ՕՐԵՐԻՑ ՔԱՂՎԱԾ ԾԱՂԿԵՓՆՋԵՐԸ ՊԱՅԾԱՌԱՆՈՒՄ ԵՆ
Անկառույց սրտերն ի՞ նչ հենքի վրա տուն կկառուցեն
և ինչպե՞ ս, Տեր իմ, ի՞ նչ հնարքներով կյանքի կկոչես
ինքնամաքրման անխաբությունը,
ամեն մարդու մեջ ես ինչպես պահեմ
աներկնչելի հայտնագործումը տիեզերական
անսահմանության,
որտեղ բաբախող ուրախությունը միացնում է
շնչավորների սկիզբն ու վերջը
արևի ոսկե պատարագի մեջ.
այս կրակներում օրենքներն այնքան արթուն են վառվում,
որ լույսը նրանց պարուրում է դեռ
հարազատ ու տաք ալիքների մեջ…
Օրերից քաղված ծաղկեփնջերը պայծառանում են
և տեսնում եմ հաղթանակը մայրերի վստահության մեջ,
և տեսնում եմ հաղթանակը ուսուցիչների հպարտության մեջ,
տեսնում եմ հաղթանակը հավատավոր սրտերի աղոթքների մեջ…
Բ
Եվ խուսափելով հետապնդումից՝
Բյուր բարձունքներից սրտիս խարույկներն ես հավաքեցի՝
Առաքյալների հավատարմության ճամփեքին բաշխեմ…
Ես զինվոր եմ
և հագուստս դրոշի կտորից է,
և ես տեր եմ որբացող հույսերին,
նեցուկ եմ սյուներին հավատի…
Ես զինվոր եմ և ես եմ հենակետը սրտերի
և ես եմ մաքրում լացն ու ուրախությունը,
և ինձանից սկսելու վախը ինձ չի սարսափեցնում,
և սեփական մեղքերը ճանաչելը ինձ չի սարսափեցնում,
և սեփական սրտի մաքրությունը ինձ չի սարսափեցնում,
և վախերը հաղթելը ինձ չի մոլորեցնում։
Գ
Ով հավատարիմ օրինակիցներ,
իմ զինվորական հագուստներն, իրավ,
իմ դեմ պայքարում ես վաստակեցի,
քամեցի աղը հույս ու հավատի այն պտուղներից,
որ օրհասական ժամանակներում
հասունանում են մարդկանց սրտերում
և ըմբոստության խելահեղությամբ խարխլում եմ այն,
ինչն ատելի է
ու խառնվել է կյանքի զորության մաքուր ջրերին…
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









