ՀԱՄԱՆՎԱԳ ՎԵՐԱԴԱՐՁԻ
Ապագա գյուղի 10 եղբայր զինվորներին
Իրիկնամարտը ավարտվեց
ծովի փլատակներին:
Միջերկրականի գահավեժ ափը հղկված է,
ինչպես պարիսպ ամրոցի,
բայց ծանր է
ինչպես գերեզմանաքար Ադանայում....
Եփրատ, Եփրատ,
ջրերիդ սարսափները արյունոտ
հոսում են ծվատող
ու սառցակուլ ԻՄ ափերով:
Այրվող մահերի մոմալույսի տակ
ծնվող օրերի եկեղեցու մեջ
սերունդների նոր սահմանը կարդաց
ավետարանը բախտից հողմածեծ:
ԵՎ նոր օրենքներ տրվեցին մարտի...
Բ
Մղձավանջների թունոտ երախում
դեռ հալածվում է ու ողջակիզվում
խաղաղությունը հիշատակների,
Լուռ ըմբոստության մրրիկներում է
Սիրտը Լեռնացել.
այդ բարձունքներում
Աստծո խոսքն է մեզ լսելի դարձել:
ՈՒխտագնացի բոբիկ ոտքերով
և ճառագայթող մատների լույսով
դատապարտված եմ.
թշնամիս անվերջ մարտի է կանչում.
Վարուժանն արյան հրե խորանում
սրտի երկաթով զենքեր է կռում
և Սիամանթոն
ծանր օրերի արյունն է հղկում,
դարձնում վառոդ...
Ծունկի եմ իջնում, Տեր,քո զորության
և իշխանության զենքերի առջև.
ժխտում եմ բոլոր փառքերը կյանքիս
և իմ երազի
սմքած բերդերը անվերջ փնտրելով,
երկինքն եմ լցնում ճառագայթներով
իմ երակների…
Ու հոգիները փոշու պես ապրող
ավազուտներից պիտի բարձրանան…
բյուր բանակներով…
Եվ գաղթի անցած նույն ճամփաներով
Դեր Զորից պիտի ետ վերադառնան….
ոճրակիցները պիտի սահմռկեն,
դավակիցների
սերունդները դեռ պիտի սարսռան...
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









