suren.grigor
Logo

ՀԻՄԱ ԱՊՐՈՒՄ ԵՄ ՄԵՂՎԻ ՓԵԹԱԿՈՒՄ

Article image








Հիմա ապրում եմ մեղվի փեթակում և
և մեղրամոմե մարմինս է լցվում ծաղկաբույլերով.
սիրտս ծփում է երիցուկների ու կակաչների իշխանության տակ
և երակներս տանում են բերում
այս լեռների մեջ հայտնի ու անհայտ
կյանքերից քաղված անաղարտություն,
ում ժառանգորդ եմ դառնում ակամա,
ծորենիները կանչում են ինձ գյուղ,
իսկ տերեփուկներն ու եղեսպակները
այնպես արագ են պաշարում բոլոր ճանապարհները,
որ հավատարիմ, խոնարհ գերության հանձնվելն արդեն
դառնում է հրճվանք։

Բ

Գյուղ առաջնորդող
ճամփան է ճեղքել Շիրիշի քարը
ու բացել դուռը հին երազների փակ աղանձավի,
ձորում լճացած Քաշունն է լիզում
մեր տան փեշերը
և առավոտն է ջրերի վրա ծփում երկնային մատանիներով,
ու Սևաբերդի աղբյուրներից է երկինքը ծնվում
ու փաթաթվում է ամպեղեն սիրո աղապատանով:
Ուրախությունը գունագեղ,
բազում հագուստների մեջ
յոթնաձայն կարոտ ճանապարհներով
կանչում է ինձ տուն,
յոթնածոց ճախրող թևերը անվերջ
բարձրացնում են վեր,.
սիրտս տրոփող աղբյուր է արդեն ուրցի սեղանի գինիով
արբած,
որ գլորվում է Հավուն արտից ձոր,
Նավից Ավագի ծառին հասնելով՝
անցնում է Արտը
ու հասնում մինչև Միսակի այգին.
որ թեև սուզվել Քաշուն – ջրերի այրվող ծովի մեջ,
սակայն տեսնում եմ, այնտեղ դեռ լույս կա.
եղբորս թողած վառվող կանթեղն է հսկում գիշերը
խնձորի ծառի ամենավերին ճյուղին մակաղած։

Գ

Ախր, ես այդքան հավերժական չեմ…
Գիշերվա միջով ձեռքերս հոսող ալեկոծվում են՝
տանելով բոլոր հառաչանքները շիրմաքարերի՝
դառը օրերի քաղցր ու անուշ արահետներով…

Դ

Ու՞ր է իմ տունը.
մորս խնամած մանուշակի խենթ բույրի՞ց է ծնվել,
ու՞ր է իմ այգին. հորս մեղվատան
գիժ մեղուները ցանկապատել են
ծաղկափոշու խիտ թանձր մշուշով,
այնտեղ ես ինչքան երազ եմ տվել
ու կարոտներ եմ ցանել բազմակի,
որ ապագայի հարսանիքները պիտի զարդարեն։

Ե

Ես կարողացա ապրել սիրուց դուրս՝
Աստծո բացակա ճահիճների մեջ,
ես կարողացա ողջագուրվել իմ ատելության հետ
և նա ուժ տվեց, որ կախված ուսս դառնա հենարան,
ու դարձավ նաև բռունցքս ամուր սեղմելու պահանջ,
սեփական լեզուն կրծելով հանդերձ՝
զսպել,հավաքել ու գործի դնել բիրտ հարվածները
ճակատագրի։
Եվ նրանք, ովքեր լույսից ծնվեցին,
և նրանք, ովքեր ծանրացած են դեռ
իրենց մեղքերի անգիտությունից,
սահում են աննյութ նույն գերեզմանով
ուր առավոտը զվարթությամբ է անվերջ բաժանում
մահը մեռնելուց, կյանքը՝ ապրելուց …

Զ

Ես կողմնակից եմ երեխաների թագավորության
և հավատում եմ այն օրենքներին,
որ նրանք որպես շնորհ կբերեն,
քանզի նրանք դեռ սիրում են հոգու պայծառ տեսիլքը,
իսկ ժամանակի քայքայումն, անշուշտ, կկանխեն այդպես,
քանզի հենց նրանք
տեսնում են բոլոր այն գաղտնիքները,
որ թաքնված են ապրելու խաղաղ հորձանքների մեջ…
Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ բոլորը հատ–հատ տեսնում են մեղքը,
նետվում են նրա հղկող աղացի ատամների տակ,
սակայն ընդհանուր ձայնը գոհության ծանրություն ունի.
ես գիտեմ, պիտի ամեն ինչ անել,
որ դրացու մեջ հենց մարդուն փրկել ու նրա կամքը,
ես գիտեմ՝ կյանքում ամեն մի լավ բան հենց իրենից է մարդը
սկսում
և հենց իրեն է սկսում պատժել այն բանի համար,
ինչի մասին նա բողոքներ ունի,
ես գիտեմ, գիտեմ՝
անաղարտության ջրից են ծնվում ադամանդները,
ես գիտեմ, գիտեմ՝ հավերժությունը ապրում սիրո մեջ,
հզորանում է հավատի ուժով
և գիտակցության ճյուղերի վրա պտուղ է տալիս,
ես գիտեմ նաև,
որ անհայտ գործող ամեն բարի կամք ինչպես կարող է
մարդկանց սրտերում արթնացնել հոգու անհայտ գանձերը,
ես գիտեմ նաև՝ այն, ինչ ինձ դեմ էր, հենց իմ միջից էր,
ես գիտեմ շատ բան,
որի չափն էլի կուզեի պահել,
որ չվնասեմ, այն, ինչ կարող է բարին կատարել…

Է

Տրիբուն դարձա,
երբ բեմի վրա աճպարարների սարքած խաբկանքը
կերակուր դարձավ ամբոխի համար,
ես բեմ վերցրի հենց ամբոխի դեմ,
մարդկանց սրտերին խարիսխ տվեցի
պատմություն ասված զինապահեստից,
որ ամեն մեկը իր ժամանակը նորից պեղելով իր ոգին գտնի…
Ու երբ լսվեցին կրակոցները նոր ժամանակի,
բանաստեղծության հնոցը դարձավ զինագործարան,
որ ճակատներում զինվոր դարձողը թիկունք ունենա
ու զորականչի պատգամը ձեռքիս՝
գյուղեգյուղ մտա ու ամեն տան մեջ
զինապարտության ջահեր վառեցի։
Դարձա հողագործ.
սրտիս սերմերից աճեցրեցի երեխաներիս արդարությունը,
երբ կեղծ ժպիտով պետությունները
ինձ օգնություն են անվերջ ուղարկում
իրենց դավադիր հիվանդությունն ու ծածուկ ախտերը…
Դարձա ծովային
ու նավատորմս ծով դուրս բերեցի,
տնական ծածուկ շնաձկների
շուրջկալ վտանգին անվերջ դիտապաստ,
երբ որ մեր հոգին ցավից ճչում էր
թշնամու սարքված պատնեշների տակ:
Դարձա փաստաբան,
որ ախտորոշեմ հիվանդությունը խառնակ օրերի
հենց արդարության հիվանդանոցում…
երբ ամենօրյա ծանր մեղքերից ծնված ամեհի ջրհեղեղները
անցնում են արդեն մեր քթի տակով
և հենց ինքներս էլ դա պիտի մաքրենք
մեր հոգու անխախտ խաղաղության մեջ…
Դարձա մարտավար,
որ ախտահանող իմ ջոկատներով
ամենադաժան կարգապահությամբ
ես սրբագործեմ օրենքներն հոգու…
Դարձա դերասան,
որ հենց ծիսական բեմում հրդեհեմ
ժամանակների կեղծ հագուստները,
դիմակները պիղծ…

Ը

Իմ սերն աղավնու բերած այն ճյուղն է,
որ արմատ նետեց իմ քարերի մեջ:
Իմ լռությունը խոստովանության նման է մի քիչ,
և նա ավելի վտանգավոր է,
քան երբ ասելու ոչինչ չի մնում։
Իմ սիրտը սարից ու խոր ձորից է,
իմ սիրտը գյուղի մեր խնձորից է…
Ես հայրությունս տվեցի հույսի փայփայած–փրկած
ճանապարհներին
և խավարի մեջ դաշույնի նման փայլող աչքերին։
Եվ նավն է սահում
փոթորկուն ծովի ծանծաղ ջրերում
ու ափ է փնտրում… փլուզումներից սիրտս փրկելու։
Աստղերում հոգու լույսն է բնակվում.
աղոթքի պարզած ձեռքերս հասուն երկինքն է սնում…
Խանդավառ մոմերն հուրհրում են դեռ
և ծաղիկների հարսնասեղանին լուսինը իջավ պատարագելու …
Ես ինչպե՞ս գտնեմ երազի հարսին.
թափվող խաշամի ճախրամոմերու՞մ,
անձրևոտ օրվա այն կղզիներու՞մ,
ուր երջանկության թիկնոցն է պահված
և Քրիստոսի սիրտը լեփ–լեցուն
տրոփում է հենց կյանքիս կենտրոնում։
Սեփական անձս լուռ հոժարությամբ թերթելով բացում
ու վերքի նման տնտղում եմ իմ ամեն մի օրը…
սպեղանիներ եմ հորինում անվերջ
ու ծանր փառքի մշուշների մեջ աշնան քարերը ճչում են ցավից,
կարծր տխրության ափն է կարկամել,
որբ քամիներն են ոռնում անցյալի,
ուրախությունս աջակից ձեռքի հացի է կարոտ։

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 668
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
17
Մարտ
»16:04
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆԱՑ ԳԻՐՔ
Article image Ազգային ավանդույթների և ընտանեկան ավանդույթների տուն Այն բաղկացած է հետևյալ բաժիններից Ա. հիմնական աղոթքներ բ. Եկեղեցու ծիսակարգ գ. Տոնացույց դ. Հայկական տոմարներ ե.Պետական խորհրդանիշեր զ. Պետական տոներ Է. Հայ թագավորներ ը. Կաթողիկոսներ թ. Տոհմական ծագումնաբանություն և տոհմածառ ժ.Ընտանեկան հիշարժան օրեր , ծննդյան, կնունքի, ամուսնության օրեր ժա.Ընտանեկան ավանդապատումներ, պատմություններ, զվարճախոսություններ ժբ.Ընտանեկան երգարան ժգ.ընտանեկան բժշկարան, ...
Կարդալ
2013
17
Մարտ
»15:42
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Article image 1996-98 թվականներին` պետական հեռուստատեսության լրատվականի մեկնաբանը լինելուց զատ` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն ու «ՃԵՊԸՆԹԱՑ» թերթի գլխավոր խմբագիրն էի: Գերատեսչական լրատվամիջոցները հետաքրքիր առավելություն ունեն. նրանք վավերագրում են կոնկրետ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ այն տարիների տրանսպորտի համակարգը համարյա թե ռազմականին մոտ կարևորության էր իր նշանակությամբ: «Երեք անգամ` նույն ճանապարհով» լրագրողական էսսե-գիրքը գրելիս պետք էր որոշ մանրամասներ վերհիշել: Ձ...
Կարդալ
2013
10
Հունվ
»20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Article image Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013
06
Հունվ
»12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Article image Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ… մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած: Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…. իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին: Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու ծովյան ...
Կարդալ
2013
06
Հունվ
»11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Article image Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott