ՏՐԱԿՏԱՏ
Իմաստության լուսամուտներն են դանդաղ բացվում
դեպի կյանքի մութ օրերը:
Իմ բարձրացրած արդարության դրոշը
իմ արյան զորությունն ունի:
Իմ ոգին պետության ծնունդ տվեց:
Այս աշխարհից մահվան պտուղներ հավաքեցի
ու մոտեցա ինձ…
և ինչպես ամոքեմ որբացած վերքերս:
Աներևույթ հրդեհներում են մոխրանում
Երեխաների ժառանգությունը:
Խաղաղ օվկիանոսը պատվանդան դարձրեցի
զոհված ընկերոջս փոթորկուն սրտի համար:
Փառավոր մահերը գարնանային անձրևի պես
մկրտում են հոգիները անմեռ
Ես իմ ծաղիկն եմ ընտրում պատերազմի ամառանոցում
և պսակի թերթիկներն եմ մեկ–մեկ նետում հուրհրացող ջրերին:
Եթե ես հանկարծ մահվան օրերս ուզենամ նշել իմ շիրմաքարին
պիտի քարերից մատյաններ կառուցեմ:
Ես վերադառնում եմ սպանված հավքերի ճանապարհներով:
Ես վերադառնում եմ հիշողությունից ծնված լույսով:
Ես խրամատի մեջ հաղթահարեցի խրամատները:
Ես լռությամբ հագնում եմ հողի դիմագծերը:
Թրջում եմ շեղբս անվերջ եռացող տխրության մեջ,
ու հավատարմության վրա ժամանակն եմ վիրահատում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









