. դրանք երկուսն էլ շատ սերտ աղերսներ ունեն վիշապի հետ եւ իրենք եւս «վիշապային» կերպարներ են: Փորձենք տեսնել, թէ ինչքանո՞վ են վիշապին աղերսւում մնացեալ երկու կենդանակերպկերպարները՝ Երկուորեակներն ու Խեցգետինը:

Երկուորեակների կապը վիշապի հետ լաւագոյնս վկայուած է Սասնայ Ծռեր դիցավէպում: Այստեղ ունենք երկուորեակ եղբայրներ, որոնք միասին յաղթումսպանում են ջրարգել վիշապին (դիցավէպի որոշ պատումներում երկուորեակներից աւագը՝ Սանասարը, յաղթումսպանում է նաեւ երկնքում Արեգակը փակող եւ ծառի վրայ թռչունի ճտերին յափշտակող վիշապներին)31: Սասնայ երկուորեակների կապը վիշապի հետ կայ թէ՛ ուղղակի (վիշապամարտի), եւ թէ՛ անուղղակի ձեւով: Այսպէս, բացի վիշապ(ներ)ի հետ կռուից ունենք, որ երկուորեակ եղբայրները ամուսնանում են երկու քոյրերի հետ, որոնք երկուսն էլ այս կամ այն կերպ աղերսներ ունեն վիշապի հետ. նրանցից մէկի հմայքի ակը վիշապի բերնում (կամ գլխին) էր, իսկ միւսն էլ փախել էր հէնց իր քրոջ (վիշապային) հմայքներից եւ նրան էլ տարել էին ջրարգել վիշապին զոհ տալու. այսինքն, երկուորեակ երկու եղբայրների հարսնացուներն էլ «վիշապային» են:

Այս երկուորեակների եւ վիշապի կռուի մի կարեւոր մանրամասն է այն, որ դիցավէպում եղբայրները վիշապի հետ կռուելիս կանգնում են մէկը վիշապից վեր, միւսը՝ վար: Այսինքն, կռուի ընթացքում վիշապը նրանց միջեւ է եղել: Եթէ այս վիշապին էլ դիտենք իբրեւ ճանապարհ, ապա երկուորեակները դասաւորուած են լինում այդ վիշապճանապարհի երկու կողմերում, այսինքն, կիսուած են վիշապճանապարհով: Սա եւս յուշում է, որ ի դէմս այս երկուորեակների ունենք կիսուած, երկու մասի բաժանուած եւ ճանապարհի երկու կողմերում դասաւորուած վիշապի կէսերը: Այսինքն, երկուորեակների կերպարը եւս «վիշապային» է:

Գանք Խեցգետնին: Ներկայումս մեզ մատչելի հայկական նիւթը խեցգետնի եւ վիշապի միջեւ ակնյայտ կապ տեսնելու համար բաւարար չէ: Չի բացառւում, որ պատճառը խեցգետնի կերպարի աղաւաղուած լինելն է: Ժամանակին, Սինամ թագաւորի մասին հայկական հէքեաթի նիւթը վերլուծելիս տեսանք, որ հայկական նիւթում Խեցգետին կենդանակերպի փոխարէն ունենք Էշ: Եւ դրա զուգահեռներն էլ առկայ են տարբեր հարեւան ազգերի աստղային դիցաբանութիւններում, ուր Խեցգետին կենդանակերպի որոշ աստղեր հէնց հիւսիսային եւ հարաւային «իշուկներ» են կոչւում32: Բացի այդ էլ Խեցգետին կենդանակերպի կենտրոնում գտնուող թոյլ նշմարուող աստղակոյտը կոչւում է Մսուր, որ դարձեալ կապ ունի իշուկների հետ: Արդ նայենք սա փոքր ինչ աւելի հանգամանօրէն:

Իրօք, որոշ արեւմտեան ազգերի մօտ Խեցգետին կենդանակերպը ներկայացուած է երկու էշերի կերպարով. Յոյները, Արաբները եւ այլք Խեցգետնի γ եւ δ աստղերը համարել են Մսուրի մօտ գտնուող երկու էշեր33: Ընդ որում, ինչպէս Երկուորեակների պարագայում, այստեղ եւս ունենք զոյգ կերպար՝ Մսուրի երկու կողմերում այդ մսուրից կերակրուող երկու էշեր (կամ իշուկներ)34: Աւելին, Խեցգետին կենդանակերպի աւանդական նշանակը՝ Image նշանակը՝ D, որ շատ տարածուած է մեկնաբանել իբրեւ այդ կենդանու պատկերը իր բնորոշ չանչերով, որոշ տեղեր մեկնաբանւում է իբրեւ պատկերը երկու էշերի, որ մասն ակցել են աստուածների կռուին ընդդէմ հսկաների (գիգանտների) եւ յետագայում, իբրեւ վարձատրութիւն աստուածներին օժանդակելու համար, հանգստ անալու տեղ են ստացել երկնքում Մսուրի երկու կողմերում35: Այդ երկու էշերին այժմ երկնքում համապատասխանում են Խեցգետնի γ և δ աստղերը γ Cancri, եւ δ Cancri): Այդ աստղերը յայտնի են նաեւ Asellus Borealis (γ Cancri) եւ Asellus Australis (δ Cancri) անուններով, որ նշանակում են համապատասխանաբար «հիւսիսային եւ հարաւային իշուկն եր»: Այսինքն, այս պարագայում, ինչպէս եւ Երկուոր եակների դէպքում, ունենք զոյգ կերպար, բաժանու ած իրարից, ընդ որում՝ մէկը՝ վեր, միւսը՝ վար (պէտք է ենթադրել, որ այդ վերն ու վարը հէնց խաւարածրի նկատմամբ պիտի համարուած լինի, այսինքն, պիտի համարուած լինի, թէ խաւարածիրն անցել է դրանց արանքով36): Եւ, բացի այդ, այս երկնային իշուկները դարձեալ ուղղակիօրէն կապուած են վիշապամարտի հետ. ըստ յունական դիցաբանութեան` նրանք մասնակցել են հսկաների (գիգանտների) դէմ աստուածների կռուին եւ էական դեր են կատարել (կայ պատմութիւն այն մասին, թէ ինչպէս Բաքոսին եւ Սիլենոսին կրող էշերի զռռոցը վախեցրել եւ փախուստի է մատնել աստուածների հակառակորդներին)37:

Zoom Image

Մեր խնդրի համար էական է, որ մեզ են հասել նաեւ ուղղակի վկայութիւններ այն մասին, թէ հնում Հայերը եւս Խեցգետին կենդանակերպի տեղում ունեցել են Էշեր: Այսպ էս, «էշ» բառը հայերէնում իր այլ յայտնի իմաստներից զատ նշանակում է նաեւ «երկու աստղեր Խեցգետին համաստեղութեան մէջ»38:

Այս առիթով հարկ է յիշել Սասնայ Ծռերի հերոսներից Ցռան Վերգոյին: Վերգոյի մակդիրը արդէն յուշում է, որ ի դէմս այս հերոսի պիտի ունենանք Ցիռ վայրի էշ կենդանին: Աւելին, Վերգոյի «Ցռան» մակդիրը կարելի է աղերսել նաեւ «Զռան» այսինքն՝ «զռացող» բառի հետ, որ էշի ցիռի բնորոշ ձայնի արտայայտութիւնն է: Յունական նիւթը ցոյց է տալիս, որ այս կենդանու իւրայատուկ զօրաւոր ձայնը ունեցել է դիցաբանական կարեւոր դեր. դա վճռորոշ է դարձել աստուածների կռուի մէջ: Ի դէպ, կարելի է սրա մի աղօտ արձագանգ սեպել Վարդան Այգեկցու յայտնի առակը էշերի երթի առջեւից ընթացող աւագ էշի արձակած ձայների մասին: Այս առակում էլ ակնարկ կայ այն մասին, որ էշի զռոցը այնքան զօրաւոր ձայն է, որ խլացնում է ամեն այլ ձայն39:

Երկնային վիշապը կազմող կերպարների մի կարեւոր առանձնայատկութիւն է եւ այն, որ այս կերպարները բոլորն էլ կիսուած են այնպէս, ինչպէս հայկական հէքեաթներում ծայրէ ի ծայր կիսւում է վիշապը: Այսպէս, թէպէտ Երկուորեակների երկու կէսից բաղկացած լինելը առանձին հիմնաւորման կարիք չունի, այդուհանդերձ նկատենք, որ երկուորեակ եղբայրները, ինչպէս վերը տեսանք, ջրարգել վիշապին սպանելիս դասաւորւում են վիշապի (այսինքն՝ ջրի, ճանապարհի) հակառակ կողմերում: Խեցգետին կենդանակերպի տեղում ունենք զոյգ Էշեր, որ իրարից բաժանուած են Մսուրով, որով էլ անցնում է Արեւի ուղին՝ խաւարածիրը40: Վիշապի պոչի մասը՝ Առիւծը եւս կիսուող կերպ ար է. յիշենք, թէկուզ, հացի ճանապարհի վրայ Առիւծին երկու կէս անելը եւ ճանապարհի երկու կողմերում այդ կէսերը դնելը, որով Մհերը բացում է փակուած ճանապարհը:

Վիշապի մաս կազմող կերպարներից մնում է միայն Ցուլը, որի կիսուելու մասին ակնյայտ վկայութիւն չունենք: Սակայն որոշ առումով զոյգ կարող ենք համարել նաեւ երկնային Ցուլի կերպարը. այստեղ ունենք ցուլի զոյգ եղջիւրները եւ երախը՝ բաղկացած զոյգ ծնօտներից: Բացի այդ, Ցուլի կիսուելու մի օրինակ կարող ենք սեպել Դաւիթի կողմից Մսրայ Մելիքին կիսելը, քանի որ Մելիքը ակնյայտօրէն ունի «ցուլային» յատկանիշն եր. նրա ուժը չափւում է գոմէշների ուժով, 40 գազ հորի մէջ պատսպարուելիս թաքնու ելիս Մելիքը ծածկւում է գոմէշների կաշիներով, նրան փորձում են զարթնեցնել գութանի շիկացուած խոփով (գութան եզ ցուլ) նրա զօրքը մի խմելով ցամաքեցնում է Սասն այ գետը (ջրարգել վիշապ) եւ այլն:

Մի էական հանգամանք էլ այն է, որ այս երկնային Վիշապը կազմող չորս կերպարն երից միջին երկուսը (Երկուորեակներն ու Էշերը) կրկնակի են. կրկնակի՝ երկու նոյնական մասերից են բաղադրուած նաեւ դրանց նշանակները՝ Image, իսկ առաջինն ու վերջինը (Ցուլն ու Առիւծը) կենտ են41 (եւ կենտ են նաեւ դրանց նշանակները՝ Image: Եթէ սա համադրենք վիշապ առասպելական կենդանու մարմնի կազմուածքի մասին մեր պատկերացումներին, կը տեսնենք, որ վիշապի մէկ գլխին42 եւ մէկ պոչին համապատասխանում են կենտ կերպարով Ցուլը եւ Առիւծը, իսկ վիշապի զոյգ ոտներին ու զոյգ ձեռներին (կամ թեւերին) համապատասխանում են զոյգ կերպարով Երկուորեակները եւ Էշերը:

Zoom Image

Երկնային վիշապի եւ կենդանաշրջանի նշեալ չորս աստեղատների վերոնշեալ առնչութեան մի հնագոյն օրինակ կարելի է համարել մեզ հասած շումերական մի կնիքի պատկերը43: Այստեղ ունենք ցուլի եւ առիւծի պատկերներ, ընդ որում, դասաւորուած հէնց այն հերթականութ եամբ, ինչպէս նրանք դասաւորուած են երկնքում. աջ կողմում Ցուլն է, ձախում՝ Առիւծը: Երկու կենդանիների հետ էլ մարտնչող մարդկային (կամ աստուածային) կերպարներ կան: Ըստ որոշ աղբիւրների, դրանք են Գիլգամեշն ու Էնկիդուն: Եթէ իրօք , այստեղ պատկերուած են Գիլգամէշն ու Էնկիդուն, ապա այս պատկերախմբի մէջ կունենանք նաեւ երկնային երկուորեակներին, քանի որ հերոսների այս զոյգը ըստ էութ եան երկուորեակների մի արտայայտութիւն է: Այս պատկերախումբը հասկանալու համար կարեւոր է, որ Ցուլը այստեղ պատկերուած է համարեա կլոր (փոքրինչ ձգուած) գլխով ու բնորոշ եղջիւրներով, որոնք միասին հէնց Ցուլ կենդանակերպի նշանակն են, իսկ Առիւծն էլ դարձեալ ներկայացուած է իր բնորոշ գալարուն պոչով, որ հէնց Առիւծ կենդանակերպի նշանակն է: Ցուլի եւ Առիւծի մէջտեղում դէպի վեր ութթեւանի աստղի պատկեր է, որ ամենայն հաւանականութեամբ պիտի լինի Արեգակի նշանակը: Այսինքն, ունենք Ցուլ, Առիւծ երկնային կերպարները, նրանց հետ մարտնչող ու յաղթող մարդկային (աստուածային) կերպարներ՝ Երկուորեակներ, եւ սրանց միջեւ՝ Արեգակը: Եւ, եթէ այս կնիքի վրայի ցուլն ու առիւծը ընկալենք որպէս Ցուլ եւ Առիւծ կենդանակերպերը ու համարենք Վիշապի գլուխն ու պոչը, ապա այստեղ պատկերուածը կը լինի պարզապէս վիշապամարտի տեսարան: Փաստօրէն, պատկերուած է, թէ ինչպէս երկուորեակ եղբայրները կռւում ու յաղթում են վիշապին: Ամբողջ պատկերախմբի տակով ձգւում է գետ կամ օձ յիշեցնող մի պատկեր: Ե՛ւ հերոսները, ե՛ւ էլ նրանց զոհերը՝ Ցուլն ու Առիւծը, այդ առարկայի վրայ են. Ցուլը պարզապէս կանգնած է դրա վրայ, իսկ Առիւծն էլ մի ոտքով ու պոչով է յենուած դրան: Ընդ որում, այդ առարկան հասնում է Ցուլի հէնց երախին: Եթէ դա համարենք գետ, ապա հարկ է ընդունել, որ այդ գետը հէնց սկսւում է Ցուլի երախից: Այսինքն, պատկերուած Ցուլի երախը հէնց այդ գետի՝ ջրի ակունքն է: Իսկ վերն արդեն նշուեց, որ ջրարգել վիշապը հէնց ջրի՝ աղբիւրի ակից է դուրս գալիս, այսինքն, կայ ջրի ակունքի եւ վիշապի ուղղակի կապ. դրանք նոյնական են: Սա եւս մեզ բերում է այն համոզման, որ շումերական այս կնիքի վրայի պատկերախումբը ներկայացնում է հէնց երկնային մեծ վիշապը (գետը կամ ջուրը) եւ դրա բաղադրիչ մասերը (Ցուլ, Երկուորեակներ, Առիւծ կենդանակերպերը44): Յիշենք, որ ջուրը ինքը նաեւ ճանապարհ է. Հայաստանի մեծ գետերը իրենց նաւարկելի մասերով հնուց անտի ծառայել են իբրեւ առեւտրի, ճանապարհորդութեան ուղիներ: Աստ տեղին է յիշել նաեւ հայերէնում այսօր եւս կիրառուող «ջրի ճամփայ» արտայայտութիւնը, որ պարզապէս նշանակում է «շատ բանուկ ճանապարհ»:

Այսպիսով գալիս ենք հետեւեալ եզրակացութեան, որ Երկնային արեգակնակուլ Վիշ ապը հարկ է մեկնաբանել ոչ որպէս առանձին համաստեղութիւն, կամ խաւարածրի փոփոխական հատուած՝ լուսնային հանգոյցների միջեւ, այլ որպէս խաւարածրի մի կայուն հատուած, որի ծայրերն են Ցուլ եւ Առիւծ կենդանակերպերը եւ որն ընդգրկում է նաեւ Երկուորեակներ ու Խեցգետին կենդանակերպերը45: Եթէ փորձենք դա գրել կենդանակերպերի նշանակներով, կը ստանանք.

Երկնային Վիշապ = Image (երկնքում Վիշապի շարժման ուղղութեամբ), կամ եթէ գրենք մեզ համար սովորական՝ խաւարածրով Արեգակի շարժման ուղղութեամբ, ապա կը լինի. Երկնային Վիշապ = Image:

Ցուլ կենդանակերպը այդ Վիշապի սկիզբն է՝ գլուխը, իսկ այդ Վիշապի պոչը Առիւծն է:

Zoom Image

Մնում է հասկանալ, թէ ի՞նչ պիտի նշանակի Արեւի ու Լուսնի խաւարումները այսպիսի (մեծ) երկնային վիշապի հետ կապելը: Բնականաբար, սխալ կը լինի մտածել, թէ հնում կարող է համարուած լինել, իբր Արեւի (եւ Լուսնի) խաւարումները կարող են տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ Արեւը (եւ Լուսինը) գտնուեն խաւարածրի այս «վիշապային» հատուածում: Քաջ գիտենք, որ Արեւի (եւ Լուսնի) խաւարումներ կարող են լինել խաւարածրի կամայական հատուածում, եւ դա անզէն աչքով երեւացող իրողութիւն է, ու չէին կարող հնում երկինքը դիտողները դա չնկատել, չիմանալ: Այսինքն, անկարելի է Արեւի (եւ Լուսնի) խաւարումները տեղայնացնել ու կապել այս երկնային վիշապի հետ: Բնականաբար, հարկ է այս երկնային վիշապի հետ Արեւի (եւ Լուսնի) խաւարումների ուն եցած հնագոյն առնչութեան համար տալ մի այլ ընդունելի բացատրութիւն:

Քանի որ գործ ունենք խաւարածրի մի հատուածի հետ եւ գիտենք նաեւ, որ խաւարածիրը հիմնականում Արեւի շարժման ուղին է, բնական է համարել, որ այս ոչ սովորական խաւարումը պիտի կապուած լինի խաւարածրի այդ «վիշապային» հատուածով Արեւի անցման հետ: Այսինքն, Արեւի խաւարումը պէտք է լինի ոչ թէ խաւարում արդի աստղագիտական իմաստով, այլ պիտի նշանակի Արեգակի անցումը Ցուլից մինչեւ Առիւծ: Իսկ Արեգակի անցումը Ցուլից մինչեւ Առիւծ նշանակում է տարեշրջանի որոշակի ժամանակահատուած եւ, բնականաբար, պիտի ունենայ որոշակի օրացուցային իմաստ:

Արդ փորձենք հասկանալ, թէ օրացուցային ի՞նչ իմաստ ունի երկնային Վիշապի աստ վերականգնուած պատկերը, այսինքն՝ ի՞նչ է նշանակում Արեգակի անցումը այս Վիշապի միջով Ցուլ կենդանակերպից մինչեւ Առիւծ կենդանակերպ: Մեզ յայտնի օրացոյցներից այս Վիշապի բացատրութեան համար պիտանի առնչութիւններ կան միայն Նախահայկեան օրացոյցի մէջ:

Հայոց հնագոյն՝ Նախահայկեան օրացոյցում46 տարի է համարուել միայն այն ժամանակամիջոցը, որի ընթացքում երկնքում դիտելի է եղել Հայկն (Orion) համաստեղութեան գլխաւոր աստղը՝ Հայկի աջ ձեռքը a Orionis, a Հայկին: Այս ժամանակմիջոցը տեւել է շուրջ 295 300 օր: Իսկ մնացեալ 65 70 օրեայ ժամանակամիջոցը, որի ընթացքում Հայաստանից դիտելի չի եղել գլխաւոր պաշտուող էակը երկնքում խորհրդանշող Հայկն համաստեղութեան գլխաւոր աստղը, համարուել է տարուց դուրս՝ արտատարեկան. այդ օրերի ընթացքում Հայկի գլխաւոր աստղը գիշերային ժամերին եղել է հորիզոնից վար եւ այդ աստղին համապատասխանող կերպարը համարուել է Անդրաշխարհում:

Այս օրացոյցի հետ կապուած պատկերացումների մէջ մեծ կարեւորութիւն է ունեցել արտատարեկան ժամանակահատուածը, որի ընթացքում համարուել է, թէ գլխաւոր պաշտուող էակը՝ Հայկը, Հայր աստուածը եղել է Անդրաշխարհում: Աստղագիտական տեսանկիւնից էլ հէնց այս նոյն ժամանակի ընթացքում Արեգակն անցել է Ցուլից մինչեւ Առիւծ: Այսինքն, Հայկի աստղը աներեւոյթ է դարձել (Հայկը մտել է Անդրաշխարհ), երբ Արեւը եղել է Ցուլում եւ Հայկի աստղը վերստին դիտելի է դարձել (Հայկը դուրս է եկել Անդրաշխարհից), երբ Արեւը եղել է Առիւծում: Ստացւում է, որ մի կողմից սա այն ժամանակն է, երբ Արեւը անցնում է Ցուլից Առիւծ, միւս կողմից էլ՝ սա Հայկի աստղի չերեւալու շրջանն է: Սրա հետ մէկտեղ ի նկատի ունենանք, որ Հայկի կերպարին վերաբերող բազմաթիւ տուեալներ ցոյց են տալիս, որ նա ունեցել է նաեւ արեգակնային բովանդակութիւն . նրա երեք որդիները արեգակնային հերոսներ են եղել եւ խորհրդանշել են Արեւի երեք հիմնական դիրքերը՝ ծագող, միջօրէի եւ մայր մտնող: Գիտենք նաեւ, որ Հայկի գլխաւոր աստղով որոշուող Տարեմուտի տօնը եղել է ամառային արեւադարձին սերտօր էն աղերսուող տօն. արեւադարձը եղել է Հայկի աստղի ծագումից մէկ շաբաթ անց եւ, փաստօրէն, եղել է Հայկի աստղի ծագումով սկզբնաւորուող եօթնօրեայ տօնակատարութեան աւարտը, բարձրակէտը: Այսինքն, մի կողմից ունենք, որ Արեւի խաւարում է համարուած Արեւի անցումը Ցուլից մինչեւ Առիւծ, միւս կողմից էլ ունենք, որ Արեւի այդ անցման ընթացքում մահացած, Անդրաշխարհում է համարուել արեգակնային կերպար հանդիսացող գլխաւոր պաշտուող էակը, եւ նրա աստղն էլ այդ ընթացքում եղել է հորիզոնից վար: Այստեղից էլ բղխում է, որ Վիշապի հետ կապուած Արեւի խաւարումը պարզապէս Հայկի աստղի չերեւալն է, հորիզոնից վար լինելը, որ նշանակում է նրա խորհրդանշած կերպարի Անդրաշխարհում գտնուելը, մահացած լինելը47:

Այստեղ կարող է բնական հարց առաջանալ. «վիշապային» խաւարումների համար մեր առաջարկած բացատրութիւնը ամբողջովին վերաբերում է միայն Արեւին, այնինչ, այդ խաւարումների մասին մեր ունեցած աղբիւրները յիշատակում են նաեւ Լուսնի «վիշ ապային» խաւարումների մասին: Ուրեմն, հարկ է, որ մեր տուած բացատրութիւնը բաւարարի նաեւ Լուսնի համար կիրառելի լինելու պայմանին: Որպէսզի մեր տուած բացատրութիւնը կիրառելի լինի նաեւ Լուսնի պարագայում, հարկ է ընդամենը յիշել, որ Լուսինը ըստ էութեան Արեւից չի տարբերւում: Լուսինը, պարզապէս, Անդրաշխարհի Արեւն է, այսինքն, նոյն Արեւն է Անդրաշխարհում (մահացած Արեւը): Սա նշանակում է, որ այն ամենը, ինչ վերաբերում է Արեւին, պիտի վերաբերի նաեւ Լուսնին, յիշելով միայն, որ սա Արեւն է արդէն Անդրաշխարհում48: Ուրեմն, օրացուցային իմաստով Արեւի՝ Ցուլից Առիւծ (Երկնային մեծ Վիշապի միջով) անցնելու ընթացքում արեգակնային աստու ածութիւն համարուող գլխաւոր պաշտուող էակը համարուել է մահացած՝ Անդրաշխարհում գտնուող (այդ ընթացքում նրա աստղը գիշերային ժամերին եղել է հորիզոնից վար եւ դիտելի չի եղել): Եւ սա «ձեւակերպուել» է որպէս վիշապի հետ կապուած՝ Արեւի խաւարում: Ապա, քանի որ Լուսինը եւս ընկալուել է իբրեւ Արեգակ (մահացած, Անդրաշխ արհում գտնուող), այս խորհրդանշական Արեւի խորհրդանշական խաւարումը ինքնաբերաբար վերագրուել է նաեւ Լուսնին եւ ստացուել է վիշապի հետ կապուած նաեւ Լուսնի խաւարում:

Հանրագումարի բերելով վերը շարադրուածը` ստանում ենք, որ Վիշապի հետ կապուած Արեւի խաւարումը խաւարում չէ սովորական իմաստով. դա պարզապէս արեգակնային աստուածութիւն կերպաւորող Հայկի աստղի չերեւալն է, որ տեղի է ունեցել այն ընթացքում, երբ բուն Արեգակը անցել է երկնային Վիշապ համարուող Ցուլ, Երկուոր եակներ, Խեցգետին (Էշեր, կամ Իշուկներ), Առիւծ կենդանակերպերով: Այդ ընթացքում Հայկի աստղը՝ Հայկի աջ ձեռքը (a Orionis, a Հայկին) գիշերային ժամերին եղել է հորիզոնից վար, ուստի եւ դիտման համար ոչ մատչելի, եւ համարուել է, թէ համապատասխան արեգակնային կերպարը մահացած է եղել, որ եւ ձեւակերպուել է իբրեւ Արեւի խաւարած լինել: Հետագայում, Լուսինը Անդրաշխարհի Արեւ համարուելու պատճառով այս նոյն «վիշապային» խաւարումը վերագրուել է նաեւ Լուսնին:

Այսպիսով, ունենք Չինաստանից մինչեւ Արեւմտեան Եւրոպա տարածուած աստղագիտականմշակութային մի իրողութիւն՝ Արեւի եւ Լուսնի խաւարումները Վիշապի հետ կապելը, որը չունի սպառիչ բացատրութիւն այդ աւանդութիւնը պահած ազգերի մշակոյթներում: Միեւնոյն ժամանակ, այդ նոյն իրողութիւնը ընդունելի բաւարար բացատրութիւն է ստանում Նախահայկեան օրացոյցի միջոցով:

Սա մի օրինակ է, որ ցոյց է տալիս հայկական նիւթի կարեւորութիւնը համաշխարհային մշակոյթի հնագոյն շրջանի իրողութիւնները հասկանալու, բացատրելու առումով: Սա նաեւ վկայում է, որ հայկական միջնադարեան օրացուցային տեղեկոյթի հիման վրայ վերականգնուած Նախահայկեան հնագոյն օրացոյցը վերականգնուած է հիմնականում բաւարար ճշդութեամբ: Հակառակ պարագայում հնարաւոր չէր կարող լինել դրա միջոցով հասկանալ բացատրել երկնային վիշապի եւ խաւարումների մասին Հայոց եւ այլ ազգերի պահպանած հնագոյն պատկերացումները:

Մինչեւ այժմ Նախահայկեան օրացոյցի վերականգնման յուսալիութիւնը հաստատող միայն մի կռուան ունէինք. դա Հայաստանի վաղ բրոնզի դարի խեցեղենի մի նմոյշի զարդապատկերների հիման վրայ դրա ստեղծողների օրացուցային համակարգի վերականգնուած պատկերն էր, որ լիովին ներդաշնակ էր ստացուել Նախահայկեան օրացոյցին: Այժմ ստանում ենք այլ՝ կողմնակի հաստատում ի դէմս այդ վերականգնեալ պատկերի միջոցով այլ կերպ չբացատրուող աստղագիտական իրողութեան բացատրութեան:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1 Տե՛ս Անանիա Շիրակացի, Տիեզերագիտութիւն եւ տոմար, «Հայպետհրատ», Երեւան, 1940, էջ 58:
2 Ըստ Անանիայի` Արեւի խաւարումները հետեւանք են նրան, որ Լուսինը յայտնւում է Երկրի եւ Արեգակի միջեւ եւ ծածկում Արեւը, իսկ Լուսնի խաւարումներն էլ հետեւանք են նրան, որ Երկիրն է յայտնւում Արեգակի եւ Լուսնի միջեւ եւ Լուսինը ընկնում է Երկրի ստուերի մէջ: Տե՛ս Անանիա Շիրակացի, նշ. աշխ., նաեւ՝ Բ. Ե. Թումանեան, Հայ աստղագիտութեան պատմութիւն, հնագոյն ժամանակներից մինչեւ 19րդ դ. սկիզբը, «Միտք» հրատ., Երեւան, էջ 232:
3 Տե՛ս Լ. Խաչիկեան, «Յաղագս տարեմտին ի Վանական վարդապետէ ասացեալ», Մատենադարանի Գիտ ական նիւթերի ժողովածու, 1, Երեւան, 1941, էջ 162, եւ ծանօթագրութիւն 12, էջ 168-169: Ի դէպ, իր նոյն աշխ ատութեան մէջ Յովհ. Վանականը տալիս է նաեւ Արեւի խաւարման ճշգրիտ գիտական բացատրութիւնը (անդ, էջ 62). «Եւ խաւարումն արեգական, որ բնութեամբ լինի, ի նորանալ լուսնին, զի ընդդէմ անցանէ, իսկ որ ոչ այսպէս՝ այն նշանակք են նոր իրաց...»:
4 Վարդան Արեւելցի, Տիեզերական պատմութիւն, Երեւանի Համալսարանի հրատ., Երեւան, 2001, ՁԱ, էջ 139-140:
5 Ռ. Ս. Ղազարեան, Հ. Մ. Աւետիսեան, Միջին հայերէնի բառարան, Երեւանի Համալսարանի հրատ., հ. 1, Երեւան, 1987, էջ 207, հ. 2, Երեւան, 1992, էջ 302:
6 Տե՛ս որոշ օրինակներ Բ. Ե. Թումանեան, Հայ աստղագիտութեան պատմութիւն, «Միտք», Երեւան, 1964, էջ 232-239:
7 Բ. Ե. Թումանեան, Հայ աստղագիտութեան պատմութիւն, «Միտք», Երեւան, 1964, էջ 232, :
8 Հանգոյցներ են կոչւում խաւարածրի (Արեգակի ուղեծրի) եւ Լուսնի ուղեծրի հատման կէտերը:
9 ը. ԹՈվ-ՊպՐ-ԹՈՐՊպվ, կՐՏոցՋՊՈքՈÿրÿ վՈցՍՈ II. ՀՏՋՊպվՌպ ՈրՑՐՏվՏՎՌՌ, “ծՈցՍՈ”, ԾՏրՍՉՈ, 1991, րՑ. 124.
10 Տե՛ս նոյն տեղում, տողատակում:
11 Արեգակ-վիշապ հակամարտութեան, կռուի մասին տե՛ս նաեւ Մ. Աբեղեան, Երկեր, ՀՍՍՀ ԳԱ հրատ., հ. Է, Երեւան, 1975, էջ 68:
12 Լուսնի ուղեծրի հարթութիւնը խաւարածրի հետ կազմում է մօտ 5.15 աստիճան անկիւն: Սրա հետեւանքով Լուսինը խաւարածրի վրայ լինում է ոչ միշտ, սակայն եւ խաւարածրից նրա հեռաւորութիւնը չի գերազանցում 5.15 աստիճանը:
13 A. Pannekoek, A History of Astronomy, «Dover» Publ., New York, 1989, p. 90.
14 Քարտէզը տե՛ս թ. Հպռ, իՉպջՊօ, ՌջՊ. “ԾՌՐ”, ԾՏրՍՉՈ, 1969, րՑ. 27 գրքում. հայերէն տարբերակը վերցուած է Ս. Ներսիսեան, Աստղալից երկինք, «Դար» հրատ., Երեւան, 2000, գրքից, էջ 22:
15 Բ. Թումանեան, նշ. աշխ., էջ 232:
16 Թ. Թ. ՃօոցսՖրՍՌռ, խցվվՏ-րՏսվպփվօռ ՍՈսպվՊՈՐՖ րՑՐՈվ ՉՏրՑՏփվՏռ ԸջՌՌ, “ծՈցՍՈ”, ԾՏրՍՉՈ, 1987, րՑ. 5 – 33. Richard Hinckly Allen, Star Names and their Meanings, «Dover» Publ., New York, 1963, (originally published: New York, London, Leipzig, Paris, 1899), pp. 206, 272, 464.
17 Այս պատկերը վերցուած է աստղալից երկնքի չինական քարտէզից, որ արտատպուած է հնագոյն չինական բնօրինակից մետաքսի վրայ 20րդ դարում: Վիշապ համաստեղութեան աստղերը իրար են միացուած վերից վար իջնող գալարուն բեկեալ գծով: Վիշապի կերպարը համարեա հորիզոնական հատող կորագիծը խաւարածիրն է, իսկ դրանից վար անցնող համարեա հորիզոնական կորագիծը երկնային հասարակածն է (հիւսիսը վերեւում է): Այս քարտէզը պատկանել է Վիկտոր Համբարձումեանին եւ ներկայումս գտնւում է Բիւրականում Վիկտոր Համբարձումեանի տունթանգարանում:
18 Տարբեր հեղինակների երկերում կարծիքներ կան այն մասին, թէ վիշապակոթողների վրայ պատկերուած է նաեւ զոհաբերուած ցուլ կենդանու կաշին եւ մարմնի այլ մասեր, սակայն այդ ամենը յոյժ թէական են եւ այլ հետազօտողների կողմից չեն ընդունուած, մինչդեռ ցլի գլխի պատկերների առկայութիւնը շատ ակնյայտ է եւ ոչ ոքի կողմից վիճարկուած չէ: Տե՛ս այս մասին Ասատուր Մնացականեան, «Վիշապ» քարակոթողների եւ վիշապամարտի դիցաբանութեան մասին, Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, Հասարակական գիտութիւններ, 1952, թիւ 5, էջ 73100:
19 Կան համեմատաբար նոր ժամանակների աստղային քարտէզներ, որոնց վրայ Ցուլ կենդանակերպի պատկերը լրացուած է եւ կերպաւորում է այդ կենդանու ամբողջ մարմինը. տե՛ս, օրինակ թ. Հպռ, իՉպջՊօ, րՑ. 38- 39: Սակայն խօսքն այստեղ այդ համաստեղութեան աւանդական պատկերման մասին է:
20 R. H. Allen, Star Names, p. 383.
21 William Tyler Olcott, Star lore, Dover Publ., Mineola, New York, 2004, (originally published: G. P. Putnam’s Sons, New York and London, 1911), p. 336:
22 Տե՛ս Գր. Բրուտեան, Որոշ օրացուցային իրողութիւններ հայկական հրաշապատում հէքեաթներում, Ա, «Էջմիածին», Բ, 2008, էջ 49 66, 60:
23 Ընդհանրապէս, յայտնի է, որ տարբեր հեղինակների կողմից փորձեր եղել են Առիւծ կենդանակերպի նշանակը մեկնաբանել իբրեւ Առիւծի բաշի կամ պոչի պատկեր. տե՛ս W. T. Olcott, Star lore, p. 235:
24 Այս սրբարանը (տարբեր աղբիւրներում հանդիպում է նաեւ Նեմրուդ գրութեամբ) կառուցուած է Կոմագենէի Անտիոքոս Ա Երուանդունի թագաւորի (ն.Ք. 69 34) կողմից. տե՛ս, օրինակ, Հայկական Սովետական Հանր ագիտարան, հ. 8, Երեւան, 1982, էջ 219:
25 Տե՛ս, օրինակ, Սարգիս Յարութիւնեան, Վիշապամարտը «Սասնայ Ծռեր»ում, ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտութիւնների, 11(467), 1981, էջ 65 85: էջ 66:
26 Տե՛ս Արտակ Մովսիսեան, Նախամաշտոցեան Հայաստանի գրային համակարգերը, Երեւանի Համալսարանի հրատ., Երեւան, 2003, էջ 275, 280:
27 Ի դէպ, որոշ չափով իրար նման են նաեւ Ցուլի եւ Վիշապի գլխի հայկական նշանագրերը (տե՛ս Արտակ Մովսիսեան, նշ. աշխ.). այսպէս, Վիշապի գլխի նշանագիրը՝ կարելի է դիտել իբրեւ Ցուլի միայն եղջիւրների պատկեր եւ կամ Ցուլի նշանագրի՝ աջ ու ձախ կէսերը իրարից հեռացուածբացուած տարբերակը:
28 Տե՛ս, օրինակ, Սասունցի Դաւիթ. նոր պատումներ, հաւաքեցին եւ հրատարակութեան պատրաստեցին Գր. եւ Վ. Գրիգորեանները, «Սովետական գրող» հրատ., Երեւան, 1977, էջ 80:
29 Այս մասին տե՛ս նաեւ Ս. Յարութիւնեան, նշ. աշխ., էջ 76-84: Հարկ է նկատել, որ այս պարագայում եւս ուն ենք արեգակնային հերոսի անցումը վիշապի միջով: Դաւիթի թուրը նոյն ինքը Դաւիթն է, այդ թուրը նրա նշանակն է. հայկական որոշ հրաշապատում հէքեաթներում արեգակնային հերոսը պարզապէս նոյնացուած է իր թրի հետ եւ մահանում է, երբ խաբելով իրեն զրկում են թրից ու վերակենդանանում է, երբ իր ընկերները (եղբայրները), թուրը ծովի յատակից հանելով, վերստին իր տեղն են դնում տե՛ս, օրինակ, Հայ ժողովրդական հէքեաթներ (ՀԺՀ), հ. 9, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան 1968, էջ 53 60, ՀԺՀ, հ. 13, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան 1985, էջ 58 73:
30 Արամ Ղանալանեան, Աւանդապատում, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1969, էջ 48, 222: Ի դէպ, հետաքրքիր է, որ Սասունը, ուր վկայուած է այս բանահիւսական տուեալը, Տաւրոսի լեռների հարաւարեւելեան մասում է: Այսինքն, այս պարագայում եւս ունենք ՏաւրոսTaurusՑուլՎիշապ զուգադրումը:
31 Տե՛ս Սասունցի Դաւիթ. նոր պատումներ, էջ 333 – 341:
32 Գր. Բրուտեան, նշ. աշխ., էջ 55 56:
33 W. T. Olcott, Star lore, p. 88, 92:
34 Անդ, էջ 89:
35 R. H. Allen, Star Names, p. 108.
36 Իրականում խաւարածիրն անցնում է հէնց «Հարաւային իշուկի»՝  Cancriի վրայով, Մսուրից մի փոքր հարաւ. տե՛ս կից աստղային քարտէզը: Այստեղ կենտրոնում Մսուր աստղակոյտն է, որից վեր եւ վար էլ «իշուկն երն» են, իսկ Մսուրից վար  Cancri աստղի վրայով անցնող թեք գիծը հէնց խաւարածիրն է:
37 W. T. Olcott, Star lore, p. 88:
38 Հր. Աճառեան, Հայերէն արմատական բառարան, հ. Բ, Երեւանի Համալսարանի հրատ., Երեւան, 1973, էջ
39 Վարդան Այգեկցի, Առակներ, «Հայաստան» հրատ., Երեւան, 1972, էջ 18:
40 Ի դէպ, կարեւոր է, որ քրիստոնէութեան ժամանակներում այս երկնային Մսուրը նոյնացուել է հէնց այն մսուրի հետ, որի մէջ ծնուել է, կամ դրուել է մանուկ Յիսուսը: Իսկ Յիսուսի արեգակնային կերպար լինելը յատուկ ապացոյցի կարիք չունի. քրիսոնէութեան մէջ Յիսուս ինքը արդարութեան Արեգակն է: Այսինքն, նոյնիսկ քրիստոն էական վերաիմաստաւորմամբ երկնային Մսուրը պահպանել է Արեգակի տեղը, նրա ուղին լինելու իր նախն ական դերը:
41 Չշփոթենք այս կերպարների կենտ կամ զոյգ լինելը դրանց կիսուելու յատկանիշի հետ: Ցուլն ու Առիւծը, լինելով կենտ կերպարներ, կիսւում են վիշապամարտիկ հերոսի կողմից, մինչդեռ Էշերն ու Երկուորեակները զոյգ են ի բնէ:
42 Անշուշտ, յայտնի են հէքեաթների տարբերակներ, ուր այս ջրարգել վիշապը երեք կամ աւելի գլխանի է: Սակայն յիշենք, որ մէկից աւելի գլուխներ ունեցող վիշապին կիսել գլխից մինչեւ պոչը հնարաւոր չէ: Ուստի, հարկ է համարել, որ այս՝ ջրարգել վիշապի նախնականհարազատ տարբերակը պիտի լինի մի գլխանի, իսկ բազմագլուխ տարբերակները այս պարագայում հարկ է համարել յետագայի աղաւաղումներ:
43 Սրան համանաման պատկերով շումերական կնիքներ յայտնի են մէկից աւելի: Տե՛ս, օրինակ, ԾՌՒօ վՈՐՏՊՏՉ ՎՌՐՈ, Ց. 1, “հՏՉպՑրՍՈÿ նվՓՌՍսՏտպՊՌÿ”, ԾՏրՍՉՈ, 1991, րՑ. 303.
44 Չի բացառւում, որ այս կնիքի վրայի Արեւի նշանակը՝ ութթեւանի աստղը, լինի նաեւ երկնային Էշերի խորհրդանիշը: Այս կապակցութեամբ տեղին է յիշել, որ էշին շատ մօտ եւ նման (որոշ առումներով՝ նոյնական) ձի կենդանին եղել է Արեւի խորհրդանիշ եւ Հայաստանում Արեւին ձիեր են զոհաբերուել: Հայերէն «Էշ» բառն ինքը բնիկ հայերէն է եւ ծագում է «ձի» նշանակող հնդեւրոպական ek'wo արմատից. տե՛ս Հր. Աճառեան, Հայերէն արմատական բառարան, հ. Բ, էջ 117: Աւելին, հիմնուելով այս կնիքի պատկերի վրայ, հնարաւոր է մտածել, որ այս ութթեւանի աստղը պիտի ամենայն հաւանականութեամբ լինի հէնց Էշ(եր)ի խորհրդանիշը: Ի հաստատումն այսպիսի մեկնաբանութեան յիշենք, որ հին Եգիպտոսում էշը եղել է արեգակնային աստուածութ եան մի կերպարը (տե՛ս ԾՌՒօ վՈՐՏՊՏՉ ՎՌՐՈ, Ց. 2, 1992, րՑ. 264): Էշը Արեւի նշանակ լինելը վկայուած է նաեւ քրիստոնէական աւանդոյթի մէջ. այստեղ էլ Յիսուս Երուսաղէմ է մտնում էշի վրայ նստած (ի դէպ, ուշագրաւ է, որ այս պարագայում եւս Յիսուսին կրող էշի կերպարը զոյգ է. Յիսուս աշակերտներին գրաստի ետեւից ուղարկելիս ասում է, որ կը տեսնեն էշը իր քուռակի հետ (Մատթ., ԻԱ, 2), այսինքն, այստեղ եւս ունենք զոյգ էշեր): Իսկ, ինչպէս արդէն նշուեց, Յիսուս ինքը ամեն ինչից զատ նաեւ Արեգակ է, Արեւ խորհրդանիշ, եւ, բնականաբար, այն կենդանին, որին նա հեծնում է, պիտի համապատասխանի նրան իր կրած խորհուրդով, այսինքն, դա եւս պիտի լինի Արեւի նշանակ:
45 Ուշագրաւ է, որ այս չորս յաջորդական կենդանակերպերին համապատասխան կերպարներ ունենք նաեւ Սասնայ Ծռեր դիցավէպի մէջ: Այսպէս, նախ ի նկատի ունենանք, որ Ձենով Օհանի զուգահեռ կենդանին (ուր եմն՝ նաեւ կենդանակերպը) պիտի լինի Ցուլը (նա միշտ իր հիմնական մեծագործութիւնը՝ յատուկ զօրութեամբ ձայնելը, կատարում է գոմէշի (գոմշացուլի) կաշիներ հանգելուց յետոյ, այսինքն, իր կենդանական զօրաւոր կրկնակի կերպարի մէջ մտնելուց յետոյ): Ցլային յատկանիշներ ունի նաեւ Մսրայ Մելիքը (այս մասին աւելի մանրամասն տե՛ս վերը՝ բուն շարադրանքի մէջ): Ապա յիշենք, որ Ցռան Վերգոյի զուգահեռ կենդանին էլ պիտի լինի ցիռը վայրի էշը: Այս կերպ կունենանք Ցուլ կենդանակերպ Ձենով Օհան, Ցռան Վերգո Ցիռ Էշ Խեցգետին կենդանակերպ, սրանց արանքում՝ Սանասար եւ Բաղդասար Երկուորեակ կենդանակերպ եւ ի վերջոյ՝ Առիւծ (աձեւ) Մհեր Առիւծ կենդանակերպ: Այսինքն, երկնային վիշապ ներկայացնող չորս կենդանակերպերը իրենց համապատասխան կերպարներով ներկայ են նաեւ Սասնայ Ծռեր դիցավէպի մէջ, ուր եւս դրանց համապատասխանում են իրար սերտ առնչուած մէկ ամբողջութիւն կազմող կերպարներ՝ հայրը (իր երկուորեակ եղբօր հետ) եւ իր երեք որդիները՝ Սանասար (եւ Բաղդասար), Վերգո, Օհան, Մհեր: Ի դէպ, ուշագրաւ է, որ Սանասարի երեք որդիները իրենց կենդանական կրկնակներով զուգադրւումնոյնանում են Վանի (Արարատեան) թագաւորութեան դիցարանի երեք գլխաւոր աստուածներին՝ Խալդիին, Թեյշեբային եւ Շիւինիին, որոնց սրբազան կենդանիներն են համապատասխանաբար առիւծը, ցուլը եւ ձին (համարելով ձին էշիցիռի տարբերակ):
46 Հայոց Նախահայկեան օրացոյցը անմիջական կիրառութեամբ կամ գրաւոր շարադրութեամբ մեզ չի աւանդուել: Այդուհանդերձ, հայկական միջնադարեան օրացոյցների մէջ գտնուել են բաւարար քանակով տեղեկութիւնն եր, որոնք հնարաւորութիւն են ընձեռել դրանց հիման վրայ վերականգնել այս հնագոյն հայկական օրացոյցը իր էական կողմերով եւ որոշ մանրամասներով. տե՛ս Գրիգոր Բրուտեան, Հայոց տոմարի որոշ հարցերի մասին. Նախահայկեան օրացոյցի կառուցուածքը, «Էջմիածին», ԺԲ, 1996, էջ 135 164, նաեւ՝ նոյնի՝ Օրացոյց Հայոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1997, էջ 385 430: Այդ օրացոյցի մասին նիւթական վկայութիւն կարելի է դիտել Շիրակում գտնուած (ըստ նորագոյն տուեալների՝ ն.Ք. 33 30րդ դարի) քրեղանի զարդապատկերների հիման վրայ վերականգնուած օրացոյցը. տե՛ս Գր. Բրուտեան, Հայկական հնագոյն օրացուցային պատկերացումները ըստ ն.Ք. 28 - 27-րդ դարի քրեղանի զարդապատկերի վերլուծութեան, «Բազմավէպ», 2007, էջ 149 - 163:
47 Ըստ այսմ հարկ է համարել, որ Արեւի այսպիսի խորհրդանշական «խաւարումը» յետագայում պիտի իմաստափոխուած լինի եւ ընկալուած լինի իբրեւ Արեւի սովորական խաւարում: Այսինքն, Արեւի «սովորական» խաւարումները երկնային վիշապով բացատրելը պիտի լինի համեմատաբար «նոր» ժամանակների իրողութիւն:
48 Արեւի այս երկու հակառակ վիճակներին համապատասխանում են Արեւի ու Լուսնի որոշ հակառակ յատկ անիշներ, ինչպէս, օրինակ, սեռը (արական իգական), բարի ու չար լինելը եւ, ամենակարեւորը՝ իրար հետ հակամարտելը. տե՛ս Գր. Բրուտեան, «Էջմիածին», Բ, 2008, էջ 49 70:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4136
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
02
Հուլ
»10:41
ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԿ ...
Article image Շարքիս նախորդ յօդուածում[1] քննութեան առանք Սինամ թագաւորի հրաշապատում պատմութիւնը, որ առկայ է «Սինամ թագաւորի հէքեաթը», «Սըմաւոն թագաւոր եւ Գիւլ» խորագրով[2] հէքեաթներում: Այս առանձին պատմութեան քննութիւնը ցոյց տուաւ, որ ի դէմս հէքեաթի այս մասի գործող անձանց՝ Սինամի, նրա կնոջ, ձիապանների, թռչունի եւն ունենք որոշակի աստեղային – օրացուցային կերպարներ: Տեսանք նաեւ, որ այս կերպարների «գործողութեան վայրը» ամբողջ երկնակամարն է, իսկ նրանց գործողութիւններն էլ տարեշրջանի արտայայտութիւնն են` ներդաշնակեցո...
Կարդալ
2012
23
Դեկտ
»13:35
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ (ՆՎԻՐՎՈՒՄ ...
Article image Գիտութեան ամեն բնագաւառի մէջ կան բազմաթիւ մեծանուն գիտնականներ, որոնց անունները յայտնի են ամբողջ աշխարհում, որոնք մեծ աւանդ ունեն մարդկութեան ընդհանուր առաջընթացի մէջ։ Միեւնոյն ժամանակ, գիտութեան ամեն մի բնագաւառի մէջ կան ընդամենը մի՛ քանի մեծերի անուններ, որոնք յատուկ առանձնանում են իբրեւ տուեալ բնագաւառի սիւներ, իբրեւ այն հսկաները, որոնց ուսերին է կանգնած գիտութեան տուեալ բնագաւառը։ Սրանք ա՛յն մեծերն են, որոնք ստեղծել են տուեալ բնագաւառի գիտական աշխարհայեացքը։ Հէնց ա՛յս մեծերն են, որ շտկել, որ...
Կարդալ
2012
23
Դեկտ
»13:08
ԳԻՍԱՒՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐԱՅԱՅՏ ՅԻՇ ...
Article image Հայկական միջնադարեան աղբիւրներում պահպանուած են բազմաթիւ յիշատակութիւններ տարբեր աստղագիտական երեւոյթների (Արեւի, կամ Լուսնի խաւարումների, գիսաւորների յայտնուելու, նոր եւ գերնոր աստղերի բռնկումների եւ այլնի) մասին։ Այդ յիշատակութիւնները հիմնականում մանրամասն հետազօտուած եւ հրատարակուած են1։ Այդուհանդերձ, այդ յիշատակութիւնների ի յայտ բերումն ու հետազօտումը աւարտուած համարել կարելի չէ։ Առկայ են աստղագիտական երեւոյթներին վերաբերող` տակաւին չհետազօտուած յիշատակութիւններ հայ միջնադարեան մատենագիր աղբ...
Կարդալ
2012
21
Հոկտ
»11:18
ՈՐՈՇ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ...
Article image Որպէս բացառիկ խոր անցեալից մեզ հասած մշակութային իրողութիւններ, ժողովրդական հէքեաթները, յատկապէս՝ հրաշապատում հէքեաթները, կարող են ծառայել իբրեւ այլ աղբիւրներում բացակայող յոյժ արժէքաւոր տեղեկոյթի եզակի աղբիւր իրենց ակունքներին ժամանակակից մշակութային իրողութիւնների մասին: Թէպէտ շատ հետազօտողներ տարբեր առիթներով անդրադարձել են հայկական ժողովրդական հէքեաթներին, այդուհանդերձ, դրանք հարկ եղած չափով ուշադրութեան չեն արժանացել հայկական...
Կարդալ
2012
06
Հոկտ
»13:52
ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱԳՈՅՆ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ Պ ...
Article image Հայկական օրացոյցի ամենավաղ անցեալի պատմութեան համար տեղեկոյթի բացառիկ աղբիւր կարող են լինել հնագիտ ական գտածոները: Այսպիսի մի եզակի նմոյշ է Շէնգաւիթեան (Կուր-Արաքսեան) մշակոյթին պատկանող քրեղաններից մէկը: Խօսքը 1974 թ. Շիրակում Քեթիի դամբարանադաշտի թիւ 8 դամբարանից գտնուած քրեղաններից մէկի մասին է: Այն ունի 14.5 սմ բարձրութիւն« սեւ փայլեցուած խեցիից է, մոխրագոյն, վարդագոյն աստառով, պատկանում է Կուր-Արաքսեան մըշակոյթին: ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott