ԻՄ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Խաչիդ շնորհը պսակիր
օրերից քամած մաքուր լույսով:
Կյանքը,— ասում եմ ես,—
հիվանդ եզան պես
մի օր կարող է քեզ դավաճանել:
Նվիրական անուրջներդ
կարող են սպանվել խեցուց դուրս
մարդկանց անփույթ նետերից.
ցույց տուր հղկված արցունքդ միայն
և թռչող զատիկը մայիսիդ:
Բ
Քեզ պիտի խաբեն դեռ գույները՝
խենթացնող գինու մոլեխնդությամբ,
հայացքները՝ ժպիտների մեջ թաքնված.
ու պիտի առաջնորդի մահադարձ լույսը քանի անգամ
կյանք որոնելու:
Պատերազմները պիտի ծեծեն կուրծքդ
և հաղթանակների լույսի տակ պիտի նկարվես:
Տարերքի և պղտոր կրքերի մեջ ապրող վտառների
դողդոջուն աղերսանքը
և հուսակորույս լռությունը կորսա քեզ:
Գ
Եվ ու՞մ պիտի ապավինես…
Եվ ինչքա՞ն պիտի կորովի
բազուկներիդ և թռիչքներիդ երկաթը,
որ մերվես մեղվի մեջ՝ օրերի փեթակում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









