ԿԻՆՈԽՐՈՆԻԿԱ
Տունը փլվում է,Տեր իմ,
երեխաներ կան այնտեղ դեռ քնած…
Աղբյուրի շուրջը գառներն են հավաք:
Խոյն է զարդարված և մոտենում է զոհասեղանին
և աջ կողմում ճանապարհի նախիրն է անցնում
և ձախ կողմով ճանապարհի ոհմակն է անցնում:
Նոյը խաղող է քամում իր այգում
խոյի արյունն հասնում հնձանին…
Վառվող մոմերն են փախչում եկեղեցուց
Ու խոյի շուրջն են հավաքվում
և խոյի արյունն է բռնկվում
և բռնկվում է հնձանը Նոյի…
Ցրված գառներին Քրիստոսն է հավաքում
ցրված գառներին Դավիթն է հավաքում…
Արյունարբուներն են լողանում
սուրբ Սոֆիայի տաճարի մկրտարանում …
և դուրս են գալիս նրանք և արյունոտ հետքեր են թողնում
ճամփաներին, քարերին, պատերին, մարդկանց աչքերում,
դեսպանատների լուսամուտներին, դատարաններում…
և Վարդապետը ելնում ձորն ի վեր
ու մխրճելով խաչը հողի մեջ
ելնում անդունդից … խաչի հարվածով
գետին տապալում զենքով ասկյարին…
Վարդապետը հավաքում է երգիչներին
և երգը ցնցում է գմբեթը եկեղեցու
և աղավնիներ են թռչում դեպի վեր ու անհետանում…
Խաչքարը ցեխոտում են
գրքերը ցեխոտում են,
գլխին ոչխարի մորթի են հագցնում…
Գլուխը կտրում են…
— Ինչքան անհավատ մարդ սպանեք՝
այնքան ծառաներ կունենաք երկնքում…
— Անհավատների երեխաներն են
իրական ու նենգ թշնամիները…
Շիրմաքարերից ու խաչքարերից
աստիճաններ են պատրաստում դահճի
և զանգերը անդունդ են նետվում …
Անմեղներին ենք զոհաբերելու
անհավատները դատապարտված են
հավատավորի զենքը հենց Տերն է …
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









