ԹԵԶԻՍՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ
Փառք քեզ Տեր, որ քո Արդարությունը պիտի իրագործվի գեղեցիկի միջոցով:
Հոգու պատերազմները զինադադար չունեն:
Պատերազմները հաղթահարվում են,երբ մարդու հաղթականությունը ներարկվում է ծննդյան օրից, օր օրի ամրացնելով ֆիզիկապես, հոգեպես և գիտակցությամբ` այն վերածելով ապրելակերպի:
Պատմության պահեստարանից ընտրված ազգային կենսագրության առավելությունները ամրացնում են հոգին ,իսկ թերությունները հղկում են գիտակցությունը:
Աստվածային օրենքների ճանաչողությունը, ավանդույթները, ծեսերը, սովորույթները , բնորոշ երաժշտությունը, տարազը, պարը, նախշերը հայ մարդու կենսաշինանյութ է և պետք է մատուցվեն համակարգված և յուրաքանչյուր տարիքին համապատասխան եղանակով ու ջանադրությամբ:
Մարտական ոգու գեղարվեստը աշխարհայացք է ձևավորում :
Մարտական գեղարվեստը հայկական Կենցաղակարգը հղկում է մարդու ապրելու հայկական օրենքներով, նպաստելով այդ օրենքների կատարելագործմանը, ամրապնդմանը և տարածմանը բոլոր երկրներում որտեղ հայ կա :
Միայն օրինապաշտության դաստիարակության հետևողականությամբ և անընդհատությամբ մարդու մեջ չափավորվում է ինքնակործան և պետականակործան եսամոլությունը, մեծամտությունը , ամբարտավանությունը և այլ ետնություններ ու ձեռք է բերում , քաղաքացիական, կառուցողական, ստեղծագործական ազատություն և նպատակամղվածություն:
Արդարությունը մարդու կենսակենտրոնն է : Արժանապատվությունն ու արիությունը ոտքերն են,կարեկցանքն ու խոնարհությունը ` ձեռքերը, կամքն ու բանականությունը ` սիրտը, իսկ սերն ու պատասխանատվությունը` գլուխը :
Աստված ինքնաճանաչողության, սիրո, զորության անընդհատ աղբյուր է: .
Քրիստոնեական վարդապետութունը եկավ լրացնելու ու զորացնելու Արիական հիմնակարգը ու ապահովելու ամենօրյա հոգևոր սնուցում :
Ազգային համակարգում կառավարման օղակների անձնականացումը հաղթահարելու օրինական միջոցները հզոր զենքներ են ;
Ոգեկառուցումը Եկեղեցու կառուցումն է հոգու մեջ :
Որտեղ Հայրենիքի նկատմամբ պարտականություն գիտակցող հայ մարդ, այնտեղ Հայաստան:
Ամեն հայ մարդ, որ իր միջից հանել է պարտականությունը, նա իր անտարբերությամբ ցեղի թշնամիներին ծառայող կորուսյալ հոգի է, ում միշտ տրված է դարձի ճանապարհ:
Հաղթանակներն ու պարտությունները նպատակի միջոցներ են:
Բոլոր վտանգավոր ճակատներն ունեն ինքնուրույն գործելու իրավունք:
Սրբագրելով մեր ձախողումները ամեն օր հայ առ հայ ,խումբ առ խումբ, համայնք առ համայնք ընդարձակում ենք հնարավորությունների պետական մակարդակը:
Խրամատը կամքի խորհրդանիշ է :
Համայնքը և անգամ պետությունը պայմաններ են ապահովում ազգային համակարգը ապրելակերպ դարձնելու համար:
Ազգը իր համայնքներով ու անհատներով մեկ կազմակերպական մարմին է իր հակասություններով ու թերացումներով ` մեկ ամբողջություն, մեկ պետականության քաղաքացիություն , որքանով էլ նրանց բնակության պետություններում դեռ չի տրվել լուծումներ:
Այս գաղափարներին ու սկզբունքներին զինվորագրվում է մարտական գեղարվեստը`
1.Մարտական ոգու գեղարվեստական մշակույթը կամ նույնն է թե մարտական գեղարվեստը արվեստի նոր տեսակ չէ, այլ աշխարհայացք է արվեստում:
-Ինքնության ուսուցիչները բարձրագույն աստիճանն են ազգային աստիճանակարգում
-Արժանապատվությունը հողից է սկսում, ծննդյան օրից և պարտականությունների աստիճանակարգը հաղթահարելուց :
-Մարտական գեղարվեստը ամրապնդելով անցյալը` հիմք է նախապատրաստում ապագան ծրագրելու և կառավարելու համար :Քաղաքականությունը մարտական ոգու գեղարվեստի միջավայր ապահովելն է :
-Մարտական գեղարվեստը խմորում է մարտական գիտակցություն և ոգու ազատություն
-Մարտական գեղարվեստը նախանշում է մարդու կյանքի նպատակը և իմաստը :
2.Մարտական գեղարվեստը զննում է հոգևոր և նյութական աշխարհի պայքարը, ինչպես զինվորն է զննում խրամատային դիտակետից. այն զինվորը, որ պատասխանատու է զինակիցների ու անզենների կյանքի համար:
3.Մարտական գեղարվեստը ցեղային խնդիրների ամենօրյա արթնություն է, միշտ առաջ անցնելու երաշխիք, արժեքային նահանջների կանխման երաշխավոր, հաղթանակների կենցաղայնացում , փոքր պարտությունների հաղթահարում,խաղաղ օրերի մարտունակություն` պատերազմի օրերի հաղթանակների համար աննկունություն:
-Արդարության Պարտականությունից ծնվում է Արժանապատվությունը, որի վրա կառուցվում է Մարդու արժանիքների պետությունը ;
4.Մարտական գեղարվեստը հոգու անդադար պատերազմի, քաղաքացիական մարդակերտման դպրոց է:
5.Մարդու աշխարհը հայրական ձեռքով կառուցվում է և մայրական ձեռքով հսկվում ամբողջ կյանքում ամեն օր, ամեն տեղ, որտեղ թեկուզ մեկ հայ կա :
6.Մարտական գեղարվեստը ենթադրում է արդարակյացության ,ասկետականության մարմնավորում, անհատականացվածություն, , նպատակամղվածություն բազմազանություն, ազատություն Տիրոջ օրենքների տարածքում:
7.Մարտական գեղարվեստը ապահովագրում, սովորական է դարձնում ծայրահեղ իրավիճակները:
11.Մարտական գեղարվեստը ընդարձակում է կյանքի գիտակցությունը. անցյալը, ներկան և ապագան մեկ միասնություն են:
12.Մարտական գեղարվեստը այլ ազգերի ոգու զորակարգման մարտերում նվաճածի բևեռացումն է մեր կամքի և գիտակցության մեջ:
13.Մարտական գեղարվեստը մշակում ճշտում ամրագրում է մեր հոգևոր և երկրային կենսական սահմանները:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









