ՀԱՄԱՆՎԱԳ ՀՈՒՅՍԻ
Իմ ձեռքերը այրվել են
պատերազմի հրդեհներում…
Զինակիցներ, հողակիցներ
կոշտ ու կոպիտ,
զորությունից զրկված արդարությամբ,
լեռնական ըմբոստության
և կամքի
ջոկատներ կազմելով,
իրար գլխի հավաքելով
զենք պատրաստող առաքյալներին,
պիտի անվերջ նոր տուն սկսենք սարքել
կարոտի հողերի վրա
և սերը հավաքենք մի տանիքի տակ…
Ցաք ու ցրիվ հույսերով ապրելը
հիվանդություն է մոլեռանդ։
Երեխաները խաչը ցնցեցին
դատարկ մանկության վազքուղում:
Կյանքը տրորեց
հասունացած արցունքները նրանց,
որ վառոդի պես դարձան շոշափելի…
Ես պատերազմի դաշտից
հրավերք եմ ստացել
և խլահավեր եմ քշում
մայրական արցունքներից..…
(Եթե զոհվեմ,
արկերի դատարկ արկղում
կամփոփեք սիրտս
ու կթաղեք հենց մարտի դաշտում)
Բ
Իսկ մարտից առաջ
օրորոցները առաջնորդում եմ
ու տեղակայում Մատյան գնդի մոտ
որ ամրացնեմ թիկունքս
որպես պահեստային գունդ:
Մարտը կսկսվի,
ես կմխրճեմ տեգս այն հողում
որտեղ կավարտվի սահմանը կյանքիս:
Մեր թափած արյան ցոլքն ավետաբեր
դեռ կլափլիզեն խառնածինները,
ստվերների պես
դանդաղ կսահեն
գորշ ագռավների ու ցիների չուն,
բայց մահասարսուռ ցանքսերի վրա
մասունքի պես տաք միշտ կբոցկլտա
արդար հատուցման սովյալ սրտերի հացը՝
Արևը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









