ԵՐԴՄԱՆ ՀԱՆԳԱՆԱԿ
Ես պիտի փայփայեմ զորանոցները
և ամրացնեմ եղբորս,
որ խոնարհությամբ իր սիրտը միացնում է իմ սրտին:
Հավատի տունը իմ մեջ պիտի կառուցեմ
ու կամքիս թիրախը պիտի հստակորեն սևեռեմ
երազներիս քարտեզի վրա
և ոսկե շղթայումի օղակները
մեկ առ մեկ նվեր պիտի տամ
ամեն զավակիս:
Օղակ առ օղակ ամրակապվելով՝
իմ ճամփան պիտի հարթեմ՝
աստվածատուր համառությամբ
և պիտի կործանեմ թշնամուս
իր չարության զենքերով:
Առավոտյան և երեկոյան աղոթքիս շաղախով
կամուրջներ պիտի կառուցեմ սրտից սիրտ և
աշխարհը իմ ափի մեջ պիտի լինի:
Վրեժի պատգամը բոլոր հավատացյալների
օջախի մեջ անմարելի արթուն պիտի պահեմ:
Իմ զենքերից առավել
բարբարոսի զենքին պիտի տիրապետեմ:
Աշխարհի որ ծայրում էլ լինեմ,
Իմ ոգին հայրենիքի համար պիտի պտուղ տա,
և Արևի արդարությունը միաբանող միտքն է իմ:
Իմ տասանորդը և աղոթքներս
պիտի գանձատուն հասցնեմ խոնարհումով
ու փայփայեմ նրա ճանապարհը:
Պիտի գերազանցեմ սեփական անձս
պարտքի համար:
Իմ կամքից է սկսվում ճշմարտության ճանապարհը:
Պապերիս սրտերը ծաղկեցնելով՝
պիտի ծառայեմ հավիտենությանը
և նրանց հավատարմությամբ
պիտի ամրապնդեմ ողնաշարս:
Իմ թափած արյան կրակի սերմերը
հատիկ–հատիկ պիտի հավաքեմ ու լուսավորեմ
մեղսագործների դեմքերը դատաստանի օրը:
Իմ հաղթանակները
առանց զոհերի պիտի լինեն:
Իմ գաղտնիքի պահապանը մահը պիտի լինի
և միայն գործերս պիտի հիշեցնեն իմ գոյությունը:
Սեփական քայլերս պիտի դատեմ և
անմիտ բարությունս,
անստույգ վստահությունս պիտի պատժեմ:
Իմ մահից հետո էլ պիտի շարքում լինեմ:
Իմ ամեն օրվա ջերմությունը
սրբությունները արթուն պահելը պիտի լինի:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









