ՕՐԵՐՍ ԶԻՆՎՈՐՆԵՐ ԵՆ՝
Կանգնած Մեծ Լեռան առջև…
Տապանի խրոխտ հայացքի տակ։
Ճակատները մարտի կնքեցի հաղթանակի հավատով
և Դեր Զորից վերադարձի ճամփաները
հատիկ հատիկ սովորեցի բոլոր մահերը
հատիկ հատիկ վերապրեցի արյունամած փառքը՝
ճեղքելով
թշնամու հարվածներից ընդարմացած
ճակատագրի կնճռոտ կեղևը։
Մշո գլխապտույտ անծայրածիր դաշտում,
Արածանիի հովիտն ի վեր,
Տավրոսի հայրական օրորոցում
ընկածների զենքն եմ ես, դու, նա...
Բ
Ով ապրում է, նա պատգամակիրն է ընկածների։
Ով ապրում է,նա ամեն օր կանգնած է
ոգու և զենքի դատի առջև։
Ժամանակի նկուղներում
ոճիրներ են խմորվում։
Ես բարձրանում եմ եկեղեցիների ողնաշարով
իմ ոգու աղոթքը պատվաստելով
սրտերի մեջ թրծված զենքին,
սեղմելով աղքատության կոկորդը,
ճեղքելով ծանր մղձավանջները տեսանելի
և աներևույթ իշխանության,
իմ նորածին որդիներին մկրտում եմ զորանոցում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









